23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Կոչ եմ անում աշխարհասփյուռ հայ գեներալների և ռազմական փորձագետներին հավաքվել Երևանում՝ հայության առջև ծառացած խնդիրների լուծումները և համահայկական բանակի ստեղծման ուղիները գտնելու նպատակով»,- ապրիլի 10-ին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ էր հանդես եկել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)` ընդգծելով, որ հիմա` կորստի, ափսոսանքի ու ոգևորության օրերին պետք է արժանի լինենք հայ զինվորին. «Մենք նրա գործած սխրանքը իզուր կորցնելու իրավունք չունենք: Եվ որպեսզի լուծվեն հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրները, թշնամին այլևս երբեք չհանդգնի հարձակվել մեզ վրա, առավել ևս ոտք դնել մեր սուրբ հողին, մենք պետք է լինենք միասնական»:
Կապ հաստատեցինք Կոմանդոսի հետ` պարզելու համար` արդյոք երկու օր անց նրա առաջարկին որևէ արձագանք եղե՞լ է` լինի անհատական, թե պետական մակարդակով:
«Այդ մասին ես չեմ ուզում խոսել: Ոչ մի բան էլ չկա ոչ պետական մակարդակով, ոչ էլ անհատների, ու ես առանձնապես հույս էլ չունեմ»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:
Ապրիլի 12-ին, ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի դիտակետում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Նորայրի Խաչատրյանը:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Սևակ Խաչատրյանի մահվան հանգամանքները։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:
Ելնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտի մասնագիտական գործուղման մեկնող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների անվտանգության ապահովման անհրաժեշտությունից և հաշվի առնելով, որ «Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի Առաջին Լրացուցիչ Արձանագրության 79-րդ հոդվածի համաձայն լրագրողները համարվում են քաղաքացիական անձինք և զինված ընդհարումների ժամանակ օգտվում քաղաքացիական անձանց համար վերոհիշյալ կոնվենցիայով սահմանված պաշտպանությունից՝ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է առաջնագծում մասնագիտական պարտականությունները կատարող բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին զերծ մնալ զինվորական կամ դրան նմանվող համազգեստ կրելուց, ինչը կարող է նրանց, որպես կոմբատանտ, հակառակորդի կողմից թիրախավորելու առիթ հանդիսանալ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ադրբեջանական կողմը տեղեկություն է հաղորդել մեկ անհայտ կորած զինվորի մասին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը:
«Քիչ առաջ ինձ բանավոր կերպով այդ տեղեկատվությունը փոխանցեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները: Այժմ ճշտվում է այդ տեղեկատվությունը, եթե պարզվեց, որ գտնվածն իսկապես հայ զինվոր է, ապա արագ կերպով կկազմակերպվի մարմնի ընդունման գործընթացը»,-ասաց Վիկտոր Քոչարյանը:
Ապրիլի 2-ից Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և լայնածավալ մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը փնտրում էր 19 անհայտ կորած զինծառայողի: Նրանցից 18-ի մարմինները ադրբեջանական կողմը փոխանցեց խեղված վիճակում: Մեկ զինծառայողի ճակատագիրը մնում էր անհայտ:
Ադրբեջանական haqqin.az-ը երկարաշունչ հոդված է հրապարակել։ Հիստերիկ վայնասուն է բարձրացրել՝ գեներալ Մանվել Գրիգորյանն իր կամավորների հետ կրկին Ջաբրաիլ է մտել։ haqqin.az-ը գեներալին ներկայացնել է որպես հայ զինվորների «դիակների առեւտրով զբաղվող»: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Մանվել Գրիգորյանի հաջողություններն ակնհայտ են ու մինչ օրս նրանք չեն մոռացել մեր գեներալին։
4 հայ զինվորների մղած անհավանական հերոսական մարտերի մասին ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացնում օգտատեր Սամ Մայիլյանը. «18 ամյա 4 հայ զինվորներ 2 ժամվա մարտերի արդյունքում 87 ասկյար, այդ թվում՝ մի քանի սպա են ոչնչացրել: Ընդամենը մեկ դիրք, 250 մետր չեզոք գոտի, 4 հայ հրացանակիր և ադրբեջանական մեկ ամբողջ գումարտակ: Շրջանաձև պաշտպանություն կազմակերպելով, զրկված լինելով թիկունքային աջակցությունից և պահուստից՝ 4 հայ զինվորները գործնականում ոչնչացրել են մի ամբողջ գումարտակ:
Ասկյարները չդիմանալով իրադարձությունների նման զարգացմանը՝ դիմել են Т-90 մարտական տանկի օգնությանը և ընդամենը դրանից արձակված մեկ ճշգրիտ կրակով զոհվել են հայ արի 4 մարտիկները: Միայն նրանց ոչնչացնելուց հետո է ադրբեջանցիներին հաջողվել մի քանի ժամով պահել հայկական դիրքը:
Գիտեմ, որ նման բաները չի կարելի ցույց տալ կամ գծանշել, բայց այդ հերոսության մասին մոռանալը նշանակում է մատնել տղերքի մասին հիշողությունը: Ափսոս այդ տղաների ազգանունները չհասցրի երեկ իմանալ: Նրանց մարմինները գտել են զինադադարից հետո ու հանձնվել հողին: Նրանցից մեկը գլխատված էր»,-գրում է Մայիլյանը:
Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը, ով մոտ տասն օր է, Արցախում է, այսօր ֆեյսբուքյան իր էջում զինվորների պատմություններից է ներկայացրել:
Բաղդասարյանը գրել է.
Գրեթե ամեն դասակում մի հոգի լինում է, որ պատմությունները համով է պատմում: Էսօր առավոտյան հյուսիսի տղաների մի խմբի հետ զրուցում եմ: Տղաներից մեկը՝ Հայկը, ցույց տալով բլինդաժի մի անկյունով դրված հատուկջոկատայինի զրահաբաճկոնը, ասում է՝ տեսնո՞ւմ ես ջրի ամանը: Զրահաբաճկոնի թիկունքի մասից ջրի աման է կպցրած, որից պլաստիկ բարակ խողովակ էր հասնում դիմացի հատված: Ասում է՝ հլա նայի է, սրանք մեզ վրա կոֆե խմելով են հարձակվել:
Հետո շարունակում է՝ խփում ենք, գալիս են, խփում ենք նորից են գալիս են, մեկը կար մի երկու մետր բոյ ուներ, սրան խփել եմ ոտքի է կանգնել, մի հատ էլ եմ խփել, տեսնեմ նորից դանդաղ ոտքի կանգնեց ու գլուխը ներքեւ արած նայում է, մտածում եմ, կարող ա ռոբոտ ա: Ասի՝ քո տիրոջ մերը, ПК-ն վերցրի, դոշին նկարեցի:
Ռազմական փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա հարձակվելու որոշում կայացնելիս Բաքվում անգամ եղանակային պայմաններն են հաշվարկած եղել:
Փորձագետը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է.
Այսօր իմացա, որ Արցախի վրա հարձակվելու որոշում կայացնելու համար Բաքվում անգամ հաշվարկել էին, թե եղանակային ինչ պայմաններ է լինելու Սիսիան֊-Գորիս ճանապարհահատվածում։ Այսինքն, փորձել են հնարավորինս մանրակրկիտ հաշվարկել բոլոր այն գործոնները, որոնք պիտի հաղթանակ բերեին իրենց։ Փորձել են և սխալվել։
Բաքվում իսկապես չեն կարող հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ։
Հաշվի առնելով գրոհի ծավալը, կազմակերպվածության աստիճանն ու անակնկալության գործոնը՝ իրենք պետք է որ շատ մեծ արդյունքներ ակնկալեին այդ հարձակումից։ Փոխարենը ահագին դիակներ ստացան և ոչ մի մարտավարական առավելություն։
Սրանք փաստեր են, որ անպայման պետք է քաղաքական գործոն դառնան։
Եթե ուշադիր գնահատենք իրավիճակը, ապա կտեսնենք, որ իր այս սադրանքով Ադրբեջանը մեզ Սմերչից էլ ավելի հզոր քաղաքական զենքեր է նվիրել։ Կրակել է պետք։
Ադրբեջանցի զինվորները և թուրք վարձկանները, մեր զինվորի գլուխը ձեռքերին, պտտվել են իրենց գյուղերով` ի ցույց քրդերի, գրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Twitter-ի իր միկրոբլոգում:
Դավիթ Բաբայանը նշել է, որ մեր զինվորի գլուխը ձեռքերին ադրբեջանցիները շրջել են իրենց գյուղերով, իսկ նրանց խմբում թուրք ահաբեկիչները հայտարարել են, որ այդպես են վարվելու բոլոր եզդիների ու քրդերի հետ։
Եզիդաքուրդ ծագում ունեցող 20-ամյա ղարաբաղի զինծառայող, շարքային Քյարամ Սլոյանը զոհվել է ԼՂՀ-ի հետ շփման գծում հրետակոծությունների ժամանակ: Մի քանի օր առաջ մամուլում և սոցցանցերում հայտնվել են սահմռկեցուցիչ կադրեր, որոնցում ադրբեջանցի զինծառայողները ցուցադրում են գլխատված Սլոյանի գլուխը:
Երկու օրվա որոնողական աշխտանքների արդյունքում հայկական կողմը հայտնաբերել է երկու հայ զինծառայողի մարմին, ադրբեջանցիները վերադարձրել են նաև գլխատված զինծառայողի՝ Քյարամ Սլոյանի գլուխը:
«Սա նաև քուրդ և եզդի ժողովուրդների նկատմամբ ցեղասպանություն է»,- հայտարարել է Դավիթ Բաբայանը։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։
Այսօր թուրքական լրատվամիջոցներով տարածվում է հերթական սադրիչ ապատեղեկատվությունը, ըստ որի՝ իբր Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում Քրդստանի բանվորական կուսակցության կազմում թուրքական բանակի դեմ կռվում են հայ զինվորականներ: Այս անգամ ավելի հեռուն գնալով՝ թուրքական ԶԼՄ-ները սենսացիոն վերնագրերի ներքո գրում են, որ ՔԲԿ-ի կազմում վնասազերծված զինյալների շարքում բացահայտվել են 7 հայ դիպուկահարներ, որոնք հայկական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումներից են եղել: Իհարկե, առանց որևէ փաստ նշելու սա կրկին կապում են նաև ԱՍԱԼԱ-ի հետ:
Ինչևէ, սա թուրքական տեղեկատվական դաշտում սադրանքների տրամաբանական շարունակությունն է: Օրեր առաջ թուրքական ԶԼՄ-ները լայնորեն տարածում էին, որ ՔԲԿ-ի զինյալներ են տեղափոխվել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ՝ Ադրբեջանի դեմ կռվելու համար: Թուրքերն արդեն, կարծես, սկսում են գերազանցել իրենց «կրտսերներին»՝ սենսացիոն ու գլխակորույս ապատեղեկատվությունների հորձանուտում:
Նյութի աղբյուր՝ facebook.com/levon.hovsepyan.58/posts/1125060614179844
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.