29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

2010 թվականին ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում արդարացման դատավճիռ է կայացվել 27 դատական գործով՝ 35 անձանց նկատմամբ:
Ի պատասխան մեր հարցման, այս տեղեկությունը տրամադրեցին Դատական դեպարտամենտից : 25 դատական գործի վերաբերյալ արդարացումը եղել է լիովին, իսկ 2 գործով`փոփոխություններով, այսինքն` արդարացման վճիռը կայացվել է դատապարտումից հետո միայն:
2010-ին դատապարտվել է 4402 անձ:
Դատական դեպարտամենտից մեզ տեղեկացրին նաև, որ 2010 թվականին Վերաքննիչ դատարանը կայացրել է արդարացման մեկ վճիռ` մեկ անձի նկատմամբ, իսկ Վճռաբեկը ոչ մի արդարացման որոշում չի կայացրել:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ստորագրել նոր հանձնարարական է իջեցրել:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող «Մարտի 1-ի» քրեական գործով հնարավոր նոր ապացույցներ և փաստեր ի հայտ բերելու, նախաքննական մարմնի կատարած աշխատանքների մասին հասարակությանը տեղեկացնելու նպատակով նշված քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացրած ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազները` քննչական խմբի ղեկավարի և խմբի քննիչների հետ, այսուհետ, յուրաքանչյուր ամիս հանդիպելու են զանգվածային լրատվության ներկայացուցիչների հետ:
Ըստ դատախազության մամլո հաղորդագրության` ՀՀ տարածքում գործող բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել հանդիպմանը և հնչեցնել իրենց հուզող հարցերը` բացառապես նշված քրեական գործի հանգամանքների շուրջ:
«Բաց դռների օրվա» հանդիպումները կկայանան յուրաքանչյուր ամսվա առաջին և վերջին շաբաթվա չորեքշաբթի օրերին, ժամը 12.00-ին, ՀՀ դատախազության «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ի կոնֆերանսների դահլիճում / ք. Երևան, փ. Տիգրան Մեծի 50/:
Առաջին հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կկայանա մայիսի 25-ին:
Հետաքրքիր բաներ են կատարվում մեր երկրում. Մենք թրաֆիկինգի հարցերով զբաղվող վարչություններ ենք պահում, տասնյակ մարդկանց պետության հաշվին աշխատավարձ վճարում, փոխվարչապետի մակարդակով թրաֆիկինգի զոհերի ապաստարան ենք կառուցում. Միլիոններ հատկացնելով հարևան երկրներից բերվող զոհերից տարեկան մի 4 — 5 հոգի պահելու համար, ՀԿ-ները գրանտներ են կպցնում. իբր զբաղվում են զոհերի պաշտպանության և ադապտացիայի հարցերով, սակայն մեր աչքի առաջ, մայրաքաղաքից ընդամենը 15 կմ –ի վրա թրաֆիկինգի որջեր են գործում: Ցավն այն է, որ ստորև բերվող պատմության ջանվելյանները եզակի չեն, կան մարդիկ, ովքեր նույն կերպ են վարվում ու ամբիոներից խոսում մարդկային բարձր արժեքներից:
Ըստ պաշտոնական տեղեկության մի քանի անձանց հետ, Կոտայքի մարզի Հատիս գյուղում Գեղամ և Արմեն Ջանվելյանները վիճաբանել են գյուղացիների հետ և ծեծի ենթարկել նրանց. Տուժել են Հատիս գյուղի բնակիչներ հայր և որդիներ Գևորգ, Ռազմիկ և Մեխակ Մեխակյանները: Գյուղացիները հայտնել են, որ վիճաբանության ժամանակ Ջանվելյաններն իրենց մոտ եղած հրազենով կրակոցներ են արձակել: Գյուղացիների պատմելով վիճաբանություն է ծագել, երբ Մարատ Ջանվելյանին պատկանող «արտոնյալ» կովերը մտել են գյուղացիների արոտավայրերն ու ցորենի դաշտերը: Գյուղացիները կովերին մի տեղ են հավաքել և լուր ուղարկել Ջանվելյանին, որ գա իր անասուններին տանի:Սակայն Ջանվելյանի կովերին թթու ասողները խիստ են պատժվել:
Ոստիկանությունը հաղորդում է, որ «Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի տնօրեն Մարատ Ջանվելյանն այսօր` բերման է ենթարկվել ոստիկանություն և հարցաքննվելուց հետո ստորագրությամբ ազատ արձակվել: Ջանվելյանի վարորդը` Արգիշտ Վարդանյանը, ձերբակալվել է: Իսկ երեկ երեկոյան ձերբակալվել էին նաև Ջանվելյանի երկու որդիները` Գեղամ և Արմեն Ջանվելյանները:
Նրանք այսօր մեղադրվում են ընդամենը մի դրվագով, մինչդեռ հայր և որդի Ջանվելյանների համար նման կարգի արարքները մի բաժակ ջուր խմելու պես մի բան է եղել, որ նրանք տարիներ շարունակ անպատիժ կատարել են:
Մարատ Ջանվելյանն էլ իր որդիների ու կողմնակիցների հետ եկել է գյուղ ու վարվել ինչպես միշտ: Ոստիկանությունն արդեն առգրավել է Արմեն Ջանվելյանի կողմից ներկայացրած 2 հրազենները:
Ոստիկանության Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի հրազեն ձեռք բերելը, իրացնելը և պահելը ) հոդվածների հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է:
Այս պատմությունը հաջորդել է մի միջադեպի, որի մասին մամուլում օրերս հրապարակում է եղել: Եվ շատ հնարավոր է, որ տարիներ շարունակ անպատիժ նույն արարքը գործած անձիք, հենց այդ միջադեպի պատճառով են հայտնվել ոստիկանության ուշադրության կենտրոնում:
Իսկ միջադեպը տեղի է ունեցել երբ «Արզնի» տոհմային թռչնաբուծական, տոհմաբուծական, խոզաբուծական ընկերության հովիվ Գագիկ Ռոստոմյանը մի քանի օր առաջ հաջողացրել է փախչել ` խաբելով, թե հայրը մահամերձ է և պետք է դեղորայք հասցնի:Այս մասին նա պատմել է լրագրող Լուսինե Կեսոյանին:
Ռոստոմյանին` որպես բացառություն, ընդառաջում են և անցաթուղթ տրամադրում: Նա խնդրում է գոնե 10 հազար դրամ տալ` դեղորայք գնելու համար: Ասում են` «Սպասի, իրիկունը ձուն կիջնի` կտանք», — պատմում է Ռոստոմյանը: («Արզնիում» աշխատավարձը տալիս են ձվի տեսքով` ձուն հաշվելով 60 դրամով: Աշխատողները ձուն դրսում վաճառում են, իհարկե, ոչ 60 դրամով, քանի որ այդքան արժե ձուն խանութում և, բնականաբար, ֆինանսապես տուժում են: Բայց կարգը սա է):Եւ սա այն նվազագույնն է, ինչը ստիպված են հանդուրժել Մարատ Ջանվելյանի մոտ աշխատող պատանդները:
Գագիկ Ռոստոմյանը փախչում է, սակայն «Արզնի»- ում են մնում նրա կինը` Լիանա Բակունցը և որդին` Հայկ Ռոստոմյանը: Մարատ Ջանվելյանի սահմանած կարգուկանոնի համաձայն՝ «Արզնի» ֆերմայում, որ ավելի շուտ ֆաշիստական համակենտրոնացման ճամբար է հիշեցնում աշխատողները համարակալված են. ճիշտ այնպես, ինչպես համարակալված են Ջանվելյանի հավերը, կովերը, խոզերը: Գագիկ Ռոստոմյանը դիմում է փախուստի` քանի որ այլ ելք չուներ. Մարատ Ջանվելյանի սահմանած կարգուկանոնի համաձայն՝ այստեղ բացառվում է «աշխատել չցանկանալ» երևույթը: Ռոստոմյանը պատմում է, որ իրենց «Արզնի» գալը ստացվել է պատահաբար: Հրազդանում բնակվող Ռոստոմյանը համաձայնվում է ընտանիքով տեղափոխվել այստեղ աշխատելու` առանց իմանալու, թե ինչ է իրենց սպասվում: Այստեղ Ընտանիքները տեղավորվում են կացարաններում: Սնունդը պարտավոր են հոգալ անձամբ և խանութ գնալու համար ևս պետք է անցաթուղթ ստանալ. անցաթուղթը տրվում է կոնկրետ ժամով: Ճամբարը շրջապատված է բարձր պարսպով և հսկվում է անվտանգության աշխատակիցների կողմից: Ֆերմայի համարակալված աշխատողները` շուրջ 50 հոգի (միայն խոշոր եղջերավորների մասում), աշխատում և ապրում են ֆերմայում հենց ընտանիքներով: 40-ամյա նախրապան Գագիկ Ռոստոմյանը առնվազն 50-ն անց տղամարդու տեսք ունի: Դժվար է ասել, թե ինչ տեսք ունեն գերության մեջ գտնվող նրա կինն ու 17-ամյա որդին:
Համարակալված աշխատողների կյանքը կանոնակարգված է պրն Ջանվելյանի հավերի, կովերի, խոզերի կյանքը հարմարավետ դարձնելու համար:
«Կարող են անգամ ասել, թե հորթը սատկել ա քո պատճառով. սատկած չլինի, բայց քցեն վրես ու հլը մի բան էլ ասեն` դու ես մեզ պարտք»,- հուզմունքից խզված ձայնով պատմում է Ռոստոմյանը: Այդպես, երբ ձմռանը ընտանիքը ցանկացել է հեռանալ, նրանց ասել են. «Ամիսը 50 հազար դրամի լույս եք վառել, 4 ամիս` էդ քեզ արեց 200 հազար` մուծի` գնա»:
Գագիկ Ռոստոմյանը մի կերպ էր պատմում այս ամենը` ինքը խաբեց ու փախավ, բայց կինն ու որդին մնացել են այնտեղ, գումարած նաև աշխատավարձը` հայր Ռոստոմյանին ապրիլ ամսվա համար որպես աշխատավարձ դեռ պետք է վճարվի մոտ 80 հազար դրամ, տղային` 100 հազար, կնոջը` 60 հազար դրամ: «Խնդրում եմ, հանկարծ անուն չգրեք, ընդհանրապես չգրեք, ես չգիտեմ, թե ինչ կարող են անել ընտանիքիս հետ»,- խնդրում էր չարքաշ աշխատանքի բոլոր վկայություններն իր վրա կրող հայ մարդը, որն իր իսկ երկրում ենթարկվել է դաժան թրաֆիկինգի:
Շուրջ 20 օր առաջ «Արզնի համակենտրոնացման ճամբարից» հաջողացրել էր հերոսական փախուստ կազմակերպել մեկ այլ ընտանիք: Հավանաբար, հենց այս օրինակն էլ սիրտ էր տվել Ռոստոմյանին` գնալ ծայրահեղ քայլի:
Փախած ընտանիքի բախտը բերում է: Նրանք գնում և միանգամից աշխատանքի են անցնում Ապարանում` ինչ-որ դատախազի ֆերմայում: Երբ «Արզնիում» հայտնաբերում են փախուստը, միանգամից հետապնդում են հայտարարում. ընտանիքի տեղը բացահայտվում է. ավտոմատավորները գնում են հետ բերելու զանցանք գործածներին, սակայն դատախազը կարողանում է դիմակայել նրանց և թույլ չի տալիս, որ իր աշխատողներին տանեն: Այդպես, այդ մի ընտանիքը փրկվում է: Սակայն հարց է, թե փրկություն է արդյո՞ք մի աղայի ձեռքի տակից մեկ այլ աղայի ձեռն ընկնելը:
Ռոստոմյանի ընտանիքն այսօր վտանգի մեջ է: Անցագրի ժամկետը լրանալուց հետո կբացահայտվի նաև նրա փախուստը. այդ ժամանակ էլ գործի կդրվի հետապնդման նույն մեխանիզմը, և հենց այդ ժամանակ էլ ավտոմատավորները կհասնեն իրենց նպատակին, քանի որ Ռոստոմյանի բախտը չի բերել այնպես, ինչպես բերեց փախուստի դիմած նախորդ ընտանիքի բախտը. սա դատախազ – տեր չունի: Հետաքրքիր է, ով է այն դատախազը, որ կարողանում է պաշտպանել ընդամենը իր մոտ աշխատանքի ընդունվածներին և նրանց ազատել գերությունից` թույլ չտալով վերադառնալ, բայց որպես իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյա տեղեկանալով սարսափելի հակաօրինական փաստի, մարդկանց գերության մեջ պահելու, ստիպողաբար աշխատեցնելու, ազատությունը սահմանափակելու, ազատությունից զրկելու հանցագործությունների մասին, ոչինչ չի ձեռնարկում: Մինչդեռ հենց միայն գլխավոր դատախազությունում թրաֆիկինգով զբաղվող մի հսկա բաժին կա, որտեղ հրաշալի ցուցանիշներ են նկարում, հաշվետվություններ հաձնելիս:
Մարատ Ջանվելյանի հրոսակախմբերի մասին պատմություններ պարբերաբար տարածվում են: Հայտնի է, որ նրա նախիրներն արոտավայր են գնում ավտոմատավորների ուղեկցությամբ: Հայտնի է, որ այդ ավտոմատավորների դեմ խաղ չկա: Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում տեղակայված ֆերմայի նախրապաններին հրամայված է նախիրն արածեցնել ցանկացած տեղում` խտրականություն չդնելով գյուղացիների սեփականություն հանդիսացող արոտավայրերի, դաշտերի կամ բոստանների միջև: Ավտոմատավորների հսկողության ներքո նախիրը կարող է մի քանի ժամում ավերակ դարձնել, օրինակ, գյուղացիների լոլիկի դաշտերը. որևէ մեկը ձայն հանել չի կարող, քանի որ ասողն այդ տարածքում Մարատ Ջանվելյանն է, որից, ի դեպ, տարածքի բնակիչներն ավելի են սարսափում, քան գեներալ Մանվելից:
Ասում են, թե իշխանությունների հովանավորությունը վայելող Մարատ Ջանվելյանի առաջխաղացման հովանավորը լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր, սակայն դժվար է պատկերացնել, որ Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղյակ է իր աներոջ ազգականի ընկերությունում տիրող բարքերից:
Տարօրինակ է, որ ԱԱԾ, ոստիկանություն, դատախազության քթի տակ, Երևանից 15 կմ հեռու տեղի են ունենում ստրկատիրական դասակարգին բնորոշ երևույթներ: ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակում իրենցից դուրս այլ բան չեն տեսնում, նրանց պարտականության մեջ չի՞ մտնում իր երկրի քաղաքացիների անվտանգության պահպանման հարցը.
ՀՀ գլխավոր դատախազը այս հրապարակումը պետք է, որ ընդունի որպես հաղորդում կատարված հանցագործության մասին: Անելիք ունեն նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի տեսչությանը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեն. ՀՀ օրենսդրությունը պարտադրում է մարդուն աշխատանքի դիմաց վարձատրել միայն ՀՀ դրամով, և այս հարցում ևս բացառություն են կազմում պրն Ջանվելյանի ձվերը:
Եւ ի վերջո ՀՀ նախագահը հարկ է, որ տեղյակ լինի իրեն վստահված երկրում` 21-րդ դարում կատարվող բարբարոսությունների մասին:
Հ.Գ. Նմանատիպ մի դեպքի մասին տեղեկություն կար ավելի վաղ. Խոսքը Գորիսի շրջանում նմանատիպ տնտեսությունում աշխատող մարդկանց մասին էր, որոնց «ֆեոդալի» մասին կպատմենք, երբ առավել ստույգ տեղեկություններ ստանանք:
Ռուզան Ավոյան

Լրագրողների հետ հանդիպմանը Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանը, հայտարարեց, թե չի բացառվում, որ 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի գործով հետաքննության ժամանակ հարցաքննության կանչվեն Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, սակայն չբացատրեց, թե ինչու նախորդ հետաքննությունն իրականացնելիս նման միտք չի ծագել:
Առավել հիմնավոր հետաքննություն անցկացնելու այս պատրաստակամությունը, ինչքան ուրախալի, նույնքան էլ տխուր մտորումների տեղիք է տալիս. Ինչու պետք է ի պաշտոնե Մարտի 1 բացահայտելու կոչված կառույցը արտերկրի միջամտության և նախագահի հանձնարարականից հետո միայն որոշի իրական հետքննություն անցկացնել:
ՀՔԾ ղեկավարն ասաց, որ հետաքննության ընթացքում իրենք ի գիտություն կընդունեն 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ փաստահավաք խմբի զեկույցը։ «Այդ խմբի ցանկացած եզրահանգում կհամադրվի մեր եզրահանգումների հետ»,- հավաստիացրեց Միրզոյանը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ մարտի 1-ի բոլոր այն տեսանյութերը եւ ձայնագրությունները, որոնք որպես նոր փաստեր ներկայացնում են որոշ քաղաքացիներ, հենց սկզբից եղել են հետաքննության տրամադրության տակ. եւ իրավապահները լավ ծանոթ են դրանց հետ: Սակայն հիմա հարկ է, որ ՀՔԾ- դրանք առավել արդյունավետ օգտագործի:
Հայ-ռուսական գործարար համագործակցության փոխնախագահ, Կալմիկիայի նախկին սենատոր Լևոն Չախմախչյանին ազատ են արձակել: Հիշեցնենք, որ նրան դատապարտել էին խարդախության համար:
Վաղաժամկետ ազատման պատճառը դեռևս անհայտ է: «Հյուսիսափայլ» ամսագիրը գրում է, որ Չախմախչյանն անմեղ է, և արդարությունը վերջապես հաղթեց:
Լևոն Չախմախչյանին ձերբակալել են «Տրանսաէրո» ընկերության գրասենյակում, 2006 թվականի ամռանը:
Չախմախչյանի հետ ձերբակալել էին նաև ՌԴ հաշվիչ պալատի աուդիտորի օգնականԱրմեն Հովհաննիսյանին և Հայ-ռուսական գործարար համագործակցության ասոցիացիայի գլխավոր հաշվապահ Իգոր Առուշանովին:
Ձերբակալվածներից առգրավել էին մի պայուսակ, որի մեջ հայտնաբերվել էր ավելի քան 300 հազար դոլար:
Քննիչների պնդմամբ՝ այդ գումարը 1.5 մլն դոլար կաշառքի մի մասն է եղել:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի գլխավոր դերակատարը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էր: Խորհրդարանական քննարկումնները հիմնականում նրա ղեկավարած գերատեսչությանն էին առնչվում:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Քրեական օրենսգրքի «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հասարակական ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:
Արդարադատության նախարարը նախ հայտարարեց, թե էթիկայի հանձնաժողովը հստակ հակակոռուպցիոն ռազմավարություն ունի, սակայն այդ պնդումը չփարատեց պատգամավորների տարակուսանքը, թե ինչպես է վերահսկվելու, որ թանկարժեք նվերներ չտան, Թովմասյանի նշած, մոտ 600 բարձրաստիճան անձանց՝ նախագահին, ԱԺ նախագահին ու պատգամավորներին, վարչապետին, դատավորներին, Կենտրոնական բանկի նախագահին և այլոց: Ո՞վ է ստուգելու, ասենք, նախագահին կամ վարչապետին տրվող նվերները՝ հարցնում էին նրանք:
Փաստաթուղթը նաև նախատեսում է պարտադիր կերպով կարգավորել բարձրաստիճան անձանց ու պատգամավորների, նաև նրանց հարազատների ունեցվածքի և հարկման կարգը: Սա ևս քննարկման առարկա դարձավ. պատգամավորները զարմացած ու զայրացած հարցնում էին միմյանց, թե ինչու պիտի իրենց ազգականները հայտարարագրեն սեփական եկամուտները:
Փաթեթով նախատեսվում է նաև էթիկայի հանձնաժողով ստեղծել, որը կարգավորելու է բարձրաստիճան պաշտոնյաների և պատգամավորների փոխհարաբերությունները:
Քննարկման ներկայացվեց նաև «Քաղաքացիական ակտերի կացության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը:
Նախարարն ասաց, որ կառավարության և ՀՀ նախագահի նախաձեռնության շրջանակներում հանձնարարվել է հեշտացնել քաղաքացիների շփումը մի շարք կառույցների հետ:
Նախատեսված է ավելի մատչելի դարձնել ամուսնության գրանցումը՝ ժամանակի առումով: Սակայն այս դեպքում էլ մի շարք վիճելի խնդիրներ կան: Նախարարը արագ կողմնորոշման կողմնակից է՝ ինչպես ԱՄՆ-ում է. «Երբ փորձում ենք այս ամենի պատճառներն ուսումնասիրել, գնում ենք խորհրդային ժամանակաշրջան և հասկանում, որ այդ ժամանակը տրվում էր իրենց որոշումները ծանրութեթև անելու համար, իսկ երբ ուսումնասիրում ենք ԱՄՆ-ի փորձը, տեսնում ենք, որ այնտեղ գործընթացը տևում է ընդամենը 15 րոպե»: Այս օրենքի փոփոխությամբ նախարարն առաջարկում է Հայաստանում ամուսնության գրանցումը սահմանել 7 օր, իսկ եթե արխիվը թվայնացվի, այդ ժամանակն էլ ավելի կկրճատվի: Ըստ նախարարի, ամուսնությունն ավելի արագ գրանցելու համար հարգելի պատճառ կարող է համարվել, եթե զույգերը երեխա ունեն, կինը հղի է, տղան զորակոչիկ է, զինված ուժերում է ծառայում: Հավելվել է նաև ծանր հիվանդությունը: Եկեղեցին էլ առաջարկել է, որ ցանկության դեպքում ամուսնությունը գրանցվի եկեղեցական արարողակարգով:
Առանձնակի խնդիր է, երբ քաղաքացիներից մեկն օտարերկրացի է. ամուսնության գրանցումն այժմ տևում է 1-3 ամիս, սակայն հաճախ՝ երկար սպասել չցանկացող զույգը փնտրում է այլ ուղիներ: Տեղյակ է նախարարը, թե ոչ, բայց իր ղեկավարած կառույցի նշյալ բաժնում հստակ գումարի չափ է սահմանված, ըստ որի՝ ամուսնացող զույգը մուծում է երկար չսպասելու համար:
Չեն մոռացել նաև մարզային բնակչությանը. եթե քաղաքացին մարզից է և բնակվում է մայրաքաղաքում, պարտավորված չի լինի իր ամուսնությունը գրանցել մարզում կամ համապատասխան թղթեր ներկայացնել մարզից: Այդ ամենը նա կարող է գլուխ բերել Երևանում:
Երեկ դատավոր Ավետիսյանը բավարարել է միջնորդությունը և Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի եղբոր որդիների նկատմամբ,որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառել:
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Հյուսիսային պողոտայում գտնվող «Այսբերգ» բար-սրճարանում միջադեպի մասնակից տղաների կատարածը Գիզիրյանը մանր խուլիգանություն է որակել. «Այն ինչպես ներկայացվել է` կրակոցներ, վիրավորներ, նման բան չկա: Դա իրականությանը չի համապատասխանում: Ցանկացած մարդ, կապ չունի, թե դա Գիզիրյանի եղբոր տղան է, թե սովորական քաղաքացի, պետք է իր արարքի համար պատասխան տա»:
«Երրորդ անգամ քրեական գործը կարճվում է հանցակազմի բացակայության պատճառով։ Սակայն, ըստ էության, չի ժխտվում դեպքի հանցավոր լինելու փաստը՝ ընդ որում ինքնասպանության հասցնելու ձևակերպմամբ»,- հրավիրված ասուլիսին ասաց 2007թ. ոստիկանական բաժանմունքում մահացած Լևոն Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցիչ Հրայր Ղուկասյանը։
Մարտի 21-ին, հերթական անգամ կարճելով գործը, դատարանը հստակ նշել է, թե ինչ պետք է ոստիկանությունն աներ, որ գործն ընթացք ստանար, սակայն առ այսօր, ըստ Ղուկասյանի, ոչինչ չի արվել։ Հիշեցնենք, որ Գուլյանը ինքնակամ ինչպես հավատացնում են իրավապահները, երրորդ հարկի պատուհանից դուրս է եկել, ընդ որում դուրս է եկել այն կառույցի պատուհանից, որ ղեկավարում էր Հովհաննես Թամամյանը: Հիմա երբ նա մեղադրվում է մի շարք գործերով, հույս է ծագել, որ այս մեկն էլ կվերանայվի, և ընթացք կստանա: Կգնա՞ ոստիկանությունը դրան կերևա մոտ ժամանակներս: «Չեմ հավատում, որ ոստիկանությունը չի կարող բացահայտել։ Ուղղակի չեն ուզում»,- նշեց Ղուկասյանը, զգուշացնելով, որ հետևողական են լինելու և ներպետական միջոցները սպառելուց հետո դիմելու են միջազգային դատարան։
«Շերլոկ Հոլմս պետք չի լինել, պետական փաստաթղթերով է բացահայտվում հանցագործությունը, մնում է գնահատական տալ առկա փաստին»,-ասաց նա, իսկ կատարվածը որակեց ոստիկանության արհամարհանքը Հայաստանի Հանրապետության դատական համակարգի նկատմամբ. «Սա անհնազանդության դեմոնստրացիա է՝ թաքնված սպառնալիք, հանրությանը նրանք փորձում են ապացուցել, որ իրենք են որոշում՝ ինչ է լինելու, նույնիսկ եթե կա դատարանի որոշում: Նման գործերի բացահայտումը կարևոր է համակարգային այն փոփոխությունների համար, որոնք Հայաստանում արդարության վերականգնման հիմքը պետք է լինեն։ Եթե այս գործը ժամանակին բացահայտվեր, գուցե չլիներ Վահան Խալաֆյանի դեպքը»:
Հիշեցնենք, որ Գուլյանը մահացել է ոստիկանության շենքում, ուր հրավիրվել էր իրեն պատկանող ռեստորանի մոտակայքում կատարված սպանության մասին վկայություն տալու։ Ավելի ուշ ընտանիքին հաղորդել են, որ նա մահացել է՝ ընկնելով երկրորդ հարկի պատուհանից փախուստի փորձ կատարելիս։Նրա հարազատներն ու իրավապաշտպանները չորս տարի շարունակ ապարդյուն պնդում էին, որ որպես վկա ոստիկանություն ներկայացած Գուլյանին ապօրինի ազատազրկել են և խոշտանգել:
Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում վաղը, ժամը 17:00-ին վերսկսվելու է գործի քննությունը։
Դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ այսօր երկու կալանքի հարց էր քննվում: Քիչ առաջ տեղեկացանք, որ դատավորը բավարարել է մաքսանենգության մեջ կասկածվող ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի օգնականին կալանքի վերցնելու ԱԱԾ միջնորդությունը:
Հաջորդը, որ պետք է քններ դատավոր Ավետիսյանը, Կենտրոնականի քննչական բաժնում Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի եղբոր որդիների նկատմամբ հարուցված խուլիգանության հատկանիշներով քրգործի շրջանակներում միջնորդությունն էր:
Կալանավորե՞ն մայիսի 7-ին Հյուսիսային պողոտայում գտնվող «Այսբերգ» բար-սրճարանում միջադեպի մասնակից տղաներին, թե այնուամենայնիվ, այլ խափանման միջոց կկիրառվի, քանի որ Աշոտ Գիզիրյանի եղբորորդիներն են, այս պահին պարզ չէ:
Գիզիրյանն ինքը տեղի ունեցածը մանր խուլիգանություն է որակել. «Այն ինչպես ներկայացվել է` կրակոցներ, վիրավորներ, նման բան չկա: Դա իրականությանը չի համապատասխանում: Ցանկացած մարդ, կապ չունի, թե դա Գիզիրյանի եղբոր տղան է, թե սովորական քաղաքացի, պետք է իր արարքի համար պատասխան տա»: Իհարկե, պարոն Գիզիրյանն իրավացի է, սակայն ամբողջ հարցը նրանում է, թե տվյալ արարքը ինչպես կգնահատվի: Այ, այս հարցում է, որ մեր իրավապահները չափազանց սուբյեկտիվ են, կախված խնդրո առարկա օբյեկտից:
Քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են բերել մաքսանենգության մեջ կասկածվող Օնիկ Սուրենի Հովհաննիսյանին: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ԱԱԾ քննչական վարչությունում 215 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Մաքսանենգություն):
Օնիկ Հովհաննիսյանը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի օգնականն է: Քննչական մարմինը միջնորդել է երկամսյա կալանք կիրառել Հովհաննիսյանի նկատմամբ, և դատավոր Էդիկ Ավետիսյանը այս պահին քննում է միջնորդությունը: Քիչ առաջ մենք փորձեցինք պարզել բավարարել է դատավորը միջնորդությունը, սակայն Ավետիսյանի գրասենյակից հայտնեցին, որ դատավորը խորհրդակացական սենյակում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.