29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Լոռու մարզում հուլիսի 19-ին զարհուրելի սպանություն է տեղի ունեցել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մարզի ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամասի 6-րդ շենքի բնակարաններից մեկի ներսում արնանման հետքեր են և հնարավոր է՝ տեղի է ունեցել կամ վիճաբանություն կամ սպանություն։
Ոստիկանները նշված բնակարանում հայտնաբերել են արնանման հետքեր։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ օրեր առաջ նշված տան բնակիչ՝ 58-ամյա Կամո Պ-ն սպանել է մորը, այնուհետև կացնով և դանակով մասնատել նրան, մարմինը լցրել պոլիէթիլենային պարկի մեջ, որից հետո տանից տեղափոխել է և աղբամանի մեջ այրել մարմնի մասերը։
Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիքները, իսկ մայրասպան Կամո Պ-ն ձերբակալվել է։
Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս նախկինում եղել է դատապարտված։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ 2016-2017 թվականներին «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Երանոս, Վարդաձոր և Ձորագյուղ համայնքների վարչական տարածքում գտնվող ընդհանուր 1500հա արոտավայրից օգտվող անասուններին խմելու ջրով ապահովելու համար նախատեսված 6.300 մետր երկարությամբ ջրագիծ, 1 ջրընդունիչ և 1 խմոց կառուցելու համար պետական բյուջեից հատկացվել է ընդհանուր 93.840.726 դրամ: Մինչդեռ, հետագայում ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքները չեն կատարվել, սակայն կապալառու կազմակերպության իրավասու անձինք, նախնական համաձայնության գալով ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց հետ, շահադիտական դրդումներով, կազմել, հաստատել և շրջանառության մեջ են դրել իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ կատարողական, հանձնման ընդունման ակտեր և դրանք փաստացի չկատարված աշխատանքների դիմաց պետական և համայնքային բյուջեից անհիմն ստացել և խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 93.840.726 ՀՀ դրամ:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելը և պաշտոնատար անձանց կողմից շահադիտական դրդումներով պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելը, օգտագործելը:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՖՖ նախկին նախագահին փաստացի պատկանող մի ընկերության տնօրենը Կոտայքի մարզի Մեղրաձոր խոշորացված համայնքին պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատարածքի վրա, որը գտնվել է ընկերության հանգստի բազայի անմիջական հարեւանությամբ, 2018 թվականին ինքնակամ կառուցել է 140 քմ մակերեսով շինություն, ապա հիշյալ շինությունն ու դրան հարակից 10630 քմ մակերեսով հողատարածքը, հանգստի բազային միացնելու, միասնական տարածք դարձնելու եւ նպատակային օգտագործելու դիտավորությամբ, գեոդեզիայի, չափագրման եւ հողաշինարարության համապատասխան մասնագետին, ապա Մեղրաձորի նախկին համայնքապետին ու Կադաստրի պետական կոմիտեի պաշտոնատար անձանց դրդել է կազմակերպել համայնքին պատկանող վերը նշված հողատարածքի սեփականաշնորհման գործընթացը։
Վերջիններս, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց կարգադրիչ լիազորությունները ծառայության շահերին հակառակ են օգտագործել, եւ խախտելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված մի շարք դրույթներ ու ընթացակարգեր, կազմել ու հաստատել են պաշտոնեական կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա կազմակերպել եւ անցկացրել են ձեւական աճուրդ։ Արդյունքում` տվյալ հողատարածքը, այլ կարգավիճակով, ընդամենը 1 միլիոն 730 հազար դրամով օտարել են ՀՖՖ նախկին նախագահին փաստացի պատկանող ընկերությանը, ինչի հետեւանքով համայնքի բյուջե չի մուտքագրվել հավելյալ 6 միլիոն 440 հազար դրամից ավելի գումար եւ պատճառվել է էական վնաս։ Դեպքի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։
Ինչպես տեղեկանում ենք azdarar.am համակարգից, ՀՀ ֆինանսների նախարարությունը ս․թ․ հուլիսի 8-ին կայացած նիստի արդյունքում ուժը կորցրած է ճանաչել «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին տրված խաղատան կազմակերպման լիցենզիան։ Խոսքը վերաբերում է հայտնի «Շնգրի լա» խաղատանը։
Որոշման հիմքում ընկած է այն, որ խաղատունը չի վճարել ս․թ․ երրորդ եռամսյակի համար սահմանված պետական տուրքը։ Նկատենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով հայտարարված արտակարգ դրության պատճառով պարետի որոշմամբ ս․թ․ մարտի 22-ից խաղատունը չի գործում։
«Շանգրի լան» Հայաստանում խաղատան գործունեություն իրականացնող ամենամեծ ընկերությունն էր, որտեղ աշխատում էր մոտ 700 մարդ։ Փաստորեն, Հայաստանում գործազուրկների թիվը կավելանա ևս 700-ով։
Խաղատան գործունեության կասեցման հետևանքով պետությունը կզրկվի նաև խոշոր հարկերից։
Բարգավաճ Հայաստան» կուսակցության` ընտրակաշառք բաժանելու դեպքով հարուցված քրգործով կալանավորվել է «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը: Լուրը հայտնեց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արթուր Գևորգյանը։
Վանիկ Ասատրյանը 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Վանիկ Ասատրյանը 1994-1995թթ. եղել է Սպիտակի կարի արտադրական միավորման գլխավոր տնօրեն, 1995-2017թթ.՝ «Վանուհի» կարի ֆաբրիկայի տնօրենը, 2002-2008թթ.՝ Սպիտակի քաղաքապետ, 2009թ.՝ Լոռու մարզպետի օգնական, 2012-2016թթ.՝ Լոռու փոխմարզպետն էր:
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին դեմ 3 քրգործ է հարուցվել, որոնցից մեկն էլ առնչվում է ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքերին։ Դրանցում, ըստ ԱԱԾ–ի, ներգրավված են եղել նաև ԲՀԿ ղեկավար անդամները:
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: 3 անձի մեղադրանք է առաջադրվել:
Քննչական կամոիտեից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 28-ամյա երիտասարդը իր 3 մտերիմների հետ տեղյակ լինելով «Սաբարկո» ՍՊ ընկերության adjarabet.am կայքի գումարների ելքագրման համակարգի տեխնիկական կարգավորումների առանձնահատկություններից՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, միասնական դիտավորությամբ կատարել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն:
Պարզվել է, որ 2020թ. հունվարի 4-ից մինչև հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում նախնական համաձայնությամբ, հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, օգտագործելով adjarabet.am կայքում իրենց և մտերիների անվամբ բացված խաղային հաշիվները, վերոնշյալ խաղային հաշվիվներին տարբեր ժամերի և օրերի վճարահաշվարկային տերմինալների միջոցով մուտքագրված գումարները կարճ ժամանակահատվածում հասանելի են դարձրել ելքագրման, ապա խաղային հաշիվներին գեներացված գումարների ելքագրման համար կայքի համակարգին ուղարկել են կանխիկացման հայտ, որի մշակման արդյունքում խաղային հաշվին կցված հեռախոսահամարին SMS հաղորդագրությամբ ստացել են համապատասխան խաղային հաշիվներից ելքագրման համար հասանելի գումարի կանխիկացման նպատակով անհրաժեշտ մեկանգամյա օգտագործման թվեր: Այնուհետև տարբեր կազմով, փոխլրացնելով միմյանց գործողությունները, մոտեցել են Երևան քաղաքի տարբեր փողոցներում գործող «Սաբարկո» ՍՊ ընկերության սպասարկման գրասենյակներում տեղակայված «adjarabet», «EasyPay» և «Tel-Cell» վճարահաշվարկային տերմինալներին և միաժամանակ կամ հաշված վայրկյանների ընթացքում SMS հաղորդագրությամբ ստացված մեկանգամյա թվային տվյալները կրկնակի մուտքագրել վերոնշյալ վճարահաշվարկային տերմինալներ, կանխիկացրել և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 18մլն ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 28-ամյա երիտասարդին և նրա 2 մտերիմներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: Եվս մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Երեք մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու՝ Իվան Աղազարյանի վթարի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգի կայքից:
«Իվան Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թվականի նոյեմբերի 5-ին` ժամը 13:30-ից 14:30 ընկած ժամանակահատվածում, իրեն սեփականության իրավունքով պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Արցախի պողոտայում երթեւելելի գոտով 15-20 կմ/ժ արագությամբ կատարել է հետընթաց, որի ժամանակ թույլ է տվել ՃԵԿ 48-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, այն է` հետընթաց սկսելուց առաջ, չի համոզվել դրա կատարման անվտանգության, մասնավորապես` ավտոմեքենայի հետեւում առկա խոչընդոտի կամ վտանգի աղբյուրների բացակայության մեջ, չի դիմել այլ անձանց օգնությանը: Հետընթացով անցնելով որոշակի տարածություն` ավտոմեքենայի հետեւի ձախ հատվածով վրաերթի է ենթարկել հետիոտն Ա.Կ.-ին ու անզգուշությամբ նրա առողջությանը պատճառել միջին ծանրության մարմնական վնաս:
Նրան մեղադրանք է առաջադրվել 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը սահմանում է պատիժ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Իվան Աղազարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին»:
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանի երեկվա հայտարարությունների վերաբերյալ ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել։
Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով 2020 թ. հունիսի 12-ին իր կողմից ներկայացրած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշմանը, մի շարք հայտարարություններ է արել, որոնք դուրս են որոշման ընդհանուր կոնտեքստից եւ չեն համապատասխանում դրա բովանդակությանը, ինչի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետեւյալը:
Արթուր Ղազինյանի հաղորդմամբ նշված հանգամանքները պարզելու, քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելը ստուգելու նպատակով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր:
Նյութերի նախապատրաստման ընթացքում քննիչի կողմից կատարվել են անհրաժեշտ ստուգողական գործողություններ քննության արդյունքներով վերջնական օբյեկտիվ որոշում կայացնելու համար: Արդյունքում՝ պարզվել է, որ հանցագործության մասին հաղորդում տված անձ Արթուր Ղազինյանը մի շարք սուբյեկտիվ դատողություններ ներկայացրել է իբրեւ պաշտոնատար անձանց կողմից կատարված ենթադրյալ հանցագործություններ:
Վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ ՀՀ առողջապահության նախարարի կամ ոլորտի այլ պատասխանատու պաշտոնատար անձի կողմից արված հայտարարությունները չեն հակասել Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշմանը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համատեղ վերլուծության եւ գնահատման արդյունքում ձեռք չեն բերվել տվյալներ այն մասին, որ ՀՀ գործադիր իշխանության որեւէ պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական դիրքը կամ մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգ ստեղծող դեպքերի, իրադարձությունների, փաստերի կամ երեւույթների վերաբերյալ տեղեկություն է թաքցրել կամ աղավաղել կամ կատարել պետական ծառայության դեմ ուղղված որեւէ հանցավոր արարք, հետեւաբար` վարույթն իրականացնող մարմինն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 309-րդ, 278-րդ կամ այլ հոդվածով նախատեսված հանցագործության դեպք տեղի չի ունեցել, եւ որոշում է կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Ինչ վերաբերում է Արթուր Ղազինյանի կողմից նշված այն հանգամանքին, որ ՀՔԾ-ի պատասխանում նշված է, թե ինքը դատողություններ է արել կորոնավիրուսով վարակվելու առաջին գրանցված դեպքից 5-ից ավելի ամիս հետո, ապա անհրաժեշտ ենք համարում փաստել, որ վարույթն իրականացնող մարմինը կասկածի տակ չի դրել այն հանգամանքը, որ նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված առաջին դեպքը Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 2020թ. մարտի 1-ին, ինչի մասին հստակ հիշատակված է քննիչի որոշման մեջ: Որոշման տեքստում միայն մեկ անգամ հանդիպող «առաջին հաստատված դեպքից ավելի քան 5 ամիս» ձեւակերպումը ընդամենը տեխնիկական վրիպակ է: Ավելին, հետագա շահարկումներից խուսափելու համար, ինչպես նաեւ կարեւորելով հասարակության կողմից անաչառ եւ ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը` քննիչի որոշումն ամբողջությամբ կցվում է»։
Կասեցումներ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում, Արարատի ոսկու կորզման «Գեոպրոմայնինգ Գոլդ» ֆաբրիկայում․ ՀՀ պարետի թիվ 63 որոշման 4-րդ հավելվածով սահմանված «Գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (Covid 19) տարածման, կանխարգելման» անվտանգության կանոնների պահպանման փաստը պարզելու նպատակով առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումներն արձանագրել են որոշ խախտումներ։ Դրանց հաջորդել է պարետի կասեցման որոշումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Կասեցումների այսօրվա ցանկում է եւս շուրջ 4 տասնյակ ընկերություն տարբեր բնակավայրերում։ Դրանցից երկուսի գործունեությունը կասեցվում է 48 ժամով։
Ամենահաճախակի խախտումներից են փակվող աղբարկղերի մասով սահմանված պահանջների չպահպանումը, աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանի վարումն իրականացվում է խախտումներով, աշխատակիցները չեն կրում դիմակ։
Կասեցումներին զուգընթաց՝ ԱԱՏՄ անակնկալ ստուգայցերն այսօր շարունակվել են տարբեր բնակավայրերում, ուժեղացված ռեժիմով նաեւ՝ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Այստեղ հերթական մշտադիտարկումներն են անցկացվել` բացառելու նախկինում նկատված ու նոր հնարավոր խախտումները։ Կրկնակի դիտարկվել են նաեւ նախորդիվ կասեցված տնտեսավարողները։
Հիշեցնենք՝ պարետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Տնտեսավարողի գործունեությունը, սակայն, կասեցված է այն պահից, երբ ԱԱՏՄ աշխատակիցները մոտենում, տեղեկացնում են որոշման մասին եւ փակցնում են կասեցման թերթիկը։
ԱԱՏՄ-ն շեշտում է՝ կրկնակի եւ համակցված խախտումների դեպքում 24-ժամյա կասեցումներից բացի՝ կայացվում են նաեւ 48 եւ 72 ժամով կասեցման որոշումներ: Պարետի որոշման չկատարումը ենթակա է վարչական պատասխանատվության։
NEWS.am–ի տեղեկություններով՝ հունիսի 15–ին Շենգավիթ վարչական շրջանի ՔՊ–ական ղեկավարի, նրա տեղակալի և օգնականի կողմից թաղապետարանի աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 309–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով։
Նշենք, որ քրեական օրենսգրքով նախատեսված այս արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Քրեական գործը հարուցվել է ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժնում և նախաքննություն իրականացնելու նպատակով ուղարկվել Քննչական կոմիտե։
Մեր տեղեկություններով՝ ենթադրյալ բռնության ենթարկված համակարգչային տեխնիկայի օպերատոր–գործավար Գևորգ Պողոսյանը գործով ճանաչվել է որպես տուժող և հարցաքննվել։
Հիշեցնենք, որ Գևորգ Պողոսյանը հունիսի 18–ին ոստիկանությունում հաղորդում էր ներկայացրել և հայտնել, որ հունիսի 15–ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակում վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, նրա տեղակալ Համլետ Գրիգորյանը և օգնական Անդրանիկ Մինասյանը ստիպել են իրեն աշխատանքից ազատման դիմում գրի, սակայն իր կողմից մերժում ստանալուց հետո Ռազմիկ Մկրտչյանը քաշքշել է իր հագուստից և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, ապա երեքով ծեծի են ենթարկել իրեն, քաշել ու վայր են գցել հատակին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
NEWS.am–ի հետ զրույցում Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը հերքել էր աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու հանգամանքը, իսկ դիմում գրելուն պարտադրելը նա բացատրել էր նրանով, որ Գևորգ Պողոսյանը պատշաճ չի կատարում իր աշխատանքային պարտականությունները։ Ըստ թաղապետի՝ Պողոսյանին ոչ թե նրան առաջարկել են դուրս գալ աշխատանքից, այլ տեղափոխվել պահակի հաստիքի։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.