29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Էրեբունու ընտրատարածքը վաղուց արդեն Սեդրակյանների ընտանեկան կապալին է հանձնված . սեփականաշնորհված են ոչ միայն թաղապետի պաշտոնը այլև պատգամավորի մանդատը. Չնայած այն բանին, որ Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը հայտարարել է իր թեկնածությունը դնելու մասին, սակայն մեր ունեցած տեղեկություններով, նա դեռ հաստատ որոշում չի կայացրել. Հնարավոր է որ պատգամավոր դառնա նաև նրա ընտանիքի մեկ այլ անդամը փեսան` աղջկա ամուսինը, որը Էդուարդ Մդաթյանի որդին է, և որին մեղմ ասած թաղամասի բնակիչները այնքան էլ չեն համակրում, կամ որդին`Դավիթը, որը սովորում է Լոնդոնում և ասում են, որ բանիմաց ու շատ զարգացած երիտասարդ է: Սակայն պատգամավոր դառնալու դեպքում ստիպված կլինի «կոճակը» հետը Լոնդոն տանել:
Իսկ այս շարժերի ղեկավարը Էրեբունու անփոխարինելի հեղինակությունն է Մհեր Սեդրակյանը, ու նրա ընտանիքի անդամներից ով է դառնա պատգամավոր, միևնույնն է Էբեբունու շրջանում ոչինչ չի փոխվելու: Ինչ հնարավոր էր բաժանել արդեն բաժանված է: Թաղապետը Սեդրակայնի քրոջ փեսան է:Դե տարածքից ընտրված պատգամավորն էլ խաղ չունի:
Այս ընտրատրածքից ներկայիս պատգամավոր Արմեն Պուրտոյանը, դեռ չի կողնորոշվել, սակայն, եթե Մհեր Սեդրակյանը որոշի, որ նա չպետք է թեկնածություն առաջադրի նրան դեմ գնալ Պուրտոյանը հաստատ չի համարձակվի. Ի դեպ մեր աղբյուրներն ասում են, որ ԱԺ նախկին ընտրության ժամանակ էլ նրան օգնողը Թոխմախի Մհերն է եղել, իհարկե ոչ սիրուն աչքերի համար: Իսկ այժմ Արմեն Պուրտոյանը այնքան է տարված իր հոբբիով,որը կլանում է նրա բիզնեսների եկամտի առյուծի բաժինը, որ ժամանակ չունի օրինաստեղծ գործունեությամբ զբաղվելու մասին մտածելու, այնպես որ նրա առաջադրվելու շանսերը չափազանց քիչ են:
Ամերիկյան Medicare բժշկական ապահովագրության համակարգում զեղծարարարություններին մեղսակից լինելու մեջ մեղադրվող Արթուր Մանասարյանը երեկ ԱՄՆ-ում 14 տարվա ազատազրկման է դատապարտվել: Ինչպես հաղորդում է ամերիկյան Jacksonville.com կայքը, Մանասարյանից հօգուտ ԱՄՆ-ի դաշնային կառավարության նաև 1,8 մլն դոլար պետք է բռնագանձվի:
49-ամյա Մանասարյանն օգոստոսին իրեն մեղավոր էր ճանաչել առողջապահության ոլորտում խարդախության և անձնական տվյալների գողության համար(նա ինը կեղծ ընկերություն էր բացել և ապահովագրական գումարներ ստանալու նպատակով 7,4 մլն դոլարի վճարման ենթակա հաշիվներ ուղարկել):
2010թ. հոկտեմբերին ԱՄՆ-ում խոշոր զեղծարարություն բացահայտվեց բժշկական օգնության համակարգում։ Ձերբակալվածների թվում էին նաև հայեր, ինչպես նաև հետխորհրդային երկրների այլ ներկայացուցիչներ։ Խմբավորման առաջնորդներից էր հայազգի Արմեն Ղազարյանը (մականունը՝ «Պզո»)։ Խմբավորումը գրանցել էր գոյություն չունեցող կլինիկաներ և այդ բուժհաստատությունների անունից պարբերաբար ապահովագրական գումարներ ստանալու համար ուղարկել վճարման ենթակա կեղծ հաշիվներ: Հանցավոր խմբի անդամները օգտագործել են երկրի 25 նահանգներում ընդհանրապես գոյություն չունեցող 118 կլինիկաների, ինչպես նաև հազարավոր հիվանդների անուններ: ԱՄՆ կառավարությանը խմբավորման հասցրած վնասն ավելի քան 200 մլն դոլար էր գնահատվել:
Փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում առնվազն 70 մարդու նկատմամբ մեղադրանք էր ներկայացվել, ձերբակալվել էր նաև հանցախմբի պարագլուխը` «Պզոն» (2011թ. հունիսի սկզբին «Պզոն» ևս իրեն մեղավոր ճանաչեց՝ խոշոր չափերի խարդախության համար։ «Պզոյին» մինչև 37 ամսվա ազատազրկում է սպառնում, որից հետո նրան պետք է վտարեն Միացյալ Նահանգներից):
Կայքն ընդգծում է, որ Մանասարյանի անմիջական հանցակիցներ են եղել 28-ամյա Խորեն Գասպարյանը, որին 20 տարվա ազատազրկում և 250 000 դոլար տուգանք է սպառնում, ինչպես նաև 57–ամյա Գեղամ Սարգսյանը, որի նկատմամբ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը (Ինտերպոլ) նույն գործի շրջանակում հետախուզում է հայտարարել:
Հաղորդվում է, որ Մանասարյանին ամերիկյան Նյու Յորք նահանգում կրկին բժշկական ապահովագրության ոլորտում կատարված զեղծարարությունների համար այլ դատավճիռներ են «սպասում»:
Tert.am
Ինչպես պարզ դարձավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունից, գալիք ազգային ժողովում էլ են գերակշռելու «դրսից» օրենսդիր աշխատանքով զբաղվողների թիվը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռուբեն Հայրապետյանն, թե ասաց Հանրապետական կուսակցությունն է որոշել, որ ինքը մեծամասնական ընտրակարգով առաջադրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, սակայն դեռ չգիտի, թե որ ընտրատարածքում կառաջադրի իր թեկնածությունը, իսկ ավելի շուտ` որտեղ իր պահանջը զգացվի: ՀՀԿ-ն է որոշել, որ Հայրապետյանը պետք է առաջադրվի, իսկ ինքը կատարում է կուսակցության որոշումները:
Ռուբեն Հայրապետյանը կարծում է, որ խորհրդարանն իր տեղը չէ, բայց ասաց, որ պատգամավոր դառնալուց հետո զբաղվելու է օրենսդիր գործունեությամբ: Ի տարբերություն ընկերոջ՝ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի` որը պնդում է թե բիզնեսը թողել է կնոջը, որպեսզի զբաղվի քաղաքականությամբ, Հայրապետյանը ասաց, որ իր բախտը չի բերել կնոջ առումով, բայց իր բիզնեսներով զբաղվում է տղան:
Հարցին, թե լինելով ամենաշատ բացակայող պատգամավորների ցանկում, ինչպե՞ս եք շարունակելու օրենսդիր գործունեությունը, Նա փարատեց մեր մտահոգությունը. «Ես դրսից էլ իմ օրենսդրական գործունեությունը լավ էլ ծավալում»:
Ի հեճուկս իրավական դաշտի նկատմամբ հանրության դժգոհության աճի, մեր երկրում սնկի պես աճում են իրավապաշտպան հասարակական կառույցները և կազմակերպությունները, որոնք մի կտոր հաց փախցնելու նկատառումով պատրաստ են ամեն ինչի: Դրանից տուժում են բարեխիղճ կամ համեմատաբար պարկեշտ աշխատող մարդիկ , ու թացն ու չորը այրվում է միատեղ:
Մեր նախորդ հրապարակումներից մեկում մենք անդրադարձել էինք իրավապաշտպան մի կառույցի, մասնավորապես «Գլոսա» հասարակական կազմակերպությանը, որը հիմնադրվել է 2010-ի հունվարի 10-ին:
Հիմնադիր նախագահ Աշոտ Համբարձումյանը, որի ղեկավարած կառույցը շահույթ չհետապնդող հիմնարկ է, մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն արյուն է թափել այս երկրի համար` ասել է թե արցախյան պատերազմի մասնակից է, սակայն զբաղվում է իրավապաշտպանությամբ ու ինչպես ինքը նշեց, տնտեսական գործունեություն է ծավալում, որի շնորհիվ պահում է «Գլոսան» և դրամաշնորհների հետ էլ գործ չունի:
«Հայկական Վարկածի» հետ զրույցում նա նշել է նաև, որ «Հասարակական գործունեության հետ մեկտեղ, «Գլոսա»-ի ներսում վերջերս հիմնվել է «Գլոսա Գոկուս» ՍՊԸ իրավաբանական խորհրդատվության կենտրոնը, որն արդեն շահույթ հետապնդող կառույց է:
Նախ կառույցի մասին. ըստ մեզ ներկայացված տարբերակի Քաղաքացիները կարող են այստեղ անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալ: Սակայն ավելի ուշ ստեղծված բաժնում՝ «Գլոսա Գոկուս»- ում հայցվորի գործը համապատասխան դատական կամ պետական ատյաններում ներկայացնելու համար քաղաքացին պայմանագիր է կնքում ՍՊԸ-ի հետ, վճարումներ կատարում, որից հետո իրավաբանը պարտավորվում է գործին ընթացք տալ: Եթե հայցվորին չի բավարարում կայացված վճիռը, ապա գործը հասնում է մինչև Եվրոպական դատարան: Գործի բարդությունից և ծավալից է կախված իրավաբանի մատուցած ծառայությունների արժեքը, որը սկսվում է 50 հազարից:
Կառույցի նախագահ Համբարձումյանը հավաստիացնում էր , որ մինչ այժմ պարտված գործ չունեն, իսկ եթե գործի հետագա ընթացքն իրավաբանը չի երաշխավորում, այդ դեպքում գումարը վերադարձնում է հայցորին: Հենց այս կետում պետք է կանգ առնենք.
Հայկական Վարկածի խմբագրություն դիմում-բողոք է ներկայացրել Երևանի բնակիչ Կարինե Մանուրյանը, որը հավաստիացնում է, թե « Գլոսան» հասարակական կազմակերպության անվան տակ մարդկանցից գումարներ է կորզում և թողնում ձեռնունայն:
2010-ին Մանսուրյանը դիմել է «Գլոսա» ՀԿ, որպեսզի իրեն հուզող հարցի վերաբերյալ իրավական օգնություն ստանա: Գործը ստանձնել է «Գլոսայի» արդեն նախկին աշխատող իրավաբան Գարիկ Մկրտչյանը, որը հետագայում, ինչպես պնդում է Մանսուրյանը. «Իրենից վերցրել է 200 դոլար գումար և ևս 15 հազար դրամ է անհրաժեշտ եղել 3 հատ փաստաթուղթ արխիվից հանելու համար: Գարիկ Մկրտչյան իրեն վստահեցրել է, որ գործը կուղարկի Վճռաբեկ` ժամանակ շահելու համար, մինչև նորից մտնի առաջին ատյան: Սակայն խաբել է ու ոչինչ չի արել»:
Այս դիմում-բողոքը Կարինե Մանսուրյանը ուղարկել է նաև «Գլոսա»` Աշոտ Համբարձումյանին խնդրելով լրջորեն զբաղվել վերը նշված խնդրով և այդ հարցին վերջնական լուծում տալ:
Աշոտ Համբարձումյանը պատասխանել է. «Գարեգին Մկրտչյանը երբևիցէ չի հանդիսացել Գլոսայի աշխատակից` հակառակ դեպքում Ձեզ հետ կկնքվեր ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր: Բացի այդ Դուք շարունակել եք համագործակցությունը կազմակերպության գրասենյակից դուրս: Ուստի մեր կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում Ձեր նկատմամաբ երրորդ անձանց կողմից հասցված վնասի համար: Ձեր խնդրին իրավական լուծում տալու համար դուք պետք է օգտվեիք կազմակերպության վճարովի ծառայությունից, որը չեք ցանկացել անել, իսկ մայր կազմակերպության իրավական հանձնախումբը չի կարող իրականացնել ձեր առաջադրանքը, բացի անվճար խորհրդատվությունից, որն արդեն իսկ կատարել է բազմիցս անգամ»,- նշված է դիմումի պատասխանի մեջ:
Սակայն Մանսուրյանը պնդում է, որ Մկրտչյանին « Գլոսայում» է տվել գումարը, որ Գարիկը նրանց աշխատակիցն է եղել ու իրեն չեն էլ ասել, որ այստեղ վճարովի ծառայություն է գործում ու ինքը պետք է պայմանագիր կնքի. Հարցը պարզաբանելու կարիք ուներ, ուստի խմբագրություն հրավիրեցինք իրավաբան Գարիկ Մկրտչյանին: Վերջինս նկատեց, որ գործի հետ կապված այսպիսի աղմուկ Կարինե Մանսուրյանի կողմից բազմիցս է հնչել, սակայն նրա ասած որևէ խոսք չի համապատասխանում իրականությանը. «Ես բացահայտ հայտարարում եմ, որ այդ կինը ստում է վերջին ձևով. Ես հասկացել եմ, որ այդ գործը չի լինելու և հրաժարվել եմ: Ու վստահեցնում եմ, որ որևէ գումարի մասին խոսք լինել չի կարող: Կարինե Մանսուրյանը թող գա ու ասի, որ ես իրենից գումար եմ վերցրել: Նա վճարել է միայն արխիվից հանված փաստաթղթերի համար: Ես իրավական աջակցություն եմ ցուցաբերել իրեն`բացարձակ անվճար»:
Մենք հրավիրեցինք նաև «տուժող» Կարինե Մանսուրյանին, որը շարունակ պնդում էր, որ Գարիկն իրենից 200 դոլար է վերցրել գործն անելու համար: Եվ դա արել է մեքենայի մեջ` իր և իր ամուսնու հետ համաձայնության գալով գումարի շուրջ, ստացել է գումարը: Դե քանի որ չկար կոնկրետ ապացույց, հարցը խոսակցություների մակարդակից դուրս գալ չէր կարող: Սակայն դա չի նշանակում, որ դրանից խնդրի կարևորությունը նվազեց: Խաբված, կամ իրենց խաբված զգացող մարդկանց պակաս չկա մեր շուրջը: Իսկ փող կպցնելու մեթոդները գնալով ավելի կոշտ ու սառն են դառնում:
«Արմենպրեսի» նախկին տնօրեն Տիգրան Հակոբյանը, որին կալանավորել էին առանձնակի խոշոր չափերի` շուրջ 184 միլիոն դրամի յուրացում կատարելու մեղադրանքով, այսօր ազատ է արձակվել կալանքից: Նրա նկատմամբ խափանման միջոցը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:
Խափանման միջոցի փոփոխման համար հիմք է ընդունվել 24 լրատվամիջոցների ղեկավարների բաց նամակը, որով դիմել էին Աղվան Հովսեփյանին և խնդրել ազատ արձակել Հակոբյանին` հաշվի առնելով նրա ներկայիս առողջական ծանր վիճակը: Նա սրտամկանի ինֆարկտի պատճառով երկու անգամ վիրահատվել է:
Հաշվի է առնվել նաև, որ Տիգրան Հակոբյանը բնութագրվում է դրական, ունի մշտական բնակության վայր: Նա արդեն վերականգնել է 10 միլիոն դրամը և պատրաստակամ է ազատության մեջ գտնվելու ընթացքում շարունակաբար վերադարձնել մնացածը:
Հիշեցնենք, որ այս գործի շրջանականերում հետախուզման մեջ է գտնվում Լևոն Տեր Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանի եղբայրըhttp:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որի մեջ նշվում է, թե Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հավաստի տեղեկություններով այսօր` մարտի 1-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը ներքին հրահանգ է տրվել՝ «հաշվի առնելով խառը իրավիճակը» լինել առավել զգոն հասարակական կարգ ու կանոնի պաշտպանության նկատմամբ:
«Սույնով Կազմակերպությունը հրապարակայնորեն դիմում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը եւ ոստիկանությանը եւ խնդրում տրամադրել պարզաբանումներ հետեւյալի մասին.
1. ինչո՞վ է բնութագրվում կամ ինչո՞վ է պայմանավորված «խառը իրավիճակը»
2. ո՞ւմ կողմից եւ հստակ ի՞նչ բնույթի հրահանգ է տրվել այդ առնչությամբ
3. եթե չկա նման հրահանգ, ապա ինչո՞վ է պայմանավորված նմանատիպ տեղեկատվության արտահոսքը, որը նաեւ հիմնավորում է ոստիկանության աշխատակիցների հատուկ գրաֆիկով աշխատանքը», — ասված է հայտարարության մեջ:
Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Արշավիր Կարապետյանը, ում պատկանել է Նոր-Նորք վարչական շրջանում փետրվարի 29-ին հայտնաբերված մեծ զինանոցը, ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ ոստիկաններն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկություն են կատարել 1965 թ. ծնված Արշավիր Կարապետյանին պատկանող, Մոլդովական փողոցի 12 հասցեում գտնվող կաթսայատանը կից շինությունում, որտեղից հայտնաբերվել է առանց պահունակի ԱԿ տեսակի 12 ինքնաձիգ, 1 ինքնաձիգ` անընթեռնելի գրառումներով, օպտիկական նշանառության սարքով, 7,62 մմ տրամաչափի СВД դիպուկահար հրացան, 6 ձեռքի գնդացիր, հաստոցային 4 գնդացիր, 7,62 մմ տրամաչափի գնդացրի երկու փող, 5 նռնականետ, հակատանկային նշանականետի 3 հրթիռ, ԱԿ տեսակի ինքնաձիգի ենթափողի նռնականետ, հակատանկային MOH-50 տեսակի 11 ական, մետաղյա տուփով` 703 հրապատիճ-դետոնատոր, 7 պայթուցիչ, ծխախոտի տուփի մեջ` անհայտ ծագման էլեկտրոնային սարք, հակատանկային նռնակ, РГ տեսակի 5 նռնակ, Ф1 տեսակի 50 նռնակ` բոլորն էլ առանց պայթուցիչների, 8 էլեկտրադետոնատոր, 4 դետոնատոր` պայթուցիչ քուղերով, 1 պարկ պայթուցիչ, 31 զարկան, հոսանքի փոխանցման 1 մեխանիզմ, գլանաձև տրոտիլային 64 գլանիկ, 62 հատ տրոտիլային զանգված՝ 400 և 200 գրամ, լսող սարք` ականջակալով, ռադիոընդունիչ` 3 գլխիկներով, տարբեր տրամաչափի 5273 փամփուշտ, փամփշտաշղթայի 19 կտոր , անհայտ ծագման և նշանակության 2 կլոր իր, 17 երկաթյա փակ տուփ, 2 կիսաբաց մետաղյա տուփ, որոնցից մեկում առկա էին 20, իսկ մյուսում` 28 տուփ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ, 2 փակ տարա` պայթուցիչներով, լիցքավորված 32 փամփշտատուփ՝ 30 փամփուշտներով, մետաղյա պահունակ՝ 7,62 տրամաչափի 498 փամփուշտով, մարդու ուրվապատկերով և 6-10 թվանշաններով 27 թիրախ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մարտի 1-ին, պետք է կայանար Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանի գործով դատաքննությունը: Նախատեսված էր, որ մեղադրական ճառով հանդես կգա մեղադրող Հարություն Հարությունյանը, սակայն դատն սկսվելուն պես, պարզվեց, որ ամբաստանյալ Ստեփան Կարախանյանի փաստաբան Լիանա Գրիգորյանը չի ներկայացել դատաքննությանը:
Նա նամակ էր ուղարկել դատավոր Մխիթար Պապոյանի անունով, նշելով, որ լուրջ հիվանդ է, չի կարող ներկայանալ և խնդրել էր հետաձգել դատական նիստը:
Դատավոր Մխիթար Պապոյանը նշեց, որ անհարգելի է գնահատում փաստաբանի բացակայությունը, քանի որ որևէ տեղեկանք ներկայացված չէ: Նա միաժամանակ ասաց, որ նրա բացակայությամբ անհնար է շարունակել դատաքննությունը և հետաձգեց նիստը մինչև մարտի 13-ը:
ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ, 188-րդ, 205-րդ, 308-րդ հոդվածների հատկանիշներով դատարան ուղարկված եւ դատաքննության փուլում գտնվող 11 քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 1 613 574 831 դրամ, որից նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 71 953 565 դրամ: Հիշյալ քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 16 անձանց:
Մասնավորապես.
ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) եւ 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Ապօրինի ձեռնարկատիրություն) մեղադրվող Ա. Հակոբյանի կողմից կատարված հանցագործության հետեւանքով պետությանը պատճառվել է 11 008 684 դրամի վնաս, որը չի վերականգնվել: Քրեական գործը գտնվում է Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում:
ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող Ս. Մարգարյանի կողմից կատարված հանցագործությամբ պետությանը պատճառվել է 745 225 000 դրամի վնաս, որը չի վերականգնվել: Քրեական գործը գտնվում է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում:
ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Վ. Նազարյանի եւ 38-205-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Հ. Նազարյանի կողմից կատարված հանցագործություններով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 6 165 230 դրամ, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Գ. Գեւորգյանի կողմից կատարված հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի չափը` 9 529 738 դրամ, որից չի վերականգնվել 3 759 901 դրամը, 205-րդ եւ 215-րդ հոդվածների 1-ին (Մաքսանենգություն) մասերով մեղադրվող Ա. Առաքելյանի կողմից կատարված հանցագործության հետեւանքով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 27 924 120 դրամ, որից վերականգնվել է 10 770 227 դրամ:
Վերջին երեք գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 47 378 989 դրամ, որից նախաքննությամբ վերականգնվել է 20 299 965 դրամ, իսկ 27 079 024 դրամի չափով չի վերականգնվել:
Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Ապօրինի ձեռնարկատիրությանն օժանդակելը), 38-189-րդ հովածի 3-րդ մասով (Կեղծ ձեռնարկատիրությանն օժանդակելը), 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն օժանդակելը), 38-206-րդ հոդվածի 1-ին մասով (Քաղաքացու կողմից հարկ վճարելուց խուսափելուն օժանդակելը) եւ 214-րդ հոդվածի 1-ին մասով (Առեւտրային եւ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) մեղադրվող Ա. Մարությանի, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող Թ. Օգանովայի, Պ. Հովհաննիսյանի, Ա. Հակոբյանի եւ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրվող Ա. Զախարյանի կողմից կատարված հանցագործություններով պետությանը պատճառվել է 605 704 445 դրամ, որից մինչդատական վարույթում պետական բյուջե վերականգնվել է 10 000 000 դրամ:
ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք) մեղադրվող Ա. Սարգսյանի կողմից կատարված հանցագործությամբ պետությանը պատճառվել է 7 737 460 դրամի վնաս, որը չի վերականգնվել:
ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող Գ. Հարությունյանի կողմից կատարված հանցագործությամբ պետությանը պատճառվել է 65 395 053 դրամի վնաս, որը չի վերականգնվել:
Վերջին երեք քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 678 836 958 դրամ:
Օրերս մի խումբ փորձառու իրավաբաններ հայտնել են իրենց մտահոգությունները փաստաբանության օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ:
«Նշված փոփոխությունների հետևանքով իրավաբանը որևիցե մեկին մասնագիտական խորհրդատվություն տալու համար պարտավոր է ընդունվել փաստաբանական դպրոց, ավարտել այն, հանձնել համապատասխան քննություններ, ստանալ փաստաբանի արտոնագիր և դրանից հետո նոր խորհրդատվություն տալ:
Նշված փոփոխությունները առաջացրել են խնդիրներ, որոնք սոցիալական նշանակություն ունեն:
Մասնավորապես. այսուհետ բազմաթիվ իրավաբանական գրասենյակներ կանգնել են լուծարման եզրին, դրանով իսկ ստիպելով բազմաթիվ փոռձառու իրավաբանների կանգնել հացի խնդրի հայթայթման, իսկ իրավաբանական գրասենյակներին` գոծունեությունը դադարեցնելու առջև, թողնելով իր մոտ աշխատող փորձառու իրավաբաներին առանց եկամտի աղբյուրի, իսկ պետությանը առանց հարկատուի:
Պետությունը նման քայլի գնալուց առաջ պետք է գոնե նախազգուշական քայլեր իրականացներ և կազմակերպեր համապատասխան հասարակական քննարկումներ, այլ ոչ թե կանգնեցներ բազմաթիվ մարդկանց փաստի առաջ», — գրում են փաստաբանները: Մյուս կողմից հացի խնդիր լուծող իրավաբանների կողմից խաբված քաղաքացիների թիվը օր — օրի ավելանում է ու որևէ կերպ պետք այս հարցին լուծում տրվեր:
«Անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ Ազգային Ժողովը Հայաստանի Հանրապետության Փաստաբանության մասին օրենքում (հոդված 5) և ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40 հոդվածում կատարեց փոփոխություններ: Նշված փոփոխությունները հանրապետությունում ստեղծել են մի իրավիճակ, երբ բազմաթիվ փորձառու իրավաբաններ, որոնք տարիներ շարունակ դատարաններում պաշտպանել են իրենց վստահորդների իրավունքները և օրինական շահերը, հայտնվել են օրենքից դուրս կարգավիճակում:
Բացի այդ, նոր փոփոխություններով օրենքն ասում է, որ բազմաթիվ տարիներ դատարաններում գործնականորեն թրծված իրավաբանը այսուհետ դատարանում անելիք չունի` համարվում է անպիտան, իսկ նրանց փոխարեն քաղաքացուն պարտադրվում է իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը վստահել արտոնագրված փաստաբաններին, առանց հաշվի առնելու նրանց դատական ներկայացուցչության գործնական հմտությունը:
Այս փոփոխություններով օրենքը քաղաքացուն ասում է, որ այլևս բոլոր փատաբանները համարվում են հմուտ և փորձառու, և նա պարտավոր է վստահել նրանց: Այնինչ օրենքը պետք է դասակարգեր փաստաբանական արտոնագիր չունեցող իրավաբաններին, այն է` հնարավորություն տար փարձառու և դատական ներկայացուցչության մեծ պրակտիկա ունեցողներին նույնպես արտոնագրվելու և համալրելու փաստաբանների շարքերը:
Հակառակ դեպքում, սույն փոփոխություններով իրավաբանի մասնագիտությունը, փորձը և հմտությունը, նրանց նշանակությունը հասարակական կյանքում արժեզրկվում է: Ստացվում է, որ նույն հմուտ իրավաբանը ակամա դառնում է թուղթ մուրող, չնայած այդ խղճուկ պատիվն էլ կասկածի տակ է դրված, քանի որ ընդունված փոփոխությամբ ամենապարզունակ իրավաբանական գործառույթը համարվում է փաստաբանական գործունեություն:
Չնայած այս ամենին դեռևս ուշ չէ իրադրությունը շտկել, պայքարելով նշված փոփոխությունների դեմ, հետևաբար, բոլոր փորձառու իրավաբաններին, որոնք սիրում են իրենց մասնագիտությունը, որոնք տարիներ շարունակ դատարաններում ներկայացրել են իրենց վստահորդներին, պաշտպանելով նրանց իրավունքները և օրինական շահերը առաջարկում ենք միանալ, համախմբվել և պայքարել այս փափախությունների դեմ:
Մենք մի խումբ փորձառու իրավաբաններ հայտարարում ենք բոլոր շահագրգիռ անձանց հավաք:
Մենք նաև նախաձեռնել ենք ստորագրահավաք ընդդեմ նշված փոփոխությունների: Նախապատրաստվել է նաև ՀՀ Նախագահին ուղղված բաց նամակ, որի բովանդակությունը շուտով կզետեղվի նախաձեռնող խմբի հայտարարություններում:
Բոլորին ովքեր ցանկանում են միանալ մեզ, պայքարեն անարդարության դեմ, ինչպես նաև ստորագրեն Նախագահին ուղղված նամակի տակ առաջարկում ենք արձագանքել սույն հայտարարությանը»,- գրում են փաստաբանները:
Չնայած այս հայտարարության տակ փաստաբաների ստորագրությունը չկար և չկարողացանք պարզել նրանց հմտության աստիճանը, մենք որոշեցինք դիմել իրոք փորձառու և ճանաչված փաստաբան Հայկ Ալումյանին խնդրելով կարծիք հայտնել այս կապակցությամբ. «Իմ վերաբերմունքը հարցին շատ բացասական է. Եթե մենք այսօր նայենք և փաստաբաների և արտոնագրված իրավաբաների շահած գործերով վիճակագրությունը, ապա կարելի է ասել, որ էական տարբերություն չկա նրանց որակների միջև: Մյուս կողմից փաստաբանական գործունեություն կարող է ծավալել միմիայն փաստաբաների պալատի ներկայացուցիչը: Սա իհարկե մեծ հաշվով սխալ մոտեցում է, քանի որ ամբողջ այս դաշտը հայտնվում է մի կառույցի ենթակայության տակ, որ կարող է շատ անառողջ երևույթներ առաջ բերել: Ես կարծում եմ, որ ցանկացած սահմանափակում պետք է շատ հիմնավորված լինի, որը այս դեպքում ես չեմ տեսնում: Ուղղակի մեկի մտքով անցել է մնացածն էլ ասել են իսկ, ինչու ոչ…. »
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.