23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանը ինչպես միշտ լկտիաբար ու սրիկայաբար խախտում է այսպես կոչված «հրադադարը»: Հենց նոր եմ իջել պոստերից վիդեոապացույցներով, ուղղակի 4 օր է չենք քնում, կքնեմ առավոտյան նոր կդնեմ…Իսկ իրենց լեշերը թափված հոտում են մեր ազատագրած պոստերի մոտ: Մեր տղաներն էլ իրենց կյանքը վտանգելով այսօր մտան ու դուրս բերեցին իրենց զոհված երեք ընկերներին հենց այն թեժ մարտերի ժամանակ, երբ ազերի հրոսակախմբերը փորձում էին հետ գրավել մեր ազատագրած դիրքերը: Այսօրվա գրոհների ժամանակ կրկին բավականին մեծ քանակով զոհեր տալով ադրբեջանցի վարձկանները հետ են շպրտվեցին…
Արշակ Զաքարյան
Մեկ էլ պայթյուն լսվեց: Տեսա՝ ոտքս չկա: Հանեցի համազգեստիս գոտին ու կապեցի, որ չարնահոսեմ: Նոր էի ավարտել կապելը, նորից պայթյուն լսվեց, տեսա՝ մյուս ոտքս կտրվեց: Զինվորական սապոգիս քուղը հանեցի ու մյուս ոտքս կապեցի: Պառկած սպասում էի, որ ընկերներս օգնության գան, գլխիս տակ ինչ-որ կոշտ բան զգացի, նայեցի- տեսա ական է: Ձեռքով փորելով էդ ականը հանեցի գլխիս տակից….Ազգային հերոս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցելությունը ինձ շատ ոգևորեց: Նախարարն ասաց՝ ծունկ ունես, ուրեմն՝ ոտք ունես: Մեր նախարարին խնդրեցի հնարավորություն տալ շարունակելու ծառայություն: Շատ շնորհակալ եմ, որ ընդառաջեց, խստացավ իմ ծննդավայր Նոյեմբերյան զորամասում ծառայությունս շարունակելու հնարավորություն տալ:
Դավիթ Գրիգորյան զինվոր
Ամերիկայի Միացյալ Նահանգներում հավատարմագրված Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Էլին Սուլեյմանը հարցազրույց է տվել հանրահայտ foreignpolicy-ին, որի ընթացքում անդրադարձել է նաև Քիմ Քարդաշյանին։ Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում վերջերս առաջացած լարվածության մասին՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը այդ համատեքստում անդրադարձել է հայտնի հեռուստաաստղ հայազգի Քիմ Քարդաշյանին։
Մեկնաբանելով Քարդաշյանի պահվածքը՝ դեսպանն ասել է. «Նա շատ հայտնի է և սիրված իր երկրպագուների կողմից, բայց խաղաղությանն ու պատերազմին վերաբերվող հարցերը մի քիչ լուրջ են հեռուստաաստղի համար։ Անձամբ ես շատ վատ հեռուստաաստղ կլինեի. այդ է պատճառը, որ ես աշխատում եմ չխառնվել այն ոլորտներին, որոնց ծանոթ չեմ։ Ես վստահ չեմ, որ տիկին Քարդաշյանը ռազմական կամ քաղաքական փորձագետ է, հետևաբար, գուցե մենք անենք այն, ինչը անում ենք լավագույնս»։
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ մոդել և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նկար էր տեղադրել սոցիալական ցանցերում, որով իր աջակցությունն էր ցուցաբերում սրված հակամարտության օրերին: Ազգությամբ հայ Քարդաշյանն անցած տարի մեկնեց Հայաստանի մայրաքաղաք իր ամուսնու՝ Քայնե Ոիեսթի հետ: Նա ավելացրել էր #PrayForPeace հեշթեգը, որն Instagram-ում միանգամից հավանել էր 500,000 մարդ:
Քարդաշյանի լրատվական գործակալը հրաժարվեց մեկնաբանել կատարվածը: Էլին Սուլեյմանն ասաց, որ բարկանում է, երբ հակամարտությունն ԱՄՆ-ում ներկայացվում է որպես կրոնական պատերազմ. «Դրանք մոլորեցնող հայտարարություններ են, քանի որ հակամարտության կրոնական կողմ չկա,»- ասաց նա:
«Մենք զգուշացնում ենք, որ մենք պատրաստ ենք հարվածել Ադրբեջանի նավթային կոմունիկացիաներին օգտագործելով Scud-B, Tochka-U և Իսկանդեր համակարգերը, , եթե Ադրբեջանը կհամարձակվի ռմբակոծել մեր քաղաքները», — «Նովոստի-Արմենիա»գործակալությանը հայտնել է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը աղբյուրը :
Ավելացնենք , որ Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայկական դիրքերը և բնակավայրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրեթե ողջ շփման գծում ,օգտագործելով հրթիռային եւ հրետանային միջոցներ, զրահապատ տրանսպորտային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր:
Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը անդրադարձ են կատարել Իրաքի եզդիական Էզիդխանի պաշտպանության ուժերը: Այս մասին իրենք հրապարակում են կատարել զինուժի ֆեյսբուքյան պաշտոնական էջում.
«Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա: Դաժան մարտերի ժամանակ գլխատվել է նաև հայկական բանակի եզդի զինծառայող: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում մեր հայ եղբայրներին, հայաստանաբնակ եզդի քույրերին և եղբայրներին»,-ասվում է հրապարակման մեջ:
Հրապարակմանը կից դրվել է նաև ՀՀ Ազգային դրոշի լուսանկարը:
Հիշեցնենք, որ Էզիդխանի պաշտպանության ուժերը կազմավորվել է 2014 թվականի եզդիների ցեղասպանությունից հետո և Իրաքի կենտրոնական իշխանությունների կողմից ճանաչվում է որպես եզդիական պաշտոնական զինված ուժեր:
ԷՊՈՒ-ի հրամանատարն է Հեյդար Շաշոն, ով անցյալ տարի այցելել էր Հայաստան:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության մամուլի կենտրոն
ԱԺ-ում ավելի քան 3 ժամ տևած ԼՂ իրավիճակի վերաբերյալ դռնփակ քննարկման ավարտին երեկ ԱԺ-ում սպասող լրագրողները հնարավորություն չունեցան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ քննարկմանը ներկա ԱԳ և պաշտպանության փոխնախարարներից:
Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ «Սա փակ քննարկում է եղել, ես ասում եմ այն, ինչ ասում եմ: Ամեն ինչ լինելու է շատ հզոր, մենք ոգևորված ենք: Եվս մեկ անգամ վերահաստատեցինք, որ և Արցախի Պաշտպանության բանակը, և մեր զինված ուժերը, և մեր դիվանագիտությունը, և քաղաքական ուժերը միասնական ենք: Համար մեկ խնդիրը, որ մենք դրել էինք այս հանդիպման ժամանակ, ինֆորմացիա ստանալն էր, որպեսզի կարողանանք արդյունավետ աշխատել տարբեր վեհաժողովներում: Խնդիր կա մեր միջազգային պարտնյորներին ցույց տալ փաստեր, որ Ադրբեջանն ագրեսոր է, ահաբեկչական երկիր է և Թուրքիայի օժանդակությամբ անում է քայլեր, որոնք դեմ են ոչ միայն զինադադարին, այլև միջազգային իրավունքին: Մենք ստացանք լուրջ փաստեր, որպեսզի ավելի արդյունավետ աշխատենք»:
Hraparak.am-ի հարցին, թե հայկական կողմի կորցրած դիրքերի հարցը ինչպես է լուծվելու, պատասխանեցին, որ եթե ինչ-որ տարածքներում մի քանի մետր կորցրել ենք, կան տեղեր, որ մերոնք առաջ են գնացել, այնպես որ կորուստը մեծ չէ: Իսկ թե ով է դեր խաղացել հրադադարի հարցում, օրենսդիրները նշել են, որ երբ ադրբեջանցիները հայտարարել են Ստեփանակերտը ռմբակոծելու մասին, դրսից մեծ միջամտություն է եղել: Նախ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն է զանգել Ալիեւին եւ կոշտ զրույց ունեցել, Գերմանիան է միջամտել եւ իհարկե` ռուսները, երեկոյան Պուտինը հեռախոսազրույց է ունեցել եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի նախագահների հետ, այս ամենի արդյունքում էլ հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Էդուարդ Շարմազանովը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց հայկական կողմի կորցրած դիրքերի ու հենակետերի մասին լուրերը: ԱԺ փոխխոսնակն անպատասխան թողեց նաև հարցը, թե արդյո՞ք այս պահին հայկական ուժերը վերականգնել են ապրիլի 1-ի դրությամբ եղած սահմանագիծը:
«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտնում է, որ Մարտակերտի ուղղությամբ բոլոր հենակետերը հետ են վերցվել:
«Մարտակերտի ուղղության բոլոր հենակետերը, երեկ գիշեր, մերոնք հետ են գրավել: Հիմա այնտեղ պետք է աշխատեն սակրավորները: Հորադիզի ու Ջաբրաիլի մասին դեռ կգրեմ: Առաջ Աստված»:
Դաղստանում տագնապի ազդանշանով ոտքի են հարվել Հարավային ռազմական օկրուգի մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները, որոնք մարտավարական զորավարժություններ են անցկացնելու «Դալնի» պոլիգոնում:
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Զվեզդա» հեռուստաընկերությունը՝ հղում տալով Հարվային ռազմական օկրուգին՝ զորավարժություններին մասնակցում է շուրջ 1,000 զինծառայող և ավելի քան 300 միավոր զինտեխնիկա:
Ադրբեջանի հյուսիսային սահմանի մոտ անցկացվող զորավարժությունները կշարունակվեն մինչև ապրիլի 9-ը:
Իլհամ Ալիևը կամ տարրական լկտի է, կամ էլ՝ 100%-ով հոգեկան հիվանդ: Այսօր, Սերժ Սրագսյանի Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպումից մի քանի ժամ անց ալիևյան haqqin.az կայքն, ի պատասխան նախագահի այն հայտարարության, որ հյուսիս-արևելյան ուղղությամբ մնացել է ազատագրել 200-300 մետր տարածք և այն դեսպանների հետ հանդիպման ավարտին արդեն ազատագրված կլինի, տեղեկություն է տարածել, որ ազերիներին հաջողվել է գրավել Մատաղիսը: Սկզբից, որպես սկզբնաղբյուր կայքը հղում էր անում Ադրբեջանի ՊՆ-ին, սակայն մի քանի րոպե անց փոխեց իր սկզբնաղբյուրին: Պարզվեց, որ այդ ապատեղեկատվության հեղինակը հենց իրենց տարածաշրջանային թղթակիցն է: Թղթակցին ապատեղեկատվություն տարածելու համար մեղադրելը և «պատժելը» ավելի հեշտ է, քան ՊՆ-ի մամլո խոսնակին:
Տարրական ՍՈՒՏ տարածելով ադրբեջանական կայքերը նմանվում են «լայք» հավաքող անորակ ու պրիմիտիվ կայքերին և համացանցում ապրող «ֆեյքերին»: Թուրք-ազերիների ռազմատենչ ոգին պահելու համար ավելի լավ վերնագրեր կարելի էր հորինել և էլ ավելի շատ ընթերցողներ հավաքել: Օրինակ՝ «Ադրբեջանցիները գրավել են Նյու Յորքը»: Այս վերնագրի իրականություն դառնալուն ես ավելի եմ հավատում, քան Մատաղիսի գրավմանը: Այս ամենը փաստում է, որ Ադրբեջանում մասսայական փսիխոզ է:
Ի պեպ, այսօր գրառումներիցս մեկում (մի քանի կայքեր այն տարածել են) անդրադաձել էի սատկած ազերի հատուկջոկատայինների լուսանկարին, որի վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակը հայտարարել էր, որ դա ադրբեջանցիներ չեն և որ լուսանկարը 2-3 տարի առաջ է արվել Ուկրաինայում: Միաբջիջ Դյարգյախլին չէր տեսել, որ նկարում պատկերված մեքենայի վրա հայկական պետհամարանիշներ են: Գրառումիցս մեկ ժամ անց ադրբեջանական Qaynar.info կայքը Դյարգյախլիի սուտը բացահայտող հոդվածով հանդես եկավ: Համոզված եմ, որ առանց մեր օգնության զոմբիացած ազերիները չէին էլ բացահայտի Դյարգյախլիի սուտը:

Ադրբեջանական Haqqin.az կայքը կեղծ նամակ է հրապարակել, որը իբր գրել է ԼՂՀ պաշտպանության նախարարը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որում իբր խոսվում է ԼՂՀ բնակավայրերից բնակչության զանգվածային փախուստի մասին: Նամակն ակնհայտ կեղծիք է, ինչը պարզ երևում է նրա բովանդակությունից, ոչ հայերեն բառակապակցություններից ու սխալ բառերից:
ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան արդեն արձագանքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությանը: «Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը ծիծաղելի է ուղղակի: Այդքան միլիարդներ ծախսելուց հետո սովորական հայագետներ չունեն, որ ապրիլը ճիշտ գրեն, որ պատճառովը, պատջառով չգրեն: Իսկ հետախուզության սպայի քննությունը երկու է հարկավոր դնել, քանի որ նման զեկուցագիրը 101-ով չի կարող համարակալվել, իսկ թե ինչով, երևի գիտի անգամ կուրսանտը: Ի համապատասխան պայմաններովն էլ նոր հայագիտությունից է»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.