23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանին հանձնված Վահան Մարտիրոսյանն ու նրա ընտանիքը երրորդ երկիր տեղափոխվելուց հետո էլ շարունակում են Ադրբեջանի հետ կապեր պահել և արտահանձնումից հետո «Վահան Մարտիրոսյան» կոչեցյալը հանդես է եկել հաղորդագրությամբ: Սույն տեքստը, որը հաղորդում է Չգիտես-ը, ներկայացնում ենք առանց մեկնաբանության: «Իմ սիրելի ադրբեջանցի բարեկամներ: Առաջին հերթին, կցանկանայի իմ և ընտանիքիս անունից անկեղծորեն շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության ու հյուրասիրության համար, որոնք ինձ ցուցաբերվել են ձեր հիանալի երկրում գտնվելուս առաջին իսկ րոպեներից»,- ապա Վահան Մարտիրոսյանը նույն երգերն է երգում, ինչ ասում էր Բաքու ժամանելուց հետո հրավիրված ասուլիսին, այն է, թե Հայաստանի իշխանությունները ադրբեջանցիներից ստեղծում են թշնամու կերպար, որ պարտադրում են հայ ժողովրդին: Նա նաև իր հիացմունքն է հայտնում առ այն, թե ինչպիսի հանդուրժողականություն է դրսևորում Ադրբեջանի իշխանությունը, ուշադրություն՝ «Բաքվում պաշտոնապես բնակվող 40.000 հայերի նկատմամբ», թե ինչ «խնամված» են հայկական սրբավայրերը Ադրբեջանում»:
Ապա ավելացնում, թե Բաքվում գործում են թերթեր և հեռուստահաղորդումներ` հայերեն լեզվով: Որ, իբր, ադրբեջանցի լրագրողները ինչպիսի լավ ֆիլմեր են պատրաստել Ֆրունզիկ Մկրտչյանի, Արմեն Ջիգարխանյանի ու Առնո Բաբաջանյանի մասին:
Հ.Գ. Չգիտես էլ հավատաս, թե ոչ. թե սա ադրբեջանական հերթական սադրանքն է։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է Սեյրան Օհանյանին:
Այսօր՝ Ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը , շատ հանգիստ տոնով հայտարարել է ՝ Մի թիզ անգամ հող զիջելու մասին խոսք լինել չի կարող, հայտարարությունը իհարկե վերաբերվում է Արցախյան ազատագրված հողերին : Այս մեկ նախադասությունը շտապ պատասխանել է Օհանյանի ու մի քանի ժամ անց նրանք վայնասուն — պատասխան են հղել Սեյրան Օհանյանին:
Մինչ այժմ ադրբեջանի ղեկավարությունը , մի շարք խուճապ տարածող հայկական լրատվականների ու կիսաակտիվիստական դեմքերի օգնությամբ, Ադրբեջանում տարածել էր այն լուրը , թե հայերը շուտով հանձնելու են որոշ տարածքներ: Նոր — նոր էին սկսել ժողովրդին այդ ամենը համոզել , երբ ՀՀ Պաշտպանույան նախարարը պաշտոնապես հերքեց այդ ամենը: Իհարկե սարսափելի հարված էր դա ադրբեջանական կառույցների համար, քանի որ ստի վրա հիմնված ցանկացած բան վերջի վերջո քանդվում է, բայց նրանք հույս ունեին մի փոքր էլ երկարացնել այդ հեքիաթը:
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեխը այն է ,որ նրանք պատրաստ են այդ հողերի վրա թափել հայ զինվորների արյունը: Սրանք դեռ չեն հասկացել , որ հայ ժողովրդին թափված արյունով չեն կարող վախեցնել , որ հայ զինվորին , որը կանգնած է խրամատի մեջ, որը միանգամից 5 տանկ է ոչնչացնում , որը 30 մետրի վրա ուղղաթիռ է խոցում , որը մինչև վերջին շունչը կռվում է ահաբեկչական խմբավորումների դեմ , չի վախենում դիրք կանգնելուց , առավել ևս ադրբեջանական խմբերի հետ / այո խմբերի , քանի որ բանակ , կամ զինվորներ կոչելը դրանց համար մի քիչ շատ կլինի / մարտի մեջ մտնելուց չի վախենում:
Աշոտ Ասատրյան
Ադրբեջանը` ի դեմս Ֆրանսիայում իր դեսպան Էլչին Ամիրբայովի նախազգուշական փաստաթուղթ է հղել Ֆրանսիայի հարավարևելյան Դրոմ դեպարտամենտի Բուրգ-լե-Վալանս քաղաքի քաղաքապետ Մարլեն Մուրիեին` հաշվի առնելով այդ քաղաքի և Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի միջև հաստատված համագործակցության խարտիան: Ինչպես հաղորդում է «Արմե պրես»-ը` վկայակոչելով francebleu.fr կայքը, նախազգուշական նամակը ապրիլի 21-ին ստացվել է Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետարանում:
Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն նշել է, որ այդ նամակը դիտարկում է որպես Ադրբեջանից իրական սպառնալիք, որի պատճառով, սակայն, չի պատրաստվում տեղի տալ: Նա ընդգծել է, որ Շուշիի և Բուրգ-լե-Վալանսի միջև բարեկամությունը և գործընկերությունը շարունակվելու է:
Հարգելի քաղաքացիներ և զինծառայողներ.
Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող աննախադեպ բարդ իրավիճակը և, ըստ այդմ` ելնելով Արցախի պաշտպանությանը վերաբերող տեղեկատվական ցանկացած արտահոսքի բացառման անհրաժեշտությունից, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ինչպես քաղաքացիական բնակչությանը, այնպես էլ զինվորական ծառայություն իրականացնող ողջ անձնակազմին խնդրում է ձեռնպահ մնալ բջջային հեռախոսով և համացանցով ռազմապաշտպանական բնույթի և ընդհանրապես զինվորական ծառայությանը վերաբերող հարցերի քննարկումից:
Գիտակցենք, որ այս սահմանափակումները բխում են մեր երկրի պաշտպանության և առաջնագծում կանգնած զինծառայողների անվտանգության շահերից:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ամիսներ առաջ ընտանիքի հետ Հայաստանից Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանից երրորդ երկիր է տեղափոխվել, հայտնում է ադրբեջանական Apa գործակալությունը: Սակայն Ադրբեջանի Դիլյարա Ալիևայի անվան կանանց իրավունքների պաշտպանության միության նախագահ, իրավապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուն չի կարողացել ասել, թե «Ներազգային ազատագրական շարժման» հիմնադիր Վ. Մարտիրոսյանը ընտանիքի հետ որ երկիր է հեռացել:
Գողություն կատարելու կասկածանքով 2015 թ. սեպտեմբերի 2-ին Վահան Մարտիրոսյանը բերման էր ենթարկվել ոստիկանություն, որտեղ քննիչի որշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը (նա մեղադրվում է Ռուզամ Մարգունու տնից շուրջ շուրջ 5000 դոլոր գողանալու մեջ): Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը կնոջ ու որդու հետ 2015 թվականի սեպտեմբերին փախել էր Հայաստանից և Ադրբեջանում իշխանություններից ապաստան խնդրել: Վերջինիս նկատմամբ Հայաստանում միջպետական հետախուզում է հայտարարվել:
Առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ զորամասի «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Աղաբեկյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախնական տվյալներով՝ 21.04.2016թ.՝ ժամը 14:30-ի սահմաններում, N զորամասի «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պ.Եգորյանը, խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, ինքնաձիգից կրակոց է արձակել, որի հետևանքով նշված ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտյուշի Աղաբեկյանը կրծքավանդակի աջ կեսի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում։
Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ: Պ.Եգորյանը ձերբակալվել է:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Երևանում ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց,որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. «Այն պետք է կարգավորվի բացառապես քաղաքական դիվանագիտական ճանապարհով: Սկզբունքորեն գերակա խնդիր է 1994թ.,1995թ. հրադադարի համաձայնագրերի կատարման ապահովումը: Այդ պայմանագրերն անժամկետ են և ենթակա անհապաղ կատարման: Դրանք պետք է հարգվեն բոլորի կողմից: Ռուսաստանի Դաշնությունը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կանի ամեն ինչ` համագործակցելու կողմերի հետ: Այս պահին հարգելով հրադադարի առկա պայմանագրերը, պետք է անել հնարավորինը, որպեսզի գործնական հիմքի վրա դրվեն փոխադարձ վստահության, անվտանգության ապահովման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների վերաբերյալ առաջարկները, որոնք համաձայնեցվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ռուսաստանի միջնորդությամբ 2011թ. և որոնց կյանքի կոչման ուղղությամբ աշխատել է ԵԱՀԿ: Այդ գործընթացի դանդաղեցումը ճիշտ չէ»,- ասաց Լավրովը և կոչ արեց թույլ չտալ հրադադարի պայմանավորվածությունների խախտումներ` ցավակցություն հայտնելով նաև ապրիլի սկզբին բռնության պոռթկման հետևանքով զոհվածների հարազատներին:
Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին, հրետակոծությունիծ տուժած բնակավայրերի բնակիչներին և առաջնագիծ մեկնած կամավորականներին նյութական աջակցություն է ցուցաբերվելու:
Այդ մասին ասել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը այսօր ԼՂՀ Աժ լիագումար նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ: ԼՂՀ վարչապետը տեղեկացրել է, որ ներկայումս բացի բազմաթիվ բարերարների ցուցաբերած միանվագ ֆինանսական օժանդակություններից, պետական աջակցության ցուցաբերման նպատակով անհրաժեշտ ուսումնասիրություններ են կատարվում:
Վարչապետ Ա. Հարությունյանի խոսքով նախատեսվում է պետական աջակցության շրջանակներում բարելավվել զոհված զինվորների ընտանիքների սոցիալ-կենցաղային բնակարանային պայմանները, անհրաժեշտության դեպքում բնակարաններ տրամադրել, ինչպես նաև բարձրացնել երեխաներին տրվող նպաստների գումարի չափը: Բացի այդ կպահպանվեն բոլոր քաղծառայողների աշխատավարձերը, իսկ մասնավոր գործատուների հետ բանակցություններ են տարվում առաջնագիծ մեկնած կամավորականների աշխատավարձերի վճարման շուրջ, նախատեսվում են նաև որոշ հարկային արտոնություններ:
Արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործում մենք առաջնորդվում ենք ոչ թե ԶԼՄ-ների հրապարակումների, այլ բացառապես պաշտոնական հայտարարությունների հիման վրա:
Այդ մասին այսօր ԼՂՀ ԱԺ լիագումար նիստում կայացած՝ օրենսդիր գործադիր հարցուպատասխանի ժամանակ ասել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը պատասխանելով ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ, պատգամավոր Արթուր Թովմասյանի հարցին ՝ ռուսական «Իզվեստիա» թերթի հրապարակմամբ շրջանառվող այն տեղեկատվության վերաբերյալ, որ գոյություն ունի հակամարտության կարգավորման «Պուտինի» կամ «Լավրովի» փաստաթուղթ:
«Մեր քաղաքականությունն իրականացնելիս մենք չենք առաջնորդվում մամուլի հրապարակումներով: Կոչ կանեի որպեսզի բոլորն էլ որպես հիմք ընդունեին միայն պաշտոնական հայտարարությունները » ,-ընդգծել է ԼՂՀ արտգործնախարարը:
Քլոե Քարդաշյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Խնդրում եմ միանալ Հայոց Ցեղասպանության մասին ստորագրահավաքին` աշխարհին տեղեկացնելու նպատակով:
Քույրս և ես ոչ միայն փորձում ենք իրազեկել Հայոց ցեղասպանության, այլ ցեղասպանությունների և ընդհանրապես մարդկային սպանդի մասին: Գիտելիքը ուժ է: Եթե ավելի լավ տեղեկացված լինենք, հույս կունենանք, որ ավելի լավ արարքներ կգործենք:
Ցեղասպանությունները, կոտորածները, մարդկային սպանդը… ճղճիմ արարքներ են: Երկրի երեսից մի ամբողջ ռասա մաքրելն Աստծո կամքը չէ: Մեր պարտքն է իրազեկել մարդկանց պատմության այս էջերի մասին: Մեր պարտքն է նաև չլռել, եթե ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ մարդ արարածը ենթարկվել է տառապանքների և ստորացման իր ռասայի կամ հավատի համար: Լռությունը խրախուսում է տառապանք պատճառողին և ոչ թե տառապանքների ենթարկվածին»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.