23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հոկտեմբերի 31-ին Տավուշի մարզում բռնաբարության փորձ է տեղի ունեցել: Ոստիկանության Իջևանի բաժին բերման է ենթարկվել 25-ամյա Վազգեն Օհանյանը, ով նախորդ օրը` գիշերը ժ. 03.00-ի սահմաններում, բաց դռնից մտել է Իջևան քաղաքի Այգեստան փողոցի տներից մեկը և փորձել բռնաբարել 69-ամյա թոշակառու Սուսաննա Բեկնազարյանին: Վերջինս սկսել է բղավել, օգնության կանչել: Սենյակ է մտել թոշակառուի թոռը` 19-ամյա Գարուշ Խաչատրյանը, և Վազգեն Օհանյանը փախուստի է դիմել: Սուսաննա Բեկնազարյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ Վազգեն Օհանյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Տեղեկությունը՝ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի
Հոկտեմբերի 31-ին, ժամը 17.20-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս և հայտնել, որ «Հրազդան» հյուրանոցի մոտ զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը «Հրազդան» հյուրանոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհի աջ կողային հատվածում` ծառի տակ, հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է որսորդական հրացանի խզակոթ և փող, ձեռքի նռնակ` պայթուցիչով, 7,62 մմ տրամաչափիչ 20, 5,45 մմ տրամաչափի 143 և լուսաազդանշանային 24 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Հյուսիսային պողոտայի հրապարակի հարակից տարածքում, այսօր հերթական քաղաքացիական նախաձեռնությունն է. Կանանց իրավունքների կենտրոնը կազմակերպում է ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված հերթական ակցիան:
«Ամոթի պատ» խորագիրը կրող ակցիայի ընթացքում կցուցադրվի մի նկար, որի վրա պատկերված է ամուսնու եւ կնոջ միջեւ ընթացող վեճը, ինչի ականատեսն է դառնում նրանց փոքրիկ երեխան:
Անցորդներին կտրամադրվեն թուղթ ու գրիչ: Նրանք հնարավորություն կունենան արտահայտել իրենց վերաբերմունքը նկարում պատկերված երեւույթի վերաբերյալ: Նախատեսվում է նկարն ամբողջությամբ ծածկել անցորդների մեկնաբանություններով եւ կարծիքներով:
Ընթացքում կբաժանվեն նաեւ տեղեկատվական բուկլետներ եւ թռուցիկներ:
Տեղեկացնում են կազմակերպիչները:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հորդորում է իր բոլոր համախոհներին (Երևանից, թե մարզերից)` անպատճառ մասնակցել վաղը կայանալիք մեծ ցույցին` ընդդեմ Թռչկանի ջրվեժի կործանման:
Ցույցն իրականացնում է «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությունը, որը միավորում է մի քանի տասնյակ կազմակերպություններ և նախաձեռնություններ:
Ցույցը կայանալու է նոյեմբերի 1-ին, ժամը 15:00-ին, Բնապահպանության նախարարության շենքի առջև (Կառավարության 3-րդ մասնաշենք, Վերնիսաժի մոտ):
«Մինչ մի խումբ երիտասարդներ Թռչկանի մոտ գիշերուզօր հերթապահում են, որպեսզի բնության այդ հրաշքը ոմանց «թեթև ձեռքով» հանկարծ չլռի, Երևանում ոչ պակաս կարևոր աշխատանք ունենք. մենք պե՛տք է ստիպենք կառավարությանն ու բնապահպանության նախարարությանը վերջապես լուծում տալ Թռչկանի հիմնախնդրին:
Չմոռանաք ձեզ հետ վերցնել Թռչկանի փրկության կոչերով պաստառներ:
Թռչկանը չի՛ լռելու: ՀԷԿտի՛ր Թռչկանից»,- նշվում է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:
Երեկ քրեական գործերով Վերաքննիչ դատարանում Արմեն Դանիելյանի նախագահությամբ շարունակվեց թրաֆիկինգի գործը, ըստ որի Գոհար Կիրակոսյանը քննությամբ պարզված ոմն Ալիի և ՀՀ քաղաքացի Ագապի Ասոյանի հետ ստեղծել են հանցավոր կազմակերպված խումբ և 2004թ. ընթացքում խարդախությամբ հավաքագրել են ՀՀ քաղաքացիներ ու Թուրքիայի Տրապիզոն քաղաքում աշխատելու պատրվակով, ենթարկել սեռական պարտադրանքի:
Նիստը ինչպես միշտ սկսվեց ուշացումով:
Նիստի սկզբում ամբաստանյալ Գայանե Մելքոնյանի պաշտպան Ա. Ջուվանովան միջնորդեց դատարանին, որ հարցաքննության կանչվի տուժող Նաիրա Սանոսյանը. «Կրկնում եմ նախորդ նիստերի ժամանակ ասածս. գոնե դուք հարցաքննության կանչեք իրեն զոհի տեղ դրած Նաիրա Սանոսյանին»,- հորդորեց նա (Առաջին ատյանը մերժել էր այս միջնորդությունը):
Սակայն մեղադրող Հովհաննիսյանը հակադարձեց` ասելով. «Բազմիցս քննվել է Սանոսյանը, ապացուցվել է նրա ասածների հավաստիությունը, և որ նրա ցուցմունքները կապված են այս գործի հետ, բացի այդ`սույն միջնորդությունը չի բխում ՀՀ քրեական օրենսգրքի 382 հոդվածի 3 մասի պահանջներից»:
Դատարանը մերժեց միջնորդությունը ընդունելով մեղադրող կողմի պատճառաբանությունը: Մեղադրողը առարկեց նաև Հասմիկ Քարամյանի դատապաշտպան Ա. Հոբոսյանը միջնորդությունները`հոգեբանական փորձաքննության ենթարկել տուժողներ Եսթեր Մեսրոպյանին և Ալլա Սիմոնյանին, պարզելու, արդյո՞ք նրանք խաբվել են, և , չիմանալով, թե ինչով պիտի զբաղվեն, գնացել են Թուրքիա:
Երկրոդը այլ բնույթի էր. «Հասմիկ Քարամյանն առողջական խնդիրներ ունի նրան անհրաժեշտ է լուրջ ախտորոշում, Աբովյան ՔԿՀ-ում չեն կարող նման ստուգում անցկացնել, այնինչ ամբաստանյալի վիճակն ավելի է վատանում (նա ստամոքսի ու սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի):
Դատարանը գտավ, որ այս միջնորդությունը ևս հիմնազուրկ է և ենթակա է մերժման. «Դատահոգեբանական առումով ոչ մի պարզաբանում չի կարող օգնել կամ խոչընդոտել այս գործին: Պաշտպանի նշած խաբեության հանգամանքը արդեն իսկ պարզված է: Դատաբժշկական փորձաքննություն անցակցնելու առումով էլ պիտի նշեմ, որ սովորական բժշկական քննությունն էլ կարող է պարզել ամբաստանյալի առաողջական խնդիրներրը, ուստի երկու միջնորդությունն էլ ենթակա է մերժման, քանի որ հիմնավոր դրույթներ չկան»,- հակաճառեց Հովհաննիսյանը:
Դատարանը որոշեց մերժել երկու միջնորդությունն էլ` անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Դատարանը հեռացավ դատավճիռ կայացնելու:
Աննա Ալեքսանյան
ՀՀ ոստիկանությունը բացահայտել է օրերս տեղի ունեցած հերթական սահմռկեցուցիչ սպանությունը.
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնում են, որ հոկտեմբերի 28-ին, ժամը 01.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Հաղթանակ» կամրջի տակ ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը «Հաղթանակ» կամրջի տակ` Թաիրով փողոցի աջակողմյան հատվածի ոչ երթեւեկելի մասում, հայտնաբերել էր «ՎԱԶ-2105» մակնիշի կարմիր գույնի այրվող ավտոմեքենա: Նույն օրը, ժամը 02.05-ին, հրդեհը մարելուց հետո, ավտոմեքենայի կիսաայրված սրահի հետեւի նստելատեղին` պոլիէթիլենային տոպրակներով, սրբիչով, ծածկոցով եւ կպչուն ժապավենով փաթաթված վիճակում, հայտնաբերվել էր Երեւան քաղաքի բնակիչ, 61-ամյա Վրեժ Գրիգորյանի դիակը` գլխի մասում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքների հետքերով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 17.10-ին, սպանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Վրեժ Գրիգորյանի որդին` 23-ամյա Սիփան Գրիգորյանը:
Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 14-ին, տան հյուրասենյակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տանը եղած կացնով հարվածներ է հասցրել հոր գլխին, որը ստացած վնասվածքներից տեղում մահացել է:
Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով` հոկտեմբերի 28-ին, ժամը 1-ին, Սիփան Գրիգորյանը հոր դին տեղավորել է վերջինիս պատկանող «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի սրահի ետեւի նստելատեղին, մեքենան տեղափոխել «Հաղթանակ» կամրջի տակ` Թաիրով փողոցի աջակողմյան հատվածի ոչ երթեւեկելի մաս եւ հրկիզել այն:
Հանցագործության գործիք կացինն առգրավված է, կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հոկտեմբերի 28-ին ձերբակալվել է Երևանի «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ինստիտուտ» ՓԲԸ օրթոպեդիկ և ոսկրային պաթոլոգիաների բաժանմունքի բժիշկ-վնասվածքաբան Սերոբ Համբարձումյանը:
Վերջինս առողջական լուրջ խնդիրներ ունեցող զինակոչիկին ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար համապատասխան բժշկական փաստաթղթային հիմքեր ստեղծելու դիմաց պահանջել և ստացել է 1.500 ԱՄՆ դոլար գումար:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:
Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել է, որ. «ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչության եւ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ բացահայտվել է Ալվարդ Աբրահամյանի եւ նրա ամուսնու Յուրիկ Սրապյանի սպանության դեպքերը»: Ահարոնյանը հայտնել է նաեւ, որ սպանությունը կատարելու կասկածանքով հոկտեմբերի 26-ին Կոտայքի բաժին է բերման ենթարկվել եւ ձերբակալվել Երեւանի բնակիչներ հայր եւ որդի Վ. եւ Հ. Աբաջյանները»:
Այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Այրիվանք գյուղի մի կիսակառույց շենքի մոտ բազմաթիվ ոստիկաններ էին հավաքված: «Մեզ հաջողվեց պարզել, որ նշված տեղում հայտնված ոստիկանները տղամարդու դիակ են հայտնաբերել թաղված վիճակում, գրում է news. am-ի թղթակիցը, մեր հավաստի աբյուրների փոխանցմամբ հայտնաբերված դիակը սեպտեմբերին սպանված «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանի ամուսնու դիակն է եղել: Նշենք, որ ամուսինն անհետ կորած էր եւ նույնիսկ կասկածվում էր կնոջ սպանության մեջ»:
Դեռևս սեպտեմբերի 1-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ողջաբերդ գյուղի սկզբնամասում` «Չարենցի կամար» հուշարձանից մոտ 500 մ հեռավորության վրա, կնոջ դիակ կա:
Նշված վայրում՝ ճանապարհի երթևեկելի հատվածից 45 մ հեռու, ձորակում, ոստիկանները հայտնաբերել էին մոտ 40 տարեկան կնոջ դիակ` պարանոցի շրջանում բռնության հետքերով:
Պարզվել էր դիակի ինքնությունը. ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվող, Երևան քաղաքի բնակչուհի, «Մենք Մերոնցով» թերթի խմբագիր, 51-ամյա Ալվարդ Աբրահամյան:
Ամուսնու հետ կատարվածը ևս, հաստատել են Ոստիկանությունից:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 18.00-ին սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները «Լյուքս» հյուրանոցային համալիրի մոտից բերման են ենթարկել օտարերկրյա մի քաղաքացու, որի պայուսակից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, «հաշիշ» տեսակի թմրամիջոցի նմանվող մոտ 6,6 գ ընդհանուր կշռով մուգ դարչնագույն զանգված, թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող մոտ 0,8 գ ընդհանուր կշռով մուգ շագանակագույն զանգված, փայլաթիթեղով փաթեթավորված մոտ 0,6 գ ընդհանուր կշռով սպիտակ գույնի բյուրեղանման զանգված:
Ինչպես հայտնում են ոստիկանությունից, օտարերկրացին հայտարարել է, որ 6,6 գ մուգ դարչնագույն զանգվածը «հաշիշ» է, 0,8 գ մուգ շագանակագույն զանգվածը` «ափիոն», իսկ 0,6 գ սպիտակ գույնի բյուրեղանման զանգվածը` «կրիստալ» տեսակի թմրամիջոց, որոնք ինքը ս/թ սեպտեմբերի 14-ին «Զվարթնոց» օդանավակայանի մաքսակետով անցկացրել է ՀՀ` իր օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
2011 թվականի հոկտեմբերի 20-ին «Բանակն իրականում» հասարակական նախաձեռնության անդամների ՀՀ կառավարության շենքի առջև բողոքի ակցիայի ձեր կայքի ձեր լուսաբանման` «Մարդ պիտի բախտ ունենա» նյութում ճիշտ չի ներկայացված իրողությունը:
Մասնավորապես` ցիտում եմ
«Ոստիկանապետը քայլերն ուղղեց դեպի ավտոմեքենան, բայց ակցիայի կողք կողքի կանգնած մասնակիցները, որոնց ձեռքերը մինչ այդ զբաղված էին նկարներ ու պաստառներ բռնելով, թողեցին դրանք ու ձեռք – ձեռքի տվեցին` փակելով ոստիկանապետի ճանապարհը: Մի կին զայրացած գոռգոռում էր` «տո, եսիմ ո՞վ ա, ով ուզում ա ըլնի, ոստիկանապետ ա, ինչ ա, պադումայեշ, խի՞ պտի ճամփա տամ: Ըտենց ոստիկանապետ ա՞ ըլնում, ինձ բրթում ա։
Այսօր հսկող ոստիկանների թիվն նախորդ օրերի համեմատ շատ էր: Ոստիկանները, ոստիկանապետի թիկնապահները, փորձում էին շեֆի համար ճանապարհ բացել: Մինչ այդ ցուցարարները բղավում էին. «խուլիգան, ապուշ, խուլիգան, տականք, Սարգսյան-խուլիգան»: Այստեղ լսվում էր նաև Վարդգես Գասպարիի բարձր ձայնը: «Ամոթ», «հանցագործներ» վանկարկում էին հավաքվածները»։
Իրողությունը եղել է այսպես.
Ոստիկանապետը քայլերն ուղղելով դեպի իր ավտոմեքենան ուղիղ դուրս է եկել իմ դեմ, պահանջելով որ ես իրեն ճանապարհ տամ, այնինչ կարող էր շրջանցել։ Ես կանգնել էի իմ պաստառով, ու ճանապարհ չէի տալիս, ոչ ոք ձեռք-ձեռքի տված կենդանի պատ չի սարքել, այդ ամենը շատ լավ երևում է տեսանյութերի մեջ։ Ես ճանապարհ չեմ տվել, ինքն էլ ինձ հրել է, հետո նրա թիկնապահները բոլորին հրմշտելով ճանապարհ են բացել նրա համար։ Այդ ժամանակ ՄԻԱՅՆ Վարդգես Գասպարին և մյուսները սկսել են վանկարկել` «Խուլիգան, հանցագործ, տականք»։
Բացի դրանից ականատեսները մեզ ասել էին, որ ոստիկանապետը հրահանգ է տվել. «Սրանց տարեք»։
Իսկ այս հատվածում որպես զավեշտ է ներկայացված հաջորդ միջադեպը. «Վարդգես Գասպարին պառկել էր գետնին, իսկ նրա վրա պառկել էր Զարուհի Փոստանջյանը»։
Զարուհի Փոստանջյանը իրականում Վարդգես Գասպարի վրա ոչ թե պառկել է, այլ նրան հրել-գցել են ոստիկանները, ինչպես նաև մեկ այլ կնոջ, որի մասին նույնպես ոչ մի խոսք չկա նյութի մեջ։
Քանի որ աղավաղված մանրամասներից ամբողջական նյութը խեղաթյուրվում է, և սխալ պատկեր է ստեղծվում, խնդրում եմ հրապարակել հերքում։
Կից ներկայացնում եմ երկու հաղորդագրություն հանցագործության մասին` Վարդգես Գասպարիի և ակցիայի մի խումբ մասնակիցների կողմից։
Լալա Ասլիկյան` քաղաքացի
20.10.2011
ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին
… Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին
Հաղորդում հանցագործության մասին
2011 թվականի հոկտեմբերի 20-ին ՙԲանակն իրականում՚ հասարակական նախաձեռնության անդամները ՀՀ կառավարության շենքի առջև կազմակերպել էին բողոքի գործողություն` ցուցապաստառներով պիկետ: Բողոքի գործողությունը սկսվել էր նախատեսված ժամին և ընթանում էր խաղաղ մինչև այն պահը, երբ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը իր շրջապատող անձանց հետ դուրս գալով ՀՀ կառավարության շենքի մուտքից, շարժվել է դեպի ցուցարարները և, հրելով նրանց` խոչընդոտել է բողոքի խաղաղ գործողությունը: Մասնավորապես, Ալիկ Սարգսյանը ոտնձգություն է իրականացրել բողոքի մասնակից Լալա Ասլիկյանի նկատմամբ` հրելով նրան և վնասել ցուցապաստառը: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, դրսևորելով նման վարքագիծ, փաստացի սկսել է իրագործել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանի կողմից «Հ1» հեռուստատեսության «Հայլուր» հաղորդմամբ օրերս հայտարարած սպառնալիքի իրականացումը:
Ալիկ Սարգսյանի կողմից կատարված բռնարարքի վերաբերյալ` սահմանադրական իրավունքի ոտնահարման փաստի ականատեսը լինելով ցուցարարները հնչեցրել են տարբեր գնահատականներ: Ալիկ Սարգսյանը իր հասցեին հնչեցրած կարծիքներին պատասխանել է հանձնարարականով` ցուցարար Վարդգես Գասպարիին առանձնացնել և տանել ոստիկանություն, ինչի մասին բարձրաձայնում էին ցուցարարները և ոստիկաններ: Շուրջ 15 րոպե անց Ալիկ Սարգսյանի հանձնարարականը կյանքի կոչվեց մի խումբ ոստիկանների կողմից: Սկզբից նրանք Վարդգես Գասպարիին բանավոր խոսքով հրավիրում էին ոստիկանություն, ինչին Վարդգես Գասպարին առարկեց` մերժեց հրավերը` պահանջելով ներկայացնել օրինական հիմքեր: Ոստիկանական խումբը, ստանալով հրավերի մերժումը, դիմեց բռնի ուժի` հրելով այդ պահին Վարդգես Գասպարիի կողքին գտնվող ցուցարարներին և նրանց զորակցող ՀՀ ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: Գետնին հայտնված Վարդգես Գասպարիին ոստիկանները բռնությամբ ի վերջո տեղափոխեցին ոստիկանական մեքենա և տարան:
Հիմք ընդունելով վերոգրյալը` գտնում ենք, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և բռնարարքներին մասնակցող ոստիկանների գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք արարքներ, որը հիմք է քրեական գործի հարուցման համար:
Լալա Ասլիկյան
Արթուր Սաքունց
Լևոն Բարսեղյան
Զարուհի Փոստանջյան
Լենա Նազարյան
Սոնա Այվազյան
Հաղորդագրություն հանցագործության մասին
Հոկտեմբերի 20-ին ակցիայի այն մասնակիցները, ովքեր Կառավարության շենքի մոտ անմիջապես ենթարկվել են ոստիկանության բռնությանը կամ եղել են դրա անմիջական ականատեսը կարող են միանալ հաղորդագրությանը, տալ իրենց առաջարկությունները, փոփոխություններն ու լրացումները—— ՀՀ Հատուկ Քննչական Ծառայության պետ Ա. Միրզոյանին —— Հայտնում ենք Ս/թ հոկտեմբերի 20-ին` առավոտյան ժամը 12-ի սահմաններում Հանրապետության հրապարակում` Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիների հետ պահել էինք պաստառ ¨ խախաղ միջոցով իրականացնում էինք տեղեկատվություն ¨ գաղափարներ տարածելու մեր սահմանադրական իրավունքը: Խաղաղ ցույցը այդպես շարունակվեց մինչև ՀՀ ոստիկանապետ Ա. Սարգսյանը դուրս գալով Կառավարության շենքից` դեմ հանդիման եկավ դեպի մեզ և դրսևորելով ընդգծված անհարգալի վերաբերմունք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ խուլիգանաբար հրեց քաղաքացիական ակցիայի մասնակիցներից մեկին և շարժվեց առաջ: Վերադասին ընդօրիկակելով ոստիկանապետի համազգեստով և քաղաքացիական հագուստով ենթակաները ֆիզիկական ուժի կիրառմամբ ամեն կողմից հրմշտոցով խուլիգանաբար հետ քշեցին մարդկանց, որպեսզի ոստիկանապետը անցի իր ցանկությամբ ճանապարհով, և ոչ թե մի քանի մետր փոխի իր երթուղին: Հատկանշական է, որ ոստիկանների սադրիչ խուլիգանական բռնի գործողություններին քաղաքացիական ակցիայի մասնակիցները չփորձեցին փոխադարձ գործողություններով կանխել, քանի որ հայտնի է, որ ոստիկանական ավազակախմբերը, որպես կանոն հրահրելով նման սադրանքներ հաճախ են փորձում քաղաքացիական ակտիվիստներին ներքաշել շինծու բռնության գործողությունների մեջ:
Ներկայացնելով վերոնշյալը պահանջում եմ հարուցել քրեական գործ
ա — Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի` Խուլիգանության հատկանիշներով. քաղաքացիական հասարակության, քաղաքացիական ակցիայի մասնակիցների նկատմամբ ընդգծված անհարգալի, անբարոյական վարքագիծ դրսևորելու կապակցությամբ. Ընդ որում խուլիգանությունը կատարվել է քաղաքացիների նկատմամբ ֆիզիքական բռնի գործողություններով: Որպես ծանրացուցիչ հանգամանք հատկանշական է, որ խուլիգանությունը ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կատարել է իր ենթակաների հետ միասին, որը որակվում է խմբակային խուլիգանություն:
բ — Հանցագործություն արդարադատության նկատմամբ, քանի որ ՀՀ ոստիկանապետ Ա. Սարգսյանի և նրա մի շարք ենթակաների խուլիգանական գործողությունների պատճառով ոտնահարվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների քաղաքացիական ակցիայի մասնակիցների սահմանադրական մի շարք իրավունքները, մասնավորապես`
1 — Սահմանադրության 26-րդ հոդվածը, ըստ որի Քաղաքացիները ունեն խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու իրավունք:
2 — Սահմանադրության 24-րդ հոդվածը, ըստ որի Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք` ներառյալ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը տեղեկատվության ցանկացած միջոցով:Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը պնդելու իրավունք:
Հաշվի առնելով, որ Հատուկ քննչական ծառայությունը ինքն է մի շարք հանցագործությունների հեղինակ կամ համահեղինակը, լրացուցիչ փաստարկները կներկայացնեմ քրեական գործ հարուցելուց հետո:
Դիմող` Վարդգես Լ. Գասպարի 22 սեպտեմբերի 2011թ.
Լուսանկարները` Անի Գեւորգյանի և Արման Վեզիրյանի
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.