29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Թաիլանդի բնակիչ Ամպոն Տանգնոպակուն դատապարտվել է 20 տարվա ազատազրկման sms հաղորդագրության համար: Խնդիրը նրանում է, որ հաղորդագրությունում նա վիրավորել է պետության թագավորին:
Հղում անելով Agence France-Presse-ին Lenta.ru-ն գրում է, որ դատարանն ապացուցել է, որ 2010թ-ի մայիսին Ամպոնը թագավորի անձը վիրավրող մի քանի sms է ուղարկել այն ժամանակվա վարչապետի անձնական քարտուղարին: Թեև դրանց բովանդակությունը չի հրապարակվում:
Տղամարդուն ձերբակալել են 2010թ-ի օգոստոսին, դատարանում նա իր մեղքը չի ընդունել և հիմա ունի ընդամենը մեկ ամիս ժամանակ, որպեսզի փորձի բեկանել դատական վճիռը:
Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ N զորամասից ՊՆ Աբովյանի ռազմական ոստիկանության բաժին 2011թ. նոյեմբերի 20-ին հեռախոսագիր է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 19:20-ի սահմաններում քաղաքացիական անձանց կողմից վրաերթի է ենթարկվել նույն զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Արմեն Սանթոյանը:
Ըստ ՊՆ քննչական ծառայության, ՊՆ Աբովյանի Ռազմական ոստիկանության բաժնից ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնին 2011թ. նոյեմբերի 20-ին տրված հաղորդման համաձայն՝ նույն օրը նշված բաժնի կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2011թ. նոյեմբերի 20-ին, ժամը 19:00-ի սահմաններում N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Հ.Հարությունյանին տեսակցելու է եկել նրա ավագ եղբայրը՝ Հայկ Հարությունյանը, իր ընկերների հետ, որոնք ցանկացել են մուտք գործել զորամաս, եւ արդյունքում զորամասի զինծառայողների եւ քաղաքացիական անձանց միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի:
Ծեծկռտուքի ընթացքում զորամասի ժամկետային զինծառայողներ Գարուշ Վաղարշակյանը, Սամվել Խուդոյանը, Հարություն Սեդրակյանը ստացել են մարմնական վնասվածքներ: Քաղաքացիական անձինք փախուստի են դիմել, որի ընթացքում իրենց ավտոմեքենայով վրաերթի են ենթարկել ժամկետային զինծառայող Ա.Սանթոյանին, ով այնուհետեւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի քաղաքային հիվանդանոց: Այնտեղից վերջինս տեղափոխվել է ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Ծեծկռտուքի ընթացքում մարմնական վնասվածք է ստացել նաեւ քաղաքացի Հարություն Ռուբիկի Թորոսյանը, որը տեղափոխվել է Աբովյանի քաղաքային հիվանդանոց, իսկ այնուհետեւ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է նաեւ, որ քաղաքացիական անձինք եղել են սպիտակ գույնի «Պորշ Կայեն» մակնիշի 07 ՕՏ 999 համարանիշի եւ սեւ գույնի BMW մակնիշի 07 ՕՕ 530 համարանիշի ավտոմեքենաներով: Պարզվել է նաեւ, որ զինծառայող Ա.Սանթոյանին վրաերթի են ենթարկել նշված BMW ավտոմեքենայով:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին (իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ) եւ 258-րդ հոդվածի 4-րդ (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներով 2011թ. նոյեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողությունների նախնական արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 20-ին ժամը 18:00-ի սահմաններում Հայկ Հարությունյանը ընկերների հետ միասին վերը նշված «Պորշ Կայեն» եւ BMW ավտոմեքենաներով, շուրջ 15 հոգով ուղեւորվել է դեպի զորամաս: Հասնելով զորամաս` Հայկ Հարությունյանը 4 անձանց հետ միասին, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, նորակոչիկ եղբորը տեսնելու պատրվակով, մոտեցել է զորամասի հսկիչ-անցագրային կետին: Նրանք, չենթարկվելով վերակարգում ընդգրկված անձնակազմի, ինչպես նաեւ զորամասի պատասխանատու սպայի օրինական պահանջներին, փորձել են ներխուժել զորամասի տարածք, որի պատճառով վիճաբանություն է առաջացել նրանց եւ վերակարգում ընդգրկված անձնակազմի միջեւ, որն էլ վերածվել է ծեծկռտուքի:
Վիճաբանության ձայներից հսկիչ-անցագրային կետին են մոտեցել ավտոմեքենաներում գտնվող մյուս քաղաքացիական անձինք, ինչպես նաեւ զորամասի տարածքից՝ այլ զինծառայողներ:
Ծեծկռտուքը տեւել է շուրջ 10-15 րոպե, որից հետո քաղաքացիական անձինք վերը նշված մեքենաներով դիմել են փախուստի, եւ այդ ընթացքում BMW-ով Արսեն Արիստակեսյանը վրաերթի է ենթարկել զինծառայողներ Ա.Սանթոյանին եւ Գ.Վաղարշակյանին:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության եւ ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում բերման են ենթարկվել փախուստի դիմած քաղաքացիներից հինգը, ինչպես նաեւ հայտնաբերվել են BMW մակնիշի երկու ավտոմեքենաներն ու «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան:
Քրեական գործով ՀՀ քր. օր-ի 316-րդ հոդվածի 1-ին եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասերով կատարած հանցագործության կասկածանքով որպես կասկածյալ 2011թ. նոյեմբերի 21-ին ձերբակալվել է քաղաքացի Արսեն Վարդանի Արիստակեսյանը:
Համապատասխան որոնողական միջոցառումներ են իրականացվում միջադեպին մասնակից այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Քրեական գործով նշանակվել է դատաավտոտեխնիկական եւ դատահետքաբանական, ինչպես նաեւ դատաբժշկական, դատակենսաբանական, դատաքիմիական համալիր փորձաքննություններ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` նոյեմբերի 22-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սենեգալի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մամադու Սալիու Դիուֆը (նստավայրը` Մոսկվա):
Նախագահի մամուլի գրասենյակից news.armeniatv.com -ին հայտնում են, որ նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Նշելով, որ Հայաստանը կարեւորում է Աֆրիկայում ու նաեւ աշխարհում աստիճանաբար իր դիրքերն ամրապնդող Աֆրիկյան միության հետ համագործակցությունը, Սերժ Սարգսյանը ողջունելի է համարել այդ միության ակտիվ անդամներից մեկը հանդիսացող Սենեգալի մասնակցությունը խաղաղապահ գործընթացներին եւ մշտապես հանդես գալը խաղաղության ու համագործակցության օգտին:
Երկուստեք կարեւորվել է միջազգային կազմակերպությունների, այդ թվում նաեւ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում փոխգործակցությունը, որը զրուցակիցների համոզմամբ, կարող է լավ նախադրյալ դառնալ երկկողմ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Սենեգալի դեսպանն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրների:
Այս կապակցությամբ, հաղորդագրություն է տարածել Վարչապետի մամուլի քարտուղար Արամ Անանյանը.
«Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են քաղաքացի Հարություն Առաքելյանի հայտարարություններին, մեղադրանքներին եւ շատնաժի շարունակական ու բացահայտ փորձերին:
Հայտնում ենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր միջնորդությամբ դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն, որպեսզի ուսումնասիրվեն քաղաքացի Հարություն Առաքելյանի հայտարարությունների մեջ նշված պնդումները, եւ հայտարարությունների համաձայն հարուցվի քրեական գործ»:
Նշենք, որ ըստ կառավարության պաշտոնական հաղորդագրության, Արդարադատության նախարարությունը ֆաքսի միջոցով ստացել է մի գրություն, որում «փորձ է կատարվում սպառնալ եւ շանտաժի ենթարկել ՀՀ վարչապետին եւ արդարադատության նախարարին»: «Ըստ ամենայնի, այդ հաղորդագրությունն ուղարկվել է քաղաքացի Հարություն Առաքելյանի կողմից՝ ակնհայտ սուտ տեղեկություններով»,- ասված էր հաղորդագրության մեջ:
Հաղորդագրությանը կից ներկայացվել էր Հարություն Առաքելյանի նամակը Հրայր Թովմասյանին, որտեղ նա հայտարարել էր, որ եթե իրեն չվերականգնեն ՀՌԱԿ ատենապետի պաշտոնում, ինքը փաստաթղթեր կհրապարակի:
«Երեկ ինձ հետ խորհրդավոր զրույց ունեցավ Կենտրոնի դատախազ Խաչիկյանը: Ասեմ, որ շատ վատ կազմակերպված «միջոցառում» էր… Հավանաբար չեք պատկերացնում, թե ում հետ գործ ունեք եւ ես ինչերի եմ պատրաստ` եթե 2 օրվա ընթացքում, օրենքի տառին համապատասխան Ձեր ենթակայության տակ գտնվող կառույցի միջոցով օրինական ուժ չստանա ս.թ. հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած ՀՌԱԿ 19-րդ արտահերթ Համագումարի երկրորդ նիստի որոշումները:
Իմ առաջարկը մնում է ուժի մեջ. կամ վավերացնում եք իմ ՀՌԱԿ ատենապետիս օրինական ընտրությունները, մոտենում ենք իրար եւ ամենքս անցնում է իր գործին… կամ ես ստիպված անցնում եմ իմ խոստումն ի կատար ածելուն… Կտեսնենք, թե ով ավելի շատ բան ունի կորցնելու»,- իր նամակում նշել էր Հարություն Առաքելյանը:
Բացի այդ, նա այսօր ասուլիս էր հրավիրել եւ հայտարարել, որ Արդարադատության նախարարությունում իրեն չեն հաստատում ՀՌԱԿ ատենապետի պաշտոնում, քանի որ ինքը տարիներ շարունակ բարձրաձայնել է «Նաիրիտի» հարցով 31 մլն դոլարի անհետացման մասին, դրանում մեղադրելով վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է թվով 3 անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու, եւս 3-ին` հանցագործության մասին չհայտնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ թվով 3 ՀՀ քաղաքացիներ` Կ. Մեհրաբյանը, Ռ. Մաթեւոսյանը եւ Ա. Չտրկյանը, Թուրքիայում ընկել են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտ եւ ստացել առաջարկ` համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ: Մասնավորապես նրանց հանձնարարվել է տեղեկություններ հայթայթել` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի, դրանց հրամանատարական կազմի, ստորաբաժանումների եւ տեխնիկայի թվաքանակի վերաբերյալ:
Բացի այդ, պարզվել է նաեւ, որ Հայաստանի քաղաքացիներ Կ. Պետրոսյանը, Ա. Ավետիքյանը եւ Դ. Ավետիքյանը տեղյակ են եղել, որ Կ. Մեհրաբյանը պարտավորվել է գումարի դիմաց տեղեկություններ հայթայթել եւ տրամադրել Ադրբեջանի հետախուզական ծառայություններին, սակայն այդ մասին չեն հայտնել իրավապահ մարմիններին:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Մեհրաբյանին, Ռ. Մաթեւոսյանին առաջադրվել է մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Չտրկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38- 299-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական դավաճանություն):
Կ. Պետրոսյանին, Ա. Ավետիքյանին եւ Դ. Ավետիքյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցագործության մասին չհայտնելը):
2011թ. նոյեմբերի 15-ին քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը բաց նամակով դիմել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին և լրատվամիջոցներին, անդրադառնալով «Նաիրիտ» գործարանում «պետական միջոցների խոշոր չափերի` 31 միլիոն դոլարի հափշտակության ուսումնասիրությանը»:
Նամակում ասվում է.
«Ես` Հարություն Առաքելյանս սեփական նախաձեռնությամբ իրականացնելով ուսումնասիրություններ լրատվամիջոցներում հրապարակված հոդվածները, տեսաերիզները և վերլուծական նյութերը, հանգել եմ այն եզրակացության, որ 2006 թվականին «Նաիրիտ» գործարանի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի իրականացված առքուվաճառքի փոխարեն իրականում տեղի է ունեցել «Նաիրիտ» գործարանի` պետական գույք հանդիսացող բաժնետոմսերի 90 տոկոսի նվիրատվություն օֆշորային գոտում գրանցված, քիմիայի ոլորտում պատմություն չունեցող, անհայտ «Օտֆորդ մարկետինգ» կազմակերպության, 20.000 ֆուտ ստեռլիգ հիմնադիր կապիտալ ունեցող «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» (Rhinoville Property Limited) ընկերությանը, որի սեփականատերերի անունները մինչ օրս անհայտ են հանրությանը:
«Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերությունը «Մեժգոսբանկում» գրավ դնելով ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից նվեր ստացված «Նաիրիտ» գործարանի բաժնեթղթերի 90 տոկոս փաթեթը, ստացել է 70 միլիոն ԱՄՆ դոլար վարկ, որից միայն 39 միլիոն ԱՄՆ դոլարն է մուտք արել ՀՀ պետական բյուջե, մնացած 31 միլիոն ԱՄՆ դոլարի ճակատագիրը անհայտ է:
Իմ ուսումնասիրությունները պարզեցին, որ 2006 թվականին «գործարքին» իրենց անմիջական մասնակցությունն են ունեցել հիմնականում հետևյալ պատասխանատու անձինք, որոնց հարցաքննությունը կպարզի իրողությունը.
-Տիգրան Սարգսյան` որպես ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ, որը միաժամանակ հանդես է եկել որպես «Մեժգոսբանկի» խորհրդի նախագահ, քանի որ ԱՊՀ Կենտրոնական Բանկերի նախագահները ռոտացիոն կարգով ստանձնում էին այդ պաշտոնը 6 ամսվա կտրվածքով,
-Վահան Մելքոնյան` միաժամանակ «Մեժգոսբանկի» ներկայացուցիչ և «Նաիրիտ» գործարանի գլխավոր տնօրեն, ինչպես նաև հանդիսանում է օֆշորային «Օտֆորդ մարկետինգ» կազմակերպության սեփականատեր, որի կազմի մեջ է մտնում «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» դուստր կազմակերպությունը (ժողովրդական լեզվով ասած` այս գործարքի Թուլաթը, քանի որ նա ամեն տեղ է հանդես գալսի որպես կողմ),
-Անդրե Նարսիսյան` «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերության երևացող սեփականատեր, Ֆրանսայի քաղաքացի, ըստ լուրերի մահացել է 2006 թվականի տարեվերջին,
-Անատոլի Տուրկաձե` «Մեժգոսբանկի» նախագահ, պաշտոնական դիրքի չարաշահման համար հեռացված է աշխատանքից,
-Սերգեյ Կուլիկով` «Մեժգոսբանկի» փոխնախագահ, հարուցվել է քրեական գործ նրա և ընտանիքի անդամների հանդեպ, քանի որ «Մեժգոսբանկի» վարկավորած կազմակերպությունները հիմնականում պատկանում էին Կուլիկովի ընտանիքի անդամներին,
-Նատալյա Բլագովա` Կուլիկովի եղբոյր կինը, Անդրե Նարսիսյանի տված լիազորագրով որպես «Ռայնովիլի» ներկայացուցիչ, «Մեժգոսբանկի» վարկային պայմանագրում ստորագրել է «Նաիրիտի» 70 միլիոն ԱՄՆ դոլար ծավալի վարկային ծրագիրը ստանլու համար,
-Տատյանա Սերբկովա` 2001-2007թթ ժամանակահատվածում աշխատել է «Մեժգոսբանկում»` ղեկավարելով միջպետական ծրագրեր, ստեղծել է «Ինտերկաուչուկ» ընկերությունը և ղեկավարել «Նաիրիտ» գործարանի զարգացման և վերազինման ծրագիրը: Նրա հանդեպ իրականացվել են ահաբեկումներ և սպառնալիքներ, կատարվել է կարևոր փաստատղթերի գողություն նրա կաբինետից:
-Արմեն Մովսիսյան` ՀՀ էներգետիկայի նախարար, 2007 թվականին «Նաիրիտ» գործարանի բաժնետերերի խորհրդի նախագահ, որի որոշման համաձայան վաղաժամկետ դադարեցվել են Տնօրենների խորհրդի անդամներ հանդիսացող Տ.Սերբկովայի,
.Պիոտրովսկայաի, Ա.Մարկովսկիի և Մ.Պերելմանի լիազորությունները և նրանց փոխարեն Տնօրենների խորհուրդը ձևավորվել է բացառապես Սերգեյ Կուլիկով և Վահան Մելքոնյան զույգի միջև (հիշեցում. Ս.Կուլիկովը ԱՊՀ միջպետական բանկի փոխնախագահն էր, իսկ Վ.Մելքոնյանը` նույն բանկի հայաստանյան ներկայացուցիչը):
-Եգելսկի Ալեքսանդր Եվգենևիչ` Կուլիկովի հանձնարարությամբ Տատյանա Սերբկովային սպառնալիքներ ներկայացրած անձ ` վերջինիս «Նաիրիտ» գործարանի «առքուվաճառքի» անհամաձայնության կապակցությամբ
-Աշոտ Սարգսյան` «Նաիրիտ» գործարանի փոխտնօրեն, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը, ըստ մամուլի հրապարակումների իրականացնում է գործարանի ֆինանսական շարժի վերահսկողություն:
Եզրակացություն
Համաշխարհային շուկայում մենաշնորհային դիրք գրավող, Հայաստանի Հանրապետության արտադրական հզորություն հանդիսացող «Նաիրիտ» գործարանի հանդեպ կանխամտածված իրականացվել է արտադրական հզորությունների փոշիացման` սննկացման կանխամտածված գործառույթ, որի արդյունքում շահել են «Նաիրիտ» գործարանի մրցակիցները:
Սրա մասին է վկայում նաև այն փաստը, որ Եվրամիությունը հայտարարել է մինչև 2012թ. Եվրոպայի տարածքում քլորի արտադրության փակման ծրագրի մասին ու անգամ ֆինանսական տեսանկյունից պաշտպանված այնպիսի կազմակերպությունները, ինչպիսիք են «Բայերը» և «Դյուպոնը», անընդհատ դաժան քննադատության են ենթարկվում վերահսկող մարմինների և բնապահպան հասարակական կազմակերպությունների կողմից, հետևաբար «Նաիրիտի» գոյությունը ընդհանրապես նոր դժվարություններ էր ստեղծում քիմիայի ոլորտի համաշխարհային «շնաձկերի» համար:
2006-2011 թթ ընկած ժամանակահատվածում մի խումբ մարդկանց կողմից «Նաիրիտ» գործարանի հանդեպ իրականցավեց կանխամտածված «անգրագետ» ղեկավարում, կանխամտածված վնասարարություն, որի արդյունքում կուտակվեցին 100 միլիոնավոր դոլարների հասնող պարտքեր, եղան հրդեհներ ու պայթյուններ, եղան զոհեր:Այսօր էլ շարունակվում է ՀՀ սեփականություն հանդիսացող «Նաիրիտ» գործարանի կանխամտածված սննկացումը և որպես նշվածի ապացույց` արտադրության համար պիտանի սարքավորումների հազարավոր տոննաների հասնող ծավալների վաճառքի փաստն է վերջին օրերին` մետաղի ջարդոնի տեսքով (առաջին խմբաքանակը արդեն վաճառվել է):
«Նաիրիտի» գործարքի ռուսաստանցի մասնակիցների նկատմամբ ՌԴ Դատախազության կողմից հարուցվել է քրեական գործեր, պետականացվել են նրանց գույքը, սակայն նույն գործարքի հայաստանյան պատասխանատուները մինչ օրս խուսափել են քրեական պատասխանատվությունից, քանի որ զբաղեցնում են բարձր պետական պաշտոններ»:
Հիշեցնենք, որ օրերս կառավարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Կառավարությունն ու Արդարատադության նախարարությունը ֆաքսի միջոցով ստացել են մի գրություն, որում փորձ է կատարվում սպառնալ և շանտաժի ենթարկել ՀՀ վարչապետին և արդարադատության նախարարին:
Հաղորդագրությունում ասվում է, որ հաղորդագրությունն ուղարկվել է քաղաքացի Հարություն Առաքելյանի կողմից, և դրանում պարունակում են ակնհայտ սուտ տեղեկություններ:
Հաղորդագրությանը կից ներկայացվել էր Հարություն Առաքելյանի նամակը, որով նա սպառնում էր ինչ-որ փաստաթղթեր հրապարակել, եթե իրեն չվերականգնեն ՀՌԱԿ ատենապետի պաշտոնում:
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանություն է տարածել նոյեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների կողմից երկու հայ զինվորների զոհվելու կապակցությամբ:
«Վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների դավադիր գործողությունները, որոնց հետևանքով զոհվեցին երկու հայ զինվորներ, ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը դասեր չի քաղել նախկին արկածախնդրություններից և չի մտածում իր իսկ զինվորների անվտանգության մասին: Քանի որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի մտածում իր զինվորների կյանքի մասին, ստիպված ենք անմիջապես Ադրբեջանի բնակչությանը հիշեցնել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ, իսկ Արցախի պաշտպանության բանակի անհամաչափ պատասխանի քանակական ցուցանիշները քաջ հայտնի են Ադրբեջանի զինված ուժերի անպատասխանատու հրամանատարությանը»,- ասվում է մեկնաբանությունում:
Նոյեմբերի 19-ին, ժամը 08:40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Արեն Արմենի Սիմոնյանը: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն:
Նոյեմբերի 18-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Երևանի Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից բերման են ենթարկել նախկինում երեք անգամ դատապարտված 31-ամյա Աբրահամ Մեսրոպյանին՝ «Աբուլիկ» մականունով, որը նոյեմբերի 1-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով, այն է՝ կողոպուտ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ: Կատարվում է քննություն:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, նոյեմբերի 10-ին, Վլադիմիր Գասպարյանի կողմից կազմակերպության պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան:
Հայցադիմումի հիմք են հանդիսացել Վլադիմիր Գասպարյանի կողմից 2011 թ. հոկտեմբերի 17-ին «Հրապարակ» թերթի էլեկտրոնային էջում եւ 2011 թվականի հոկտեմերի 15-ին «Զինուժ» ծրագրում տրված հարցազրույցները:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ «Հրապարակ» թերթի էլեկտրոնային էջում տպագրված «Ով արյուն կլափի, թող գա իր երեխու դեմ» հոդվածի մեջ ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի կողմից կատարված հետեւյալ արտահայտություններն իրենց մեջ ներառում են վիրավորանք եւ զրպարտություն` «Ցավացող ծնողը լկտի չի լինի, ցավացող ծնողը կանգնած է, բայց ես տեսնում եմ լկտիություն բանակի նկատմամբ, նախարարի նկատմամբ, ես տեսնում եմ թույն մեջները: 20 տարեկան պոչիկներով լակոտներին, որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները, ու էդ լակոտների բերանների արտահայտություններն անձնական վիրավորանք են հասցնում: Երբ փսլնքոտ լակոտը երկիր պահած, երկրի համար տուժած մարդուն վիրավորում է լկտի բացականչություններով, ես դա չեմ հանդուրժելու…: Նրանք անպատվում են պաշտպանության նախարարին, ասելով՝ էդ միոտանին: Ես ասում եմ՝ էդ չորսոտանիներիցդ շատ գործ է անում մեր միոտանին, չէ՞ որ էդ մարդն ինչ որ արել է, ես չեմ պաշտպանում, արել է էս երկրի համար, որ էդ ոտքը կորցրել է»:
Հայցադիմումի մեջ նշվում է նաեւ, որ Վ.Գասպարյանը, իր ելույթներում միեւնույն ժամանակ առանց ուղղակիորեն անուններ նշելու (սակայն իր խոսքից արդեն իսկ պարզ է՝ ում մասին է խոսում), վիրավորում է նաեւ քաղաքացիական հասարակության այն բոլոր ակտիվ եւ համարձակ ներկայացուցիչներին, ովքեր ձայն են բարձրացրել ընդդեմ անօրինականությունների եւ ներկայումս մեր հասարակության մեջ ավելին քան արդիական թեմայի, այն է՝ բանակում մահացությունների թվին, դրանց անարդյունավետ քննությանը եւ մեղավորներին չպատժելուն:
Ինչ վերաբերում է Վլադիմիր Գասպարյանի՝ «Զինուժ» ծրագրում տված հարցազրույցին, ապա դրա ժամանակ նա հայտարարել է. «Ոնց կարող է ցավալ մարդու սիրտ մի երկրի բանակի համար, երբ ֆինանսավորվում ու աշխատավարձ է ստանում ուրիշ երկրներից: Ոնց կարող է մարդու սիրտ ցավա, երբ նա մտածում է` ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետեւ դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատի: Այդ մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են անհայրենիք, աներկիր, անշնորհք, ուրիշին դուր գալու, ուրիշին ծառայելու, նոքարի, սեփական արժանապատվությունը չունեցող երեւույթներ են: Նրանց մեջ մարդիկ կան, ովքեր բանակի կողքով անգամ չեն անցել: …Ու հաստատ իմացեք, վաղը, եթե հանկարծ ինչ-որ բան լինի, ոչ միայն խոր թիկունքում նրանց չենք գտնելու, այլեւ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այդ երեւույթներին չենք կարողանալու գտնել: Մի քանի օր առաջ այդ խմբերից մեկի հայտարարությունն եմ կարդում թերթերում, որտեղ պահանջում են այս, այս, այս տեղեկությունները` կապված հազարավոր զինծառայողների հետ: Սիրելիներս, իսկ ձեր պատվիրատուները էլ ինչ հանձնարարություն են ձեզ տվել` իմանալու մեր բանակից, միգուցե ամբողջ ցանկը հրապարակեք եւ հետո ամենախայտաբղետ արտասահմանյան հիմնադրամների մոտ գնաք հերթ կանգնեք»:
Կազմակերպությունը գտնում է, որ այս հարցազրույցն իր մեջ պարունակում է մի շարք վիրավորական եւ միեւնույն ժամանակ կազմակերպության բարի համբավն արատավորող արտահայտություններ:
Կազմակերպությունը դատարանից պահանջում է կազմակերպությանը եւ ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կազմակերպած ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին վիրավորանք հասցնելու համար պատասխանող Վլադիմիր Գասպարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ նրանից հօգուտ կազմակերպության բռնագանձել 10 (տասը) ՀՀ դրամ՝ բռնագանձումը տարածելով նրա գույքի վրա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.