23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը «Ռադիոլուրին» հայտնել է, որ Արցախը եւս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով հակառակորդին դիակներ է փոխանցել: Դրանք ադրբեջանական ագրեսիայի հետեւանքեով զոհված ադրբեջանցիների դիերն են։ Չնայած դրանց հանձնմանը, ագրեսիայի մասնակիցների նկատմամբ ԼՂՀ-ում քրեական գործեր են հարուցված: Վիկտոր Քոչարյանը նշել է, որ ապրիլի 2- 5 ընկած ժամանակահատվածում հայկական կողմն ուներ 19 անհետ կորած։ Այսօր հանձնվել է 18 զոհվածի մարմին։ Մեր մեկ զինծառայողի ճակատագիրն անհայտ է։ Կարմիր խաչի հետ աշխատանքներ են տարվում նրա ճակատագիրը պարզելու համար։
Վիկտոր Քոչարյանը հերքել է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ հայկական դիրքերից կրակոցներ են հնչել։ Ավելին՝ նա նշել է, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները եւս արձանագրել են, որ կրակոցները եղել են ադրբեջանական կողմից։
Տվյալներ կան, որ զինծառայողը, որի հեռախոսով ադրբեջանցի է պատասխանել, ողջ է:
Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Մեդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի խորհրդի նախագահ Ամո Շարոյանը՝ անդրադարձավ այն զինվորի մասին լուրերին, ըստ որոնց` եզդի զինվորի հորեղբայրը զանգահարել է իր եղբորորդու հեռախոսին եւ լսել ադրբեջանցու պատասխան, ով ասել է, որ տղային սպանել են:
«Ինքը ողջ է, չնայած մեր պետությունը կզբաղվի անհայտ կորածների հարցերով։ Հավաստի եմ ասում այն առումով, որ ճիշտն ասած՝ մենք Ֆրանսիայում ունենք եզդիների ֆեդերացիա՝ բավականին մեծ կազմակերպություն, ինչ-ինչ ճանապարհներով նրանք էլ են սկսել հետաքրքրվել ու ինձ ասացին, որ նա կենդանի է: ՝»,-նշել է Շարոյանը:
Կանադական Global News-ը գրում է.
«Արդյո՞ք Քիմ և Քլոե Քարդաշյանների` աղոթելու մասին Twitter-յան գրառումները կանխեցին հայ-ադրբեջանական պատերազմը: Իհարկե` ոչ: Սակայն Twitter-ում և Intsragram-ում հետևորդների մեծ թիվ ունեցող ռեալիթի շոուի աստղերը շուրջ 175 միլիոն մարդու համար լույս սփռեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տիրող բռնության վրա»։
Հիշեցնենք, որ վերջին մարտերի վերաբերյալ Քարդաշյան քույրերն ու Ռոբերտ Քարդաշյանը հայ զինվորների լուսանկարով կոչ էին տեղադրել` աղոթել Հայաստանի համար։
Այսօր երեկոյան ժամը 19-ին Հանրապետության հրապարակում նախատեսվում է բողոքի ցույց՝ ընդդեմ միջազգային տարբեր կառույցների:
Քաղաքացիական նախաձեռնության հեղինակները նշել են, որ ռազմական գործողությունների ընթացքում միջազգային հանրությունը եւ հատկապես հակամարտության կարգավորման գործում առաջնային ներգրավվածություն ունեցող որոշ կառույցներ եւ երկրներ հանցավոր լռությունն էին պահպանում: Որոշներն էլ ոչ պակաս հանցավոր հավասարության նշան էին դնում Հայաստանի, Արցախի եւ ադրբեջանական կողմի գործողությունների միջեւ:
Բողոքի ակցիայի կազմակերպիչները կոչ են անում ապրիլի 9-ին հրապարակ գնալ Հայաստանի եւ Արցախի դրոշներով, վառվող մոմերով ու պաստառներով:
Մինչ թշնամին փորձում է թաքցնել Արցախի դեմ սանձազերծված արկածախնդրության հետեւանքով կրած զոհերի իրական թիվը, ադրբեջանական լրատվամիջոցներում անզգուշությամբ ի հայտ եկած լուսանկարները վկայում են հարյուրավոր զոհերի փաստը: Ապրիլի 7-ին Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան, զոհված զինծառայողների հիշատակին հոգեհաց էր կազմակերպել: Դրան հրավիրվել էին զոհվածների կանայք եւ մայրերը: Ադրբեջանական Azertag գործակալությունը հրապարակել է հոգեհացի արարողության լուսանկարները: Լուսանկարներից պարզորոշ երեւում է, որ հսկայական դահլիճը ծայրից ծայր զբաղված է զոհված ադրբեջանցի ասքյարների մայրերով ու կանանցով:
Այդպիսով, ադրբեջանական լրատվամիջոցը, անզգուշություն թույլ տալով, ակամայից հերքում է պաշտոնական Բաքվի պնդումները, թե շփման գծում տեղ գտած մարտերի ընթացքում մի քանի տասնյակ զինծառայող է զոհվել: Այնինչ, դահլիճում եղած կանանց թիվը հաստատում է հարյուրավոր զոհերի փաստը: Ընդ որում, պետք է նկատի առնել, որ հոգեհացին մասնակցել են ոչ բոլոր զոհվածների կանայք ու մայրերը:
Անօդաչու-ինքնասպանը, հնարավոր է, առաջին անգամ օգտագործվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջին մարտերի ընթացքում: Այս մասին գրում է բրիտանական Telegraph-ը:
Ենթադրվում է, որ ադրբեջանական ուժերն իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր են օգտագործել: Այս թափառող հրթիռը կարող է 6 ժամ շարունակ թռչել՝ թիրախ փնտրելով:
Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, անօդաչուն մխրճվել է ավտոբուսի մեջ՝ 7 մարդու կյանք խլելով:
Հարվածի մասին առաջինը հաղորդեց Washington Post-ը: Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի վերլուծաբան Ջոզեֆ Դեմփսիի խոսքով, այն կարող էր Harop ինքնաթիռ լինել:
Ադրբեջանամետ խմբի կողմից Youtube-ում հրապարակված տեսանյութում պատկերված է անօդաչուն՝ օդում: Դրանից հետո այն անհետանում է լեռների հետեւում:
Պարբերականի փոխանցմամբ, Ադրբեջանից բացի, այս անօդաչուներն օգտագործում են Իսրայելն ու Հնդկաստանը:
Ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականացրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց արդյունքում հայկական կողմը հայտնաբերել է ՊԲ զինծառայողներ` կրտ. ս-տ Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանի (ծնվ. 1996թ.) և շարք. Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանի (ծնվ. 1996թ.) դիակները:
Որոնողական աշխատանքների ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի արձանագրվել:
Սակայն Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների և 60 միլիմետրոնց ականանետերի (7 արկ) կիրառմամբ, խախտել է կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից:
Այսօր Երասխավան գյուղի մոտ, ՊՆ «Ուրալ» մակնիշի մեքենան կորցրել է կառավարումն ու գլորվել ձորը: Մեքենայում եղել են զինվորականներ, որոնցից 10 հոգին տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, մահացել է 1 զինվորական: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:
Իսկապես զարմանալի ժողովուրդ ենք
Այսօր երբ պատերազմի դաշտում խառը իրավիճակ է, երբ համարյա յուրաքանչյուր երկրորդ ընտանիք կամ զինվոր ունի Ղարաբաղում, կամ ծանոթ — բարեկամ, երբ Ղարաբաղյան հակամարտության գոտում այսօր անդորր է հաստատվելու ու կողմերը դադարեցնելու են կրակը զոհերի մարմինները որոնելու համար, մեր քաղաքային իշխանությունների մաքրասիրությունը բռնել է, ու ոչ ավել, ոչ պակաս ,վաղը հայտարարել են համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ:
« Մենք սիրտ ունե՞նք մաքրության,- ասում էր պոլիկլինիկայի աշխատակից մի կին, որի փեսան կռվում է առաջին գծում,- Էս լարվածությունը քիչ է՞, հիմա մաքրություն անելու ժամանակ է՞»,- տարակուսած է կինը, որին վաղը կանչել են աշխատավայր՝ մաքրություն անելու:
Արդեն հայտնել ենք, որ 2016թ. ապրիլի 2-ից 5-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի մարտիրոսվել են ՊԲ 36 զինծառայող:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ հրապարակեց ևս 8 հերոսի անուն:
37. կրտ. ս-տ Իսկանդարյան Ռուբեն Աշոտի, 1993-2016, ք. Երևան
38. շարք. Մկրտչյան Սասուն Ֆահրադի 1989-2016, ք. Երևան
39. պայմ. Մելքոնյան Գագիկ Սուրիկի 1982-2016, Գեզարքունիքի մարզ, գ. Զոլաքար
40. պայմ. Սարգսյան Վրեժ Վարդանի, 1989-2016, Գեղարքունիքի մարզ, գ. Փոքր Մասրիկ
41. պայմ. Աբրահամյան Հարություն Հովհաննեսի, 1985-2016, Գեղարքունիքի մարզ, գ. Աեգունի
42. պայմ. Դավթյան Կարեն Պարգևի, 1981-2016, ք. Վանաձոր
43. պայմ. Մուրադյան Հրաչ Սամվելի, 1983-2016, ք. Երևան
44. շարք. Մղդեսյան Գևորգ Աշոտի, 1996 – 2016, Կոտայքի մարզ, Նոր Հաճն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.