23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանի զորահավաքի պետական ծառայությունը պարզաբանել է համընդհանուր զորահավաքի մասին տեղեկությունները:
«Անդրադառնալով համընդհանուր զորահավաքի մասին տեղեկություններին` հայտարարում ենք, որ կանոնավոր աշխատանք է տարվում պահեստազորային զինծառայողների հետ: Այժմ տեղերում գրանցվում են պահեստազորային զինծառայողները, հստակեցումներ են արվում այս հարցում»,-ասվում է պետծառայության հաղորդագրության մեջ, հայտնում է Haqqin.az-ը:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ եթե Ադրբեջանում համընդհանուր զորահավաք հայտարարվի, բնակչությունն այդ մասին կիրազեկվի ԶԼՄ-ների միջոցով:
Ապրիլյան դիմակայության օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հակառակորդի նախաձեռնած հարձակողական գործողությունները հետ մղելու եւ վերջինիս պատժիչ հարվածներ հասցնելու ընթացքում բարձր մարտական ու բարոյակամային հատկանիշներով աչքի են ընկել բազմաթիվ ժամկետային զինծառայողներ, որոնք կարողացել են հաճախ փոխարինելով անգամ զոհված կամ վիրավոր հրամանատարին, տվյալ հատվածում մեր ուժերի օգտին բեկել մարտական գործողությունների ընթացքը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նման հինգ ժամկետային զինծառայողների` Սամվել Սեյրանի Սաֆարյանին, Մասիս Մելիքի Մուրադյանին, Գոռ Վարդանի Ավագյանին, Դավիթ Արկադիի Խատայանին եւ Արթուր Գրիգորիի Աղասյանին վերադաս հրամանատարության կողմից շնորհվել են լեյտենանտի սպայական կոչումներ:
Գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Հայտնի է դարձել, որ ԼՂՀ հետ շփման առաջնային գծի երկայնքով Բաքվի իշխանությունները կենտրոնացրել են բոլոր վահաբիստներին` ավելի քան 12 հազար մորուքավոր, ինչպես նաև վարչական Ադրբեջանի տարածքում ապրող բնիկ ժողովուրդներին:
Այս կերպ հանրապետության թուրքական իշխանությունները լուծում են բնիկ ժողովուրդների խնդիրը` ոչնչացնելով բնիկ ժողովուրդների` լեզգիների, թալիշների, ավարների, թաթերի, ցախուրների, թաբասարանների, ուդիների եւ այլնի գենոֆոնդը: Իսկ թուրքերը միայն հրամաններ են տալիս:
Նահանջողներին թիկունքում սպասում են հատուկ ջոկատները, որոնք կրակելու են նահանջողների վրա:
Հիմա Ադրբեջանի տարածքում ոչ մի մորուքավոր չես գտնի:
Ադրբեջանի իշխանությունները շփման գիծ են ուղարկել նաև Ռուսաստնում արգելված, Սիրիայից և Իրաքից վերադարձած` ԻԼԻՊ-ի գրոհայինների:
Ահա այսպես է Իլհամը պատերազմում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ»:
Վերջին օրերին պարբերաբար Իրավաբան.net են դիմում քաղաքացիներ՝ նշելով, որ զինկոմիսարիատներից իրենց զանգահարում են՝ խնդրելով ներկայանալ:
Արդյոք մոբիլիզացիա է ընթանում, հետաքրքրվեցինք ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից: Նա ասաց, որ նման բան չկա, պարզապես ճշտումներ են իրականացվում:
”Հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ ապրիլի 28-ին Արցախ-ադրբեջանական շփման գծից Ադրբեջանի հյուսիսում լեզգիական շրջկենտրոն Կուսարի են բերել լեզգի զինվորների 19 դիակ:
Կուսարիի լեզգիները անմիջապես բողոքի հանրահավաքի են հավաքվել, որտեղ լեզգիական ազատագրական պայքարի ակտիվիստները հայտարարել են, որ ազատատենչ Արցախի հայերի դեմ իրենք ոչինչ չունեն, սա ամենևին իրենց պատերազմը չէ: Տեղի է ունեցել բախում ոստիկանության հետ: Զերբակալվել են մի խումբ ակտիվիստներ:
Բաքվի իշխանությունները փակել են Ռուսաստան տանող ճանապարհները: Հայտնում են, որ տասնյակ թալիշ, ավար, թաթ, ուդի, ցախուր, թաբասարանցի զինվորների դիակներ են բերել, հանձնել զոհվածների ընտանիքներին: ԱՀ շրջաններում հակապատերազմական բողոքների ալիք է բռնկվել: Այդ պատերազմը ոչ թե բնիկ ժողովուրդների, այլ թուրքացած քուրդ Ալիևների կլանի պատերազմն է»:
Հրապարակախոս Բակուր Կարապետյանի ֆեյսբուքյան էջի գրառումը
Ադրբեջանում պետական հաստատությունները սկսել են փող վաստակել ապրիլի սկզբին առաջնագծում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային հայկական ուժերի ջախջախիչ հակահարվածների արդյունքում ադրբեջանական բանակի սպանված զինծառայողների անունից` նրանց լուսանկարները վաճառելով հատը 10 մանաթով:
moderator.az կայքը` հղում կատարելով այդ մասին սոցցանցերում արված հրապարակմանը, գրել է, որ Ադրբեջանի Շեքի քաղաքի մշակույթի բաժանմունքը, շահագործելով ապրիլի սկզբին սպանված զինծառայողների անունները, նրանց դիմանկարներով պոստեր է տպագրել եւ հատը 10 մանաթով հարկադրաբար վաճառում է իր եւ բնագավառի աշխատակիցներին, եւ այլ ցանկացողների:
«Անընդունելի է պետական կառույցի կողմից զոհվածների անունից փող աշխատելու այդ ամոթալի արարքը», -դժգոհել է կայքը` նշելով, որ այդ խայտառակությունը տեղի է ունենում մի քաղաքում, որը հայտարարվել է 2016 թվականի «Թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»:
Սա մեր թշնամի երկրի ղեկավար իլԽԱՄ ԳԵՅդար օղլըն է որը, թքած ունենալով ցանկացած մարդասիրական ու մարդկային ու նույնիսկ պատերազմական օրենք, թքած ունենալով ժամանակակից աշխարհի առաջ քաշած արժեքների վրա, պարգևատրում է ՀԱՅՈՑ ԶՈՒ հերոսացած զինվոր Քյարամ Սլոյանին գլխատած մարդակերին …
Եվրոպայի օձիքից բռնելու ժամանակն է , վերջապես այն եվրոպային, որ քաղաքակրթությունների դաշինքի ֆորումի համար ընտրում է մարդասպանի որջը, այն Եվրոպային, որ նպաստում է քնած մարդուն գլխատողին հերոսացնելուն… այս ծանրակշիռ փաստը անտեսելու իրավունքը չունենք կարծում եմ, պատկան մարմինները կգտնեն այս փաստը՝ հօգուտ Հայաստանի օգտագործելու ձևը …
Բելլա Լալայան. ֆեյսբուք
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի վերջին հայտարարությունը հայկական միջուկային զենքի մասին, ինչպես նաև Արկադի Տեր Թադևոսյանի խոսքերը իրական խուճապ են առաջացրել Ադրբեջանում, անգամ լուրջ բանավեճեր են ծավալվում տեղեկատվական տարբեր հարթակներում` արդյոք ունակ է Հայաստանն իր գիտական ու արդյունաբերական ներուժով միջուկային զենք ստեղծել, թեր ու դեմ կարծիքներով հանդերձ ադրբեջանցիները համաձայնվում են մի բանում որ, հայերը հնարավոր է ունեն այսպես ասած «կեղտոտ ռումբ»:
Ինչ է իրականում կեղտոտ ռումբը, «դա նույնպիսի մասսայական ոչնչացման զենք է, որում օգտագործվում են ռադիոակտիվ, ճառագայթող նյութեր, զենքը արտադրվում է ռադիոակտիվ նյութերի բազայի վրա» գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այստեղից արդեն սկսվում են շահարկումները ընդուպ մինչև Մեծամորի ատոմակայանի փակման հարցը: Որպես ապացույցներ բերվում են տարբեր տարիների քրեական վիճակագրությունը (հիմնականում Վրաստանի), Հայաստանի քաղաքացիների ձերբակալությունների մասին, որոնք իբր փորձել են հարևան երկրի տարածքով Հայաստան ներկրել ռադիոակտիվ նյութեր:
Ավելին` հոդվածագրերն ու վերլուծաբանները կոչ են անում Մամեդյարովի կառույցին դիմումներ հղել ՄԱԳԱՏԵ, ՄԱԿ, ԵԱՀԿ և այլ միջազգային կառույցներ՝ տեղեկացնելու, որ Հայաստանը մշակում է կամ արդեն ստեղծել է միջուկային զենք, կամ որ նվազագույնը ունի «կեղտոտ ռումբ»: Որպես ապացույց առաջարկում են ներկայացնել հայաստանյան քաղաքական էլիտայի որոշ ներկայացուցիչների վերջին հայտարարությունները:
Արտյոմ Տոնոյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.
Այսօր ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը ներկայացրել է Ադրբեջանական Հանրապետության մի շարք պաշտոնյաների անուններ, որոնք ունեն հայկական արմատներ կամ հայ կին, և ըստ լրատվամիջոցի` վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար:
Ցուցակը գլխավորում է երկրի վարչապետ Արթուր Ռասիզադեն: Ներկայացվում է, որ հայ է ոչ միայն վերջինիս մայրը, այլ հայ են նաև նրա կինը և հարսը: Հոդվածում նշվում է, որ այս պաշտոնյան ասել է, որ իր համար ամենաատելի լեզուն ադրբեջաներենն է: Ըստ հոդվածագրի` եթե երկրի վարչապետը այդչափ «հարգում է» սեփական լեզուն և դրանով հանդերձ այս պահին «զավթված է» Ադրբեջանի միայն 20%-ը, պետք է շնորհակալ լինել աստծուն:
Ցուցակում հայտնված հաջորդ պաշտոնյան ԱՀ վարչապետի` փախստականնների և տեղահանվածների հարցերով օգնական Ալի Հասանովն է, որն անունն ու ազգանունը փոխած հայ է: Նշվում է, որ նա ևս երկրում կատարում է «հայանպաստ» առաքելություն` ամեն տեսակ ճնշումների ենթարկելով փախստականներին և ուտելով նրանց գումարները:
Ըստ հոդվածում բերվող տեղեկությունների` հայ է նաև Ադրբեջանի կապի և տրանսպորտի փոխնախարարի` Ջավիդ Գուրբանովի տատը (մայրական կողմի), և երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում նման բարձր պաշտոնի վստահումը հային վտանգավոր է:
Այսօր հայերի ձեռքում է նաև երկրի էներգետիկայի ոլորտը` ըստ հրապարակված հոդվածի, քանի «Azərenerji» ընկերության նախագահի` Էթիբար Փիրվերդիևի կինը հայ է, և Փիրվերդիևը լուրջ կապեր ունի հայկական կողմի հետ:
ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող է նշանակվել: Որոշման մեջ նշվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար»:
Նախագահի կարգադրությամբ նա ազատվել է Նախագահի ռեֆերենտի պաշտոնից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.