29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ իրավասու մարմինները՝ պաշտպանության, արտաքին գործերի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունները հանրությունից թաքցնում են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերը շոշափող տեղեկատվությունը, այն է՝ նոր սահմանազատումը քանի մարզի, համայնքի վրա է այն ազդելու, որ թվականի քարտեզի հիման վրա են այդ աշխատանքները կատարվում, որքան է կազմում պետությանն ու բնակչությանը պատճառված գույքային վնասը։ Եւ, ի վերջո, նկատի ունենալով, որ Հայաստանը տարածքներ է զիջում Ադրբեջանին՝ արդյոք սա նշանակում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ որ թվականի քարտեզով։ Ավելին, նշված նախարարությունները չեն հերքել, որ Վայոց Ձորի, Արարատի, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում սահմանազատումներ հավանականությունը։
Այսպես՝ Սյունիքի մարզի բնակիչների անվտանգությունը վտանգի տակ դնող սահմանազատման աշխատանքներն իրականացնելիս Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարել էր, որ սահմանազատումն իրականացվում է 1974 թվականի քարտեզի հիման վրա, եւ 2020 թվականի դեկտեմբերի 23-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցումներ էր ուղարկել պաշտպանության, արտաքին գործերի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններ՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչ իրավական հենքի վրա են ՀՀ տարածքում իրականացվում սահմանազատման աշխատանքները (նշենք, որ հարցումներն ուղարկվել էին նախքան սահմանազատումը «բանավոր ըմբռնման» հիման վրա իրականացվելու մասին Նիկոլ Փաշինյանի սենսացիոն հայտարարությունը- խմբ.)։ Խնդրել էինք հերքել կամ հաստատել, որ սահմանազատումն իրականացվում է 1974 թվականի քարտեզի հիման վրա։
Նաև փորձել էինք հասկանալ, թե կա՞ն արդյոք այլ վիճելի տարածքներ Ադրբեջանի հետ։
Մեր հարցմանն ի պատասխան ՊՆ-ից հայտնել են, թե գրությունն ուսումնասիրել են ԶՈՒ գլխավոր շտաբում, որի արդյունքում պարզել են, որ ՀՀ պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման ոլորտում աշխատանքները կազմակերպվում է ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ։ Փաստորեն, ՊՆ-ն չգիտի, թե քանի համայնքում է սահմանների փոփոխություն լինելու եւ որտեղ է որպես սահմանապահ կանգնելու հայ զինվորը։
Իսկ ՀՀ ԱԳՆ-ի 2020 թվականի դեկտեմբերի 28-ով թվագրված, սակայն 2021 թվականի հունվարի 8-ին ստացված գրությամբ նշված գերատեսչությունը եւս խուսափել էր հարցերին պատասխանել՝ ստելով, թե վարչապետը այդ հարցերին անդրադարձել է հարցազրույցներից մեկում։
«Ի պատասխան ձեր հարցման հայտնում ենք, որ ՀՀ վարչապետը դեկտեմբերի 27-ին հարցազրույց է տվել Հանրային Հեռուստաընկերությանը, որտեղ մանրամասն անդրադարձել է Ձեր արած հարցադրումներին»,- պատասխանել են ՀՀ ԱԳՆ-ից, ինչն ակնհայտ սուտ է, քանի որ Նիկոլ Փաշինյանը նշված հարցազրույցում ընդամենն ասել է, որ սահմանազատումն իրականացվում է բանավոր «ըմբռնման» հիման վրա։ Թե ո՞ր թվականի քարտեզի հիման վրա է Սյունիքում որոշ բնակավայրեր ու ճանապարհահատվածի մի մասն անցնում Ադրբեջանին, Փաշինյանը հստակ պատասխան չէր նշել, փոխարենը մեջբերել էր «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, որտեղ դեռևս 2010 թվականին, որով Շուռնուխ, Որոտան, Սոթք համայնքների սահմանագիծը համընկնում է Ադրբեջանի Հանրապետության հետ Հայաստանի սահմանի հետ:
Բացի այդ՝ ԱԳՆ-ից խնդրել էինք պարզաբանել, որ եթե սահմանազատումն իրականացվում է 1974 թվականի քարտեզի հիման վրա, ինչպես հայտարարել է Սյունիքի մարզպետը, ապա արդյոք դա նշանակում է, որ ՀՀ-ն այս քայլով ճանաչո՞ւմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝1974 թվականի քարտեզի հիման վրա, թե ոչ։ Այս հարցին եւս ԱԳՆ չի պատասխանել ու որեւէ մեկնաբանություն չի տվել։
Թվում էր, թե ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից պատասխան կստանանք, այս գերատեսչությունը հստակ կասի, թե քանի մարզի, բնակավայրի են նախազգուշացրել հնարավոր սահմանազատումների վերաբերյալ, կամ գոնե կհերքեր, կասեր, որ հարցման մեջ նշված Վայոց Ձոր, Արարատի, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում սահմանազատումներ նախատեսված չեն, բայց ոչ, այս նախարարությունը չի հերքել ու չի փարատել առկա մտահոգությունները։
Քանի՞ ԿՄ ճանապարհահատված է անցել ադրբեջանական հսկողության տակ, քանի՞ հեկտար արոտավայր է կորցրել ՀՀ-ն, որքան է կազմում վնասի գումարը, երբ է նախատեսվում նոր ճանապարհների կառուցումը՝ նախարարությունն անգամ այս հարցերի պատասխանը չունի՝ նշել է, թե դրանք միջգերատեսչական կարգավորման տիրույթում են ու առաջարկել է դիմել ՀՀ կառավարություն։
Ստացվում է մեր երկրում ոչ մի նախարարություն չի աշխատում, չունեն իրենց գործառույթներին վերաբերող հարցերին պատասխանելու լիազորություն ու թերեւս լռելու ու չաշխատելու համար էլ մեր հարկերից ստանում են աշխատավարձ ու պարգեւավճար։
Նշենք, որ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել նաեւ կառավարություն, որտեղից դեռ պատասխան չենք ստացել։ Ուզում ենք հուսալ, որ այնտեղից էլ չեն ուղղորդի ԱԳՆ, ՊՆ, ՏԿԵՆ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի «սուտ մատնության» հարցով դիմելու է դատախազություն։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է Պապիկյանի խոսնակ Արմինե Մուրադյանը։
«Միքայել Մինասյանն իր «Requiem 7. Քաղաքականություն» վերտառությամբ տեսաուղերձում անդրադարձել է նախարար Սուրեն Պապիկյանին՝ նշելով, թե իբր նախարարի վրա քրեական գործ է հարուցված՝ ինչ-որ անհայտ գործարքից 450 մլն դրամ փող վերցնելու կապակցությամբ: Հայտնում եմ, որ նախարար Պապիկյանը Միքայել Մինասյանի կողմից սուտ մատնության համար դիմելու է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին», — գրել է Մուրադյանը։
Նշենք, որ գլխավոր դատախազությունը նույնպես հերքել է Մինասյանի կողմից հիշատակվող պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Պապիկյանի նկատմամբ քրեական գործի առկայությունը:
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմը de facto չի գործում»,- այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով այն տեղեկությանը, թե Ադրբեջանցիներն անարգել կարող են այցելել Հայաստան՝ առանց մուտքի վիզայի։ Նաղդալյանը նաև հավելեց, որ առանձնահատուկ դեպքերում երկու երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն կամ Ադրբեջան փաստացի իրականացվում է հատուկ թույլտվության հիման վրա՝ իրավասու մարմինների անմիջական հսկողության ներքո։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱԳ նախարարությունը թարմացրել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները փոխադարձության սկզբունքով, վավեր անձնագրերի առկայության պարագայում, ազատվում են մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից և ըստ այդ ցանկի՝ Ադրբեջանի քաղաքացիները կարող են նաեւ Հայաստան գալ՝ առանց մուտքի վիզայի:
«1992թ. հոկտեմբերի 9-ին Բիշքեկում ստորագրված ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների՝ իրենց տարածքով առանց վիզայի տեղաշարժման մասին Համաձայնագրով սահմանվել է միմյանց տարածք քաղաքացիների առանց վիզայի մուտքի, ելքի և տեղաշարժի ռեժիմ, այդ ընթացակարգերը ներպետական օրենսդրությամբ կարգավորելու հնարավորություն, ինչպես նաև տեղաշարժի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու և այլ ներքին կարգավորումներ սահմանելու իրավասություն։ Հետագայում, ԱՊՀ անդամ մի շարք պետությունների հետ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմը լրացվել կամ փոխարինվել է երկկողմ համաձայնագրերով»,- մեզ հետ զրույցում հավելեց ԱԳՆ խոսնակը։
Համաձայն «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ օտարերկրացիների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պայման է սահմանային հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (սահմանապահ ծառայության) թույլտվությունը, որը կիրառվում է ցանկացած օտարերկրացու պարագայում՝ անկախ վիզային ռեժիմից կամ անկախ վիզայի պահանջից։ Նաղդալյանը նաև հավելել է, որ վերոնշյալ տեղեկությունը մշտապես հասանելի է եղել ՀՀ ԱԳՆ կայքէջում:
Այրվածքաբանության ազգային կենտրոնը կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ սոցցանցերում իրականցվող այն դրամահավաքներին մասնակցելուց, որոնց նպատակը Արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներին կամ քաղաքացիական անձանց օգնելն է։ Տեղեկությունը հայտնում է Այրվածքաբանության ազգային կենտրոնի մամուլի ծառայությունը։
«Համացանցում ակտիվ տարածվում են մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած զինծառայողների լուսանկարներ դրամահավաքության կոչերով։ Այդ թվում Այրվածքաբանության ազգային կենտրոնում այս պահին բուժում ստացող զինվորների։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ մարտական գործողությունների ընթացքում տուժած քաղաքացիների և զինծառայողների բուժօգնությունը, այդ թվում հետագա վերականգնողական բուժումը, իրականացվում է բացառապես անվճար` պետական պատվերի շրջանակներում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Այրվածքաբանության ազգային կենտրոնը հորդորում է քաղաքացիներին, դրամահավաքներին մասնակցելուց առաջ, ուսումնասիրել և հասկանալ դրանց նպատակները, զերծ մնալ կեղծ դրամահավաքներից, համոզվել, որ դրամահավաքը բուժման նպատակով չէ։
Հավելենք, որ այժմ սոցցանցերում կարելի է գտնել հազարավոր հրապարակումներ, որտեղ մարդիկ խնդրում են օգնել այս կամ այն զինվորին՝ վերջինիս բուժումն արտերկրում կազմակերպելու համար։
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներ չկան սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ագրեսիայով մեկնարկած՝ արցախյան պատերազմում հայկական կողմի զոհերի, վիրավորների, գերիների ու անհետ կորածների թվի վերաբերյալ։
ՀՀ Սյունքի մարզի Կապանի Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Եղվարդ, Ագարակ, Ուժանիս գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինվորականները կրակոցներ են արձակում փոքր, ինչպես նաև խոշոր տրամաչափի զինատեսակներից` լինելով հարբած վիճակում: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նշված բոլոր գյուղերի բնակիչները և համայնքային մարմինները Մարդու իրավունքների պաշտպանին, մասնավորապես, ահազանգեր են ներկայացնում այն մասին, որ կրակոցներն արվում են պարբերաբար՝ ինչպես ցերեկային ժամերին, այնպես էլ գիշեր ժամանակ: Ըստ ահազանգերի՝ կրակոցներն ակնհայտ պարզ լսվում են գյուղերում, նպատակ ունեն ահաբեկել խաղաղ բնակիչներին ու առաջին հերթին երեխաներին ու կանանց:
Ընդ որում, գյուղացիները դիտարկել են, որ հաճախ են դեպքերը, երբ հարբած վիճակում են ադրբեջանական զինվորականների կրակցներն արձակվում: Հենց այդ ժամանակ է, որ կրակոցները խոշոր տրամաչափի զինատեսակներից են ու ինտենսիվ:
Այս կրակոցների մասին Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած պատվիրակությանն ահազանգեր էին ներկայացվել դեռևս 2021 թվականի հունվարի 9-ին Կապանի Ճակատեն և այլ գյուղեր այցերի ընթացքում: Այդ ժամանակ նաև անմիջականորեն էր արձանագրվել, որ կրակոցներով ակնհայտ լարվածություն է առաջանում գյուղերում:
Այս հանցավոր, բացարձակ դատապարտելի արարքները պետք է ի սպառ վերանան: Դրանք դարձել են իրական սպառնալիք Հայաստանի խաղաղ բնակիչների կյանքի ու առողջության պահպանման, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության և միջազգայնորեն ճանաչված ու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մյուս իրավունքների համար: Սրանք կոպտորեն խախտում են նաև նաև երեխաների շահերը:
Այս փաստն ավելի է ամրապնդում Մարդու իրավունքների պաշտպանի համոզմունքը, որ խաղաղ բնակիչների կյանքի ու կենսական մյուս իրավունքների համար իրական սպառնալիք է նաև ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը Հայաստանի սահմանային բնակավայրերի անմիջական հարևանությամբ, միջպհամայնքային ու միջպետական ճանապարհներին:
Այս փաստերի վերաբերյալ հաղորդումներ ուղարկվելու են միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, ԵԽ-ին: Առանձին հաղորդումներ կուղարկվեն նաև միջկառավարական կազմակերպությունների հատուկ մեխանիզմներին:
Զոհված զինծառայողի հարազատները չեն կարողանում ստանալ նրա մահվան վկայականը. զոհվածին Երեւանի դատաբժշկական կենտրոնից դուրս գրելիս հարազատներին ասել են՝ «գնացե՛ք, հետո կգաք, արձանագրություն կտանք, հիմա չենք հասցնում»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, ով նաեւ տեղադրել է ԱԺ-ում իր ունեցած ելույթի տեսագրությունը:
Նա իր ելույթում նշել է. «Այս պատերազմում զոհված զինծառայողների քաղաքացիական անձանց դիահերձումներից հետո, պարզվում է՝ այս անձանց մահվան վկայականները չեն տրվում: Անհասկանալի է պատճառը թե ինչու: Այս մասին քաղաքացիները օբյեկտիվ պատճառներով չեն բարձրաձայնում, որովհետեւ սգի մեջ են, մի փոքր էլ փորձում են պատկան մարմինների գործառույթների ծանրությունը հասկանալով ըմբռնումով մոտենալ, սակլայն որոշակի ժամանակ անցնելուց հետո պարզվում է, որ տվյալ անձի դիահերձման պայմանները, զոհվելու հանգամանքները, փաստը, ինչպես նաեւ ապացույցները, որ այդ մարդը զոհվել է պատերազմում, որեւէ կերպ հնարավոր չէ պարզաբանել: Օրինակ, Հերացու փողոցում գտնվող դատաբժշկական կենտրոնում Մեծամորից ԴՆԹ անալիզի միջոցով անձի ինքնությունը հաստատված դիակը, որ տեղափոխվել է այս կենտրոն, ապա դուրս է գրվել, հարազատների կողմից հուղարկավորել է, այս պահին պարզվում է՝ հարազատները չեն կարող ստանալ մահվան վկայական, որովհետեւ դիահերձողը չի կարողանում հայտնաբերվել: Իսկ թե ինչու, որեւէ լիազոր մարմին հոդաբաշխ բացատրություն տալ չի կարողանում:
Խնդրում եմ առողջապահության նախարարությանը, եթե տեղյակ չեն այս մասին, խստագույնս զբաղվեն եւ պարզեն, թե ինչպես է ստացվում, որ զոհվածների մահվան վկայականները չեն տրվում: Հուսով եմ՝ որեւէ այլ նպատակ այստեղ չի հետապնդվում: Եթե կան քաղաքացիներ, որոնք հանդիպել են նման իրավիճակների, դիմել ինձ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր վերջին լայվի ժամանակ անդրադարձել էր այս հարցին՝ նշելով. «Պատերազմն արդեն 2 ամիս վերջացել է, բայց ամենակարեւոր բանը Նիկոլ Փաշինյանը դեռ չի ասել, թե քանի զոհ ունենք մենք: 21-րդ դարում ենք ապրում: Հերիք է ուղղակի Ֆեյսբուքում գրի ու ասի, թե քանի մարդ չի պատասխանում, երբ կանչում ես:
Չեն ասում, թե քանի վիրավոր ունենք: Թաղման բյուրոներում ԱԱԾ սպաները նստած հսկում են, որ հանկարծ որեւէ մեկը թիվ չտա: Գնացեք ստուգեք: Բոլոր թաղման բյուրոներում ԱԱԾ սպաներ կան:
Հիմա նաեւ մարդկանց թաղում են, բայց չեն տալիս մահվան վկայական, քանի որ, երբ մահվան վկայականը տալիս ես, մտնում է համակարգի մեջ: Մենք հասել ենք նրան, որ Եռաբլուրում օդը փակել են, որպեսզի դռոներ չկարողանան թռցնել ու իմանալ քանի գերեզման կա: Պետությունը, Նիկոլ Փաշինյանը զբաղված են թաքցնելով, իսկ մենք զբաղված ենք չհարցնելով:
Հոսպիտալների դիմաց շարված են ռազմական ոստիկանության սպաներ, որոնք ամեն ինչ անում են մարդկանց հարցուփորձ չանելու համար»:
Զոհված ոստիկանների իրական թիվը թաքցրել են, ինձ պետք է պատասխան տան, որովհետև նրանք իմ տղաներն էին։ Այս մասին Սուրբ Գայանե եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
Անդրադառնալով Շուշիում ոստիկանների մահվան մասին վերջին օրերի աղմկահարույց տեղեկություններին՝ Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ ինքն այդ հարցում պահանջատեր է։
«Ես եղել եմ այնտեղ, ես գիտեմ՝ ինչ է այնտեղ կատարվել։ Դրա պատասխանները պահանջելու եմ ուշ, թե շուտ. կարծում եմ՝ շուտ։ Չէի ասի՝ խաբեությամբ տարել են։ Բանակը կորցրել էր իր կառավարումը, չէր կառավարվում, որովհետև երբ սպաների, գեներալների գործունեության մեջ քաղաքացիներ են մտնում և քմահաճույքներ են իրականացնում, մարդկանց հոգին փառավորվում է, երբ ոստիկաններ են ծեծում, դա այդ հոգուն փառավորվելու շարունակությունն է։ Ինձ պետք է պատասխան տան, որովհետև իմ տղաներն են, երկար տարիներ նրանց հետ եմ եղել»,–ասաց Գասպարյանը։
Նա նաև ընդգծեց, որ զոհված ոստիկաններին գաղտագողի են հուղարկավորել։
Ավելին ասեմ, դեռ մի կողմ, որ թաքցրել են, բայց որ այդ տղաներին առանց ռազմական, զինվորական հարգանքի տուրք մատուցելու, գաղտագողի են հուղարկավորել։ Կարծում եմ՝ ամբողջ համակարգի համար պետք է վիրավորական լինի։ Նույնիսկ անունները չեն ասել»,– ասաց նախկին ոստիկանապետը։
Անդրադառնալով վերջին օրերին ուժային կառույցների աշխատանքին, Գասպարյանը շեշտեց, որ դրանք պետք է լինեն իրենց տեղում և գործեն օրենքի սահմաններում։
Նրա խոսքով` այժմ ոստիկանները ոչ միայն ապօրինի հրամաններ, այլև քմահաճույքներ են կատարում։
Գասպարյանը անդրադարձավ նաև այն տեղեկություններին, թե Նիկոլ Փաշինյանին՝ Արցախը հանձնելու համար 5 միլիարդ դոլարի առաջարկություն է արվել Ադրբեջանի կողմից։
«Ես գիտեմ, որ 6 միլիարդ է, գիտեմ, որ դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ այդ 6 միլիարդի խոսակցությունը եղել է, եղել է և երկրորդ, և երրորդ նախագահների ժամանակ։ Դրան հավատալ կամ չհավատալու խնդիր չկա, պետք է քննություն լինի։ Ակնկալում եմ, որ դատախազությունը պետք է ղեկավարվի օրենքով, այլ ոչ թե քմահաճույքներով»,–ասաց նա։
ՀՀ Անվտանգության խորհուրդն անդրադարձել է Միքայել Մինասյանի այն հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը պատերազմից 26 օր առաջ անուղղակիորեն զգուշացրել է այդ մասին՝ ՀՀ ԱԽ քարտուղարին ուղղված նամակում։ ԱԽ ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ։
Սույն թվականի դեկտեմբերի 26-ին Սերժ Սարգսյանի փեսա, ինչպես նաև Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի կողմից ս.թ. սեպտեմբերի 1-ին ուղղված իբր «գաղտնի» գրության պատճենը: Չմանրամասնելով Մ. Մինասյանի կողմից այդ գրության հետքերով արված անհեթեթ և իրականությունից կտրված մեկնաբանությունները, որոնք նպատակ են հետապնդում ապակողմնորոշելու հայ հանրությանը՝ հերթական վարժանքների պլանը ներկայացնելով իբրև սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմական գործողությունների նախազգուշացում, հարկ ենք համարում հայտնել հետևյալը:
Ցավալի է, որ տարբերություն չի դրվում «գաղտնի» և «ծառայողական օգտագործման համար» նշագրերի միջև: Հարկ է նշել, որ եթե փաստաթուղթը ծառայողական օգտագործման համար է, ապա դրա բովանդակությունը գաղտնի չէ, ուղղակի նախատեսված է բուն նշանակությամբ օգտագործման, այլ ոչ թե հրապարակման համար, մինչդեռ փորձ է արվում այդ գրությունը ներկայացնել իբրև գաղտնի նամակ, որը թաքցվել է հայ հանրությունից:
Անդրադառնալով նշյալ գրության բովանդակությանը՝ նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ս. Զասի գրությունը վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող հերթական շտաբային վարժանքների կազմակերպման և անցկացման հարցերին: Հատկանշական է, որ նման շտաբային վարժանքները և զորավարժությունները կրում են մշտական բնույթ և նախատեսվում են ՀԱՊԿ ամենամյա պլաններով: Հարկ է նաև նշել, որ հրապարակված գրությունում նշված նույնաբովանդակ զորավարժություններ են տեղի ունեցել նաև նախկինում, որտեղ մտահղացումները կազմվել են նույն սցենարով: Բացի դրանից պրն. Մինասյանը սուտ պնդումներ է անում, թե իբր նամակով ՀԱՊԿ-ին դիմելու առաջարկ է եղել։
Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից նշյալ գրության հիման վրա իրականացվել են համապատասխան աշխատանքներ՝ շտաբային վարժանքին ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու ուղղությամբ:
Հարկ է հավելել, որ ըստ կարգի ԱԽ գրասենյակը պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայությանը ներգրավել է վերոնշյալ թեմայով շտաբային վարժանքներում, որը կայացել է հեռավար եղանակով՝ տեսակոնֆերանսի միջոցով։ Շտաբային վարժանքի արդյունքներով ՀԱՊԿ պաշտոնական կայքում տեղադրվել է միջոցառման մասին պատմող նյութ, որին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով»,-նշված է ԱԽ հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ Միքայել Մինասյանը մասնավորապես նշել էր, որ Զասը նամակում նկարագրում է այն պատերազմը, որին պետք է պատրաստվի Հայաստանը, և կոչ է անում ՀԱՊԿ–ին դիմել պատերազմը սկսվելուց առաջ, որովհետև, ըստ այդ փաստաթղթի, Հայաստանն անկարող էր դիմանալ պատերազմին, որը նկարագրված էր ՀԱՊԿ գաղտնի նամակում։
ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի նշանակումը խիստ բացասական է ընդունվել Քննչական կոմիտեում՝ առաջացնելով լուրջ խմորումներ։ Բանն այն է, որ նրա համակարգման ոլորտում է գտնվելու տարածքային քննչական ստորաբաժանումների աշխատանքը, այսինքն` հենց նա է ղեկավարելու մարզերի եւ Երեւանի վարչական շրջանների քննչական ստորաբաժանումների գործունեությունը։
Նախապատերազմյան ժամանակահատվածում ԱԱԾ աշխատանքը ձախողած ու պատերազմի ընթացքում պաշտոնանկ արված Արգիշտի Քյարամյանը մասնագիտական ունակություններով երբեւէ աչքի չի ընկել ու քննչական կոմիտեում նրա նշանակումն ուղղակի վկայում է, որ քաղաքական հետապնդումների նոր ալիք է սկսվելու, որտեղ առանցքային դեր է վերապահվելու հենց Քննչական կոմիտեին։ ինչպես հայտնի է՝ մարզերի հարյուրավոր բնակավայրեր պահանջել են Փաշինյանի հրաժարականը ու մամուլում արդեն կան տեղեկություններ, որ նա հրահանգել է պատժել համայնքապետերին, իսկ քրեական գործերի հարուցումը դրա կարեւոր գործիքակազմերից է։
ՔԿ մի շարք ծառայողներ արդեն իսկ մտադրվել են հետեւել Արման Պողոսյանի օրինակին ու ազատման դիմումներ գրել, նրանց փորձում են համոզել տարբեր մեթոդներով՝ թե ծանոթ-բարեկամական, թե սպառնալիքների։
Ի դեպ, ՔԿ նախագահի տեղակալը, ըստ օրենքի նշանակվում է վարչապետի կողմից ՔԿ նախագահի առաջարկությամբ, սակայն «Փաստինֆո»-ի տեղեկություններով Քյարամյանի թեկնածության առաջադրումը բխել է հենց Փաշինյանից, ինչն այնքան էլ ՔԿ նախագահի սրտով չէ։ Քյարամյանն ունի ուղիղ մուտք ու ելքի հնարավորություն Փաշինյանի մոտ, ինչը նշանակում է, որ շատ հարցերում նա կարող է ուղիղ հրահանգներ ստանալ Փաշինյանից՝ շրջանցելով ՔԿ նախագահին՝ կոմիտեի ներսում ստեղծելով երկիշխանության վտանգ։
Սյունիքի անվտանգության համար պայքարող համայնքապետերի դեմ հետապնդումները վերապահվել են քննչական կոմիտեին, ինչը բողոքի ալիք է բարձրացրել հենց Քննչական կոմիտեի ծառայողների շրջանում։
Հետպատերազմյան Հայաստանում ՔԿ-ն ակտիվ ներգրավվել էր Նիկոլ Փաշինյանի դավաճանության դեմ բողոքի ակցիաները զսպելու ու ընդդիմախոսների նկատմամբ հետապնդումներ հարուցելու գործում, թեեւ նույն կոմիտեում կան բազմաթիվ աշխատակիցներ, որոնք մշտապես պատրաստ են եղել զենքը վերցնել ու որպես շարքային զինվորական կռվել թշնամու դեմ՝ հայրենի սահմանների պաշտպանության համար։
Ընդդիմախոսներին լռեցնելու նպատակով հետապնդումները հիմնականում իրականացվում էր Երեւանի քննչական վարչության միջոցով, որի ղեկավարը նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան է։ Իսկ Սյունիքի համայնքապետերի նկատմամբ հետապնդումներն արդեն ստանձնել է ՔԿ կենտրոնական մարմինը, որը կոչված է քննելու ծանր ու իրենից բարդություն ներկայացնող գործերը։ Սա վկայում է ազատամարտիկ-համայնքապետերին լռեցնելու գործի կարեւորության մասին։ Ու խնդիրը ամենեւին էլ նրանց առաջադրված մեղադրանքի մեջ չէ։
Ակներեւ է, որ որեւէ դատարան չէր դակելու հավաքներ կազմակերպելու փորձի մեջ կասկածվողին ձերբակալելու որոշումը, երբ այս հոդվածով նախկինում որեւէ մեկը Հայաստանում ազատազրկման չի դատապարտվել։ Խնդիրը՝ իրավական հիմնավորմամբ Սյունիքը «գլխատելն է», այն է՝ համայնքապետերին Երեւանում պահելը, որ չկարողանան Սյունիքում ընդվզել հողերը հանձնելու Փաշինյանի որոշման դեմ։ Եթե քրեական գործը քննվում է Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնում, հետեւապես նրանց մասնակցությամբ քննչական գործողությունները պետք է կատարվեն Երեւանում, իսկ եղանակային այս պայմանների պատճառով ամեն օր Սյունիք գնալ-գալ չեն կարող։
Այլ խոսքով՝ քննչական կոմիտեն դարձել է գործիք՝ Փաշինյանի ձեռքին՝ իր մտադրությունները կյանքի կոչելու հարցում, ինչը շատ լավ գիտակցում են ՔԿ ծառայողները ու շատերն արդեն մտադիր են հետեւել ՔԿ նախագահի տեղակալ Արման Պողոսյանի օրինակին ու ներկայացնել՝ աշխատանքից ազատման դիմումներ, քանի որ չեն ցանկանում մասնակից լինել հայրենիքը Ադրբեջանին հանձնելու ծրագրին։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.