29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Մի քանի օր առաջ կալանավայրից եկած հեռախոսազանգը, որը ներկայացվեց մի խումբ դատապարտյալների անունից մեզ խնդրեց հրապարակել այս անունը՝ 1978թվականին ծնված Արտակ Մարատի Հակոբյան (նրան որակելով ոչ փաղաքշական մակդիրներով) ի լուր դատապարտյալների, նրանց հարազատների և հանրության տեղեկացնելով, որ հարկ է զգուշանալ վերոնշյալ անձից, որը համագործակցում է իրավապահ կառույցների հետ և առաջին դեպքը չէ, որ նրա ձեռամբ գործեր են սարքվում թե՝ աշխատակիցների, թե` հենց դատապարտյալների վրա: Իսկ որոշ լրատվամիջոցներ պարզապես օգտագործվում և օժանդակում են նրան:
Իսկ հիմա հերթականությամբ. Փետրվարի 9-ին, կաշառք պահանջելու և ստանալու համար, ձերբակալվեց «Գորիս» քրեակատարողական հիմնարկի հաշվառման բաժնի պետ Մարեկ Հարությունյանը:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության աշխատակիցները, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, քաղաքացի Հայաստան Սահակյանից`դատապարտյալի կնոջից 4000 ԱՄՆ դոլար պահանջելու և ստանալու պահին, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն են բերման ենթարկել «Գորիս» ՔԿՀ –ի պետի տեղակալ, արդարադատության մայոր, Գորիսի բնակիչ, 34-ամյա Մարեկ Հարությունյանին:
Վերջինս Սահակյանից այդ գումարը պահանջել և ստացել է այն բանի համար, որպեսզի «Գորիս» ՔԿՀ-ում իր պատիժը կրող նրա ամուսնուն, ձևակերպի որպես հիվանդ, հետագայում Դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու նպատակով։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր–ի 311 հոդվածի (կաշառք ստանալը) հատկանիշներով։ Մ. Հարությունյանը ձերբակալվել է։ Ստեղծված նյութերը ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից ուղարկվել են Հայաստանի հատուկ քննչական ծառայություն։
Սա պաշտոնական տեղեկատվությունն է.
Դրանից օրեր անց լրատվամիջոցներից մեկը հաղորդեց, որ դատապարտյալ Արտակ Հակոբյանը ճնշումների և ծեծի է ենթարկվել, որի արդյունքում դեղահաբեր է խմել:
Նախ նշենք, որ դատապարտյալի մոտ մեծ քանակի դեղահաբեր օրենքով չի թույլատրվում պահել. Իսկ այս դեպքում առավել ևս, երբ ՔԿՀ-ում գիտեին, որ Արտակ Հակոբյանը, իր կատարած քայլի համար կարող է «զղջալ», կամ զուտ ձևական հուսահատությունից դեղահաբեր խմել: Նամանավանդ, որ Մարեկ Հարությունյանը նրա նկատմամբ չափազանց լավ է եղել տրամադրված. իսկ այդպիսի բաները չեն այնտեղ խրախուսվում, հատկապես երիտասարդ մայորի մասին ՔԿՀ-ում միայն լավն են խոսում:
Ինչ է ստացվում. մի քանի անգամ տարբեր հոդվածներով դատապարտված Հակոբյանը, որ նորեկ չէ, և շատ լավ գիտե իր անելիքը, համառորեն ինֆորմացիա է տարածում, հավատացնելով, թե իրեն ծեծում են և ճնշում:
ՔԿՀ-ի խոհանոցին քիչ թե շատ ծանոթ ցանկացած ոք չի կարող խայծը կուլ տալ: Չի կարող նման բան լինել մեկ` պարզ պատճառով. Բ…-ի պիտակը կրող ինչ որ մեկին ոչ ոք չի ցանկանա առնչվել, այն էլ այն դեպքում, երբ թարմ է դեպքը ու այս իրավիճակում «անցավ գլուխը ցավի տակ դնող» դժվար թե գտնվի:
Հնարավոր է, որ նորեկ դատապարտյալները չիմանան, որ կան մարդիկ, որոնք աշխատում են որոշակի կառույցների հետ, նրանց ներդնում են հանցագործության մեջ, բռնում են հանցանքի վայրում, շատ դեպքերում՝ ստիպված ցածր պատժաչափերով դատապարտում, պահելով վերահսկաողության տակ, իսկ պետք եղած դեպքում օգտագործում:
Ի դեպ, դեպքից հետո տեղեկություն ստացվեց, թե Մարեկ Հարությունյանը կալանքի վերցնելու պահին փախուստի փորձ է կատարել, ինչի հետևանքով կոտրել է ոտքը: Այս հարցին մենք արդեն անդրադարձել ենք. միայն կրկնենք որ պաշտոնական տեսագրությունից ելնելով իսկ կարելի է ասել, որ նման կալանման դեպքում փախուստի մասին խոսելը անլուրջ է: http://www.armversion.am/2012/02/17/
Տեղեկացնենք որ նրան ոտքի կոտրվածքով քաղաքացիական հիվանդանոցից օրերս են տեղափոխել, սակայն ոչ թե «ԴՀ» ՔԿՀ- ինչպես նախապես հաղորդվել էր այլ` «Վարդաշեն» ՔԿՀ:
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ ևս մեկ ահաբեկչական խմբավորում է բացահայտվել: Այս մասին փետրվարի 21-ին հաղորդել է AzTV պետական հեռուստաընկերությունը` վկայակոչելով Ադրբեջանի ԱԱԾ-ին:
Ադրբեջանական ԱԱԾ-ն հաղորդում է, որ խմբավորումը ստեղծվել է «Սեպահ» իրանական հատուկ ծառայության աշխատակցի` Համիդի և Գյաջի Աբասի կողմից, որը գլխավորում է «Հըզբոլահի» զինված թևը` «Մուգավիմաթ»-ը: Խմբի անդամները, «Սեպահ»-ի կարգադրությամբ, հետախուզական բնույթի տեղեկություններ են հավաքել, ձեռք են բերել զենք, պայթուցիկ սարքեր, կատարել նախապատրաստական աշխատանքներ: ԱԱԾ-ն, սակայն չի բացահայտել հատուկ գործողության մի շարք մանրամասներ, այդ թվում խմբավորման ձերբակալված անդամների թիվը:
Այն, ըստ ԱԱԾ-ի գործում էր իրանական հատուկ ծառայությունների կարգադրությամբ, և նախատեսում էր ահաբեկչություններ իրականացնել օտարերկրյա քաղաքացիների հանդեպ:
Իրանական կողմը ևս արձագանքելով Ադրբեջանի մեղադրանքներին: Ադրբեջանի մահմեդականներին մեղադրում են հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ, սակայն քաջ հայտնի է, որ այդ երկիրը համագործակցում է «Մոսադ»-ի և ամերիկյան հատուկ ծառայությունների (CIA) հետ, այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Էսմայիլ Քուսարին. «Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի իր քայլերի համար և շտապ կերպով ԻԻՀ-ի սահմաններից հեռացնի հետախուզություն իրականացնող կազմակերպություններին», -ասել է նա:
Ադրբեջանական ԱԱԾ-ի հայտարարությանը նախորդել է իրանական կողմի հղած նոտան, որով պահանջվում էր ազատ արձակել օրեր առաջ ձերբակալած իրանցի լրագրողներին, որը իրանական կողմի բնութագրմամբ միջազգային նորմերին հակասող լուրջ խախտում է:
Ադրբեջանա-իրանական հակասությունները խորանում են, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ տարածաշրջանի մահմեդական բնակչություն ունեցող երկու պետությունների հետագա հարաբերությունների տեսանկյունից:
«Չկա Հայաստանում մի դատավոր, որն իր իր մեջ տղամարդկություն գտնի եւ մերժի կասկածյալին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը», — այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Նինա Կարապետյանը:
Ըստ փաստաբանի` այդ տղամարդկության բացակայությունը բերում է նրան, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մեկ խցում 8-20 կալանավոր է պահվում:
Բացի այդ Հելսինկյան ասոցիացիան մոնիթորինգ է անցկացրել հայաստանյան դատարաններում և պարզել, որ դատարաններում շարունակվում են «կոպիտ, բացահայտ և ցինիզմի հասնող խախտումները»:
Փաստաբանի տեղեկացրեց թե իր պրակտիկան ցույց է տալիս, որ ոստիկանական համակարգում շարունակվում է խոշտանգումների միջոցով ցուցմունքներ կորզելու մեխանիզմը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացնում է , որ ապօրինի հատված ծառերի թիվը 2011 թ. կազմում է 1690: Վերջին տարիներին սա ապօրինի ծառահատումների ամենամեծ քանակն է: Համեմատության համար` նախորդող մի քանի տարիներին որպես կանոն ապօրինի հատվել է տարեկան 1200-1300 ծառ:
Բացի այդ` հրդեհվել է 472 հա անտառ, որը նույնպես շատ բարձր ցուցանիշ է, եւ զիջում է միայն 2010 թ. 810 հա. ծավալին: Նշենք, սակայն որ անտառային հրդեհների դեպքերով`53, 2011 թ. նույնպես իր հավասարը չունի:
Միեւնույն ժամանակ` 2011 թ. առանձնանում է նրանով, որ ամենաքիչն է կատարվել անտառտնկում: Տնկվել է ընդամենը 28.4 հա. անտառ, 2010 թ. 157 հա. եւ 2009 թ. 453 հա-ի համեմատ:
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այսօր` փետրվարի 21-ին հրավիրված խորհրդակցության ժամանակ, քննարկել է ՀՔԾ կողմից ՀՀ ԱԺ նախագահին ուղարկված գրությունը, որը վերաբերում է ուրիշի փոխարեն քվեարկած ՀՀԿ-ական պատգամավորներին` Արա Բաբլոյանին, Հերմինե Նաղդալյանին, Գագիկ Մելիքյանին և Արեգ Ղուկասյանին պատասխանատվության կանչելու խնդրին: Ինչպես և մենք կանխատեսել էին ՀՔԾ հարցը ուղղարկել է ԱԺ, Նիկոյանի քննարկմանը թողնելով հարցը, քանի որ ներկայիս գործող օրենքում պատսխանատվության ենթարկելու մեխանիզմները հստակեցված չեն:
Այս անգամ ԱԺ նախագահի կողմից Ազգային ժողովի կանոնակարգի ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով պատգամավորների նկատմամբ կարգապահական միջոցներ չի կիրառել` հորդորելով պատգամավորներին ուրիշի փոխարեն չքվեարկել:
Խորհրդակցության ընթացքում, կարևորելով նման դեպքերի բացառումը, նշվեց, որ ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի փոփոխության արդյունքում ստեղծվելիք էթիկայի հանձնաժողովի գործառույթներում ներառված են նաև պատգամավորի վարքագծի կանոններին առնչվող հարցերը, գործուն մեխանիզմներ են նախատեսված քննարկվող բացասական երեւույթները կանխելու համար:
Ի դեպ, Ռուբեն Թորոսյանը այսօր ևս մեկ հաղորդում է ներկայացրել ՀՔԾ, որտեղ նշված է, թե մամուլի հրապարակումներում հայտնաբերել է ևս չորս պատգամավորի անուն, որոնք նույնպես փետրվարի 9-ին քվեարկել են ուրիշի փոխարեն` Ռազմիկ Զոհրաբյանը, Համլետ Հարությունյանը, Ռաֆիկ Գրիգորյանը եւ Միշա Ստեփանյանը: Ռուբեն Թորոսյանը կից ներկայացրել է նաեւ ուրիշի փոխարեն քվեարկությունների տեսագրությունը:
Փետրվարի 18-ին, կեսօրին մոտ, «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրազի փողոցում դուրս գալով հանդիպակաց գոտի՝ հարվածել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:
Երկու օր է տարաբնույթ լուրեր են պտտվում ՀՀ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալ գնդապետ Հայկ Ստեփանյանի վերաբերյալ: Մասնավորապես` նշված էր, որ նա խոշոր չափի չարաշահումներ է կատարել, որով զբաղվում է նախագահականը: Իսկ Ստեփանյանը հնարավոր ձերբակալությունից խուսափելու նպատակով փորձել է հատել Սադախլուի անցակետը,այսինքն փախչել երկրից, սակայն ձերբակալվել է:
Մեկ այլ լրատվամիջոցի հաջողվել էր զրուցել Ստեփանյանի հետ. Նա միանշանակ ժխտել էր իր սահմանն հատելու փորձը. «Երևի ուրիշ ձևով են մտածել իրանք: Ես Իջևանում եղել եմ 5 օր առաջ: Ուղղակի Գասպարյանը իր գալուց հետո շատ խիստ մոտեցումներ ա դրսևորում այն մարդկանց նկատմամբ, ովքեր առանց ասելու գնում են Վրաստան: Մարդիկ շաբաթ կիրակի իրենց ոչ աշխատանքային օրերին գնում- գալիս էին, հիմա յուրանքաչյուր շարժ հաշվառվում ա, դրա համար մի քիչ ուշադիր են ըտենց բաների նկատմամբ», — պարզաբանել է նա:
Իսկ այսօր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատել է, որ Հայկ Ստեփանյանը փետրվարի 19-ին, փորձ է կատարել հատել հայ-վրացական սահմանը Սադախլո անցակետով, սակայն իրավապահները նրան թույլ չեն տվել, քանի որ Հայկ Ստեփանյանը ոստիկանությունում գոյություն ունեցող կարգի համաձայն գրավոր չի իրազեկել:
Ահարոնյանը նաև տեղեկացրել է, որ ոստիկանապետն այսուհետ շատ խիստ է լինելու աշխատակիցների կողմից աշխատանքային կանոնակարգը խախատելու երևույթների նկատմամբ՝ անկախ համակարգում նրանց զբաղեցրած պաշտոնից:
Միևնույն ժամանակ նա չի հաստատել կամ հերքել Հայկ Ստեփանյանին Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից հեռացնելու մասին տեղեկությունները:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` փետրվարի 20-ին, մերժվեց ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի պաշտպանների միջնորդությունը` նրան գրավով ազատ արձակելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստում Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել կալանավորումը վերացնելու կամ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին: Ըստ Վասակյանի, Մարգար Օհանյանը չի կարող խոչընդոտել դատաքննությանը, քանի որ մոտ երկու տասնյակ վկաներն ու մյուս ամբաստանյալներն արդեն ցուցմունք են տվել: Վասակյանը ներկայացրել էր քրեական դատավարության օրենսգրքի դրույթներն ու եվրոպական նախադեպերը:
Օհանյանին ազատելու միջնորդությանը կողմ էին արտահայտվել նաեւ Ստեփան Կարախանյանն ու իր պաշտպանը, մյուս ամբաստանյալները: Միակը, ով առարկել էր, մեղադրող Հարություն Հարությունյանն էր, ով կրկին նշել էր, թե Մարգար Օհանյանի խափանման միջոցը չպետք է փոխվի:
Փետրվարի 18-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարտունի-Վարդենիս ճանապարհի 5 կմ-ին վրաերթի է ենթարկել 32-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երեկ նոր՝ էական շրջադարձ է տեղի ունեցել «Արայի» սեփականատիրոջ՝ Արմեն Պետրոսյանի ինքնասպանություն որակված քրեական գործի մեջ: Իրավապահները սկսել են ուսումնասիրել երեկ «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցում տեղադրված տեսանյութը, որում «Արայի» սեփականատիրոջ` Արմեն Պետրոսյանի կնոջ` Տատյանա Չադենկովայի սկայպով խոսակցությունն է ոմն Արթուրի հետ:
Տեսանյութը խոսում է այն մասին, որ Տատյանա Չադենկովան պատվիրել է իր ամուսնու սպանությունը 100 հազար ԱՄՆ դոլարի դիմաց:
Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործի շրջանակում Տատյանան արդեն նախկինում ցուցմունքներ էր տվել ու պատմել, իր ու Արմենի հարաբերությունների մասին: Ըստ լուրերի նա արդեն Հայաստանում է և կրկին հրավիրվելու է քննչական բաժանմունք` այս անգամ ցուցմունք տալու ի հայտ եկած նոր հանգամանքի՝ տեսանյութի կապակցությամբ:
Իսկ մինչ այդ տեսանյութը կուղարկվի փորձաքննության:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 13.00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Սևան-Երևան ավտոմայրուղուց Գետամեջ տանող հողածածկ ճանապարհին կայանված էր «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ կար դիակ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված հատվածում հայտնաբերել էր «ԲՄՎ X5» մակնիշի 555 ՏՍ 22 համարանիշի ավտոմեքենան, որի մեջ հայտնաբերվել էր «Արայ» ՍՊԸ հիմնադիր-սեփականատեր, Երևանի բնակիչ, 31-ամյա Արմեն Արայիկի Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքով, աջ ձեռքին, մատը ձգանին «ՏՏ» մակնիշի ատրճանակ:
Քննչական մարմինը ավտոմեքենայի աջ նստատեղին դրված կաշվե սև պայուսակի միջից հայտնաբերել էր բելգիական արտադրության «Բրաունինգ» տեսակի ատրճանակ` 53 փամփուշտներով, «ՏՏ» մակնիշի ատրճանակի 6 փամփուշտ և մեկ կրակված պարկուճ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.