29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ:
Նախաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության ևս 3 քաղաքացիներ որպես վարձկաններ ներգրավված են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի և Հայաստանի Հանրապետությունների դեմ իրականացվող ռազմական գործողություններին: Վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 6-ին որոշումներ են կայացվել Աբու Սթեֆ ալ–Հինդավիին, Ահմադ ալ-Տայեբին և Աբու Դիաբ Հալաբին ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Նույն օրը որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և միջնորդություններ ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված 29 զինծառայողների աճյունները կենթարկվեն դատաբժշկական փորձաքննության։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է ՀՀ ՔԿ քրեագիտության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը՝ նշելով, որ հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ռ.Վարդանյանի փոխանցմամբ՝ ՔԿ քննիչներն անձամբ ներկա են գտնվել դիակների փոխանցմանը ու դատաբժշկի ներկայությամբ զննություն է իրականացվել՝ հենց տեղում։
«Մինչև վերցնել-ընդունելը տեղում զննել ենք, գործընթացը հենց տեղում ենք կազմակերպել։ Բացի արտաքին զննությունից, դիակի դատաբժշկական փորձաքննությունն իրականացվում է դիահերձարանում»,- նշեց Վարդանյանը։
Իսկ թե արդյո՞ք արտաքին զննմամբ խոշտանգման, խեղման վնասվածքներ հայտնաբերվել են, թե ոչ, Վարդանյանը նշեց, որ մինչև փորձագետի եզրակացությունը դա ասել չի կարող, քանի որ կան ածխացած դիակներ, անճանաչելի դիակներ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ԿՄԽԿ միջնորդությամբ հակառակորդը հայկական կողմին է փոխանցել 29 զինծառայողի դի և 1 քաղաքացիական անձ։
Հայաստանում ավելի քան 10 կալանավոր ազատ են արձակվել առաջնագիծ մեկնելու համար։ Տեղեկությունը զրույցում հաստատեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«12 կալանավորի խափանման միջոցը փոխվել է, իսկ չորս դատապարտյալ էլ վաղաժամկետ պայմանականով են ազատ արձակվել` ռազմաճակատ գնալու նկատառումով։ Խիստ անհատական մոտեցում է ցուցաբերվում` խնդրի նրբությունը հաշվի առնելով»,- ասաց նա։
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից էլ հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ իսկապես մի շարք դատապարտյալներ դիմումներ են ներկայացրել առաջնագիծ մեկնելու համար, սակայն չնշեցին, թե քանի մարդ է նման դիմում ներկայացրել, և որ հոդվածներով են նրանք դատապարտված։
Մեր տեղեկություններով` դիմում գրածների թիվը մի քանի տասնյակի է հասնում, նրանք հիմնականում ուժային կառույցների նախկին աշխատակիցներ են, ինչպես նաև արցախյան առաջին պատերազմի մասնակիցներ։
Պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ Ազգային անվտագության ծառայությունը բացահայտել է պետական դավաճանության և լրտեսության, զինծառայողների շրջանուն կեղծ և ստահոդ լուրերի տարածման դեպքեր։ Ասուլիսում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը։
Նա նշեց, որ պետական դավաճանության և լրտեսության դեպքով մասնավորապես Ազգային անվտագության կողմից բացահայտվել է բարձրաստիճան նախկին զինվորականի կողմից հակառակորդի կողմից հավաքագրվելու դեպք, որի արդյունքում տվյալ բարձրաստիճան պաշտոնատար զինծառայողը ՀՀ-ում տարբեր զորամասերից հավաքագրել է տարաբնույթ, նաև գաղտնիք պարունակող տեղեկություններ, փոխանցել հակառակորդին։
Մյուս դեպքով օտարերկրյա քաղաքացիները ձեռք են բերել տվյալներ ՀՀ-ում զորահավաքի, զինտեխնիկայի, տրանսպորտային շարժի, նաև այլ բնույթի տեղեկություններ։
«Երկու դեպքով էլ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր համապատասխան հոդվածի հատկանիշներով, գտնվում են նախաքննության փուլում»,- ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը։
Ա. Աբազյանը հայտնեց, որ զինծառայողների շրջանում կեղծ լուրերի տարածման ուղղությամբ ձեռք են բերվել տվյալներ, որ Ն.Մ.-ն սեպտեմբերի 27-ից հետո Արցախում և Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում կեղծ, ստահոդ լուրեր է տարածել ՀՀ իշխանություների կողմից հողերը հանձնելու վերաբերյալ, ինչի կապակացությամբ ավյալ անձը ձերբակալվել է, ապա կալանավորվել։
Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 27-ից մինչ օրս ԱԱԾ-ում գործում է շուրջօրյա թեժ գիծ, ստացել ենք 1551 ահազանգ, որոնք վերաբերել են պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին, ԱԱԾ ֆեյսբուքյան պաշտոնական էջին տարբեր օգտատերերը հասցեագրել են շուրջ 2300 նամակ-հաղորդագրություն։ Բոլորի առնչությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ գործողություններ։
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և դրա ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ծանր հանցագործություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս սույն թվականի օգոստոսի սկզբից Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների մեծաքանակ զինծառայողներ, գտնվելով Ադրբեջանի զինված ուժերում, զանգվածաբար մարտական պատրաստության դասընթացներ են անցկացրել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը։
Դասընթացներն անցկացվել են հատկապես լեռնային պայմաններում մարտական գործողություններ իրականացնելու հմտությունների և պատրաստվածության ձեռբերման նպատակով: Ընդ որում, անցկացվող վարժանքների, դասընթացների ընթացքում Թուրքիայի զինված ուժերի ծառայողները փոխանցել են, որ առաջիկայում հարձակում պետք է իրականացվի Արցախի մարտական դիրքերի վրա:
Սեպտեմբերի 3-ից սկսած՝ ընդհանուր զորահավաքով զորակոչվել է ադրբեջանական պահեստազորը՝ հանրությանն ապատեղեկացնելով, թե զորակոչն իրականացվում է մեկշաբաթյա զորավարժություններ անցկացնելու նպատակով, և պահեստազորն սկսել է մարտական պատրաստություն անցնել Ադրբեջանի զինված ուժերի տարբեր զորամիավորումներում:
Սեպտեմբերի 21-ից ինչպես պահեստազորի, այնպես էլ կանոնավոր բանակի զորամիավորումները տեղակայվել են Ադրբեջանի և Արցախի սահմանագծին մոտ գտնվող մարտական դիրքերում և սեպտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը հրաման են ստացել բոլոր ուղղություններով հարձակում գործելու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական հենակետերի վրա՝ օգտագործելով ադրբեջանական զինված ուժերում առկա բոլոր զինատեսակները:
Ընդ որում, սեպտեմբերի կեսից սկսած՝ սահմանագծի մոտ գտնվող բնակավայրերում խիտ բնակեցված ադրբեջանական բնակչության շրջանում, բնակիչների այգիներում, ինչպես նաև ծառածածկ և հնարավորինս քիչ տեսանելի այլ վայրերում տեղակայվել են հրետանային համակարգեր՝ քաղաքացիներին ներկայացնելով, թե դրանք զորավարժությունների անցկացման համար են: Սակայն պատերազմի սկսման առաջին իսկ պահից այդ համակարգերն իրականացրել են մարտական խնդիրներ:
Ստացված փաստական տվյալների համաձայն, թուրքական հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները, ըստ պլանի, անմիջականորեն մասնակցություն են ունեցել նաև ռազմական գործողությունների իրականացմանը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր միջոցները կատարվածի հանգամանքների լիարժեք բացահայտման նպատակով:
Սոցցանցերում շարունակում են կիրառվել խաբեության տարբեր մեխանիզմներ՝ գումար շորթելու համար։ Մասնավորապես՝ Telegram-ում, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմից հետո, ակտիվորեն կազմակերպվում են դրամահավաքներ։ Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
Վերջերս հաճախ ենք նկատում տարբեր ֆոնդեր, որոնց կազմակերպիչները կոչ են անում զինվորներին կամ նրանց ընտանիքներին աջակցելու համար կատարել դրամական փոխանցումներ։
Շնորհակալություն հայտնելով նախաձեռնող բոլոր խմբերին՝ տեղեկացնում ենք, որ դաշտում հայտնվել են նաև բազմաթիվ կեղծարարներ, որոնց նպատակը ոչ թե նվիրատվություններ կատարելն է, այլ՝ գումար շորթելը։ Ֆոնդերի բազմազանությունից ելնելով՝ հաճախ հնարավոր չի լինում հասկանալ դրամահավաքների իրական նպատակը։ Հետևաբար անցանկալի զարգացումներից խուսափելու և ձեր միջոցները նպատակային օգտագործելու համար՝ կոչ ենք անում փոխանցումներ անել «Հայաստան» համահայկան հիմնադրամին։
Սիրելի հայրենակիցներ. Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն եւ գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում:
Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռեւս շատ բան պարզված չէ:
Մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն: Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում եւ մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից:
Ու հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու: Հանու՛ն հայրենիքի:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, շարունակում է հետևողական և գործուն պայքար մղել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, որի ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների արդյունավետ ծառայության, ինչպես նաև քաղաքացիների աչալրջության շնորհիվ Հայաստանի Հանրապետության տարածքում լրտեսություն կատարելու կասկածանքով ՀՀ ազգային անվտանգության ծառայություն են բերման ենթարկվել օտարերկրյա քաղաքացիներ:
Քրեադատավարական պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ զինված ուժերին պատկանող մարտական տեխնիկայի, սպառազինության շարժի, զորամասերի տեղակայման վայրերի, ինչպես նաև ռազմական դրության պայմաններում հայտարարված զորահավաքին մասնակցող անձանց և նրանց քանակի վերաբերյալ որոշակի տեղեկություններ հավաքելու մասին փաստական տվյալներ, որպիսիք քննության այս փուլում բավարար են եղել կասկածանքը հիմնավոր համարելու համար, ուստի 2020 թվականի հոկտեմբերի 2-ին հիշյալ անձինք ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածի (լրտեսություն) և ՀՀ քրեական օրենսգրքի 38-302-րդ հոդվածի (ՀՀ քաղաքացու կողմից լրտեսությանն օժանդակելու) կասկածանքով:
Ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ կատարված հանցագործության ամբողջական բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ օտարերկրացիների ու ՀՀ քաղաքացիների ինքնությունները բացահայտելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանում սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը այս գործընթացում ակնկալում է նաև հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետական դավաճանության կամ լրտեսության վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության և տարածքային անձեռնմխելիության:
Ըստ անհրաժեշտության կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և արդյունավետ պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական համակցված գործողությունների արդյունքում բացահայտել է նախկինում բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպք: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված մեծաթիվ և արդյունավետ քննչական ու այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցություն առ այն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով ծառայության անցնելով ՀՀ զինված ուժերում և տարբեր տարիների ընթացքում զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչներին հանձնել կամ հանձնելու նպատակով հավաքել է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություններ, թշնամական գործունեություն իրականացնելու համար ցուցաբերել է այլ օգնություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
Այսպես.
Քրեական գործով որպես մեղադրյալ նեգրավված անձը, գտնվելով Վրաստանի Հանրապետության տարածքում, հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվելով այդ հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից՝ ստացել է կոնկրետ առաջադրանքներ` Արցախի և Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ ծառայության բերումով արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ, այդ թվում` բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների և սարքավորումների և այլնի վերաբերյալ՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության` կատարել լրտեսություն:
Դրանից հետո, հիշյալ անձը ձեռնամուխ է եղել այդպիսի տեղեկություններ հավաքելուն, մասնավորապես՝ երկար տարիներ ծառայության մեջ գտնվելով ՀՀ զինված ուժերում, ի պաշտոնե ունենալով պետական և ծառայողական գաղտնիքներին առնչվելու թույլտվություն, կրելով դրանց արտահոսքի համար պատասխանատվություն և գիտակցելով, որ այդ տեղեկությունների արտահոսքի դեպքում վնաս կպատճառի երկրի անվտանգությանը, հավաքել և իր մոտ է պահել մարտական տեխնիկայի, սպառազինության, այդ թվում՝ տանկերի, մարտկոցների, ուժեղացման միջոցների, առաջնահերթ խոցվող օբյեկտների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայող, պահեստազորում հաշվառված անձանց և այլնի վերաբերյալ ծառայողական և պետական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև, օգտագործելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և Արցախի սպայական անձնակազմի շրջանում իր ունեցած հարաբերությունները, պարբերաբար հանդիպումներ է ունեցել վերջինների հետ և հետաքրքրություններ ցուցաբերել ստորաբաժանումների կողմից իրականացվող կոնկրետ գործողությունների և այլնի վերաբերյալ, հավաքել տվյալներ, որից հետո՝ պարբերաբար Հայաստանի Հանրապետությունից մեկնել է Վրաստանի Հանրապետություն և ինչպես Ադրբեջանի դեսպանատան տարածքում, այնպես էլ դրանից դուրս հանդիպումներ և բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցների հետ և նրանց մաս-մաս հանձնել կամ հայտնել է իրեն հայտնի դարձած և իր կողմից հավաքագրված պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար ցուցաբերել է այլ օգնություն՝ կատարելով թշնամական երկրի հետախուզական ծառայությունների առաջադրանքները՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության՝ այդ ամբողջ ընթացքում փորձելով հնարավորինս գաղտնի պահել իր անձը, հետախուզական ծառայությունների հետ ունեցած կոնտակտային հեռախոսահամարները:
Վերոգրյալ հանցավոր արարքը կատարելու համար որոշում է կայացվել հիշյալ անձին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հարկ է նշել, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում մեղադրյալի բնակարանում կամ օժանդակ շինություններում հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակի ռազմամթերք՝ նռնակներ, պայթուցիչներ, փամփուշտներ, ինչպես նաև դեռևս արդիականությունը չկորցրած՝ մարտական տեխնիկայի, սպառազինության, այդ թվում՝ տանկերի, մարտկոցների, ուժեղացման միջոցների, առաջնահերթ խոցվող օբյեկտների և այլնի վերաբերյալ ծառայողական և պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր, որոնց մի մասը՝ եզակի բնօրինակներով:
Միևնույն ժամանակ, մեղադրյալի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են նաև հետախուզական գործունեություն կատարելու համար նախատեսված ռադիոհաղորդիչ սարքավորումներ, կապի միջոցներ, ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ կապ հաստատելու համար նախատեսված հեռախոսահամարների վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետրեր:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ և շարունակելու է ձեռնարկել գործուն միջոցառումներ՝ անձի, հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանելու ուղղությամբ:
Միաժամանակ, ազգային անվտանգության ծառայությունը ակնկալում է նաև այդ գործընթացում հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետական դավաճանության կամ լրտեսության վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության և տարածքային անձեռնմխելիության:
Այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ հանդես են գալիս ռազմական գործողությունների պատճառով հայրենի բնակավայրերը թողած արցախցիներին իրենց տներում ապաստան տալու առաջարկով:
Ձեռնարկը մարդասիրական ու մարդկային է, բայց ցանկացած բարի մղում կարող է վերածվել իր հակադրությանը, եթե զերծ չմնանք անվերահսկելի ինքնագործունեությունից ու չհամակարգված գործողություններից:
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ այդպիսի ինքնագործ քայլերից, տարատեսակ հայտարարություններ տարածելուց և բոլոր նախաձեռնությունները համաձայնեցնել պատկան մարմինների հետ:
Հիշեք, որ մենք ռազմական դրության պայմաններում ենք, և ցանկացած հուզական քայլ հակառակորդի կողմից կարող է օգտագործվել սադրանքներ ու ապատեղեկատվություն կազմակերպելու համար:
Հարգելի քաղաքացինե՜ր:
ՀՀ ոստիկանությունը հետևողական է լինելու այդ կարգի նախաձեռնությունների և հայտարարությունների ծագումը պարզելու և քաղաքացիներից պարտադիր դրանց համաձայնեցում ու կանոնակարգում պահանջելու գործում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.