23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր ՀՀ Ազգային Ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարեց, թե Թռչկանի ջրվեժի վրա ՀԷԿ կառուցելու բնապահպանական փորձաքննությունը չեղյալ է համարվել, իսկ ջրվեժի վերեւի մասում հողերի կատեգորիան փոխվել է: (Նշենք, որ բնապահպան ՀԿ ների բողոքի ակցիաների արդյունքում կառավարությունը նոյեմբերի 3-ի նիստում որոշում կայացրեց Թռչկանի ջրվեժը հայտարարել հատուկ պահպանվող տարածք):
Նախարարն ասաց այն` ինչ երկար ժամանակ պնդում էին Թռչանի ճակատագրով մտահոգ մարդիկ. «Եթե կառուցապատողը ցանկություն ունի ՀԷԿ կառուցել, ապա ջրառը պետք է իրականացնի ոչ թե ջրվեժի վերեւի մասից, այլ ներքեւի, սակայն այդ դեպքում կիրականացվի նոր փորձաքննություն: Ջրվեժի մոտից արդեն հեռացվել է տեխնիկան»:
Այսօր «Վարկած» մամուլի ակումբում փաստաբան Ստեփան Ոսկանյանը ներկայացրեց մի քանի աղմկահարույց գործեր, հնչեցրեց նաև մի շարք բարձրաստիճան ոստիկանների անուններ, որոնք առնչվել են մարտի 1-ի գործով կալանավորված անձանց հետ, կատարել խոշտանգումներ և ոչ միայն:
Քաղբանտարկյալ, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Ֆելիքս Գևորգյանին ձերբակալել են՝ ամենայն հավանականությամբ նրա հոր՝ Աջափնյակի ՀԱԿ նախընտրական շտաբի ղեկավարի վրա ճնշում գործադրելու համար. «Նրան ոչ միայն խոշտանգել են բերման ենթարկելիս, այլև բաժնում, և ստիպել են, որ իր վրա վերցնի Մարտի մեկի սպանություններից որևէ մեկը, սակայն երբ Ֆելիքս Գևորգյանը հրաժարվել է՝ նշելով, որ այդ գործով քաբանտարկյալ է եղել, նրան ստպել են իր վրա վերցնել մի շարք գողությունների մեղադրանք, որը խոշտանգումներից հետո նա ընդունել է»:
Փաստաբանը պատմեց, որ սեպտեմբերի 22-ին Զովունի գյուղի իր բնակարանից Ֆելիքս Գևորգյանին ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Արթուր Գևորգյանը, տեղակալ Արկադի Սահակյանը և ևս հինգ աշխատակիցներ ծեծով ու խոշտանգումներով բաժին են տեղափոխել նրան, առգրավել են տան բանալին, անձնագիրը, մինչև հիմա անգամ պարզ չէ՝ ունեցե՞լ են արդյոք դրա համար օրինական հիմք, թե ոչ: Փաստաբանը պատմեց, որ իր պաշտպանյալին բանտում կտտանքների են ենթարկել. «Ֆելիքսի ոտքերն այրել են շիկացած երկաթով, նրա ոտքի մի եղունգը չկա, նա նույնիսկ չէր կարողանում քայլել, այդ հետքերը ես տեսել եմ, և միջնորդություն եմ ներկայացրել փորձաքննություն իրականացնելու համար: Երեք օր առաջ փորձագետը եղել է մեկուսարանում, մի քանի օրից կստանանք փորձաքննության պատասխանները, և հուսով ենք, որ մեղավորները կպատժվեն »,- նշեց նա:
Ոսկանյանն անհիմն համարեց այն մեղադրանքները, որոնք ընդունել է Գևորգյանը՝ ֆիզիկական և հոգեբանական ճնշումների ազդեցությամբ: «Ելնելով մեղադրանքի բովանդակությունից ակնհայտ է, որ դրանք շինծու են: Ոչ կոնկրետ օրեր են նշված ոչ էլ գողությունների կոնկրետ վայրեր կան: Օրինակ, ինչ-որ շենքի հարևանությամբ գտնվող այգուց էլեկտրական շարժիչ է գողացվել, Երևանի ինչ-որ խանութի հարևանությամբ գտնվող շինությունից, բայց կոնկրետ շինությունը չի նշվում, ինչ-որ նկուղից, տասնհինգ թաղամասի ինչ որ կատյոլից…»,- նշեց փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
Նրա պնդմամբ՝ Ֆելիքս Գևորգյանն ընդունել է իր մեղքը միայն ծեծի և խոշտանգումներ արդյունքում, և միայն հետո պաշտպանի ներգրավումից հետո նա հրաժարվել է իր ցուցմունքներից:
Ստեփան Ոսկանյանը անդրադարձավ նաև մարտի 17-ին Ասկերանում զոհված զինծառայող Ահարոն Հայրապետյանի գործին, որի նախնական վարկածով զինվորը մահացել էր ադրբեջանցու կողմից արձակված գնդակից, այնուհետ մեղքն ընդունել էր Աշոտ Կոստանյանը՝ սպանվածի մտերիմ ընկերն ու ծառայակիցը:
«Տվյալ գործով իմ պաշտպանյալը ընդունել էր, որ իր կողմից անզգույշ կրակոցով է սպանել իր ընկերոջը, սակայն հետագայում՝ կարճ ժամանակ անց, հրաժարվել է իր ցուցմունքից և ասել, որ մեղքն ընդունել է ծեծի ու սպառնալիքների ազդեցությամբ,- ասաց փաստաբանը:- Այն բանից հետո, երբ մեր վերջին այցելության ժամանակ նա ծնողներին հասկացրել էր, որ իրեն բռնության են ենթարկում, երկրորդ անգամ ինձ չթույլատրեցին տեսակցել նրան, մտնել՝ պատճառաբանելով, թե իմ պահանջագիրը կնքված չէ: Անկեղծ ասած՝ ես առաջին անգամ Շուշիի բանտում իմացա, որ փաստաբանը պետք է կնիք ունենա»:
Նա պատմեց, որ հաջորդ օրը, այնուամենայնիվ, կարողացել է տեսակցել իր պաշտպանյալին ու իմացել է, որ նրան սպառնում են Շուշիի բանտի աշխատողները, իսկ քննչական բաժնի պետը, օգտագործելով իր լծակները, բանտի աշխատակիցների միջոցով ստիպել է Աշոտ Կոստանյանին ընդունել, թե ինքն է կրակոցն արձակել: «Այս գործում էլ շատ անհասկանալի բաներ կան, օրինակ այն, թե ինչպես է զենքը հայտնվել Կոստանյանի մոտ, եթե կրակոցի ժամանակ հեռու է եղել»,- նշեց փատաբանն, ավելացնելով, որ իր պաշտպանյալն այսօր էլ պնդում է, որ որևէ կապ չունի այդ կրակոցի հետ:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ, 71-ամյա Վոլոդյա Պողոսյանը նոյեմբերի 2-ին, ժամը 22:30-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում մահացել է: Նախնական ախտորոշումը` գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում (ինսուլտ):
Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վոլոդյա Պողոսյանը 2008-ի հուլիսի 8-ին, Հյուսիսային քրեական դատարանի կողմից դատապարտվել էր 6 տարի ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2 մասի 14 կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 12-ի սահմաններում, նույն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մահացել էր դատապարտյալ, 72-ամյա Նորայր Թումանյանը: Նախնական ախտորոշումը` սուր կորոնար սինդրոմ (ինֆարկտ): Նորայր Թումանյանը 2008-ի հուլիսի 14-ին Երեւանի քրեական դատարանի կողմից դատապարտվել էր 15 տարի ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2 մասի 5-րդ կետի (սպանություն), 185 հոդվածի 1 մասի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը), 34-104 հոդվածի 2-րդ մասի (սպանության փորձ) եւ 66 հոդվածի 4 կետի հատկանիշներով: Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ նիստում որոշեց վարչական վարույթներ հարուցել բնական հյութեր ներմուծող և արտադրող մի շարք տնտեսվարողների նկատմամբ, սակայն այդպես էլ չհրապարակեց այն ցանկը որը խախտել էր օրենքը:
Հիշեցնենք, որ երեկ ՏՄՊՊՀ –ից հայտնեցին, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կան հյութեր, որոնք պատրաստված են իրականում ավելի էժան մրգատեսակներից, սակայն համային տարբեր նյութերի կիրառման միջոցով իրացվում են ուրիշ մրգատեսակների անվան տակ: «Առանց շաքարի» գրառումը կրող մի շարք հյութերում էլ առկա է ավելացված շաքարի մեծ քանակություն: Օրինակ՝ բացահայտվել են դեպքեր, երբ «100%-անոց նարնջի հյութ» անվանումը կրող հյութը պարունակում է խնձոր: Բացահայտվել են նաև դեպքեր, երբ «100%-անոց բնական հյութ» անվանումը կրող հյութերը բացված են ջրի մեծ քանակությամբ, առկա են այլ նյութեր, որոնց դեպքում արդեն տվյալ հյութը չի կարող կոչվել բնական հյութ: Կան նաև դեպքեր, երբ հյութի վրա նշված է առանց կոնսերվանտների, սակայն դրանք իրականում պարունակում են որոշակի տեսակի կոնսերվանտներ:Այսպիսով, մի շարք տնտեսվարողներ սպառողներին և խաբելու միջոցով դրսևորում են անբարեխիղճ մրցակցություն`շուկայում ստանալով մրցակցային առավելություններ:
Այսօր մենք փորձեցինք ՏՄՊՊՀ –ից ճշտել թե որ տնտեսվարողների մասին է խոսքը և որ հյութերն են խաբեությամբ ու մոլորեցնելով հրամցվում սպառողին: Կառուցի աշխատակից Դավիթ Հովհաննիսյանը նախ ասաց, որ իրենք չեն կարող այս պահին ասել անուններ, քանի որ դեռ միայն վարույթ է հարուցված: Երբ ավարտվի գործընթացը սպառողին կտեղեկացվի անբարեխիղճ մրցակցող սյուբեկտների մասին:
Այս պարագայում, արդյո՞ք ճիշտ չէր լինի վարույթն ավարտել, նոր միայն հանրությանը տեղեկացնել, այդ մասին: Ինչ իմաստ ունի մարդկանց նախապես ասել հյութերը վատն են, ձեզ խաբում են, բայց սպասեք – տեսնենք:
ՌԴ պետդումայի մի խումբ պատգամավորներ օրինագիծ են նախաձեռնել, որը պարտավորեցնելու է միգրանտներին իմանալ ռուսերեն, եթե նրանք պատրաստվում են աշխատել բնակսպասարկման, առևտրի ու բնակչության կենցաղային սպասարկման ոլորտներում:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, համապատասխան օրենքում լրացումներ կատարելու դեպքում, որպես ռուսերենի իմացությունը հաստատող փաստաթղթեր կճանաչվեն կամ նախկին ԽՍՀՄ հանրապետություններից մեկի տարածքում կրթություն ստանալու մասին պետական վկայականը, կամ էլ ռուսաց լեզվի պետական թեստավորում անցնելու մասին սերտիֆիկատը:
Դարբաս գյուղում հորն ու կնոջը սպանած տղամարդը կալանավորվել է։ Ինչպես հայտնում են ոստիկանությունից, երեկ, ժամը 23.30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների շնորհիվ, Դարպաս գյուղի 1-ին փողոցի 2-րդ փակուղու թիվ 1 տնակի մոտակայքից Մարտուն Աբրահամյանը բերման է ենթարկվել ոստիկանության Վանաձորի բաժին: Մարտուն Աբրահամյանը կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին, ժամը 07.40-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մահացած վիճակում` շնչափողի կտրած վերքով և ճակատի վերքերով, Դարբաս գյուղից Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 60-ամյա Վահան Աբրահամյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 07.00-ի սահմաններում, 34-ամյա Մարտուն Աբրահամյանը գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, տանը, գրպանի դանակով, սպանել էր 29-ամյա կնոջը` Արմենուհի Շիրինյանին, այնուհետև, նույն հասցեում գտնվող տնակում, նույն դանակով հարվածներ էր հասցրել իր հորը` Վահան Աբրահամյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:
Մարտուն Աբրահամյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Մեծ Բրիտանիայում դեկտեմբերի 5-ից օրենքով կթույլատրվի միասեռականների ամուսնության գրանցումը եկեղեցում: Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը` վկայակոչելով Սեռերի իրավահավասարության նախարարության իր անանուն աղբյուրները` նշելով, որ եկեղեցիներին չեն պարտադրի նման ամուսնություններ կնքել: Ներկայում լեսբուհիների և գեյերի ամուսնությունը եկեղեցում օրենքով արգելվում է:
Սակայն անգլիկան եկեղեցին արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում իր օրհնությունը տալ համասեռամոլներին: Միաժամանակ, եկեղեցականները մտավախություն են հայտնել, որ ապագայում սեռական փոքրամասնության ներկայացուցիչների համար կարեղ է օրենք ընդունվել, որով նրանք կկարողանան դատի տալ քահանաներին` ամուսնությունը չգրանցելու համար:
Ներկայում Մեծ Բրիտանիայում ամուսնություն է համարվում տղամարդու և կնոջ միությունը, իսկ միասեռականների համար օգտագործվում է «քաղաքացիական զուգընկեր» տերմինը:
Լոռիի մարզի Դարպաս գյուղում ժամը 7-ի սահմաններում դաժանաբար սպանվել են երկու անձիք:
Դեպքի վայրից news.am –ի թղթակիցը հայտնել է, որ նախնական տեղեկություններով որդին սպանել է հորը` 60-ամյա Վահան Աբրահամյանին եւ կնոջը` 29-ամյա Արմինե Շիրինյանին:
Կասկածյալը` 34-ամյա Մարտին Աբրահամյանը դիմել է փախուստի:
Հարեւանները պատմել են, որ ընտանիքը բաղկացած է 7 անձից: Մարտին Աբրահամյանը կոշկակար է եղել եւ հոգեկան շեղումներ է ունեցել: Հանցագործությունը նա կատարել է դանակով:
Դեպքի վայրում այս պահին աշխատանքներ են իրականացնում ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները, դիակները տեղափոխվել են դիահերձարան:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանպարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը նախ ասաց, որ ԱՊՊԱ մասին օրենքում հնարավոր է փոփոխություններ կատարվեն։
Վթարների դեպքում ԱՊՊԱ-ի դեպքի վայր հասնելու պատճառով մեքենաները ժամեր շարունակ թողնվում են անշարժ դիրքով, ինչն էլ խոչընդոտում է երթևեկությունը, լրացուցիչ անհարմարություններ ստեղծելով: Ուստի այս հարցի լուծումը գտնելը խիստ անհրաժեշտ էր.
«Մենք առաջարկություններով ենք հանդես եկել ԱՊՊԱ բյուրոյին՝ ԱՊՊԱ ձևակերպումները ինչ-որ չափով հեշտացնելու ուղղությամբ, և հնարավոր է, որ օրենքում փոփոխություններ լինեն այն մասով, որ ճանապարհային ոստիկանը դեպքի վայր հասնելուց և մեքենաները լուսանկարելուց հետո անմիջապես տեղափոխի վթարի ենթարկված այդ մեքենաները, որը լուրջ բարեփոխում կլինի այդ ոլորտում»,- ասաց Սարգսյանը`նշելով, որ գործընթացի հիմքը լինելու է ոստիկանի կողմից արված լուսանկարը, որին կհետևեն մնացած գործընթացները:
Երեկ քրեական գործերով Վերաքննիչ դատարանում (նախագահող` Արմեն Դանիելյան) ավարտվեց «թրաֆիկինգի գործը», որով Գոհար Կիրակոսյանը մեղադրվում էր քննությամբ պարզված ոմն Ալիի և ՀՀ քաղաքացի Ագապի Ասոյանի հետ ստեղծելով հանցավոր կազմակերպված խումբ, 2004թ. ընթացքում խարդախությամբ հավաքագրել են ՀՀ քաղաքացիներ ու Թուրքիայի Տրապիզոն քաղաքում աշխատելու պատրվակով, ենթարկել սեռական պարտադրանքի:
Դատարանը որոշեց Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի 12.07.2011թ. կայացրած դատավճիռը թողնել նույնը. Ամբաստանյալներ Գայանե Մելքոնյանին և Հասմիկ Քարամյանին տրված 7 ական և Ալեքսան Կիրակոսյանի 4 տարվա ազատազրկում պատժաչափերը թողնվեցին անփոփոխ:
Աննա Ալեքսանյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.