23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2013 թվականի ապրիլի 12-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով ՀՀ արդարադատության նախարարի և ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունները, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Արդարադատության խորհուրդը որոշեց.
1. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Աստղիկ Խառատյանին, Կարեն Չիլինգարյանին և Ամրահի Պետրոսյանին հայտարարել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով:
2. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին հայտարարել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով:
ՀՀ Արդարադատության խորհրդի աշխատակազմ
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ:
Ինչպես տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից, ՀՀ կառավարության առընթեր ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2009-2012 թվականներին պետական գնումների շրջանակներում դեղորայքի, բժշկական պարագաների և նյութերի ձեռքբերման գործընթացում «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում թույլ են տրվել մի շարք չարաշահումներ:
Մասնավորապես` 2009 թվականի փետրվարի 10-ին «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության և «Նատալի Ֆարմ» ՍՊ ընկերության միջև կնքվել է բժշկական կենտրոնի կարիքների համար «Անհրաժեշտ դեղորայքի, բժշկական պարագաների ձեռքբերման» պայմանագիր:
Համաձայն պայմանագրի` նշված ընկերությունը մասնակցել է դեղորայքի ձեռքբերման համար հայտարարած մրցույթին, ճանաչվել հաղթող, մինչդեռ մրցույթը կայանալու վերաբերյալ արձանագրությունը կազմվել է 2009 թվականի փետրվարի 13-ի թվագրմամբ, իսկ արդյունքներն ամփոփվել են փետրվարի 14-ի թվագրմամբ, այսինքն` պայմանագիրը կնքելուց 4 օր հետո:
Ըստ 2009 թվականի փետրվարի 13-ին կազմված մրցակցության բանակցությունների արձանագրության` մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել միայն մեկ կազմակերպություն, որն էլ ճանաչվել է հաղթող:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ 2012 թվականին «Տաշիրի բժշկական կենտրոն»-ի կարիքների համար դեղորայք, բժշկական պարագաներ ու նյութեր ձեռք բերելու ընթացքում խախտվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է` բաց կամ սահմանափակ ընթացակարգի կիրառումից խուսափելու նպատակով մրցույթ չի հայտարարվել, այլ փոխարենը գնումը բաժանելով առանձին չափաբաժինների` 2012 թվականի մարտի 7-ին նույն ընկերության հետ կնքվել են ապրանքների գնման թվով 26 պայմանագրեր` ընդհանուր 16.387.450 դրամ արժողությամբ դեղորայք և այլ բժշկական պարագաներ ձեռք բերելու վերաբերյալ:
Դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազը հարուցել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնին:
Ոստիկանությունը Երևանի փողոցներից 30 մարմնավաճառի է հավաքագրել, որոնցից 20-ը Շենգավիթի բնակիչներ են:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ 2006թ-ին Հայաստանի ոստիկանության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետությունում մարմնավաճառության և թրաֆիքինգի նախականխման ուղղությամբ տարվող աշխատանքների պլանի համաձայն մարտի 27-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր հասարակական կարգի ապահովման և Երևան քաղաքի վարչության աշխատակիցների հետ համատեղ ջանքերով մայրաքաղաքում իրականցվել է կանխարգելիչ ստուգայց: Ոստիկանության պահպանության պետական գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները շրջել են քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից սպասարկվող վարչական շրջաններում և մարմնավաճառների հնարավոր կուտակման հավաքատեղիներից հավաքագրվել է 30 մարմնավաճառ:
Նրանցից 20-ը Շենգավիթի բնակիչ են եղել և բերման են ենթարկվել Երևանյան լճի հարակից տարածքից: 4-ը Էրեբունի բնակիչ: Նույնքանը Կենտրոնի, իսկ 2-րը Մալաթիայի: Նրանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի 179 1 հոդվածի հատկանիշներով կազմվել են արձանագրություններ: Մարմնավաճառները ուղարկվել են Առողջապահության նախարարության մաշկավեներաբանական դիսպանսեր համապատսխան ստուգումներ անցնելու:
2009թ.-ից Հայաստանում չբնակվող, Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի կազմից 2012թ. փետրվարից դուրս եկած Վահե Աղաբեկյանցը ապրիլի 6-ին Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո` ապրիլի 8-ին, հրավիրվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ հարցաքննության՝ Սիվիլիթասի գործի շրջանակներում, այս մասին տեղեկացնում են Սիվիլիթաս հիմնադրամից:
Ապրիլի 11-ին Վահե Աղաբեկյանցը ներկայացել է ԱԱԾ հարցաքննության, որի ընթացքում ԱԱԾ քննիչը հետաքրքրվել է դեռ 2001թ.-ին ՀՀ ԱԳՆ-ում իրականացված ծրագրերից (Վահե Աղաբեկյանցը 1998-2008 թթ. եղել է ՀՀ արտգործնախարարի խորհրդականը կամավորության սկզբունքով), ինչպես նաև Սիվիլիթաս հիմնադրամին չպատկանող (չվարձակալված) ավտոմեքենաների լվացման և բենզինի բաշխման մանրամասներից: Հարցեր են հնչել նաև, այսպես կոչված, «փողերի լվացման» վերաբերյալ:
ԱԱԽ-ի և ՄԻՊ-ի համագործակցության արդյունքում՝ Հայաստանում ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը և Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Կարեն Անդրեասյանը :
«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը էական բարեփոխումների խնդիր ունի, որոնք մենք անպայմանորեն լուծելու ենք։ Ուսումնասիրվելու են սխալները, թերությունները, և մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ ոլորտում էական բարելավվում ունենանք»,– նշել է Արթուր Բաղդասարյանը, որն էլ ղեկավարելու է հանձնաժողովը։
Ըստ նրա, օրենքներում գրված փաստաթղթային նորմերից պետք է անցում կատարվի իրական պաշտպանության, մարդու իրավունքների պաշտպանության վիճակի էական բարելավման։
Սրթուր Բաղդասարյանը հավաստիացրել է, որ խնդիրները լուծելու են համառ, հետևողական աշխատանքի շնորհիվ:
Կարեն Անդրեասյանն իր հերթին նշել է, որ Բաղդասարյանն առաջին անգամ է այցելում պաշտպանի գրասենյակ, և այդ այցով իրենք մի նոր փուլ են թևակոխում։ «Հանձանժողովի նպատակն է չափիչի դեր տանել, թե որքանով են այդ աշխատանքները կատարվում»,- ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանը։
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում սկսվեց վկաների հարցաքննության փուլը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր հարցաքննվեցին գործով առաջին 10 վկաները՝ հիմնականում արտասահմանում գտնված և թոշակ չստացած թոշակառուների մերձավոր և հեռավոր հարազատներ: Վկաների ընդհանուր թիվը շուրջ 2 հարյուրյակ է:
Վկա Թորգոմ Խաչատրյանը հայտնեց, որ իր հայրը 1998թ. ԱՄՆ մեկնելուց առաջ ոչ մեկի չի լիազորել ստանալ իր թոշակը: Վկան հայտարարեց, որ ճանաչում է Վազգեն Խաչիկյանին՝ նրան տեսել է 2012 թ. նոյեմբեր- դեկտեմբերին դատարանում, սակայն չկարողացավ հանրամատչելի ներկայացնել և շատերը՝ ներառյալ Վ.Խաչիկյանի պաշտպան Ժորա Վարոսյանը չընկալեցին, թե դա ինչ դատավարություն էր: «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան պաշտպանը նկատեց, որ այդ ժամանակ իր պաշտպանյալն արդեն կալանավորված էր:
Արտասահմանում գտնվող թոշակառու Սիրանուշ Մաթևոսյանի որդու ընկեր, վկա Վրեժ Ֆիթիլջյանը և մի շարք այլ վկաներ նույնպես փաստեցին, որ իրենք ոչ ոքի չեն լիազորել ու իրենց չեն ուղարկվել չստացած թոշակի գումարները:
Վկա Նազիկ Շահինյանը հայտնեց, որ 1999թ. վերջին իր մոր ԱՄՆ մեկնելուց հետո իրենք երկու ամիս են ստացել նրա թոշակը, քննիչներն իրեն ասել են, որ գումարները ստացել են ուրիշները:
Դատարանի այն հարցին, թե «ովքե՞ր են Ձեր ծնողները» վկա Գևորգ Կարապետյանը շատ խորիմաստ պատասխան տվեց՝ «հայրս ու մայրս»: Նրանք 1997թ.-ից ԱՄՆ են մեկնել, 5 տարի առաջ եկել են, դիմել են, ստացել են թոշակը, «որքան հասնում էր»: Հնարավոր է, որ «5 տարի առաջը» 2006թ. եղած լիներ դատարանի հարցին ի պատասխան վկան բացառեց, սակայն պաշտպանական կողմի նույն հարցին ի պատասխան նշեց՝ հնարավոր է:
Վկա Նարինե Մելքոնյանը հայտնեց, որ իր մայրը ոչ Հայաստանում, ոչ արտերկրում գտնված ժամանակ 10 տարի թոշակ չի ստացել, իսկ հոր մահից հետո մինչև 2007թ. 3 տարվա ընթացքում նրա թոշակը ուրիշներն են ստացել, քննիչների տեղեկացմամբ, այդ գումարը կազմել է 800 հազար դրամ: Վկան ինքն իր հերթին հարց ուղղեց դատարանին՝ լիազորագրով թոշակ ստանալու կարգի մասին և քանի որ, նախագահող դատավորի բնորոշմամբ, դատարանը իրավաբանական խորհրդատվական մարմին չէ, այդ գործի մասնագետները՝ ամբաստանյալները, պատրաստակամորեն պարզաբանումներ տվեցին ոլորտի գործող օրենսդրության վերաբերյալ:
Արտասահմանում գտնված և Հայաստան վերադարձած թոշակառու Սենիկ Հովհաննիսյանը հայտնեց, որ 2007թ. ստացել է իր 3 տարվա թոշակը՝ 500 հազար դրամից ավելի, իսկ նախորդ 3 տարվա թոշակը չեն տվել՝ ասելով՝ «գնացել է պետական բյուջե»:
Ապրիլի 18-ին նիստին ներկայանալու ծանուցում է ուղարկվել հաջորդ 30 վկաներին:
Փաստինֆո
Մի կողմից խոստովանել, հայտարարել, որ Հայաստան ներկրված և ‹‹Երևան Սիթի›› սուպերմարկետում իրացվող «Սադիա›› և «Ֆրանգոսուլ» (DOUX) սառեցված հավերի` լաբորատոր փորձաքննության ենթարկված խմբաքանակները վտանգավոր սննդատեսակ են, մյուս կողմից խուսափել զանգվածային լրատվամիջոցին և հանրությանը հայտնել, թե դրանից հետո որոշակի ինչ գործողություն կամ գործողություններ են ձեռնարկվել: Այս խայտառակ գործելակերպը Աբրամ Բախչագուլյանի ղեկավարմանը վստահված ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանն է:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանը Hetq.am էլեկտրոնային պարբերականին անցյալ շաբաթ հավաստելով, որ թույլատրելիից հորմոնների բարձր պարունակությունն արդեն վտանգավոր է համարվում, տեղեկացրել է նաև լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին, որոնց համաձայն` ‹‹նշված երկու տեսակի հավերը վտանգավոր սննդատեսակ են և դրա վերաբերյալ համապատասխան գործողություն են կատարել››: Ընթերցողներին, սպառողներին, բնականաբար, հետաքրքրում է, թե այդ ‹‹համապատասխանը›› որոշակի ի՞նչ է նշանակում, ինչ գործողություն է կատարվել: Հենց այս հարցի պատասխանը ստանալու համար էլ այսօր դիմեցինք ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանին:
‹‹Այնտեղ սաղ տրված ա ինչ ա››,- ասաց նա:
Մեր առարկությունից, պարզաբանումից հետո, որ ծանոթ ենք հիշյալ ԶԼՄ-ին իր տված պարզաբանմանը, բայց, այդուհանդերձ, անհասկանալի է մնում, թե տվյալ ապրանքների վաճառքն արգելվե՞լ է, թե ոչ, պրն. Ղուլյանն ասաց, որ ինքը շատ հասկանալի տվել է… Իհարկե, նա տեղեկացրել էր, որ ‹‹Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի հրամանով «Ալեքս Գրիգ›› ընկերությունում իրականացված դիտարկմանը հաջորդել է ստուգումը, փորձաքննվում են ընկերության պահեստում առկա թռչնամսի խմբաքանակները››, հայտնել էր նաև, թե ‹‹Ծառայության պետը միաժամանակ հանձնարական է տվել, որ բոլոր սահմանային անցակետերում այսուհետ «Սադիա›› և «Ֆրանգոսուլ›› (DOUX) հավերի ապրանքատեսակները երկիր ներմուծելիս պարտադիր ենթարկվեն փորձաքննության, որից հետո թույլատրվի ներմուծումը››:
Սակայն միաժամանակ ընդգծենք (թեև առանց ընդգծելու էլ աշխատակազմի ղեկավարի տեղակալին պետք է պարզ լիներ), որ վերը նշված գործողությունները թեև անհրաժեշտ են, բայց բավարար չեն: Միանշանակ է, որ դրանք ‹‹տվյալ (վտանգավոր սննդատեսակ համարված) ապրանքների վաճառքն արգելվե՞լ է, թե ոչ» հարցի պատասխանը չեն տալիս:
Դատելով ամենից, սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չի արգելել «Սադիա›› և «Ֆրանգոսուլ» (DOUX) սառեցված հավերի` տեստոստերոն հորմոնի չափազանց մեծ պարունակություն ունեցող խմբաքանակների վաճառքը, ու հենց այդ պատճառով է, որ ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալը համառորեն խուսափեց մեր հարցին ‹‹այո›› կամ ‹‹ոչ›› պատասխանը տալ: Եվ սա` այն դեպքում, երբ ծառայությունը պարտավոր էր ոչ միայն արգելել նշված թռչնամսի վտանգավոր խմբաքանակների վաճառքը, այլև հրապարակայնորեն ոչնչացնել այն, ինչը չանելով հերթական անգամ ապացուցել է, որ խայտառակ վատ է աշխատում:
Ավելին. նշված ծառայությունը նույնիսկ չի բարեհաճել սպառողներին հայտնել, թե «Սադիա» և «Ֆրանգոսուլ» (DOUX) սառեցված հավերի հատկապես ո՞ր, այսինքն` ո՞ր օրվա արտադրության խմբաքանակներում է հայտնաբերվել նշված հորմոնի վտանգավոր պարունակությունը, որպեսզի եթե տնտեսվարողը խիղճը կորցրած շարունակեր դրանց վաճառքը, սպառողները զգուշացված և իրազեկ լինեով իրենց առողջության համար այդ ապրանքների վտանգավոր խմբաքանակների մասին, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող հիշյալ սուպերմարկետից կամ մեկ այլ խանութից չգնեին դրանք: Ծառայության վերոնշյալ վարքը, կարծում ենք, նման է հանցավոր անգործության, եթե, իհարկե, հանցավոր անգործություն չէ:
‹‹Այս հարցի հետ կապված երբ որ հարց բարձրացրեցի ինձանից վեր կանգնած մարդկանց մոտ, իրենք ինձ ասացին, որ այս պահին տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»,- հիշյալ տեղեկատվությունը ստանալու նպատակով ավելի վաղ տրված մեր հարցին ի պատասխան, ասաց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետը:
Ընդգծենք, որ ‹‹Տեղեկատվության ազատության մասին›› ՀՀ օրենքի կոպիտ խախտմամբ աչքի ընկնող այսպիսի պատասխան ստացանք այն դեպքում, երբ խնդիրը վերաբերում է մարդկանց առողջությանը սպառնացող վտանգի վերացմանը և հասարակությանն այդ մասին ժամանակին իրազեկելուն:
Վերոնշյալից ելնելով, կարելի է եզրակացնել, որ վտանգավոր թռչնամսի վերաբերյալ տեղեկատվությունը «լավագույն դեպքում›› հրապարակման ենթակա կլինի միայն այն ժամանակ, երբ մարդիկ գնած-սպառած կլինեն հավերի աճը, մսարտադրությունը խթանող տեստոստերոն հորմոնի չափազանց մեծ (առողջության համար վտանգավոր) պարունակությամբ «Սադիա» և «Ֆրանգոսուլ» (DOUX) սառեցված հավերի ողջ խմբաքանակը: Այդ դեպքում տվյալ ծառայությունը սննդամթերքի անվտանգության պետական ծառայությո՞ւն է, թե՞ օլիգարխների տնտեսական շահերի պաշտպանության ծառայություն: Հետաքրքիր է` այս ամենից հետո՞ էլ վերադաս մարմինների կողմից ծառայության խայտառակ գործելակերպը չտեսնելու է տրվելու… Հավանաբար այո:
Փաստինֆո
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գրությունը ՀՀ Ոստիկանապետին
«Հարգելի՛ պարոն Գասպարյան,
2013թ. ապրիլի 9-ին ստացված ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներն այցելել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու և Արաբկիրի բաժիններ:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին բերման ենթարկված են եղել.
1 Եղիա Ավետիսի Ներսեսյանը
2 Վարդգես Արարատի Պետրոսյանը
3 Մարիամ Սուխուդյանը
4 Արման Ալեքսանյանը
5 Արման Վերմիշյանը
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին բերման ենթարկված են եղել.
1. Սամվել Իսրայելյանը
2. Դավիթ Ստեփանյանը
3. Անտոն Իպչենկոն
4. Հայկ Գրիգորյանը
5. Գոհար Սարոյանը
6. Շողակաթ Վարդանյանը
7. Անուշ Պողոսյանը
8. Թերմինե Դովլաթյանը
9. Կարեն Հարությունյանը
10. Սարո Սարոյանը
11. Գևորգ Սաֆարյանը
12. Հովհաննես Ղազարյանը
13. Կարեն Օհանյանը
14. Պարույր Մովսիսյանը
15. Արսեն Օհանյանը
16. Արմեն Մարտիրոսյանը
Նկատի ունենալով 2013թ. ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ձևավորված հասարակական հնչեղության հանգամանքը և ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի դրույթներով՝ խնդրում եմ տալ Ձեր պարզաբանումները վերոհիշյալ յուրաքանչյուր կետում նշված անձանց, այդ թվում նաև Անդրեաս Ղուկասյանին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժիններ բերման ենթարկելու իրավական հիմնավորվածության վերաբերյալ:
Միաժամանակ խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ձեր կողմից ձեռնարկված /ձեռնարկվող/ միջոցառումների վերաբերյալ:
Խնդրում եմ հայտնել նաև, թե ինչ իրավական հիմնավորվածությամբ է 2013թ. ապրիլի 9-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտան փակվել, ինչի արդյունքում սահմանափակվել են այլոց ազատ տեղաշարժման իրավունքը:
Ձեր պատասխանն ակնկալում եմ ստանալ 3-օրյա ժամկետում:
Հարգանքով՝
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ»։
«Հայկական Վարկած»-ի հավաստի աղբյուրների տեղեկություներով՝ Ֆրանսիայի քաղաքացի Ժան Ժակ Մարի Գոհենը դատի է տվել ԱԺ նախկին պատգամավոր «Նապ» մականունով Նապոլեոն Ազիզյանին: Վերջինիցս օտարեկրացին պահանջում է 22.000.000 դրամ:
Քիչ առաջ մեզ հաջողվեց հեռախոսով կապվել Ժան Ժակ Գոհենի ներկայացուցիչ, փաստաբան Ա. Սաղաթելյանի հետ, որը հաստատեց մեր տեղեկությունը և հարցին ի պատասխան՝ նշեց, որ նախկին պատգամավորի և իր վստահորդի միջև կնքվել է փոխառության պայմանագիր: Ըստ այդմ, վերոնշյալ գումարը՝ որպես պարտք, փոխանցվել է Նապոլեոն Ազիզյանին՝ մեկ ամսից վերադարձնելու պայմանով: Սակայն պայմանը չի կատարվել, թեև մեկ ամիսը վաղուց է անցել: Տիկին Սաղաթելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը խնդրի առնչությամբ զրուցել է նախկին պատգամավորի հետ, սակայն վերջինս իրեն հավաստիացրել է, որ գումարը վերադարձրել է, պարզապես ստացական չի վերցրել:
Այդուհանդերձ, գործը դատարանում է և արդեն մի քանի անգամ հետաձգվել է՝ պատասխանող կողմի միջնորդությամբ՝ լրացուցիչ նյութեր ներկայացնելու պատճառաբանությամբ:
Է.Մ.
Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի որոշման հիման վրա Արտակ Պետրոսյանը ազատվել է արգելանքից, իսկ Արայիկ Պետրոսյանի դեմքից և քթից, ինչպես նաև նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից՝ առջևի աջ կողմի մեջտեղի հենակի ներսի կողմից, առջևի ձախ դռան շրջանակից և պաստառի ներսի կողմից, համեմատական հետազոտության նպատակով խծուծների վրա վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.