29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...2019թ.-ին 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակված՝ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանին նոր մեղադրանք է առաջադրվել եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Գլխավոր դատախազության լրատվության ծառայությունից հայտնում են, որ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում մի շարք չարաշահումների կատարման դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված նախաքննությամբ 2019թ. մարտի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք առերեւույթ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱՆ նախկին փոխնախարար Վահան Պողոսյանին:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2019թ. մարտի 9-ի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավը՝ 5.000.000 ՀՀ դրամի չափով:
Քրեական գործով հետագա նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2020թ. օգոստոսի 11-ին Վ. Պ.-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, եւ նրան կրկին մեղադրանք է առաջադրվել 2015-2016թթ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագով/ եւ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքներ առերեւույթ կատարելու համար։
Մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ Վ.Պ.-ն, հանդիսանալով ՀՀ-ում բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման, տուբերկուլոզի եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բժշկական օգնության կազմակերպման, ՀՀ տարածքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ տուբերկուլոզի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի բնագավառում աշխատանքները համակարգող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, կազմակերպել եւ ղեկավարել է Գլոբալ հիմնադրամի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից, ՀԿ-ի ներգրավմամբ եւ 2 ՍՊԸ-ների փաստացի ղեկավարների օժանդակությամբ, նշված կազմակերպություններին փոխանցված գումարներից շարունակաբար առանձնապես խոշոր չափի դրամական միջոցների՝ 78.341.320 ՀՀ դրամի յուրացումը, որից ավելի քան 2/3-րդը, որպես հափշտակության կազմակերպիչ, տրամադրվել է Վ. Պ.-ին, իսկ մնացած մասը՝ 20.591.320 ՀՀ դրամը, տնօրինվել է կենտրոնի տնօրենի կողմից անձնական նպատակներով:
Բացի այդ, Վ.Պ.-ն կազմակերպել եւ ղեկավարել է «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ի տնօրենի կողմից «Տուբերկուլոզով հիվանդների սոցիալական աջակցության» ծրագրից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափով՝ ընդհանուր 8.371.880 ՀՀ դրամ գումարի հափշտակության կատարումը՝ երկու աշխատակիցներ ձեւական գրանցելու եւ նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձը իրենց վերցնելու միջոցով:
Բացի այդ, ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարը, ծառայության գծով թողտվության եւ հովանավորչության համար, գույքային առավելության տեսքով որպես առանձնապես խոշոր չափով կաշառք, Կենտրոնի տնօրենից պահանջել է ձեռք բերել եւ անձնական օգտագործման համար իրեն տրամադրել իբրեւ Կենտրոնի կարիքների համար 17.600.000 ՀՀ դրամ արժեքով գնված ավտոմեքենան, որից հետո պահանջել է նաեւ Կենտրոնի միջոցների հաշվին կատարել մեքենայի ընթացիկ ծախսերը եւ յուրաքանչյուր ամիս որպես կաշառք ստացել է 100 լիտր բենզինային վառելիքի կտրոններ:
2020թ. օգոստոսի 11-ին միջնորդություն էր ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի օգոստոսի 16-ի որոշմամբ մերժվել էր։
Այս որոշման դեմ վերքննիչ բողոք է բերվել մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի կողմից:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020թ. սեպտեմբերի 7-ի որոշմամբ դատախազության բողոքը բավարարվել է, Վ․Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նշված քրեական գործով նախաքննության տարբեր փուլերում մեղադրանք է առաջադրվել 12 անձի, այդ թվում նաեւ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հ.-ին, ում նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորմանն այլընտրանքային գրավ:
Փաստաբան Նորայր Նորիկյանի փոխանցմամբ` ամիսներ առաջ ինքը կանխատեսել էր, որ մարտի մեկի գործով հարուցված և իրականացվող քրեական հետապնդումը, ինչպես նաև դատարանում գտնվող գործի հետագա ընթացքը կանգնած է տապալման վտանգի առջև, քանի դեռ չեն հայտնաբերվել մարտի մեկի զոհերին սպանած անձինք ու նրանց պատվիրատուները:
«Հաշվի առնելով դատարանում այս պահին մարտի մեկի գործով ընթացող դատավարության շուրջ ստեղծված իրավիճակը և այն հանգամանքը, որ գործը դեռևս գտնվում է նախապատրաստական փուլում, նույնիսկ մեղադրական եզրակացությունը դեռ չի հրապարակվել, որպեսզի պարզ դառնա, թե ամբաստանյալները կոնկրետ ինչում են մեղադրվում և որն է դատախազի կողմից ներկայացված ապացուցողական բազան, ուստի սա խոսում է այն մասին, որ այս գործով առաջիկա հինգ տարիների ընթացքում չենք ունենա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա:
Փաստաբանն իր տեսակետը հիմնավորում է նրանով, որ միայն դատակոչված վկաների թվաքանակը 850 է, և եթե բոլորին կանչեն ու հարցաքննեն, օբյեկտիվորեն կպահանջվի տևական ժամանակ, էլ չենք խոսում դատարանում բազմահատոր գործի գրավոր ապացույցների հետազոտման, ամբաստանյալներին հարցաքննելու, դատական վիճաբանությունների փուլի մասին։
Անդրադառնալով ձգձգվող դատավարության հանգամանքներին` Նորիկյանը վկայակոչում է հայտնի ասույթը, ըստ որի` ուշացած արդարադատությունը, մերժված արդարադատություն է, և եթե մի գործի վարույթը տևի ավելի քան հինգ տարի, ապա հնարավոր չի լինի ապահովել իրական արդարադատություն, ուստի անհրաժեշտ է, ըստ նրա, հաշիվ պահանջել իրավապահ մարմիններից, թե ինչո՞ւ մինչ օրս չի բացահայտվել գործը, որո՞նք են խոչընդոտները, և առհասարակ այս իրավական համակարգն ունա՞կ է արդյոք ամբողջությամբ բացահայտել մարտի մեկի գործը։
ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանը ցանկանում է դատական կարգով վերականգնել իր խախտված աշխատանքային իրավունքները։ Այս մասին 168.am-ը տեղեկացել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Որպես պատասխանող կողմ հանդես են գալիս նշված կենտրոնն ու Առողջապահության նախարարության նախարարությունը։ Գործը քննելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը։
Սամվել Գրիգորյանը պահանջում է իրեն վերականգնել նախկին աշխատանքում ու գանձել հարկադիր պարապուրդի գումարը։
Հիշեցնենք, որ 2020թ. փետրվարին 26-ին հայտնի դարձավ, որ առողջապահության նախարարի հրամանով` լուծարվել է ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) տնօրեն Սամվել Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով
Նշենք, որ աշխատանքի ազատման պահին տնօրեն Սամվել Գրիգորյանը գտնվում էր արձակուրդի մեջ:
Ավելի վաղ Կառավարությունը որոշել էր միավորել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն ու «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը։ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի շուրջ 60 աշխատակիցներ ինքնակամ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեցին, բողոքի ակցիաներ եղան, սակայն կենտրոնը, այնուամենայնիվ, միացվեց ինֆեկցիոն հիվանդանոցին։
Առողջապահության փոխնախարարը կենտրոնի աշխատակազմին շտապել էր ներկայացնել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին։
Նախարարի նոր նշանակումն առաջացրել էր բուժանձնակազմի դժգոհությունը: Լրատվամիջոցների հետ զրույցում ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի աշխատակիցները պնդել էին, որ այդ ամենը կատարվել էր առանց անձնակազմի հետ քննարկելու և անտեսվել էին նրանց մասնագիտական կարծիքները։
2020թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:40-ին, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Հալաբյան փողոցում կրակոցներ են հնչել, 4 անձ՝ հրազենային մարմնական վնասվածներով, տեղափոխվել է «Արմենիա» եւ «Նաիրի» բժշկական կենտրոններ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:
Նշանակվել են փորձաքննություններ։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ապահովագրական ընկերության գործակալի կողմից պատասխանատվությունից ազատող փաստաթուղթ կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 30-ամյա տղամարդը աշխատելով ապահովագրական ընկերությունում որպես գործակալ, 2020թ. մայիսին 42-ամյա մշտական հաճախորդից տեղեկանալով, որ վերջինիս «Մերսեդես բենս» ավտոմեքենայի ԱՊՊԱ պայմանագրի ժամկետն ավարտվել է, խոստացել է առցանց եղանակով վերակնքել այն, սակայն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով մոռացել է։
2020թ. մայիսի 22-ին՝ ժամը 14:15-ի սահմաներում, ընկերության գործակալը տեղեկանալով, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցները կանգնեցրել են 42-ամյա հաճախորդին պատկանող «Մերսեդես բենս» ավտոմեքենան, իր հարաբերությունները վերջինիս հետ պահպանելու դրդապատճառով, առանց տղամարդու գիտության, Վանաձոր քաղաքի Խորենացի հասցեում գործող ապահովագրական ընկերության գրասենյակում, ապահովագրել է վերոնշյալ ավտոմեքենան և համակարգչով՝ առցանց եղանակով, կազմել պատասխանատվությունից ազատող ԱՊՊԱ վկայագիր՝ կեղծել դրանում նշված ժամը, և այն օգտագործելու նպատակով տրամադրել է նրան:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ապահովագրական ընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Արմավիրում եւ Երեւանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ալկոհոլից սուր թունավորման ախտանիշներով մեկ տասնյակից ավելի քաղաքացի է մահացել։ Ըստ քննչական կոմիտեի հաղորդադրության՝ օղիների արտադրությամբ եւ վաճառքով զբաղվել է արմավիրցի 50-ամյա Աշոտ Հովսեփյանը, որը ձերբակալված է։
Հովսեփյանի փաստաբան Գոռ Գեւորգյանն ասաց, որ Հովսեփյանը դեռեւս կասկածյալի կարգավիճակում է։ Ըստ փաստաբանի՝ չկան հետազոտությունների արդյունքները, որոնք կապացուցեն կամ կժխտեն օղուց թունավորման փաստը։ Այնուամենայնիվ, կասկածի պարագայում էլ իր վստահորդն ամեն կերպ աջակցում է իրավապահներին, որ բացահայտեն սպիրտի գնման սկզբնական աղբյուրը։
«Ինքն իր մոտ եղած ամբողջ քանակը հանձնել է իրավապահներին։ Ասել է, որ Արմավիրցի տղամարդուց է գնել սպիրտը, նա էլ ասել է, թե ինքն ումից է գնել։ Թե ինչքան քանակությամբ է սպիրտը սկզբնական աղբյուրից վաճառվել հանրապետությունում դեռ պարզ չի։ Բայց ոչ էլ ապացուցված է, թե այն իսկապես պարունակում է թունավոր տարրեր»,- նշեց փաստաբանը։
Հովսեփյանը պատմել է, որ անվտանգության կանոնները պահպանել է, օգտագործել է թորած ջուր, լիմոն, շաքար. «Շաքարն ու լիմոնի աղը ձեռք է բերել սուպերմարկետից՝ փաթեթավորած։ Իսկ սպիրտն էլ այդ տղամարդուց։ Պատրաստելիս անգամ դեգուստացիա է արել, որ պարզի՝ համը նորմալ է թե ոչ, բայց իրեն ոչինչ չի եղել, ինքնազգացողությունը որեւէ կերպ դրանից չի վատացել, ինքն էլ է հանկարածի եկել պատահածից, շատ վատ է զգում իրեն, շոկային վիճակում է, որ այդքան մարդու մահը կապվում է իր անվան հետ»։
Փաստաբանը պատմեց, որ Հովսեփյանը առողջական խնդիրներ ունի, նրա համար օրվա ընթացքում մի քանի անգամ «Շտապօգնություն» են կանչում։
«Շոկային վիճակում է, առողջական շատ լուրջ խնդիրներ ունի, շաքար ունի, դիետայով պետք է սնվի։ Իրեն նաեւ շատ վատ է զգում, որ այդքան մարդու մահը կապվում է իր անվան հետ»,- նշեց փաստաբանը։
Հովսեփյանը կասկածվում է ՀՀ ՔՕ 279-րդ հոդվածի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը): Նրա պատարստած օղուց, ըստ իրավապահների հաղորդած նախնական տվյալների՝ 9 արմավիրցի է մահացել, եւս 11-ն էլ հիվանդանոցում է։ Նշենք, որ եւս 5 անձ էլ մահացել, եւ 2-ն էլ տուժել են Երեւանից, կրկին ալկոհոլային թունավորումից, բայց նրանց դեպքը կապված չէ Արմավիրի դեպքի հետ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, մեկ միասնական դիտավորությամբ, ապօրինի, անհատույց շահադիտական դրդումներով, վատնման եղանակով, հափշտակել է համայնքի՝ առանձնապես խոշոր չափերի՝ 12.935.000 ՀՀ դրամի դրամական միջոցները:
Մասնավորապես՝ Փարաքար համայնքի ղեկավարը շահադիտական դրդումներով, համայնքի առանձնապես խոշոր չափերի հասնող գույքը հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով ընկերոջ՝ Ս.Ղ.-ի հետ, 2013 թվականին իր ներկայացմամբ և ավագանու ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերջինին նշանակել է համայնքի ղեկավարի տեղակալ՝ ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Հաստատապես իմանալով Ս.Ղ.-ի կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունում աշխատելու, հետևաբար նաև վերջինի կողմից համայնքապետարանում աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին՝ կազմել, հաստատել և վավերացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հաստատող, բովանդակությամբ կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել հիշյալ աշխատակցի կողմից աշխատանքի հաճախելու, իր գործառութային պարտականությունները կատարելու և այլնի վերաբերյալ: Այնուհետև, բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով` ներկայացրել է վճարման, որի արդյունքում համայնքի բյուջեից Ս.Ղ.-ի անվամբ անհիմն կարգով ելքագրվել և վատնման եղանակով 2014-2017 թթ. ընթացքում հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 6.925.000 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, նույն համայնքի ղեկավարը, նախնական համաձայնության գալով ազգականի՝ Գ.Հ.-ի հետ, 2013 թ. վերջինին Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում հրամանագրել է որպես համայնքի ղեկավարի վարորդ, որից հետո Գ.Հ.-ի կողմից համայնքապետարանում աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում կազմել, հաստատել և վավերացրել է բովանդակությամբ կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, ապա տվյալ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով` ներկայացրել է վճարման, որի արդյունքում համայնքի բյուջեից Գ.Հ.-ի անվամբ անհիմն կարգով ելքագրվել և ապօրինի անհատույց, շահադիտական դրդումներով, 2013-2018 թթ. ընթացքում, վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 5.970.000 ՀՀ դրամ գումար:
Վերոգրյալից բացի, Փարաքար համայնքի ղեկավարը, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, համայնքի սոցալապես անապահով անձանցից Դ.Մ.-ի և Լ.Ս.-ի անուններով, համապատասխանաբար 2015 և 2018 թվականներին, որպես սոցիալական աջակցություն տրամադրել է 40.000 ՀՀ դրամ գումար և շահադիտական դրդումներով ելքագրված գումարն օգտագործել է իր անձնական կարիքների համար, այդ կերպ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է նշված գումարները:
Միաժամանակ, փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Է.Ե.-ն, հանդիսանալով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու անդամ, 2015 թ. հունիսի 8-ից մինչև նույն թվականի հունիսի 11-ը և 2015 թ. օգոստոսի 5-ից մինչև նույն թվականի օգոստոսի 24-ը բացակայել է ՀՀ տարածքից, չի մասնակցել այդ ընթացքում կայացած ավագանու նիստերին, սակայն 11.06.2015 թվականին Փարաքար համայնքի ավագանու կողմից ընդունված որոշումներում և կայացած նիստի արձանագրությունում Է. Ե.-ն նշվել է որպես նիստին մասնակից ավագանու անդամ, և վերջինի անվան դիմաց դրվել է ստորագրություն. այդ կերպ կազմվել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված այլ նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը: Հիշյալ պաշտոնատար անձը «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ 2019 թ. տարեկան գնումների պլանով նախատեսված «Գազ 66-11» մակնիշի չորս բեռնատարների ձեռք բերման համար 2019 թ. ապրիլի 16-ին «gnumner.am» կայքում հրապարակված հայտի հիման վրա կայացած մրցույթի միակ մասնակից ընկերության հետ 2019 թ. օգոստոսի 1-ին կնքել է ապրանքի գնման պայմանագիր և «Կովկասի բնության հիմնադրամ» հասարակական կազմակերպության կողմից հիշյալ ՊՈԱԿ-ին հատկացված դրամաշնորհների հաշվին, 2019 թ. սեպտեմբերի 27-ին յուրաքանչյուրը 7,000,000 ՀՀ դրամով ձեռք է բերել (իրականում 2,400,000 ՀՀ դրամ միջին շուկայական արժեք ունեցող) «Գազ 66-11» մակնիշի չորս բեռնատար ավտոմեքենա՝ քաջատեղյակ լինելով շուկայում վերջինի անհամեմատ էժան գնի մասին:
Վերոհիշյալ դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և դրանք օգտագործելու համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել են երկու քրեական գործեր:
Ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու, պետկան կազմակերպությանը կամ համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ:
ԱԺ նախկին պատգամավոր Գալուստ Սահակյանի որդուն՝ Տիգրան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 1-ին կետով եւ 349-րդ հոդվածի (ապացույցները կեղծելը) 1-ին մասով։ զրույցում Սահակյանի պաշտպան Էմին Խաչատրյանն ասաց, որ իր պաշտպանյալը երկու անգամ հարցաքննվել է եւ նշել, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
«Աբսուրդ, անհիմն մեղադրանքը է։ Այդ քրեական գործի վաղեմության ժամկետներն անցել են։ Քանի որ պաշտպանյալս չի ընդունում մեղադրանքը, գործը չեն կարողանում կարճել։ Մենք դիրքորոշում ենք հայտնել, որ մեղադրանքը չենք ընդունում։ Մեղադրանքը մեզ համար որոշ չափով անգամ անհասկանալի է»,- ասաց պաշտպանը։
Էմին Խաչատրյանը հայտնեց, որ Սահակյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։
«Ասվում է, թե 2003 թվականին Տիգրան Սահակյանը դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան՝ խնդրելով գույքի օտարման համար լրացուցիչ հողամաս տրամադրել եւ ճանաչել հողի սեփականության իրավունքը: Քաղաքապետարանի որոշմամբ՝ հողամասը տրամադրվել է Տիգրան Սահակյանին: Ասվում է, թե Տիգրան Սահակյանը քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելու դիտավորությամբ հայցադիմում է ներկայացրել դատարան` պահանջելով պարտավորեցնել Երեւանի քաղաքապետարանին հողամասերը ուղղակի վաճառքի ձեւով օտարել իրեն։ Իբրեւ որպես հայցադիմումում Սահակյանը դատարանին ներկայացրել է կեղծ ապացույցներ։ Մենք ասում ենք՝ տրամադրեք մեզ այդ ապացույցները, սակայն չեն տրամադրում, որ հասկանանք՝ ինչի մասին է խոսքը։ Այդ դատական նիստերին Սահակյանը ներկա էլ չի եղել»,- ասաց պաշտպանը։
Նա նշեց, որ այդ ժամանակահատվածում Տիգրան Սահակյանը եղել է տնտեսվարող անձ. պետական որեւէ պաշտոն չի զբաղեցրել։
Հարցին՝ արդյոք մեղադրանքի հիմքում կա՞ ցուցմունք, Խաչատրյանն ասաց. «Միջնորդել ենք, որպեսզի առերեսում տեղի ունենա, սակայն որեւէ տեղաշարժ այդ մասով չկա։ Ենթադրում եմ, որ գործում չկա անձի որեւէ ցուցմունք»։
Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում թույլ տրված առերևույթ չարաշահումների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով քննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ վարչապետի աշխատակազմի անմիջական հսկողության ներքո գործող «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կողմից կատարված վերանորոգման աշխատանքներում պետական վերահսկողական ծառայությունը չարաշահումներ է հայտնաբերել։
Այս ՊՈԱԿ-ի հաշվեկշռում են գտնվում կառավարական առանձնատները, որտեղ բնակվում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք։
Դեռեւս 2019 թվականին մեծ աղմուկ հանեց տեղեկատվությունն առ այն, որ պետական բյուջեից շուրջ 2 միլիոն դոլար է հատկացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու և կահավորելու համար։ Ընդ որում՝ վարչապետի աշխատակազմին գումարը հատկացվել էր կառավարության գաղտնի որոշմամբ, իսկ վերանորոգման շրջանակներում, ըստ տեղեկությունների, միլիոններ են ծախսվել ընդհուպ զուգարանակոնք ձեռք բերելու վրա։
Կատարված վերանորոգումը խնդրահարույց է համարել անգամ պետական վերահսկողության ծառայությունը։
«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՊՎԾ-ն պաշտոնապես հաստատել էր, որ 2019 թվականի աշխատանքներում արձանագրվել են չարաշահումներ։ «ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը իրականացրել է մշտադիտարկում «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում։ Մշտադիտարկվել են 2019թ ՊՈԱԿ-ում կատարված աշխատանքները, այդ թվում նաև՝ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքները։ Հայտնաբերված խախտումների մասին տեղեկանքը ուղարկվել է իրավապահ մարմիններին»,- օգոստոսի 26-ին գրավոր տեղեկացրել էր ՊՎԾ-ն։
Ավելին՝ «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ նախապատրաստված նյութերով արդեն նաեւ քրեական գործ է հարուցվել։
«Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ նյութերը ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան գրավոր հայտնել են ՀՀ դատախազությունից։
Նկատենք, որ դատախազությունը, ինչպես ՊՎԾ-ն, ձեռնպահ է մնացել նշել, թե կառավարական ամառանոցների վերանորոգման աշխատանքներում յուրացված գումարը որքան է կազմում, մինչդեռ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ խոսքը գնում է շուրջ 250 մլն դրամի մասին։
Դատախազությունը փորձում է հնարավորինս գաղտնի պահել քրեական գործի հանգամանքները, քանի որ այն իսկական գլխացավանք է դարձել քննչական մարմինների համար։ Ինչպես տեղեկացրել ենք՝ ՊՈԱԿ-ը գործում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի անմիջական հսկողության ներքո, իսկ ՊՈԱԿ-ի տնօրենն էլ «Հայկական ժամանակ»-ի հաշվապահն է, ով նաեւ եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր հաշվապահը, իսկ կապալառու ընկերությունն էլ առնչվում է ընտանիքի հետ։ Մեր տեղեկություններով՝ վերանորոգման գնումն իրականացվել է մեկ աղբյուրից, այսինքն՝ մրցույթ չի հայտարարվել եւ մրցույթով չի ընտրվել շահող ընկերությունը, իսկ վերջինիս համար, այսպես ասած, երաշխավորել է Աննա Հակոբյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Ասել է թե՝ կոռուպցիոն սկանդալում շոշափվում են ոչ միայն Նիկոլ Փաշինյանին ամենամոտ կանգնած մարդկանց, այլ նաեւ ընտանիքի անդամների անուններն ու շահերը, ուստիեւ ձեռնպահ են մնում քրեական գործի շուրջ հնչեղությունից։
Նախաքննական մարմինը լուրջ երկընտրանքի առաջ է կանգնել՝ քրեական գործը քննե՞լ, թե ծածկադմփոց անել։ Քննելու դեպքում այն կարող է ընդհուպ քաղաքական սկանդալի հանգեցնել, որը կարող է չներվել հենց վարույթն իրականացնող մարմնին՝ իշխանությունների կողմից, իսկ ծածկադմփոցի դեպքում՝ իրենք կդառնան պաշտոնեական հանցագործություն կատարող անձինք։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.