29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Ռուսական Lenta.ru կայքը, հաղորդում է որ Ուկրաինայի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռենատ Կուզմինը հայտարարել է, թե` Ուկրաինայի գլխավոր դատախազությունն անհերքելի ապացույցներ ունի, որ ուկրաինացի պատգամավոր Եվգենի Շչերբանի պատվիրված սպանության համար վճարել են Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին պատկանող ընկերությունները։
Ասվածը վերաբերվում է 1996թ. պատգամավոր Շչերբանի և նրա կնոջ աղմկահարույց սպանությանը օդանավակայանում, որը դեռևս բացահայտված չէ։
Կայքը հաղորդում է, որ Ուկրաինայի դատախազությունն այդ սպանության պատվիրման համար կասկածում էր Ուկրաինայի նախկին վարչապետ Պավել Լազարենկոյին,որը Ուկրաինայի վարչապետն է եղել 1996- 1997 թթ., իսկ 2006թ. ԱՄՆ- ում 9 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ փողերի լվացման համար):
«Բացի այդ Շչերբանի սպանության համար գումարներ փոխանցած Somali Enterprises ընկերությունը հենց այն ընկերությունն է, որը փոխանցել է Տիմոշենկոյի գումարները՝ թանկարժեք իրեր, մուշտակ, ավտոմեքենաներ ձեռք բերելու, հյուրանոցներում, ռեստորաններում վճարումներ կատարելու համար»,–ասել է գլխավոր դատախազի տեղակալը։ Կուզմինը տեղեկացրել է, որ, քիլլերների բանկային հաշիվների գումարները փոխանցվել են Տիմոշենկոյին և Պավել Լազարենկոյին պատկանող ընկերություններից։
«Մենք ցանկանում ենք այդ հարցի առնչությամբ օգնություն ստանալ նաև ամերիկացի դատախազներից։ Փորձում ենք հարցաքննել Լազարենկոյին, այդ թվում նաև այս հարցի շուրջ, ասել է Կուզմինը»։ Քննիչներն այժմ մտադիր են պարզել, թե արդյո՞ք Տիմոշենկոն ինքը մեղսակից է վարձու մարդասպաններին փողերի փոխանցման հարցում։
Սպանության շարժառիթներ ըստ՝ Կուզմի առկա է, Տիմոշենկոն և Լազարենկոն, որպես բիզնես գործընկերներ, Ուկրաինայում գազի մենաշնորհային բաշխմամբ են զբաղվել, և նրանց մեթոդները, բավականին լուրջ դիմադրության են հանդիպել Շչերբանի կողմից։
Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրելով քաղաքացու դիմումի հիման վրա ոստիկանության Սպիտակի բաժնում ստացված նյութերը` հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական անփութության, փաստաթղթեր կեղծելու, պաշտոնեական կեղծիքի եւ խարդախության դեպքերի առթիվ:
Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքում հաշվառված, բայց 2007թ. մինչեւ 2010թ. ներառյալ Երեւան քաղաքում, իսկ հետագայում Սարատովկա գյուղում փաստացի բնակություն հաստատած քաղաքացին 2009թ. հունվարի 30-ին եւ 2010թ. հունվարի 29-ին դիմել է Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին` նպաստառուների ցուցակում ընդգրկվելու համար: Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, կազմել եւ տրամադրել է վերջինիս փաստացի բնակվելու, ընտանիքի կազմի եւ նրա` գյուղատնտեսական նշանակության հողի չափի եւ անասունների գլխաքանակի մասին կեղծ տեղեկանքներ:
Հիշյալ տեղեկանքները քաղաքացին ներկայացրել է սոցիալական ծառայության Սպիտակի տարածքային գործակալություն, որտեղ չեն ստուգվել դրանցում նշված տեղեկությունները, հաշվառվել է նպաստառուների ցուցակում եւ 2009-2010թթ. ընթացքում ստացել նպաստ:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում վերը նշված երեք անձանց գործողություններում հսկողություն իրականացնող դատախազի գնահատմամբ առկա են հանցագործության հատկանիշներ, այն է` քաղաքացին, օգտագործելով կեղծ փաստաթղթեր, խաբեությամբ հափշտակել է զգալի չափի գույք, աշխատակազմի ղեկավարն էական վնաս է պատճառել պետության շահերին` կատարելով պաշտոնեական կեղծիք, իսկ սոցիալական ծառայության Սպիտակի տարածքային գործակալության տեսուչը կատարել է պաշտոնեական անփութություն եւ պաշտոնեական կեղծիք` Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 315-րդ հոդվածի 1-ին, 178-րդ հոդվածի 1-ին, 325-րդ հոդվածի 1-ին մասերով եւ 314-րդ հոդվածով:
Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար:
Երեկ Քրեական գործերով Վերաքննիչ դատարանում` նախագահող Մհեր Արղամանյան, ավարտվեց ևս մեկ դատաքննություն, որով անփոփոխ թողնվեց առաջին ատյանի դատավճիռը. 176 հոդվածի 3րդ մասի 4րդ կետով, 258 հոդվածի 2-րդ մասով և 316 հոդվածի 2-րդ մասով մեղադրվող 25 ամյա Արայիկ Սարգսյանի նկատմամբ ` 7,5 տարի պատժաչափը մնաց ուժի մեջ:
Ամբաստանյալը դիմել էր վերաքննիչ դատարան հուսալով, որ այս դատարանում գոնե կնշանակվի փորձաքննություն, որը կփոխի իրերի դրությունը և կապացուցվի իր մեղքի միայն այն մասը, որի համար դատապարտյալը պատրաստ է կրել պատիժը. Բան այն է, որ Սարգսյանը պնդում է, թե հագուստը որով կատարվել է կողոպուտը` մասնավորապես հողաթափերը, վերնաշապիկի պատռված մասը պարունակում են արյան հետքեր, որը չի համապատասխանում իր արյան խմբին, սակայն ոչ առաջին, ոչ վերաքննիչ ատյաններն այս հարցին չեն անդրադարձել, ավելին` Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանի առաջարկը կրկնակի փորձաքննության ենթարկել ապացույց համարվող իրերը: Եվ կայացրեց ամբաստանյալի կարծիքով ակնհայտ անարդարացի դատավճիռ, որը նա բողոքարկելու է Վճռաբեկ դատարանում:
Մետաքս Ավագյան
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները նոյեմբերի 24-ին, ժամը 09.05-ին, Բարբյուսի փողոցի շենքերից մեկից բերման են ենթարկել 30-ամյա մի տղամարդու, ով ս/թ նոյեմբերի 17-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխել 24-ամյա մի երիտասարդի, որը մարտի 24-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Երիտասարդը կալանավորված է:
***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները նոյեմբերի 24-ին, ժամը 18.00-ին, Աբովյան քաղաքից բերման են ենթարկել 56 և 64 տարեկան երկու կանանց, ովքեր հոկտեմբերի 27-ից հետախուզվում էին խարդախության մեղադրանքով:
«Մենք տրամադրված ենք, որպեսզի իրենց այլընտրանքային լուծումներ առաջարկենք»,- այսօր ի պատասխան «Ռոբշին» ընկերության հայտարարությանը թե դատի են տալու բնապահպանության նախարարությանը, ասաց նախարար Արամ Հարությունյանը:
Խոսքը վերաբերվում է Թռչկանի ջրվեժի վրա ՀԷԿ կառուցելու ծրագրի տապալմանը, որը տեղի ունեցավ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մտահոգության հետ կապված մամուլի`այդ թվում «Հայկական Վարկածի» արձագանքների և մի շարք ՀԿ-ների ակտիվ ջանքերի շնորհիվ:
Ըստ Հարությունյանի, դիտարկվում են մի քանի տարբերակներ. Դրանցից մեկով «Ռոբշին» ընկերությանը հնարավորություն կտրվի ջրվեժի ներքևի հատվածում ՀԷԿ կառուցել, սակայն այդ դեպքում, ըստ նախարարի, նոր ընթացակարգեր են նախատեսվում` նոր փորձաքննություն պետք է իրականացվի և այլն: «Որոշել ենք այս ուղղությամբ աշխատել», իսկ «Ռոբշինի» վերաբերմունքից այդ հարցին նախարարը տեղյակ չէր:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ չի հերքել թերթի տեղեկությունը, որ Ծառուկյանն իր ծննդյան օրն անցկացնելու է Դուբայում: «Հավանական է, որ Դուբայում նշի ընտանիքի հետ»,- ասել է խոսնակը: Այս մասին գրում է «Հայկական Ժամանակը»:
Նոյեմբերի 25-ին լրանում է ԲՀԿ առաջնորդի 55-ամյակը: Ուշագրավ է, որ այս օրերին Դուբայում է գտնվում նաև ԱԺ այլևս նախկին նախագահ, Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը: Ըստ մամուլի հրապարակումների, Դուբայում է նաև Տաշիրի /Կալուգայի/ Սամվել Կարապետյանը, որը Ծառուկյանի և Աբրահամյանի երեխաների հարսանիքի քավորն է: Դուբայում են նաև Սամվել Ալեքսանյանը և Գագիկ Բեգլարյանը:
Իշխանական կուլիսներում, ըստ այդմ, խոսվում է, որ Դուբայում Ծառուկյանի ծնունդի «քողի տակ» ներքաղաքական ռազբորկա է տեղի ունենալու, ինչը կազդի ներիշխանական հետագա զարգացումների վրա:
Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 23-ին զբաղեցրած պաշտոնից ազատել է Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ, մայոր Արսեն Մարդոյանին:
Ոստիկանապետի հրամանով Մարդոյանն ազատվել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի հրամանատարի պաշտոնից եւ նշանակվել է ավելի ցածր պաշտոնի` ՃՈ 2-րդ սպայական գումարտակի, առաջին վաշտի հրամանատար: Նշենք, որ Մարդոյանը ՃՈ 1-ին սպայական գումարտակի հրամանատարի (Երեւանի ՃՈ պետի) պաշտոնում նշանակվել էր այս տարվա ապրիլին` փոխարինելով Արսեն Արշակյանին:
Երեւանի ՃՈ պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Եղիշե Ենգիբարյանը:
Ոստիկանապետի հրամանով կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ, գնդապետ Վարդան Մինասյանը: Իսկ բաժնի պետ նշանակվել է փոխգնդապետ Արմեն Առաքելյանը:
Կարմիր խաչ միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նոյեմբերի 22-ին այցելել են Ադրբեջանում պահվող երեք հայ ռազմագերիներին եւ հինգ քաղաքացիական անձանց:
Ռազմագերիները կոմիտեի ներկայացուցիչներին են հանձնել նամակներ` ուղղված իրենց ընտանիքի անդամներին: Կարմիր խաչի ներկայացուցիչները նաեւ ծանոթացել են գերիների պահման պայմաններին, առողջական վիճակին:
Ներկայումս Ադրբեջանում պահվում են երեք հայ ռազմագերիներ` Օհան Հարությունյանը, Գեւորգ Թովմասյանն ու Կարեն Հարությունյանը, եւ 5 անձինց բաղկացած Գեւորգյանների ընտանիքը:
Նրանցից մեկը`Եղիշե Գեւորգյանը նախկինում 8 անգամ դատապարտվել է, եւ ներկայում էլ հետախուզվում է սպանության կասկածանքով: Նա, իր ընտանիքի հետ 2010 թ. հունվարի 10-ին փախել էր Ադրբեջան:
2009 թ. մայիսից Ադրբեջանում են գտնվում անծանոթ տարածքում մոլորված երկու հայ զինվորները, երրորդը, գերու կարգավիճակում է հայտնվել 2009 –ի հուլիսից:
Այս մասին հաղորդում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատասխանատուն:
Շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 25-ին ժամը 10.00 — 24.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Սեբաստիա փ. 60 և 62 համարների, Մալաթիա փ. 84 — 94 համարների, Արարատյան 2-րդ զանգվածի, Կուրղինյան փողոցի առանձնատների, Սեբաստիա փողոցի 78, 80, 82, 86, 141, 141/2, 141/3, 141/5 շենքերի և առանձնատների` (Մալաթիա փողոցից մինչև Իսակով-Սեբաստիա փողոցների հատման կետը), Շահումյանի 4-8 փողոցների, Ջիվանի փողոցի և նրբանցքների, Ծերենցի փողոցի և նրբանցքների` բացի Ծերենցի 1-ին նրբանցքից, Միքաելյան, Մանուկյան, Դ.Վարուժան, Դուրյան, Շրջանային, Վանտյան, Մամիկոնյան փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Այս մասին հայտնում են «ՙԵրևան Ջուր»-ից։
Այս տարի Ադրբեջանը Վրաստանին մատակարարել է 900 միլիոն խորանարդ մետր գազ, 2012 թվականից սկսած Վրաստանը 30 տոկոսով ավելացվելու է ադրբեջանական գազի ներկրումները։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանական մամուլը:
Մինչ այս Ադրբեջանը Վրաստանին մատակարարել է երկրի գազային պահանջարկի մոտ 55 տոկոսը։ Իսկ այժմ ադրբեջանական գազի ներկրման մեծացումը հնարավոր է դարձել Վրաստանն ու Ադրբեջանը միմյանց կապող մայր գազատարի նոր ճյուղի կառուցման շնորհիվ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.