29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հանրությանը ցույց ենք տալու, թե ինչ աղաղակող փաստեր կան այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Պաշտպանը հայտնեց, որ յուրաքանչյուր դատական նիստի ընթացքում ամենայն մանրամասնությամբ հանրությանը պաշտպանական կողմը ներկայացնելու է, թե սույն քրեական գործն ինչպես է կառուցվել. «Հանրությանը ցույց ենք տալու, թե ինչ աղաղակող փաստեր կան այն մասին, որ պարոն Սարգսյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Սա ուղղակի զավեշտ է, որ կարող է գործել քրեական գործ, դառնա մեղադրանք ու գա դատարան։ Քաղաքական հետապնդում է, ենթատեքստ չկա»։
Հարցին՝ ինչ խնդիր է այսկերպ լուծում իշխանությունը, Արմամ Մակինյանն ասաց. «Դա ուղղված է Սերժ Սարգսյանի քաղաքական գործունեությունն առնվազն զսպման մեխանիզմ գտնելու։ Մենք էլ հերթականությամբ ներկայացնելու ենք այս քրեական գործի քրեական գործ չլինելը, շինծու, փուչ լինելը»։
Մակինյանը պատմեց, որ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը դիմել է ՊԵԿ՝ գործի առնչությամբ մի քանի հանգամանքներ ճշտելու համար, սակայն ՊԵԿ-ը մերժել է, պատասխանելով, որ հայցած տեղեկությունն առեւտրային գաղտնիք է պարունակում.
«Կազմակերպությունը ըստ քրեական գործում առկա նյութերի, որը քրեական հետապնդման մարմինն ընդհանրապես չի նկատել, դիզելային վառելիքը գնել է 430 դրամով եւ սկսել է վաճառել ավելի էժան։ Այս հանգամանքների մասին, երբ նախաքննության փուլում ասում ենք, որ այստեղ պետք է դատահաշվապահական փորձաքննություն նշանակել եւ մի շարք հանգամանքներ պարզել, որ այս կազմակերպությունն առնվազն չէր կարող 420 դրամով պետությանը դիզվառելիք մատակարարել այն պարագայում, երբ նույն ժամանակահատվածում ձեռք է բերում 440-460 դրամով։ «Մաքս հուր» ընկերության մասին եմ խոսում։ Սա ինչի՞ մասին է հուշում, որ այստեղ պետք էր մանրամասն, բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ 17 հոդվածի պահանջները պահպանել, հավաքել ոչ միայն մեղադրող ապացույցներ, այլեւ արդարացնող ապացույցներ։ Բազմաթիվ միջնորդություններ ենք արել այս կամ այն ապացույցները պետական մարմիններից ձեռք բերելու, հարցումներ ենք կատարել ՊԵԿ՝ որոշակի հանգամանքներ պարզելու։ Իսկ ՊԵԿ-ը մեզ պատասխանում է, որ Ձեր հայցած տեղեկությունն առեւտրային գաղտնիք է պարունակում։ Մենք նշում ենք, որ հայցվող տեղեկատվությունն օգտագործվելու է բացառապես անձի պաշտպանությունն իրականացնելու նպատակով»։
Ամրամ Մակինյանը հայտնեց, որ երրորդ նախագահը մեկ անգամ առերես հարցաքննվել է իր դեմ ցուցմունք տված անձի հետ. «Միայն ցուցմունքի փաստացի, թղթի գործի մեջ կարված լինելը չի նշանակում, որ դա գոյություն ունի։ Վարույթն իրականացնող մարմինն ինչ-որ բան կազմակերպե՞լ է քրեաիրավական առումով։ Դա շատ լուրջ գործողությունների շղթա է։ Երբ գա այդ փուլը, կընդգծեմ եւ կտեսնեք, թե որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը քանի բառ է պարունակում պարոն նախագահի գործողությունների մասին»։
Նշենք, որ այսօր դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ մեկնարկեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի գործով առաջին դատական նիստը։
Նիստին Սերժ Սարգսյանի պաշտպանական կողմը մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց։ Բացարկ ներկայացնելու հիմքը, ըստ պաշտպանների, սույն գործով նախաքննությանն ընթացքում եղած մի շարք խախտումներն ու թերացումներն են, որոնց սակայն հսկող դատախազը ոչ միայն չի արձագանքել, եւ, ըստ պաշտպանների, անգամ ինքն է թույլ տվել գործի արդարացի քննության, անմեղության կանխավարկածի եւ այլ խախտումներ։
Դատարան բացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը հրապարակելու է վաղը՝ փետրվարի 25-ին։
Հավելենք, որ դատաքննությանը զուգահեռ դատարանի բակում հավաքվել էին երրորդ նախագահի աջակիցները։
Նշենք, որ Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանը։
Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին եւ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):
ՀՔԾ քննիչները ՍԴ-ում խուզարկություն չեն կատարել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ այս պահին այքանը կարող են ասել։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՔԾ քննիչն այսօր այցելել է Սահմանադրական դատարանում։ Վերջինս ցանկություն է հայտնել հանդիպել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, ով սակայն այդ պահին չի գտնվել դատարանի շենքում։
Հիշեցնենք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։
«Փաստինֆո»-ի թղթակիցը իրադարձությունների զարգացմանը հետեւում է ՍԴ-ի շենքի մոտից։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի» հանրապետական ինստիտուտի նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը։
Նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին՝ «պարոն Աբրահամյան կհաստատե՞ք, որ այս գործով մեղքն ընդունել եք», Ռ.Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը պատասխանեց, ոչ մի բան էլ չի ընդունում։
Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել նրա համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:
Ռազմիկ Աբրահամյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացողմ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի» հանրապետական ինստիտուտի նախկին տնօրենը մեղադրվում է նաև երեխաների ապօրինի որդեգրման գործով։ Դատարանի մոտ հավաքված էին կանայք, նրան դեպի մեքենա ուղեկցեցին «ամոթ ձեզ, ամոթ, ծաղրածուներ» վանկարկումներով։
«Դուք ապահոգվա՞ծ եք, որ ձեր երեխաներ գլխին նույն վիշտն ու դժբախտությունը չի լինի»,- դիմելով փաստաբանին՝ հարցրեց կանանցից մեկը։
«Այդ ամեն ինչը հորիված է»,- պատասխանեց Սամվել Դիլբանդյանը։
«Հորիված է, հեսա փաստաթղթերը մոտս են, ի՞նչն է հորինված»,- արձագանքեց ներկա կանանցից մեկը։
ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Վ. Ն.-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի նոյեմբերին զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը, խմբով, դիտավորությամբ կատարել է բռնությամբ և հատուկ միջոցի գործադրմամբ զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել անձի իրավունքներին ու պետության օրինական շահերին:
Ըստ առաջադրված մեղադրանքի` Վ. Ն.-ն 2008 թվականի նոյեմբերի սկզբին` իր աշխատասենյակում, նույն բաժանմունքի ծառայողների մասնակցությամբ, բնակարանային գողության փորձ կատարելու դեպքի շուրջ զրուցել է հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկված Արմեն Մարտիրոսյանի հետ: Վերջինիս կողմից դեպքին առնչություն ունենալու հանգամանքը հերքելուց հետո Վ. Ն.-ն և ոստիկանության մի շարք այլ ծառայողներ, գողության փորձ կատարելու դեպքը խոստովանելու պահանջ ներկայացնելով, Արմեն Մարտիրոսյանին գցել են գետնին, գլխին անցկացրել հակագազ և ձեռքերով ու մահակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Նախաքննությունը շարունակվում է:
Քրեական գործի փաստական հանգամանքները հաշվի առնելու դեպքում ՀՀ երրորդ նախագահի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով, պետք է կայացվի արդարացման դատական ակտ։ Այս նման հայտարարությամբ է հանդես եկել փաստաբան Երեմ Սարգսյանը՝ հայտնելով, որ կարճված քրեական գործի վերսկսվել է անօրինական։
Նրա ներկայացմամբ՝ քրեական գործը ժամանակին կարճվել էր բողոքի բացակայության հիմքով, հիմա ասում են, որ կրակոցն այն անձը չի եղել, ում նախկինում մեղադրանք է առաջադրվել, այլ Հայկ Սարգսյանը։ Մինչդեռ՝ փաստաբանի կարծիքով, նման պնդման համար հիմքեր չկան։ Ավելին՝ նրա գնահատմամբ չկա նաեւ սպանության փորձի որակում տալու համար որեւէ ապացույց։
Փաստաբանի փոխանցմամբ՝ քրեական գործից բացակայում են մի շարք փաստաթղթեր ։ Ավելին՝ բնօրինակով որեւէ փաստաթուղթ ընդհանրապես չկա։ Փոխարենը հայտնի է դարձել, որ պետական մարմինները վկաների համար տոմսեր են գնել, որ արտասահմանից գային և նույնիսկ չէին ափսոսում՝ մի քանի հատ էին գնում, տարբեր ժամկետների։ «Մի հարց՝ ո՞ր պաշտոնատար անձն է իր գրպանից տվել և ինչու՞։ Ի՞նչ կարևորություն կար պաշտոնատար անձի համար»,- ասաց պաշտպանը։
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։
Ըստ մեղադրանքի՝ Հայկ Սարգսյանը 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի «P266» մոդելի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Այսօր քրեական գործով հայտարարվել է դատաքննության ավարտի մասին եւ դատախազը ժամանակ է խնդրել մեղադրական ճառին պատրաստվելու համար։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` 2020 թվականի փետրվարի 13-ին «hraparak.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ եւ 2020 թվականի փետրվարի 14-ին «lragir.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանն ակնարկել է, թե ով է իր մասին գաղտնի տեղեկության արտահոսք կազմակերպել» վերտառությամբ հոդվածների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: Այս մասին հայտնեցին ՀՀ դատախազությունից։
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով` պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ մարդու անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու եւ այլ անձի կողմից այդ տեղեկությունն ապօրինի տարածելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ: Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է զինկոմիսարիատի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու հերթական դեպքը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից:
Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ մարզերից մեկի զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ և իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, 2019 թ. նախնական համաձայնության է եկել նույն զինկոմիսարիատի նախկին աշխատակցի հետ՝ կաշառքի դիմաց վերջինիս ներկայացրած զորակոչիկներին ժամկետային զինվորական ծառայությունից տարկետումներ տալու կամ ծառայությունից ազատելու հարցերում նրա ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով աջակցելու շուրջ: Օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ զորակոչային բաժնի պետը՝ զինվորական սեղանի տեսուչի հետ պայմանավորվածության համաձայն, 2019 թ. ձմեռային զորակոչի ընթացքում նպաստել է 4 զորակոչիկի օգտին հիշյալ գործողությունները իրավասու պաշտոնյաների միջոցով կատարելուն, որի արդյունքում զինակոչիկներից երկուսն օգտվել են տարկետման իրավունքից, իսկ երկուսը ճանաչվել են ժամկետային ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում: Դրա համար բաժնի պետն այդ զորակոչիկների հարազատներից պահանջել և հանցակցի օժանդակությամբ մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ ընդհանուր առմամբ շուրջ 6.5 միլիոն ՀՀ դրամին համարժեք 13.700 ԱՄՆ դոլար։
Բավարար փաստական տվյալների ձեռք բերման արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել, իսկ կաշառք տվող անձինք անհերքելի ապացույցների առկայության պարագայում խոստովանել են հանցագործության հանգամանքը։
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կաշառք ստացած պաշտոնյան և նրա հանցակիցը ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված այլ անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
ԱԱԾ-ում փաստական տվյալներ են ստացվել, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետը, իրականացնելով կազմակերպություն ներկայացված նախագծային փաստաթղթերի, դրանց նախնական գնահատման հայտերի եւ հաշվետվությունների փորձաքննություն եւ դրա կատարման ընթացքում հանդիսանալով պաշտոնատար անձ, անտեսելով փորձաքննության գործընթացի հետ կապված ձեռնարկողին խորհրդատվություն տրամադրելու արգելքը, տնտեսվարող սուբյեկտի տնօրենի օգտին գործողություններ կատարելու նպատակով ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Մասնավորապես, պաշտոնատար անձը հանքարդյունաբերության արտոնագիր ստանալուն նպաստելու, այդ հարցում խոչընդոտները վերացնելու համար տնտեսվարող սուբյեկտի տնօրենի փոխարեն համապատասխան փաստաթղթեր կազմելու, հանքավայրի իրական երկրաբանական տեղորոշիչները պատկան մարմիններին չհայտնելու եւ դրական եզրակացության նախագիծ տրամադրելու համար պահանջել եւ 2019 թ. սեպտեմբերից մինչեւ 2020թ. փետրվարի 8-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.300.000 ՀՀ դրամ կաշառք։ Այս մասին հայտնում է ԱԱԾ-ի լրատվության ծառայությունը։
Անհերքելի ապացույցների առկայության պարագայում ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո հիշյալ փորձագետը 2020 թ. փետրվարի 18-ին Երեւանի՝ Հանրապետության հրապարակի հարակից հատվածում կաշառքի հերթական գումարը ստանալիս, կաշառք տվող անձի հետ առձեռն բռնվել եւ բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է կաշառքի առարկան։
Առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կաշառք ստացած պաշտոնյան եւ փորձաքննություն նախաձեռնած տնտեսվարողը ձերբակալվել են։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված այլ անձանց բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս կանխել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական փորձը: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մասնավորապես, ՊԵԿ աշխատակիցները, անձնական զննության ենթարկելով Իրանի քաղաքացուն, նրա գոտկային մասին ամրացված կտորի միջից հայտնաբերել են շուրջ 600գ «մարիխուանա» տեսակի թմրանյութի կանաչավուն զանգվածի պարունակությամբ 14 փաթեթ: Իսկ աջ և ձախ գուլպաներից հայտնաբերել են «ափիոն» տեսակի թմրանյութի պարունակությամբ 4 փաթեթ՝ ավելի քան 500գ ընդհանուր քաշով:
Դեպքով ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում, հաջորդ օրը հայտնաբերվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել Իրանի քաղաքացուց թմրամիջոցներ ձեռքբերած ՀՀ քաղաքացին:
Փաստի առթիվ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերով ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում դատարանը որոշում է կայացրել կալանավորել նրանց:
Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին վերաբերող քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազի՝ մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը վերադարձնելու որոշման վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած առարկությունը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ: Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազությունը երկրորդ անգամ չէր հաստատել Արա Բաբլոյանի գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել է ՀՔԾ` լրացուցիչ քննության։
Հիշեցնենք, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա, հոկտեմբերի 28-ին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ եւ 314-րդ հոդվածների հատկանիշներով՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու եւ պաշտոնական կեղծիքի համար։
Գլխավոր դատախազությունն այսօր երկրորդ անգամ չի հաստատել Արա Բաբլոյանի գործով մեղադրական եզրակացությունը եւ գործն ուղարկել ՀՔԾ՝ լրացուցիչ քննության՝ նշելով, որ համաձայն չէ արարքի որակման հետ։ Մասնավորապես՝ ըստ դատախազության մեղադրանք պետք է առաջադրվի ոչ թե ՍԴ լիազորություններին տիրանալու, այլ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.