29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ամփոփվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» և «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ների՝2015-2016թվականների ընթացքում դահլիճների վերազինման աշխատանքների կատարման շրջանակներում պետական միջոցների կառավարման արդյունավետության և օրինականության, ինչպես նաև ՀՀ կառավարության՝ 2012թ. հուլիսի 26-ի N 1052 – Ա որոշման (Երևանի Եզնիկ Կողբացի փողոցի N 36 հասցեում «ԳՐՔԻ ԱՇԽԱՐՀ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին) կատարման նկատմամբ ուսումնասիրության արդյունքները:
Տեղեկանքում արձանագրված համապատասխան խախտումները ներկայացվում են ստորև՝
- վերոնշյալ երկու ՊՈԱԿ-ների դահլիճների վերազինման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության գործարքի կողմ հանդիպակաց կոնսորցիումի անդամ է դարձել ՀՀ մշակույթի նախարարության հետ փոխկապակցված, միայն դահլիճների վերազինման նպատակով ստեղծված և հետագայում գործունեություն ծավալած հայաստանյան ընկերությունը, որի միակ եկամտի աղբյուրը ձևավորվել է Նախարարության հետ կնքված գործարքների արդյունքում: Ընկերությունն իրականացրել է շուրջ 503 մլն դրամի աշխատանքներ: Նշենք, որ կոնսորցիումը բաղկացած է եղել 2 գերմանական, 1 ավստրիական և 1 հայկական ընկերություններից: Հաշվի առնելով փոխկապակցվածության և ոչ մրցակցային գնման ընթացակարգի արդյունքում ընկերության ընտրության հանգամանքը, իրականացվել է գործարքի գնի ուռճացվածության և հիմնավորվածության ուսումնասիրություն: Արդյունքում ի հայտ են եկել հիմնավոր կասկածներ առ այն, որ հայաստանյան ընկերությունը որտեղ իրականացվել է հանդիպակաց ուսումնասիրություն «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, գործարքի արդյունքում իրական շահույթը թաքցնելու նպատակով փոխկապակցված անձանց հետ կնքել է կեղծ գործարքներ և ստացել շուրջ 82 միլիոն դրամի անապրանք փաստաթղթեր:
- ՀՀ կառավարության 2012թ. հուլիսի 26-ի «Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի 36 հասցեում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին» N 1052-Ա որոշման նախագծով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացված հարցը պարունակել է պետական սեփականություն հանդիսացող հողամասի շուկայական արժեքի գնահատման և դրա դիմաց մասնավոր ըկերության կողմից իրականացման ենթակա աշխատանքների արժեքի վերաբերյալ անարժանահավատ և չհիմնավորված տեղեկատվություն:
Ըստ կառավարության որոշման, Ընկերությանը սեփականության իրավունքով հատկացվել է «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Պուշկին-Կողբացի խաչմերուկում գտնվող հողամասը և ՊՈԱԿ-ի կաթսայատունը:Կազմակերպությունը պարտավորվել է ՊՈԱԿ-ի համար կառուցել նոր կաթսայատուն և տրամադրել երաժշտական գործիքներ: Հողամասի հատկացման նպատակն է հանդիսացել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը, սակայն նման համալիրմինչ օրս չի կառուցվել: Ավելին՝ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագիր գոյություն չի ունեցել:
Պետական սեփականություն հանդիսացող հողամասի դիմաց ընկերությունը Նախարարությանն է հատկացրել շուրջ 47 միլիոն դրամի լարային 12 գործիքներ միայն, որոնց շուկայական արժեքը, համաձայն փորձաքննության արդյունքների, կազմում է շուրջ 23 միլիոն դրամ: Լարային գործիքների ծագման իրական աղբյուրը թաքցնելու նպատակով կեղծ գործարք է կնքվել ՌԴ գրանցված անհատ ձեռնարկատիրոջ հետ:
Ընկերությունը, պետական սեփականություն հանդիսացող հողամասի դիմաց նաև տեղափոխել է «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» ՊՈԱԿ-ի կաթսայատունը: Վերոգրյալ աշխատանքի արժեքը գնահատվել է շուրջ 17 միլիոն դրամ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կաթսայատան տեղափոխումը բխել է Կազմակերպության և ոչ թե պետության կամ ՊՈԱԿ-ի շահերից, քանի որ հին կաթսայատունը գտնվել է Կազմակերպության հատկացված հողամասում և հողամասը ցանկացած նպատակով օգտագործելու համար կաթսայատունը պետք է տեղափոխվեր:
Ըստ ՍՊԸ պարտավորությունների, այն պետք է կառուցեր նոր կաթսայատուն, ինչը չի արվել:
Ներկայումս հողամասի վրա կառուցված է բազմահարկշենք, որտեղ 1 քմ-ի վաճառքի շուկայական արժեքը կազմում է 3000 ԱՄՆ դոլար:
Տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության հատկանիշները ստուգելու նպատակով:
Վարչապետի աշխատակազմից ստացված փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում պետության կարիքների համար 2019թ. ընթացքում տրանսպորային վառելիքի ձեռքբերման գործընթացը: Ուսումնասիրության ամբողջականության ապահովման համար համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
Դատախազությունից հայտնում են, ոչ փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «Պետության կարիքների համար ապրանքի մատակարարման» պայմանագրով միևնույն ընկերությունից 2019թ. ապրիլին և հոկտեմբերին նույն տարվա համար ստացել է 6620լ և 9930լ ռեգուլյար բենզինի կտրոններ:
Բնականոն աշխատանքն ու ավտոմեքենաների շահագործումն ապահովելու նպատակով տեսչական մարմնի ղեկավարի կողմից այդ կտրոնները սահմանված չափաբաժիններով հատկացրել են տեսչական մարմնի համապատասխան աշխատակիցներին։
Տեսչական մարմնում առկա հումք և նյութերի հաշվառում իրականացնելու նպատակով Մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից 2019թ. նոյեմբերի 28-ին արձանագրվել է 1870 լիտր բենզինի կտրոնների պակասորդ։ Դրա մասին տեղեկացվելուց հետո 2020թ. փետրվարի 17-ին նույն տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալի՝, 2019թ. օգոստոս- սեպտեմբեր ժամանակահատվածում տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատարի կողմից ներկայացվել է նույն չափով բենզինի կտրոններ՝ «ուժի մեջ է առ 31.12.2020թ» նշագրմամբ։
Մինչդեռ, պարզվել է, որ տեսչական մարմնի 2019թ. կարիքների համար ստացված բենզինի կտրոնների վրա ընդհանրապես չի եղել 2020թ. ուժի մեջ լինելու նշագրում, ինչը ողջամիտ կասկած է առաջացրել, որ 2020թ փետրվարի 17-ին ներկայացված կտրոնները նույնական չեն պակասող կտրոնների հետ:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ յուրացման եղանակով 2019թ. ընթացքում խոշոր չափերի՝ շուրջ 620000 ՀՀ դրամի 1870 լիտր բենզինի հափշտակման վերաբերյալ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործ է հարուցվել` անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ։
«Ընթացիկ տարվա մարտի երեքին մամուլում հրապարակված «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ մասնակից Մանվել Տեր–Առաքելյանի ֆեյսբուքյան գրառման առթիվ ՀՔԾ–ում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ 2007–ի նոյեմբերի 16-ին Տեր-Առաքելյանին պատկանող ընկերությանը տրվել է շինարարության թույլտվություն։ Այսինքն` նա պետք է2 տարվա ընթացքում վերակառուցեր Օպերայի և բալետի ազգային թատրոնի այգու` Թումանյան փողոցին հարող 564 քմ տարածքում գործող «Օդեոն» բացօթյա սրճարանը՝ այն շահագործելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշյալ ընկերությունը 2008թ.-ին նախաձեռնել է սրճարանի վերակառուցման աշխատանքները, սակայն 2007-2012թթ-ին ՀՀ վարչապետի ավագ օգնականի, այնուհետև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձը Տեր–Առաքելյանից պահանջել է չվերակառուցել և չշահագործել սրճարանը։ Այսպիսով` ընկերությանը փաստացի զրկել է վարձակալած տարածքն իր նշանակությամբ օգտագործելու օրինական իրավունքներից, որի հետևանքով ընկերությունը փաստացի դադարեցրել է գործունեությունը, զրկվել ձեռնարկատիրական գործունեությունը շարունակելու հնարավորությունից։ Ընկերությունը 2007-2014թթ-ի ընթացքում կրել 1 938 798 136 ՀՀ դրամի վնաս:
Անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորություններն անցնելու` վերը նշված դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` ըստ քննչական ենթակայության հանձնելու համար:
Ի դեպ, Մանվել Տեր–Առաքելյանը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «կնոջ հայրիկի աջակցությամբ 500 հազար դոլարանոց սրճարանը ձեռքից խլել է»:
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը 2007- 2008թթ. վարչապետի ավագ օգնականն է եղել, իսկ 2008- 2012թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրել։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն իր վարույթում քննված դատական գործերով նույն դատարանի դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կատարել է պաշտոնեական կեղծիքներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հատուկ քննչական ծառայությունը:
Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Մասնավորապես, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում 07.09.2018թ.-ին ստացվել է քաղաքացու կողմից քննիչի եւ դատախազի որոշումների դեմ բերված բողոքը, որի վերաբերյալ դատական գործը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին:
Վերջինս, պարտավոր լինելով բողոքի քննությունը սկսել այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում, բողոքի քննությունն այդ ժամկետում սկսված ցույց տալու, դատավարական ժամկետները պահպանված լինելու պատրանք ստեղծելու եւ այդ կերպ հետագայում աշխատանքում թերացման պատճառով հնարավոր իրավական ներգործության միջոցների կիրառումից զերծ մնալու անձնական դրդումներով, դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կազմել է 14.09.2018թ.-ին դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն:
Դրանում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել առ այն, թե իբր դատական նիստին չեն ներկայացել բողոքաբերը, ՀՀ քննչական կոմիտեի եւ դատախազության ներկայացուցիչները, որոնց չներկայանալու մասին դատարանն իբր տեղեկություններ չունի, եւ նշված հիմքով էլ դատական նիստը հետաձգվել ու նշանակվել է մեկ այլ օր:
Հիշյալ բողոքի նյութերին են կցվել կողմերին ուղղված, 14.09.2018թ.-ին դատական նիստին ներկայանալու մասին դատարանի գրասենյակում չգրանցված, անստորագիր եւ առանց ելքագրման ձեւական ծանուցագրեր: Ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող վերը նշված արձանագրությունը կազմելուց եւ իրենց ստորագրություններով հավաստելուց հետո Դ. Գրիգորյանը եւ Գ. Վարդանյանն այն կցել են դատական գործի նյութերին:
Բացի այդ, 11.09.2018թ.-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության Երեւանի բաժնի պետի համապատասխան միջնորդությունը, որի վերաբերյալ դատական գործը նույն օրը մակագրվել է դատավոր Դ. Գրիգորյանին: Վերջինս որպես իր աշխատանքի արդյունավետ գնահատման դրական չափանիշ, այն է` ողջամիտ ժամկետում դատական գործի քննություն ցույց տալու, ինչպես նաեւ հետագայում աշխատանքում թերացման պատճառով հնարավոր իրավական ներգործության միջոցների կիրառումից զերծ մնալու անձնական դրդումներով, դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դարձյալ դատական նիստերի քարտուղար Գ. Վարդանյանի օժանդակությամբ կազմել է հիշյալ գործով 14.09.2018թ.-ին դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն:
Դրանում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել առ այն, թե իբր դատական նիստին կողմերը չեն ներկայացել, եւ նրանց չներկայանալու մասին դատարանն իբր տեղեկություններ չունի: Նշված հիմքով էլ դատական նիստը հետաձգվել եւ նշանակվել է մեկ այլ օր:
Հիշյալ բողոքի նյութերին են կցվել կողմերին ուղղված, 14.09.2018թ.-ին դատական նիստին ներկայանալու մասին դատարանի գրասենյակում չգրանցված, անստորագիր եւ առանց ելքագրման ձեւական ծանուցագրեր: Այս դեպքում եւս ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող վերը նշված արձանագրությունը կազմելուց եւ իրենց ստորագրություններով հավաստելուց հետո Դ. Գրիգորյանը եւ Գ. Վարդանյանն այն կցել են դատական գործի նյութերին:
Ընդ որում, հատկանշական է, որ վերոհիշյալ երկու դատական գործերով էլ 2018թ. սեպտեմբերի 14-ով թվագրված դատական նիստերի արձանագրություններում նշվել է նիստերի անցկացման նույն ժամը, մինչդեռ Դ. Գրիգորյանը եւ Գ. Վարդանյանը նշված օրը եւ ժամին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում չեն գտնվել:
Վերը նշված հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/, իսկ դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին` 38-314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/ :
Դավիթ Գրիգորյանի եւ Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Ավետիսյանը սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է տեղադրել, որում նրա խոսքով այն հայկական ծխախոտն է, որը մաքսանենգ ճանապարհով տեղափոխվել էր Ռուսաստան։
«Ահա այսպիսի տեսք ուներ ինքնաթիռում հայտնված հայկական ծխախոտը:
Շնորհակալություն եմ հայտնում ՌԴ մեր գործնկերներին տեսանյութը ինձ ուղարկելու համար)))»,- գրել է նա։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՌԴ իրավապահները Երեւանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ տեղափոխող ինքնաթիռ են կալանավորել: Այս լուրից հետո մամուլում եւ սոցիալական ցանցերում տեղեկություններ հայտնվեցին, որ սույն մաքսանենգության հետեւում կանգնած է Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրը՝ իմքայլական պատգամավոր Հրաչ Հակոբյանը, որը սակայն, շտապեց հերքել այս տեղեկատվությունը:
«INFOPORT»-ի տվյալներով՝ ծխախոտն արտադրվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող արտադրամասում: Մաքսանենգ ճանապարհով ծխախոտը ՌԴ արտահանելու գաղափարի հեղինակն ու կազմակերպիչը Խաչատուր Սուքիասյանի եղբոր խնամին է՝ քրեական հեղինակություն հանդիսացող Արամ Խռանյանը, որը հայտնի է «Արամչո» մականվամբ: Նա երկար տարիներ շարունակ ներգրավված է եղել տարբեր քրեական պատմություններում, բազմիցս դատապարտված է եղել, գտնվել ԱՄՆ բանտում: Վերջին շրջանում ռուսաստանաբնակ քրեական հեղինակությունների հետ հարաբերությունները փչացնելուց հետո նրան օգնության է հասել Խաչատուր Սուքիասյանը՝ միջնորդելով ՀՀ իշխանություններին կազմակերպել Արամ Խռանյանի վերադարձը Հայաստան: Միջնորդությունը բավարարվել է:
Երեւանի ավագանու նախկին անդամի խոսքով, մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելով դրա եկամուտների մի որոշ մասը մտնում է պետական բյուջե եւ, ըստ օդում կախված հավաստի լուրերի, խոսքը ամսական շուրջ 15 մլն դոլարի մասին է, որը տարեկան շուրջ 150-170 մլն դոլար է կազմում:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել էր, որ կան բազմաթիվ հարցեր, թե այդ ինչ ծխախոտ էր, ուր էր գնում, ում գրպանն էր այդ գումարները մտնելու, դա առաջին անգամ էր, թե ոչ, ինչպես է եղել, որ արտակարգ դրության ժամանակ Հայաստանից ինքնաթիռ է թռչել եւ մաքսանենգ ապրանք տարել այն դեպքում, երբ արտակարգ դրության պայմաններում ինքնաթիռը կարող է դուրս գալ, երբ վարչապետը դրա մասին առնվազն գիտի: «Հետեւաբար` նաեւ հարց է առաջանում արդյոք վարչապետն իմացել է, որ դա մաքսանենգ ծխախոտ է, թե նրան ստել են: Նաեւ պետք է հասկանալ, թե ինչո՞ւ սա հիմա եղավ եւ ինչի՞ մասին է վկայում, արդյո՞ք ռուսական իշխանություններն արդեն ուրիշ հարցեր են բարձրացնում»,-ասել էր Արմեն Բադալյանը:
։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ս. Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության պետի պաշտոնը, 2017-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ 18,384,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ըստ առաջադրված մեղադրանքի` վերը նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության հաշվեկշռում գտնվող եւ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներին ամրակցված՝ հետագա շահագործման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոցների մի մասը, մինչ գնահատման նպատակով ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնելը, տեղափոխվել է ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության տարածք եւ հանձնվել ավտոտնտեսության աշխատակիցներին:
2017թ.-ի ընթացքում ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսությանն են հանձնվել նաեւ ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող՝ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից շահագործված, ոչ պիտանի ճանաչված «Տոյոտա Կորոլա» մակնիշի մի շարք ավտոմեքենաներ:
Այդ ընթացքում Ս. Բարսեղյանն առանց անհրաժեշտության, ինչպես նաեւ առանց սահմանված կարգով գնահատում եւ փաստաթղթային հաշվառում իրականացնելու, օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ հանձնարարել եւ իր ղեկավարած ստորաբաժանման աշխատակիցների միջոցով «Տոյոտա Կորոլա» մակնիշի հիշյալ տրանսպորտային միջոցներից ապամոնտաժել է շուրջ 2.744.000 ՀՀ դրամ արժեքի տարբեր դետալներ եւ հանգույցներ:
Բացի այդ, 2017-2018թթ ընթացքում նույն նպատակով ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսությանն են հանձնվել նաեւ ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող՝ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի, Տաշիրի, Սիսիանի եւ Կումայրիի բաժիններին ամրակցված՝ չշահագործվող «Ուրալ ԻՄԶ-8» մակնիշի 7 մոտոցիկլետներ, որոնք մինչ գնահատման նպատակով «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ հանձնելը, պահվել են ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության տարածքում:
Այդ ընթացքում Ս. Բարսեղյանն առանց անհրաժեշտության, ինչպես նաեւ առանց սահմանված կարգով գնահատում եւ փաստաթղթային հաշվառում իրականացնելու, օգտագործելով պաշտոնեական դիրքը, հանձնարարել եւ իր ղեկավարած ստորաբաժանման աշխատակիցների միջոցով ապամոնտաժել է բոլոր մոտոցիկլետները, դրանցից առանձնացրել հիմնական պահեստամասերը, այնուհետեւ տրանսպորտային միջոցները հիշյալ ապրանքային վիճակով գնահատման նպատակով հանձնել «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ին, որի հետեւանքով շուրջ 16,200,000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ յոթ մոտոցիկլետները գնահատվել են շուկայականից անհամեմատ էժան՝ ընդհանուր 560,000 ՀՀ դրամ արժեքով:
Տրանսպորտային միջոցների գնահատումից հետո Ս. Բարսեղյանը հանձնարարել եւ միջնորդավորված եղանակով՝ իր ղեկավարած ստորաբաժանման երկու աշխատակիցների միջոցով մասնակցելով աճուրդին՝ գնահատված արժեքներով ձեռք է բերել 7 մոտոցիկլետներ: Այնուհետեւ ձեռքբերված մոտոցիկլետները տեղափոխվել են ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության տարածք, որտեղ Ս. Բարսեղյանի հանձնարարությամբ դրանք համալրվել են նախկինում ապամոնտաժված դետալներով եւ օտարվել տարբեր անձանց:
12.05.2020թ.-ին Ս. Բարսեղյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է: 13.05.2020թ.-ին միջնորդություն է ներկայացվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան` Ս. Բարսեղյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն։Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Ծածուկ ծառայությունը կարգավորվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ։ Այն իրենից ենթադրում է՝ ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ճանապարհապարեկային ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով։
Այս մեքենաներով ծառայություն կիրականացնեն ճանապարհային ոստիկանները, որոնք կհայտնաբերեն ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած վարորդին և, համաձայն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի, բարձրախոսով կպահանջեն կանգնեցնել տրանսպորտային միջոցը։
Մեքենաները կահավորված են տեխնիկական բոլոր միջոցներով` ցանկացած տիպի խախտում հայտնաբերելու և արձանագրելու համար։
Հարգելի’ վարորդներ, կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,-նշված է հայտարարությունում:
Ապրիլի 13-ին, դատարանն ունի բոլոր հիմքերը, իրավական եւ օրենսդրական հիմնավորումներն ու երաշխիքները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերացման համար։ Այս մասին հայտարարություն է տարածել «Իմ Ձայնը» նախագիծը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված որոշում. Մայիսի 8-ի դատական նիստից հետո Ռոբերտ Քոչարյանը, լինելով կորոնավիրուսային վարակի ռիսկային խմբում, հերթական անգամ վիահատվել է։ Մյուս մտահոգիչ հանգամանքը փաստաբանական խմբի տեղեկատվությունն է, համաձայն որի, ըստ դատախազության «ապահով վայր» համարվող Երեւան Կենտրոն մեկուսարանում՝ արձանագրվել է կորոնավիրուսային վարակի բոլոր ախտանշաններով 3 դեպք: Անտեսել այս հանգամանքները, կնշանակի անտեսել միջազգային սկզբունքները, որի էությունը կայանում է նրանում, որ ռիսկային խմբում գտնվողների նկատմամբ կիրառվող կալանքը պետք է փոխվի կալանքին այլընտրանք հանդիսացող խափանման միջոցով։ Դատարանը պետք է առաջնորդվի ԽԿԿ սկզբունքներով՝ բացառելով խտրականության դրսեւորումը։
ՀՀ եւ Արցախի նախկին վարչապետերի երաշխավորություն. Դժվար է պատկերացնել որեւէ հիմնավորում, որով դատարանը կկարողանա մերժել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալվարչապետերի ներկայացրած երաշխավորությունը։ Այս երաշխավորություններից ավելի բարձր երաշխիք չի կարող լինել, որքան էլ դատավարության մասնակից փաստաբանը փորձեց պետության կայացման գործում լուրջ ավանդ ունեցող գործիչներին ներկայացնել իր պատկերացումների տեսանկյունից։ Անտեսել վարչապետերի երաշխավորությունը նշանակում է անտեսել մեր պետականությունը։
Գրավի միջնորդություն.վերացել են Աննա Դանիբեկյանի կողմից նախկինում գրավի մերժման վերաբերյալ որոշման համար հիմք հանդիսացող հիմնական փաստարկները։ Օրենսդրական փոփոխություններով վերացել է գրավի մերժման հնարավորությունը, եւ եթե հիմա փորձ արվի բերել գրավի հերքման նոր փաստարկ, ապա ակնհայտ է դառնում, որ արհեստականորեն դրվում է կալանքից չթողնելու խնդիր։
Եվ վերջում բարոյական կողմը. «Ես Հայաստանի եւ Ղարաբաղի նախագահ եմ։ Եվ այս հանգամանքն ինձ համար ամենից զսպող հանգամանքն է։ Ինձ համար երաշխավորում են, ես կարո՞ղ եմ թույլ տալ ինձ ինչ-որ վարկաբեկող քայլ, որը կզրոյացնի իմ հեղինակությունը»։ Ռոբերտ Քոչարյանի այս խոսքերը, մեծ հաշվով, պետք է որոշիչ լինեն Դանիբեկյանի որոշման հարցում։
Աբսուրդ է, բայց մայիսի 8-ին դատարանը քննում էր Արցախի հերոսին կալանքի տակ պահելու հարցը, 9-ին էլիտաների ներկայացուցիչները Շուշիում կենացներ էին բարձրացնում Շուշիի ազատագրման համար։ Այն նույն Շուշիում, որն ազատագրվել է այսօր կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի եւ նրա հետ մեղադրյալի կարգավիճակում գտնվող Արցախի հերոսների շնորհիվ։ Միամտություն է կարծել, թե Աննա Դանիբեկյանն իր որոշմամբ կարողանալու է դատել հաղթանակ կերտած հերոսին։
Երեկ վարչապետի եւ արդարադության նախարարի հանդիպման առանցքային հարցերի հասցեատերը Աննա Դանիբեկյանն էր։ Լավ եւ վատ դատավորների դասակարգումը հենց իրեն էր վերաբերում։ Սակայն վստահաբար, վաղ թե ուշ բացահայտվելու, պարզվելու են դատավոր Դանիբեկյանի նկատմամբ ճնշման եւ սպառնալիքների ողջ մեխանիզմը։
Վաղն Աննա Դանիբեկյանն իր որոշմամբ բարդ ընտրության առջեւ է կանգնելու։ Դատավոր Դանիբեկյանն ընտրելու է, թե ինչպես է ապրելու իր խղճի հետ մայիսի 13-ին հաջորդող օրերին, ամիսներին»։
Ավարտվել է ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության կողմից կատարված ստուգման արդյունքներով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված, ապա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված նյութերի հիման վրա ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ 2018թ. հոկտեմբերի 15-ին հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Արարատի պահպանության բաժնի և նույն բաժնի Արտաշատի պահպանության բաժանմունքի նախկին պետեր՝ Գ.Հ.-ն և Ա.Ա.-ն, նախնական համաձայնության գալով նույն բաժնի հաշվապահ Փ.Գ.-ի հետ, 2015-2017թթ. ընթացքում մշակել և գործադրել են պետական բյուջե փոխանցվող գումարների յուրացման սխեմա:
Համաձայն դրա՝ բաժանմունքի աշխատակիցների աշխատավարձերի և պարգևավճարների եկամտային հարկերը չեն մուծվել կամ ոչ ամբողջ ծավալով են մուծել պետական բյուջե: Յուրաքանչյուր ամիս գոյացած այդ գումարները, իսկ առանձին դեպքերում նաև բաժնի ծառայողներին հասանելիք պարգևավճարները, մինչև 2016թ. Արտաշատի պահպանության բաժանմունքի նախկին պետ Գ.Հ.-ի, դրանից հետո՝ մինչև 2017թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում այդ պաշտոնում նրան հաջորդած Ա. Ա.-ի ցուցումով, հաշվապահ Փ.Գ.-ն փոխանցել է իր, բաժանմունքի պետերի, ինչպես նաև բաժանմունքի մի քանի աշխատակիցների բանկային քարտերի հաշիվներին:
Դրանից հետո վերջիններիս կողմից նշված աշխատակիցներից ամեն ամիս պահանջվել և ստացվել են նրանց հաշիվներին փոխանցված ավել գումարները: Ապա Փ. Գ.-ն բաժանմունքի պետերի ցուցումով իրեն փոխանցված, ինչպես նաև իր կողմից հավաքված տարբեր չափերի ընդհանուր գումարը յուրաքանչյուր անգամ հանձնել է նրանց: Արդյունքում նշված ժամանակահատվածում, նկարագրված եղանակով հաշվապահի օժանդակությամբ Գ. Հ.-ի կողմից առերևույթ յուրացվել է ընդհանուր 11.5մլն, իսկ Ա.Ա.-ի կողմից՝ շուրջ 13 մլն ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, պարզվել է, որ Գ. Հ.-ն, ոստիկանության ՊՊԳՎ Արարատի պահպանության բաժնի պետի պաշտոնն զբաղեցնելու ընթացքում, 2016թ. մարտ-հոկտեմբեր ամիսներին, չունենալով բաժնի աշխատակիցներին դրամական օգնություն հատկացնելու լիազորություն, նույն բաժնի թվով 41 ծառայողների կողմից տարբեր բնույթի անձնական խնդիրների վերաբերյալ ներկայացված զեկուցագրերի հիման վրա, բաժնի նախկին հաշվապահի օժանդակությամբ, որպես դրամական օգնություն նրանց փաստացի վճարել է ընդհանուր 2.7մլն ՀՀ դրամ՝ կատարելով այդ չափով առերևույթ վատնում:
2020թ. փետրվարի 11-ին Ա.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել և վերականգնել իրեն մեղսագրվող՝ շուրջ 13մլն ՀՀ դրամը։
2020թ. ապրիլի 7-ին, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից տրված ցուցումով վարույթն իրականացնող մարմինը որպես մեղադրյալ է ներգրավել նաև Գ. Հ.-ին և Փ. Գ.-ին:
Գ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նախաքննության ընթացքում վերջինիս կողմից վերականգնվել է պատճառված վնասից 360.000 ՀՀ դրամ գումարը։
Փ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ)։ Առաջադրված մեղադրանքում նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։
Նախաքննության ընթացքում մեղադրյալների գույքի նկատմամբ արգելանք է դրվել՝ պատճառված վնասների և դատական ծախսերի ապահովման նպատակով։
2020թ. մայիսի 12-ին նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է 3 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկվել է Արարատի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.