23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Օրենքով գող» Արմեն Ղազարյանը` Պզոն, որին խարդախության մեղադրանքով ցմահ ազատազրկում էր սպառնում, երկուշաբթի օրը դատախազների հետ համաձայնության է եկել և, ամենայն հավանականությամբ, 3–ամյա ազատազրկման կդատապարտվի։ Դատական նիստի ժամանակ դատավորը Ղազարյանին զգուշացրել է, որ նա «37 ամիս կամ ավելի քիչ ազատազրկման դատապարտվելու դեպքում, վճիռը բողոքարկելու իրավունք չի ունենալու»։ Ղազարյանը համաձայնել է։
20 րոպե անց, սակայն, դատավորը ընդհատել է դատը և հայտարարել, որ մեղադրյալի կողմից մեղքի ընդունումն ամբողջական չէ. «Ես դրամաշորթության դավադրությունը չեմ տեսնում»,- ասել է դատավորը։ Ղազարյանի փաստաբանը հայտարարել է, որ պատճառը հայերենից անգլերեն թարգմանությունն է։ Դրանից հետո դատավորը Ղազարյանին մեկ շաբաթ ժամանակ է տվել՝ լեզվի հետ կապված խնդիրները լուծելու համար։ Ի վերջո, Պզոն խոստովանել է սպառնալիքների և այլ մանր հանցագործությունների մեջ իր մեղքը՝ թեթև դատավճռի դիմաց: «Ես ներգրավված եմ եղել հանցավոր դավադրության մեջ»,– թարգմանչի օգնությամբ հայտարարել է Պզոն։
Հիշեցնենք, որ 2010 թ. հոկտեմբերին ԱՄՆ-ում խոշոր զեղծարարություն բացահայտվեց բժշկական օգնության համակարգում։ Հատուկ ծառայությունները ձերբակալեցին հանցավոր խմբավորման տասնյակ անդամների։ Ձերբակալվածների թվում էր նաև խմբավորման առաջնորդներից մեկը՝ Պզոն։ ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ երկրի կառավարությանը խմբավորման հասցրած վնասը163 մլն դոլար է գնահատվում։
Անդրանիկի արձանը չի հանվել, այն տեղափոխվել է Ադլեր՝ առավել հայաշատ վայր։ Tert.am-ի՝ Սոչիում Զորավար Անդրանիկի արձանի ապամոնտաժման վերաբերյալ հարցին պատասխանել է Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Թևոս Ներսիսյանը:
«Հայերը նախաձեռնել, պատվիրել, պատրաստել ու տեղադրել են արձանն առանց իշխանություններին դիմելու՝ հասարակ կանոնակարգը չպահելով։ Չէ՞ որ քաղաքի ճարտարապետությունն իր հստակ կանոններն ունի. գուցե իշխանությունը նախատեսում էր այդ մասով ճանապա՞րհ անցկացնել»,- նշեց նա:
Արձանին, սակայն, մոռացության վտանգը չի սպառնում։ Մի քանի օրվա բանակցությունների արդյունքում, ըստ Ներսիսյանի, թույլատրվել է այն տեղադրել Ադլերում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հարավային Սոչի քաղաքի Լազարևյան շրջանի Վոլկոնկա գյուղում տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առթիվ` մայիսի 28-ին պետք է տեղի ունենար լեգենդար գեներալ, Արևմտյան Հայաստանում հայկական ազգային ազատագրական շարժման ղեկավարներից մեկի, զորավար Անդրանիկ Օզանյանի մոտ 4 մետրանոց արձանի բացման արարողությունը: Արձանի հեղինակն էր քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Մարատ Մինասյանը: Սակայն Սոչիի քաղաքապետը պահանջել էր մինչև մայիսի 27-ն այն ապամոնտաժել:
«Սարդարապատ» շարժումը այսօր հայտարարություն է տարածել, որտեղ մեղադրել է Հայաստանի իշխանություններին համարձակության և արժանապատվության պակասի մեջ: Մասնավորապես, որ Ռուսական իշխանությունների հրահանգով Սոչիում ապամոնտաժվել է Զորավար Անդրանիկի արձանը, սակայն մեր իշխանությունը որեւէ կերպ չի արձագանքել դրան:
Սոչիում տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ, մայիսի 28-ին պետք է տեղի ունենար լեգենդար գեներալ զորավար Անդրանիկ Օզանյանի, արդեն իսկ տեղադրված արձանի բացման արարողությունը:
«Արձանի տեղադրումից հետո Սոչիի քաղաքապետի հրահանգով հայերին պարտադրվում է ապամոնտաժելու արձանը եւ մայիսի 27-ի երեկոյան այն ապամոնտաժվում է: Իր հրամանը չկատարելու դեպքում քաղաքապետ Անատոլի Պախոմովը հոխորտում է եւ խոստանում, որ բուլդոզերով կքանդի ոչ միայն Անդրանիկի, այլ նաեւ մինչ այդ տեղադրված Ցեղասպանության զոհերին հիշատակին եւ Մեսրոպ Մաշտոցին նվիրված արձանները, ինչպես նաեւ մի քանի խաչքարեր:
«Կտրականապես արգելվում է նման քայլ անել, թուրքերն ասել են` եթե Անդրանիկի արձանը տեղադրեք, մենք կտապալենք Սոչիի 2014 թ. կայանալիք օլիմպիադան, նկատի ունենալով, որ թուրքական մի շարք ընկերություններ շինարարական աշխատանքներ են կատարում քաղաքում, դրա համար կարծում ենք, որ Սոչիում այդ արձանը չի կարող տեղադրվել»,- ասել է քաղաքապետ Անատոլի Պախոմովը:
2010թ. Հայաստան ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնական այցի ժամանակ մեծ շուքով տեղի ունեցավ Օսմանյան կայսրության դեմ մարտնչած եւ զոհված հայ եւ ռուս զինվորների աճյունի` «Պատվո բլուր» հուշահամալիրի բացումը, որին մասնակցեց նաեւ Դմիտրի Մեդվեդեւը: Հայաստանում այսպես են հիշում եւ պատվում զոհված ռուս զինվորներին, իսկ Ռուսաստանի Դաշնությունո՞ւմ… Միգուցե Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը ցանկանում է, որ ՀՀ-ում եւ հայաշատ աշխարհի տարբեր վայրերում համարժեք վերաբերմունք ցուցաբերվի ռուս զինվորների, զորավարների հիշատակների եւ աճյունների նկատմամբ:
Այն, որ ՌԴ քաղաքական իշխանությունները եւ տեղական ինքնակառավարման մարմինները գործում են համաձայնեցված, կասկածի տեղիք չի թողնում եւ զորավար Անդրանիկի արձանի ապամոնտաժումը Ռուսաստանի եւ Թուրքիայի քաղաքական մերձեցման դրսեւորման հերթական ապացույցն է:
Պետք է արձանագրել, որ ՀՀ իշխանությունները կրկին անգամ գտնվեցին իրենց ցածրության վրա եւ կատարվածին իրապես որեւէ արձագանք չտվեցին, բացառությամբ ապամոնտաժման փաստին չորս օր ուշացմամբ արձագանքած Ռուսաստանի հարավում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանի`որն ընդամենը դատապարտեց քաղաքապետի որոշումը: ՀՀ Սփյուռքի նախարարությունը ինչպես կար, այնպես էլ մնաց իրեն հոգեհարազատ ամորֆ վիճակում, իսկ հայ «քաղաքական գործիչները» զբաղվում են ամեն ինչով, բացի քաղաքականությունից: Եվ տեղի ունեցածի վերաբերյալ նրանք չհամարձակվեցին ընդունել նետված մարտահրավերը եւ ասել ճշմարտությունը սեփական ժողովրդին:
Հայությունը ստացավ հերթական ապտակը, առաջին հերթին ոչ նրա համար, որ առկա է ռուս–թուրքական նոր սիրախաղ, այլ քանի որ Հայաստանում գոյություն չունի իրապես պետություն, չկան նպատակին ծառայող պետական ինստիտուտներ, եւ որ Հայաստանը ներկայացնող պետական կոչվող այրերը բացի օտարին լիուլի քծնելուց, շողոքորթելուց եւ անձնական բարեկեցության համար պետական շահը զոհաբերելուց, այլ խնդիր չեն լուծում։ ՌԴ քաղաքական ղեկավարության նման կեցվաքը հետեւանք է նաեւ Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից Արցախի հարցի կարգավորման եւ հայ–թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ վարվող ապիկար արտաքին քաղաքական վտանգավոր խաղերի:
Կատարված փաստի կապակցությամբ կոչով դիմում ենք ՀՀ-ում, ՌԴ-ում եւ արտերկրի այլ վայրերում բնակվող մեր հայրենակիցներին, իրենց վրդովմունքի եւ բողոքի ձայնը բարձրացնելու Սոչիի իշխանությունների կողմից հանիրավի ապօրինի եւ քաղաքական կարճատեսության ու տգիտության վրա հիմնված որոշման դեմ, եւ անհողդողդ մնալ, մշտապես պաշտպանելով հայ ազգի արժանապատվությունը»:
Իր 14-ամյա դստեր հղիությունը ընդհատելու նպատակով մայրը որոշել է նրան Գորիսից տեղափոխել Երևան, իսկ ոստիկանությունն սկսել է վերապահումով մոտենալ աղջկա մոր այն հայտարարությանը, թե աղջիկը հղի է հարազատ հորից:
Մենք արդեն գրել ենք, որ Գորիսում ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացի Վ.-ին, որը մեղադրվում է իր 14-ամյա դստերը բռնաբարելու համար: Այդ մասին աղջկա մայրն իմացել է հիվանդանոցում, երբ որովայնի շրջանում ցավի պատճառով երեխային տարել էր բուժզննության, որտեղ և պարզվել է, որ աղջիկը հղի է: Մայրն էլ անմիջապես հայտնել է ոստիկանությանը:
Գորիսեցիները պատմում են, որ աղջիկը հաճախ է տանը բռնության ենթարկվել և փողոց դուրս եկել կապտուկներով: Երկու անգամ ծնողները փոխել են աղջկա դպրոցը: Արդեն 7 ամիս է, ինչ աղջիկը դպրոց չի հաճախում: Այդ ընթացքում ծնողները մի քանի օր նրան պահել են Կապանի նյարդաբուժական հիվանդանոցում: Նրան ճանաչողները մինչև անցյալ ամառ աղջկա վարքագծում արտասովոր ոչինչ չեն նկատել:
Մենք մանրամասներ էինք պարզել այս զարհուրելի դեպքի վերաբերյալ: Գորիսի հիվանդանոցի գինեկոլոգ Մամիկոն Հարությունյանը հաստատեց տեղեկությունը: 14-ամյա աղջիկն իրոք մոտ 3 շաբաթական հղի է: Մամիկոն Հարությունյանը մի քանի օր առաջ ասաց, որ սպասում են բաժնի ղեկավարին, որը կորոշի, իհարկե՝ իրավապահների թույլտվությամբ, թե որտեղ ընդհատեն անցանկալի հղիությունը՝ իրենց մո՞տ, թե՞ Երևանում: Հորը ոստիկանությունն ազատ է արձակել մինչև հղիության ընդհատումը, որից հետո միայն գենետիկ հետազոտությամբ կպարզվի՝ երեխան հորի՞ց է, թե ոչ…
Մեր ունեցած տեղեկություններով, ընտանիքը սոցիալական խնդիրներ ունեցողներից է, նրանք վարձով են ապրում: Հայրն ու մայրն ուրիշների տներում գործ անելով են վաստակում օրվա հացը: Աղջիկը տան միակ երեխան չէ: Մայրն արդարանում է, թե ինքը չի իմացել, որ աղջիկը հղի է, բայց դժվար է հավատալ, թե չէր նկատել, որ նրա հետ քնում է հարազատ հայրը: Աղջիկն արդեն կես տարի է, ինչ հոգեկան շեղումներ է ձեռք բերել, մինչդեռ նախկինում նրա մոտ նման բան չի նկատվել: «Ոչ մեկի մտքով չէր անցնի, որ նման բան կարող է լինել, սոսկալի է»,- ասաց բժիշկը, որը հեռվից, բայց ճանաչում էր այդ ընտանիքին: Ի դեպ, մեզ ասացին նաև, որ հայրն էլ հոգեկան որոշակի շեղումներ ունի:
Մի քանի օրից, հավանաբար, պարզ կդառնա այս զարհուրելի դեպքի մանրամասները:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակեց ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի` «Երկիր» օրաթերթի դեմ հայցով դատավճիռը:
Նրա հայցը բավարվեց մասնակի: Պատգամավորը «Երկիր» օրաթերթից պահանջել է 3 մլն 568 հազ դրամ, որից 3մլն-ը` զրպարտանքի եւ վիրավորանքի, իսկ մնացյալը` փաստաբանական եւ դատական ծախսերի համար:
Դատարանը որոշեց,որ «Երկիրը» պատգամավորին պետք է հատկացնի ընդհանուր 288 հազ դրամ, որից 200 հազ դրամ-ը` բարոյական վնասի փոխհատուցում, 80 հազ-ը` փաստաբանական , իսկ 8 հազ-ը` դատական ծախսերի համար:
Հիշեցնենք, որ պատգամավոր, «Գրեյթ վելլի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանը դատի է տվել «Երկիր» թերթին իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ հրապարակելու համար:
Տիգրան Արզաքանցյանը համարել էր է, որ թերթը այս տարվա հունվարի 13-ի համարում «131 դեմք ու դիմակ» հոդվածում վիրավորական արտահայտություններ է թույլ տվել իր հասցեին` իրեն անվանելով «ստիլյագա», «Քյավառա բարբառով խոսող» եւ այլն:
Դատական նիստից հետո թե հայցվոր, թե պատասխանող կողմի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններ տալ:
«Մենք այսօր նաև հանցագործ ենք արտադրում: Գիտեմ, որ նախարարը չպետք է նման բաներ ասի, բայց ասում եմ… ես կարծում եմ, որ պետք է փոխել քրեակատարողական հիմնարկների փիլիսոփայությունը»,-այսօր «Սիվիլիթաս» հիմնադարամի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյան` անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակին:
Նախարարը նշեց, որ երեք-հինգ տարի ՔԿՀ-ում գտնվող անձը այնտեղից դուրս գալով՝ աշխատանք չի գտնում, քանի որ կրում է «նստած-հելածի» պիտակը, չի կարողանում ինտեգրվել հասարակությանը, ընտանիքի հետ խնդիրներ է ունենում և ի վերջո կրկին հայտնվում է քրեակատարողական հիմնարկում:
Իր խոսքում նախարարը նշեց , որ ինքը ցանկանում է ՔԿՀ-ների խնդրի համակարգային լուծում գտնել՝ չքննադատելով նախորդ նախարարներին. «Ասում են՝ հին ավելը շատ փոշի ա հանում… Ուզում եմ հասկանալ խնդիրները, ու գտնել դրանց լուծումները, ստեղծել այնպիսի համակարգ, որը` որ նախարարն էլ գա, չի կարողանալու փոխել»,- ասաց նա: Թովմասյանի խոսքով՝ ինքն այս հարցում ևս որոնումների մեջ է և դեռևս պատրաստի լուծումներ չունի գրպանում, բայց ձգտում է համակարգային լուծման:
Այն հարցին թե որքանո՞վ է իրավական տեսանկյունից հնարավոր իրականացնել արտահերթ ընտրություններ, ինչպես պահանջում է Հայ ազգային կոնգրեսը նախարարը պատասխանեց. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններին նա ասաց, որ այն անցկացնելու իրավական ճանապարհ այսօր գոյություն չունի»,-ասաց Հրայր Թովմասյանը:
Նախարարի խոսքով՝ այսօր Հայաստանի խորհրդարանի լուծարման բացարձակ իրավունք այլևս գոյություն չունի: Ըստ նրա՝ եթե նախկինում նախագահը կարող էր անգամ քաղաքական նկատառումներով լուծարել խորհրդարանը, ապա հիմա՝ 2005թ. ընդունված Սահմանադրությամբ, հստակ սահմանված են այն հիմքերը, երբ կարող է լուծարվել խորհրդարանը:
Թովմասյանն ընդգծեց, որ այսօր Սահմանադրությամբ արտահերթ ընտրությունների անցկացման համար սահմանված հիմքերից որևէ մեկը գոյություն չունի. «Ուստի խորհուրդ կտայի մինչև պահանջ դնելը նայել, թե որքանով են դրանք Սահմանադրությունից բխում»,- ասաց նախարարը:
Շուշան Գալստյան
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը) բավարարեց Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը և ևս երկու ամսով երկարաձգեց Վ. Խանզադյանի խափանման միջոց կալանքը:
ՀՔԾ –ն միջնորդել էր դատարանին, որպեսզի ևս երկու ամսով երկարաձգվի քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործով որպես կասկածյալ անցնող, ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով վարչության ավագ քննիչ Վահան Խանզադյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:
Վահան Խազադյանը պահվում է «Երևան կենտրոն» ՔԿՀ –ում:
ԽանզադյանըԲացի Թամամյանի գործից մեղադրվում է նաև մեկ այլ քրեական գործում կատարած չարաշահումների համար(Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որը առաջացրել է ծանր հետևանքներ) 308 հոդվածի 2-րդ մասով:
Գրող, բլոգեր Ամինա Աբդալան իր անգլիալեզու բլոգում ներկայանում է սիրիական կառավարության քննադատությամբ:
Կին բլոգերին, ըստ նրա հարազատների և համակիրների, երկուշաբթի օրվա երեկոյան առևանգել են ինչ-որ զինված մարդիկ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում՝ Աբբադիս ավտոբուսի կայանից, իր մորաքրոջ աղջկա՝ Ռանիա Իսմայիլի հետ տուն վերադառնալիս:
«Ամինային առևանգողները երեքն էին՝ մոտավորապես 20 տարեկան տղամարդիկ, նրանք զինված էին: Տղամարդկանցից մեկը ձեռքով փակեց Ամինայի բերանը, ու նրանք նետվեցին մեքենայի մեջ»,- գրել է Ռանիան Աբդալայի բլոգում:
Բացահայտ լեսբուհի Աբդալան երկքաղաքացիություն ունի՝ Սիրիայի և ԱՄՆ-ի:Նրան մեղադրում եմ «Սալաֆիստական դավադրության» համար: Իսմայիլը գրում է, որ հայտնի չէ նրա գտնվելու վայրը, ընտանիքը փորձում է գտնել հետքը:
«Մենք չգիտենք՝ ով է առևանգել նրան, չգիտենք՝ ում դիմենք, որ նրան վերադարձնեն: Շատ հնարավոր է, որ հարկադրաբար արտաքսել են, — գրում է նա՝ հավելելով,- ընտանիքի մնացած անդամները, որոնք տեղի բանտեր են այցելել, ասում են՝ շուտով բաց կթողնեն: Եթե ուզենային սպանել, արդեն սպանած կլինեին: Բոլորս աղոթում ենք նրա համար»:
Քանի որ մարտից Սիրիայում սկսվել են զանգվածային բողոքի ցույցերը, Աբդալան հիմնականում քննադատել է կառավարությանը: Կիրակի օրը նա գրել է. «Նրանք պետք է հեռանան, նրանք պետք է անհապաղ հեռանան: Սա է այն ամենը, ինչ պետք էր ասել…»:
Ապրիլի 26-ին նա գրել է, թե ինչպես է իր հայրը սաստել անվտանգության երկու գործակալների, որոնք սպառնացել էին Ամինային բռնաբարությամբ՝ մեղադրելով նրան «Սալաֆիստական դավադրության» համար:
Իրար խառնելով քննադատությունն ու հումորը բանաստեղծությունների մեջ, Աբդալան բացահայտ խոսում էր հոմեսեքսուալների վիճակի և շատ այլ խնդիրների մասին, որոնք թաբու են արաբական աշխարհում:
Մինչ բողոքի ակցիաները սիրիական իշխանություններն արդեն սկսել էին հաշվեհարդար տեսնել անցանկալի լրագրողների ու բլոգերների հետ:
Փետրվարին նույնպես բլոգերներ են ձերբակալվել, նրանց թվում՝ 20-ամյա Թալ ալ Մալուհը: Աղջկան ձերբակալել են արտերկրի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով:
Աղբյուրը՝ aljazeera.net
Հ.Գ. Հայկական ֆեյսբուքը կարծես պատրաստվում է բողոքի ակցիա անել Սիրիայի դեսպանատան մոտ՝ Ամինա Աբդալային ազատ արձակելու պահանջով:
«Երկիր» թերթի դեմ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հատկապես այժմ դատական հայց ներկայացնելը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա «օգտագործվում է իշխանության կողմից և իրեն օգտագործողները հիմա են նպատակահարմար գտել դատական հայց ներկայացնել: Այս մասին հունիսի 7-ի ասուլիսում հայտարարեց թերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանը: Նա նշեց, որ իրենք նախկինում հրապարակել են նաև 122 պատգամավորի մասին նյութեր, ընդ որում` եղել են ավելի սուր հրապարակումներ, բայց դատական գործեր չեն հարուցվել:
Տ.Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր» օրաթերթի դատական գործով դատարանի որոշումը հրապարակվելու է վաղը: Բ.Եսայանը և փաստաբան Լիանա Գրիգորյանը հայտարարեցին, որ հայցը թեկուզ մասնակիորեն բավարարվելու դեպքում էլ իրենք բողոքարկելու են այն: «Թեկուզ մասնակի` մեկ դրամ, մեկ լումայով հայցը բավարարելու դեպքում բողոքարկվելու է վճիռը, այնքան ժամանակ, որ հատուցեն մեր դատական ծախսերը: Եվ եթե Հայաստանի դատական համակարգը լիովին սպառի իրեն, մենք հասնելու ենք Եվրոպական դատարան. և դա լինելու է լրատվամիջոցի դատն ընդդեմ Հայաստանի Հանրապետության»,- հայտարարեց Բ.Եսայանը:
Ըստ Արզաքանցյանի, «Երկիրը» «131 դեմք ու դիմակ» վերնագրով հոդվածով վիրավորել է իր արժանապատվությունը: Նա վիրավորական է համարում իր հասցեին «ստիլյագ», «քյավառա բարբառին տիրապետող», «Ռուսաստանից աղջիկներ տանող-բերող», «ծեծ ուտելու սովորություն ունեցող» արտահայտությունները, իր հասցեին «Երկիր» թերթում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից արված «Էդ լակոտը խայտառակում է մեր երկրի կոնյակի պատիվը» արտահայտության մեջբերումը:
Բ.Եսայանը նշեց, որ «Երկիրը» հրապարակել է Հ.Բագրատյանի հերքումը, որ ինքը նման բան չի ասել: Նա հայտնեց, որ Պետեկամուտների կոմիտեից խնդրել են տրամադրել պատգամավորի գույքի և հարկի հայտարարագրերը` պարզելու համար, թե նա ինչ սեփականություն ունի, ինչ գումարներ է վաստակել, և արդյոք նա, ինչպես նշել էր, 22 մլն դրամի բարեգործություն է արել:
«Հրապարակային քաղաքական գործիչները պետք է ավելի շատ ուշադրության կենտրոնում գտնվեն, որ ընտրողներն իմանան, թե ում են ձայն տալիս,- ասել է թերթի Բ.Եսայանը: — Վստահ եմ որ ընտրողները եթե իմանային` նրա կերպարն իրականում ինչպիսին է, ձայն չէր ստանա ոչ միայն նա, այլև այն կուսակցությունը, որի շարքերում է ինքը»:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակվեց «Բելլա և Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի» գործով դատական ակտը: Դատարանը որոշեց Քոչարյանների ներկայացրած հայցը բավարարել մասնակի։ Վճռով «Ժամանակ»-ը պարտավորվեց Քոչարյանների ընտանիքի անդամների մասին հրապարակած նյութերի հերքումը տպագրել։ 6 մլն դրամի փոխհատուցման պահանջի հարցով ևս դատարանը որոշեց պարտավորեցնել «Ժամանակ»-ին` 3 մլն դրամ վճարել Քոչարյանների ընտանիքին՝ նրանց վիրավորելու, զրպարտելու, պատիվն ու բարի համբավը արատավորող տեղեկություններ հրապարակելու համար։ Հայցադիմումի մյուս 3 մլն դրամի պահանջը, որը Քոչարյաններն ուզում են դատական ծախսերի համար, դատարանը մերժեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը, մասնավորապես նրա կինը՝ Բելլա Քոչարյանը, և ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, դատական հայց են ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր և հրատարակիչ «Մեդիա Սկիզբ» ընկերության դեմ՝ պարբերականին մեղադրելով Քոչարյանների ընտանիքին վիրավորելու և զրպարտելու համար, ինչի հետևանքով, հայցվորի պնդմամբ, արատավորվել են նրանց պատիվը, արժանապատվությունն ու գործարար բարի համբավը։ Քոչարյանների ընտանիքը 6 մլն դրամի փոխհատուցում է պահանջել օրաթերթից՝ 3 միլիոնը դատական ծախսերի համար, իսկ մյուս 3-ը՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։
Ի դեպ, այս գործով վճիռը դատարանը պետք է հրապարակեր մայիսի 5-ին, սակայն այդ օրը կայացած նիստում անսպասելի որոշում էր կայացրել՝ վերսկսել դատական քննությունը։
Դատական այսօրվա նիստի ավարտից հետո Քոչարյանների փաստաբան Արփինե Մելիքբեկյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին՝ արագ հեռանալով դահլիճից։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.