29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Այսօր Քրեական գործերով վերաքննիչ դատարանում սկսվեց Ղարիբյան եղբայրների հակամարտության հերթական դատական նիստը: Նախ նշենք, որ այս գործով Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը արդարացրել է ավագ եղբորը` Մանվել Ղարիբյանին, որին կրտսերը` Վարշամ Ղարիբյանը, մեղադրում է խարդախության մեջ: Ըստ այդ մեղադրանքի` ավագ եղբայրը, եղբայրական կապերի օգտագործմամբ, չարաշահելով վստահությունը, 2005թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում `«Շանթ Պլյուս» ՍՊ անունով կատարել է մի շարք գործարքներ և ձեռք բերել տրանսպորտային միջոցներ`(Կամազ 5511 մակնիշի և Մերսեդես Բենց 220-S-430)` վերջինիս պատճառելով 16.800.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքային վնաս` հափշտակելով Վարշամ Ղարիբյանի կողմից գնված ավտոմեքենաները:
Նախագահող դատավորը Սերժիկ Ավետիսյանն էր: Նիստին ներկայացել էին դատախազ Նաիրի Ավագյանը, ամբաստանյալ Մանվել Ղարիբյանը, վերջինիս պաշտպաններ Հայկ Ալումյանն ու Բագրատ Վարդանյանը, տուժող կողմից ներկա էր միայն պաշտպան Գրիգորի Շահվերդյանը, իսկ տուժող Վարշամ Ղարիբյանն ու մյուս պաշտպան Ա. Շահբազյանը ներկա չէին և հարկ էլ չէին համարել զգուշացրել իրենց բացակայության մասին:
Նախ ընդգծվեց փաստը, որ Աջափնյակ և Դավթաշեն ընդհանուր իրավասության դատարանի կողմից սույն թվականի օգոստոսի 22-ին կայացրած դատավճռով Մանվել Արամի Ղարիբյանը ՀՀ օրենսգրքի 178| 3-րդ մասի 1 կետով և 325 հոդվածի 1 մասով ճանաչվել է անպարտելի ու հաստատվել է նրա անմեղությունը:
Սույն դատավճռի դեմ սեպտեմբերի 12-ին վերաքննիչ բողոք են ներկայացրել մեղադրող Ավագյանն ու տուժողի պաշտպանները` պնդումով, որ դատավճիռը ենթակա է բեկանման և պետք է ամբաստանյալի նկատմամբ նշանակել պատիժ:
Նշենք, որ 2005 թվականին կատարված գործարքների անօրինական լինելը շահարկվել է հինգ տարի անց` 2010թ, երբ երկու եղբայրների միջև, առաջացան որոշակի տարաձայնություններ:
Մեղադրողի խոսքով` դատարանը պատշաճ քննության չի ենթարկել սույն գործով ձեռք բերված ապացույցները և միջնորդում էր, որպեսզի սույն գործը նոր քննության ուղարկվի: Տուժողի պաշտպան Շահվերդյանը ևս պնդում էր բեկանել առաջին ատյանի կայացրած վճիռը և փոփոխել մեղադրանքի ծավալը: Շահվերդյանն ինչպես նախորդ դատավարության ժամանակ «ինքնատիպ» էր իր որակումներով. խճճվում էր դրանք շարադրելիս, որով դատարանին մի փոքր զվարճացնում էր: Ըստ նրա` դատարանը սխալ դատավճիռ է կայացրել. «Որտեղ եղել է փակուղի, դատարանն այն շրջանցել է և ներքին համոզման հիման վրա որոշումներ է կայացրել, այդպես չի կարելի. ամեն ինչ պիտի օրենքի սահմաններում արվի ու ըստ օրենքի: Դատարանն ասում է, թե եղբայրը չի կարող եղբոր վստահությունը չարաշահել, դատարանն ինչի՞ց ելնելով է դա ասել»:
Նա նաև մի հետաքրքիր ինքնախոստովանություն արեց, որ չէր վրիպել նաև պաշտպան Ալումյանի աչքից. Շահվերդյանը բողոքի ներկայացման ընթացքում նշեց. «Քանի որ իմ ու դատախազի բողոքները մի շարք հարցերում համընկնում են, դրա համար նրա բերած դրույթները այժմ ես չեմ կրկնի»:
Ալումյանը ներկայացրեց դատախազի ու տուժող կողմի ներկայացրած դիմում –բողոքի` մոտավորապես 7 էջ, որտեղ բառացի կրկնվում են պարբերությունները: Մենք մեղադրող կողմից փորձեցինք ճշտել, թե ինչպես կբացատրեն բառացի կրկնության փաստը, ի վերջո, ո՞վ ումից է արտագրել. «Ոչ մի բառացի կրկնություն չկա. գուցե բովանդակային առումով համընկնումներ լինեն, քանի որ երկուսս էլ նույն դրույթների ու նույն սխալների հիման վրա ենք ներկայացրել մեր դիմում- բողոքները»,- ասաց մեղադրող Ավագյանը: Սակայն մեզ տրամադրած երկու փաստաթուղթը ուսումնասիրելիս, ակնհայտ է, որ բողոք բերողները գոնե հանուն պատշաճության իրենց նեղություն չեն տվել մի փոքր աշխատել հայցադիմումի վրա:
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատարանը ծանրաբեռնված գրաֆիկով է աշխատում:
Աննա Ալեքսանյան
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հերքել է ՀԱԿ-ի ակտիվիստների հայտարարությունը՝ իրենց նկատմամբ ՀՔԾ-ում բռնություն կիրառելու վերաբերյալ, իր հերթին հայտարարելով.
«Հայ ազգային կոնգրեսի անդամների հայտարարությունը` ՀՔԾ-ում ՀԱԿ-ի ակտիվիստ Վահագն Գեւորգյանի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը, զուրկ է տրամաբանությունից եւ բացարձակ հերյուրանք է:
Իրականում, ըստ ՀՔԾ-ի, տեղի է ունեցել հետեւյալը: 2011թ. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 12.15-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ներկայացել քրեական գործով մեղադրյալ Վահագն Գեւորգյանը: Վերջինս հրավիրվել է հարցաքննության նպատակով, սակայն ներկայացել է առանց պաշտպանի, թեեւ պաշտպանը նախապես տեղեկացված է եղել քննչական գործողության կատարման տեղի եւ ժամի մասին: Քննիչը ցանկացել է մեղադրյալին ծանուցագիր հանձնել` մեկ այլ օր ներկայանալու համար, սակայն աշխատասենյակում Վահագն Գեւորգյանն իրեն պահել է հանդուգն եւ ոչ կոռեկտ, որի կապակցությամբ նրան դիտողություն է արվել:
Ի պատասխան քննիչի դիտողության՝ Վահագն Գեւորգյանը փորձել է հրահրել սադրանք, բղավել է, թե իբր իր նկատմամբ բռնություն է կիրառվում, իրեն հայհոյում են: Այնուհետեւ Վահագն Գեւորգյանը, ինչպես նաեւ նույն օրը ՀՔԾ հրավիրված մյուս մեղադրյալներ Դավիթ Քիրամիջյանն ու Սահակ Մուրադյանը, միջանցքում ցուցադրաբար պատռել են անցաթղթերը, թեեւ դրանք պարտադիր են վարչական շենքից դուրս գալու համար: Այդուհանդերձ, նրանք անարգել հեռացել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից»:
Մինչև դեկտեմբերի 25-ը Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում կալանքի տակ կմնա Հովհաննես Թամամյանը: Նրա գործում առաջընթաց չկա: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն ՀՔԾ –ում չեն կողմնորոշվում ինչպես վարվել, և չի բացառվում, որ հերթական ժամկետը լրանալուց հետո ընդունվի ևս 2 ամսով Թամամյանի կալանքը երկարաձգելու որոշում:
Թամամյանը անազատության մեջ է գտնվում մարտի 24-ից: Սեպտեմբերի 19-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը դռնփակ դատական նիստում 3-րդ անգամ բավարարեց ՀՔԾ միջնորդությունը, կալանավորման ժամկետը երկարացնելով ևս երկու ամսով:
Հիշեցնենք, որ Թամամյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ):
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Նաիրյան փողոցի 179 շենքի 14-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին։
ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակում հայտնաբերել Սեւան քաղաքի բնակիչ, 72-ամյա Վովա Անտոնյանի դին:
Փրկարարները վերջինիս հանձնել են ոստիկանության բաժնի աշխատակիցներին:
Այսօր Կենտրոն Նորք մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում քննվում էր խարդախության մեղադրանքով հարուցված մի հետաքրքիր գործ.
Ալբերտ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա նախապես ունենալով խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դիտավորություն, օգտագործելով այն հանգամանքը, որ բազմաթիվ ուսանողներ ամառային արձակուրդներին ձգտում են մեկնելու արտասահման աշխատելու կամ հանգստանալու, 2004թ.-ի մայիս ամսին որպես գրասենյակ վարձակալել է Երևան քաղաքի Մոսկովյան փողոց 31 շենքի 21ա հասցեն, այն ներկայացրել է իրականում գոյություն չունեցող «Վորկ ընդ ռեսթ» կազմակերպություն և ուսանողական ծրագրով ԱՄՆ ժամանակավոր աշխատանքի տեղավորելու պատրվակով թվով 52 քաղաքացիներից հավաքել է ընդհանուրը 29.425.417,5 ՀՀ դրամին համարժեք 53.250 ԱՄՆ-ի դոլար և 1.080.000 ՀՀ դրամ գումարներ և խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի հասնող նշված գումարները դիմել է փախուստի:
Այսօր ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ասուլիսին հայտարարեց, որ Հատուկ քննչական ծառայության քննիչը բռնություն է գործադրել կոնգրեսի ակտիվիստի նկատմամբ:Ներկա էին օգոստոսի 9-ին ոստիկանության հետ տեղի ունեցած հայտնի միջադեպի մասնակիցներ Դավիթ Քիրամիջյանը, Սահակ Մուրադյանը և Վահագն Գևորգյանը:
Վերջինս պատմեց, որ իրենք այսօր` ժամը 12-ին, հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն` քննչական գործողություններին մասնակցելու: Իրենք հրաժարվել են ցուցմունք տալուց: Քննիչ Գևորգ Գևորգյանը վիրավորական խոսքեր է ուղղել իրենց հասցեին: Երիտասարդները փորձել են լքել դատախազության շենքը, սակայն ոստիկաններն առանց ստորագրված անցագրի արգելել են շենքից դուրս գալ:
Ըստ Վահագն Գևորգյանի` «Քննիչը սպառնաց, որ կկալանավորի ինձ, կանչեց իր սենյակ և բռնություն կիրառեց իմ նկատմամբ՝ հրեց ինձ: Հետո մի խումբ ոստիկաններ արգելեցին լքել ծառայության շենքը: Մենք պատռեցինք մեր անցագրերը և դուրս եկանք հատուկ քննչական ծառայության շենքից»:
Տղայի ճակատին փոքրիկ վիրակապ կար: Նրա խոսքով` քննիչը «իրեն գողականի պես պահելով» փորձում էր ճնշում գործադրել իրենց վրա: «Մենք հրաժարվել ենք ցուցմունք տալուց, դա մեր իրավունքն է»: Ապա խոստովանեց, որ քննչական գործողություններին մասնակցելու տակտիկան է այդպես ընտրվել:
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը տեղի ունեցածը որակեց որպես «ռեժիմի կողմից հերթական ապօրինի քայլ»: Նա նշեց, որ կքննարկվի իրավիճակը և համապատասխան քայլեր կկատարվեն:
Հ.Գ. Մենք փորձեցինք լսել նաև ոստիկանության մեկնաբանությունը: Լրատվական վարչության պետի տեղակալ Վարուժան Բալյանը նախ խնդրեց գրավոր ուղարկել հարցը,ապա խոստացավ վաղը `օրվա երկրորդ կեսին, ուղարկել պատասխանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բնապահպաններ Մարիամ Սուխուդյանը, Էդգար Հարությունյանը, Եղիա Ներսիսյանը և իրավաբան Մերի Խաչատրյանը, անդրադառնալով Թռչկանի ջրվեժի հարցի լուծմանը, ի պաշտպանություն Թռչկանի ջրվեժի` վաղը «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության անդամները սկսելու անժամկետ նստացույց:
Մարիամ Սուխուդյանը ներկայացրեց օրեր առաջ այցը Թռչկան. «Շաբաթ օրը կազմակերպել էինք ակցիա արշավ Թռչկան, այնտեղ տասը հացենի ենք տնկել, որով հաստատել ենք, որ Թռչկանը բնության հուշարձան է: Հանդիպեցինք մոտակա գյուղերի բնակիչների հետ, անգամ գյուղացիներից մեկը ցույց տվեց ստորագրահավաք, որը կազմակերպվել էր գյուղացիների շրջանում. նրանք նույնպես դեմ են հէկի կառուցմանը»:
Ըստ նրա`մինչ իրենք հիանում էին ջրվեժի, բնության գեղեցկությամբ, շարունակվում էին շինարարական աշխատանքները, բայց նրանք արգելեցին այդ աշխատանքները, որոնք անօրինական բնույթ ունեն: Քանի որ «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության անդամները գիտակցում են, որ շինարարությունն իրենց բացակայությամբ կշարունակվի, որոշել են մեկնել Թռչկան և անժամկետ բողոքի նստացույց ակցիա կազմակերպել:
Է. Հարությունյանի կարծիքով իրենք համախմբվել են մեկ նպատակի շուրջը՝ վերջնականապես դադարեցնել հէկի կառուցումը, որը վտանգ է հանդիսանում ջրվեժի համար:
«Ռոբշին» ընկերությունը փոքր հէկի կառուցման նախաձեռնություն է հայտնել և լիցենզիա է ստացել, այնուհետև մի շարք թույլտվություններ, բայց խախտումն ակնհայտ է, և բնապահպանության նախարարության կողմից այն ջրագրական հուշարձան է համարվում, երկու անգամ է այն այդպիսին ճանաչվել, խստիվ արգելվում է ցանկացած տնտեսական ներգործություն»,- նշեց իրավաբան Մերի Խաչատրյանը:
Լեռնային Ղարաբաղի N զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի արդեն երկու զինծառայողների:
Հայաստանի ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը հայտնեց, որ գործի շրջանակներում ձերբակալվել են երկու զինծառայողներ: Վահան Սիրակի Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել քր.օր.-ի 360 հոդվածի 2-րդ մասի (Զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաեւ պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ) եւ 110 հոդվածի 1-ին մասի (Ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով:
Արմեն Մարտինի Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել 360 հոդվածի 1-ին մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը անպարկեշտ ձեւով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից) եւ 110 հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը):
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 21-ին Վահան Եղիազարյանի, իսկ հոկտեմբերի 22-ին Արմեն Զաքարյանի նկատմամբ կալանքի որոշում է կայացրել:
Պաշտոնական վարկածի համաձայն, Մարտակերտի զորամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, հոկտեմբերի 9-ին ժամկետային զինծառայող, 19-ամյա Վլադիմիր Ասատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն էր գործել: Հայաստանի զինդատախազը հաստատել էր, որ նա մահից առաջ իրեն նվաստացնողների անունները գրել էր ձեռքի ափի մեջ:
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Մոսկվայի ԱԽ գլխավոր քննչական վարչությունը հաստատել է հայտնի պլաստիկ վիրաբույժ Վլադիմիր Տապիա Ֆերնանդեսին «սեռական բնույթի բռնի գործողություններ երկու անչափահասների հանդեպ» հոդվածով, հոկտեմբերի 23-ին կալանավորելու որոշման փաստը:
Մոսկվայի իրավապաշտպան մարմինների աղբյուրը հայտնել է , որ հանցագործությունը բացահայտվել է բժիշկ-հոգեբանների շնորհիվ. «Անցած շաբաթ դստեր ընկճվածությունից անհանգստացած Ֆերնանդեսի կինը նրան տարել է հոգեբանի մոտ: Զրույցի ընթացքում վերջինս կասկածել է, որ աղջկա նկատմամբ սեռական բռնություն է կատարվել, ինչն էլ ընկճվածության պատճառ է դարձել: Հոգեբանը այս մասին հայտնել է աղջկա մորը եւ պնդել, որ ոստիկանություն դիմեն»:
Հետագայում էլ պարզվել է, որ բռնության զոհ է դարձել ոչ միայն վիրաբույժի 13-ամյա աղջիկը, այլեւ նրա 5-ամյա եղբայրը:
Հոկտեմբերի 19-ին վիրաբույժի 34-ամյա կինը դիմել է ոստիկանություն` հայտնելով, որ ամուսինը 2009թ.-ից սկսած բազմիցս սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել սեփական երեխաների հանդեպ: Իսկ հոկտեմբերի 21-ին սեփական բնակարանում ձերբակալել են 57-ամյա արյունապիղծ բժիշկին:
Քրեական գործը է հարուցվել: Մանրամասներ չեն հայտնվում` հետաքննության գաղտնիությունն ապահովելու նկատառումով:
Հոկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմիններին էր դիմել մի կին՝ հայտնելով, որ առևանգել են իր որդուն: Իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում ձերբակալվել են Հայաստանի երեք քաղաքացիներ՝ 52-ամյա Վարազդատ Գասպարյանը, 50-ամյա Միսակ Գասպարյանը և 23-ամյա Սերոբ Գասպարյանը: Վերջիններիս հանցակիցն է եղել նաև նախկինում դատված մի դաղստանցի: Համաձայն քրեական գործի նյութերի` հանցագործները ներխուժել էին «Ֆուդէքսպերտ» ընկերության գրասենյակ և հրազենի սպառնալիքով այնտեղից առևանգել այդ ընկերության գլխավոր տնօրենի 24-ամյա օգնականին ու նրա 28-ամյա ծանոթին: Նրանք առևանգվածներին տարել են անհայտ ուղղությամբ և պահանջել 2 միլիոն 400 հազար ռուբլի: Մանեժնի հրապարակում ոստիկաններին հաջողվել է ձերբակալել հանցագործներին և ազատ արձակել երիտասարդներին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.