23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով, հարցին, թե Արցախից ճիշտ հայտարարություն էր հնչել, թե Հայաստանում օլիգարխները պետք է հրաժարվեն իրենց հարստությունից ու գումարը փոխանցեն բանակին, նշեց. «Ես խոսում եմ ՀՀ կառավարության անունից: Եթե ԼՂ կառավարության ղեկավարն այդպիսի հայտարարություն է արել, դա իր որոշումն է, իր լիազորությունն է, իր գործը: Ինչ վերաբերում է մեծահարուստներին, այո, այն մարդիկ, ովքեր ապօրինի ճանապարհով են հարստացել, իշխանությունը, պետությունը, պատկան մարմինները կհետևեն գործընթացի: Նման մարդիկ, ովքեր փորձում են պառակտում մտցնել մեր երկրի խավերի մեջ, սխալ բան է»:
ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը հայտնեց, որ ադրբեջանական կողմն այսօր՝ ժամը 16․00-ին, համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ԼՂՀ-ին է հանձնել հայ զոհված զինծառայողի մարմինը:
Զոհվածի ինքնությունը հաստատելու համար կնշանակվի փորձաքննություն:
Վիկտոր Քոչարյանն ասաց նաև, թե այս պահի դրությամբ հայկական կողմն ուներ մեկ անհետ կորած։
Արշակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
ԱՄՆ-ից ու այլ երկրներից սահմանին տեխնիկական միջոցներ ուղարկել ցանկացողների քանակը կտրուկ շատացել է, մարդիկ օգնել են ուզում, սակայն ապրանքը գնելը մի բան է այն Հայաստան հասցնելը , մի այլ բան…
Առաջարկում եմ որևէ կենտրոն ստեղծվի բոլոր մեծ համայնքներում, ուր կարող են դիմել մարդիկ, ովքեր ճամփորդում են Հայաստան և կարող են ինչ- որ քաշի ապրանք վերցնել իրենց հետ, դա էլ որպես իրենց կողմից աջակցության ձև:
Ասենք` ես գալիս եմ Հայաստան ու կարող եմ 5կգ հետս ապրանք բերել, զանգում եմ էդտեղ ու հավաքված ապրանքից ամենաանհրաժեշտն ու շտապը տալիս են բերում եմ… Խոսքը իհարկե միայն նվիրատվությունների մասին է, ոչ թե «աբրանք» բերելու )))
Ադրբեջանական APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի Գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովին, հաղորդում է, որ վաղը՝ ժ. 15.00-ին, Ադրբեջանի համապատասխան կառույցները հայկական կողմին կհանձնեն հայ զինծառայողի մարմինը, ով զոհվել էր շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով:
Նշվում է, որ հայ զինծառայողի մարմինը հայտնաբերվել էր Ադրբեջանի ԶՈՒ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Համացանցում տեսանյութ է տարածվել այն մասին, թե ինչպես են ադրբեջանցի երեխաները Թբիլիսում ընթացող միջազգային պարային մրցույթի ժամանակ պարում Արա Գևորգյանի հեղինակած «Արցախ» ստեղծագործության ներքո:
https://www.youtube.com/watch?v=lJehRy0SwXo
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 18-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ազերի ճիվաղները ընկնելով իրենց իսկ թակարդը՝ դարձել են դիեր:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կեսօրին Ջաբրաիլի ուղղությամբ գտնվող ադրբեջանական կողմի մարտական դիրքերում ականի պայթյունից 3 ազերի է ոչնչացվել: Հավանաբար, «ոչխարները» չեն զգացել, որ գտնվում են ականապատված տարածքում, ինչի հետևանքով էլ դարձել են լեշեր:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ նշված դիրքից, որտեղից իրենց լեշերը տանելուց հետ ազերիները շարունակում էին ինչ-որ գործողություններ կատարել:
Ապրիլի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հանրապետության հրապարակից բողոքի երթ կմեկնարկի ի պաշտպանություն հայազգի բարերար Լևոն Հայրապետյանի երթը դեպի ԱԳՆ, ապա՝ ՌԴ դեսպանատուն:
Մոսկվայի դատարանն օրերս հայազգի բարերար Լևոն Հայրապետյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման։ Գործարարը մոտ մեկ տարի անցկացրել է քննչական մեկուսարանում, ապա տնային կալանքի պայմաններում։ Նրա փաստաբաններն այն ժամանակ պահանջել են փոխել խափանման միջոցը՝ ներկայացնելով պաշտպանյալի ծանր առողջական վիճակի մասին վկայող փաստաթղթեր։ Հայրապետյանը հերքում է մեղադրանքը։ Նա երկրորդ կարգի հաշմանդամ է, չորս ինֆարկտ և երկու ինսուլտ է տարել, տառապում է քաղցկեղով, ուրոլոգիական խնդիրներ ունի, դժվար է տեղաշարժվում:
«Այս օրերին, երբ Արցախը առավել քան կարիքն ունի իր բարերարի, դժբախտ պատահականությամբ նա կալանավորվում է: ԱՄբղջ հայ ժողովուրդը պահանջում է ամեն կերպ ազատ արձակել բարերարին:
Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պահանջում ենք արտաքին գերատեսչությունից անհապաղ կապ հաստատել իրենց ՌԴ գործընկերների հետ և ամեն խողովակով փորձել հասնել Լևոն Հայրապետյանի ազատ արձակմանը: ՌԴ իշխանություններից էլ պահանջում ենք դրսևորել առավելագույն օբյեկտիվություն և մարդասիրություն, վերանայել կալանքի պայմանները, հաշվի առնել հանրային արձագանքները և օբյեկտիվ վերաքննությամբ ազատ արձակել Լևոն Հայրապետյանին կամ էապես մեղմել սահմանված պատիժը»,- ասվում է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ:
Ասվում է նաև, որ Լևոն Հայրապետյանի պատժի տեսակի փոփոխման հարցով Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի տակ արդեն 15000 մարդ է ստորագրել:
Նամակում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ պարոն Պուտին, մեզ չեն դադարում անհանգստացնել գործարար, մեծ բարերար Լևոն Հայրապետյանի շուրջ զարգացող իրադարձությունները: Այս ծայրահեղ հիվանդ մարդը երկրորդ կարգի հաշմանդամ է, տարել է 4 կաթված, 2 ինֆարկտ, տառապում է օնկոլոգիական և ուրոլոգիական հիվանդություններով:
Հայրապետյանը մեծ արժանիքներ ունի ռուսական պետության առջև: Լինելով ակտիվ քաղաքացի` նա ամեն կերպ սատարել է զարգացման զանազան ծրագրերի: Ահռելի է Հայրապետյանի դերը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման հարցում, նա հարյուրավոր սոցիալական և բարեգործական ծրագրերի նախաձեռնողն է: Ավելորդ չենք համարում նշել, որ իր հայրենիքում՝ Հայաստանում, Հայրապետյանն իբրև հերոս է ընկալվում»:
«Ապրիլի 14-ին նա դատապարտվեց չափազանց կասկածելի մեղադրանքով՝ լի տասնյակ իրարամերժություններով: Նրա գործով տուժողը բազմաթիվ սպանությունների գործով ցմահ դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստևն է, ինչն ինքնին նոնսենս է՝ դատել մարդուն ցմահ դատապարտված մարդասպանի դիմումի հիման վրա: Այս հանգամանքն, ինչպես նաև մեղադրանքում առկա բազմաթիվ հակասությունները, լուրջ կասկածներ են հարուցում այս գործի պատվիրված բնույթի առնչությամբ:
Ինչևէ, Լևոն Հայրապետյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Նրա հանդեպ չկիրառվեց անգամ պայմանական պատիժ կրելու ձևաչափը՝ հաշվի առնելով օրեցօր վատթարացող առողջական վիճակը: Հայրապետյանին անհրաժեշտ է ամենօրյա բժշկական հսկողություն. նման առողջությամբ բանտում նա պարզապես կենդանի չի մնա: Այժմ Հայրապետյանը ծայրահեղ ծանր վիճակում է: Խնդրում ենք Ձեր աջակցությունը Լևոն Հայրապետյանի պատժի տեսակի փոփոխման հարցում»,-ասվում է նամակում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնից ազատել է «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին։
Հրամանում ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 12-ի N 835-Ն որոշման N 1 հավելվածի 25-րդ կետը՝
Հրայր Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից` իր դիմումի համաձայն»։
ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանի հրաժարականը, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանի որոշումն է եղել։ Պանամյան սկանդալի արդյունքում, ըստ ամենայնի, որպեսզի ընդգծվի մեր եւ Ադրբեջանի տարբերությունը, ՀՀ նախագահը որոշում է կայացրել հրաժարվել իր համար շարունակաբար պրոբլեմներ առաջացմող ԴԱՀԿ պետից եւ հանձնարարել է հրաժարականի դիմում տալ: Ընդ որում, Արդարադատության նախարարությունում մինչեւ վերջին պահը տեղյակ չէին հրաժարականի մասին, այդ մասին տեղեկացել են սոցցանցերից եւ լրատվամիջոցներից:
Մինչդեռ, ի պաշտոնե Միհրան Պողոսյանը պետք է դիմումը հասցեագրեր արդարադատության նախարարին՝ Արփինե Հովհաննիսյանին, քանի որ ԴԱՀԿ ծառայությունը գտնվում է ԱՆ կազմում։ Նշենք, որ ԴԱՀԿ-ի կայքում տարածվել է Միհրան Պողոսյանի հայտարարությունը իր հրաժարականի դիմում ներկայացնելու մասին. «Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»։
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու։
Միհրան Պողոսյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.