29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց գործարար, Հայ ազգային կոնգրեսի անդամ Խաչատուր Սուքիասյանի դիմումով վարչական վարույթի հարուցումը:
Խաչատուր Սուքիասյանը ԿԸՀ-ից խնդրել էր իրեն գրանցել որպես պատգամավորության թեկնածու` հաշվի չառնելով ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության որոշումը, թե Սուքիասյանը վերջին հինգ տարում չի բնակվել Հայաստանում:
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության, Խաչատուր Սուքիասյանը Հայաստանից այդ ընթացքում բացակայել է 10 ամիս և 20 օր:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, թե դիմումի հասցեատերը թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն է, այլ ոչ` ԿԸՀ-ն, ուստի դիմումը վերահասցեագրվել է ԸԸՀ-ին:
Նշենք, որ թիվ 10 ընտրատարածքում առաջադրվել են Խաչատուր Սուքիասյանը, նրա եղբայրը` «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը և գործարար Գարեգին Նուշիկյանը` ՀՀԿ-ից:
Սուքիասյանը ոստիկանության որոշումն ապօրինի էր գնահատել, իսկ Հայ ազգային կոնգրեսը այն «քաղաքական հետապնդում» էր համարել:
«Առավոտ». Ոստիկանության թերթի աղբյուրները հայտնում են, որ վերջին շրջանում ավելացել է Երևանի ոստիկանության պահակապարեկային ծառայությունից հեռացողների թիվը: Ոստիկանությունից դուրս եկողներն ավելի մեծ թիվ են կազմում Կենտրոնի պահակապարեկային բաժնում, քանի որ այստեղ աշխատանքի լարվածությունն ավելի մեծ է: Ոստիկանության համակարգը լքողների թվում ամենից շատ մարզերի բնակիչներն են, որոնք իրենց աշխատավարձից մայրաքաղաքում բնակարանային վարձ են մուծում: Համակարգից հեռանալու հիմնական պատճառը ցածր աշխատավարձն է: Գրեթե ռազմական ռեժիմով աշխատող, ամեն օր փողոցներում տարբեր փորձությունների դիմագրավող ոստիկանների աշխատավարձը, հավելավճարներով հանդերձ, շուրջ 130 հազար դրամ է, կրտսեր սպաների դեպքում` 140 հազար դրամ: Սոցիալապես ոչ բարվոէ վիճակում գտնվող ոստիկաններին «չի հրապուրում» նաև այն, որ մայիսի 6-ից հետո իրենց հրաման կարող է տրվել ցրել հետընտրական ցույցերի մասնակիցներին
Հայկական թրիլլեր. ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնից անհետացել էր իտալացիներից առգրավված մոտ 10 հազար դոլարը
Այս պատմությունը հայկական թրիլլերի լավագույն սցենար դառնալու հավակնություն ունի, եւ սցենարը գրողին վճարել պետք չէ: Սցենարի հեղինակները քննիչներն են, դատավորը, դատախազը, քննչականի բաժնի պետը, Երեւան քաղաքի ոստիկանության պետը, քննչական գլխավոր վարչության պետը, Իտալիայի հյուպատոսը եւ էլի բազում անձինք: Նրանք նաեւ գործող անձինք են:
Ընդ որում, եթե որեւէ ռեժիսոր որոշի այս սցենարով ֆիլմ նկարահանել, խմբագրությունը պատրաստ է նրան տրամադրել նաեւ որոշ օգտակար ձայնագրություններ: Բայց սա թողնենք ապագային:
Պատմության սկիզբը կարելի է համարել 2012 թ. մարտի 6-ը՝ ժամը 13:00-ն, վայրը` Երեւան, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:
Նիստը նախագահում է դատավոր Արմեն Խաչատրյանը: Մեղադրող դատախազը Խաչատուր Բաղդասարյանն է: Նիստին մասնակցում են նաեւ Իտալիայի դեսպանատան հյուպատոսը, թարգմանիչը, երկու ընթերակա եւ երկու իտալացի ամբաստանյալ:
Բոլորի ներկայությամբ բացվում է ամբաստանյալներից մեկի մոտից անձնական խուզարկությամբ առգրավված գումարի փաթեթը, որում պետք է լիներ 1 մլն 460 հազար դրամ, 2 հազար 400 դոլար, 3 հազար 180 եվրո: Դատավորը փաթեթից հանում է 80 հազար դրամ. այլ գումար չի լինում: (Հարկ է նշել, որ քննչական մարմինն իրավունք չուներ իր մոտ պահել առգրավված գումարը, այն պետք է միանգամից դեպոնացվեր եւ հանգրվաներ համապատասխան հաշվեհամարին):
Դատավորն անակնկալի է գալիս. նիստը ընդհատում է, դուրս գալիս դահլիճից եւ միանգամից զանգում ոստիկանության Արաբկիրի քննչականի պետին` Արծրուն Առաքելյանին: Վերջինս իր մոտ է կանչում գործի հետ առնչություն ունեցած երեք քննիչներին:
Այստեղ մի պահ դադարեցնելով սյուժեի այս հատվածի զարգացումը՝ վերադառնանք ավելի վաղ ժամանակագրություն ունեցող իրադարձություններին:
Դատական գործ N ԵԱՔԴ/0201/01/11
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն. «Վինչենցո Տորինոյին եւ Անտոնիո Կավեին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, նախնական համաձայնության գալով, խարդախությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ ձեռք են բերել «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի կրծքանշան-պիտակներ, իրենց կողմից վարձակալած «Ֆորդ Կուգա» մակնիշի 093 LS 62 համարանիշի ավտոմեքենայով կանգնեցրել են Անդրանիկ Մխիթարյանի կողմից վարվող «Մերսեդես ՄԼ» մակնիշի ավտոմեքենան, ներկայացել իբրեւ «Արմանի» ընկերության հագուստներ ներկայացնող մենեջերներ եւ չարաշահելով վերջինիս վստահությունը՝ Իտալիա մեկնելու համար ավիատոմս գնելու պատրվակով Կոմիտաս սրճարանում վերցրել են 357 հազար 200 ՀՀ դրամին համարժեք 950 ԱՄՆ դոլար, խարդախությամբ հափշտակել այն՝ վերջինիս պատճառելով զգալի չափի՝ 357 հազար 200 դրամի գույքային վնաս: Բացի այդ՝ նույն օրը կանգնեցրել են Արտակ Պետրոսյանի կողմից վարվող «Մերսեդես ՄԼ» մակնիշի ավտոմեքենան, ներկայացրել իբրեւ «Արմանի» ընկերության հագուստներ ներկայացնող մենեջերներ եւ չարաշահելով վերջինիս վստահությունը՝ Իտալիա մեկնելու համար ավիատոմս գնելու պատրվակով Հր. Քոչարի փողոցում վերցրել են 225 հազար ՀՀ դրամ, 118 հազար 115 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար եւ 51 հազար 803 ՀՀ դրամին համարժեք 100 եվրո գումար՝ վերջինիս պատճառելով զգալի չափի՝ 464 հազար 918 ՀՀ դրամի գույքային վնաս»: |
Վինչենցո Գայտանո Տորինոն եւ Անտոնիո Դելլե Կավեն Իտալիայի Հանրապետության քաղաքացիներ են, երկուսն էլ Նեապոլ քաղաքից: Նրանց նկատմամբ 2011 թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Իտալացիներն առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր են ճանաչել եւ միջնորդել են, որ դատական քննությունն անցկացվի արագացված կարգով, ինչը դատարանը բավարարել է:
Դատարանը երկու իտալացիներից յուրաքանչյուրի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի` մեկ մլն ՀՀ դրամի չափով: Եվ ահա դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իտալացիներին պետք է վերադարձվեին խուզարկությամբ նրանցից առգրավված իրերն ու գումարը:
Մարտի 6-ին դատավոր Ա. Խաչատրյանը հենց դա էր ուզում անել, երբ պարզեց, որ առգրավված մոտ 10 հազար ԱՄՆ դոլարից փաթեթում առկա է միայն 80 հազար դրամ:
Ինչպես է թաքցվել գումարի կորուստը
Արաբկիրի քննչական վարչության պետ Արծրուն Առաքելյանը հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանի սանիկն է: Հենց այս հանգամանքն է պատճառը, որ այս փողի գողության փաստը կարողացել են թաքցնել: Գագիկ Համբարձումյանի որդին` Սարգիսը, Արաբկիրի քննչական բաժնի պետի տեղակալն է:
2011 թ. հոկտեմբերի 14-ին իտալացիների նկատմամբ քրեական գործը հարուցել է Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Սերգեյ Վարանցովյանը: Հետո գործը փոխանցվել է բաժնի մեկ այլ քննիչի` Միքայել Միքայելյանին (Միքայելը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի որդին է. հոր եւ որդու ազգանունները տարբեր են):
Այնուհետեւ գործը Միքայել Միքայելյանից փոխանցվել է բաժնի մեկ այլ քննիչի` Պարույր Բադալյանի վարույթ: Հենց նա է ավարտել քննությունը եւ գործն ուղարկել դատարան: Դատարանում գործը ներկայացրել եւ մեղադրանքը պաշտպանել է դատախազ Խաչատուր Բաղդասարյանը:
Եվ այսպես, մարտի 6-ին, երբ դատավորը պարզում է փաթեթի պարունակությունը եւ հեռախոսազանգով տեղեկացնում քննչականի պետին` Արծրուն Առաքելյանին, վերջինս, իր մոտ կանչելով երեք քննիչներին, նրանց ուղարկում է դատարան: Քննիչները դատարանից վերադառնում են եւ հաստատում, որ փաթեթում գումարը չկա:
Քննչականի պետը զանգահարում է համայնքի դատախազին` Գրիշա Միքայելյանին: Վերջինս կարճ ժամանակ անց գործը հսկող դատախազ Խաչատուր Բաղդասարյանի հետ գալիս է Արծրուն Առաքելյանի մոտ: Երեքով բարձրանում են Արաբկիրի ոստիկանության պետի` Արթուր Մեհրաբյանի աշխատասենյակ: Նրանց միանում է նաեւ Արաբկիրի ոստիկանապետի օպեր գծով տեղակալ Ալբերտ Մարգարյանը:
Միլպետը, լսելով հավաքվածներին, իր մոտ է կանչում գործը նախապատրաստող օպեր լիազորներին՝ Ռաֆոյին (Ղարաբաղի ռազմական ոստիկանության պետ Աղասի Բագրատունյանի որդին է) եւ Վահրամին (Քանաքեռ-Զեյթուն ՄՌՈ-ի նախկին պետ Արթուր Մարգարյանի որդին է):
Վերջիններս հայտարարում են, որ քննիչի ներկայությամբ փողը հաշվել են եւ հանձնել նրան: Արթուր Մեհրաբյանը հայտարարում է, թե քրեական գործով իրենք մաքուր են, եւ միջադեպի մասին կզեկուցի վերադասին` Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին: Ենթադրաբար, նա հենց այդպես էլ վարվում է: Ամեն դեպքում, գործի լրջությունից ելնելով՝ ողջամիտ որոշումը սա պետք է լիներ:
«Հետքին» այդպես էլ չհաջողվեց պարզել՝ Ներսիկ Նազարյանը միջադեպի մասին տեղեկացրե՞լ է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Ոստիկանությունում մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Գագիկ Համբարձումյանը խնդրել է, որ ոստիկանապետին այս պատմության մասին չասեն:
Դատախազը հայտնել է, որ գործը դատախազությունում ընդամենը երկու ժամ է մնացել, եւ փաթեթները փակ էին, որից հետո քննիչն իր ձեռքով դրանք վերցրել է եւ տարել դատարան: Դատախազը նաեւ ասել է, թե միակ խնդիրն անփութությունն է՝ ավելացնելով, որ դրա համար առավելագույն պատիժը նկատողությունն է լինելու: Նա նույնպես առաջարկել է միջադեպի մասին զեկուցել վերադասին:
Քննչականի պետը` Արծրուն Առաքելյանը, բոլորին խնդրել է ոչ մի տեղ չզեկուցել: Նա նույն օրը գնացել է դատավորի մոտ, նրան խնդրել մինչեւ առավոտ ժամանակ տրամադրել ու կատարվածի մասին որեւ մեկին չասել կամ հայտարարություն չտարածել: Դատավորը չի մերժել:
Արծրուն Առաքելյանը, վերադառնալով բաժին, կանչել է երեք քննիչներին, հայտնել, որ գնում է գլխավորի` Գագիկ Համբարձումյանի մոտ, եւ հանձնարարել մինչեւ իր վերադարձը «անհետացած» գումարը վերականգնել՝ սպառնալով, որ եթե գումարը չբերեն, «բոլորի գլխին գործ է սարքելու»:
Սերգեյ Վարանցովյանը ժամեր անց բերել է մի քանի հազար դոլար: Միքայել Միքայելյանը հրաժարվել է գումար տալ՝ ասելով, որ ինքը գումար չի վերցրել եւ չի էլ պատրաստվում չվերցրածը վերադարձնել:
Մյուս քննիչի՝ Պարույր Բադալյանի հայրը երեք հազար դոլարը պետք է բերեր շրջանից: Նա նույն օրը չի հասցնում հասնել Երեւան, եւ այդ փողը նրա փոխարեն վճարում է Արծրունը՝ վերադարձնելու պայմանով: Մնացած գումարների մասին առայժմ չի հաջողվել տեղեկություններ ստանալ:
Քննիչի հայրը առավոտյան գալիս է Երեւան եւ երեք հազարը դոլարը փոխանցում որդուն: Երեկոյան քննչականի պետը պակասող գումարը տանում է դատարան, եւ փողը հաջորդ օրը վերադարձնում են իտալացիներին:
hetq.am
շարունակելի
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լալա Ասլիկյանը հայտարարություն է տարածել, ըստ որի` չնայած ՀՀ զինդատախազության և ՀՀ պաշտպանության նախարարության խոստումներին՝ ընդունելու մամուլի հրապարակումները որպես հանցագործության մասին հաղորդում, վերոնշյալ կառույցներն իրականում փորձում են անտեսել բանակում տիրող անօրինականությունները և ճնշումներ են գործադրում առկա խնդիրները հետևողաբար լուսաբանող լրագրողների նկատմամբ:
Վերջին շրջանում ավանդույթ է դարձել բանակում տեղի ունեցող աղմկահարույց դեպքերի լուսաբանման համար լրագրողներին ՀՀ ՊՆ քննչական ծառայություն հրավիրելը և նրանց կողմից հրապարակված նյութերի վերաբերյալ պարզաբանումներ, ինչպես նաև՝ տեղեկատվության աղբյուրների վերաբերյալ տվյալներ պահանջելը: Փորձը ցույց է տալիս, որ լրագրողներին ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայություն հրավիրելը նպատակ է հետապնդում ոչ թե օգտագործել հրապարակված տեղեկությունները հանցագործությունը բացահայտելու համար, այլ` հոգեբանական ճնշում գործադրելով լրագրողներին հեռացնել հանրությանն այսօր ամենաշատը հուզող` բանակի թեմայից: Դեռևս հայտնի չէ մի դեպք, երբ լրագրողի հրապարակած տեղեկությունները քննչական ծառայությունն օգտագործել է ի նպաստ քննության: Ընդհակառակը, իրականությունն արտացոլող տվյալներ հրապարակած լրագրողները, ովքեր հրավիրվել են քննչական ծառայություն, տպավորություն են ստացել, որ փորձ է արվում գործեր «սարքել» հենց իրենց դեմ: Փոխարենը, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից խրախուսվում և մեդալներ են ստանում հենց այն լրագրողները, ովքեր հեռու են բանակում իրական հանցավորության մթնոլորտը ներկայացնելուց: Նման գործելակերպը վկայում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է բռնությունները կոծկելու արատավոր իր պրակտիկան:
Չնայած ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանի բոլոր հավաստիացումներին, թե բանակում իրավիճակը վերահսկելի է և առկա է առաջընթաց նախորդ տարիների համեմատ, բանակում զինծառայողների նկատմամբ բռնություններն ու կյանքի իրավունքի խախտումները շարունակվում են, ինչպես նաև շարունակվում են խնդիրները բարձրաձայնող լրագրողների նկատմամբ իրականացվող ճնշումները:
Լրագրողներ Ժաննա Ալեքսանյանին, Սյուզան Սիմոնյանին, Գոհար Վեզիրյանին, Արթուր Մինասյանին և այլ լրագրողների տարաբնույթ, հաճախ նաև՝ անհիմն պատրվակներով ՀՀ ՊՆ քննչական ծառայություն հրավիրելը գնահատում ենք որպես քրեական հանցագործությունները կոծկելու պետական քաղաքականության շարունակություն:
Բացի հարցաքննություններից ճնշումներն ու սպառնալիքները դրսևորվում են նաև այլ կերպ: ՀՀ ՊՆ մամուլի արդեն նախկին խոսնակ Դավիթ Կարապետյանի հեռախոսազանգը epress.am-ի խմբագրություն և ՊՆ նախարարի մասին պատմող տեսանյութը կայքից հեռացնելու պահանջը ակնհայտ սպառնալիք է նյութը տեսագրող և հրապարակող լրագրողի ու լրատվամիջոցի հանդեպ:
Պահանջում ենք ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից և ՀՀ զինդատախազությունից`
Դադարեցնել ապօրինի ճնշումները, սպառնալիքները և ահաբեկումները ՀՀ բանակի խնդիրները լուսաբանող լրագրողների հանդեպ,
Բացահայտել մամուլի հրապարակումներում հաղորդված հանցագործությունները,
Պատասխանատվության ենթարկել մեղավորներին,
Պատասխանատվության ենթարկել լրագրողին կամ լրատվական միջոցին սպառնացող կամ ահաբեկող պաշտոնյաներին:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյան, ՀՀ քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով մեղադրող Հարություն Հարությունյանը պահանջեց 4 տարի ազատազրկում` առաջարկելով պատժի սկիզբ համարել 2011թվականի մարտի 24-ը:
Մեղադրողը նաև իր ճառի մեջ անդրադարձավ գործով անցնող մյուս ամբաստանյալներին` ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ բաժնի պատասխանատու Արմեն Պողոսյանին և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի վարչության ավագ քննիչ Վահան Խանզադյանին: Նրանց համար մեղադրողը պահանջեց 2 տարի պայմանական դատավճիռ:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Հովհաննես Թամամյանը, Վահան Խանզադյանը, և Արմեն Պողոսյանը ընդունել են իրենց հասցեագրված մեղադրանքներն ու պահանջել դատարանից անցկացնել արագացված դատաքննություն, ինչը և բավարարվել էր:
Հաջորդ նիստին Թամամյանի Պաշտպան Վաղինակ Գևորգյանը կներկայացնի իր պաշտպանական ճառը: Դատավոր Արշակ Վարդանյանը նիստը հետաձգեց մինչև սույն թվականի մարտի 23- ը:
Թամամյանը դատարանի դահլիճից դուրս գալուց առաջ կոչ արեց դահլիճում գտնվողներին զինվել համբերությամբ:Թե ինչ պիտի ասի նա և արդյոք կհամաձայնվի դեմ գնալ ու բացահայտուներ անել կերևա հաջորդ նիստին, երբ խոսքը կտրվի իրեն: Իսկ այսօր պաշտպան Գևորգյանն ասաց, թե` ինքն զգում է, որ որոշված է արդեն Թամամյանին դատել:
Նշենք, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը մեղադրվում է ՀՀ քրօրի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական պարտականությունները չկատարելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Նույն գործով որպես ամբաստանյալներ անցնում են, ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ բաժնի պատասխանատու Արմեն Պողոսյանը և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի վարչության ավագ քննիչ Վահան Խանզադյանը: Վերջիններիս առաջադրվել է պաշտոնական լիազորություններիչարաշահում հոդվածը։
«Չորրորդ ինքնիշխանություն». Թերթը գրում է, որ իր տեղեկություններով, թիվ 10 ընտրատարածքում առաջադրվելու որոշում է կայացրել Խաչատուր Սուքիսյանի եղբայր Սարիբեկ Սուքիասյանը: «Այդ որոշումը, մեր տեղեկություններով, կայացվել է այն բանից հետո, երբ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը (ՕՎԻՐ) ուրբաթ օրը նամակ էր հղել թիվ 10 ԸԸՀ-ին` խնդրելով անվավեր ճանաչել իր կողմից մինչ այդ Խաչատուր Սուքիասյանին տրված տեղեկանքը` վերջին 5 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին: Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյսւնը բաց նամակ էր հղել` պահանջելով գրանցել իրեն որպես թեկնածու, ինչին ի պատասխան թիվ 10 ԸԸՀ-ի նախագահը հայտարարել էր, թե Խաչատուր Սուքիասյանի հարցին կանդրադառնան մարտի 22-ից հետո, այսինքն, թեկնածուների առաջադրման վերջնաժամկետի ավարտից հետո»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Օրերս ՀՀ Վերահսկիչ պալատի խորհուրդը հաստատել է մի շարք ոլորտներում և տեղական ինքնակառավարման մարմիններում՝ Կոտայքի մարզպատարանում, Աբովյանի, Եղվարդի, Հրազդանի, Չարենցավանի Սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում (ՍԾՏԳ) և քաղաքապետարաններում կատարված ստուգման արդյունքների վերաբերյալ իր ընթացիկ հաշվետվությունները:
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հարցը` թե ինչպես կմեկնաբանեք ՎՊ-ի ստուգումների հրապարակումները և արդյո՞ք համաձայն է նրանց հետ, լսելուց հետո արագ ասաց թե ինքը զբաղված է և կարող է պատասխանել 1,5 ժամից, սակայն այլևս չպատասխանեց հեռախոսազանգերին:
Նշենք, որ ըստ ՎՊ-ի ֆինանսական խախտումների ընդհանուր ծավալը կազմում է 50, 2 մլն, դրամ, Վերահսկիչ պալատը գտնում է որ դրանից 19.5 մլն դրամը ենթակա է պետբյուջե վերականգնման, իսկ ևս 18.1 մլն դրամը՝ կա՛մ պետբյուջե վերադարձման, կա՛մ աշխատանքով հատուցման:
Ստուգումների արդյունքներով պարզվել է, որ Կոտայքում հայտնաբերված խախտումներից ամենամեծ մասը վերաբերում են քաղաքաշինության բնագավառին՝ 22.5 մլն դրամ և ՍԾՏԳ–երին՝ 21.5 մլն դրամ:
Քաղաքաշինության մեջ ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում անորակ շինարարությանը՝ 18.1 մլն, իսկ ծավալային հավելագրումներին բաժին է ընկնում 4.4 մլն դրամ։
Առողջապահության և կրթության ոլորտներում հայտնաբերված խախտումները կազմել են համապատասխանաբար 3 և 2 մլն դրամ։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել:
Մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին», «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները:
Մարտի 18-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցից դեպի Հերացու փողոց տանող նորակառույց ճանապարհին` Չարենցի փողոցի թիվ 4 շենքի մոտ, վրաերթի է ենթարկել անձը չպարզված, մոտ 70 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է:
Մեկ շաբաթվա ընթացքում ` մարտի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի շուրջ 350 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը զերծ են մնացել հակառակորդի հրահրիչ գործողություններին պատասխանելուց և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.