29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Այսօր ի պատասխան «Հելսինկյան Ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանի Հաղորդագրություն է տարածել ՔԿՀ հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը.
«Հելսինկյան Ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանի հրավիրած մամլո ասուլիսում վերջինս մի շարք տեղեկություններ է հայտնել, որոնք որևէ աղերս չունեն իրականության հետ:
Այսպես, կազմակերպության նախագահն ասուլիսում շարունակել է խեղաթյուրել փաստեր, որոնք սկիզբ էին առել դեռևս 2010թ.-ին քրեակատարողական հիմնարկներում իրենց կազմակերպության կողմից անցկացված մոնիտորինգի արդյունքների հրապարակմամբ:
Նշենք, որ նախորդ տարում մոնիտորինգ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից տրվել էր համաձայնություն և միաժամանակ առաջարկվել էր մոնիտորինգի արդյունքները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն: Թեև կազմակերպությունը որևէ առարկություն չեր ներկայացրել այս առնչությամբ, սակայն փաստացի չէր կատարել այդ առաջարկը: Բացի այդ, իրականացված մոնիտորինգից հետո կազմակերպության նախագահը հարկ չէր համարել որևէ քննարկում սկսել քրեակատարողական ծառայության հետ, որի արդյունքում կստանար պաշտոնական և մասնագիտական մեկնաբանություն, իսկ թերությունների հայտնաբերման դեպքում դրանց շտկման համար քրեակատարողական ծառայության ղեկավարության կողմից կտրվեին համապատասխան հանձնարարականներ:
Միջազգային փորձն ուսումնասիրելու արդյունքում կազմակերպության նախագահը կիմանար, որ մոնիտորինգի անցկացման դասական մոդելն ու նպատակը թերությունների օբյեկտիվ հայտնաբերումն է և դրանց վերաբերյալ կառուցողական առաջարկներ ներկայացնելը, մինչդեռ կազմակերպությունը որդեգրել է իրավիճակի իբր ուսումնասիրում և իրականության խեղաթյուրում, որն էլ հայտարարվել է հրապարակավ` հորինվածքը իրականության փոխարեն հրամցնելու նպատակով:
Կազմակերպության որդեգրած «քաղաքականության» համատեքստում էլ մենք դիտարկում ենք Մ.Դանիելյանի այն հերթական հերյուրանքը, թե իբր իր տեղեկություններով ՀՀ արդարադատության նախարարը մինչև սեպտեմբեր արգելել է իրավապաշտպան կազմակերպությունների մուտքը քրեակատարողական հիմնարկներ:
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանն այսօր համաներումն անվանել է հերթական «աչքփակոցի»:
«Ընդամենը փորձում են միջազգային հանրությանը ցույց տալ, որ ունենք լիբերալ իշխանություն»,- ասում է Միքայել Դանիելյանը։
Նա համոզված է, որ քրեակատարողական հիմնարկներում վատթար վիճակը ևս չի փոխվի. «Շատ արագ նորերին կնստեցնեն։ Քրեական գործերը շատ արագ են լուծվում, ամեն մի մանր հանցանքի համար ազատազրկում են մարդկանց, ուստի մոտ 400 մարդ ազատելով՝ ՔԿՀ-ներում տեղի խնդիրը չի լուծվի»:
Դանիելյանը կարծում է, թե` «ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ իշխանություններին հարմար չի ներկայացնել բանտերում կատարվածի իրական պատկերը: Այն զեկույցները, որ ներկայացնում է դիտորդական առաքելություն ունեցող խումբը, անատամ զեկույցներ են»: Նրա գնահատմամբ, ոլորտի պատասխանատուները վարվում են մի սկզբունքով. ինչքան քիչ իմանան, թե բանտերում ինչ է կատարվում, այնքան լավ: Հելսինկյան ասոցիացիայի նախագահի համոզմամբ «Վիճակը ոչ թե վատ է, այլ անտանելի: 2002 թ., երբ մենք և Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն անցկացրիք մոնիտորինգ, մեր զեկույցում նշել էինք, որ գտնվել ՀՀ բանտերում՝ հավասարազոր է խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի: Նույն պատկերն է նաև հիմա
Դանիելյանի ղեկավարած կառույցը չի մտնում դիտորդական առաքելություն ունեցող հանձնաժողովի մեջ, սակայն պարբերաբար իրականացնում է մոնիտորինգներ քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժարաններում և այլ հաստատություններում:
Եվ մինչ հերթական մոնիտորինգն իրականացնելը, Միքայել Դանիելյանը տեղեկացրեց, որ իրենք նամակով դիմել են նախկին նախարար Գևորգ Դանիելյանին, որը թույլ է տվել մտնել քրեակատարողական հիմնարկներ ու իրականացնել ծրագիրը: Առաջին փուլն ավարտելուց և համապատասխան զեկույցը ներկայացնելուց հետո, ասոցիացիան նամակ է գրել արդեն 2-րդ փուլն իրակացնելու թույլտվություն ստանալու համար, սակայն նրանց մերժել են, պատասխանելով, թե նախորդ մոնիտորինգի արդյունքների ամփոփումը մի շարք մարդկանց օբյեկտիվ դժգոհությունն է առաջացրել, և ծրագրի 2-րդ փուլի իրականացումը համարվում է աննպատակ:
Միքայել Դանիելյանը դժգոհ է, որ այդ որոշումն ու ներկայացված պատճառաբանությունները անհեթեթ են. «թույլտվություն ոչ թե անձերն են տալիս, այլ կառույցը, եթե նախարարը փոխվում է, չի նշանակում՝ նախորդ որոշումն էլ պիտի փոխվի»:
նա նշեց, որ իրենց նամակից հետո, մոտ մեկ ամիս առաջ նորից են դիմել նախարարին համապատասխան պարզաբանում ստանալու նպատակով, սակայն մինչ օրս նրանց չեն պատասխանել: Ուստի իրենք այլևս չեն սպասելու պատասխանին և դատական հայց են ներկայացնելու այս կապակցությամբ:
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին` ՀՀ ստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին.
«23.05.2011 թվականին ՀՀ Աժ-ի կողմից ընդունվել է եւ 25.05.2011 թվականից ուժի մեջ է մտել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Նշված օրենքի 37-րդ հոդվածի համապատասխան` ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը ուժը կորցրած է ճանաչվել: Տիգրան Փոստանջյանին, ով արդեն 16-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է, մեղադրանք է առաջադրվել հենց այդ ուժը կորցրած` 311.1 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, հետեւաբար` Տիգրան Փոստանջյանն արդեն երկրորդ օրն է, ինչ ակնհայտորեն գտնվում է ապօրինի անազատության մեջ մի մեղադրանքով, որը ՀՀ քրեական օրենսգրքով առհասարակ նախատեսված չէ:
Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը, ում վարույթում է գտնվում Տիգրան Փոստանջյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, պարտավոր էր անհապաղ դադարեցնել Տիգրան Փոստանջյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը եւ որոշում կայացնել Տիգրան Փոստանջյանին կալանքից անհապաղ ազատելու մասին:
Այսօր առավոտյան, ժամը 9.00-ին, Տիգրան Փոստանջյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն է ներկայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին` պահանջելով դադարեցնել Տիգրան Փոստանջյանի նկատմամբ քրեական հետապնդումը եւ որոշում կայացնել անհապաղ ազատ արձակել նրան: Սակայն այդ միջնորդությանը ծանոթանալով` մինչ այս պահը` ժամը 15.30-ը, որոշում չի կայացվել Տիգրան Փոստանջյանին ազատ արձակելու վերաբերյալ:
Չդադարեցնելով Տիգրան Փոստանջյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը եւ որոշում չկայացնելով Տիգրան Փոստանջյանին կալանքից անհապաղ ազատելու մասին` Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը թույլ է տալիս ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով նախատեսված արարք` «Ազատությունից ապօրինի զրկելը»:
Այս ամենի դեմ Տիգրան Փոստանջյանը մայիսի 11-ից իր սկսած հացադուլի պահանջներին ավելացրել է նաեւ իրեն վերը նշված օրենքի կոպիտ խախտմամբ անազատության մեջ պահելու դեմ պահանջը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` պահանջում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել Տիգրան Փոստանջյանին ազատ արձակելու համար եւ սկսել քրեական հետապնդում Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով նախատեսված արարքի` անձին ազատությունից ապօրինի զրկելու համար»:
Սեքսուալ բնույթի գործողություններ 14 տարին չլրացած անչափահասի նկատմամբ, մարդկանց վաճառք. այս սարսափելի հանցագործությունները մեղսագրվում են 18-րդ հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Սմբատ Ուռումյանին։ Բայց հանրությունը մի տեսակ պասիվ արձագանքեց այս գործին։ Չատեց և չանիծեց Սմբատ Ուռումյանին, ինչպես անիծում էր 11-րդ հատուկ դպրոցի հայտնի մանկապիղծին, հանցագործ տնօրենին և սադիստ- ուսուցիչներին։ Պատճառն այն է, որ Ուռումյանի գործում երեք տարվա քննությունից հետո կրկին հակասություններ և մութ կետեր կան։ Ահա երեք դրվագ, որոնք ներկայացնում են գործով անցնող վկաները՝ 11-րդ դպրոցի նախկին սաներ Մերաբ Բժանիան, Արշակ Ժամկոչյանը, որին, իբր, բռնաբարելու փորձ էր արել Ուռումյանը, և Լևոն Աթարբեկյանը։
Մերաբ Բժանիա. Երբ Սմբատ Ուռումյանի դեմ գործ հարուցվեց, և նա կալանավորվեց, ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որում ասված էր. «18 հատուկ դպրոցի փոխտնօրեն, 55-ամյա Սմբատ Ուռումյանը դրդել է նույն դպրոցի սաներ, 14 և 17 տարեկան Լևոն Ա.-ին և Մեհրաբ Բ.-ին՝ զբաղվել մուրացկանությամբ և հավաքված գումարը տալ իրեն: Հակառակ դեպքում՝ սպառնացել է ծեծի ենթարկել նրանց»: «Սուտ ա,- մեկնաբանում է Մերաբը:- Ես սուտ եմ ասել: Ուռումյանը լավ մարդ ա, իմ հետ լավ էր: Ասել եմ իրան, որ Վրաստանից եմ, զեմլյակ ենք, վրացերեն եմ խոսել, էդ օրվանից հետս լավ էր: Եղել ա դեպք, որ ջղայնացել ա, ծեծել ա, բայց ես շատ էի փախնում: Ինքը գիշերներով գալիս էր, ինձ գտնում, դպրոց էր տանում: Համ էլ խի՞ պիտի իրան փող տայի, ես էի ծախսում»: Հերթական փախուստից հետո Մերաբը վերադարձել է դպրոց ու իմացել է, որ Ուռումյանին «գաղութ» են տարել: «Էդ լրիվ տնօրենն էր սարքել՝ Ծովինարը: Ես որ փախնելուց հետո եկա դպրոց, իմ ընկեր Լևոնն ասեց, որ քաղմասը ինձ ա ման գալիս, որ ցուցմունք տամ: Ասեց. «Ընկեր ջան, ախպերական կասես, որ հավաքում էինք փողը, տալիս էինք Ուռումյանին, ու իբր ինքը խփել ա մեզ»: Ասեց. «Դատվելու եմ, եթե տենց չասես: Ծովինարն ա ասել, որ դատվելու եմ: Ասեց՝ դու էլ կդատվես, եթե տենց չասես»: Մերաբը պատմում է, որ թիվ 18 հատուկ դպրոց հաճախ էին ոստիկաններ գալիս, որոնք ծեծում էին իրենց, թե իբր իր ընկեր Լևոնին Ծովինար Գևորգյանը վախեցրել է և ստիպել Սմբատ Ուռումյանի դեմ սուտ ցուցմունք տալ: Ինքն էլ, հերթական անգամ ծեծվելուց հետո, ասել է Էրեբունու ոստիկաններին այն, ինչ ուզում էր ընկերը: «Ասում էին՝ դու փող ես հավաքում, բերում Ուռումյանի՞ն, ասում էի՝ հա-հա, որովհետև Ծովինարն էր ասել, հենց քննիչի ներկայությամբ ինձ դուրս հանեց ու համոզում էր. «Ճիշտը ասա, ոնց որ Լևոնն ա ասել»: Ի վերջո, Մերաբը նկարել է իր ստորագրությունն այն թղթի վրա, որը գրել են ոստիկանները: Ինքը գրել չէր կարող, հայերեն տառերը չգիտի, թեև այն ժամանակ` 2008 թվականի նոյեմբերին, դեռ սովորում էր 7-րդ դասարանում:
Արշակ ժամկոչյան. Մի օր Արշակի մորը՝ Սրբուհի Ժ.-ին զանգում են Էրեբունու ոստիկանությունից և հայտնում, որ դպրոցի ուսուցիչ, նախկին փոխտնօրեն Սմբատ Ուռումյանը բռնաբարել է իր տղային: «Ո՞նց կլինես, — ասում է մայրը,- որ էդ մարդուց կյանքում վատ բան չես տեսել: Էս երեխեն իրան ճղում ա, ասում ա՝ տենց բան չկա»: Դպրոցի աշակերտ Լևոն Ա.-ն էր իբր տեսել և պատմել ոստիկաններին, թե Սմբատ Ուռումյանը բռնաբարել է Արշակին: «Ինձ տարան բժշկի՝ ստուգեցին-տեսան, որ տենց բան չի եղել,- մորն ընդհատում է Արշակը,- բայց Լևոնն ասում է, որ Ուռումյանն իրա շալվարը ու քո շալվարը իջացրել ա, ես տեսել եմ: Ասում եմ՝ տենց բան չի եղել»: Իսկ ես պատկերացնում եմ այդ նվաստացնող փորձաքննությունը, որ 13 տարեկան տղան երևի թե իր ողջ կյանքում է հիշելու, ու մտածում եմ՝ տեսնես քանի՞ աղջիկ-տղա է հատուկ դպրոցների տնօրենների թեթև ձեռքով նման փորձաքննությունների ենթարկվել: Արշակը թիվ 18 հատուկ դպրոց է եկել Գավառի մանկատնից: Նա ասում է, որ առաջին օրվանից չի սիրել այս դպրոցը, և շատ ուրախ է, որ մայրը վերջապես հանեց նրան այստեղից: Ամենաշատը չարացած է մեծ տղաների վրա, որոնք ճնշում էին փոքրերին: «Արսենն ու Արմենը ասեցին ինձ՝ սրանց հետ չշփվեք, գառլախվել են,- ու բացատրում է:- Երեխեքի վրա թքում էին ու շռում: Էն ա նշանակում, որ բերանին են…: Ամոթ ա ասեմ Ձեզ»,- բայց ասում է։ «Համ էլ, որ դահլիճում էինք քնում, ինձ դնում էին զուգարանի հավաքարար, որ զուգարանը մաքրեի. եթե չանեի, Ա.-ն ուժեղ ծեծում էր ինձ: Ինքը կարատե գիտի, ինձ կանգնացնում էր, վազում-խփում էր, սեղանի մոտից մինչև պատը թռնում էի: Իսկ դաստիարակ Դավիթը, որ չարություն էինք անում, տանում էր վերև ու քաչալացնում էր»: Ես փորձում եմ բացատրել, որ տնօրենը գուցեև չի իմացել, որ իրենց հետ այդպիսի բաներ են արել, բայց տղան չի համոզվում. «Տո՛, ինձ ընկեր Գևորգյանը 10 հազար դրամ փող տվեց, ասեց՝ ասա, որ Ուռումյանը քեզ բռնաբարել ա: Ինձ Կարենը տարել էր կատելնի, ծեծել էր, Ջոնին էլ էր տարել ծեծել, թուղթ էր կերցրել: Ասում էր՝ կգնաս, միլիցեքին կասես, որ քեզ Ուռումյանը ծեծել ա, մենք չենք ուզում, որ ինքը էս դպրոցում աշխատի: Ես էլ վախենում էի ընկեր Կարենից: Ինքը իրա բոքսի պերչատկով խփել ա ուսիս»: Ի դեպ, և՛ Մերաբը, և՛ Արշակը դատարանում հետ չկանգնեցին այս ցուցմունքներից։ Իսկ երիտասարդ և խոստումնալից դատախազ Արթուր Ղամբարյանը, այս քննությանը զուգահեռ և, հավանաբար, ճնշում գործադրելու նպատակով, քրեական գործեր հարուցեց Մերաբի և գործով անցնող մեկ այլ վկայի՝ Նվեր Վոնի դեմ։
Լևոն Աթարբեկյան. Մեր հետաքննության ընթացքում այս երեխան, որ հիմնական վկան էր, խոստովանեց, որ ստել է դատարանին, այլ կերպ ասած՝ սուտ ցուցմունք է տվել, որովհետև տնօրեն Գևորգյանն իրեն «շանտաժատիպի բանի» է ենթարկել. «Ասավ՝ Ուռումյանը շատ վատ բաներ է արել դպրոցում: Լավ կանես, որ իրա դեմ գործ բաց անես, ու որ իրան հեռացնեն գործից ու… ասավ ձևերը»: «Իսկ բռնաբարությունը եղե՞լ է», — հարցրի: «Չգիտեմ»: «Դու տեսե՞լ ես»: «Չէ, էդ Մերաբի միտքն էր»: «Բայց դու՛ ես գրել»: «Մերաբի միտքն էր, ես եմ գրել»: «Հիմա ընդունու՞մ ես, որ քեզ ու Մերաբին Ուռումյանը մուրացկանության չի ուղարկել»: «Չի ուղարկել»: «Ձեզանից փող վերցրե՞լ է, թե՞ չէ»: «Փող չի վերցրել»: Լևոն Ա.-ն խոստովանեց նաև, թե չգիտեր, որ իր գրածի պատճառով մարդ կնստի, որ վախ ունի դատարանից և չգիտի՝ կասի՞, թե՞ չէ ճշմարտությունը, եթե դատավորն իրեն մի անգամ էլ կանչի:
Այս փաստերից և ոչ մեկը չի ուսումնասիրել Վերաքննիչ դատարանը, որը երիտասարդ դատախազ Արթուր Ղամբարյանի պահանջով ավելացրեց Ուռումյանի ազատազրկման ժամկետը՝ 9-ից դարձնելով 10 տարի, մեղավոր ճանաչելով նրան սեռական բնույթի բռնի գործողությունների համար՝ մեղադրանք, որն ընդհանուր իրավասության դատարանը ապացուցված չհամարեց։ Այսպիսով, հրեշավոր ուսուցչի մասին պատմություն չստացվեց։ Ուռումյանի հարազատները վստահեցնում են, որ գնալու են մինչև եվրոպական ատյան։ Իսկ մեզ մնում է հիշեցնել, որ այս գործը Վերաքննիչ մտավ մոտավորապես այն օրերին, երբ ԱՄՆ-ն դժգոհություն հայտնեց Հայաստանում թրաֆիքինգի վերաբերյալ գործերի ընթացքից, իսկ WikiLeaks-ը բացահայտում կատարեց «ՀՀ կառավարության կողմից հովանավորվող սեքսուալ թրաֆիքինգի մասին» հաղորդմամբ, որտեղ փաստեր էին հրապարակվում Հայաստանի վերաբերյալ, և որին հետևեց ՀՀ գլխավոր դատախազության կրքոտ արձագանքը։
Մամուլի հաղորդագրություն է տարածել ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանը.
Լրատվության առանձին միջոցներով հրապարակվել է «Համաներումն արժե 1000 դոլար» վերտառությամբ, էժանագին բամբասանքների ընտրանի: Զրպարտության տարածման իրենց համար շահավետ մոլուցքն այն աստիճանի է հասել, որ որոշ քաղաքական ուժերին ծառայելու առաքելությունը բթացրել է որոշ լրատվամիջոցների` հանրությանն օբյեկտիվ տեղեկություն մատուցելու հիմնական առաքելությունը:
Այսպես. իրավական առումով անգրագետ բամբասանքում տեղ են գտել այնպիսի անլուրջ տողեր, ինչպիսիք են, օրինակ՝ քրեակատարողական հիմնարկների սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների կողմից իբր դրական բնութագրերի պատրաստման համար գումարներ պահանջելը: Հեղինակը նույնիսկ չի տիրապետում համաներմանը վերաբերող տարրական գիտելիքների: Պատճառն ակնհայտ է. համաներում կիրառելուց բնութագրերն ըստ էության որևէ դեր չեն կատարում: Նույնն է նաև քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցների կողմից իբր գումար պահանջելու մասին տեղեկությունը:
Նույնքան անտրամաբանական է նաև հրապարակված սպասվող համաներման արդյունքում պատժից ազատավողների քանակը, ըստ որի, նրանք իբր չորս հարյուրն են: Թե ինչու ոչ հինգ հարյուրը կամ երկու հարյուրը, կարծում ենք, որ գիտե միայն դրա հնարողը: Միգուցե ինքը հենց այդ թիվն է սիրում կամ հենց չորս հարյուր բամբասանք է հասցրել տարածել մինչ օրս:
Հավելենք, որ համաներումը կտարածվի բոլոր այն անձանց հանդեպ, ում նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները կհամնկնեն համաներման ակտով նախատեսված արարքներին, և այս պարագայում հրապարակել տեղեկություն, թե քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը կալանավորներից գումար է պահանջում, որպեսզի օրենքը կիրառի, ապա դա ոչ այլ ինչ է, քան հիվանդ երևակայության արդյունքում ծնված և էժանագին եղանակով տարածված սուտ:
«Գլխավոր դատախազի անունը շահարկելը նմանվում է մառազմատիկ երևույթի»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:
Մեկնաբանելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը, թե գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ցուցումով է «Նուբարաշեն» ՔԿՀ պետը խոչընդոտներ ստեղծում իր համար։
Երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին, իսկ դրանց պատճենները՝ մարդու իրավունքների պաշտպանին, արդարադատության նախարարին, ԱԺ նախագահին` ներկայացնելով վատ պայմանները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ պահվում է իր եղբայրը։
Ըստ պատգամավորի ՔԿՀ-ի պետը ստիպված է կատարել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ցուցումը, ով ապօրինի քրեական հետապնդում է սկսել իր եղբոր նկատմամբ` կապված նրա քաղաքական գործունեության հետ, — գրում էր Փոստանջյանը:
Գլխավոր դատախազության պաշտոնյան նշել է, որ օրենսդրությամբ հստակ սահմանվում է պետական գերատեսչությունների ենթակայությունը, այսինքն՝ թե որ հիմնարկը, որ վարչությունը ում ենթակայության տակ է. «Քրեակատարողական վարչությունը Արդարադատության նախարարության կազմում է, և իրավաբանությունից քիչ թե շատ տեղյակ ցանկացած անձ լավ գիտի, որ գլխավոր դատախազը որևէ իրավասություն չունի քրեակատարողական հիմնարկի պետին որևէ ցուցում տալ»,- պարզաբանել է Տոնոյանը:
Վաղը Ազգային ժողովը կսկսի քննարկել համաներման հարցը: Անկախությունից ի վեր՝ սա արդեն 9-րդ համաներումն է, սակայն ենթադրվում է, որ այս անգամ ևս ցմահ ազատազրկման դատապարտվածների վրա ոչ մի ազդեցություն չի գործի: Այս կատեգորիայի նկատմամբ չի գործում նաև օրենսդրությամբ սահմանված պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքը. դատապարտյալին օրենքով թույլատրվում է, 20 տարին լրանալուց հետո, դիմել հանձնաժողովին, սակայն գաղտնիք չէ, որ դատապարտյալին զրկում են այդ հնարավորությունից: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից փորձեցինք տեղեկություն ստանալ ցմահների նկատմամբ համաներման հնարավոր ազդեցության վերաբերյալ: Նախարարի պատասխանները դիտարկելիս հարկ է հաշվի առնել այս օրերի ընթացքում պաշտոնյաների դրսևորած խիստ զգուշավոր պահվածքը. բոլորը տալիս են խուսափողական պատասխաններ` վախենալով, որ ինչ-որ տեղեկություն կարող է հրապարակ նետվել հենց իրենց միջոցով:
— Պարո´ն նախարար, համաներումը ցմահ ազատազրկվածների վրա տարածվելու՞ է, թե՞ ոչ:
— Վաղը համաներումը կլինի, կտեսնենք, ես չգիտեմ:
— Բայց Դուք եք նախարարը, չգիտե՞ք:
— Ես Ձեզ էս պահին չեմ կարող ասել:
— Ցմահ ազատազրկվածները միշտ մնում են լուսանցքից դուրս: Նրանց նկատմամբ անգամ պայմանական վաղաժամկետ ազատումը չի կիրառվում, կոնկրետ Մանուկ Սեմերջյանի 20 տարին լրացել է, նա արդեն կարող է դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար, սակայն նրան մերժում են: Քաղաքական կամքի բացակայությու՞նն է պատճառը, թե՞ այլ պատճառ կա, որ այս մարդկանց այսպես են վերաբերվում:
— Դե, էդ մարդիկ հասարակության համար ամենավտանգավոր, ըստ իրենց դատավճռի, մարդիկ են, և դրանով է պայմանավորված: Առաջին դեպքն ա, որ 20 տարին լրացել ա, բայց… չգիտեմ, էդ հանձնաժողովն իմ լիազորությունների շրջանակում չի, դրա համար էլ միջգերատեսչական անկախ հանձնաժողով ա:
— Իսկ ուղղիչ որևէ գործառույթ ըստ էության չի իրականացվում նրանց փակի տակ պահելով, նրանք դատապարտված են ցմահ, բայց որևէ հույս, ակնկալիք ունենալ, փաստորեն, չեն կարող` 20 տարի լրանա, 25 տարի, միևնո՞ւյն է: Նորմալ վարքը և այլ գործոններ, փաստորեն, էական չեն:
— 20 տարին հենց իրենց հույսն է:
— Հույսն է, բայց ոչ մի ակնկալիք չի կարող տալ:
— Ես դրա համար էլ ասեցի՝ հույսն է, օրենսդրությամբ սահմանված հույսն ա, մնացածը էդ ոլորտի քաղաքականության` կոնկրետ յուրաքանչյուր դեպքի քննարկման, իրա պատիժը կրելու ընթացքում իր վարքագծի ուսումնասիրման արդյունքում կարող ա համապատասխան որոշում կայացվել:
— Այսինքն` դեռ որևէ խոսակցություն, որևէ շարժ այս առումով դարձյալ չկա՞:
— Չեմ կարող ասել…
Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների Ընդհանուր իրավասության դատարանը, հրապարակեց Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա տարիներ առաջ կատարված հարձակման գործով դատավճիռը: Ավելի քան մեկ տարի ընթացող գործը ի վերջո ավարտվեց հետևում թողնելով բազմաթիվ հարցականներ:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը «Կոշիկի քաղաք» ՍՊԸ-ի եւ նորաձեւության «ԱՍ» հանրախանութի սեփականատեր Արա Կարապետյանին, որպես հարձակման կազմակերպիչ դատապարտել է 15 տարվա ազատազրկման` գույքի կեսի բռնագրավմամբ:
Նույն պատժաչափն է ստացել Նոր Նորքի ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը: Նրան ևս դատարանը մեղավոր է ճանաչել ավազակային հարձակում կազմակերպելու մեջ:
Տաս ամբաստանյալներից մնացյալ ութը դատապարտվել են` Հայկ Մելքոնյանը 14, Արշակ Գրիգորյանը՝ 13, Հովհաննես Նազարյանը եւ Սուրեն Մելքոնյանը՝ 11 տարվա ազատազրկման՝ գույքի կեսի բռնագրավմամբ:
Հայր ու որդի Արսեն եւ Բագրատ Սողոմոնյանները, դատապարտվել են համապատասխանաբար 11 եւ 12 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:
Նիկոլայ Խաչիկյանը դատապարտվել է 8,5 տարվա ազատազրկման եւ տուգանվել 250 հազար դրամով, իսկ Աշոտ Խաչատրյանը՝ 9 տարվա ազատազրկման` տուգանվել 200 հազար դրամով: Մաքսայինի նախկին պետի տան վրա կատարված հարձակումը, ըստ իրավապահների` հանցախմբի բազմադրվագ գործունեության միայն մեկ արարն է:
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, վաղը` դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, տեղի կունենա ՀՀ գլխավոր դատախազության եւ ԱԱԾ-ի կողմից «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի դեմ սարքված քրեական գործով դատական հերթական նիստը:
«Ժառանգությունից» հայտնում են.
Շուրջ երեք ամիս անազատության մեջ պահվող «քաղաքական պատանդ» Տիգրան Փոստանջյանը արդեն 13 օր է, ինչ հացադուլի մեջ է` բողոքելով իր դեմ սանձազերծված քրեական հետապնդումից, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տիրող անմարդկային ու նվաստացուցիչ պայմաններից եւ ապօրինաբար իր դեմ որպես խափանման միջոց ընտրված կալանքից:
Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը Զարուհի Փոստանջյանին կրկին ապօրինաբար արգելեց մուտք գործել մեկուսարան:
հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել Տիգրան Փոստանջյանի նկատմամբ՝ ապօրինի վարձատրություն ստանալու համար, ապա նա կալանավորվել է: Տ. Փոստանջյանը հայտարարել է, որ այդ գործի մասին տեղեկացել է դատախազության կայքից եւ որ դա ամբողջովին սադրանք է եւ ուղղված է իր քրոջ գործունեությունը զսպելուն:
Մեր հրապարկաման ի պատասխան Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից քիչ առաջ պարզաբանեցին, որ կառուցվածքային բարեփոխումների արդյունքում նոտարիրատի բաժինը վերակազմավորվել ու վերակազմակերպվել է:
Ինչի արդյունքում այս բաժինը առայժմ դադրեցրել է իր գործունեությունը: Այս համակարգի վերահսկողությունը վերապահվել է Արդարադատության նախարարության աշխատանքների օրինականության վերահսկողության տեսչությանը: Մամուլի ծառայությունից նաև տեղեկցրեցին, որ նոտարիատի բաժնի բոլոր աշխատողները, ոչ թե ազատվել են աշխատանքից, այլ պարզապես այդ բաժնից տեղափոխվել են քաղծառայության ռեզերվ:
Փաստորեն Ճիշտ էր մեր այն կանխատեսումը, որ տեղի ունեցածը կարող է ներկայացվել որպես կառուցվածքային բարեփոխումների հետևանք:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.