29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկման դատապարտվածների մոտ շուտով կարգապահության ակնհայտ անկում է գրանցվելու: Նման բան նկատել են այստեղ դիտորդական առաքելություն իրականացնողները: Նրանց խնդիրը հիմնականում եղել է ՊԱՉ-ի դատապարտվածների պահման պայմանների ուսումնասիրությունը:
Ըստ դիտորդնների, երբեք չի իրականացվել այնպիսի հետազոտություն, որը կտա ցմահ ազատազրկվածի պահման արժեքը: Նրանք պարզել են, որ դատապարտյալին պահելու ծախսը պետության վրա նստում է 500-600 դրամ`բյուջեով սահմանված գումարից հանվել է սննդի ծախսը և, հավանաբար, էլի ծախսեր, որոնք չեն կատարվում դատապարտյալի պարագայում:
Դիտորդները մանրակրկիտ ուսումնասիրել և այսօր ներկայացնում էին, թե ինչ պայմաններում են պահվում այս մարդիկ, ինչպես են գոյատևում օրական 500-600 դրամի հատկացման շրջանակում, ինչ իրավունքներ են սահմանված, և ինչպես են դրանք իրականացվում: Սակայն, պահման պայմանների կարևորության հետ մեկտեղ, դիտորդական խմբի անդամ Էդմոն Մարուքյանն ասում է, որ այս մարդկանց համար ամենակարևորը թունելի վերջում երևացող լույսն է՝ հույսը, թե մի օր կարող են հայտնվել ազատության մեջ: Հենց այդ հույսն է, որ արդեն մարում է ցմահ դատապարտվածների մոտ:
Քրեական տարբեր հոդվածներով պատժի առավելագույն չափի դատապարտվածները 2011 թ. հունվարի 1-ի դրությամբ 99 հոգի են: Քանի որ մինչ օրս որևէ մեկը ազատ չի արձակվել, նրանց թվի տարեկան կրճատումը պայմանավորված է միայն մահացությամբ: Ցմահները պարբերաբար բողոքի ակցիաներ էին կազմակերպում այս տարիների ընթացքում. հացադուլներ, դիմումներ, նամակներ էին գրում` պահանջելով վերանայել իրենց գործերը (խոսքը նրանց մասին է, ովքեր համարում են, թե անարդարացիորեն են դատապարտվել): Սակայն հիմնականում կարգապահությունը նորմայի սահմաններում էր, որովհետև ցմահները սպասում էին, թե երբ կլրանա իրենցից մեկնումեկի պատժաչափի 20 տարին, այսինքն` տվյալ կալանավորն արդեն պայմանական վաղաժամկետ ազատման շանս կունենա:
Դատապարտվածներից Կարեն Բոջոլյանը նստած է արդեն 22 տարի, բայց դատապարտվածների հույսը նա չէր. Բոջոլյանը տույժեր ուներ, այնպես որ դրական եզրակացության ակնկալիք չէր կարող ունենալ: Այս տարի լրացավ Մանուկ Սեմերջյանի ազատազրկման 20 տարին: Հենց այս մարդն էր այն վերջին հույսը, որ այսօր կարող են կորցնել ՊԱՉ-ի դատապարտվածները:
2006 թվականին, երբ նախագահի հրամանով ստեղծվեց պայմանական վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովը, արդեն իսկ ՔԿՀ-երում կարգապահության մակարդակն ընկավ: Բանն այն է, որ նախկինում ազատազրկվածներին պայմանական վաղաժամկետ ազատման էին ներկայացնում ՔԿՀ-երը: Հանձնաժողովի ստեղծումից հետո ՔԿՀ-երն ընդամենը քննում են դատապարտյալի դիմումը, որոշում` ներկայացնել, թե ոչ, և եթե տալիս են դրական եզրակացություն, ապա հարցը դառնում է հանձնաժողովի քննության առարկա, որն էլ հետո, եթե դրական է արտահայտվում, գործը ուղարկում է դատարան, որտեղ էլ վերջնական լուծում է տրվում դատապարտյալի խնդրանքին: Սրա հետևանքով դատապարտյալների շանսերը ակնհայտորեն կրճատվեցին: Դիտորդներն ասում են, թե ազատազրկվածներն արդեն գիտեն, որ ՔԿՀ ղեկավարությունը որոշիչ դեր չունի, այնպես որ առանձնապես կարիք չկա վարքով մտահոգվելու:
Ազատազրկման 20 տարին լրանալուց հետո Մանուկ Սեմերջյանը դիմում է վաղաժամկետ ազատման համար: ՔԿՀ ղեկավարությունը Սեմերջյանի հարցը հանձնաժողով ներկայացնելը հետաձգում է` տալով չպատճառաբանված և լղոզված բացատրություն: Սեմերջյանի փաստաբան Նարինե Ռշտունին ասում է, որ մերժման հիմքում դրված է այն, թե տուժողի վնասը վերականգնված չէ, մեկ էլ թե՝ ռիսկայնությունը բարձր է:
«Ասում են` տուժողին հասցված վնասն ամբողջությամբ չի վերականգնվել, դրա համար չեն կարող ազատել: Այդ մարդը դատապարտվել է 1991-ին, ամբողջ գույքը բռնագանձել են, իրեն էլ 20 տարի պահել ազատազրկման մեջ, ինչպե՞ս կարող է նման վիճակում հայտնվածը վերականգնել պատճառած վնասը: Այս նորմը, ի դեպ, չի գործել 1993-ին, երբ կայացվել է Սեմերջյանի դատավճիռը, այսինքն` սա իմ պաշտպանյալի նկատմամբ կիրառվում է ընդամենը հետադարձ ուժով` խստացնելով նրա վիճակը, ինչը ևս իրավունքների խախտում է: Կամ ասում են` հանցագործության նկատմամբ ռիսկայնությունը բարձր է. որտեղի՞ց են նման որոշում կայացրել, ընդամենը ասում են բարձր ռիսկայնություն` առանց պատճառաբանելու` որովհետև ա՛յս, ա՛յս, ա՛յս…»:
Դատապարտյալների մեջ կան նաև մինչև ցմահ ազատազրկման պատժաչափի ընդունումը դատապարտվածներ, նրանք դատապարտված են եղել մահապատժի, բայց մահապատժի վերացումից հետո պարտադրված են կրելու ցմահ բանտարկություն: Այս մարդկանցից ոմանք, ըստ դիտորդական խմբի անդամների, այսօր պահանջում են գնդակահարել իրենց` հասկանալով, որ այլ ելք չի նշմարվում:
Մանուկ Սեմերջյանը որոշել է պայքարել մինչև վերջ: Նա դիմել է վարչական դատարան` իր դիմումը չընդունելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար, այնտեղ հայտնել են, որ դա իրենց իրավասության սահմաններում չէ և բողոքը հասցեագրել են ընդհանուր իրավասության դատարան:
Ինչու՞ է Մանուկ Սեմերջյանը հայտնվել այս վիճակում, և ընդհանրապես ի՞նչ կարելի է ասել ցմահների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում առկա իրադրության հետ կապված:
Եվրամիության կողմից ֆինանսավորված այս դիտորդական առաքելության արդյունքների այսօրվա ներկայացմանը ներկա չէր արդարադատության նախարարության և ոչ մի իրավասու պաշտոնյա: Խմբի անդամներն ասացին, որ հրավերներ ուղարկել են բոլորին` բոլոր իրավասու ատյաններին: Ոչ ոք չէր եկել: Սա առաջին դիտորդական առաքելությունը չէր: Ամեն տարի հասարակական տարբեր կազմակերպություններ տարբեր գրանտային ծրագրեր են շահում, գնում են, ուսումնասիրում, գալիս-ներկայացնում և վերջ: Հարցն այսքանով փակվում է: Այսօրվա քննարկմանը ներկա էին ընդամենը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցներ, որոնք ընդամենը կատարողների կարգավիճակ ունեն, այսինքն` անում են այն, ինչ իրենցից պահանջվում է: Այդպես, այս հիմնարկի սոցիալական աշխատողը ամեն տարի ՊԱՉ-ի դատապարտվածների փաստաթղթերում նրանց վարքի վերաբերյալ տալիս է նույն գնահատականը` հանցավորության և փախուստի նկատմամբ բարձր ռիսկայնություն: Դա են պահանջում, դա էլ անում է:
Իսկ ի՞նչն է պատճառը, որ 20 տարի առանց տույժի ազատազրկված Մանուկ Սեմերջյանն այսօր հայտնվել է նման վիճակում և ակամայից կարող է դառնալ «Նուբարաշենում» բռնկվելիք բունտի պատճառ: Այս հարցին կա ընդամենը մեկ պատասխան: Հայաստանում բացակայում է քաղաքական կամքը` ցմահ ազատազրկվածներին ազատության մեջ երբևէ տեսնելու առումով: Ինչու՞: Որովհետև ՀՀ-ում 99 ցմահների մեջ է նաև Նաիրի Հունանյանը, և Մանուկ Սեմերջյանին ազատելը կարող է նշանակել, որ 20 տարին լրանալուց հետո հնարավոր է, որ ՔԿՀ ղեկավարությունը հանկարծ ու պայմանական վաղաժամկետ ազատման դիմում ստանա նաև Հունանյանից:
Իսկ հնարավոր չէ՞, եթե ՀՀ ղեկավարությունն այդ աստիճան վախենում է Հունանյանի այդ քայլից, նրա նմաններին տալ ցմահի «հատուկ» կարգավիճակ և, ի վերջո, մյուսներին, իհարկե՝ նորմալ վարք դրսևորողների մասին է խոսքը, հնարավորություն տալ վերոհիշյալ ճանապարհով հասնել թունելի ծայրում երևացող լույսին: Սա լսելով՝ դիտորդական խմբի անդամ Ցիրա Չանտուրիան ասաց. «Պարզ է, որ մեծ ռիսկայնություն ունեցող հանցագործները պետք է մնան բանտում, բայց ցանկացած անձնավորություն` անկախ գործած հանցանքից, պետք է իմանա, որ 20 տարի հետո կարող է հույս ունենալ…»:
Լուսինե Կեսոյան
Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բժիշկներ Ֆիլոմենա Մոսոյանին և Գայանե Գասպարյանին մեղավոր է ճանաչել:
Դատավոր Մարինե Մելքոնյանը վճռել է նրանց պատիժը` երեք տարի ազատազրկում. կիրառել 1,5 տարի պայմանական պատժաչափ և ազատ է արձակել դատարանի դահլիճից:
Ֆիլոմենա Մոսոյանն ընդունել էր իր մեղքը, իսկ Գայանե Գասպարյանը իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն դատարանը երկուսին էլ չի զրկել բժշկությամբ զբաղվելու հնարավորությունից:
Հիշեցնենք, որ «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ Սպիտակի պոլիկլինիկայի հոգեբուժ-նյարդաբան, 40-ամյա Ֆիլոմինա Մասոյանը Ջրաշեն գյուղի մի բնակչուհուց, հիվանդության պատճառով թոշակավորելու եւ համապատասխան փաստաթղթեր ձեւակերպելու համար, պահանջել է 30.000 դրամ կաշառք:2011թ –ի Փետրվարի 22-ին, ժամը 13.00-ին, Ֆիլոմինա Մ.-ն իր աշխատասենյակում հիշյալ կնոջից 35.000 դրամ կաշառք վերցնելուց հետո փաստով բռնվել է:
Իսկ Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի ավագ նյարդաբան, 43-ամյա Գայանե Գասպարյանը փետրվարի 11-ին, ժամը 11.00-ին, առանց ստացիոնար հետազոտման, բժշկական եզրակացության կազմելու եւ այն տրամադրելու համար Ջրաշեն գյուղի նույն բնակչուհուց ստացել է 20.000 դրամ կաշառք:
Բժիշկներին ձերբակալել էին նույն քաղաքացու դիմումի հիման վրա:
Տիգրան Փոստանջյանը, ով արդեն 88 օր գտնվում է նախնական կալանքի տակ, հայտարարել է հացադուլ` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորների նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դեմ:
Տիգրան Փոստանջյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ վարչական ղեկավարությունը պահել է 39 խցում, որը շուրջ 25 քառակուսի մետր է: Ըստ Տ. Փոստանջյանի նրա հետ գտնվել են ևս 18 կալանավոր: Քնելու համար իրար վրա ամրակցված երկուական մահճակալները տեղադրված են խցի պատերի ողջ եզրերով, որոնք ամրակցված են միմյանց: Կալանավորների թիվն ավելի է, քան խցում առկա 11 քնելատեղը, և կալանավորները ստիպված են քնել հերթափոխով` ընդհանուր օգտագործելով քնելու տեղերը և անկողինները: Խցում միաժամանակ գտնվում են ծխող և չծխող կալանավորներ: Խցի հեռուստացույցը և լույսը միացված են օրը 24 ժամ: Կալանավորները սնվում են կես մետր հեռավորության վրա գտնվող զուգարանի կողքին:
Խցում չկա օդափոխություն, ջերմաստիճանը հասնում է մինչև 38 աստիճանի: Տարբեր խայթող միջատների առատության պատճառով Տիգրան Փոստանջյանը ստիպված է քնել հագուստով: 11 կալանավորի համար նախատեսված խցում 19 կալանավորի պահելու հետևանքով առկա է մշտական աղմուկ և հասկանալի խառնաշփոթ:
ՀՀ մի շարք հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև ՀՀ ԱՆ ՔԿՀ Հասարակական դիտորդների խումբը նախկինում բազմիցս նշել և հայտարարություն են արել քրեակատարողական հիմնարկների գերբնակեցվածության խնդրի կապակցությամբ[i]:
Այդպիսի պայմաններում Տիգրան Փոստանջյանին և այլ կալանավորներին պահելը ոչ միայն խախտում է ՀՀ օրենսդրությունը, այլ նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը` Խոշտանգումների արգելում. ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունված «Կալաշնիկովն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության» գործով որոշմամբ, որում նկարագրվում է Տիգրան Փոստանջյանին և նրա խցակիցներին պահելու գրեթե համանման իրավիճակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
ՀՀ իշխանություններից պահանջում և կոչ ենք անում` անհապաղ միջոցներ ձեռնարկել վերացնելու անմարդկային և նվաստացնող վերաբերմունքը Տիգրան Փոստանջյանի և ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավորների նկատմամբ:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հկ
Փաստաբաններ մարդու իրավունքների համար հկ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի հայկական կոմիտե
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Երիտասարդություն հանուն ժողովրդավարության հկ
Քաղաքացիական ազգային նախաձեռնություն հկ
Էկոդար
Իրավաբանները ընդդեմ խոշտանգումների
Հույս հկ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու փաստի առթիվ: Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՙՍտեփանավանի ճանապարհների շահագործում եւ շինարարություն՚ ՍՊ ընկերության տնօրեն Ս. Ջիլավյանը 2009-2010թթ. ընթացքում կազմել եւ տարածքային հարկային տեսչություն է ներկայացրել հիշյալ ընկերության` 2009թ. հուլիս-նոյեմբեր եւ 2010թ. մարտ-հունիս ամիսների ԱԱՀ -ի կեղծ հաշվարկներ, ինչպես նաեւ` 2009թ. գործունեության վերաբերյալ տարեկան կեղծ հաշվետվություն: Ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, այն է` իրացման շրջանառությունը թաքցնելու, պակաս ցույց տալու, ԱԱՀ-ի անհիմն հաշվանցումներ, նվազեցումներ կատարելու միջոցով, ՍՊ ընկերության տնօրենը չարամտորեն խուսափել է ընդհանուր առմամբ 25 167 120 դրամ առանձնապես խոշոր չափերի հարկերը պետական բյուջե վճարելուց:
Հարուցվել է քրեական գործ` հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ`հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու փաստի առթիվ: Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ստեփանավանի ճանապարհների շահագործում եւ շինարարությունե ՍՊ ընկերության տնօրեն Ս. Ջիլավյանը 2009-2010թթ. ընթացքում կազմել եւ տարածքային հարկային տեսչություն է ներկայացրել հիշյալ ընկերության` 2009թ. հուլիս-նոյեմբեր եւ 2010թ. մարտ-հունիս ամիսների ԱԱՀ –ի կեղծ հաշվարկներ, ինչպես նաեւ` 2009թ. գործունեության վերաբերյալ տարեկան կեղծ հաշվետվություն: Ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, այն է` իրացման շրջանառությունը թաքցնելու, պակաս ցույց տալու, ԱԱՀ-ի անհիմն հաշվանցումներ, նվազեցումներ կատարելու միջոցով, ՍՊ ընկերության տնօրենը չարամտորեն խուսափել է ընդհանուր առմամբ 25 167 120 դրամ առանձնապես խոշոր չափերի հարկերը պետական բյուջե վճարելուց:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ըստ ՀՀ դատախազության հանրային կապերի վարչության մամլո հաղորդագրության, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՀՀ գլխավոր դատախազություն
Վերջերս Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն անկեղծացել է՝ ասելով, թե նախագահականից հանձնարարական է ստացել, որ առաջիկայում անարգել թույլ տա բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ցուցմունքներ տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ: Փաստորեն ՀՀ ՀՔԾ-ին հանձնարարված է Մարտի 1-ի գործով բոլոր հարցաքննությունների համար բավարար պայմաններ ստեղծել և մարդկանց հնարավորություն տալ հանգիստ պատմել այն ամենն, ինչը չէին համարձակվի պատմել երեք տարի առաջ, կամ էլ՝ համարձակվողներին արգելվել էր պատմել։ Առավել կարևորը, սակայն, այն է, թե ողջ տեղեկատվությանը տիրապետելուց հետո հատուկ ծառայությունն ինչպես կօգտագործի դրանք: Պակաս կարևոր չէ, թե արդյոք կգտնվե՞ն մարդիկ, որոնք կվստահեն ՀՔԾ-ին ու կպատմեն իրողությունը:
Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռեց եւս երկու ամսով երկարացնել Հովհաննես Թամամյանի կալանքի ժամկետը:
Դատավոր Մխիթար Պապոյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց քննիչի միջնորդությունը: Հովհաննես Թամամյանը նիստին ներկա չէր. նա հրաժարվել է մասնակցել դատական նիստին:
Հիշեցնենք, որ Թամամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):
Քիչ առաջ ոստիկանության լրատվական վարչությունից հայտնեցին, որ կալանքի որոշում է կայացվել ` «Արզնի» ԹԲԽ ԲԲԸ տնօրեն Մարատ Ջանվելյանի որդու` Արմեն Ջանվելյանի նկատմամբ: Նա մեղադրվում է քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործված առարկայի գործադրմամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Հատիս գյուղի բնակիչների եւ Ջանվելյանների միջեւ միջադեպ էր տեղի ունեցել: Նրանք վիճաբանել էին գյուղացների հետ, եղել են կրակոցներ և ծեծկրտուք: Միջադեպի արդյունքում ոստիկանության Աբովյանի բաժին բերման էին ենթարկել նաև գյուղացիներից 3 հոգու, սակայն ուշ երեկոյան ազատ են արձակել: Մայիսի 13-ի երեկոյան գործարար Մարատ Ջանվելյանի որդիներին ձերբակալել են ապա որդիներից մեկին` Գեղամ Ջանվելյանին ու նրա վարորդին`Արգիշտի Վարդանյանին ստորագրությամբ ազատ են արձակել: Հարուցվել է քրեական գործ, խուլիգանության հատկանիշներով:Մեր տեղեկություններով ստորագրությամբ է բաց թողնվել նաև հայր Ջանվելյանը:
Մայիսի 13-ի երեկոյան գործարար Մարատ Ջանվելյանի ձերբակալված որդուն` Գեղամ Ջանվելյանին ու նրա վարորդին`Արգիշտի Վարդանյանին ստորագրությամբ ազատ են արձակել: Մեր տեղեկություններով ստորագրությամբ է բաց թողնվել նաև հայր Ջանվելյանը: Ոստիկանությունից քիչ առաջ ասացին, որ այլ զարգացումներ դեպքի հետ կապված չեն եղել:
Ինչպես հայտնել էին` «Արզնի» ԹԲԽ ԲԲԸ տնօրեն Մարատ Ջանվելյանի որդիներից մեկը` Արմենը, դեռ ձերբակալված է: Ջանվելյան եղբայրների դեմ հարուցվել է քրեական գործ` ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով` խուլիգանություն:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Հատիս գյուղի բնակիչների եւ Ջանվելյանների միջեւ միջադեպ էր տեղի ունեցել: Նրանք վիճաբանել էին գյուղացների հետ, եղել են կրակոցներ և ծեծկրտուք:
Միջադեպի արդյունքում ոստիկանության Աբովյանի բաժին բերման էին ենթարկել նաև գյուղացիներից 3 հոգու, սակայն ուշ երեկոյան ազատ են արձակել:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը այսօր արդարացրել է Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Արեգ Գևորգյանին` հանցակազմի բացակայության հիմքերով:
Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով` Արեգ Գևորգյանը 2 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել` պարտադիր զինծառայությունից խուսափելու մեղադրանքով:
Արեգը, սակայն, պնդում է, որ իրեն` 2010 թ. ապրիլի 20-ին ձերբակալելու հիմքերն այլ են:
Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Արեգ Գևորգյանը, ձերբակալությունից հետո ասել են, որ ինքը հետախուզման մեջ է գտնվում. «Ուղղակի ծիծաղելի է, ես ակտիվ հասարակական գործունեություն եմ ծավալում և ինձ գտնելը բարդ չէր»:
Մեկ տարի տևած դատաքննության արդյունքում նա դատապարտվել էր 1 տարի 6 ամիս պայմանական ազատազրկման:
«Դատաքննության արդյունքում, սակայն պարզվեց, որ առողջական խնդիրների պատճառով չեմ կարող բանակ գնալ»,- նշեց Արեգ Գևորգյանը:
Նրա խոսքերով` դատական գործընթացը մի նպատակ էր հետապնդում` խոչընդոտել իր քաղաքական և հասարակական գործունեությունը և մշտական լարվածության մեջ պահել, ինչը նրանց չի հաջողվել:
Նշենք, որ այսօր Արեգ Գևորգյանը նիստի վերջում դատավորին նվիրել է «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը, որը մարտի 1-ի իրադարձությունների մասին է:
Այսօր Վերաքննիչ դատարանում շարունակվել է նաև ՀԱԿ ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի դատավարությունը:
Դատական նիստը հետաձգվել է, քանի որ գործով անցնող վկաները և տուժողները չէին ներկայացել դատարան:
2010թ. դեկտեմբերի 28-ին Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրանց դատապարտել էր 2 տարվա պայմանական ազատազրկման:
Ա1+
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը` Տիգրան Փոստանջյանը, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի դեմ հացադուլ է հայտարարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իսկ Զարուհի Փոստանջյանը խնդրի վերաբերյալ ահազանգել է Եվրոպայի խորհրդին:
Հացադուլի պատճառների մասին փորձեցինք մանրամասներ ճշտել քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանից, որը խոստացավ ավելի ուշ պատասխանել:
Հարցը ուղղեցինք նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանին: Ահա պատասխանը. «Ինքը ուզում ա մատը ճտացնի՝ իրան բաղնիք տանեն, ու չգիտես ինչեր ա ուզում: Դիտորդական խումբ ա եկել: Ըստ էության՝ ինքը շանտաժ ա անում»: Իսկ թե ինչ շանտաժի մասին է խոսքը, Տիգրան Նավասարդյանը չմանրամասնեց. «Բայց ես պարտավոր չեմ տեղեկացնել, ու հետո կա մամուլի պատասխանատու, դիմեք պարոն Բաբայանին, թող նա էլ մանրամասնի»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.