29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ հինգ տասնյակ մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ։ 18 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մնացած անձանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ:
Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունից հետո Երևանում հարձակումներ էին տեղի ունեցել ՀՀ ԱԺ–ի ու կառավարության շենքերի վրա։ Անկարգությունների մասնակիցները կոտրել ու փչացրել էին պետական գույքը, բռնության ենթարկել պետական աշխատողներին, այդ թվում` ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ու վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին։
«Պարզաբանվել են նաև շուրջ 250-ից ավելի անձանց ինքնությունները, ինչպես նաև ճշտվել են զանգվածային անկարգության այլ մասնակիցների տվյալները: Հաստատվել է, որ զանգվածային անկարգության մասնակիցները, բացի ջարդ, առանձնապես խոշոր չափերով գույքի ոչնչացում կամ վնասում և այլ նույնաբնույթ գործողություններ իրականացնելուց, առևանգել են ԱԺ բակում կայանված ավտոմեքենաները, որոնց մի մասն արդեն իսկ հայտնաբերվել և առգրավվել են»,–նշված է հաղորդագրության մեջ։
Զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց գերակշիռ մասը պարտադիր զինվորական ծառայություն անցած չի եղել, ինչպես նաև չեն մասնակցել սեպտեմբերի 27-ին Արցախում ծավալված ռազմական գործողություններին:
Պարզվել է, որ զանգվածային անկարգություններին մասնակից անձանց մեջ մեծ թիվ են կազմել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ հանդիսացող անձինք, «Կամք» նախաձեռնության, «Այլընտրանք» ՀԿ անդամները, ՀՀԿ աջակիցները, ՀՀԿ նախկին պատգամավորների օգնականները, համակիրները, հանրային հնչեղություն ստացած տարբեր քրեական գործերով ամբաստանյալներ, որոնց նկատմամբ հարուցվել են քրեական հետապնդումներ:
ԱԱԾ–ն հայտնում է նաև, որ հիշյալ անձանց կողմից զանգվածային անկարգություններին մասնակից լինելու իրական շարժառիթը պայմանավորված է եղել ոչ թե Արցախյան պատերազմի ելքով, այլ՝ նշված հանգամանքն օգտագործելու եղանակով ՀՀ–ում սահմանադրական կարգը բռնի տապալմանն ու իշխանությունը զավթելուն նպաստելը, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույքի բացահայտ հափշտակություններ կատարելը:
ԱԱԾ–ն քննչական դեպարտամենտում շարունակվում է զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ԱԺ և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ինչպես արդեն տեղեկացվել է, 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ՝ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և իրականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել Ադրբեջանի Հանրապետության կողմից ագրեսիվ պատերազմ վարելու առաջին իսկ օրվանից տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող, նյութական հատուցում ստանալու նպատակով հատուկ հավաքագրված անձանց՝ վարձկաններ հավաքագրելու և օգտագործելու վերաբերյալ: Վերջիններս իրականացրել են միջազգային ահաբեկչություն՝ օտար պետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով, պայթյունի, հրկիզման և այլ նմանօրինակ գործողությունների կազմակերպմամբ ու իրականացմամբ, շարունակել են մարդկանց ոչնչացնելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ և հաղորդակցության, կապի միջոցներ կամ այլ գույք ոչնչացնելուն և վնասելուն ուղղված գործողությունները: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Վերոգրյալի հիման վրա միջազգային ահաբեկչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով (որը միացվել է Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին) նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, ինչպես նաև անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2020թ. հուլիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը ծրագրել է ագրեսիայի ակտ իրականացնել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ, ինչից ելնելով Ադրբեջանի զինված ուժերի պատասխանատու պաշտոնատար անձինք միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկաններով համալրելու վերաբերյալ նախնական համաձայնություն են ձեռք բերել Թուրքիայի Հանրապետության պատասխանատու պաշտոնատար անձանց հետ:
Նշված համաձայնությունն իրագործելու, այդ թվում՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչություն կատարելու նպատակով, Թուրքիայի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատու պաշտոնատար անձինք, գործելով կազմակերպված խմբի կազմում, նույն ժամանակահատվածից սկսած համապատասխան ֆինանսական/դրամական միջոցներ, ինչպես նաև զենք և ռազմամթերք են տրամադրել «Սուլթան Սուլեյման Շահ /Ալ Ամշաթ», «Սուկուր», «Ալ Համզաթ», «Սուլթան Մուրադ» միջազգային ահաբեկչական խմբավորումներին, վերջինների կազմից կատարել ահաբեկիչ-վարձկանների ընտրություն, ապահովել նրանց սահուն, անարգել անցումը Սիրիայի և Թուրքիայի պետական սահմանով նախ Թուրքիայի, ապա Ադրբեջանի Հանրապետությունների տարածքներ:
2020թ. սեպտեմբերի 27-ից սկսած՝ «Սուլթան Սուլեյման Շահ /Ալ Ամշաթ» և «Սուլթան Մուրադ» խմբավորումների կազմում ընդգրկված շուրջ երկու հազարից ավել վարձկան անդամներն Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի հետ ներգրավվել և ակտիվ մասնակցություն են ունեցել նախապես Արցախի Հանրապետության դեմ ծրագրված, համակարգված և նպատակաուղղված ռազմական գործողություններում:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ահաբեկչության ֆինանսավորման դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 2171-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:
Միաժամանակ, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման արգելմանն առնչվող միջազգային պայմանագրերի կարգավորումներին համահունչ՝ ձեռնարկվելու են միջազգային-իրավական համագործակցության առկա մեխանիզմները՝ հիշատակված հանցագործությունները կատարած անձանց բացահայտելու, այդ հանցագործությունների համար միջազգայնորեն ճանաչված իրավական հետևանքները կենսագործելու ուղղությամբ:
Գերիների եւ անհետ կորած հայ զինվորների փոխանակման պրոցեսն Ադրբեջանն ակնհայտորեն ձգձգում է, ընդ որում, արհեստականորեն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Մի դեպքում նշվում է, թե դիակների փոխանակման ավարտից հետո գերիներին կվերադարձնեն, սա էլ ակնհայտ խոչընդոտ է առաջացնում, այս ամենն ակնհայտ կազմակերպված քաղաքականության մաս է եւ ակնհայտ զուգահեռ այս պրոցեսին, նրանց կողմից շարունակվում են խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք պարունակող տեսանյութերի հրապարակումները։ Ակնհայտորեն օգտագործելով նաեւ այս էմոցիոնալ հարցերն ու ֆոնը, սա բացարձակ դատապարտելի երեւույթ է, հենց մեր գերեվարված հայրենակիցների, որոնք որեւէ պատճառով հայտնվել են այնտեղ, նրանց ընտանիքների իրավունքների նկատմամբ։ Դրանից բացի, սա նաեւ ամբողջ հասարակության հոգեկան անձեռնմխելիությունը խախտելու, հասարակական առողջությունը, համերաշխությունը խաթարելու դիտավորյալ հատկանիշներ ունեն, սա Ադրբեջանի կողմից կազմակերպված ցեղասպանական քաղաքականության մաս է։ Սա ես դիտարկում եմ ատելության խոսքի քարոզի շրջանակում, որ ամբողջ պատերազմական գործողությունների ընթացքում, դրանից առաջ էլ, բայց հիմա շատ ինտենսիվ ձեւով ոչ միայն ատելության ու թշնամանքի քարոզ է գնում, այլ ակնհայտ արվում է ամեն ինչ խրախուսելու համար այդ ամենը»։
Թաթոյանի խոսքով՝ այդ տեսանյութերի հեղինակները գիտեն, որ իրենք ոչ միայն անպատիժ են մնալու այդ հանցավոր արարքների համար, այլեւ արժանանալու են խրախուսանքի. «Այս արարքներն ադրբեջանական քաղաքականության մաս են։ Օրինակ, ինչպես Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե վարույթներ են հարուցել եւ այդ տեսանյութերի մեծ մասն իրականությանը չի համապատասխանում, եւ եթե պետք լինի՝ առանձին զինվորների կենթարկեն քրեական պատասխանատվության։ Չկա նման բան, սա պատասխանատվությունը գցելով չէ, իհարկե, այդ զինվորներն էլ պետք է ենթարկվեն պատասխանատվության, բայց սա կազմակերպված քաղաքականության մաս է։ Երբ բոլոր դեպքերն ուսումնասիրում ենք, պարզ չէ, որ սա միասնական քաղաքականության արդյունք է, միշտ էլ այդպես է եղել, այս ողջ ընթացքում, հետեւաբար՝ այստեղ խոսքը պատերազմական հանցագործությունների մասին է, նաեւ կան մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, որոնք դարձյալ կազմակերպված, համակարգված բնույթ կրող քաղաքականության մաս է։ Այս պատճառով, այսօր ես հրատապ կոչով դիմել եմ միջազգային հանրությանը եւ, բացի հրապարակային դիմումներից, մեր աշխատակազմում այժմ կազմում են առանձին գրություններ եւ ըստ յուրաքանչյուր միջազգային կառույցի՝ կցվում են նաեւ մեր ձեռքի տակ եղած ապացույցները»։
Նա նաեւ շեշտեց, որ առաջին անգամ չէ, որ նման գրություններ են ներկայացնում, սա հերթական ապացույցների ներկայացման փուլն է, որը կրկին լինելու է թիրախային. ««ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը չունի ուղիղ պատասխանատվություն, եւ պաշտպանի խնդիրը չէ, եւ իրավունք էլ չունի բանակցություններ վարել քաղաքական մակարդակում։ Եթե ես նման բան ինձ թույլ տամ, դա կլինի իմ աշխատանքի քաղաքականացում։ Հակառակը, մեր խնդիրն է, որպես ապաքաղաքական մարմին, բարձր հավաստիություն ունեցող տեղեկատվություն ենք ամրագրում, դա դարձնում ապացույց եւ համապատասխան պահանջներով ուղարկում մեր գործընկերներին՝ համագործակցելով մեր այլ պետական մարմինների հետ եւս»։
Նա նշեց, որ խոսքը չի վերաբերում միայն այս պատերազմի ընթացքում կամ դրանից հետո գերեվարված մեր հայրենակիցներին, այլ նաեւ դրանից առաջ. «Ադրբեջանում մշտապես եղել է այս քաղաքականությունը, օրինակ՝ Ներքին Խնձորեսկից այս ամռանը դեպք եղավ, Տավուշի մարզից Կարեն Ղազարյանը, հիմա նրանք այս ամենը տանում ու դարձնում են իրենց կողմից առեւտրի առարկա։ Սա անթույլատրելի, դատապարտելի երեւույթ է, ՄԻԵԴ-ում միջանկյալ միջոցներ կիրառվել են, բայց, բնականաբար, դա բավարար չէ եւ անհրաժեշտ է լիարժեք ծավալով աշխատանքներ տանել»։
Գերիների թվի հետ կապված էլ Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ ՄԻՊ աշխատակազմն ունի իր վիճակագրությունը, որը վերցվել է մյուս գործընկերների հետ աշխատանքներից. «Կարծեք թե փորձում ենք մեր մեջ միասնական բազա ձեւավորել, բայց գերիների իրական թիվն իմանալու համար ճիշտ է դիմել պատկան մարմիններին»։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից գերեվարված քաղաքացիական անձանց, Արման Թաթոյանը նշեց, որ իր աշխատակազմում ընդունել է այդ անձանց ընտանիքի անդամներին եւ տեղյակ է, որ Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչն այդ հարցը նույնպես քննարկում է։
Անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ Ադրբեջանը իր տարած հաղթանակին նվիրված շքերթ կանցկացնի, որի ժամանակ կներկայացնի նաեւ հայ գերիներին, Արման Թաթոյանը նկատեց, որ տեղյակ չէ, տեղեկատվությունը կե՞ղծ է, թե՞ ոչ, որը պետք է անհապաղ պարզել, բայց այն մարդկային որեւէ արարքի մեջ չտեղավորվող երեւույթ է։
Հարցին՝ արդյոք այս գործընթացում քաղաքական իշխանության թերացումը կա՞, Թաթոյանն ասաց. «Իմ խնդիրը չէ ՀՀ քաղաքական իշխանությանը գնահատելը, ասում եմ այն ինչն Ադրբեջանն է անում։ Ունենք անելիք, այն որ ՀՀ կառավարությունն իր համապատասխան մարմիններով պետք է զբաղվի այս հարցերով, դա հստակ է։ Դա ՀՀ կառավարության ուղիղ պատասխանատվությունն է»։
Ադրբեջանի գյխավոր դատախազությունը հայտարարել է, թե բա հայկական կողմի զինծառայողների դիերի անարգանքի եւ գերեվարված անձանց նկատմամբ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի մասին ադրբեջանական զինված ուժերին վերագրվող տեսանյութերի մեծ մասը կեղծ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ու դեռ մի հատ էլ հայտարարվել է, թե քրեական վարույթներ են սկսել ու մեղավոր անձինք կենթարկվեն պատասխանատվության:
Իսկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ տեսանյութերի մեծագույն մասն իրականություն է: Դրանք ապացույցի տեսքով հայաստանյան ու արցախյան կողմերն ամրագրել են. ներկայացրել ու շարունակում են ներկայացնել միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության:
Իսկ հիմա մեղավորների պատասխանատվության հարցով՝
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է նաեւ, որ այդ դաժանությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը պատերազմական հանցագործություններ են:
Դրանք կատարել են Ադրբեջանի ոչ թե առանձին վերցված զինվորներ՝ իրարից անկախ, այլ այդ ամենը Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական կազմակերպված քաղաքականության անբաժան մաս է, Ադրբեջանում տարիներով կուտակված ու պետական աջակցությամբ համակարգված հայատյացության արդյունք է:
Ավելին, այդ դաժանությունները տարածվել են հայ հասարակությանը հոգեկան տառապանքներ պատճառելու, լարվածություն առաջացնելու դիտավորությամբ ու դրանով սեփական հասարակությունում գովեստների ու թվացյալ «հերոսության» արժանանալու համար։
Այնպես, որ պատասխանատվությունը առանձին զինվորների վրա գցելով չէ, այդ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ուղիղ պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են»:
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը, ինչպես օրինաչափորեն բնորոշ է նմանատիպ իրավիճակներին, էականորեն ավելացրել է ՀՀ տարածք ապօրինի զենք-զինամթերքի տեղափոխման, ապօրինի պահման, շրջանառման, հանցավոր նպատակներով դրանց օգտագործման ռիսկերը: Դրա մասին են վկայում արդեն իսկ բացահայտված հանցավոր դեպքերը, հարուցված բազմաթիվ քրեական գործերը: Այս մասին հայտարարություն է տարածել Գլխավոր դատախազությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այդ ռիսկերն էլ ավելի են մեծանում հատկապես ներքին հասարակական անկայունության պայմաններում:
Իսկ ռազմական դրության պայմաններում զանգվածային անկարգությունները, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքների կազմակերպումը՝ հաճախ միաժամանակ հակընդդեմ տարբեր շրջանակների կողմից անցկացվելով, դրանց ընթացքում արվող առանձին հայտարարություններում դրսևորվող ագրեսիան, ատելության խոսքը լուրջ նախադրյալներ են ստեղծել նման ապակայունացման համար:
Վերոնշյալ իրողություններն իրենց ընդհանրության մեջ հանրապետությունում զգալիորեն ավելացրել են հանցածին ռիսկերի, հասարակական անվտանգության և իրավակարգի սպառնալիքները՝ բազմապատկելով հանցագործությունների կանխարգելմանը, հանցավոր դրսևորումների բացահայտմանը և իրավական ներգործության միջոցների կիրառմանն ուղղված իրավապահ մարմինների ջանքերը: Վերջիններս այս օրերին գործում են ուժերի գերլարումով՝ խնդիր ունենալով մի կողմից ապահովելու քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, հասարակական կյանքի բնականոն կենսագործունեությունը, մյուս կողմից՝ վերահսկելու օպերատիվ իրավիճակը՝ պետական անվտանգության համատեքստում:
Համանման իրավիճակում հատկապես նախապատրաստվող ծանր, առանձնապես ծանր՝ պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների մասին ստացված օպերատիվ տվյալներն արագ արձագանքման, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում նախ կանխարգելման, ապա օբյեկտիվ ու արդյունավետ քննության անհրաժեշտություն են առաջացնում: Իրավապահ մարմինները վճռական են այդ գործում, ձեռնարկվել և ձեռնարկվելու են օրենքով սահմանված բոլոր միջոցները հանրապետությունում իրավակարգն ապահովելու ուղղությամբ:
Այդպիսի անհրաժեշտությունը աներկբա պահանջում է քրեական հետապնդման համապատասխան մարմինների համագործակցված, քրեական վարույթի անխափան ու անխոչընդոտ ապահովման համար պատասխանատու բոլոր պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական պարտականություններից բխող գործառույթների օպերատիվ և արդյունավետ իրականացում:
Մինչդեռ վերոնշյալ բնույթի առանձին գործերով ձերբակալությունների, կալանավորման միջնորդությունների քննարկման ընթացքում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում երբեմն դրսևորվում է վարույթն իրականացնող մարմինների ներկայացրած հիմնավորումների, փաստարկների, ապացույցների ոչ պատշաճ գնահատման, դրանց նշանակության նսեմացման, իրավիճակին ոչ համարժեք վարքագծի դրսևորման անհիմն դիրքավորում, որն արտահայտվում է նաև դատավարական որոշումներով: Եվ չնայած այդ անհիմն և որոշ դեպքերում ապօրինի ոոշումներն իրավական ընթացակարգերով բողոքարկվում են վերադասության կարգով, կոնկրետ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում է նախաձեռնվում, սակայն ակնհայտ է, որ նման վերաբերմունքի պատճառով ոչ միայն խնդրահարույց են դառնում հանցագործությունների լիարժեք բացահայտման գործընթացները, այլ նաև շատ դեպքերում նոր հանցագործությունների կանխմանն ուղղված իրավապահ մարմինների ներդրած ջանքերը, իրականացրած տևական, ռեսուրսատար և բարեխիղճ աշխատանքը դառնում է անարդյունավետ:
Համոզված լինելով, որ իրավունքի գերակայության, արդարադատության իրականացման բարձր առաքելությունն իրականացվում է ՀՀ սահմանադրությամբ և օրենքների անվերապահ կատարման, այլ ոչ թե դրա գիտակցմանն ուղղված (ընդ որում, հանրահայտ հիշատակումներով) գերատեսչական հրապարակային հայտարարություններով, որոնք այսպես թե այնպես ենթատեքստ են ստանում կոնկրետ իրավիճակում և կոնկրետ հանգամանքների լույսի ներքո՝ քրեական վարույթում պաշտոնեական պարտականություններ ունեցող բոլոր սուբյեկտներին կոչ ենք անում ղեկավարվել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված՝ հանրային, պետական անվտանգության ապահովման պատասխանատվության, ծառայողական վեհ պարտքի բարձր գիտակցումով՝ ի շահ բացառապես Հայաստանի Հանրապետության:
Միաժամանակ, ՀՀ քաղաքացիներից ակնկալում ենք ողջախոհ և օրինապահ վարքագիծ՝ մեր երկրի ներքին կայունությունն ու անվտանգությունն ապահովելու, ռազմական դրության իրավիճակում օրհասական կարևորություն ունեցող արտաքին վտանգների, մարտահրավերների առջև հանրային խոցելիությունը բացառելու, այդ ուղղությամբ իրականացվող պետական բարդ ու դժվարին աշխատանքների արդյունավետությանը նպաստելու քաղաքացիական պետականամետ գիտակցմամբ:
Արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, որ կառավարության ամառանոցում զինված հրոսակախմբեր են հավաքագրվում, որոնց համազգեստ և զենք է տրամադրվում՝ ընդդիմության դեմ գործածելու և առհասարակ՝ իշխանության հակառակորդներին պատժելու նպատակով:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` հավանական է նաև, որ իշխանությունների կողմից ստեղծված հրոսակախմբերը հրահրեն տարբեր սադրանքներ՝ երկրում ստեղծելով հաշվեհարդարի մթնոլորտ։ Այս մասին հայտարարություն են տարածել մի շարք հասարարակ-քաղաքական գործիչներ:
«Անհանդուրժողականության և ինքնիրավչության այս իրավիճակը խիստ մտահոգիչ է և կարող է հանգեցնել ծանրագույն հետևանքների՝ վտանգելով իրավական պետության հիմքերը։ Սա կարող է բերել ծանրագույն հանցագործությունների և քաղաքացիական բախումների։
Այս պայմաններում դիմում ենք իրավապահ համակարգի պատասխանատու մարմիններին՝ ԱԱԾ-ին, Ոստիկանությանը` կոչ անելով քննության առարկա դարձնել մամուլում հրապարակված տեղեկատվությունը, իրավական գնահատական տալ հրոսակախմբերի ստեղծման գործընթացին, միջոցներ ձեռնարկել դրանց վնասազերծման և կազմակերպիչների հայտնաբերման ու մեկուսացման համար /հավատարիմ մնալով Ոստիկանության մասին օրենքի 2-րդ և Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքի 2-րդ և 15-րդ հոդվածների պահանջներին/։
Հակառակ պարագայում ծանրագույն հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու են իրավապահ համակարգի պատասխանատու մարմինները։ Հայաստանում իշխանությունը չի կարող պահպանվել անօրինական խմբերի միջոցով։
Իրավական համակարգի ողջամիտ գործողություններից է կախված՝ մեր երկրում կպահպանվե՞ն իրավական պետության հիմքերը, թե՞ մենք կզիջենք փողոցային հաշվեհարդարներին և սադրանքներին։
Հայաստանում իշխանության փոփոխությունը և բոլոր քաղաքական պրոցեսները պետք է լինեն խաղաղ, օրինականության շրջանակներում և սահուն։
Էլինար Վարդանյան – Այլընտրանքային նախագծեր խումբ
Լարիսա Ալավերդյան – Մարդու իրավունքների առաջին պաշտպան
Ավետիք Իշխանյան – Հայաստանի հելսինկյան կոմիտե
Արփինե Հովհաննիսյան — «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ
Գևորգ Դանիելյան –իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր
Սիրանուշ Սահակյան — «Իրավական ուղի» ՀԿ
Գոհար Մելոյան — Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն
Ռուբեն Մելիքյան — «Իրավական ուղի» ՀԿ
Զարուհի Հովհաննիսյան – իրավապաշտպան
Զարուհի Փաստանջյան — փաստաբան
Արծրուն Պեպանյան – քաղաքագետ
Ռազմիկ Դավոյան – բանաստեղծ
Սերժ Սրապիոնյան – գրականագետ»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մի շարք դատախազներ հրաժարվում են մասնակից դառնալ քաղաքական հետապնդումներին և դավաճանական գործողությունների մաս կազմել: Ու հենց սրանով է պայմանավորված, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը անձամբ էր ներկայացել դատարան և մասնակցել Նիկոլ Փաշինյանի սպանության ենթադրյալ նախապատրաստման գործով ձերբակալման որոշումների դեմ պաշտպանների ներկայացրած բողոքների քննությանը: Սա աննախադեպ երևույթ է, որ գլխավոր դատախազի տեղակալը ընդհանուր իրավասության դատարանում մասնակցի ձերբակալման որոշման դեմ բողոքի քննարկմանը:
Ակներեւ է, որ գործերը հարուցվում են, իսկ նախաքննությունը կատարվում է ամենաբարձր օղակների հանձնարարությամբ և խնդիր է դրված հասնել իրենց ուզածին՝ ընդդիմադիր գործիչների ազատազրկմանը ամեն գնով։ Ստորին օղակների դատախազներն անհանգստացած են, որ ոչ միայն պատասխանատվության են ենթարկվելու ապօրինությունների համար, այլեւ իրենց անունը կապվելու է երրորդ հանրապետության ամենամեծ դավաճանության հետ:
Ի դեպ, դատարանների գործողությունները` ձերբակալությունները ոչ իրավաչափ ճանաչելու, կալանավորումները մերժելու մասին, ավելի է խորացրել դատախազների շրջանում բողոքները, որ գլխավոր դատախազն իրենց «դեմ է տվել» պատին ու զոհաբերում է հանուն Փաշինյանի:
Արթուր Վանեցյանին արգելանքից ազատելը, Վահրամ Բաղդասարյանին չկալանավորելը լուրջ ապտակ էր ՀՀ գլխավոր դատախազության ղեկավարությանը։
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն, ըստ ամենայնի, բավարար մակարդակի չի տիրապետում իր ոլորտին և այսօր, ցավոք սրտի, մենք ևս մեկ հնարավորություն ունեցանք համոզվելու դրանում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մասնավորապես, պրն. Քոչարյանը, ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է հետևյալը. «Այսօր մեր ռազմաօդային ուժերի հրամանատարը մի մարդ է, որը չի թռնում։ Աշխարհում էդպիսի բան չկա։ Ռազմաօդային ուժերի հրամանատար՝ պարոն Տոնոյանի նշանակած»։
Ըստ էության, պաշտոնյան, որը պետք է առնվազն քաջատեղյակ լինի երկրի պաշտպանության հետ կապված կարևորագույն խնդիրներին, չի տիրապետում նույնիսկ պաշտպանական գերատեսչությանը վերաբերող տարրական գիտելիքների։ Տեղեկացնենք պարոն Քոչարյանին, որ Հայաստանի Հանրապետության ՊՆ կառուցվածքում գոյություն չունեն «ռազմաօդային ուժեր»։ Փոխարենը գոյություն ունի «ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչություն», որի ղեկավարը գնդապետ Գագիկ Ասլանյանն է։ Ավելին. հատուկ պարոն Քոչարյանի համար նշենք, որ ԶՈՒ ավիացիայի վարչության պետին նշանակում է ոչ թե ՀՀ պաշտպանության նախարարը, այլ, ՀՀ վարչապետի միջնորդությամբ՝ Հայաստանի Հանրապետության նախագահը։
Պարոն Քոչարյանին նաև տեղեկացնենք, որ ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանը ոչ միայն «թռնում է», այլև առաջին կարգի և գործող օդաչու է, թռիչքներ է իրականացնում չորս, այդ թվում նաև ՍՈՒ 30-ՍՄ տեսակի ինքնաթիռներով, ունի ավելի քան 1500 թռիչքաժամ և իրավամբ համարվում է իր ոլորտի բարձրագույն պրոֆեսիոնալ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր՝ ԱԺ-ում հայտարարել էր. «Շատ տարօրինակ է, որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարական չի ներկայացրել»: նա հայտնել էր, որ վաղը նախաձեռնելու է ընդլայնված հանձնաժողովի նիստ, հրավիրելու է Պաշտպանության նախարարին եւ ուղղի կոնկրետ հարցեր, որոնք իրեն են վերաբերում, ոչ թե վարչապետին. «Պարզ հարց տամ՝ էդ ՍՈւ-30-ներն ինչո՞ւ չթռան։ Ես Տոնոյանին պետք է հարցնեմ՝ պարոն Տոնոյան, դու նկարահանվում եք, նստում եք։ Պետք է հարցնեմ՝ պարոն Տոնոյան, երբ դուք 2016 թվականին ապրիլի 12-ին «Ազատության» հարցին, որ հակառակորդն օգտագործել է անօդաչու, դու ասում եք՝ անօդաչուն թանկ է, մենք գրանատով կխփենք։ Դա նշանակում է, որ նախարարի այն ժամանակվա առաջին տեղակալը չի տիրապետում այդ վտանգներին»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 11-ին ստորագրած որոշմամբ Արտակ Դավթյանն ազատել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։
Որոշման տեսքտում մասնավորապես գրված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Արտակ Դավթյանին ազատել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից»։
Երեկ երեկոյան ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց մի գրառում, որն իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված առանձնապես ծանր մի շարք հանցագործությունների հատկանիշներ: Այս մասին Facebook_ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:
«Մեկ Հայաստան» կուսակցության իրավական հանձնախումբը ներկայումս պատրաստում է հանցագործության մասին հաղորդում, որը պատրաստ լինելուն պես կներկայացվի ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով հարուցել քրեական հետապնդում ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ»,-նշել է նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.