23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կիլիկիա Հայաստան. Թուրքիան ոչ պաշտոնապես այս օրերին իր ռազմական ներկայությունն է ապահովում Նախիջևանում:
Անցած մի քանի օրը թուրքական կողմից Նախիջևան են անցել որոշակի քանակությամբ զինվորներ և զինամթերք: Չնայած Թուրքիայի գլխավոր շտաբը ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չի տարածել այս մասով, սակայան որոշ աղբյուրներ փաստում են, որ մասնավորապես անցած գիշերվա ընթացքում Դիլուջու (Նախիջևան-Իգդիր) անցակետով զինվորներ տեղափոխող ավտոշարասյուն է անցել, ինչպես նաև զինամթերքվ բեռնված զինվորական բեռնատարներ, ծանր զինտեխնիկայի շարժ չի եղել:
Հարգելի ընկերնե՜ր Ինչպես գիտեք, Արցախի պաշտպանական դիրքերին ջուր մատակարարվում է թիկունքից, և այն օգտագործվում է հնարավորինս խնայողաբար` հիմնականում խմելու և սնունդ պատրաստելու նպատակով: Մարտական դիրքերում գտնվող զինվորներին հաստատ պետք կգան ԹԱՑ ԱՆՁԵՌՈՑԻԿՆԵՐ:
Եթե որևէ մեկը ցանկություն ունի թաց անձեռոցիկներ, կամ այլ օգնություն ուղարկել մեր զինվորներին, ապա կարող է ինձ հետ կապ հաստատել, կամ անձամբ բերել Արտակարգ իրավիճակների նախարարություն (ք. Երևան, Դավիթաշեն, 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8), որտեղից օգնությամբ բեռնված հերթական ավտոշարասյունը շուտով կմեկնի Արցախ:
Մարդասիրական օգնությունը կարող եք փաթեթավորել և նշել Ձեր անունը: Հիշեցնեմ, որ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգելու, հաշվառելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների կուտակման գործընթացը և նպատակային օգտագործման կազմակերպումը վերապահվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: ԱԻ նախարարության պաշտոնական կայքում (www.mes.am) պարբերաբար թարմացվում է Արցախ ուղարկվող մարդասիրական օգնության վերաբերյալ տեղեկատվությունը:
Հայկ Արամյան
Ոչ մի հիմնավոր ապացույց չկա այն մասին, թե որևէ ստորաբաժանում ապրիլյան «չորսօրյա» պատերազմի ժամանակ առանց փամփուշտի է եղել, կամ քիչ թվով փափուշտներ են ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանը նշեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այդ անձնական հուզական պատմություները, թե զինվորները կրակեցին մինչև վերջին փափուշտը, չի նշանակում, որ զինվորը փափուշտ չի ունեցել: Եվ հետո, եթե զինվորը պատմում է, որ ինքը մինչև վերջին փամփուշտը կրակել է, դա բնական է: Մենք չենք կարող ձեզ պատմել, թե զինվորն այդ պահին ինչ մարտական խնդիր էր կատարում: Հնարավոր է՝ զինվորն այդ պահին կատարում էր այնպիսի մարտական խնդիր, որ իր հետ եղած ամբողջ մարտապաշարը պետք է կրակեր: Դա բնական երևույթ է, որը հանդիպում է պատերազմների ժամանակ: Ի վերջո, չմոռանանք, սա պատերազմ է, և հակառակորդը իրականացրել է ինտենսիվ հրետանային կրակ: Խոսել այն մասին, որ մեր զինվորները դիրքերում փամփուշտ քիչ են ունեցել, կամ չեն ունեցել, դա անլուրջ է»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
80-ականների զենքերի կողքին մենք ունենք այնպիսի գերժամանակակից զինատեսակներ, որոնց մասին շատերը կերազեին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանը նշեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Պետք չէ շահարկել այդ հարցը: Աշխարհի առաջատար բանակների, հատկապես ցամաքային զինատեսակների 90 տոկոսը 80-ականների են: Ի վերջո, հակառակորդի կողմից գովազդվող նորագույն զենքերը, որոնցով փորձում էին ահ ու սարսափ առաջացնել, գործնականում միշտ չէ, որ արդյունավետ են: Մեր 80-ականների, միգուցե, որոշ տեղերում, նաև 70-ականների զինատեսակների կողքին կան այնպիսի գերժամանակակից զենքեր, որոնց մասին շատերը կերազեին: Դրանից բացի, չափոփոշիչ չէ, թե որ թվականի արտադրության զինատեսակ է կիրառվել: Խնդիրը այդ զինատեսակների արդյունավետ կիրառման մեջ է: Նորից եմ հորդորում, այդ քննադատությունները կատարեք փաստարկված»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Կինոռեժիիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում է տեղադրել ոմն Սեյրան Վելիեւի հայտարարությունը, որը Զաքարյանի գլխի համար 100 հազար դոլար է խոստանում:
«Էս օրերին «գլխագինս» կարգին թանկացավ»,- գրել է Զաքարյանը: Հիշեցնենք, Զաքարյանը քառօրյա պատերազմի օրերին Արցախում էր եւ պարբերաբար ֆեյսբուքյան իր էջում սպանված ադրբեջանցիների դիակների կույտերի նկարներ էր հրապարակում՝ համապատասխան գրառումներով: Վերոնշյալ նկարում էլ Զաքարյանը ադրբեջանցի զինվորների դիակների ֆոնին է նկարված:
Ըստ newspress.am-ի տեղեկությունների` քիչ առաջ հարձակում է տեղի ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա: Անհայտ անձիք նռնակ են նետել նախկին նախագահի տան ուղղությամբ: Այնտեղ մեծ թվով ոստիկաններ են աշխատում:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի տունը գտնվում է Իսակովի պողոտայում:
Իսկ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը տեղեկացրեց, որ Քոչարյանն այժմ հանրապետությունում չէ, մեկնել է Մոսկվա՝ անձնական գործերով։
Մանրամասները` քիչ անց:
Ապրիլի 14-ին ՊԲ հյուսիսարեւելյան (Թալիշ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1970թ. ծնված Համլետ Այվազի Հաջոյանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
Ուղիղ եթերով ընթացող ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինին հարցրել են, թե խորտակվողներից ո՞ւմ կփրկեր նա` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՞ն, թե՞ թուրք նախագահ Թայիփ Էրդողանին:
Հարցը տվել է Վարյա Կուզնեցովան, ով 12 տարեկան է:
Պուտինը ծիծաղելով ասել է, որ Վարյան իրեն բարդ իրավիճակի մեջ է գցել:
«Կպատասխանեմ այսպես. եթե ինչ որ մեկը որոշի խորտակվել, ապա փրկել նրան՝ անհնար է: Բայց մենք, իհարկե, պատրաստ ենք ձեռք մեկնել յուրաքանչյուր մեր գործընկերոջը, եթե նա ինքը ցանկանա»,- ասել է նախագահը:
Այսօր` ապրիլի 14-ին, հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում «հայկական դիվերսիան հետ մղելիս» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ահմեդով Ռյուսթեմ Օրուջ օղլուն (Əhmədov Rüstəm Oruc oğlu): Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:
-Այս օրերին բազմիցս հայտարարվեց, որ Ադրբեջանը հետախուզական նպատակով օգտագործել է անօդաչու թռչող սարքեր: Ինչո՞ւ չենք խոցել:
-Գիտեք՝անօդաչու թռչող սարքը կարող է հեռվից գործողություն կատարի, դու հայտնաբերես, բայց նա հասանելիության գոտում չլինի: Կարող է՝ նա ֆիքսում է, որ իր վրա կենտրոնացում կա, և վտանգի մեջ է, անմիջապես խնդիրը դադարեցնի, հեռանա, բայց նշեմ, որ, ընդհանուր առմամբ, անօդաչու սարքը խոցելը այդքան էլ հեշտ չէ:
-Սպառազինության արդիականացման մասին վերջին օրերին շատ խոսվեց, շատերը կարծիք հայտնեցին, որ մենք զենք չունենք: Իսկապե՞ս այդքան տխուր վիճակում ենք, զենք չունե՞նք:
-Աշխարհում բոլոր բանակներում էլ զինատեսակների ամբողջ տեսականին չի կարող լինել միայն գերժամանակակից, դա անհնար է: Ադրբեջանական զինված ուժերը իրենց ամբողջ քանակական առումով որ նայենք՝ 10-15 տոկոսն է ժամանակակից, այն էլ ոչ բոլորն են գերժամանակակից: Ամբողջ աշխարհը, նույնիսկ ամենաժամանակակից բանակները՝ ամերիկյան, իսրայելական, իրենց հիմնական հատկապես լավագույն զինանոցում պահում են 70-ականների զինտեխնիկա: Իսկ ով է ասել, որ հայկական կողմը սպառազինություն չունի, մենք ինքներս 1,5 տարի առաջ ասել էինք, որ հայկական բանակը անցնում է պլանային զինման ժամանակացույցի: Ուզում եմ ասել, որ գերժամանակակից զինտեխնիկայով համալրման գործընթացը վաղուց է սկսված:
-Ռազմական իշխանությունը ի՞նչ է կարծում, հաշվի առնելով այսօրվա իրավիճակը, պատերազմը շարունակվելո՞ւ է, թե՞ ոչ:
-Դժվար է կանխատեսել, այս պահին հակառակորդի զորքը զինված կանգնած է, նույնիսկ հրապարակվեց, որ հակառակորդի զորքի շարժը նկատվում է, բայց որևէ բան չենք կարող կանխատեսել, թե ինչ կլինի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.