23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ապրիլի 26-ի օրվա ընթացքում և այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ինչպես ողջ առաջնագիծը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը` կիրառելով տարբեր տրամաչափի ականանետեր, 85, 100, 122 ու 152 միլիմետրանոց թնդանոթներ, ՄՄ-21 (Գրադ) կայանքներ և 9Մ33 Մ3 տիպի զենիթահրթիռային համալիր:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են պատժիչ գործողություններ` նրան հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ:
Այս պահի դրությամբ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված:
Հանրային ճնշում պետք է լինի այն անձանց վրա, ովքեր չեն ցանկանում ծառայել Հայոց բանակում: Այս մասին Երևանի պետական համալսարանում «Հայաստանի և Ադրբեջանի ռազմամթերքի համեմատականը» խորագրով դասախոսության ընթացքում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Հանրային ճնշման պետք է ենթարկել այն մարդկանց, ովքեր բանակ չեն ցանկանում գնալ, պետք է պարսավել, աղջիկ չտալ: Աշխատեք, որ չծառայած տղաները ձեր միջավայրում իրենց ավելի թույլ զգան: Ես էլ ունեմ չծառայած ընկերներ: Իհակե, չի նշանակում, որ ամեն մեկը պետք է ծառայի, բայց չծառայելը չպետք է գլուխ գովալ լինի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արծրուն Հովհաննիսյանը: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի խոսքով`ինքը բանակում ծառայում է արդեն 20 տարի, և իր գերդաստանում չծառայած մարդ չկա: Հանրային ճնշման պետք է ենթարկել այն մարդկանց, ովքեր բանակ չեն ցանկանում գնալ. «Մենք պետք է նպաստենք, հասնենք նրան, որ ՀՀ քաղաքացին ծառայի: Պաշտպանական գերատեսչությունը միշտ շահագրգռված է բոլորին բանակ տանել: Բոլորին պետք է կոչ անել, ստիպել, բայց ուղարկել բանակ»,- շեշտեց նա:
Իջեւանի զորամասերից մեկում ապրիլի 25-ին, ժամը 20:15-ին, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Հովհաննես Պետրոսյանի դին:
Դեպքը տեղի է ունեցել զորամասի կրակային դիրքում, շարքային Հովհաննես Պետրոսյանին հայտնաբերել են գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով՝ իրեն ամրակցված «ԳԱԶ 66» մակնիշի զինհամարանիշի կունգի թափքում:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:
Րոպեներ առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դեպքի վայրում աշխատող լրագրողներին հայտնել է, որ ավտոբուսի պայթյունը եղել է ալիքային, սա նշանակում է՝ պայթուցիկ սարք է աշխատել: «Պայթուցիկ սարքը, ամենայն հավանականությամբ, դրված է եղել նստարաններից մեկի տակ, կամ եղել է ուղևորներից մեկի մոտ»: Վլադիմիր Գասպարյանը հայտնել է նաեւ, որ տարածքի սյուների վրա աշխատող տեսախցիկներից մեկը ֆիքսել է պայթյունի պահը, բայց տեսագրության վրա հիմնվելով` դեռ վերջնական վարկած հայտնել հնարավոր չէ: «Ոչ մի բան հերքել կամ հաստատել չեմ կարող, ամեն վայրկյան ինֆորմացիան կարող է փոխվել: Միայն հաստատ է, որ պայթյունը կապված չէ ոչ գազի, ոչ վառելիքի, ոչ անսարքության հետ»,-նշել է ոստիկանապետը: Ի դեպ, նախագահը հանձնարարել է ոստիկանությանը ուժեղացնել պարեկապահակային ծառայությունը: Նշենք, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածից 15-րդ թաղամաս տանող 63 համարի ավտոբուսը պատկանում է «Քինգ դե լյուքս» ընկերությանը: Ավտոբուսը, որում պայթյուն է եղել, 2007թ արտադրության է, գազի բալոն չի ունեցել, աշխատել է դիզելային վառելիքով, ինչը, սակայն, չէր կարող այդպես պայթեր: Հենց այս հանգամանքն էլ բազմաթիվ վարկածներ է առաջացնում, այդ թվում` ահաբեկչության տարբերակ: Հիշեցնենք, որ Հալաբյան փողոցում` ավտոբուսում, պայթյուն է եղել, որի հետեւանքով զոհվել է մեկ, վիրավորվել 6 հոգի:
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված տուժածներից 3-ը կին է, 3-ը տղամարդ: Այս պահին երկուսի՝ 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակն է գնահատվում ծանր, նրանց վիրահատությունն ավարտվել է, տղաները տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք, վիրահատությունները հաջող են անցել, 2-ի կյանքին էլ վտանգ չի սպառնում: Տուժածներից մեկը հղի կին է, որն անցել համակարգչային տոմոգրաֆիա, կատարվել են այլ անհրաժեշտ հետազոտություններ, կնոջ և պտղի կյանքին որևէ վտանգ չի սպառնում։ Տուժածները հիմնականում ստացել են բեկորային՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Աղբյուրը hraparak.am
NewsBook-ի տեղեկություններով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել նախագահականում: Խորհրդակցությանը ներկա են իրավապահ համակարգի ու անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները: Մասնավորապես խորհրդակցության է հրավիրվել ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ու այլ բարձրաստիճաններ: Քննարկման թեման եղել է Հալաբյան փողոցում տեղի ունեցած պայթյունը: Հիշեցնենք, որ ժամեր առաջ Երևանի Հալաբյան փողոցում պայթել է 63 համարի ավտոբուսը: Նախնական տվյալներով զոհերի թիվը 3 է: Վիրավորների շարքում կան երախաներ և հղի:
Այս պահին վիրահատություններ են ընթանում տարբեր հիվանդանոցներում: Ավտոբուսը գազով չէ, այն աշխատում է դիզվառելիքով, ըստ այդմ` պայթյունի հանգամանքները ճշգրտելն այս պահին ամենակարևոր խնդիրներից է:
Թարմացված.
Ապրիլի 25-ին Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթունի հետևանքով ժամը 23.56-ի դրությամբ կա 6 տուժած՝ Հասմիկ Սուրենի Մելքոնյան (ծնվ. 1963 թ.), Անուշ Արշալույսի Եղիկյան (ծնվ. 1979 թ.), Հարություն Նազարի Թերզյան (ծնվ. 1971 թ.), Էդգար Արայիկի Գասպարյան (ծնվ. 2002 թ.), Անահիտ Սարգսի Միքայելյան (ծնվ. 2001 թ.), Ռոլանդ Սուրենի Խոջայան (ծնվ. 2001թ.) և 1 զոհ, որի ինքնությունը ճշտվում է:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի և Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:
Ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն.
Դեռևս անհայտ պայմաններում, Հալաբյան փողոցում մարդատար Բոգդան մակնիշի 4829 Տ համարանիշի ավտոբուսում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը:
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը Life.panorama.am-ին տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ եղած տվյալներով՝ մահացել է 3, վիրավորվել 7 քաղաքացի:
Դեպքի վայրում են նաև ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Չնայած նրան, որ ըստ հայերի մեծամասնության, Քիմ Քարդաշյանը հայկական ազգային բնավորության կրողներից չէ, այնուամենայնիվ չենք կարող ժխտել նրա մեծ ներդրումը` Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործում:
Առջինը դա նախորդ տարվա նրա այցն էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, ինչը բառիս բուն իմաստով ”գմփցրեց” համաշխարհային մեդիադաշտը այդ լուրով, մեզ համար ցանկալի բոլոր արդյունքներով հանդերձ և այս տարվա նրա ֆեյսբուքյան գրառումը ինչը ևս ոչ պակաս օգտակար և արդյունավետ գործողություն էր նրա կողմից …
Քիմ Քարդաշյանը այն աղջիկն է, ում ֆեյսբուքյան էջի հետևողների թիվ 28 000 000-ն անցնում է և նրա մեկ գրառումը Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ 7 ժամվա մեջ արժանացել է գրեթե 55 հազար ”լայքի”, իսկ սա ավելին է քան հայկական լրատվականների 80%-ի աշխատանքը` միջազգային հանրության ուշադրությունը Ցեղասպանության ճանաչմանն ուղված թեմային սևեռելը:
Աշոտ եսայան
Մեկ տասնյակից ավելի կամավորականներ խնդիրներ են ունեցել գործատուների հետ: Նրանց նախ նախազգուշացմամբ են փորձել աշխատանքի վերադարձնել, ապա տեսնելով, որ կամավորականները սահմանից չեն վերադառնում, ոմանց ազատել են աշխատանքից: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նշեցին աշխատանքից ազատված կամավորականները: Նրանք հիմնարկության անունը չնշեցին՝ պատճառաբանելով, որ իրենց խնդիրը ոչ թե տնօրինության հետ է, այլ երեւույթի, քանի որ այս օրերին աշխարհասփյուռ հայությունը միավորված կանգնած է զինվորի ու կամավորականի կողքին, իսկ որոշ գործատուներ աշխատանքից հեռացնում են կամավորականներին: «Մենք ոչ թե աշխատանքը կորցնելու համար ենք հիասթափվել, այլ այդ երեւույթի: Բոլորը կանգնում են զինվորի ու կամավորականի կողքին, իսկ իրենք կամավորականին հեռացնում են աշխատանքից»,- նշեցին կամավորականները:
Նշենք, որ խոսքը կոնկրետ հիմնարկության մասին չէ, այլ մի քանի կազմակերպություններ են նման քայլի դիմել:
Արցախը Հայաստան է և վերջ: Ահա այս կարգախոսով ապրիլի 26-ին՝ ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա բողոքի ակցիա։ Կազմակերպիչ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ ստեղծված իրավիճակում Հայաստանին անհրաժեշտ է ուրիշ ռազմաքաղաքական ղեկավարություն։
«Պատերազմում հաղթելու, բանակցություններում չզիջելու, բանակի սպառազինությունը և թիկունքն ապահովելու, երկիրը զարգացնելու համար մեզ անհրաժեշտ է ուրիշ ռազմաքաղաքական ղեկավարություն, ազգընտիր քաղաքական ընտրանի։ Մենք այս ակցիան վաղուց պետք է անցկացնեինք, ուղղակի սպասեցինք ՌԴ արտգործնախարարի այցին, որովհետև վստահ էինք, որ կասկածներս կհիմնավորվեին: Արդյունքում Լավրովը հաստատեց, որ ՀՀ-ն որևէ կերպ չի մերժել Կազանյան փաստաթուղթը։ Կազանյան փաստաթուղթն իրենից ներկայացնում է Արցախի 5 շրջանների հանձնում Ադրբեջանին, խաղաղապահ ուժերի տեղակայում, 700.000 ադրբեջանցի փախստականների վերադարձ Արցախ, իսկ վերջում հանրաքվեով կարգավիճակի հաստատում: Սա տառացիորեն դավաճանություն է, որից էլ բխում է մեր արդարացի պահանջը: Գիտենք, որ Սերժ Սարգսյանը զիջող Գերագույն գլխավոր հրամանատար է, փաստորեն, գոնե միջազգային արենայում էդպես է ներկայանում, ուստի մեզ պետք է չզիջող Գերագույն հրամանատար»,- մանրամասնեց Մկրտչյանը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում հայտարարեց, թե հայկական կողմը երբեք էլ չի մերժել Կազանյան փաստաթուղթը։ Իսկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հաստատեց՝ ավելացնելով, որ ադրբեջանական կողմն է մշտապես մերժել այն։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.