23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևան քաղաքի Նուբարաշեն թաղամասի բնակիչների` խմելու ջրից թունավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի հատկանիշներով:
ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի ցուցումով` 2011թ. հունիսի 4-ին` ժամը 12:00-ին, «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցից ստացված ահազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցված քրեական գործով պարզվել է, որ 2011թ. հունիսի 3-ին` ժամը 19:00-ից մինչև 2011թ. հունիսի 4-ի 11:00-ն ընկած ժամանակահատվածում «աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոց են տեղափոխվել Երևան քաղաքի Նուբարաշեն 11 փողոցի թվով 25 բնակիչներ:
Նյութերի ուսումնասիրությամբ, նախնական տվյալների համաձայն պարզվել է, որ աղիքային ինֆեկցիայի պատճառ է հանդիսացել խմելու ջուրը: Մասնավորապես պարզվել է, որ Ազատ գետի վարարելու հետևանքով 2011թ. մայիսի 31-ի գիշերվանից սկսած չի գործել «Գառնի» պոմպակայանը, որի պատճառով ջրատարում ջրի ճնշումը նվազել է: Արդյունքում` Նուբարաշեն թաղամասի շենքերը ջրազրկվել են կամ էլ ունեցել են թույլ ճնշմամբ ջուր: Նուբարաշեն թաղամասի 11-րդ և 9-րդ փողոցների հատման կետում հայտնաբերվել է վնասված հատված, որի պատճառով նշված փողոցի ջրամատակարարումը դադարեցվել է:
Հարուցված քրեական գործով իրականացվել են առաջնահերթ քննչական գործողություններ, առգրավվել է վնասված ջրատար խողովակաշարի նմուշներ: Քաղաքացիներից վերցվել են տարբեր ժամանակահատվածներում հավաքած ջրի նմուշներ և նշանակվել է սանիտարահիգիենիկ փորձաքննություն: Հարցաքննվել են «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոց դիմած 44 մարդ: Հիվանդանոց դիմած շուրջ 54 քաղաքացիների նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ներգրավվել են համապատասխան մասնագետներ:
Նախաքննությունը շարունակվում է և փորձագիտական եզրակացությունները ստանալուց հետո կկայացվեն համապատասխան որոշումներ, որոնց մասին լրացուցիչ կիրազեկվի հանրությանը:
ՀՀ գլխավոր դատախազություն
Ստեղծել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց գործերի վերաբացման նախադեպ. Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից կազմակերպված «Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց խնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ քաղաքացիական հասարակության կողմից թերևս առաջին անգամ նման պահանջ դրվեց:
Բանն այն է, որ մեզանում դատաիրավական համակարգն արդեն 19 տարի բարեփոխումների է ենթարկվում: Սակայն նույն այդ բարեփոխումների համատեքստում անկախ Հայաստանի դատական «կենսագրության» մեջ չկա ցմահ ազատազրկման դատապարտվածների գործերի վերանայման նախադեպ:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն անդրադարձավ դատական սխալների հավանականությանը, դրա պատճառներին ու հետևանքներին, ցմահ դատապարտյալների գործերի վերաբացման խոչընդոտներին: Իրավապաշտպանը համեմատականորեն ներկայացրեց միջազգային փորձը ցմահ դատապարտյալների պահման պայմանների, գործերի վերանայման ինստիտուտների առումով: Համեմատության համար նա բերեց Սլովենիայի օրինակը. «Սլովենիան գրեթե Հայաստանի չափ բնակչություն ունի, սակայն այնտեղ ցմահ դատապարտյալներն ընդամենը 6-ն են, իսկ մեզանում մոտենում ենք արդեն 100-ի: Անշուշտ, այս թիվը մտահոգիչ է»,-նշեց Ավետիք Իշխանյանը` ստեղծված իրավիճակը պայմանավորելով դատական, իրավական համակարգերի անկատարությամբ:
Դատական սխալների հավանականությունն ընդունում են անգամ զարգացած երկրներում, որտեղ պարբերաբար կատարելագործվում է դատական համակարգը: Արդյունքում վերաբացվում են տասնյակ գործեր: Քննարկման ժամանակ ցուցադրված կարճ ֆիլմում ներկայացվեցին կոնկրետ դեպքեր, մարդկային ճակատագրեր: Գործերի վերաբացմամբ նրանք անմեղ են ճանաչվել:
Գործիքներից մեկն, ի դեպ, Հայաստանում չկիրառվող ԴՆԹ թեսթն է, որը, ինչպես նշեց ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցներով կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ալեքսան Մուրադյանն, իր համար անընդունելի ու անհասկանալի է: Վերջինիս խոսքով, մեզանում պատկերն այնքան էլ վատ չէ, ինչպես նշում են մարդիկ. «Դատապարտյալները երեք անգամ սնվում են, երկարատև տեսակցության սենյակ կա: Իսկ երկրներ կան, որ բանտում ցմահ դատապարտյալը 6 ամիս չի ապրում: Նշանակում է մեր մոտ լավ ա, որ 20 տարվա ցմահական ունենք»,- պարծենում էր Ալեքսան Մուրադյանը:
Ազատազրկումն է պատիժ, և ո՛չ պայմանները
Ի պատասխան դատախազ Ալեքսան Մուրադյանի դիրքորոշման` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ներկայացրեց հենց ցմահ ազատազրկման դատապարտվածների կողմից կազմված զեկույցը: Այստեղ, ի դեպ, նշված էին իրենց մտահոգող բոլոր խնդիրները: Որպես ամենակարևոր խնդիր` նրանք առանձնացրել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առկա անմարդկային պայմանները` շեշտելով, որ կուզենային տեղափոխվել այլ` միայն ցմահ դատապարտված անձանց համար նախատեսված հիմնարկ: Զեկույցում առանձնացված է նաև կարգով սահմանված զբոսանքների գրաֆիկի խախտումը:
«Անկախ Հայաստանի առաջին մահապատժի դատապարտված անձը` Մանուկ Սեմիրջյանը /1991 թ./ չորս անգամ ստամոքսի վիրահատություն է տարել, նրան անհրաժեշտ է դիետիկ սնունդ»,- նշեց Սեմիրջյանի փաստաբան Նարինե Ռշտունին` փաստելով, որ քրեակատարողականում դա գործնականում անհնար է:
Մեղմացնո՞ղ, թե՞ խստացնող օրենք
Ըստ բանախոսների, գործերի վերանայման հնարավորություն կարող է տալ Քրեական օրենսգրքի նոր փոփոխությունը, ըստ որի մինչ այս գործող առավելագույն համարվող 15 տարի պատժաչափը փոխարինվել է 20 տարով: «Բոլորովին վերջերս` մայինսի 25 –ին ԱԺ-ի կողմից ընդունված «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու» մասին նախագիծը ցմահ դատապարտյալների մասով միանշանակ մեղմացում է: Եվ քանի որ մեղմացնող օրենքները հետադարձ ուժ ունեն, ուստի գործերի վերանայում պիտի հետևի այս պրոցեսին»,- ընդգծեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Երվանդ Վարոսյանը:
Գործերի վերանայման տրամաբանությունը փաստաբանի դիտարկմամբ հետևյալն է. «Եթե ներկայիս ցմահ դատապարտյալները, որոնցից 42-ը նախկին մահապարտներն են, դատապարտվեին մեր օրերում, միգուցե նրանց արարքին համարժեք լիներ ոչ թե ցմահ ազատազրկումը, այլ 16,17…այսինքն` մինչև 20 տարի պատժաչափը, ինչպես որ նախատեսում է ներկայիս օրենքը: Հետևաբար այն մեղմացում է»,-արձանագրեց փասաբանը:
Հասարակական հնչեղություն`Մհեր Ենոքյանի գործով
Քննարկմանը մեկ գործի՝ 1996 թ–ին մահապատժի, ապա ՀՀ նախագահի 2003 թ–ի հրամանագրով ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի օրինակով ներկայացվեցին գործերի վերանայման խոչընդոտները:
Ենոքյանի փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանը ներկայացրեց գործի բացերը: Այսպես բժիշկների ընտանիքի զավակ 20–ամյա Մհեր Ենոքյանը մեղադրվել է համակուրսեցու՝ Իոսիֆ Աղաջանովի սպանության մեջ։ Թե՛ նախաքննության, թե՛ դատավարության ժամանակ տվել է միևնույն ցուցմունքը, ըստ որի փորձել է փրկել ընկերոջ կյանքը։ Մինչդեռ գործով մյուս մեղադրյալ Արամ Հարությունյանի վերջին և փոփոխված ցուցմունքը, համաձայն որի սպանությունն ունեցել է կազմակերպված և շահադտական բնույթ, դատարանի կողմից համարվել է արժանահավատ։ Հարությունյանն ընդունել է մեղքը, դատապարտվել 15 տարվա անազատության, ժամկետը լրանում է մոտ ժամանակներս, իսկ Ենոքյանի ճակատագիրը դարձյալ մնում է անորոշ։ Մհեր Ենոքյանն ու իր ընտանիքը գործի վերանայման, արդարության վերականգնման խնդրանքով այս 15 տարիներին դիմել են բազմաթիվ ատյանների, ՀՀ բոլոր երեք նախագահներին: Չստանալով գործի վերաբացման հնարավորություն` Մհեր Ենոքյանը 2 անգամ դիմել է փախուստի բանտերից /2004 և 2009 թթ./: Ընդհանուր առմամբ 32 օր մնալով ազատության մեջ՝ չի կատարել ոչ մի հանցավոր արարք: Ենոքյանը ստեղծագործում է. գրում պատմվածքներ, նկարում, վարում բլոգ Ռադիո Վանում: Ի դեպ, ռադիո Վանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը պատրաստակամություն հայտնեց համակարգիչ կամ էլեկտրոնային գիրք նվիրել իրենց ռադիոյի բլոգերին, սակայն ՔԿՎ-ից ու Արդարադատության նախարարությունից հրավիրված ներկայացուցիչներ չկային, ուստի սպառիչ պատասխան այդպես էլ չհնչեց:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեից Մհեր Ենոքյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը նշեց, որ մեկ շաբաթ անց արդեն, ՀՀ նախագահի 2003 թ-ի ներման հրամանագրի վիճարկման հայցով դիմելու են դատարան:
Իսկ ցմահ դատապարտյալների խնդիրներով զբաղվող հասարակական նախաձեռնող խմբի անդամ, նկարչուհի Զարուհի Մուրադյանը տեղեկացրեց ներկաներին, որ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրով 14 մտավորականներ ու 9 հասարակական կազմակերպություներ արդեն իսկ դիմել են ՀՀ նախագահին:
Ենոքյանի մայրը` մանկաբույժ Վարդուհի Օհանյանը նշեց, որ հարյուր ցմահ դատապարտվածների թվին պետք է ավելացնել ևս մի քանի 100 մարդ, քանի որ դատապարտված են նաև նրանց հարազատները` թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, և թե՛ ֆինանսապես:
Լրագրող Զարուհի Մեջլումյանը նշեց, որ հեղինակել է Մհեր Ենոքյանի մասին պատմող ֆիլմ: Նկարահանումներն արդեն 80 տոկոսով ավարտված են, սակայն ՔԿՎ-ից արդեն 3-րդ անգամ ստացվում է «Նուբարաշեն» ՔԿՀ մտնելու և Ենոքյանին տեսաձայնագրելու մերժում: Պատճառաբանությունը հետևյալն է` բանտում բավարար աշխատուժ չկա: Մինչդեռ անգամ 10 տարի առաջ նման փորձեր եղել են, և ցմահ դատապարտյալները խոսել են տեսախցիկների առաջ:
Ամփոփում
Քննարկման վերջում մասնակիցները ստորագրեցին մի հայտարարություն, որը կոչ է՝ ՀՀ իշխանության ուշադրությունը բևեռելու ցմահ ազատազրկման դատապարտվածների խնդիրներին, մասնավորապես նպաստել, պարարտ հող ստեղծել, որպեսզի ձևավորվի նրանց գործերի վերաբացման նախադեպի ինստիտուտ։
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Միայն վերջին տասը տարում ԱՄՆ-ում ԴՆԹ թեսթի, ինչպես նաև գործերի վերաբացման արդյունքում ազատություն է ստացել 260 դատապարտյալ, որոնցից 170-ը դատապարտված է եղել մահապատժի: Քիչ չեն դեպքերը, երբ 20 տարի անազատության մեջ գտնվող անձը, ով դատապարտվել էր վկաների ցուցմունքների հիման վրա, գործի վերաբացմամբ ճանաչվել է բացառապես անմեղ։
Հայաստանում կա 99 ցմահ ազատազրկման դատատապարտյալ, որոնցից 42-ը նախկինում մահապատժի դատապարտված անձինք են: Բնականաբար, այս գործերը քննվել են 1991- 2003 թթ.-ը` նորանկախ Հայաստանի գոյության առաջին տասնամյակում, և հատկապես այդ շրջանում խուսափել դատական բացերից ու սխալներից՝ գործնականում խիստ անհավանական էր: Սակայն այսօր էլ մեզանում որպես գործիք չի կիրառվում ո՛չ ԴՆԹ թեսթը, ո՛չ գործերի վերաբացման այլ տարբերակ»։
Այսօր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի վարչության բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը համատեղ ասուլիս էին հրավիրել: Նրանք ներկայացրեցին վերջին 3 տարիների ընթացքում քրեակատարողական հիմնարկներում առկա վիճակը, որն, ըստ իրավապաշտպանի, հետզհետե վատանում է, իսկ ըստ Բաբայանի` իրոք խնդիր կա, որը չափազանցվում է:
Սաքունցը կրկնեց այն, ինչն արդեն տարիներ շարունակ ասվում է. ՔԿՀ-ներում գերբնակեցման խնդիրը շատ լուրջ է, համաներման արդյունքում, իհարկե, որոշակի թեթևացում կլինի, սակայն խցերի ծանրաբեռնվածությունը համարվում է խոշտանգում, քանի որ ազատազրկվածները հերթով են քնում, գերբնակեցման պայմաններում նորմալ օդափոխության բացակայությունը հանգեցնում է ազատազրկվածների առողջական վիճակի վատթարացման, ինչի հետևանքով ավելանում են մահվան դեպքերը: Եթե 2009 թ. մահացել է 7 ազատազրկված, ապա 2010-ին այդ թիվը քառապատկվել է՝ հասնելով 30-ի:
Արթուր Սաքունցը հիշատակեց նաև Սլավիկ Ոսկանյանի մահվան դեպքը «Վանաձոր» ՔԿՀ-ում. սույն գործով դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել էր, որ հնարավոր է՝ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու դեպքում կալանավորը չմահանար: Իրավապաշտպանը կոչ արեց ազատազրկվածներին՝ դատական գործընթաց սկսել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության դեմ՝ կալանավորներին անմարդկային պայմաններում պահելու համար:
Արսեն Բաբայանը նշեց, որ այսօր ՔԿՀ-ներում դատապարտյալների թիվը սահմանվածից 800-ով ավելի է, միայն «Նուբարաշեն»-ում սահմանվածից 200-ով ավելի կալանավոր կա: Իսկ Ոսկանյանի մասով ասաց. «Չի կարելի որպես փաստ ներկայացնել, քանի որ նախաքննությունը դեռ չի ավարտվել, իսկ գերբնակեցման մասին խոսակցությունները որոշ դեպքերում չափազանցված են ներկայացնում: Գերբնակեցում իրոք կա, բայց շատ դեպքերում գերբնակեցումը չափազանցվում է, ասվում է, որ դատապարտյալները հերթով են քնում, այսօր չունենք նման բան: Մեկ դեպք է, որ կա՝ «Նուբարաշենի» գերբնակեցումը, բայց չի կարելի այդ մեկ դեպքը վերագրել ՔԿՀ ողջ համակարգին»:
Նրա խոսքով՝ այսօր շուրջ 5100 մարդ պատիժ է կրում Հայաստանի ՔԿՀ-ներում, նրանցից 140-ը կին են, որոնցից 3-ը մինչև երեք տարեկան երեխա ունեն, 17-ը՝ անչափահաս են, 20-ը՝ նախնական կալանքի տակ գտնվող անչափահաս:
Արթուր Սաքունցը խոսեց նաև արտաքին կապի, զբոսանքի, տեսակցությունների, ազատ ժամանցի կազմակերպման խնդիրների մասին: Ըստ նրա՝ դրանք կոռուպցիոն ռիսկեր են ստեղծում:
Լուրջ խնդիր է նաև պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրը:
«Հանձնաժողովի որոշումները դատապարտյալներին հասկանալի չեն, իրավական առումով ևս հիմնավորումներ չեն ներկայացվում, և այստեղ առկա է սուբյեկտիվ մոտեցումը»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով՝ պայմանական վաղաժամկետ ազատման միջգերատեսչական հանձնաժողովը հակասահմանադրական մարմին է: Իրավապաշտպանը նշեց, որ դիտորդական խումբը արդարադատության նախարարին բարեփոխումների փաթեթ է ներկայացրել դեռևս փետրվարին և ակնկալում է, որ իրենց առաջարկությունները հաշվի կառնվեն: Սակայն, եթե նախարար Թովմասյանը նոտարների ու զագսերի կծիկը քանդեց ու որոշեց նոր մեթոդներով աշխատել, ապա նույնը չի կարելի ասել հանձնաժողովի մասով. ակնհայտ է, որ ինչքան էլ բողոքներ ու խնդիրներ է հարուցում վաղաժամկետ ազատման կամ, ինչպես ասում են, ներման հանձնաժողովը, նախարարին չի թույլատրվում դրան «մոտ խաղալ»:
Այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի հելսինկյան կոմիտեի կազմակերպած «Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց խնդիրներ»-ի շուրջ քննարկումը։
Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց, որ մինչև 2004-ը մահապատժի ենթարկված դատապարտյալները այդ նույն թվականաին, Ռոբերտ Քոչարյանի հրամանով, ցմահ ազատազրկման դատապարտվեցին. «Հանրապետության նախագահն իրավունք ունի ներում շնորհելու, իսկ դրանից հետո ցմահ ազատազրկում տալու իրավունք չունի։ Ներման դեպքում պետք է քրեական օրենսգրքով ուղղորդվել, բայց քանի որ նախագահի հրամանն էր, բոլոր դատավորները շարունակեցին այդպես»։
Անդրադառնալով դատավճիռների վերանայման գործընթացին և օրինակ բերելով աշխարհի տարբեր երկրներում դրա ուղղությամբ կատարված գործողությունները՝ Ավետիք Իշխանյանն ասաց. «Աշխարհի տարբեր երկրներում ընդունված է դատավճիռների վերանայման գործընթացը, բայց մեզ մոտ՝ ոչ։ Արդյոք դա նշանակու՞մ է, որ մեր դատական համակարգը այնքան լավն է, որ վճիռները վերանայման կարիք չունեն։ Իդեալական դատարաններ չկան, կան կայացած և չկայացած դատարաններ, և մենք չկայացածներից ենք։ Թող այս քննարկումը սկիզբ հանդիսանա պատը քանդելու, ցմահ ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը փոխելու համար»։
Ըստ Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահի՝ հարցի կարևորումը մարդկանց ուղղվելու հնարավորություն տալն է։
Հունիսի 1-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 358 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 5 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» — ազատ է արձակվել 33-ը,
«Էրեբունի» — ազատ է արձակվել 84-ը,
«Վարդաշեն» — ազատ է արձակվել 30-ը, կրճատում 1,
«Դատապարտյալների հիվանդանոց» — ազատ է արձակվել 23-ը, կրճատում 1,
«Երևան Կենտրոն» — 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» — ազատ է արձակվել 35-ը,
«Վանաձոր» — ազատ է արձակվել 14-ը,
«Սևան» — ազատ է արձակվել 40-ը,
«Հրազդան» — ազատ է արձակվել 17-ը,
«Աբովյան» — ազատ է արձակվել 1-ը, կրճատում 3,
«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը,
«Կոշ» — ազատ է արձակվել 70-ը:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է:
Հարուցվել է քրեական գործ` միջնակարգ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք եւ յուրացում կատարելու դեպքի առթիվ
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` միջնակարգ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք եւ յուրացում կատարելու դեպքի առթիվ:
Պետական շահերի պաշտպանության բնագավառում մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ 2010 թվականի դեկտեմբեր ամսին Լոռու մարզի «Շիրակամուտի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Հ. Մազմանյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, կեղծ փաստաթղթեր կազմելով, յուրացման եղանակով հափշտակել է արհմիության` Սպիտակի տարածքային միության կողմից վերոհիշյալ միջնակարգ դպրոցի աշխատողներին որպես օգնություն տրված 463 000 դրամ գումարը:
Փաստի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն:
ՀՀ գլխավոր դատախազություն
Փաստաբան Տիգրան Տեր-Եսայանի` եվրոդատարանում ունեցած գործերից մեկը, որը տարիներ առաջ մեծ հնչեղության ստացավ, Գրիշա Վիրաբյանի գործն է: «Ինչ վերաբերում է Գրիշա Վիրաբյանի գործին, ապա ասեմ, որ այն ընթացքի մեջ է, բավականին ծավալուն գործ է: Ես կարող եմ ասել, որ սպասումները մեծ են, շատ մեծ, քանի որ փաստերը շատ հիմնավոր են, և մոտակա ժամանակներում պետք է որոշումը հրապարակվի: Կարծում եմ մինչև սեպտեմբեր, որից հետո դատարանը արձակուրդ է գնում, եթե ոչ դեկտեմբերից հետո, կստանանք որոշումը»,- Եվրոդատարանում գտնվող Գրիշա Վիրաբյանի գործի վերաբերյալ ասաց Տիգրան Տեր-Եսայանը:
Հիշեցնենք, որ դեռևս 2004-ին`ընդդիմադիր «Միասնություն դաշինքի» ակտիվիստ Գրիշա Վիրաբյանը նախագահական ընտրություններին հաջորդած բողոքը համակարգելու և միտինգներ կազմակերպելու համար ապրիլի 23-ին ձերբակալվել է: Ամբողջ գիշեր ոստիկանությունում խոշտանգվելուց հետո մահամերձ վիճակում տեղափոխվել և վիրահատվել է Արտաշատի քաղաքային հիվանդանոցում: Ապա հետին թվով Վիրաբյանի դեմ հարուցվել է քրեական գործ 316 –հոդվածի առաջին մասով և ուղարկվել Էրեբունու դատարան: Վիրաբյանը բողոքարկել է, պահանջել պատասխանատվության ենթարկել իրեն դաժանորեն խոշտանգած ոստիկաններին: Սակայն գործ այդպես էլ չի հարուցվել, փոխարենը կարճվել է նրա դեմ հարուցված քրեական գործը:
Մարդու Իրավունքների այն ժամանակվա պաշտպան Լարիսա Ալավերդյանի և մեկ-երկու այլ կառույցների ճնշման տակ ստիպված են եղել գործը կարճել, որին Վիրաբյանը դեմ էր: Կարճման հիմքում դրել էին, որ իբր նա կատարել է հանցագործություն, բայց զրկանքներ կրելով քավել է իր մեղքը: Վիրաբյանը համաձայն չէր այդ որոշման հետ և գործի կարճումը նման հիմքով բողոքարկել է: Սակայն հայրենի դատարաններում չի հասել իր բողոքի բավարարմանը:
Այժմ Վիրաբյանը գտնվում է արտերկրում և վստահ է, որ Եվրոդատարանը կբավարարի իր բողոքը:
«RGM» գրուպը, որը սնանկ է ճանաչվել և լուծարվել մոտ մեկ տարի առաջ, դեռևս չի վճարել իր աշխատողների` տարբեր տարիների կուտակված աշխատավարձերի պարտքերը: Իրենց աշխատավարձերի վճարման պահանջով աշխատակիցները դիմել են դատական տարբեր ատյանների:
Գործն արդեն երկրորդ տարին է, ինչ «քնած» է ՀՀ վճռաբեկ դատարանում: Բողոքավորներն արդեն դիմել են ՀՀ սահմանադրական դատարան: Եթե այստեղ էլ իրենց պահանջը չբավարարվի, նրանք նախապատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել նախագահի նստավայրի առջև: Այս ընկերությունը «Դվին» կոնցեռնի նախագահ Ռաֆիկ Սարգսյանի սեփականություններից մեկն է, իսկ Սարգսյանին, ըստ աշխատակիցների, խորթ չէ այս աշխատաոճը. մարդկանց աշխատեցնելուց հետո ընկերությունը սնանկ ճանաչել տալ, լուծարել և խուսափել կուտակված աշխատավարձերը վճարելուց:
Անի Սահակյան
Հայաստանում բոլորին է հայտնի, որ դատական եռաստիճան համակարգը ոչ միայն անկատար է, այլև իր ողջ ռեսուրսով աշխատում է ուղղահայաց սկզբունքով՝ վերևի պատվերներով, և որքան կարևոր է գործը, այնքան «տանիքը» բարձրանում է: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ևս իրավիճակը շարունակում է մնալ անմխիթար: Դրա մասին են վկայում միջազգային կազմակերպությունների հրապարակած մի շարք զեկույցներ:
2002-ից, երբ սկսեցինք համագործակցել Եվրադատարանի հետ, մեր երկրի բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն ստացան ներպետական դատարաններում ոտնահարված իրենց իրավունքները վերականգնել այս կառույցի միջոցով: Այժմ գործերի հոսքը դեպի Եվրադատարան, կարելի է ասել, զանգվածային բնույթ է կրում: Ինչի՞ հետևանք է այս իրավիճակը, և որո՞նք են մեր գլխավոր բացերը. այս թեմաների շուրջ զրուցեցինք Եվրադատարանում բազմաթիվ գործեր ունեցող «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանի հետ:
— Ինչպե՞ս եք գնահատում մեր դատական համակարգը: Ըստ Ձեզ՝ որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնց հետևանքով հայտատուների մեծ հոսք գոյացավ դեպի Եվրադատարան.
-Դատական համակարգում անպատժելիությունն է իշխում: Դատավորը չի կրում պատասխանատվություն, ոչ մի պատժամիջոց կամ նկատողություն` կարգապահական կամ էթիկայի հետ կապված, չի արվում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ ներպետական դատարաններում վճիռներ կայացնելուց հետո Եվրադատարանն արդարացման բավականին շատ որոշումներ է կայացնում, կարելի է ասել, որ վիճակը լուրջ է: Ի վերջո, ներպետական բոլոր ատյաններում ոտնահարվում է մարդու իրավունքը, որից հետո ՀՀ քաղաքացին, հինգ-վեց տարի չարչարվելով, Եվրադատարանի միջոցով է իր իրավունքը վերականգնում: Բայց հաղթանակի դեպքում և իրավունքը վերականգնելուց հետո մեր ներպետական դատավորները պատասխանատվության չեն ենթարկվում: Հենց այստեղ է, որ ունենք շատ մեծ բաց: Պետությունը պատասխանատվության չի ենթարկում այն դատավորին, որի պատճառով քաղաքացին ընկնում է Եվրադատարանի դռները:
Նկատենք, որ 2002 թվականից Եվրադատարանը աշխատում է նաև մեզ համար, սակայն ոչ մի պաշտոնյա պատասխանատվություն չի կրել, չնայած՝ դրա համար համապատասխան փաստեր կան: Խոսքը ուժային կառույցի մասին է ընդհանրապես՝ լինի դատավոր, մարզպետ, թե ոստիկան: Եվ պատահական չէ, որ շատ դատավորների եթե ասում ես՝ կդիմես Եվրադատարան, քմծիծաղով է վերաբերվում, թե` գնա, հինգ -վեց տարի տառապիր: Լավագույն դեպքում՝ եթե կարողացար մուտքերդ ճիշտ ձևակերպել, առնվազն այդքան տևում է:
Չնայած իրավաբանորեն լավ պատրաստված դատավորներ ունենք, բայց շատ հաճախ նրանք անտարբերություն են դրսևորում գործի նկատմամբ: Երևի խնդիրն այն է նաև, որ գերհոգնած են կամ կենցաղային հոգսերն այնքան շատ են, որ ազդում է նրանց գործունեության վրա: Անփութորեն են աշխատում, աշխատանքի նկատմամբ պատասխանատվություն չունեն: Գուցե նաև մտածում են՝ ինչ են ստանում որպես դատավոր, ինչ դոտացիաներ է տալիս պետությունը, որ սրտացավորեն մոտենան հարցին:
Մյուս խնդիրը մասսայական կաշառակերությունն է: Բայց եթե նույնիսկ դա վերացվի, այսինքն՝ դատավորն անհասանելի դառնա, միևնույն է՝ այդ ծավալի ծանրաբեռնվածությամբ, նման պայմաններում նա չի կարող արդարացի որոշումեր կայացնել: Նորմալ պետություններում դատավորին շատ լավ են նայում, ազատում են կենցաղային խնդիրներից, այսինքն՝ նա պետք է գլուխը կախ իր գործով զբաղվի: Գլոբալ է խնդիրը, և ամեն ինչ պետք է սկսել դատական համակարգից:
—Ի՞նչ փոփոխություններ է կրել Եվրոպական այս կառույցը 2002-ից մինչև 2011-ն ընկած ժամանակահատվածում, և այսօր ի՞նչ վիճակում են մուտքերը դեպի Եվրադատարան.
-Մուտքերի առումով վիճակը բավական բարդացել է: Շարքային քաղաքացու համար, առանց հստակ իրավաբանական ծառայության, շատ դժվար է լինում պայքարել, ավելին ասեմ՝ դիմացդ պետությունն է իր ամբողջ մեխանիզմով, և պայքարը անհավասար պայմաններում է ընթանում: Ահա այդպիսի նրբություններ կան:
Այս ընթացքում այդ կառույցը շատ փոփոխություններ կրեց: Եթե համեմատում ենք 2002-ից մինչև հիմա, բավական պահանջներ են փոխվել, խստացվել, քանի որ մուտքերը շատ են: Եւ մի նրբություն էլ կա. եվրոպական պրակտիկայում չկային այնպիսի գործեր, որոնք ի հայտ եկան ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Դատարանը նման պրակտիկա չուներ, և իր համար բավական խորթ իրավիճակ էր: Հոսքը շատ-շատ մեծ է: Շատ սահմանափակումներ է մտցվել: Մյուս կողմից՝ մեծ ծավալի աշխատանք է տարվում, պրոֆեսիոնալիզը մեծ է, բայց ժամանակի առումով ողբալի վիճակ է: Հնարավոր է՝ երեք տարի պայքարես, բայց ընթացք չտրվի գործին, կամ՝ անակնկալ որոշումներ լինեն:
Մենք ունենք նաև մի մեծ բաց` թարգմանությունների խնդիրը: Հիմնականում թանկ արժե, և շատերը գրագրությունները հայերենով են ուղարկում, կամ եթե արվում է թարգմանություն, ապա՝ սխալներով՝ խեղաթյուրվում է իմաստը, նաև բովանդակությունը: Դրա համար ցանկալի է՝ դիմումատուները բարձրակարգ մասնագետի տան գործը, որ տերմինները ճիշտ ձևակերպեն, ճիշտ շեշտադրումներ ու հարցադրումներ անեն:
Եվրադատարանի որոշումից հետո Նախարարների կոմիտեն պետությունների հետ կապի մեջ է լինում, հետևում է, որ որոշումը կայացվի, և մարդկանց իրավունքը վերականգնվի: Հիմա թե ինչքանով է մեր պետությունը դա իրականացնում՝ այլ խնդիր է: Մյուս կողմից՝ մենք փոքր երկիր ենք, ավելի «համեստ» դիմումներ ունենք:
Խնդիրն այն է, թե` մեր իրավունքի խախտումները որ հոդվածներն են: Ասենք, հոդվածներ կան, որ պատիվ չեն բերում մեր պետությանը. ազատ խոսքի` 10-րդ հոդվածը, 6-րդը արդար դատաքննությունն է, կամ 3-րդ հոդվածը՝ անմարդկային վերաբերմունք և խոշտանգում: Բայց շատ պետություններ խուսափում են մտնել ազատ խոսքի և արդար դատաքննության հոդվածների տակ, քանի որ դրանք պատիվ չեն բերում պետությանը: Դրա համար ես միշտ հորդորում եմ, որ ամեն ինչ արվի, որպեսզի ներպետական դատարաններում մարդիկ արդյունքի հասնեն, քանի որ Եվրադատարանի որոշումը դեռևս հաղթանակ չէ:
Հիշեցնեմ, որ սահմանափակումներ չկան, և մեր «կեղտոտ լվացքը» կարող է տեսնել ամբողջ Եվրոպան:
—Ինչպե՞ս եք գնահատում վերջին ժամանակներում մամուլի դեմ ուղղված արշավը` դատական հայցերի տեսքով:
— Պատկերացրեք, միայն Հայաստանում կարելի է հանդիպել մամուլի դեմ ջախջախիչ հաղթանակ տանելու փաստերի: Ուղղակի հեշտ չի մամուլին վերցնել ու դատի տալ պատվի, արժանապատվության ոտնահարման համար, հետն էլ՝ միլիոններ պահանջել: Եթե նախադեպերը նայենք, պետք է հասկանանք, որ այս դեպքում մարդու իրավունքը պետք է վերականգնվի, բայց մեզ մոտ դա վերածվել է գումար աշխատելու լավ տարբերակի: Միայն Հայաստանում է, որ դատի են տալիս, մի քանի պահանջներ են ներկայացնում, և այդ բոլոր պահանջները կատարվում են: Վերջին ժամանակներում տեսնում եմ դատական ատյաններում պահանջները հերթով կատարվում են, և դա ուղղակի զարմանալի է: Վերջիվերջո, չպետք է մոռանալ, որ մամուլն էլ է իշխանություն, և իշխանությանը հաղթելը մի քիչ տարօրինակ է, հատկապես որ՝ դատարանն էլ իր կայացրած վճիռը չի հիմնավորում պրոֆեսիոնալ մակարդակով:
-Ըստ Ձեզ, Ի՞նչ կտա համաներումը մեզ, ինչպե՞ս կգնահատեք մեր կառավարության այդ քայլը՝ հասարակակա՞ն, թե՞ քաղաքական բնույթ ուներ և ուղղվա՞ծ է արդյոք որոշ հարցեր լուծելու:
-Այն առումով, թե՝ լավ է ուշ, քան երբեք, գնահատելի քայլ է: Բայց ես համարում եմ, որ դա շուտ պետք է արվեր՝ 2008-2009 թվականներին: Մենք այն պետությունն ենք, որը շատ բաներ չի կարող թույլ տալ իրեն, այսինքն՝ յուրաքանչյուրը գա իշխանության և իր սկզբունքները թելադրի… Մենք խելամիտ ու հանգիստ քայլեր պետք է կատարենք: Ողջունում եմ, բայց քայլերի հետագա ընթացքը նույնպես խելամտություն է պահանջում: Ուստի համաներումը դեռ ոչինչ չի փոխի, ապագան առջևում է: Ծավալի մասին ասեմ, որ բավականին մեծ համաներում է՝ իր բոլոր ուղղություններով: Շատերը կարծում են, որ դրա հետևանքով երկիրը նորից կլցվի հանցագործներով, բայց ես կարծում եմ՝ եթե նրանց 50 տոկոսն էլ դարձի եկած վերադառնա իր ընտանիք, մեծ ձեռքբերում կլինի: Իհարկե, ոստիկանները պետք է ավելի զգոն լինեն:
Կարծում եմ նաև, որ սա քաղաքական քայլ էր, այսինքն՝ պետությունը լուծեց ընդդիմության պահանջը` քաղբանտարկյալներին ազատ արձակեց: Ես ողջունում եմ, եթե նույնիսկ այդ նպատակով է արվել: Սա հաշտության լավ սկիզբ կարող է լինել: Բայց սրանով պետությունը չի կարող վերականգնել ժողովրդի վստահությունը: Դա կլինի միայն արդար ընտրությունների դեպքում:
— Ի՞նչ ընթացքի մեջ է ձեր բնակարանի կողոպուտի հետ կապված գործը: Պարզվե՞ց, թե ով էր այդ ամենի հետևում կանգնած:
-Ինձ անակնկալի բերեցիք ձեր հարցով: Հույս ունեմ, որ կբացահայտվի, և ինչ-որ ժամանակ հետո այդ հարցին կանդրադառնամ… Բայց ասեմ, որ շատ ցավալի է, իմ մեջ դա նստվածք է թողել ինչ-որ չափով…
Ինչքան ժամանակ է անցնում, ավելի եմ համոզվում, որ որոշ պաշտոնյաներ տեղյակ են, ուղղակի ցանկություն չունեն բացահայտելու: Մասնակցության առումով՝ վստահ չեմ կարող ասել, որ իրենք են եղել, բայց տեղյակ են եղել այդ ամենին, նաև մարդիկ, որոնք «գեներալի ստատուսով» նստած են բանտում:
Ժամանակը կգա, ոչ միայն կանդրադառնամ այս խնդրին, այլև որոշ քայլեր կձեռնարկեմ, որ այդ մարդիկ իրենց համապատասխան պատիժը ստանան: Հիմա չեմ ուզում ավելին ասել, բայց համոզված եմ, որ վարչության պետեր ու գեներալներ կան այս գործում:
Շուշան Գալստյան
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօր` մայիսի 27-ին «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանին թույլ չեն տվել մուտք գործել մեկուսարան եւ հրաժարվել են տեղեկություն տրամադրել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբորը` Տիգրան Փոստանջյանի մասին, ով արդեն տեւական ժամանակ հացադուլի մեջ է, թեեւ պատգամավորի այդ իրավունքը ամրագրված է օրենքով:
Այս առնչությամբ, Ա. Բախշյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարությունն, իհարկե առաջին հերթին կատարում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ապօրինի ցուցումը, ով ՀՀ ԱԱԾ-ի հետ համատեղ ջանքերով հարուցել է ապօրինի քրեական հետապնդում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր նկատմամբ` կապված Զարուհու քաղաքական գործունեության հետ:
Տիգրան Փոստանջյանն իր ոտնահարված իրավունքների համար եւ ՔԿՀ-ում տիրող անօրինականությունների դեմ 17-րդ օրն է, ինչ հացադուլի միջոցով բողոք է ներկայացնում: Այս ծայրահեղ քայլը նույնպես դուր չի եկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ով, օգտագործելով իր հնարավորությունների շրջանակը` նաեւ կալանավայրում փորձում է ճնշում գործադրել Տիգրան Փոստանջյանի նկատմամբ: Սկզբից նա ցուցում էր տվել պահել Տիգրան Փոստանջյանին ՀՀ ԱԱԾ շենքում գտնվող կալանավայրում, հետո, չհասնելով իր նպատակին` ցուցում տվեց տեղափոխել նրան «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ պայմաններն անտանելի են եւ հավասար են խոշտանգման: Հիմա էլ հացադուլի մեջ գտնվող Տիգրան Փոստանջյանի մասին տեղեկություններ չտրամադրելու միջոցով է փորձում ճնշում գործադրել:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարության կողմից ապօրինի գործելը պայմանավորված է նաեւ ՔԿՀ-ներում տիրող կոռուպցիայով եւ անօրինականությամբ. վերջերս ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխություններով եւ Համաներման ակտով, համաձայն որոնց` բազմաթիվ կալանավորներ պետք է ազատ արձակվեն, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի եւ ՀՀ գլխավոր դատախազի համար պարարտ հող են ստեղծում կաշառակերության համար:
Վերը թվարկվածները`
Տիգրան Փոստանջյանի, ով 17-րդ օրն է, ինչ գտնվում է հացադուլի մեջ եւ անօրինական է պահվում կալանավայրում, վերաբերյալ տեղեկություններ տրամադրելուց հրաժարվելը,
Այս շաբաթ ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունները եւ Համաներման ակտի կիրառման մասին տեղեկություն տրամադրելուց հրաժարվելը Լուրջ հիմքեր են տալիս կասկածելու, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշենե քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը, ի դեմս նրա պետ Տիգրան Նավասարդյանի, ոչ միայն ապօրինի է գործում, այլ նաեւ ինչ որ բան թաքցնելու ու կոծկելու նպատակ է հետապնդում»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.