29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Իրավապահ համակարգի աղբյուրների փոխանցմամբ՝ նախքան ձերբակալելը Ռոբերտ Նազարյանից պահաջել են հարուցված քրեական գործերից մեկով ցուցմունք տալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ՝ խոստանալով դադարեցնել նրա դեմ քրեական հետապնդումը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, Նազարյանը հրաժարվել է՝ պնդելով, որ իրեն առաջարկող ցուցմունքը իրականությանը չի համապատասխանում եւ ինքը չի կարող ստորագրել դրա տակ, ինչից հետո նրան ձերբակալել են: Այս պահին ճնշումների միջոցով փորձում են ցուցմունք կորզել:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ Գանձակ համայնքի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնող իրավասու անձը 2006 թ. հունվարի 1-ից մինչեւ 2018 թ. սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, մեկ միասնական դիտավորությամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, մի շարք անձանց հրամանագրել է եռակցող բանվորի, օպերատորի, լաբորանտի, պահակի, հնոցապահի, հավաքարարի հաստիքներում եւ, հաստատապես տեղյակ լինելով շուրջ 14 անձանց աշխատանքի չհաճախելու եւ աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքների մասին, կազմել, հաստատել եւ վավերացրել է իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող, փաստեր հաստատող, բովանդակությամբ կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով, ներկայացրել է վճարման, որի արդյունքում պետական բյուջեից հիշյալ աշխատակիցների անվամբ անհիմն կարգով ելքագրվել եւ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` 114.699.324 ՀՀ դրամ: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ի լրատվության ծառայությունից։
Բացի այդ, պաշտոնատար անձը 2008 թ. փետրվարի 14-ին, նախնական համաձայնության գալով իր հետ խնամիական կապի մեջ գտնվող Գանձակ համայնքի նախկին ղեկավարի հետ, վերջինի կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու միջոցով պատրաստված կեղծ փաստաթղթի օգտագործմամբ, խաբեության եղանակով, խարդախությամբ համայնքի սեփականությունը հանդիսացող եւ նույն համայնքի Հունան Ավետիսյան փողոց 1ա հասցեում գտնվող ընդհանուր 0.255 հա մակերեսով եւ շուրջ 1.346.400 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1 եւ 2-րդ կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասը եւ համայնքի օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ:
Պաշտոնական փաստաթուղթը, որի հիմքով դադարեցված է հետախուզումը, ես չունեմ իմ ձեռքի տակ, դրա մասին ինձ Ռուբեն Հայրապետյանն է ասել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ հիմքով է դադարեցվել Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը։
Փաստաբանը Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելը տրամաբանական է համարում, քանի որ նրա խոսքով՝ Հայրապետյանի գտնվելու վայրը ի սկզբանե հայտնի է եղել թե՛ Հայաստանի իրավապահներին, թե՛ Ռուսաստանի։
«Այս անձը երբևէ չի թաքնվում, կոնկրետ գտնվելու վայրը պարզ է, ու այդ պայմաններում ի՞նչ հետախուզման մասին կարող է խոսք լինել։ Հետախուզում են այն մարդուն, ում գտնվելու վայրը պարզ չի, կամ էլ թաքնվում է քննությունից։ Կա Մոսկվա քաղաքի կոնկրետ հասցե, որտեղ բնակվում է Ռուբեն Հայրապետյանը, ո՞րն է տրամաբանությունը այդ պայմաններում հետախուզման մեջ մնալը»,- ընդգծեց Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ ռուս իրավապահ մարմինները այդ անհեթեթ իրավիճակին վերջ են դրել։
NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց, որ խոսքը Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից Ռուսաստանի տարածքում՝ Հայաստանի իրավասու մարմինների հայտարարած միջպետական հետախուզումը դադարեցնելու հնարավորության մասին է միայն։ Հայաստանի իրավապահներըտեղյակ չեն հետախուզումը դադարեցնելու հիմքերի մասին։
«Դրա համար մենք հարցում ենք ուղարկել, սպասում ենք պատասխանին, ենթադրում եմ, որ պատասխանը ստանալուց հետո կորոշակիանա ինչպես հայտարարված հետախուզումը դադարեցնելու իսկության, այնպես էլ դրա հիմքերի վերաբերյալ։ Մենք պատշաճ ձևով այդ մասին հանրությանը կտեղեկացնենք»,- ասաց Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը և նրա որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը որպես մեղադրյալ են ներգրավել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից առևանգված կամ պատանդ վերցված անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով շահադիտական դրդումներով անձին առևանգելու և 322-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բռնության գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն կատարելու համար։ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է, որ 2013 թ-ից ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Արթիկի, Գյումրու և Ամասիայի օդերևութաբանական կայանների պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնավարման տարիներին՝ տարբեր ժամանակահատվածներում, ընդհանուր թվով տասնյոթ անձանց ձևականորեն ներգրավելով կազմակերպության տարածքային ստորաբաժանումների աշխատանքներում։
Այդ անձինք փաստացի աշխատանքի չեն հաճախել, գործառութային պարտականությունները չեն կատարել, բայց սկզբում կանխիկ, իսկ հետագայում՝ բանկային փոխանցումների եղանակով այդ աշխատակիցների անվամբ ելքագրված գումարներից ստացել են աշխատավարձի գումարներ՝ ամսական 60.000-75.000 ՀՀ դրամի չափով:
Մասնավորապես՝ հիշյալ պաշտոնատար անձինք 2014 թվականից մինչև 2020 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում օդերևութաբանական ստորաբաժանումներում աշխատանքի չհաճախած աշխատակիցների համար կազմել են կեղծ փաստաթղթեր, որոնցում տեղեկություններ են ներառվել նույն աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու, վերջիններիս աշխատաժամանակի և գործառութային պարտականությունները կատարված լինելու վերաբերյալ։
Հետո բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով` ներկայացրել են վճարման, որի արդյունքում կազմակերպության բյուջեից անհիմն դուրս են գրվել ընդհանուր` առանձնապես խոշոր չափերի շուրջ 30.700.000 ՀՀ դրամի չափով աշխատավարձի գումարներ, որից հետո, հիշյալ պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով դրանք հափշտակել են:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։
Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ` կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի կատարած արարքն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների, քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցության առ այն, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 163-րդ հոդվածի 1-ին մասով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածով սահմանված դատարանների (այսուհետ՝ Դատարան) բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Դեպարտամենտի կազմում ստեղծված ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնատար անձը 2018-2020 թթ. ընթացքում շահադիտական դրդումներից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մի շարք քաղաքացիների հրամանագրել է ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի տարբեր հաստիքներում:
Նա, հաստատապես տեղյակ լինելով վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին, կազմել, հաստատել և իր ստորագրությամբ վավերացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, բովանդակությամբ կեղծ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել աշխատակիցներ թվով 5 քաղաքացիների աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ, ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով, ներկայացրել է վճարման, որի արդյունքում պետական բյուջեից չաշխատած օրերի դիմաց որպես աշխատավարձի գումարներ անհիմն դուրս է գրվել առանձնապես խոշոր չափերով՝ 9.340.946 ՀՀ դրամ, որն էլ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով հափշտակել է:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Քրեական գործով Բարձրագույն դատական խորհրդին նախապես իրազեկելուց հետո քննչական գործողություններ են կատարվել ինչպես Սնանկության դատարանի վարչական շենքում, այնպես էլ՝ ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի փաստացի բնակության վայրում, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր անձանց անուններով ձևակերպված աշխատավարձի վճարային քարտեր, արտարժույթով առկա գումարներ, արտարժույթով գումարներ տրամադրելու վերաբերյալ գրառումներ պարունակող փաստաթղթեր, ինչպես նաև քրեական գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող այլ նյութեր:
2020 թ. հուլիսի 27-ին հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը, ով հարցաքննվել է կասկածյալի դատավարական կարգավիճակում և տվել խոստովանական ցուցմունքներ՝ ամբողջությամբ հատուցելով նաև պետությանը պատճառված վնասը:
Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու և արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված խնդիրներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ:
ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ հանրային կառավարման տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու, դրանք իսպառ բացառելու գործելաոճը կրելու է շարունակական բնույթ և Ծառայությունը ցուցաբերելու է առավել անհանդուրժողական մոտեցում՝ հատկապես հանրային միջոցների հափշտակության վերաբերյալ դեպքերով, և հորդորում է ցուցաբերել իրավահպատակ վարքագիծ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության իրավասու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2018թ. մարտի 1-ին ընդունված «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պարտավորված լինելով 2018թ. ապրիլի 1-ից արգելել «բաց թողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների, ինչպես նաև ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար բաց թողնելու նպատակով ՀՀ տարածք ներմուծելը, առանց նույն օրենքով սահմանված՝ որպես բացառություն նախատեսված հանգամանքների առկայության, շահադիտական դրդումներից ելնելով, թույլատրել են աջակողմյան ղեկային համակարգով ավտոմեքենաների ներմուծումը ՀՀ տարածք, որից հետո՝ 2020 թվականին, ավտոմեքենաների մաքսազերծումը և բացթողումը Հայաստանի Հանրապետություն:
Մինչ այդ, նույն պաշտոնատար անձանց կողմից մաքսազերծման համար լրացված փաստաթղթերում փաստացի աջակողմյան ղեկային համակարգի փոխարեն ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառվել ղեկային համակարգի տեղադիրքի վերաբերյալ՝ այն նշելով ձախակողմյան, որպիսի գործողությունների հետևանքով խաթարվել է պետական մարմնի՝ ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության հեղինակությունն ու համբավը, տրանսպորտային միջոցներ ներկրած և օրենքի ուժով մաքսազերծման հնարավորությունից զրկված քաղաքացիների իրավահավասարությունը՝ էական վնաս պատճառելով հասարակության և պետության իրավունքներին ու օրինական շահերին:
Վերոգրյալից բացի, նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև առ այն, որ ՀՀ ոստիկանության հաշվառման-քննական բաժանամունքների իրավասու պաշտոնատար անձինք, ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ N-1251-ն որոշմամբ սահմանված կարգով լիազորված լինելով տրանսպորտային միջոցները հաշվառել «զննության կայան-վճարման վայր-սպասարկման սրահ-փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահ» հոսքագծի եղանակով, ի թիվս այլնի, նույն ընթացակարգով պարտավորված լինելով զննել քաղաքացիների կողմից հաշվառման-քննական բաժանմունք ներկայացրած տրանսպորտային միջոցները և դրանց իրական տվյալները համեմատել փաստաթղթային տվյալների հետ, 2019-2020 թթ. ընթացքում, պարբերաբար, քաղաքացիների կողմից ՀՀ տարածք ներմուծված աջակողմյան ղեկային համակարգով ավտոմեքենաները, որպես ձախակողմյան ղեկային համակարգով տրանսպորտային միջոց հաշվառելու, ըստ այդմ դրանց սեփականության փաստը ճանապարհային ոստիկանությունում գրանցելու և հետագայում ՀՀ տարածքում անարգել տնօրինելու, տիրապետելու կամ օգտագործելու հնարավորություն տալու համար, ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդների միջոցով մեկ միասնական դիտավորությամբ, կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու համար, յուրաքանչյուր ավտոմեքենայի գրանցման համար ընդհանուր խոշոր չափերով կաշառք ստացած գումարների դիմաց օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ առանց փաստացի ստուգելու ավտոմեքենայի փաստաթղթերը և զննելու ավտոմեքենայի ղեկանիվի տեղադիրքը, հաստատապես համոզված լինելով ավտոմեքենաների՝ աջակողմյան ղեկային համակարգով աշխատելու հանգամանքի մասին, կազմված արձանագրություններում և հաշվառման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել ավտոմեքենաների՝ փաստացի ձախակողմյան ղեկային համակարգով աշխատելու վերաբերյալ և դրանց հիման վրա տվել ժամանակավոր հաշվառման համարանիշներ:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, ՀՀ քրեական օրենսգքրի 312-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կոռուպցիոն սխեմայում ներգրավված մյուս պաշտոնատար անձանց և քաղաքացիների ինքնությունները պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար:
ԱԱԾ մամուլի կենտրոն
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով՝ վերջին մեղադրյալի մասով նախաքննությունը:
Քննչական կոմիտեից հայտնում են՝ նախաքննությամբ պարզվել է, որ Էրեբունի վարչական շրջանի մի շարք բնակիչներ, խարդախությամբ ուրիշի գույքի տարբեր չափերի հափշտակություններ կատարելու դիտավորությամբ, դեռևս 2016 թվականին՝ տարբեր ժամանակահատվածներում, գրավատանը գրավադրել են ոչ պաշտոնական արտադրողների կողմից թողարկված, տարբեր մոդելների ավելի քան 100 բջջային հեռախոսներ՝ դրանք ներկայացնելով պաշտոնական արտադրողի կողմից թողարկված, և դրանց դիմաց խարդախությամբ ստացել առանձնապես խոշոր չափերի՝ 7.845.000 ՀՀ դրամ գումար:
Ըստ աղբյուրի, դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, միացվել մեկ վարույթում, որի նախաքննությունը կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:
Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են խարդախությամբ ուրիշի գույքի տարբեր չափերի հափշտակություններ կատարած անձանց շրջանակը և ինքնությունը:
Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրանցից չորսին ավելի վաղ մեղադրանք է առաջադրվել՝ գրավատան սեփականատիրոջից խարդախությամբ զգալի և խոշոր չափերի գումարներ հափշտակելու համար, և քրեական գործից անջատված այդ մասն ուղարկվել է դատարան:
Նախաքննության ընթացքում որոշում էր կայացվել` 6 անձի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին (քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե բացակայում է դիմողի բողոքը): Վերջիններս վերականգնել էին գրավատան սեփականատիրոջը պատճառած գույքային վնասը:
Իսկ քրեական գործով ևս մեկ մեղադրյալի՝ երևանաբնակ 37-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, կալանք դրվել գույքի վրա:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբոր և թիկնապահի կողմից ենթադրյալ ծեծի ենթարկված մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը իրավապահներին հայտնել է, որ ծեծի ենթարկվելուց հետո տևական ժամանակ սահմանափակվել է իր ազատ տեղաշարժը և ճնշումների արդյունքում՝ ստիպված է եղել ինչ–որ փաստաթղթի տակ ստորագրել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Կարապետյանի փաստաբան Վրեժ Խաչիկյանը։ Նա տեղեկացրեց, որ իր պաշտպանյալին դատաբժշկի ուղեգիր է տրամադրվել, իսկ քիչ առաջ էլ ավարտվել է դեպքի վայրի զննությունը։
Խաչիկյանը վստահեցրեց, որ իր պաշտպանյալի վրա մարմնական վնասվածքներ են առկա՝ այդ թվում՝ քթի սալջարդ։
«Իմ պաշտպանյալի խոսքով՝ իրեն ծեծի են ենթարկել, 200.000 ԱՄՆ դոլար գումար պահանջել, սպառնացել են իրեն և ընտանիքի անդամներին։ Որոշակի ժամանակով սահմանափակել են նաև նրա ազատ տեղաշարժը՝ թույլ չեն տվել հեռանալ, ինչպես նաև ստիպել են ինչ–որ թղթի տակ ստորագրել և քանի որ իմ պաշտպանյալը շոկային վիճակում է գտնվել, չի կարողացել կարդալ, թե ինչ թուղթ է դա»,–ասաց Խաչիկյանը՝ հավելելով, որ Կարապետյանը այս ամենի մասին ոստիկանության Էրեբունի բաժնում հաղորդում է ներկայացրել։
Փաստաբանը հայտնեց, որ լուսադեմին ոստիկանական բաժնում Կարապետյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ առաջին բուժօգնություն են ցուցաբերել, իսկ ավելի ուշ քթի միջնապատի վիրահատության ենթարկել։
Նշենք, որ դեպքի կապակցությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ավելի վաղ NEWS.am–ը գրել է, որ երեկ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող գրասենյակներից մեկում։
Մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը NEWS.am–ին հայտնեց, որ Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը Երևանի Զավարյան փողոցում գտնվող գրասենյակում (Նախկին Սիլաչի հյուրանոցի հարևանությամբ) թիկնապահի հետ ծեծի է ենթարկել իրեն։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետեւողականորեն շարունակում է հանրային ծառայության տարբեր բնագավառներում կոռուպցիոն դրսեւորումները բացահայտելու, դրանք արմատախիլ անելու գործելաոճը եւ միեւնույն ժամանակ կարեւորելով հանրային հետաքրքրություն ունեցող քրեական գործերով հանրությանը թույլատրելի չափով տեղեկատվություն տրամադրելու հանգամանքը, տեղեկացնում է, որ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նշված չարաշահումներին հանցակցելու, պաշտոնեական կեղծիքի, ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջացառումների եւ դրանց զուգահեռ ձեռնարկված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցության առ այն, որ ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, ինչպես նաեւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ որպես ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ ունենալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, 2019 թվականի ընթացքում 12.382.580 ՀՀ դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները եւ ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, ապա ձեռնամուխ է եղել անօրինական եկամուտները օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու միջոցով դրանց օրինական տեսք հաղորդելուն: Մասնավորապես, մտերիմ հարաբերություններ ունենալով նույն դատարանի մեկ այլ դատավորի եւ զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված իրենից որոշակի կախվածության մեջ գտնվող սնանկության գործերով կառավարիչ Ա. Խ.-ի հետ, վերջիններիցս տեղեկացել է քաղաքացիական գործով ԱՁ Ս. Ա.-ին սնանկ ճանաչելու եւ սնանկության վարույթի շրջանակներում՝ վերջինիս եւ նրա ընտանիքի անդամներին պատկանող անշարժ գույքի իրացման գործընթացի մասին: Նշված անշարժ գույքը՝ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանը, հնարավորինս էժան գնով ձեռք բերելու նպատակով, խնդրելու եւ համոզելու եղանակով դրդել է ԱՁ Ս. Ա.-ի սնանկության գործով կառավարիչ Ա. Խ.-ին, չարաշահելով լիազորությունները, խոչընդոտել հրապարակային սակարկությունների միջոցով նշված բնակարանի իրացման բնականոն գործընթացին, ինչն իրագործելու նպատակով 2018-2019թթ. ընթացքում Ա. Խ.-ն՝ չարաշահելով ոչ առեւտրային կազմակերպության ծառայողի իր լիազորությունները, ապակողմնորոշել է անշարժ գույքի ձեռքբերմամբ հետաքրքրված տարբեր անձանց՝ հայտնելով որ գույքը ձեռք է բերվելու համասեփականատերերի կողմից, հնարավոր գնորդներին զերծ է պահել օրինական կարգով աճուրդներին մասնակցելուց, այդ կերպ ապահովելով աճուրդների չկայանալը եւ դրանով պայմանվորված բնակարանի իրացման աճուրդի մեկնարկային գնի արհեստական նվազումը՝ 26. 400. 000 ՀՀ դրամից այն հասցնելով 12. 382. 000 ՀՀ դրամի:
Նույն ժամանակահատվածում ԱՁ Ս. Ա.-ի սնանկության վերաբերյալ գործը վարող ՀՀ սնանկության դատարանի դատավորը տեղյակ լինելով, որ նույն սնանկության գործով կառավարիչ Ա. Խ.-ի կողմից լիազորությունները չարաշահելու հետեւանքով խոչընդոտներ են հարուցվում հրապարակային սակարկությունների միջոցով անշարժ գույքի իրացման գործընթացի բնականոն ընթացքի համար, որի հետեւանքով ոչ իրավաչափ կերպով, արհեստականորեն նվազեցվում է բնակարանի մեկնարկային գինը, գործընկեր դատավորի խնդրանքը կատարելու, վերջինիս կողմից հնարավորինս էժան գնով անշարժ գույքի ձեռքբերումն ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով եւ ծառայողական պարտականությունները չկատարելով, Ա. Խ.-ի կողմից տեւական ժամանակ սնանկության գործընթացի վերաբերյալ օրենքով նախատեսված հաշվետվություններ չներկայացնելու պայմաններում որեւէ միջոց չի ձեռնարկել վերջինիս հանցավոր գործողությունները խափանելու եւ դրանց հետեւանքները վերացնելու ուղղությամբ:
Պաշտոնատար անձանց եւ ոչ առեւտրային կազմակերպության ծառայողի նկարագրված արարքների արդյունքում ՀՀ սնանկության դատարանի դատավորը նախնական համաձայնության գալով մորաքրոջ որդու՝ Տ. Մ.-ի հետ, վերջինիս հրահանգավորելով, ինչպես նաեւ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն եւ ֆինանսական միջոցներ, ապահովել է նրա մասնակցությունը Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող անշարժ գույքի իրացման համար 2019 թվականի սեպտեմբերի 27֊ին նշանակված աճուրդին: Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Տ. Մ.-ն, մասնակցելով նշված աճուրդին, 12.382.580 ՀՀ դրամով ձեռք է բերել նշված անշարժ գույքը, նույն թվականի հոկտեմբերի 8-ին կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի հիման վրա փաստացի դատավորին պատկանող նշված գույքի նկատմամբ գրանցվել է Տ. Մ.-ի սեփականության իրավունքը: Այդ կերպ դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը կարողացել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված 12.382.580 ՀՀ դրամը օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելով թաքցնել հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու դրամական միջոցների իրական ծագումը եւ խուսափել ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա դրամական միջոցները թաքցնելու համար նախատեսված իրավական հետեւանքներից:
Միեւնույն ժամանակ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողի խնդրանքով շարունակելով հանցավոր գործունեությունը՝ ԱՁ Ս. Ա.-ի սնանկության գործով դատավորը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, նշված բնակարանի տիրապետման համար առաջացած խոչընդոտները վերացնելու, մասնավորապես՝ նշված հասցեում բնակվող անձանց վտարումն իրականացնելուց հետո, սնանկության վարույթի ընթացքում բնակարանում առկա գույքը եւ իրերը հարկադրաբար բնակարանից հանելու նպատակով, 2020թ. փետրվարի 6-ին հանձնարարել է նույն սնանկության գործով կառավարիչ Ա. Խ.-ին Տ. Մ.-ից հետին ամսաթվով ստանալ համապատասխան դիմում, դրա բնօրինակը տրամադրել իրեն՝ սնանկության վարույթին կցելու, կայացվելիք ապօրինի դատական ակտի համար որոշակի հիմք ստեղծելու համար: Կատարելով դատավորի պահանջը Ա. Խ.-ն Տ. Մ.-ից ստացել է համապատասխան բովանդակությամբ դիմումը եւ այն փոխանցել սնանկության գործով դատավորին, իսկ վերջինս նշված դիմումը կցել է սնանկության գործի վարույթին: Մասնավորապես, Տ. Մ.-ից 2020 թվականի փետրվարի 6-ին ներկայացվել է դիմում, ինչն օգտագործելով փաստացի 2020 թվականի փետրվարի 6-ին կայացվել է դատական ակտ, որում որպես կայացման ամսաթիվ նշվել է 2020 թվականի փետրվարի 4-ը, այնուհետեւ՝ կեղծ տեղեկություններ պարունակող հիշյալ դատական ակտի հիման վրա 2020 թվականի փետրվարի 6-ին դատավորի կողմից տրվել է կատարողական թերթ՝ աճուրդի դրված եւ վաճառված անշարժ գույք հանդիսացող բնակարանում գտնվող կենցաղային իրերը (շարժական գույքը) դուրս բերելուն պարտավորեցնելու վերաբերյալ:
Նշված գործողությունների հետեւանքով խաթարվել է պետական մարմինների եւ ոչ առեւտրային կազմակերպության բնականոն գործունեությունը, կոպիտ կերպով խախտվել են այլ անձանց, այդ թվում՝ սնանկ ճանաչված անձի եւ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքի մյուս համասեփականատերերի իրավունքներն ու օրինական շահերը՝ առաջացնելով ծանր հետեւանքներ, այն է՝ առանձնապես խոշոր արժեք ունեցող անշարժ գույքը ապօրինի կերպով օտարվել է, այնուհետեւ հիմքեր են ստեղծվել այն ոչ իրավաչափ կերպով այլ անձի տիրապետմանն ու տնօրինմանը հանձնելու համար:
Բացի այդ, նույն քրեական գործով ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հանդիսանալով ինքնավար պաշտոն զբաղեցնող եւ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, պարտավոր լինելով օրենքով նախատեսված կարգով ժամանակին ներկայացնել ճշգրիտ հաշվետվություններ, հաշվետու ժամանակահատվածում՝ այն է 2017-2020թթ. ընթացքում, 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք (փոխարժեք՝ ՍՏՄ 475.81)՝ 47.581.000 ՀՀ դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները եւ ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, այսինքն՝ ապօրինի հարստացել է: Բացի այդ՝ նույն հաշվետու ժամանակահատվածների համար ներկայացված հայտարարագրերում ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը թաքցրել ու չի հայտարարագրել հայտարարագրման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով գույքի, դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ, ինչպես, նաեւ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները, գույքի նկատմամբ իրավունքը: Մասնավորապես, ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը, նպատակ ունենալով թաքցնել ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա գույքի, դրամական միջոցների հանցավոր ծագումը, նախնական համաձայնության գալով իր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող եւ դարձյալ ինքնավար պաշտոն զբաղեցնող, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց հետ, գիտակցելով վերջիններիս կողմից արդեն իսկ հայտարարագրված զգալի դրամական միջոցներ ունենալու փաստը, նպատակ ունենալով անօրինական եկամուտները օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու միջոցով դրանց օրինական տեսք հաղորդել, առաջարկել է կնքել 100.000 ԱՄՆ դոլար տրամադրելու վերաբերյալ փոխառության ձեւական պայմանագիր՝ այդ կերպ քողարկելով ինչպես դրամական միջոցների, այնպես էլ դրանց տնօրինման արդյունքում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ իրավունքի հանցավոր ծագումը եւ վերջնարդյունքում դրանց հաղորդել օրինական տեսք, որից հետո ստանալով վերջիններիս համաձայնությունը, պաշտոնատար անձի հետ կնքել է 100.000 ԱՄՆ դոլար ստանալու վերաբերյալ փոխառության ձեւական պայմանագիր: Այնուհետեւ նշված գումարն առձեռն փոխանցել է հիշյալ անձին, իսկ վերջինս, խոչընդոտները վերացնելու միջոցով օժանդակելով ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողին թաքցնել հանցավոր ճանապարհով ստացված գույքի ու դրամական միջոցների իրական ծագումը, այն մուտքագրել է հատուկ այդ նպատակով բանկում բացված հաշվին՝ այդ կերպ հանցավոր ճանապարհով ձեռք բերված 100.000 ԱՄՆ դոլարը շրջապտույտի մեջ դնելով եւ վերադարձնելով նույն անձին:
Մեջբերված բավարար փաստերը հաշվի առնելով՝ ՀՀ գլխավոր դատախազը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 164-րդ եւ 175-րդ հոդվածներով, ՀՀ դատական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ, 161-րդ եւ 163-րդ հոդվածներով եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով, միջնորդել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին՝ համաձայնություն տալ ՀՀ սնանկության դատարանի երկու դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու համար:
Ներկայացված միջնորդությունները ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նիստերում քննարկվել եւ բավարարվել են:
2020թ. հուլիսի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել սնանկության գործերով դատավորներից մեկին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-214-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալներ ներգրավվելու մասին:
Նկատի ունենալով, որ օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ հաղթահարվել են դատավորների անձեռնմխելիության արգելքը, վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել դատավորներին եւ միջնորդություն է հարուցվել Դատարան՝ սնանկության գործերով դատավորների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնցից մեկ դատավորի մասով քննարկվել եւ բավարարվել է:
Քրեական գործով Բարձրագույն դատական խորհրդին նախապես իրազեկելուց հետո քննչական գործողություններ են կատարվել ինչպես սնանկության դատարանի վարչական շենքում, այնպես էլ՝ սնանկության գործերով դատավորների փաստացի բնակության վայրերում, որի ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են տարբեր անձանց անուններով ձեւակերպված սեփականության իրավունքի գրանցման վկայականներ, ինչպես արտարժույթով, այնպես էլ ազգային արժույթով մեծ քանակի գումարներ, քրեական գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող այլ նյութեր:
Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, տուժող քաղաքացու խախտված օրինական իրավունքները եւ շահերը վերականգնելու, առերեւույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու եւ արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով մախատեսված խնդիրներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը հիշեցնում է, որ դեռեւս 2019 թվականի հոկտեմբերին սնանկ ճանաչված քաղաքացին ՀՀ կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ էր կատարել՝ դժգոհելով սնանկության վարույթի ընթացքում թույլ տրված չարաշահումներից եւ դրա արդյունքում ունեզրկման փաստից:
Միեւնույն ժամանակ Ծառայությունը տեղեկացնում է, որ ելնելով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներից, համաձայն որի քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որեւէ միջամտություն, քրեական գործի այս փուլում հավելյալ այլ տեղեկատվություն չի կարող տրամադրվել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.