29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Գործարար Սիլվա Համբարձումյանը դեռ չի ավարտել փնտրտուքը, նա ամենայ հավանականությամբ գտնվում է տարբեր կուսակցությունների հետ բանակցությունների շեմին, Նրա համար ամենացանկալին`ՀՀԿ-ն կարծես թե չի համաձայնվում իր շարքերն ընդունել բավականին կասկածելի անցյալ ունեցող տիկնոջը: Ըստ «Երկիր» թերթի` այն դիտարկմանը, թե առավել հավանական տարբերակը, կարծես, ՀՀԿ-ն է, գործարարի մամլո քարտուղարը վստահեցրել է, որ դա միայն մամուլի ենթադրությունն է…
Սիլվա Համբարձումյանը մտադիր է մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է Մեղրիում` թիվ 38 ընտրատարածքում: «Այս մասին «Երկրի»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Սիլվա Համբարձումյանի մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը: Տիկինը արդեն նոր աշխատաոճ է ընտրել. Ցանկացած լրագրողի հետ պատրաստակամ զրուցող գործարարը այժմ գերադասում է մամուլի հետ շփվել միայն քարտուղարի միջոցով: Այդ համատեքստում էլ վերջինս հրաժարվել է անձամբ պատասխանել թերթի թղթակցի հարցերին:
Ահարոնյանը նշել է, որ այս շաբաթվա ընթացքում մամլո ասուլիս կհրավիրվի, որի ժամանակ էլ Սիլվա Համբարձումյանը կհայտարարի, թե որ կուսակցությանն է պատրաստվում անդամակցել: Հարցին, թե բավականին կարճ ժամանակ է մնացել մինչեւ շաբաթվա վերջ, ո՞ր կուսակցություն տարբերակն է ավելի հավանական, Ահարոնյանը նշեց, որ այս պահի դրությամբ ոչինչ ասել չի կարող, «քանի որ իրավիճակն ամեն պահի փոխվում է եւ կարող է փոխվել»,- գրում է «Երկիր»-ը:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրգործին առնչվող, Գավառում սպանության փորձ կատարելու համար Արամ և Արթուր Մարտիրոսյաններին և Հրաչյա Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը և նրանց տարբեր պաժաչափերով դատապարտել ազատազրկման:
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են.
«Դատարանը ապացուցված է համարել մեղադրող դատախազի ներկայացրած ապացույցներն առ այն, որ 2009 թվականի նոյեմբերի 5-ին` ժամը 13-ի սահմաններում, Արամ եւ Արթուր Մարտիրոսյանները եւ Հրաչյա Պետրոսյանը Գավառ քաղաքում վիճաբանել եւ ծեծի են ենթարկել Վ. Մուխսիխչոյանին:
Այդ դեպքից մի քանի ժամ անց Մարտիրոսյան եղբայրները եւ Հ. Պետրոսյանը բազմաթիվ կրակոցներ են արձակել Վ. Մուխսիխչոյանի աներոջը` Հակոբ Հովհաննիսյանին պատկանող մեքենայի ուղղությամբ, որում գտնվել են Հակոբ Հովհաննիսյանը իր որդու` Հովսեփ Հովհաննիսյանի հետ եւ վերջինիս ընկեր Սպարտակ Զարգարաղոյանը, ինչի արդյունքում Հովսեփ Հովհաննիսյանն ու Ս. Զարգարաղոյանը ստացել են կյանքին վտանգ սպառնացող բազմաթիվ հրազենային ծանր մարմնական վնասվածքներ:
Արամ Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտվել ազատազրկման 13 տարի ժամկետով: Արթուր Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերով ու 235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտվել ազատազրկման 13 տարի ժամկետով, իսկ Հրաչյա Պետրոսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերով ու 235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտվել ազատազրկման 12 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ այս քրեական գործով մեղադրանքներ է առաջադրվել նաեւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հ. Թամամյանին և ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության ՀԿԳ նախկին ավագ քննիչ Վ. Խանզադյանին` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Ըստ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների` 2009թ. նոյեմբերի 5-ին Գավառում Հակոբ և Հովսեփ Հովհաննիսյանների, ինչպես նաև Ս. Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձն իրականացրած Արամ և Արթուր Մարտիրոսյան եղբայրների կողմից հիշյալ առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու համար քրեական պատասխանատվությունից զերծ պահելու դիտավորությամբ Հ. Թամամյանը, տեղեկացված լինելով, թե ովքեր են կատարել հանցագործությունը, ինչպես նաև իմանալով, թե որտեղ են թաքցված հանցագործության գործիք հանդիսացող զենքերը, ձեռնպահ է մնացել տեղեկությունները ստուգելու և հանցագործության գործիք հանդիսացող զենքերը հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքները կազմակերպելուց: ՀՀ ոստիկանությունում գաղտնիության ռեժիմն ապահովելու վերաբերյալ հրահանգի 172-րդ կետի պահանջի խախտմամբ՝ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Հ. Թամամյանը ոչնչացրել է չբացահայտված հանցագործության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում վերահսկման դրված և 2009թ. նոյեմբերի 5-ին Գավառում Հակոբ և Հովսեփ Հովհաննիսյանների, ինչպես նաև Ս. Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձն իրականացրած Արամ և Արթուր Մարտիրոսյան եղբայրների առնչությունը հաստատող տեղեկություններ պարունակող հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ամփոփագիրը:
Իրավապահների վերաբերյալ քրեական գործը դատարան է ուղարկվել 2012թ. հունվարին և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատաքննությունը շարունակվում է»:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի եղբոր որդիներին:
«Ցավոք սրտի, ես կապ չունեմ այդ ծրագրի հետ», — ասաց «Հին էրիվան» համալիրի սեփականատեր Մանվել Տեր – Առաքելյանը ի պատախան մեր այն հարցին, թե արդյո՞ք դուք եք «Հաղթանակ» զբոսայգու բարձունքում «Նոյյան Տապան» համալիր կառուցում:
Հիշեցնենք, որ օրերս նախաձեռնող խմբի անդամ Մարտուն Հարությունյանը ներկայացրեց «Հաղթանակ» զբոսայգու հարակից ժայռաբեկորների ծառազուրկ բարձունքին կառուցվող «Նոյյան Տապան» համալիրի նախագիծը, որի չափերը կհամապատասխանեն Տապանի բնական չափերին՝ 132 մ երկարություն, 22 մ լայնություն, 13 մ բարձրություն:
Ըստ նրա կառուցվելու է եռահարկ համալիր. առաջին հարկը կծառայի որպես թանգարան, երկրորդ հարկում կլինեն կոնֆերանս — դահլիճ, կինոթատրոն, գրասենյակներ, երրորդ հարկում կլինեն սենյակներ՝ արտերկրյա հյուրերի համար: Համալիրի վրա գիշերները կլուսարձակվեն լազերային ճառագայթներ՝ Արարատ լեռան պատկերներով:
Նախաձեռնող խմբի անդամներից է Կարեն Աղամյանը: Բնականաբար Աղամյանի մասնակցությունն ու նախագծի մասշտաբները կասկած չի թողնում, որ հերթական գեր- օբյեկտի հետևում պատահական մարդիկ չեն կանգնած:
Իսկ Տեր — Առաքելյանը վերջնական շնորհազրկումից հետո մոտ չի թողնվելու Տապանին: Նշենք, որ Տապանի կառուցումը ի սկզբանե նրա ծրագիրն էր: Անգամ Տապանի մանրակերտը կա նրա աշխատասենյակում, որը գործարարը հպարտությամբ ցույց էր տալիս հյուրերին, ու պատմում, թե ինպես է այն իրականություն դարձնելու. « Ցավոք սրտի ես կապ չունեմ այն ծրագրի հետ, որով նախատեսվում է Նոյան Տապան կառուցել և այն տեղադրել Հաղթանակ զբոսայգու տարածքում, Հայկական Վարկածի հետ զրույցում ասաց նա,- իհարկե նախագիծը իմն է եղել, սակայն ի սկզբանէ նախատեսված էր, որ այն գտնվելու է Արարատյան դաշտում` Արարտի ստորոտում, որը կապող նշանակություն էր ունենալու Աստվածաշնչյան Արարատի և Խոր Վիրապի համար: Ես չգիտեմ հիմա ովքեր են նախաձեռնողները, բայց համարում եմ, որ դա սրբապղծություն է. Նոյան Տապանը տեղադրել մի վայրում, որը ժամանցի գոտի է, որտեղ ֆուտբոլ են խաղում: Չէ՞ որ այդ փաստը մեր գրավականն է աշխարհի առաջ: Կամ այն սարքել որպես հյուրանոց ու ռեստորան` լրիվ խեղաթյուրում է այդ առեղծվածը, այդ լեգենդը»:
Տեր Առաքելյանը փորձեց պարզաբանել, թե ինչ պատահեց, որ նախագիծը մնաց երազանք:
«Չեմ կարող ասել ֆինանսականը, քանի որ այդ հարցը լուծված էր. ես ներդրողներ էի բերել Կանադայից, դա մի շատ հզոր ծրագիր էր` շուրջ 40 միլիոն ներդրում էր լինելու. սակայն այն պահից սկսած, երբ մենք այդ տարածքում շուրջ 500 նաիրյան բարդի տնկեցինք ,եղան բազմաթիվ խոչընդոտներ, որոնց արդյունքում և ծրագիրը սառեցվեց: Նախատեսվում էր, որ տապանը լինելու է ամբողջությամբ թանգարան, և այդ ամբողջ կոլորիտը Արարատ լեռը և Խոր վիրապը լինելու էր Հայաստանի անձնագիրը աշխարհի առաջ: Այսինքն` Աստվածաշնչյան այդ ամբողջ պատկերը կլիներ ավելի տեսանելի ու համոզիչ. իսկ հիմա այն հանել — դնել Հաղթանակ զբոսայգում իմ համար անհասկանալի ու անընդոււնելի է. մարդկանց կտանեն ցույց կտան , կասեն Նոյի Տապանը ստեղա իջել ու ձեռի հետ էլ կառուսել կնստացնեն……. դա ուղակի ծիծաղելի է: Ես հստակ կարող եմ ասել, որ իմ աջակցությունը կցուցաբերեմ, միայն մի խնդրանքով, որ մեր այդ առասպելը այդ լեգենդը չայլայլեն ու խեղաթյուրեն»:
Իսկ նախաձեռնողները պնդում են, որ կարևոր է Հայաստանում այսպիսի համալիրի կառուցումը, քանի որ դրա միջոցով աշխարհն ավելի լավ կիմանա հայերի պատմությունը, որ Տապանը կկառուցվի այնպես, որ երևա քաղաքի բոլոր կողմերից, իսկ համալիրից պարզորոշ կերևա Արարատ լեռը:
Մի բան է միայն մխիթարական, որ նախաձեռնող խմբի անդամների կարծիքով՝ անհրաժեշտ է նախագիծը դնել հանրային քննարկման, որպեսզի հետագայում հանրության շրջանում դժգոհություններ չառաջանան: Այն արդեն քննարկման է ներկայացվել քաղաքապետարանում, իսկ վերջում կհաստատվի հանրապետության նախագահի կողմից:
Նախատեսվում է համալիրի կառուցումն ավարտել մինչև 2015 թվականը՝ Եղեռնի 100-ամյակին ընդառաջ: Կառուցման բյուջեն կկազմի 20000 մլն դոլար:
Հետաքրքիր է, որ պետբյուջեից որևէ գումար չի հատկացվելու կառույցին:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն արձագանքել է իրավապաշտպանների հայտարարությանը, որտեղ նրանք նշել էին իրենց ստորագրությունները ՄԻՊ-ի հետ կնքած փաստաթղթից ետ վերցնելու պատճառների մասին.
«Մարդու իրավունքների պաշտպանը հուշագիր է կնքել շուրջ 80 հասարակական կազմակերպությունների հետ, որոնց մեծ մասի հետ համագործակցում է և ծրագրեր է իրականացնում տարբեր բնագավառներում:
2012 թվականից աշխատակազմում գործում է «Խոցելի խմբերի պաշտպանության և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության» վարչությունը, որը մշտապես կապ է պահպանում հասարակական կազմակերպությունների հետ` նրանց ընդգրկելով գրասենյակի կողմից իրականացվող տարբեր նախաձեռնություններում:
Ցավոք, որոշ հասարակական կազմակերպություններ ոչ լիովին են ընդգրկվել ակտիվ համագործակցության ծրագրերում, ինչը ժամանակի խնդիր է: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստ է շարունակել աշխատանքները և համգործակցության ընդհանուր եզրեր գտնել վերը նշված հասարակական կազմակերպությունների հետ»:
Փետրվարի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողով:Մրցանակներ են շնորհվել «Տարվա լավագույն դատավոր» և «Տարվա լավագույն դատարան» անվանակարգերում:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրությունը։
2011թ. տարվա լավագույն դատավորներ են ճանաչվել ՀՀ վարչական դատարանի դատավոր Քրիստինե Մկոյանը, քրեական գործեր քննող դատավորներից` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը:
Քաղաքացիական գործեր քննող դատավորներից «Տարվա լավագույն դատավոր» անվանակարգին են արժանացել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը և Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը:
«Տարվա լավագույն դատարան» անվանակարգին են արժանացել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները:
Մրցանակաբաշխության նպատակով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, և ընդունվել են հատուկ չափորոշիչներ, որոնց բավարարման դեպքում միայն դատավորները կարող են արժանանալ «Տարվա լավագույն դատավոր» մրցանակին:
Այդ չափորոշիչներից են օրինակ՝ դատավորների կողմից քննվող գործերի քանակը, բողոքարկված և բեկանված կամ փոփոխված գործերի քանակը, դատավորների մասնակցությունը վերապատրաստումներին, կարգապահությունը, դատավորների վարքագիծը և հեղինակությունը, գործընկերների վերաբերմունքը, դատավորի դեմ ներկայացված հիմնավոր դիմում-բողոքները, ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական և ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովներում վարույթների հարուցումը, դրանց ընթացքը և մի շարք կարևոր այլ չափանիշներ:
Ընդհանուր ժողովում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ: Արման Մկրտումյանը, ով ներկայացրել է վիճակագրական տվյալները և ամփոփել նախորդ տարվա կատարված աշխատանքները։
Արման Մկրտումյանը նաև ասել է, որ դրական տեղաշարժեր են գրանցվել դատական համակարգի բոլոր ոլորտներում՝ վարչական, քաղաքացիական և քրեական: Դրանք առավել ակնառու են հատկապես քրեական ոլորտում:
Մեջբերելով վիճակագրական տվյալներ` վճռաբեկ դատարանի նախագահն ընդհանուր ժողովին հայտնել է, որ 2011թ. ընթացքում կտրուկ աճել է լրիվ կամ մասնակի արդարացումների քանակը: Եթե 2009թ. ընթացքում Հայաստանի դատարանների կողմից արդարացվել է ընդամենը 25 անձ, ապա 2011թ-ին լրիվ կամ մասնակի արդարացումներ գրանցվել են 77 անձի նկատմամբ:
Բացման խոսքի ավարտին Արման Մկրտումյանն ասել է. «Ընդհանրապես, վերջին շրջանում դատական իշխանության վերաբերյալ դատախազների և փաստաբանների կողմից հնչեցրած դժգոհությունների մասնագիտական վերլուծությունը հանգեցնում է մի հետևության, որ մենք գտնվում ենք անկախ դատական համակարգի կայացման ճանապարհին»:
1988 թ. փետրվարի 27-ին Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիներն սկսեցին հայերի սպանդը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ:
ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրում սպանվեց 53 մարդ, իսկ վիրավիորների թիվը տասնյակներով էր հաշվվում։ Ընդ որում սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին:
Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, որը, սակայն, գրեթե ոչինչ չարեց պաշտպանելու հայ բնակչությանը: Սումգայիթի հայության կոտորածն առաջին էթնիկ բռնություններ էր ԽՍՀՄ-ի նոր պատմության մեջ և մեծ դեր ունեցավ ինչպես ընդհանուր ԽՍՀՄ փլուզման մեջ, այդպես էլ Ղարաբաղյան պատերազմի բռնկման հարցում։
Սումգայիթի կոտորածի փաստի քողարկման և միջազգային հանրության ապատեղեկացման արդյունքում Ադրբնեջանի իշխանությունների կողմից շարունակվեց ուժեղ հակահայկական քարոզչությունը, ինչը հանգեցրեց 1990թ. հունվարի Բաքվի կոտորածների, որոնց զոհ գնացին հարյուրավոր խաղաղ հայ բնակիչներ:
1988-1990 թթ. ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող հայերի զանգվածային ջարդերի արդյունքում վտարանդի դարձավ Ադրբեջանի գրեթե ողջ հայկական համայնքը` առնվազն կես միլիոն մարդ:
Կոտորածները պատասխան էին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնց պահանջն էր իրականացնել ինքնորոշման իրենց սահմանադրական իրավունքը:
Հիշեցնենք, որ 1988թ. հուլիսի 7-ին Եվրոպական Խորհրդարանի կողմից ընդունվել է Սումգայիթի կոտորածը դատապարտող բանաձև, որում, մասնավորապես, ասվում է.
«Նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի` Հայաստանի մաս հանդիսանալու պատմական իրողությունը (մարզի բնակչության 80%-ը կազմում են հայերը), ինչպես նաև 1923 թ.-ին այս մարզ` կամայական որոշմամբ Ադրբեջանին միացնելու հանգամանքը, ինչպես նաև 1988 թ. փետրվարին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի կոտորածը,և նկատի ունենալով, որ Ադրբեջանում վատթարացող քաղաքական իրավիճակի պատճառով տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ Սումգայիթում և բռնություններ Բաքվում, ինչի հետևանքով հայերի համար վտանգավոր է ապրել Ադրբեջանում, և դատապարտում է Ադրբեջանում հայ ցուցարարների հանդեպ բռնություններն ու ճնշումները»:
Ադրբեջանի իշխանությունները երբեք չեն դատապարտել Սումգայիթի ջարդերը:
Նախորդ տարվա` 2 011թ. համեմատ Հայաստանում մոտ 7% աճել են հանցագործությունները: Մոտ 2%–ով աճել են մարդու դեմ հանցագործությունները՝ կազմելով երկրում արձանագրված հանցագործությունների 21%–ը: Այս մասին այսօր նշվել է նախորդ տարվա աշխատանքների ամփոփման Գլխավոր դատախազության կոլեգիայի նիստին:
Մասնավորապես աճել են սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը վնաս և ծանր վնաս պատճառելու և թրաֆիգինգի դեպքերը:
ՀՀ-ում այս բնույթի հանցագործությունների ամենամեծ տեսակարար կշիռը կազմում են դիտավորությամբ մարդու առողջությանը վնաս պատճառելու և ծեծի ենթարկելու դեպքերը: Այսպիսով.
2011թ. մարդու դեմ ուղղված հանցագործություններ է կատարել 182 անփափաս, 679 կին, 68 օտարերկյա քաղաքացի և նախկինում դատապարտված 100 անձ:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանն իր զեկույցում նշեց, որ նկատվել է սպանության և սպանության փորձի դեպքերի բացահայտման աշխատանքներում որոշակի նվազում ՝ մոտ 2%-ով: Այս տարի բացահայտումները կազմել են մոտ 71.6%:
Պետական շահերի պաշտպանության ոլորտում պատկերը հետևյալն է. Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրություններով՝ նախորդ տարի հայտնաբերվել է 487 իրավախախտում, հարուցվել է 111 քրեական գործ, որոնց մոտ կեսի չափով վարչությունը ներկայացրել է 267 հայց՝ 2.215 մլրդ դրամի բռնագանձման պահանջով: Դատախազության ձեռնարկած միջոցառումների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել 815 միլիոն դրամ:
Այսօր ԲՀԿ պատգամավոր Վաֆե Էնֆիաջյանն էլ իր հերթին է հայտարարել, թե կուսակցության համասնական ցուցակում առաջին համարը լինելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Ըստ նրա` ԲՀԿ-ում կարևորում են կուսակցությունը նոր մարդկանցով համալրումը, ովքեր նպաստ կբերեն ոչ միայն կուսակցությանը, այլեւ` Հայաստանին: ԲՀԿ կուսակցության համամասնական ցուցակը քննարկում են ԲՀԿ 63 տարածքային կազմակերպություններում, որոնք գործում են Հայաստանի ողջ տարածքում: Էնֆիաջյանը նաև հավատացրեց, որ ԲՀԿ քաղաքական խորհուրդը բաղկացած է 217 անդամներից, որոնք պատկառելի կենսագրություն ունեցող մարդիկ են, ուստի ԲՀԿ-ն մասնագետների և կադրային խնդիր չունի: Վարդան Օսկանյանի ԲՀԿ-ին անդամակցության վերաբերյալ հարցին, Էնֆիաջյանն ասաց, որ նա բավականին մեծ հարգանք ու փորձ ունեցող անձ է, և ԲՀԿ-ի համամասնական ցուցակում միանշանակ տեղ կունենա, իսկ հորիզոնականի համարը, կորոշի ԲՀԿ-ի քաղաքական խորհուրդը:
Վահե Էնֆիաջյանը ասաց նաև, որ իրենք կարևորում են երիտասարդության մասնակցությունը քաղաքական գործընթացներին և առաջիկա խորհրդարանական ընտրությունների ԲՀԿ-ի համամասնական ցուցակի 20 տոկոսը համալրված կլինի երիտասարդներով:
Հայկական Վարկածն իր «Ոսկե երիտասարդությունը գրոհում է, և ոչ միայն մայրաքաղաքում» հրապարակման հետ կապված հարցում էր հղել ՀՔԾ—ին, դեռևս հունվարի 18-ին:
Մեր հարցմանը, մոտ մեկ ամիս ուշացումով, Հատուկ քննչական ծառայությունը, 20.02.12թ. –ին ուղղարկել է մի աղքատիկ պատասխան, որն ավելի շատ խուսափում է պատասխանից քան պատասխան:
Չնշելով անգամ, թե ո՞ ր հոդվածով է հարուցվել քրեկան գործ, ՀՔԾ-ն գրում է. «Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի նկատմամբ, որոնցից 3-ի վերաբերյալ քրեական գործը կարճվել է`Վահե Խաչատրյանի` վերջիններիս հետ հաշտվելու հիմքով»: Սիրողական ոճի այս պատասխանից կարելի է ենթադրել որ մի խումբ երիտասարդների , ոստիկանության աշխատակցին`Վ.Խաչատրյանին հանրային վայրում դաժանորեն ծեծի ենթարկելը որակվել է ոչ թե խուլիգանություն, այլ Քրօրի ծեծ հոդվածով` որը ենթադրում է նաև տուժողի հաշտվելու դեպքում գործի կարճում: Պատճառը մեկն է` խուլիգանները այն պապայի զավակներն են որոնք գոնե Ջերմուկում խնդիր չունեն, այս պարագայում, փաստորեն նաև` ՀՔԾ -ում:
Արդյո՞ք ոստիկանությունը մի խումբ երիտասարդների կողմից իր համազգեստը կրող անձին բաժանմունքից դուրս կանչելու և պատժելու հարցին այդքան հանգիստ է նայում և արդյո՞ք այս պարագայում հաշտվելը պատվաբեր է ոստիկանության համար, թողնեք համազգեստի պատվից խոսող Ոստիկանապետի հայեցողությանը:
Մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ գործով անցնում է մեկ ամբաստանյալ` Նարեկ Ստեփանյանը` Գազի Կորյունի ավագ որդին, որի նկատմամբ ՀՔԾ-ի տեղեկացմամբ, 2011 նոյեմբերի 18-ին քրեական գործն ըստ մեղադրանքի ուղարկվել է Արարատի և վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան:
Ինչպես նշել էինք, Նարեկ և Ֆենիկ Ստեփանյանների հայրը` Գազի Կորյունը դեռ ծեծի պատմության հարցերը չլուծած, մեկ այլ փաստի առաջ է կանգնում, երբ նրա անչափահաս որդին , ֆենիկը, որի հիմնական մեղավորն ու դրդիչն էր նաև ոստիկանին ծեծի ենթարկելու հարցում, առաջին դեպքի արձագանքները դեռ չմարած ` դեկտեմբերի 13-ին ժամը 10:40 – ի սահմաններում Սարալանջի փողոցի 144/3 շենքի դիմաց նա իրեն վստահված BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկում Ֆերդինանդ Մաիլյանին, պատճառելով մահ:
Դեպքի առթիվ 242 հոդվածի –ի 2 մասով հարուցվում է քրեական գործ: Սակայն արտոնյալ երիտասարդը ազատության մեջ է մնում. Ինչպես տեղեկացնում է ոստիկանությունը, սպասում են փորձաքննության արդյունքներին, որից հետո կորոշվի նրա խափանման միջոցի հարցը:
Այս մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության պատասխանում նշված է,թե իրենք նման ինֆորմացիայի չեն տիրապետում: Իսկ ոստիկանությունից մեզ տեղեկացրեցին, որ ավտովթարի գործն արդեն գնացել է Կենտրոն, նորք Մարաշ վարչական շրջանի դատարան:
Այսօր դատարանից փոխանցեցին թե նման գործ իրենց մոտ չի մուտքագրվել: Ինչ իմանաս գուցե անձին մահ պատճառելու գործն էլ մինչ դատարան հասնելը կարճվել է:
Փետրվարի 22-ին մի քաղաքացի ներկայանալով ոստիկանության Կենտրոնականի բաժին հայտնել է, որ նախորդ երեկոյան «Արմենիա» հեռուստաընկերությամբ դիտելով «Հերթապահ մաս» հաղորդումը՝ ճանաչել է Կառլեն Սանոյանին, որը հունվարի 26-ին Տիգրան Մեծի պողոտայի 51 շենքի բնակարաններից մեկը վարձակալությամբ իրեն հանձնելու պատրվակով, նույն պողոտայում գտնվող գրավատանը խարդախությամբ իրենից վերցրել է 130.000 դրամ:Տուժողը նախկինում ոստիկանություն չէր դիմել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.