29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ,դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, սկսվեց և նույն պահին էլ հետաձգվեց Մարգար Օհանյանի գործով հերթական նիստը:
Դատական նիստին վատառողջ լինելու պատճառով չէր ներկայացել Մարգար Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը:
Հիշեցնենք, որ արդեն երկրորդ անգամ հետաձգվում է Մարգար Օհանյանի գործով դատավարոթւյունը, երկու դեպքում էլ պաշտպանների վատառողջ լինելու պատճառով: Այսօրվա դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը պետք է կարդար մեղադրական ճառը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը վստահեցրեց, որ ՀՀ կառավարության թեժ գծին փետրվար ամսվա ընթացքում ստացված ավելի քան 11 հազ. հեռախոսազանգերից և ոչ մեկը չի պարունակել կոռուպցիայի մասին հաղորդագրություն:
Սարգսյանն ամփոփելով. «Ես գիտեմ» հանրային իրազեկման արշավի առաջին փուլն ասաց, որ ընդամենը բողոքի մի քանի դեպքեր են եղել «Մի քանի դեպքեր են եղել, հեռախոսազանգից հետո համապատասխան պաշտոնայները ստացել են նկատողություն: Ես չեմ ցանկանում նշել նրանց անունները»:
«Ծրագիրը ձևավորում է հասարակության կողմից բարեփոխումների նկատմամբ որոշակի պահանջարկ, ինչպես նաև օժանդակում է կառավարությանն այդ բարեփոխումներն իրականացնելու ճանապարհին», — ասաց կառավարության աշխատակազմի ղեկավարը:
Նա հավաստիացրեց, որ պաշտոնյանները դեմ չեն ծրագրի իրականացմանը, այսինքն՝ իրենց աշխատանքն ավելի հրապարակային դարձնելուն: Խոստանալով, որ բացերը ժամանակի ընթացքում կշտկվեն:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կրթության և գիտության նախկին նախարար, «Նոր ուղի» կուսակցության նախագահ Աշոտ Բլեյանը հայտարարեց, որ չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Վերջինիս խոսքով, մեծամասնական ընտրակարգով չի առաջադրվելու, քանի որ չունի ընտրագրավի համար անհրաժեշտ 1 միլիոն դրամը.«Ես անպայման կառաջադրվեի, նույնիսկ ինձ համար ոչ այնքան ծանոթ ընտրատեղամասում: Ես այսօր զբաղվում եմ կրթական քաղաքականությամբ և այդ գործի մեջ եմ օրը 24 ժամ: Դրանից ավելի բարձր աշխատանք մեկ էլ Հայաստանի նախագահն է ստանում»,- նշեց Բլեյանը:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենը նաև չի կարող առաջադրվել համամասնական ընտրակարգով, քանի որ «Նոր ուղի» կուսակցությունը դեռ պաշտոնապես գրանցված չէ, անդամների անհրաժեշտ քանակություն չունի:
Սակայն Աշոտ Բլեյանը չի բացառել, որ կարող է առաջադրվել 2013թ. կայանալիք նախագահական ընտրություններում:
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Հայաստանի հանրապետական կուսակցության» 13-րդ համագումարը։
Հաշվետու ելույթով հանդես եկավ ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ով անդրադարձավ ՀՀԿ–ի և ընդհանրապես Հայաստանի իշխանությունների անցած 5-6 տարիների գործունեության արդյունքներին, այսօրվա խնդիրներին և վաղվա անելիքներին.
«Մենք ասում էինք` Քեզ համար Հայաստան: Հիմա արդեն հասել ենք այն հանգրվանին, երբ վստահորեն ասում ենք` ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար: Մեզանում ձևավորվել է հոռետեսության և հուսահատության մի հոգեբանություն, որն ունի նույնիսկ իր կարգախոսները: Ոչ մի թշնամական քարոզչություն չի կարող այնքան ավերածություններ գործել, որքան այդ բանաձևերն են, որ հնչում են հաճախ և մոտավորապես այսպես. «էս երկրում օրենք ոչ եղել է, ոչ էլ կլինի», «ոնց եկել է, էդպես էլ գնալու է. բան չի փոխվելու» և ընդհանրապես «էս երկիրը երկիր չի»:
Ես ասում եմ. Էս երկիրը երկիր է, որի պատմական ու մշակութային ժառանգությունն ուղղակի անգնահատելի է: Էս երկիրը երկիր է, որի ամեն մի քառակուսի սանտիմետրը փրկագնվել է հայի արյամբ: Էս երկիրը երկիր է, որի գրքերը փրկագնվել են հայ կյանքերով: Էս երկիրը երկիր է, որ քանակի դեմ պարզել է որակ, նավթադոլարների դեմ պարզել է բարոյական նկարագիր ու հաղթել նաև մեր բոլորի աչքի առաջ: Էս երկիրը երկիր է, որի հետ հաշվի են նստում և հարգանքով են խոսում: Էս երկիրը երկիր է, որին կարոտում են և որի հողը համբուրում են: Էս երկիրը երկիր է, որտեղ լրջագույն փոփոխություններ են իրականացվում և որը, հակառակ ամենատարբեր խոչընդոտների, առաջ է գնում: Էս երկիրը երկիր է, որտեղ ապրում են տաղանդավոր ու աշխատասեր մարդիկ: Երբ հարկ է եղել զրոյից սկսել, նրանք սկսել են զրոյից ու հասել անհավատալի արդյունքների:
Ո՞վ է մեզ իրավունք տվել փնովել մեր երկիրը, ինքնախարազանվել:
Մեր պապերն ու տատե՞րը, որ վերապրելու սխրանք գործեցին, երբ ամբողջ աշխարհը համոզված էր, թե հայերի երգը երգված է: Թե՞ սահմանամերձ գյուղի երեխաները, որ դպրոց են գնում և լավ են սովորում: Ո՞վ իրավունք ունի նայել այդ երեխաների աչքերի մեջ և ասել, թե «էս երկիրը երկիր չի»:
Ես ասում եմ. էս երկիրը երկիր է, որն ունի հզոր հենարան ի դեմս իր ժառանգության և ունի պայծառ հայացք` ուղղված ապագային: Էս երկիրը աշխարհի ամենագեղեցիկ երկիրն է ու ավելի լավն է լինելու:
Հավատում ենք, որ յուրաքանչյուր մարդ ծնվում է ազատ և պետք է հնարավորություն ունենա ազատ ապրելու և զարգանալու` հետապնդելով իր անձնական, ընտանեկան, հանրային և ազգային նպատակները: Մարդը չի կարող լինել ազնիվ ու բարոյական մեկ մակարդակում` մյուս մակարդակի հաշվին: Մարդը չի կարող լինել ազնիվ ու բարոյական իր ընտանիքում` հանրության և ազգի հաշվին: Չի կարող ստեղծել իր անձնական և ընտանեկան երջանկությունը` կողոպտելով և հարստահարելով հանրությանը և ազգին: Եթե մեկը գողանում է հանրությունից ու ազգից, ապա նաև գողանում է անձամբ իրենից և իր ընտանիքից: Մենք հավատում ենք, որ մեր հասարակությունը պետք է զարգանա ազատ մրցակցության պայմաններում: Բայց ազատ մրցակցություն երբեք ու երբեք չի նշանակում մեծ փողի առավելություն և այդ մեծ փողով փոքր մրցակիցներին խեղդելու և կլանելու հնարավորություն:
Մենք հավատում ենք, որ մեր ազգային գոյությունը երաշխավորող հիմնական և ամենաամուր միջնաբերդը ընտանիքն է: Մեր մեր ավանդական և պահպանողական ընտանիքը, որտեղ երիտասարդները հարգում և լսում են ավագին, որի հենասյունն է կինը և մայրը: Սակայն «լսել» չի նշանակում լինել մեծերի պարտադրանքի պատանդ, իսկ «ընտանիքի հենասյուն» չի նշանակում խոհանոցի բանտարկյա: Դրա լավագույն ապացույցը ՀՀԿ շարքերում կանանց և երիտասարդների ներգրավման աճն է:
Համեմատելով մեր նախորդ համագումարների հետ` այս դահլիճում ավելի շատ են երիտասարդներ ու կանայք: Եվ մենք ամեն ինչ անելու ենք նրանց մասնակցության ավելացման այս միտումը պահպանելու ու զարգացնելու համար: Մենք համադրելու ենք մեծերի փորձն ու գիտելիքը, երիտասարդների ավյունն ու կորովը և կանանց նվիրումն ու պահպանողականությունը, որպեսզի համատեղ կերտենք նոր Հայաստանը` բոլորի և յուրաքանչյուրի համար:
Մենք հավատում ենք, որ մեր հանրությունը շատ ավելին է, քան մարդկանց մեխանիկական համադրում: Մենք հավատում ենք, որ ազգը շատ ավելին է, քան հասարակական պայմանագրով միավորված ընդհանուր բնութագիր ունեցող մարդիկ: Մենք հավատում ենք, քանի որ այդ հասարակական պայմանագիրը ոչ այդքան տառի վրա է հիմնված և տառով է պայմանավորված, որքան այդ ազգի ոգով»:
Հայաստանի արտաքին քաղաքականությանը բնորոշ է տրամաբանված շարունակականություն, հստակություն և նախաձեռնողականություն: Մենք մշտապես հանդես ենք եկել որպես միջազգային հանրության պատասխանատու և կանխատեսելի անդամ, որը հպարտությամբ և պարտաճանաչությամբ կատարում է իր ստանձնած միջազգային հանձնառությունները: «Միևնույն ժամանակ մենք հստակ գիտակցում ենք, որ աշխարհը մեր շուրջը ոչ թե ստատիկ է, այլ փոփոխական: Մեր դժվարին տարածաշրջանում, իսկ ավելի ճիշտ` մի քանի տարածաշրջանների այս բարդ խաչմերուկում, փոփոխությունները կարող են լինել սրընթաց: Ուստի և մենք զարգացնում ենք այդ նոր մարտահրավերներին ու հնարավորություններին հարմարվելու և համարժեքորեն արձագանքելու մեր կարողությունները: Ավելին, անհրաժեշտ է մշտապես ցուցաբերել սեփական նախաձեռնություն, որպեսզի չհայտնվես անընդհատ արձագանքողի դերում, այլ ինքդ էլ` որպես լիիրավ մասնակից, ներդրում ունենաս տարածաշրջանի և աշխարհի օրակարգի ձևավորման գործում»,- ասաց Սերժ Սարգսյանը` նշելով, որ նման օրինակ էր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կանոնակարգելու պաշտոնական Երևանի նախաձեռնությունը:
Նրա խոսքով` Հայատանը պետք է լիիրավ մասնակցություն ու ներդրում ունենա տարածաշրջանի և աշխարհի օրակարգի ձևավորման գործում:
Լոս Անջելեսի ոստիկանության կողմից կավատության մեղադրանքով ձերբակալվել են երեք հայեր: Այս գործով 34 ձերբակալվածների թվում են Սարգիս Թունյանը, Էդիկ Հախնազարյանը և Չարլզ Ստեփանյանը
Լոս Անջելեսի ոստիկանական վարչության 80 աշխատակիցներ հատուկ գործողություն էին իրականացրել մարմնավաճառների հայտնի հավաքատեղի Սան Վելլիի Լենքերշիմ բուլվարում` ներգրավելով կին գործակալներին: Նրանց առաջիկայում մեղադրանք է առաջադրվելու:
Հայաստանի Հանրային Հեռուստատեսությունը պաշտոնապես Եվրոպական հեռարձակողների միությանը տեղեկացրել է, որ այս տարի Հայաստանը չի մասնակցի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» համաեվրոպական երգի մրցույթին: Տեղեկատվությունը արդեն տեղադրված է «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքում:
«Եվրատեսիլ» երգի մրցույթի գործադիր կառավարիչ Ջոն Օլա Սանդը իր հիասթափությունն է արտահայտել հայկական հեռարձակողի որոշումից, այն դեպքում, երբ Եվրոպական հեռարձակողների միությունն ամեն ինչ անում էր, որպեսզի Բաքվում ապահովեր հայկական պատվիրականության անվտանգությունն:
«Ափսոսում ենք, որ Հայաստանը չի մասնակցելու «Եվրատեսիլին», սակայն հույս ունենք հաջորդ տարի կտեսնենք Հայաստանի մասնակցին այդ մեծ համաեվրոպական միջոցառմանը»:
Մարտի 6-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, ենթակա բաժինների, ոստիկանության կենտրոնական ապարատի մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Անդրադառնալով ոստիկանության բաժինների գործունեությանը` ոստիկանության պետը նշեց, որ առկա են դրական տեղաշարժեր ինչպես հանցավորության կանխարգելման, այնպես էլ բացահայտումների, մասնավորապես` նախկին տարիներին կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Միեւնույն ժամանակ, ընդգծեց Վլադիմիր Գասպարյանը, դեռեւս լուրջ անելիքներ կան ֆունկցիոնալ պարտականությունների կատարման որակի եւ արդյունավետության բարձրացման, մասնագիտական ունակությունների կատարելագործման, անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի ամրապնդման ուղղությամբ:
Ոստիկանության պետը ստորաբաժանումների ղեկավարներից առավելագույն սկզբունքայնություն պահանջեց հանցագործությունների գրանցման, ապա եւ օպերատիվ ու քննչական գործողությունների օրինականության ապահովման եւ արդյունավետության բարձրացման հարցում, հրահանգեց ակտիվացնել անձնակազմի հետ տարվող աշխատանքները, պարտականությունների կատարման յուրաքանչյուր թերացում դարձնել ընդհուպ ծառայողական քննության առարկա:
Հանդիպման մասնակիցներին կոչ անելով առավելագույնս սկզբունքային ու հետեւողական լինել ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում` Վլադիմիր Գասպարյանը վերստին ընդգծեց, որ ոստիկանության աշխատանքի գլխավոր գնահատականը եղել ու մնում է հասարակության վերաբերմունքը կառույցի հանդեպ, հանրային վստահությունը, որը կարելի է ձեռք բերել միայն ոստիկանի ներքին վերափոխման եւ աշխատանքի սկզբունքների արմատական փոփոխության դեպքում:
Դրոյի գործով ցմահ դատապարտված Արսեն Արծրունու դատաքննությունը մի քանի շրջապտույտներից հետո հանգրվանել է Առաջին ատյանի դատարանում: Այսօր Էրեբունի Նուբարաշեն համայնքների դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանը հետաձգեց Նուբարաշեն ՔԿՀ-ում անցկացված դատական նիստը, քանի որ մայր գործը Վճռաբեկ դատարանից դեռ տեղ չէր հասել:Մեղադրող Մուրադյանը նշեց, որ առանց մայր գործի նպատակահարմար չէ շարունակել դատավարությունը: Դատավորը որոշեց նիստը հետաձգել մինչև մարտի 24-ը:
Այս գործի վերաբերյալ մանրամասները կարելի է կարդալ օրեր առաջ Lragir.am-ում հրապարակված Զարուհի մեջլումյանի
«Copy-paste դատավճռի մեջ» հոդվածում.
«Ինչպես կարելի է գրասխալով դատավճիռ կայացնել, գրասխալով ճակատագիր որոշել: Այդպիսի դատավորը պիտի խստագույն պատասխանատվության ենթարկվի»,- նշեց 1996 թ. մահապատժի դատապարտված Արսեն Արծրունու փաստաբան Նարինե Ռշտունին, ով բողոք էր բերել Վճռաբեկ դատարան` վերաքննիչ դատարանի որոշման դեմ:
Բանն այն է, որ Վերաքննիչ քրեական դատարանը հրաժարվել էր վարույթ ընդունել Ռշտունու բողոքը` ժամկետների խախտման պատճառաբանությամբ: Ռշտունին Վերաքննիչ ատյանում բողոքարկում էր դեռևս 2006 թ-ին Էրեբունի-Նուբարաշեն դատարանի կողմից թույլ տրված գրասխալը: Հենց այդ թվականին են մահապատժի դատապարտված անձանց հոդվածները համապատասխանեցվել 2003 թ-ի նոր Քրեական օրենսգրքին:
Արծրունու հոդվածները նոր քրեական օրենսգրքին համապատասխանեցնելուց հետո պիտի ստացվեր հետևյալ պատկերը` 104 հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետ`որպես սպանության դրդող: Այնինչ Ռշտունին նշեց, որ դատական սխալի հետևանքով ավելացվել է ևս մեկը` 104 հոդվածի 2-րդ մասի առաջին կետը, այն է` երկու և ավելի անձանց սպանություն: «Իմ պաշտպանյալը երբևէ չի մեղադրվել սպանություն կատարելու մեջ, առավել ևս 2 և ավելի անձանց: Այս ամենը գրասխալի հետևանք է, որը փաստորեն ճակատագրական է դարձել Արսեն Արծրունու համար»,-ասաց փաստաբանը:
Ռշտունին Վճռաբեկ դատարանում ներկայացրեց, որ հոդվածների համապատասխանեցումները նոր քրեական օրենսգրքին տեղի են ունեցել խմբակային` ինչը կոպիտ խախտում է, որ կոնկրետ այդ օրը` 2006 թ-ի օգոստոս 8-ին լսվել են միանգամից մահապատժի դատապարտված 9 անձանց գործեր: Զավեշտալին այն է, որ դատարանի որոշման մեջ անգամ նշված է մեկ այլ մահապատժի դատապարտվածի անուն: «Ռուբեն Սահակյանի հոդվածները քոփի փեյսթի սկզբունքով վերագրվել են Արծրունուն»,- շեշտեց Ռշտունին:
Փաստաբանն այս դատական սխալը հայտնաբերել է քրեական օրենսգրքում այս տարվա մայիսի 23-ի փոփոխություններից հետո, որով հանվել է 104 հոդվածի 2-րդ մասի 15 կետը` այն է` կրկնակիություն: «Երբ ծանոթացա քրեական գործին, հայտնաբերեցի կոպիտ սխալը, իսկ իրավաբանական կրթություն չունեցող Արծրունին բնական է, որ 5 տարի չէր նկատել դա: Ի դեպ, գործին մասնակցած դատախազը ևս չի հայտնաբերել ճակատագրական անփութությունը, ով կոչված է պաշտպանել արդարությունը»,- նշված էր Ռշտունու վճռաբեկ բողոքի մեջ:
«Փաստորեն մայիս ամսից սկսած իմ պաշտպանյալը կարող էր ազատ արձակվել, քանի որ միակն է 103 ցմահ դատապարտյալներից, ով միայն 104 հոդ-ի 2-րդ մասի 15 կետով է դատապարտվել: Իսկ այդ կետը մայիսի 23-ի փոփոխություններով ապաքրեականացվել է»,- պարզաբանեց Ռշտունին:
Վճռաբեկ դատարանը բավարարեց Նարինե Ռշտունու բողոքը: Գործը ուղղարկվեց առաջին ատյանի դատարան: «Սա փոքր հաղթանակ եմ համարում, քանի որ Վռճաբեկ դատարանի որոշումը հնարավորություն է տալիս հուսալու, որ Արսեն Արծրունին շուտով հասարակություն կվերադառնա»,-շեշտեց Արծրունու փաստաբանը:
Տեսանյութը ըստ FREEDOM FOR MHER YENOKYAN ֆեյսբուքյան էջի
http://www.youtube.com/watch?v=UQ5_ZhMRC-A&feature=player_detailpage
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հերթական անգամ հետաձգվեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով դատավարությունը:
Դատարան չէր ներկայացել ամբաստանյալ Արմեն Պողոսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանը: Արմեն Պողոսյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց պաշտպան Ալվանդյանին փոխելու վերաբերյալ և խնդրեց այսուհետ նիստերի համար ծանուցել նախաքննության ընթացքում իրեն պաշտպանած Հայկ Ալումյանին:
Ամբաստանյալ Վահան Խանզադյանի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը դատարանին հայտնեց, որ արդեն ծանոթ է գործի բոլոր նյութերին և չի կարող խոչընդոտել նիստերի անցկացմանը, սակայն քանի որ ամբաստանյալներից մեկի պաշտպանի բացակայությամբ դատական նիստը շարունակելու իրավասություն չկա, դատավոր Արտակ Վարդանյանը կողմերի համաձայնությամբ որոշեց հետաձգել դատական նիստը մինչև մարտի 14-ը:
Դատարանում ներկա թր նաև վկա Կարինե Շահինյանը, դատախազ Հարություն Հարությունյանը, Հովհաննես Թամամյանը և նրա պաշտպան Վաղինակ Գևորգյանը:
Հերթական գողությունն է գրանցվել հայտնի մարդկանց պատկանող առանձնատներից մեկում: Ինչպես հաղորդում է news.am –ը Երգահան Ռուբեն Հախվերդյանի` Պռոշյան գյուղի Վանահովիտ թաղամասում գտնվող առանձնատնից մի քանի օր առաջ գողություն է կատարվել: Այս մասին հայտնել են կայքի իրազեկ աղբյուրները:
Նրանց փոխանցմամբ` երգահանի տնից տարել են հեռուստացույց, պատի ժամացույց, ձայնարկիչ և այլն: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուբեն Հախվերդյանը չի դիմել իրենց:
Մեր տեղեկություններով` Ոստիկանության Նաիրիի բաժնում հայտարարություն է տվել նրա կինը` Նունուֆար Մինասյանը: Մեզ չհաջողվեց կապ հաստատել երգահանի հետ:Նշենք, որ Ռուբեն Հախվերդյանն այժմ ապրում է մայրքաղաքում գտնվող իր բնակարանում, գրում է news.am-ը:
Իսկ հանրահայտ բանդայի գործով նորություններ չկան: Չնայած դրան, թալանված առանձնատների տերերը համբերատար սպասում են:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.