23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինչպես նախկինում տեղեկացրել էինք` ապրիլի 9-ին, ժամը 15.45-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել մոտ 20-ամյա մի երիտասարդ, որը ճանապարհին մահացել է:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 1994 թ. ծնված Տիգրան Հայրապետյանն է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ապրիլի 10-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ, սպանություն կատարելու կասկածանքով, բաժին է ներկայացվել 1997 թ. ծնված Հայկ Ա.-ն և խոստովանել իր կողմից կատարած սպանությունը:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Հայկ Ա.-ն ձերբակալված է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի ժամանակ և քվեարկության օրը, արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների դեպքերի առթիվ հարուցված 13 քրեական գործերից 5-ը` 7 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան: 3 քրեական գործով 5 անձի վերաբերյալ, դատաքննությունն ավարտվել է: Դատարանները հիմնավորված են համարել այլ անձի փոխարեն քվեարկելու համար առաջադրված մեղադրանքները և դատապարտել:
Մասնավորապես.
— Թիվ 12/16 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ԿԱ ոստիկանության Շենգավիթի բաժնում քննված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել 3 անձանց:
Նախաքննությամբ և դատաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` Թիվ 12/15 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Գ.Միքայելյանը և թիվ 12/17 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Հ.Մովսիսյանը 2013 թվականի փետրվարի 18-ին իրենց ընտրատեղամասերում ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցելուց հետո՝ ժամը 14:20-ի սահմաններում, փորձել են քվեարկել նաև թիվ 12/16 ընտրատեղամասում, , այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
Սակայն իրենց կամքից անկախ պատճառներով նրանք չեն կարողացել հանցագործությունն ավարտել և քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ, քանի որ թիվ 12/16 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը նկատել է և կանխել։ Իսկ Ռ.Ղազարյանը, ով հանդիսանում է 12/16 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, Գ.Միքայելյանին և Հ.Մովսիսյանին գրանցել է և թույլատրել ընտրողների ցուցակում այլ անձանց փոխարեն ստորագրել:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը միջնորդել էր Գ.Միքայելյանին և Հ.Մովսիսյանին հանցավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով և դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով և ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով` նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան, իսկ Ռ. Ղազարյանին հանցավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-153-րդ հոդվածով և դատապարտել տուգանքի` 500 000 դրամի չափով:
Դատարանը նշված երեք անձանց էլ դատապարտել է տուգանքի` Գ.Միքայելյանին և Հ.Մովսիսյանին
600 000-ական, իսկ Ռ. Ղազարյանին` 500 000 դրամի չափով:
— Թիվ 09/02 ընտրատեղամասում այլ անձի՝ Վիգեն Սարգսյանի անձնագրով քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում քննված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել Հ.Գլջյանին:
Նախաքննությամբ և դատաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` 2013թ. փետրվարի 18-ին` ժամը 10:45-ին, անհայտ անձը փորձել էր 09/02 ընտրատեղամասում քվեարկել ուրիշի` Վիգեն Սարգսյանի անձնագրով, ինչը, սակայն, չէր կարողացել ավարտին հասցնել իր կամքից անկախ պատճառով, քանի որ ընտրական հանձնաժողովի անդամները հայտնաբերել էին խախտումը և կանխել: Քաղաքացին ընտրատեղամասից դիմել էր փախուստի:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 21.03.2013թ. դատավճռով Հ.Գլջյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել տուգանքի` 600 000 դրամի չափով:
— Թիվ 17/31 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու վերաբերյալ «Hetq.am» ինտերնետային էջում փետրվարի 18-ին՝ ժամը 19։05-ին տեղադրված «Ընտրակեղծիքի դեպք Արտաշատի թիվ 17/31 ընտրատեղամասում» վերտառությամբ հոդվածի հիման վրա ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի բաժնում հարուցված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակչուհի Հ.Թարվերդյանին:
Նախաքննությամբ և դատաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` 2013թ. փետրվարի 18-ին` ՀՀ Նախագահի ընտրությունների քվեարկության օրը, Արարատի մարզի Նորաշեն գյուղի թիվ 17/31 ընտրատեղամասում Հ.Թարվերդյանը փորձել է քվեարկել նույն գյուղի մեկ այլ բնակչուհի` Ժ.Գեղամյանի անձնագրով:
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով Հ.Թարվերդյանը դատապարտվել է տուգանքի` 500 000 դրամի չափով:
Նշված բոլոր քրեական գործերով մեղադրյալներն ընդունել են առաջադրված մեղադրանքը և միջնորդել կիրառել արագացված դատաքննության կարգ, ինչը դատարանի կողմից բավարարվել է:
ՀՀ ոստիկանությունն իր երեկվա հայտարարությամբ նախազգուշացրել էր այսօրվա երթի ժամանակ լիազոր մարմնի սահմանափակումները խստագույնս պահպանելու անհրաժեշտության մասին: Չնայած դրան, հավաքի մի շարք մասնակիցներ մասամբ խախտել են երթի ուղին, դրանով իսկ թույլ տալով հակաիրավական գործողություններ:
Չնայած հավաքների ազատության բնագավառում Հայաստանում գործող իրապես ազատական օրենքի, ինչպես նաև այդ օրենքի հիման վրա ձևավորված այնպիսի պրակտիկայի, որը որևէ կերպ չի խաթարել հավաքների ազատությունը, այսօրվա հավաքի մի շարք մասնակիցներ չեն գիտակցում նման օրենքի արժեքը և այն ոտնահարելու հետևանքները, իրենց պարտքն են համարում ամեն առիթով խախտել օրենքը, դիմում են սադրանքների` փորձարկելով մեր հանրության ու ոստիկանության համբերությունը և օրենքի պահանջները պահպանելու նրա կամքը:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը խստագույնս նախազգուշացնում է նման սադրիչներին` իրավական, հատկապես նաև վարչական պատասխանատվության անխուսափելիության մասին և արձանագրում է, որ առանձին հակաիրավական արարքներ որոշ հանգամանքներում հանդուրժելու ոստիկանության լիազորությունը այլևս հնարավոր չէ գործադրել և ոստիկանությունն ապահովելու է պատասխանատվության անխուսափելիությունը հակաիրավական յուրաքանչյուր գործողության համար` առանց որևէ վերապահումների:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը պահանջում է հավաքի բոլոր մասնակիցներին անվերապահորեն կատարել կազմակերպիչների ցուցումները, ինչպես նաև չդրդել ՀՀ քաղաքացիներին հակաիրավական գործողությունների:
Ապրիլի 9-ին, ժամը 15.45-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել մոտ 20-ամյա մի երիտասարդ, որը ճանապարհին մահացել է:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 1994 թ. ծնված Տիգրան Հայրապետյանն է:
Ոստիկանություն լրատվական ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի աշխատակից Արմեն Մալխասյանը վստահեցրել է, թե սպանությունը կապ չունի այսօրվա բողոքի ակցիաների հետ:
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Այսօր ժ.10:30-ի մոտակայքում Նոր Հայաստանի երդմնակալությանը մասնակցելու նպատակով մարզերից դեպի Ազատության հրապարակ երթով շտապող մի խումբ քաղաքացիների հանդեպ ոստիկանության ներկայացուցիչները իրենց թույլ են տվել ապօրինի գործողություններ և հրահրել են քաշքշուք: Մասնավորապես, մինչ այդ իրենց ամբողջ երթուղին խաղաղ, առանց միջադեպերի անցած քաղաքացիների, այդ թվում կանանց և երեխաների, որոնց թվում նաև ժողովրդին ուղեկցող «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի մոր և երեխայի հանդեպ, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ ոստիկանները բիրտ գործողությունների են դիմել, հրմշտել են և ձեռք են բարձրացրել նրանց վրա:
Իսկ հենց այս պահին Դեմիրճյան-Պրոշյան խաչմերուկի վրա ոստիկանությունը արգելափակել է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ իրականացվող ժողովրդի երթը դեպի Բաղրամյան պողոտա: Նշենք նաև, որ տարածքում են գտնվում Պաշտպանության նախարարության զորքեր:
Խստորեն դատապարտում ենք ոստիկանների այս ապօրինի գործողությունը, անհամարժեք և ծառայամիտ պահվածքը: Պահանջում ենք դադարեցնել Ազատության հրապարակում տեղի ունենալիք Նոր Հայաստանի երդմնակալության արարողության շուրջ արհեստական լարվածության հրահրումը, որի հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը կընկնի Ոստիկանության և նրա քաղաքական պատվիրատու գործող դե-ֆակտո նախագահի վրա:
«Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 4-ին՝ ժամը 23-30-ին Երևանի Հրաչյա Քոչար փողոցում տեղի է ունեցել ավտովթար, իրար էին բախվել Աժ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանին պատկանող «Չերրի» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով«Չերրիի վարորդը, ուղևորը՝ ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը, Օպել Վեկտրա-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ավելի ուշ Զ. Զոհրաբյանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որով հորդորել էր զերծ մնալ դեպքին քաղաքական գնահատականներ տալուց, մասնավորապես նշել՝ որ մամուլի այն հրապարակումներին, որտեղ նշվում են քաղաքական պատվերների, վերջին շրջանում Զ. Զոհրաբյանի ԲՀԿ-ին անդամագրվելու փասը, որը կարող է կապ ունենալ վթարի հետ, ոչ հերքում, ոչ հաստատում ենք, թողնելով գործի բացահայտումն իրավապահներին:
Սակայն ոստիկանությունն այսօր հաղորդագրություն է տարածել, ըստ որի, փաստի առթիվ ապրիլի 5-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և դեռ նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ այլ դեպքերում ոստիկանության օպերատիվ աշխատանքների շնորհիվ բացահայտվում են հանցագործությունները, սակայն այս դեպքում ինչ որ բան խանգարում է ոստիկանությանը բացահայտել ավտովթարի հանգամանքները, ինչը տեղիք է տալիս մտածելու, որ ոստիկանությանը ինչ որ բան խանգարում է:
Զերծ մնալով արդեն ոստիկանության աշխատանքներին քաղաքական գնահատական տալուց, Զ. Զոհրաբյանի մամուլի ծառայությունը ոստիկանությանը խնդրում է օբյեկտիվ նախաքննություն և շուտափույթ բացահայտում:
Իսկ այս պահին տեղեկացնում ենք, որ նախկին պատգամավորի առողջական վիճակը կայուն է: Գիտակցության է եկել և այժմ գտնվում է դեղորայքային կոմայի մեջ»,-այս մասին ասվում է Զ. Զոհրաբյանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Բանդիտիզմի գործով այսօրվա նիստում վերջապես հարցաքննվեց 4 ամիս դատարանից խուսափող վկա Ռոբերտ Մանուկյանը: Նա հայտնեց, որ Գուրգենին 2 ամսով վարձակալության է տվել Պտղնի գյուղում գտնվող իր ամառանոցը: Խոսքը Գուրգեն Հայրապետյանի մասին է, ով ըստ մեղադրանքի, Արտուշ Հակոբյանի հետ միասին «ստեղծել և ղեկավարել է կազմակերպված, զինված կայուն խումբ` բանդա»: Գուրգեն Հայրապետյանն, ըստ նախաքննական մարմնի, փորձելով ազատվել ոստիկանության աշխատակիցների հետապնդումներից, դիմել էր փախուստի, բարձրացել Մյասնիկյան պողոտային հարակից ժայռի վրա, վայր ընկել և մահացել:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանին՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, վկան հայտնեց, որ Գուրգենը ամառանոցը վարձակալել է ընտանիքով՝ կնոջ և երեխաների հետ հանգստանալու նպատակով, ամառանոցում տեսել է նաև Դավիթ Գալստյանին՝ նույնպես ընտանիքով, այլ մարդկանց չի տեսել:
Ի տարբերություն դատաքննական ժլատ ցուցմունքի, նախաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվելիս վկան տվել է հավելյալ տեղեկություններ՝ ամառանոցում մեկ անգամ տեսել է 30-35 տարեկան 4-5 հոգու «հաստավիզ, ոսկյա շղթաներով տղաների»: Ամառանոցը հանձնելիս, ըստ վկայի նախաքննական ցուցմունքի, սև պայուսակները տեղափոխում էին 30-50 տարեկան10-12 հոգի: Վկան դատարանում հայտարարեց, որ քննիչի ձեռքով գրած ցուցմունքները «դուզգյունի չի կարդացել»:
Նախաքննական ցուցմունքում վկան հստակ հիշում էր, որ Գուրգենի կնոջ անունը Զառա է, մինչդեռ դատարանում այդ մասին տվեց իրարամերժ 4 տարբեր պատասխաններ:
Ի դեպ Զառան, նույն ինքը՝ Զարուհի Հովնանյանը, ով վերոհիշյալ վկայի նախաքննական ցուցմունքի համաձայն, ներկայացել է որպես ոստիկանության վարչության աշխատակից, դատարանի տեղեկություններով Երևանում մի բնակավայրից այլ հասցե է տեղափոխվել: Միաժամանակ գրությամբ Զ.Հովնանյանը ժամանակին դատարանին հայտնել է, որ մեկնելու է Ռուսաստան բուժման: Դատարանը կպարզի նրա և մի շարք այլ վկաների բնակության վայրի հասցեն, ինչպես նաև, թե նրանք հատել են ՀՀ սահմանը, թե ոչ:
Փաստինֆո
«Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը Սիվիլիթաս հիմնադրամին առչնվող ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարույթում քննվող քրեական գործի շրջանակում հրավիրվել է ԱԱԾ (իր համար նախընտրելի օրն ու ժամը նախապես քննիչների հետ համաձայնեցնելու առաջարկությամբ):
Վարդան Օսկանյանը ԱԱԾ է հրավիրվել Սիվիլիթաս հիմնադրամին չպատկանող (չվարձակալված) ավտոմեքենաները վառելիքով լիցքավորելու, լվանալու, ինչպես նաև աշխատավարձի վճարման հետ կապված դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու որոշման հետ ծանոթանալու և արձանագրություն կազմելու համար, այս մասին տեղեկացնում են «Սիվիլիթաս» հիմնադրամից:
Վերոհիշյալ խնդրի հետ կապված սույն թվականի հունվարի 29-ին հարցաքննվել են հիմնադրամի երկու վարորդները, իսկ փետրվարի սկզբին ԱԱԾ-ն ստուգել է, թե արդյոք հիմնադրամին չպատկանող (չվարձակալված) ավտոմեքենաներում տեղադրված են գազաբալոնային համակարգեր, ինչպես նաև այդ ավտոմեքենաների վազքը»:
Թերթի տեղեկություններով` անցած շաբաթ օրը` Աֆրիկյանների պանդոկում Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի ծննդյան 50-ամյակի երեկոյի ընթացքում, տհաճ միջադեպ է տեղի ունեցել զինդատախազ Գևորգ Կոստանյանի և Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, ներկայում Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի միջև: Ըստ թերթի տեղեկությունների` երեկոյին իր հոր` Սուրիկ Կոստանյանի հետ մասնակցող Գ. Կոստանյանը մեղադրել է ՀՀ դատարաններին Մատաղիսի գործով երեք երիտասարդներին արդարացնելու համար, ինչին բավական կոշտ կերպով հակադարձել է Հ. Մանուկյանը: Դրանից հետո լուրջ լեզվակռիվ է ծավալվել Մանուկյանի ու արդեն գինովցած Կոստանյանի միջև, ինչի արդյունքում Մանուկյանը հեռացել է: Ի դեպ, ուշագրավ է, որ մոտ 40 հրավիրյալներից, որոնց թվում են եղել Արման Մկրտումյանը, Տիգրան Մուկուչյանը և արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ, բացակայել է միայն ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Ժողովուրդ
Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով՝ ապրիլի 5-ին 1982 թ. ծնված Արայիկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 5-ին նախաքննական մարմնի միջնորդությամբ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արայիկ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.