29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«Հայկական ժամանակ». Արդեն երկար ժամանակ է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության տիրապետման տակ: Բանն այն է, որ նշված ընկերության սեփականատերերը` Մուրադյան եղբայրներից երեքը` Հովհաննեսը, Հակոբը և Մուրադը, իրենց մեկ այլ ընկերության անունով ՀՀ կառավարությունից դեռ երկու տարի առաջ 20 միլիոն դոլարի վարկ են վերցրել, որի դիմաց էլ գրավադրվել են մարզահամերգային համալիրի բաժնետոմսերը, որոնք հայտնվել են ՊՆ կառավարման ներքո: Թերթի թղթակցի հետ զրույցում Մուրադյանների չորրորդ եղբայրը` Բորիս Մուրադյանը, հաստատել է նման գործարքի գոյության փաստը: Այս պատմության մեջ ուշագրավ է նաև այն, թե ինչի համար Է տրվել վարկը: Ըստ լուրերի, գումարը տրվել է«ԲԱՄՕ» ընկերության կողմից` Սոչի քաղաքում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով: Այն, որ ՀՀ կառավարությունն առնչություն ունի այդ հյուրանոցային համալիրի կառուցման հետ, հաստատվում է այն փաստով, որ Սոչիում կառուցվող «Արմենիա» անունով հյուրանոցային համալիրի ճարտարապետական մրցույթի ժյուրիի կազմում 2009-ին ընդգրկված է եղել նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որն այն ժամանակ զբաղեցրել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի և Հայաստանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը: Ավելին, 2009-ի հուլիսի վերջին նա պետբյուջեի միջոցների հաշվին է մեկնել Սոչի` նշված ժյուրիի ամփոփիչ նիստին մասնակցելու համար: ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Նարեկ Սարգսյանի այցը Սոչի` ձևակերպվել է որպես գործուղում: Թերթը հիշեցնում է, որ մարզահամերգային համալիրը 5 միլիոն 700 հազար դոլարով ԲԱՄՕ ընկերությանը մասնավորեցվել է 2005-ի օգոստոսին: ՀՀ կառավարության 2009-ի հոկտեմբերի 26-ի որոշման համաձայն, 2005-ի սեպտեմբերից մինչև 2008-ի սեպտեմբերը ԲԱՄՕ-ն համալիրում ներդրել է 4 միլիարդ 275 միլիոն դրամ, որն այն ժամանակվա փոխարժեքով կազմել է մոտ 14 միլիոն դոլար: Այսինքն, փաստաթղթերում նշված տվյալներով` «ԲԱՄՕ»-ն մարզահամերգային համալիրի վրա ընդհանուրը մոտ 20 միլիոն դոլար է ծախսել: Այս վարկային պատմության առնչությամբ մեր թղթակիցը փորձել է ՀՀ կառավարությունից մեկնաբանություն ստանալ, սակայն, հարցերին ի պատասխան, կառավարությունից ուղարկել են իրենց ինտերնետային կայքի հասցեն` անուղղակի հաստատելով մարզահամերգային համալիրի շուրջ ստեղծված խնդրի գոյությունը:
Այսօր՝ մարտի 16–ին, Վրեժ Գասպարյանը ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար։
Մինչ այդ Վրեժ Գասպարյանը զաբաղեցնում էր ՀՀ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը։
ԱԺ նախագահի մեկ այլ կարգադրությամբ՝ Գագիկ Մխեյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ՝ ազատվելով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարումից։
Այս մասին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Այսօր Շիրակ կենտրոնը հաղորդագրություն է տարածել, տեղեկացնելով. որ հաշվեհամարներ է բացել Գյումրու անօթևան ընտանիքների և ծնողազուրկ երեխաների օգնությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով և «Միասին կարող ենք» խորագրով տեսանյութ պատրաստել.
«Հարյուրավոր անօթևան ընտանիքներին և ծնողազուրկ երեխաներին մեր հրապարակումների միջոցով օգնություններն առավել ընդգրկուն դարձնելու և ինչու ոչ նաև «Շիրակ կենտրոնի» գործունեությունը նույն ակտիվությամբ շարունակելու, կազմակերպության անկախությունը պահպանելու նպատակով որոշեցինք բացել հաշվեհամարներ և աջակցության ակընկալիքով տարածել հետևյալ կոչն ու տեսահոլովակը:
Միասին կարող ենք փոխել նրանց ճակատագիրը
Աղետի գոտում ավելի քան երկու տասնամյակ խոնավ և վաղուց շարքից դուրս եկած տնակներում ու խարխուլ շինություններում մի կերպ պատսպարված անօթևան և աղքատ ընտանիքների, ծնողազուրկ երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունն ու նրանց բազմակողմանի աջակցությունը «Շիրակ կենտրոնի» հիմնական առաքելությունն է դարձել: 2011 թ.-ից առավել ծանր սոցիալական վիճակում գտնվող անօթևան ընտանիքների և երեխաների կենսապայմանները սկսեցինք ներկայացնել տեսանյութերի միջոցով, որոնք հրապարակվեցին ինչպես մեր www.shirakcentre.org կայքում, այնպես էլ հայաստանյան գրեթե բոլոր առաջատար էլեկտրոնային ու տպագիր լրատվական պարբերականներում:
Անսպասելի էին տեսանյութերի արձագանքները: Հայաստանի տարբեր քաղաքներից և հատկապես արտերկրից աջակցություն ցուցաբերեցին բազմաթիվ անհատ բարերարներ ու կազմակերպություններ: Տնակներում ապրող և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա 6 ընտանիքներ դարձան բնակարանատեր, տասնյակ ընտանիքներ ապահովվեցին վառելափայտով, մի շարք ծնողազուրկ երեխաների արտերկրի բարերաների կողմից տրամադրվեց միանվագ և ամենամսյա դրամական աջակցություն, տասնյակ ընտանիքների տրամադրվեցին զգալի քանակությամբ սնունդ, հագուստ, հիգիենիկ պարագաներ ու կենցաղային իրեր: Ընդհանուր առմամբ, գյումրեցի աղքատ և անօթևան ընտանիքներին անցած երեք ամիսների ընթացքում մեր կազմակերպության միջնորդությամբ ցուցաբերվել է ավելի քան 100.000 դոլարի օգնություն:
Անօթևան ընտանիքներին և ծնողազուրկ երեխաներին ցուցաբերվող օգնությունն ու դրա հետ կապված դրամական շրջանառությունն առավել թափանցիկ և հաշվետվողական դարձնելու նպատակով «Շիրակ կենտրոնը» բացել է հաշվեհամարներ: Կոչ ենք անում այսուհետև ֆինանսական նվիրատվությունները կատարել ներկայացվող հետևյալ հաշվեհամարներից որևէ մեկին:
ARDSHININVESTBANK CJSC, GYUMRI BRANCH
S.W.I.F.T CODE: ASHBAM 22XXX
«Արդշինինվեստ բանկ» Գյումրու մասնաճյուղ
Հայաստանի Հանրապետություն, Գյումրի, Գայի 7
«Շիրակ կենտրոն» ՀԿ
USA — 2472601614240020
Պրոկրեդիտ Բանկ
Հայաստան, Գյումրի
«Շիրակ կենտրոն» ՀԿ
SWIFT: PRMSRUMM, Корр. счет N 30101810400000000555: БИК 044525555;
ИНН: 7744000912
Armenia, Gyumri, “Shirak Centre” NGO
ЗАО ПроКредит Банк, SWIFT: PRCBAM22
Корреспондентский счет: 30111810980000971701 (RUR)
Euro Account
56A: Intermediary Institution
Commerzbank AG
Frankfurt am Main, Germany
57A: Beneficiary Bank
ProCredit Bank CJSC
Yerevan, Armenia
SWIFT: PRCBAM22
AMD — 253050026090-0010
EUR — 253050026108-0012
RUB — 253050026116-0013
Բոլոր դրամական փոխանցումների և նվիրատվությունների մասին տեղեկությունները, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ` նվիրատուների անունները, կհրապարակվեն մեր կայքի հատուկ էջում:
Խնդրում ենք ֆինանսական փոխանցումների և դրանց նպատակների մասին հեռախոսազանգի կամ նամակի միջոցով տեղյակ պահել «Շիրակ կենտրոնին»:
Հասցե. Վարպետաց 176, 301, 303,
Հեռախոս. +(374 312) 6-69-92, +(374 55) 06-69-92+(374 91) 45-13-37
Էլ.փոստ. info@shirakcentre.org
Վեբ կայք. www.shirakcentre.org
«Շիրակ կենտրոն» ՀԿ
“Սիթի Պետրոլ Գրուպ” ընկերությունը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից տուգանվել է 100 մլն դրամով: Հանձնաժողովը ուսումնասիրելով ոլորտը պարզել է այս ընկերության վարքագիծը շուկայում:
Պարզել, որ նրա վարած գնային քաղաքականության արդյունքում անհատ քաղաքացիներին պատկանող փոքր բենզալցակայանները սնանկանում են, իսկ դրանցսեփականատերերը ստիպված իրենց բիզնեսը ոչ շահավետ պայմաններով վաճառել հենց “Սիթի Պետրոլ Գրուպին”:
Մենք փորձեցինք կապվել ընկերության հետ, լսել նրանց կարծիքը, պարզել ընդունում են մեղադրանքը և ինչ չափով են իրենց մասնակից զգում փոքր բիզնեսը խոչնդոտելու հարցում:
Հեռախոսազանգին սկզբում պատասխանեց մի տղամարդով, որը լսելով թե լրատվամիջոցից ենք, անջատեց հեռախոսը: Երկրորդ անգամ զանգահարեցինք պատասխանեց մի կին, նա էլ հարցը լսելուց հետո անջատեց հեռախոսը: Հետո այլևս չպատասխանեցին հեռախոսազանգերին:
ՏՄՊՊ -ն պարզել է որ Վանաձորում ընկերությունն ունի 8 բենզալցակայան, որոնցից 7-ը, ըստ հանձնաժողովի, ձեռք է բերել այդ ճանապարհով: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարզել է, որ ընկերությունը մեծածախ բազաներից վառելիքն իրացնում է այն գնով, ինչ գնով որ արդեն իսկ վաճառում է իրեն պատկանող տասնյակ բենզալցակայաններում:
“Սիթի Պետրոլ Գրուպը” սեփականատերերի հետ կնքել է համատեղ գործունեության պայմանագրեր, մեզմ ասած, ոչ շահավետ պայմաններով` շահույթի 98 տոկոսն իրեն, 2-ը` սեփականատերերին:
“Եթե խնդիրներն ենք ուսումնասիրում՝ դաշտի բոլոր սուբյեկտների գործունեությունը պետք է ուսումնասիրենք: Այլապես նույն խնդիր՝ նույն վարքագիծն առկա է մյուս ընկերությունների մոտ, ապա կստացվի, որ այս ընկերությանը, ճիշտ է՝ այն ամենախոշորն է, պատասխանատվության ենթարկելով` ավելի լավ վիճակում ենք դնում մյուս ընկերություններին”,- երեկ իր մտահոգությունն է կիսել Ա. Շաբոյանը :
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական համայնքների ընդհանուր իրավասության դատարանում,քիչ առաջ ն սկսվեց և նույն պահին էլ հետաձգվեց Ճաննապարհային Ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով հերթական նիստը:
Այսօրվա դատական նիստին վատառողջ լինելու պատճառով կրկին դատական նիստին չի ներկայացել Մարգար Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը:
Մարտի 14-ին ժամը 16.30-ի սահմաններում Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի պաշտպանական դիրքերում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող:
լրատվական կայքի տվյալներով՝ զոհվածը Վանաձորի բնակիչ է:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
ԲՀԿ-ականները նախապես հայտարարել էին, որ, ի տարբերություն այլ կուսակցությունների, մարտի 17-ին կայանալիք համագումարում հրապարակելու են իրենց կուսակցության համամասնական ցուցակը: Սակայն երեկ թերթին հայտնի է դարձել, որ ցուցակը հրապարակայնացվելու է միայն մարտի 21-ին: ԲՀԿ թերթի աղբյուրների հավաստմամբ, ոչ Տիգրան Թորոսյանը և ոչ էլ Աղասի Արշակյանը ԲՀԿ-ում չեն լինի: Ինչ վերաբերում է Հմայակ Հովհաննիսյանին, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը դեռ չի կողմնորոշվել: Ինչպես հայտնի է, Հմայակի համար միջնորդում են ռուսական դեսպանատունը և այլ ռուսական կառույցներ, բայց նրա հետագա գործունեության համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում:
Օրերս կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության նախագահ Արման Սահակյանը մի հետաքրքիր թեմա է շոշափել. նա ասել է, որ Հայաստանի պետական բյուջեից միայն Սփյուռքի նախարարության համար 81 միլիոն դրամ գումար է հատկացվում «Էրեբունի Պլազայում» տարածքի վարձակալության համար:
Գաղտնիք չէ, որ Էրեբունի Պլազան պատկանում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ստացվում է, որ պետությունը նախարարություն պահելու համար չի կարողանում շենք հատկացնել և 81 միլիոն դրամ իր գրպանից վճարում է, որ Սփյուռքի նախարարությունը վարձով տեղակայվի նախկին նախագահի սեփական տարածքում: Ի դեպ Քոչարյանին ևս նույն շենքից դարձյալ պետության հաշվին, մի ամբողջ հարկ է հատկացվել, որպես օֆիսային տարածք:
Եվ սա այն դեպքում, երբ այս էլ քանի տարի է Վազգեն Սարգսյան — 3 հասցեում գտնվող Արդարադատության նախարարության նախկին, 2008 թ. այրված շենքի տեղում 3176 քառ. մետր մակերեսով տարածքը և դրան հարող նախկին ԿԳ նախարարության շենքը, որոնք հատկացվել են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին, ավարտուն տեսքի չեն գալիս:
Ավելին` դրա դիմաց Տաշիր գրուպի սեփականատերը խոստացել է վերնիսաժի տարածում շենք կառուցել, որտեղ կտեղակայվեն մի շարք գերատեսչություններ (այս թեմային մենք արդեն անդրադարձել ենք), սակայն այս էլ քանի տարի է, սայլը տեղից չի շարժվում:
Չնայած, ըստ Սահակյանի կա կառավարության որոշում քանդել տեղափոխել Արտաքին գործերի, Էներգետիկայի ու բնական պաշարների և Տարածքային կառավարման նախարարությունները, քանի որ նշված նախարարությունների տարածքները աշխատողներն չեն բավականացնում:
Արդյո՞ք սա նշանակում է, որ գործարարը չի ցանկանում ներդումներ կատարել Հայաստանում նույնիսկ իր ստանձնած պարտավորությունների շրջանակներում:Ու չնայած կառավարության որոշմանն ու բազմաթիվ գերատեսչությունների սպասմանը , Տաշիր Սամոյին չեն շտապեցնում:Արդյո՞ք հաջողակ գործարարին չնեղացնելու միտումը դա կապված է նախընտրական շրջանի հետ:
Ի դեպ Սամվել Կարապետյանը, կամ Տաշիր ընկերությունների խումբը մտադիր է գնել աշխարհահռչակ իտալական Ռոբերտո Կավալլի բրենդը: Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով իտալական հեղինակավոր Il Sole 24 Ore գործարար պարբերականին։
Նշվում է, որ գործարքն իրականացնելու համար նա մտադիր է ծախսել 500 մլն եվրո (ներկայիս փոխարժեքով՝ մոտ 660 մլն դոլար):
«Հայկական ժամանակ».Մալաթիա-Սեբաստիայում ծավալվող լուրերի համաձայն, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեռնարկությունների աշխատողներից պահանջում են որոշակի թվով անձնագրային տվյալներ ներկայացնել: Մասնավորապես, շարքային աշխատողներին` վաճառողներին կամ բանվորներին ասվել է, որ նրանցից յուրաքանչյուրը պետք է 35 հոգու անձնագրային տվյալ ներկայացնի: Անհրաժեշտ անձնագրային տվյալների թիվը, ըստ աշխատողի ունեցած դիրքի, բարձրանում է 100-ի, 200-ի և այսպես շարունակ: Ըստ նույն լուրերի, այս գործընթացը ղեկավարում է Սամվել Ալեքսանյանի կինը` Շողերինա Մկրտչյանը. նա է անձնագրային տվյալների «պլանները» սահմանում և վերահսկում, որպեսզի դրանք իրականացվեն:
Աժ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), որը մտադիր է Աժ պատգամավորի թեկնածու առաջադրվել Արմավիրի թիվ 19 ընտրատարածքում, չի կարողացել ստանալ ՀՀԿ-ի աջակցությունը: ՀՀԿ-ն այստեղ սատարում է Սեյրան Սարոյանին:
Հակոբ Հակոբյանը, ահա, երեկ պատասխանելով թերթի թղթակցի հարցին` կուզեի՞ք Հանրապետական կուսակցությունը ձեզ սատարեր, պատասխանել է. «Կուսակցությունն ունի դրած սոցիալական խնդիր: Օրինակ, եթե վերցնենք «Փարոս» ծրագիրը: Տեսնո՞ւմ եք, պետությունն ում է օգնում` աղքատին, չունևորին, հո հարուստին չի՞ կարող աջակցել: …Հիմա էլ կարծում եմ, որ կուսակցությունը, ինչպես և պետությունը, առաջ է քաշել, որ այն անձինք, որոնք ժողովրդի կողմից մերժված են, նրանց կարողանա աջակցի, որպեսզի հետ վերադարձնի, ինտեգրի հասարակությանը, հակառակ դեպքում այդ մարդիկ վտանգավոր են դառնում հասարակության համար: Հիմա կուսակցությունը իմ պահով տեսնում է, որ ես դրա կարիքը չունեմ, հասարակության կողմից ես մերժված չեմ, գնում եմ ընտրությունների: Այնպես որ սոցիալական խնդիր է` ում կուզենան աջակցել, ում չեն ուզենա: …Դուք ե՞րբ եք դեղ խմում, երբ որ թույլ եք, հիվանդ եք…»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.