29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՄԻ ԽՈՒՄԲ ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՑ
Մեծարգո ՀՀ նախագահ պրն Սերժ Սարգսյան
Մեծարգո ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան.
Թույլ տվեք մեզ` մի խումբ ցմահ դատապարտյալներս, Ձեր ուշադրությունը հրավիրել մի ցավոտ խնդրի վրա: Բանն այն է, որ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից մշակված և 2011թ-ի մայիսի 23-ին ԱԺ կողմից ընդունված «Քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանվեց որոշակի ժամկետով ազատազրկման առավելագույն նոր պատժաչափ` 20 տարի` նախկին 15-ի փոխարեն:
Ըստ շատ մասնագետների, օրենքի հիշյալ դրույթը մեղմացում է հենց ցմահ դատապարտյալների պարագայում: Դա են հուշում նաև օրենքում տեղ գտած հիմնավորումները. «Շատ դեպքերում կատարված արարքի համար ցմահ ազատազրկումը կարող է լինել խիստ պատիժ, բայց միաժամանակ, 15 տարի ազատազրկումն էլ մեղմ պատիժ է: Հաճախ վերոհիշյալ հոդվածներով դատարանները պատիժ նշանակելիս գտնում են, որ հանցանք կատարած անձի համար 15 տարի ազատազրկումը մեղմ պատիժ է և գերադասում են նշանակել ցմահ ազատազրկմում, մինչդեռ եթե ազատազրկման վերին սահմանը լինի 20 տարին, ապա ցմահ ազատազրկվածների թիվը կնվազի, որի արդյունքում հնարավոր կլինի կանխատեսել հանցագործի ուղղումը և նրա վերադարձը հասարակություն»:
Մինչ օրենքի ընդունումը ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն իր հարցազրույցում նշել էր. «Մեր քրեական պատժողական քաղաքականության մեջ անհամաչափության էր հասցված ազատազրկման առավելագույն չափի և ցմահ ազատազրկման միջև տարբերությունը: Եթե ոչ 15 տարի` ուրեմն ցմահ ազատազրկում: Այսօր մենք արդեն ունենք 99 ցմահ ազատազրկման դատապարտված, ինչը բավական մեծ թիվ է: Շատ դեպքերում պատիժը որոշելիս չէին կարողանում անհատականացնել պատժաչափը, հանցագործի անձին և հանրության համար վտանգավորության աստիճանին համարժեք կիրառել համապատասխան պատժամիջոց: Նախագիծը համապատասխանեցված է միջազգային փորձին և իր մոտեցմամբ՝ նաև մեղադրյալների շահերին»: Աղվան Հովսեփյանը կարծիք էր հայտնել, որ ցմահ ազատազրկումը, իրոք, կդառնա խստագույն պատժամիջոց՝ նախատեսված այն հանցագործների համար, որոնց ուղղումն այլ կերպ հնարավոր չի համարվի:
Օրենքի ընդունումից հետո 42 ցմահ դատապարտյալներ դիմել են դատարաններ իրենց պատժաչափերի վերանայման ու հոդվածների համապատասխանեցման խնդրանքով: Ճիշտ է` մեր միջնորդությունները քննվում են, դատական դեպարտամենտից կանչվում են քրեական գործերը, տեղի է ունենում հոդվածների համապատասխանեցում, սակայն ցմահ ազատազրկում պատժաչափը մնում է անփոփոխ: Անգամ դատախազներն իրենց խոսքում նշում են, թե օրենքի փոփոխությունը ոչ թե մեղմացում, այլ խստացում է և հետադարձ ուժ ունենալ չի կարող:
Այնինչ շատ իրավաբաններ նշում են, որ օրենքը խստացում է միայն որոշակի ժամկետով ազատազրկվածների պարագայում, բայց բոլորովին այլ` ցմահ դատապարտյալների տեսանկյունից:
Նրանք ընդգծում են. «Մեղմացում ասելով՝ չպետք է հասկանալ միայն պատժի ժամկետը կրճատող օրենքը: Եթե դատենք այդ տրամաբանությամբ, ապա ո՞րն է այդ դեպքում ցմահ ազատազրկումը մեղմացնող օրենքը: Ի տարբերություն նախկին քրեական օրենսգրքի, գործող քրեական օրենսգիրքն ավելի հստակ է սահմանել, որ անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նույնպես ունի հետադարձ ուժ: Այսինքն` ցանկացած օրենսդրական փոփոխություն, եթե որևէ կերպ նախատեսում է ավելի մեղմ մոտեցում, ապա այն անպայման պետք է ունենա հետադարձ ուժ»:
Գործող ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն:
Սրանից հետևում է, որ եթե մենք դատապարտվեինք Քրեական օրենսգրքի վերոնշյալ փոփոխություններից հետո, ապա միգուցե մեզանից որոշների համար կարող էր որպես պատիժ չսահմանվել ցմահ ազատազրկումը, այլ, օրինակ` 16,17,18…այսինքն` մինչև 20 տարի պատժաչափ, ինչպես և նախատեսում է օրենքի ներկայիս փոփոխությունը:
Պարզ ու տրամաբանական հարց է առաջանում. արդյո՞ք նորանկախ Հայաստանի պատմության 20 տարիների ընթացքում արդեն 100-ից անցնող մահապատժացմահականների բանակում չկան այնպիսինները, ում արարքին համարժեք կլիներ ոչ թե մահապատիժը (ապա վերափոխումը ցմահ ազատազրկման), այլ 16-20 տարիների միջակայքում ընկած պատժաչափը: Եթե այդպես է, ապա հենց օրենքի փոփոխության մեջ տեղ գտած հիմնավորումները իրականությանը չեն համապատասխանում, ավելին` նման փոփախության անհրաժեշտություն չկար:
Գտնում ենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ սա եզակի իրավական, բացառիկ հնարավորություն է օրենքի տառին համապատասխան, ի վերջո, ցմահ դատապարտյալների քրեական գործերի ԱՆՀԱՏԱԿԱՆ վերանայման միջոցով (որի նախադեպը մենք չունենք), ըստ արարքի ծանրության աստիճանի, որոշ դեպքերում ցմահ ազատազրկումը փոխարինել կոնկրետ տարիների տեսքով պատժաչափերի, ինչպես դա արվել է պրոսովետական որոշ երկրներում /Ռուսաստան,Վրաստան…/` մահապատժից հրաժարումի ժամանակ: Այդպիսով` նաև փոքր-ինչ կնվազի Հայաստանում ցմահ դատապարտյալների թիվը, որն, ինչպես ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է նշել, մտահոգիչ է:
Հասկանալի է նաև այն հանգամանքը, որ առաջին ատյանի դատարանի իրավասությունների մեջ չի մտնում դատական ակտերի վերանայման գործառույթը, ուստի վերադաս դատական ատյաններում մենք ակնկալում ենք մեր քրեական գործերի վերանայումները Քրեական օրենսգրքի ընձեռած վերը նշված բացառիկ հնարավորության հիմքով:
Հ.Գ. Եթե դատարաններում շարունակվի մեր գործերի զուտ ֆորմալ վերանայման գործընթացը, ապա մենք ստիպված կդիմենք բողոքի ծայրահեղ մեթոդի` հացադուլի:
ՄԻ ԽՈՒՄԲ ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՑ
«ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ
Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունիի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Միհրան Քեշիշյանը սույն թվականի նոյեմբերի 14-ին կամովին ներկայացել է նախաքննական մարմնին:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Քեշիշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, քաղ. Ք.Ա.-ին թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ էրեբունիի քննչական բաժնում քննվող գործով քրեական պատասխանատվությունից ազատելու դիմաց միջնորդի միջոցով 2011թ. հոկտեմբերին նրանից ստացել է առանձնապես խոշոր չափի՝ 12.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Միհրան Քեշիշյանը նախաքննություն իրականացնող մարմնին է ներկայացրել որպես կաշառք ստացած գումարը: Նա կատարած արարքի համար կալանավորվել է։
Երեկ նախաքննական մարմին կամոցի ներկայացել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Միհրան Քեշիշյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա 2011թ. նոյեմբերի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել միջնորդների միջոցով քաղաքացի Ք.Ա-ին քրեական պատասխանատվությունից ազատելու համար Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միհրան Քեշիշյանին 13.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու դեպքի առթիվ:
Նախաքննությունը շարունակվում է:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կքննվի Ռուսաստանի Դաշնության դաշնային անվտանգության ծառայության (ՌԴ ԴԱԾ) սահմանապահ վարչության թիվ N զորամասի ենթասպաների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Դեռևս 2010թ. հոկտեմբերի 23-ին Հայաստանում ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության ռադիոկենտրոնի հանգստյան սենյակում վերակարգի անդամներ, թիվ N զորամասի ենթասպաներ Ա. Զախարյանի և Ա. Ենոքյանի դիակները հայտնաբերելու դեպքի առթիվ ՌԴ դատախազությանն առընթեր քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ 2-րդ մասի «ա» կետով: Նկատի ունենալով որ հանցագործությունը կատարվել է Հայաստանի տարածքում, իսկ հանցագործություն կատարած անձը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, ՌԴ դատախազությունը քրեական գործն ուղարկել է Հայաստանի դատախազություն, որով նախաքննության հետագա կատարումը ՀՀ գլխավոր դատախազի` 2010թ. նոյեմբերի 4-ի ցուցումով հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը:
Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Մ. Բաշչկովը 2009թ. նոյեմբեր ամսին «Յունիբանկ» ՓԲ ընկերությունից 6 000 000 դրամի չափով վարկ է վերցրել` որպես գրավ թողնելով իր բնակարանը: Այլ պարտքեր ևս ունենալով, ինչպես նաև բանկային տոկոսները մարելու համար` 2010թ. գարնանը իր բանակային ընկերոջից` ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության թիվ N զորամասի ենթասպա Ա.Զախարյանից վերցրել է 20 000 ՌԴ ռուբլի պարտք, որի մի մասը որոշ ժամանակ անց վերադարձրել է` պարտք մնալով 150 000 ՀՀ դրամ:
Չկարողանալով վերադարձնել պարտք-գումարը և այդ առիթով վիճելով Ա. Զախարյանի հետ` Մ. Բաշչկովը պլանավորել է վերջինիս շահադիտական դրդումներով սպանությունը: Մ.Բաշչկովը, նախօրոք իմանալով, որ Ա. Զախարյանը 2010թ. հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ծառայություն է իրականացնելու Նուբարաշեն վարչական շրջանի տարածքում տեղակայված Հայաստանում ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության թիվ N զորամասի ռադիոկենտրոնում, հոկտեմբերի 23-ին` ժամը 00:30-ից մինչև 00:49 ընկած ժամանակահատվածում, հաղթահարելով ռազմական օբյեկտի ինժեներատեխնիկական արգելքները, ներխուժել է զորամասի տարածք, մուտք գործել ռադիոկենտրոնի շենք և մտնելով ննջասենյակ` հարձակվել է Ա. Զախարյանի վրա:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Մ. Բաշչկովը ծակող–կտրող գործիքով Արմեն Զախարյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ հասցնելով` սպանել է նրան: Այնուհետև նույն գործիքով սպանել է նաև սենյակում հանգստացող և այդ պահին ընկերոջն օգնության հասած ենթասպա Արթուր Ենոքյանին:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Միխայիլ Բաշչկովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց շահադիտական դրդումներով սպանելը):
Քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատվել է դատավարական ղեկավարումն իրականացնող դատախազի կողմից և այն ըստ էության քննելու համար 20.10.2011թ. ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում Միխայիլ Բաշչկովն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն:
Քրեական գործով դատական նիստը նշանակված է 2011թ. նոյեմբերի 17-ին:
Վրացական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ձերբակալվել է «Վրաստանի երկաթուղիներ» ընկերության Թբիլիսիի վարչության պետ Գեորգի Ռտվելաձեն ընկերության միջոցներն անօրինական օգտագործելու կասկածանքով։
Ռտվելաձեին մեղադրում են «Վրաստանի երկաթուղիներ» ընկերությանը 210 հազար լարիի (128 հազար ԱՄՆ դոլար) վնաս հասցնելու մեջ:
Պաշտոնական դիրքի չարաշահման համար մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում Ռտվելաձեի 4 հանցակիցներին, որոնք նույն ընկերության աշխատակիցներ են և ձերբակալվել են նրա հետ միասին։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ 2012 թ. հունվարից գործարարները պետական գնումներին կարող են մասնակցել էլեկտրոնային եղանակով:
Պետական գնումների այդ եղանակը, ըստ նախարարի, հնարավորություն են տալիս վերացնել կոռուպցիան, նվազագույնի հասցնել չինովնիկների միջամտությունը գնումների գործընթացին: Ըստ նրա, դա կօգնի էապես նվազեցնելու թղթատարությունը:
Հետաքրքիր է, պետական գնումների գործակալության պետը` Հակոբ Բերգլարյանն է նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կրտսեր եղբայրը: Նա ի պատասխան մեր հարցի` ներկայացնել պետգնումների մասին տեղեկություններ, ասաց, որ գործակալությունում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում:
Գաբրիելյանը նշեց, որ բոլոր գործարար առաջարկները պետք է գրանցվեն ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոնում: Դա, փաստորեն, միակ «թղթային» պահանջն է: Հարց է ծագում, իսկ ինչո՞ւ են առանձին կառույց հանդիսացող գործակալության թղթային պահանջները ձևակերպվում նախարարությունում:
Ըստ նախարարի կառավարությունը Հայաստանի ամենախոշոր գնորդն է` պետական գնումների տարեկան ծավալը մոտ 450 մլրդ դրամ է, կամ բյուջեի ծախսերի մոտ 45 տոկոսը: Սակայն մյուս գնումների մասին, որոնք կատարվում են տենդերների միջոցով, երբևէ չի բարձրաձայնվում:
Ոստիկանները օդանավակայանում ուղեւորուհիներից մեկի ձեռքի պայուսակից փամփուշտ են գտել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 13-ին, ժամը 05.30-ին, ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու եւ տեղափոխելու կասկածանքով, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, օդանավակայանի հատուկ զննման ծառայության աշխատակիցների հետ համատեղ, սրահից բերման են ենթարկել Երեւան-Վիեննա չվերթի ուղեւորուհիներից մեկին, ում ձեռքի պայուսակի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի ատրճանակի 1 փամփուշտ:
Հայտնաբերված փամփուշտն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Քրեական գործերով վերաքննիչ դատարանում (Նախագահող Սերժիկ Ավետիսյան) երեկ շարունակվեց Ղարիբյան եղբայրների հակամարտության գործով արդեն մեկ տարի ութ ամիս տևող դատավարությունը:
Այս անգամ ևս նիստին չէր ներկայացել «տուժող» Վարշամ Ղարիբյանն ու իր ներկայացուցիչներից մեկը` Ա. Շահբազյանը:
Ըստ մեղադրանքի` ավագ եղբայրը, եղբայրական կապերի օգտագործմամբ չարաշահելով կրտսեր եղբոր վստահությունը, 2005թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում `«Շանթ Պլյուս» ՍՊ անունով կատարել է մի շարք գործարքներ և ձեռք բերել տրանսպորտային միջոցներ`(Կամազ 5511 մակնիշի և Մերսեդես Բենց 220-S-430)` վերջինիս պատճառելով 16.800.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքային վնաս` հափշտակելով Վարշամ Ղարիբյանի կողմից գնված ավտոմեքենաները:
Սակայն Աջափնյակ և Դավթաշեն ընդհանուր իրավասության դատարանը սույն թվականի օգոստոսի 22-ին կայացրած դատավճռով անհիմն է համարել Վարշամ Ղարիբյանի մեղադրանքները և ավագ եղբորը` Մանվել Արամի Ղարիբյանին ՀՀ օրենսգրքի 178| 3-րդ մասի 1 կետով և 325 հոդվածի 1 մասով ճանաչվել է անպարտելի ու հաստատվել է նրա անմեղությունը:
Ինչի դեմ վերաքննիչ բողոք էին բերել և, մեղադրող Նաիրի Ավագյանը և, կրտսեր Ղարիբյանը:
Մանվել Ղարիբյանի պաշտպան Հայկ Ալումյանը համառոտ ներկայացրեց իր վերաքննիչ բողոքը, նշելով որ, գրավոր կերպով ամեն ինչ ավելի հանգամանալից է ներկայացվել դատարան, միայն դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, թե` «Մեղադրողի ու չակերտավոր տուժող ներկայացվող Վ.Ղարիբյանի պաշտպանների վերաքննիչ բողոքներն ինչ որ տարօրինակ կերպով համընկում են», Դատարանին ներկայցնելով իր կողմից դուրս բերված բառացի համընկնումները` մոտավորապես 5 էջի սահմաններում, պաշտպանը միջնորդեց դատարանին, այս փաստը հաշվի առնել ու կցել գործին:
Ըստ պաշտպան Ալումյանի` այս համընկնումները փաստում են, որ` կամ մեղադրող կողմն է վերցրել տուժող կողմի վերաքննիչ բողոքը, կամ միասին են գրել, կամ հակառակը`զույգ փաստաբաններն են որոշակի փոփոխություններով սեփականացրել դատախազի գրածը:
Նա ասաց, որ եթե մեղադրող կողմն է գրել, փաստում է այն, որ մեղադրողը տուժող ներկայացված կողմին իրավաբանական օգնություն է ցույց տվել, որը դուրս է օրենքի սահմաններից:
Ալումյանը դուրս բերված համընկնումները պատրաստ էր տրամադրել պաշտպան Շահվերդյանին և մեղադրողին, սակայն վերջինիս նյարդերը տեղի տվեցին ու նա կտրականապես հրաժարվեց .«Ինձ ոչինչ էլ պետք չի, քանի որ իմ բողոքը կառուցել եմ ինքս. ոչ մեկից չեմ օգտվել, կարող է զուգադիպություններ կան, բայց դա չի նշանակում, որ մեղադրողը իրավաբանական օգնություն է ցույց տվել տուժող կողմին: Ես պետության ներկայացուցիչն եմ, ինչպես կարող եմ ոչ արդարացի լինել: Պաշտպանի միջնորդությունը անհիմն է ու ենթակա է մերժման ու ես պնդում եմ իմ բողոքը»:
Ի տարբերություն պետության ներկայացուցչի, Վ.Ղարիբյանի պաշտպան Գ Շահվերդյանը այնքան երկար- բարակ խոսեց այս փաստի շուրջ, խճճվելով ու բուն հիմնավորումներ չգտնելով, կցկտուր ու նախադասության սկիզբն ու վերջը խառնելով այնքան անհասկանալի բաներ ասաց, որ դատավորը ստիպված միջամտեց, ու դատարանի օգնությամբ վերջում ի մի բերեց իր խոսքը. «Մեզանից ոչ մեկ արտագրություն չի արել. պարզ է, որ նմանություններ կլինեն ,սակայն սա դեռ կրկնություն չէ», — ասաց Շահվերդյանը:
Դատարանը մերժեց պաշտպան Հ. Ալումյանի միջնորդությունը` նշելով, որ Վերաքննիչ դատարանի իրավասության մեջ չի մտնում բացարկ ներկայացնել մեղադրողին:
Այնուհետև դատարանի հարցերին պատասխանեց Մանվել Ղարիբյանը, հարցը վերաբերվում էր նրա ստորագրությունը կեղծելուն. «Այդ պայմանագրում դրված ստորագրությունը, իրոք, նման է իմ ստորագրությանը, հնարավոր է նաև, որ ես եմ ստորագրել, բայց հստակ չեմ հիշում: Շատ հնարավոր է, որ ստորագրած լինի նաև Վարշամը, քանի որ մենք վստահում էինք իրար և նման առիթներ եղել են. չէ որ եղբայրներ ենք, վստահություն կար այն ժամանակ: Իսկ ինչ վերաբերում է Մերսեդես ավտոմեքենային, այն այժմ Վարշամի կնոջ եղբոր ավտոտնակում է, սակայն հարկադիրը այն գտել և կալանքի տակ է դրել: Մյուս 400 ավտոմեքենաները, որ շահագործվում է մեր ՍՊԸ-ի կողմից իրենց նույն տեղում են, և Վարշամը այն ազատորեն այժմ էլ օգտագործում է, ես թույլ եմ տվել դա: Մեքենայի գումարը միանշանակ ես եմ վճարել. էդ թվերին եղբայրս այդ քանակի գումար չէր էլ կարող ունենալ, դա վճարվել է իմ ընկերության կասսայից: Հնարավոր չէ, որ այդքան մեքենաներ ունենամ ու աչք դնեմ մի մեքենայի վրա, որն այժմ 500 դոլարի արժեք էլ նույնիսկ չունի»:
Դատարանը հետաքրքիր մի հարց բարձրացրեց. նշելով սակայն, որ հարցը իրավական որևէ հիմք չունի և միայն մարդկային առումով է ուղղվում. «Արդյո՞ք հաշտության որևէ եզր չկա. վերջիվերջո եղբայրներ եք»:
Ավագ Ղարիբյանի պատասխանում վիրավորանք ու դառնություն կար .«Ինչպե՞ս կարող ենք հաշտվել մի մարդու հետ, ով հանուն շահի ուրացել է հարազատությունը: Նա նույնիսկ մեր մյուս եղբոր վրա է գործեր հարուցել և ուզում է խլել մեր համատեղ ունեցվածքը: Նա այժմ լավ հովանավոր ունի, ու չի ուզում հաշտվի: Շատերն են փորձել հաշտեցնել, բայց զուր ջանքեր են եղել: Վարշամը մեզանից թալանել է ամբողջ գույքը, ապօրինի հանել մեր հայրական տան գրանցումից: 50 տարի միասին ենք ապրել մեր հայրական տանը ու հիմա ինչ` նա մեզ վռնդել է տանից, այսքանից հետո ի՞նչ հաշտության մասին է խոսքը»:
Դատական նիստը հետաձգվեց:
Ռոստովի իրավապահ մարմինների օպերատիվ-հետախուզական աշխատանքի արդյունքում ձերբակալվել են հայերից կազմված հանցավոր խմբավորման անդամներ: Մինչ այդ ոստիկանությունն ահազանգ էր ստացել այն մասին, որ հանցագործություն իրականացնելու նպատակով Սմոլենսկի մարզից Ռոստով են ժամանել Հայաստանի երեք քաղաքացիներ: Նախնական տեղեկություններով, նրանց թիրախը պիտի դառնային թանկարժեք ավտոմեքենաները: Քաղաքի Կիրովի շրջանի տարածքում հայերը ձերբակալվեցին: Խուզարկության ժամանակ նրանց մոտ հայտնաբերվեց նաև 75 գրամ հաշիշ: Եթե դատարանն ապացուցի վերջիններիս մեղքը, ապա նրանց սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները պարզել են, որ Գվինեայի Հանրապետության քաղաքացի, 29-ամյա Անժելա Ք.-ն 2011թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀՀ 3 քաղաքացիների էժան ավիատոմսեր վաճառելու պատրվակով, օժանդակել է Տանզանիայում բնակվող ոմն Ռոդրիգեի հանցավոր ճանապարհով ստացված գումարներն օրինականացնելուն, վերջինիս կողմից այլ քաղաքացիներին պատկանող բանկային քարտերից «Սիբիր» ավիաընկերությանը տոմսերի ամբողջ գինը փոխանցելու և ՀՀ-ում ուղևորներից կանխիկ գումարը վերցնելու եղանակով, որի արդյունքում օրինականացվել է հանցավոր ճանապարհով ստացված 170 դոլար և փորձ է կատարվել օրինականացնելու նույն եղանակով ստացված ևս 300 դոլար: Կատարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.