29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ Youtube կայքէջում «Նիկոլին գնդակահարողին պետք է տալ Ազգային հերոսի կոչում կամ մեկ միլիոն դոլար պարգևավճար» վերնագրով տեսանյութում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից առերևույթ բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գ. Իսագուլյանը հրավիրված ասուլիսի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված հրապարակային հնչեցրել է բռնության կոչեր, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
2020թ. դեկտեմբերի 23-ին վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով նախատեսված առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Այսօրվա իշխանությունները հողատու, ազգադավ է, Ղարաբաղը հանձնեցին, այսօր էլ Հայաստանի Հանրապետության տարածքներն են հանձնում: Նիկոլ Փաշինյանի հրաժարական պահանջով ակցիայի շրջանակում Կառավարության շենքը շրջափակելու ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց փոխգնդապետ Ռազմիկ Գևորգյանը, ով այսօր է դուրս եկել համակարգից:
«Որպես զինվորական իմ արժանապատվությանը դեմ է ծառայել այս իշխանությունների ենթակայության տակ: Պետք է պայքարենք իշխանափոխություն լինի, նորմալ կառավարություն գա, տեր լինենք մեր հողերին»,-ասաց նա:
Ռազմիկ Գևորգյանը չհամաձայնեց այն պնդումներին, թե բանակը մարտունակ չէ: «Բանակը մարտունակ էր, զինվորներն իրենց խնդիրները լիակատար կատարել են, պարզապես ղեկավարությունն է հողերը տալիս»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո քաղաքացիները երթեր և հանրահավաքներ են անում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։
Այսօր տեղի են ունենում գործադուլներ և դասադուլներ։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։
«Նիկոլ Փաշինյանի դեմ» ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով ընթանում է նախաքննություն՝ հսկող դատախազի անմիջական և գործուն մասնակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի հայրենակիցներ
«Նիկոլ Փաշինյանի դեմ» ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով ընթանում է նախաքննություն՝ հսկող դատախազի անմիջական և գործուն մասնակցությամբ։
Այս քրեական գործով հրավիրված լինելով որպես վկա ներկայացրել եմ Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված պետական դավաճանության անհերքելի փաստեր, որոնց համալիր ստուգման արդյունքում Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ձերբակալությունն ու կալանքը այլևս ժամանակի հարց է։
Մեր կողմից ներկայացված պահանջները ներկայումս գտնվում են ընթացքի մեջ, ինչում համոզվել եմ անձամբ՝ մասնակցելով այս գործին որպես վկա։
Ընթացող գործընթացի ինտենսիվությանը չվնասելու,, ինչպես նաև դատախազության այս գործով հսկողական գործառույթի ամբողջական իրականացմանը չխոչընդոտելու նպատակով վաղը ժամը 14.00 նշանակված անժամկետ նստացույցը տեղափոխվում է դեկտեմբերի 22-ին, երեքշաբթի ժամը 12.00։
Փոխարենը, այսօր ժամը 14.00 տեղի է ունենալու «Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի» ընդլայնված կազմով արտակարգ նիստ, որի ընթացքում կներկայացվեն պետական դավաճանության առկա բոլոր հանգամանքները։
Բոլոր լրատվամիջոցները հրավիրվում են Հանձնախմբի նիստի աշխատանքները լուսաբանելու համար»։
2020թ. դեկտեմբեր ամսին` չպարզված օրը և ժամին, հակառակորդի մի խումբ զինծառայողներ, ազգային և կրոնական ատելության, կրոնական մոլեռանդության շարժառիթներով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրաձգային զենքերի գործադրմամբ սպանել են ԱՀ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի 9 զինծառայողների: Այս մասին հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեն:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դիակների արտաքին զննումներ, որի արդյունքում ի հայտ են եկել խոշտանգման մասին վկայող բավարար տվյալներ, պարզվել են դիակներից 4-ի ինքնությունը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սույն թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի, զինված ընդհարումների ժամանակ հակառակորդը, թույլ տալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ, ԱՀ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող, պաշտպանության միջոցներից զրկված անձնակազմի 7 զինծառայողի ենթարկել է անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների:
Փաստի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով և 390-րդ հոդվածի (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) 1-ին մասի 2-րդ կետով:
Կատարվում է նախաքննություն:
Ադրբեջանցիներին 1400 հայկական անձնագիր բաժանելու մասին հրապարակումները քննության առարկա է դարձվել։ Այս մասին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց իրավաբանների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ կան հարուցված բազում քրեական գործեր, առաջիկայում հատուկ հրապարակում կարվի։
Նրա խոսքով՝ քննության առարկա են դարձվել բոլոր այն հայտարարությունները, որոնք արվել են ասուլիսների, լայվերի միջոցով։ Ինչ վերաբերում է ռազմամթերքի անարդյունավետ գնումներին, Աբրահամյանը հայտնեց, որ կան հարուցված քրեական գործեր՝ ինչպես ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող, այնպես էլ՝ ՔԿ զինվորական քննչական վարչությունում։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ նշեց, որ այժմ իրավիճակը այլ է, կորցրել ենք մեր հայրենիքի հսկայական մասը, մենք մոտավորապես այնքան հայրենակցի կյանք կորցրեցինք, որքան Արցախյան առաջին պատերազմի ամբողջ ընթացքում, ունենք ավելացող գերիներ։
«Մենք տեսնում ենք, որ իրավաբանական համայնքի այս կարևոր հատվածում, որը միշտ էլիտար է եղել, խնդիրներ ունենք և մենք պնդում ենք, ցանկանում ենք, որ մեր հարցերի պատասխանները տրվեն մեր գործընկերների կողմից»,- նշեց իրավապաշտպանը։
Ոստիկանության մայոր, Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության օպերլիազոր Դերո Ոզունյանը հայտարարություն է տարածել այն մասին, որ դադարեցնում է աշխատանքը համակարգում:
«Հարգելի՛ ծառայակից ընկերներ, ստեղծված իրավիճակից ելնելով՝ ստիպված եմ դադարեցնել ծառայությունս Ոստիկանությունում։ Տարիներ շարունակ ծառայել եմ օրենքին ու իրավունքին:
Սա հիրավի ծանր որոշում էր, ինքնակամ զեկուցագիր եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու կապակցությամբ և լքում եմ Ձեր շարքերը հանուն փրկության, վստահ եմ՝ փոքր — ինչ խորաթափանց հայացքով իրականությանը նայելու դեպքում ինքներդ կկայացնեք նույն որոշումը, մնացեք բարյավ, անվտանգություն և խաղաղություն մեզ բոլորիս ։
Աստված պահապան մեր Հայրենիքին»:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով վատնում եւ պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաեւ՝ օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՔԿ-ն:
Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲ ընկերության տնօրենը, 2001թ. հունվարից մինչեւ 2019թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը եւ իրականացնելով վարչատնտեսական, կազմակերպա-տնօրինչական լիազորություններ, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր գործունեության ընթացքում կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում եւ պաշտոնեական կեղծիք. ամուսնու քրոջից տեղեկանալով, որ վերջինս ունի ֆինանասական խնդիրներ, 2011թ. մարտին նրա հետ կնքել է աշխատանքային պայմանագիր ու նույն ընկերությունում վերջինիս որպես սանիտար ընդունել է աշխատանքի:
Սակայն հաստատապես տեղյակ լինելով, որ նա տարիներ շարունակ՝ 2011թ.մարտից մինչեւ 2017թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, աշխատանքի չի հաճախել, աշխատանքային պարտականությունները չի կատարել, ընկերության միջոցներից բարեկամուհու համար լրացուցիչ եկամուտներ ապահովվելու շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նշված ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս կազմել, հաստատել եւ իր ստորագրությամբ վավերացրել է իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, աշխատակցի կողմից աշխատանքի հաճախելու եւ փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ տեղեկություններ պարունակող, բովանդակությամբ կեղծ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», որոնք շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է վճարման՝ այդ կերպ վատման եղանակով հափշտակելով ուրիշի առանձնապես խաշոր չափերով` 3.459.200 ՀՀ դրամ գումարը:
Իսկ տնօրենի բարեկամուհին աշխատանքի հաճախելիության մատյաններում յուրաքանչյուր ամսվա վերջում ստորագրել է աշխատանքի հաճախելիության մատյանները եւ կազմված աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի հիման վրա իր անվամբ դուրս գրված աշխատավարձը ստանալով ու անձնական կարիքների համար օգտագործելով՝ օժանդակել է պոլիկլինիկայի տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելուն եւ վատնման եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը՝ 3.459.200 ՀՀ դրամ գումարը վատնելուն։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա»-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով, իսկ նրա բարեկամուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ (յուրացնելուն կամ վատնելուն օժանդակելը) հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելը) 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննության ավարտվել է, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է եւ դատարան:
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ միասին ավարտել են էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 5-րդ փակ զեկույցը:
«Այն 5-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով:
Փաստաթուղթը վերաբերում է նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածին, իսկ մենք արդեն սկսել ենք 6-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները:
Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է:
Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին:
Հ.Գ. Նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը: Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ»,- գրել է Բեգլարյանը:
Human Rights Watch կազմակերպության հետ հանդիպման ընթացքում ինքս ներկայացրել էի ադրբեջանական վայրագությունները՝ շեշտելով, որ գերիների վերադարձն ու մարմինների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Human Rights Watch-ը քիչ առաջ հրապարակել է զեկույց ու արձանագրել, որ ադրբեջանական ուժերը գերեվարել են բազմաթիվ էթնիկ հայ զինվորականների: Ըստ զեկույցի՝ հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման: Այդ մասին վկայում են տեսանյութերը, որոնք հոկտեմբերից լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում:
Կազմակերպությունը հատուկ նշում է արել, որ ադրբեջանական զինված ուժերը հայ գերիների նկատմամբ կիրառել են հարկադրանք՝ ունենալով նրանց նվաստացնելու դիտավորություն:
Human Rights Watch կազմակերպության հետ հանդիպման ընթացքում ինքս ներկայացրել էի ադրբեջանական վայրագությունները՝ շեշտելով, որ գերիների վերադարձն ու մարմինների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում։
Մենք շարունակում ենք միջազգային մարմիններին ներկայացնել ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու դաժանությունները՝ պատերազմական հանցագործություններ: Նպատակն է ամեն ջանք գործադրել՝ աջակցելու համար գերիների վերադարձի ու զինվորների մարմինների փոխանակման րոպե առաջ կազմակերպմանը»։
Պաշտպանության բանակը հայտնում է. «Դեկտեմբերի 1-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ծառայողական պարտականությունները կատարելիս՝ տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով, զոհվել են ՊԲ զինծառայողներ Ժիրայր Վաչիկի Մաթևոսյանը (ծնվ. 2001թ.) և Գեղամ Մերուժանի Հովհաննիսյանը (ծնվ. 2001թ.):
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.