23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանի Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ է հարուցվել Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ, 1961թ. ծնված Արմեն Կաբալյանը ապրիլի 18-ին՝ ժամը 17.20-ի սահմաններում, դատարանի մեկուսարանից փախուստի դիմելու առթիվ և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ովքեր որևէ տեղեկություն ունեն հետախուզվողի գտնվելու վայրի մասին կարող են դիմել
ոստիկանության Մաշտոցի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:
Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ավարտվել է Ս.Երեմյանի կողմից 2013թ. հունվարի 3-ին «Դալմայի այգիներ»-ում Ա.Հունանյանին սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի ցուցումով Ս.Երեմյանին առաջադրված մեղադրանքը վերաորակվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ կետերով (նախկինում նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով): Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ս.Երեմյանը, ով նախկինում սպանություն կատարելու համար 15 տարվա ազատազրկման է դատապարտված եղել, 2013թ. հունվարի 3-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Դալմայի այգիներ» կոչվող հողատարածքում գտնվող և փաստացի իրեն պատկանող տանը կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է Ա.Հունանյանի հետ, որի ժամանակ տարբեր առարկաներով հարվածել է նրան` պատճառելով առողջությանը ծանր վնաս պատճառող, կյանքին վտանգ սպառնացող բազմաթիվ մարմնական վնասվածքներ:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` սպանությունից երկու ժամ անց, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, Ս.Երեմյանը դանակով և կացնով որովայնի հատվածից երկու մասի է բաժանել Ա.Հունանյանի դին և թաքցրել տան հետնամասում գտնվող փոսում` այն ծածկելով խոտերով, մետաղյա ցանկապատով և այլ առարկաներով:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս.Երեմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ կետերով` Խուլիգանական դրդումներով, առանձին դաժանությամբ կատարված սպանություն:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերության թալանի մասնակիցների վերաբերյալ նոր փաստերը կցվել են Հատուկ քննչական ծառայությունում քննվող սփյուռքահայ գործարարի հիմնադրած ընկերությանն առնչվող քրեական գործին: Խոսքը վերաբերում է գործարարի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի կողմից ապրիլի 5-ին Հատուկ քննչական ծառայություն ուղարկված դիմումում ներկայացված նոր փաստերին, որոնք առնչվում են ինչպես Խուդյանի հիմնադրած ընկերության փայատեր ներկայումս կալանավորված Վլադիսլավ Մանգասարյանին, այնպես էլ մյուս փայատեր Ղևոնդ Ղալումյանին:
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնությանը հայտնում են, որ Էդմոնդ Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի գրությունը կցվել է քրեական գործին և ինչպես գրության մեջ նշված, այնպես էլ քրեական գործով պարզաբանման ենթակա բազմաթիվ հանգամանքների շուրջ իրականացվում է համապատասխան նախաքննություն:
Նշենք, որ «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի հիմնադիր և մասնակից, Էդմոնդ Խուդյանի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը քրեական գործի ներկա փուլում, ձեռքի տակ ունենալով քրեական գործի հետ առնչվող, այդ թվում նոր ձեռք բերված փաստաթղթեր, քրեական գործի քննությանը օժանդակելու նպատակով ապրիլի 5-ին ՀՔԾ պետ Միրզոյանի անունով դիմում էր ուղարկել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն` խնդրելով վարույթն իրականացնող պաշտոնատար անձի ուշադրությունը հրավիրել դիմումում ներկայացված փաստերի վրա: Իսկ այդ փաստերով հիմնավորվում են մի շարք դրվագներ: Մասնավորապես այն հանգամանքը, որ Վլադիսլավ Մանգասարյանը 18.06.2010թ.-01.10.2010թ. ժամանակահատվածում ընկերությանը պատկանող ավելի քան 4.500քմ տարածք է օտարել, իսկ սնանկության գործով`մոտ 2000քմ տարածք է ձեռք բերել, որի մի մասն օտարել է, իսկ մնացածը գրավադրել «Հայբիզնեսբանկում»:
Այն հանգամանքը, որ «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի մյուս փայատեր Ղևոնդ Ղալումյանը 2007թ.-19.06.2009թ. հունիս ամիսներին, երբ փաստացի ինքն է ղեկավարել ընկերությունը, գնորդների կողմից վճարված գումարների մի մասի`1մլն ԱՄՆ դոլարին համարժեք 333.725.850 ՀՀ դրամի չափով կեղծ փոխառության պայմանագրեր է կնքել ընկերության հետ և հետագայում համապատասխան չափի գումարներ է հետ ստացել: Ստացվում է, որ իրական գնորդների կողմից վճարված գումարները մուտքագրվել են ընկերության հաշվին, սակայն դրանցից 333.725.850 ՀՀ դրամը ձևակերպում է ստացել, որպես Ղալումյանի կողմից տրված փոխառության: Մինչ 2009թ. հունիս ամիս Ղալումյանը «հետ է ստացել» 333.725.850 ՀՀ դրամը, իսկ այդ գումարները վճարած քաղաքացինների մի մասն այդպես էլ բնակարան չի ստացել: Արդյունքում, գնորդներից ու ընկերությունից բացի, նաև պետությանն է առանձնապես խոշոր չափերի վնաս հասցվել, քանի որ հարկերը հաշվարկվել են, ոչ թե իրական գնորդի կողմից վճարված գումարի չափով գործարքի, այլ` նախնական պայմանագրերի հիման վրա կնքված հիմնական պայմանագրերի հիման վրա: Ղալումյանը հավելյալ շահույթ է ստացել նաև բնակարանների վաճառքից մոտ 450.000 Ամն դոլարն ընկերությանը չվճարելու ձևով:
ՀՔԾ ներկայացված փաստերով հիմնավորվում է նաև, որ Երևանի քաղաքապետի 06.05.2010թ. որոշմամբ, ընկերությանը պատկանող Մաշտոցի 33ա հասցեից, որպես`Մաշտոցի 33/3 հասցեով առանձնացվել են ավտոկայանատեղիները և նույն օրը ընկերության տնօրեն Եսայանի կողմից իրավունքների գրանցման դիմում է ներկայացվել կադաստր, սակայն այդ հասցեի և գույքի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ չկան, այդ թվում` սնանկության վարույթով: Իսկ կադաստրից ստացված տեղեկատվության համաձայն` այդ տարածքների նկատմամբ որևէ մեկի իրավունք գրանցված չէ…
Հիշեցնենք, որ 2013 թվականի ապրիլի 2-ին ՀՀ ՊԵԿ քննչական ծառայությունից ՀՀ Հատուկ քննչական ծառայություն է տեղափոխվել «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի կանխամտածված սնանկության փաստով` հարուցված քրեական գործը: Թե 2 տարի ՊԵԿ քննչական ծառայությունում նախաքննված և հիմա արդեն ՀՔԾ ուղարկված քրեական գործով նախաքննությունը ընդհանրապես ինչ ընթացք է ստանում ՀՔԾ-ում և մինչ օրս ինչ գործողություններ են ձեռնարկվել նախաքննության շրջանակներում` հնարավոր չեղավ պարզել: ՀՔԾ-ից նախաքննության ընթացքի հետ կապված փոխանցում են միայն հետևյալը. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի կարգով կատարվում է բազմակողմանի, լրիվ և օբյեկիվ նախաքննություն»:
Վարդան Սեդրակյանի գործով նախաքննությունն ավարտվել է: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը մեզ է հանձնել քրեական գործի նյութերի պատճենները: Դրանք այժմ ուսումնասիրվում են: Մեկնաբանությունները կլինեն եկող շաբաթ, այս մասին տեղեկացնում են «Սիրունյան» իրավաբանական գրասենյակից:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր անփոփոխ է թողել Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու առաջին ատյանի դատարանի որոշումը:
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց մեղադրյալի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ դատարանի հիշյալ որոշումը բողոքարկելու է ՀՀ Վճռաբեկ դատարան, ապա նաև՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Գ.Հովհաննիսյանը հայտնեց, որ բողոքարկելու է նաև Արայիկ Պետրոսյանի եղբոր՝ Արտակ Պետրոսյանի նկատմամբ կալանքն ընտրելու որոշումը: Նա մեղադրվում է այլ գործով՝ խուլիգանության մեջ: Ըստ պաշտպանի՝ իր երկու պաշտպանյալների մեղադրանքն անհիմն է ու ապօրինի:
Փաստինֆո
Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Արայիկ Պետրոսյանից առգրավված՝ դեպքի օրը նրա հագին եղած հագուստի՝ սպորտային վերնազգեստի աջ և ձախ թևքերի վրա նույնպես դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր, այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 16-ը: Հետաձգման պատճառը ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանի ուշացումն էր: Նախ դատարանը շուրջ մեկ ժամով ընդմիջեց դատական նիստը պարզելու համար, թե Վճռաբեկ դատարանում այլ նիստի գտնվող փաստաբանը, երբ կարող է ներկայանալ սույն նիստին: Սակայն հետագայում պարզվեց, որ փաստաբանը կարող է ներկայանալ ոչ թե մեկ ժամից, այլ հավանաբար մեկուկես երկու ժամվա ընթացքում, ինչը նույնպես միանշանակ չէր:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այս գործով դատավարությունը անց է կացնում Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանի շենքում հինգշաբթի օրերին, հաջորդ երկու հինգշաբթի օրերը դատարանը զբաղված է այլ քրեական գործերի քննությամբ, իսկ դրանց հաջորդող հինգշաբթին ոչ աշխատանքային օր է, այդ պատճառով դատական նիստը նշանակվեց մայիսի 16-ին:
Փաստինֆո
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում ավարտվել է Ն.Ժամհարյանի կողմից իր նորածին երեխային խեղդամահ անելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից:
Նախաքննությամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակչուհի Ն.Ժամհարյանը ամիսներ շարունակ չի իմացել իր հղիության մասին, քանի որ ֆիզիոլոգիական որևէ փոփոխություն մինչ հղիության 5-րդ ամիսը չի զգացել կամ նկատել: Նա, հանդիսանալով 6 երեխաների մայր, ունենալով երկու թոռ, ամաչելով ասեկոսեներից, ամուսնուց վախենալով և սոցիալապես անապահով վիճակից դրդված, ցանկացել է ազատվել դեռևս չծնված երեխայից: Այդ նպատակով հղիության ընթացքում, բոլորից գաղտնի պարբերաբար ընդունել է հղիությունն ընդհատող դեղամիջոցներ, սակայն դրանք որևէ արդյունք չեն տվել:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ն.Ժամհարյանը 2012թ. դեկտեմբերի 11-ին` ժամը 03:00-ի սահմաններում, իր առանձնատանը կից խոհանոցում միայնակ ծննդաբերել է իգական սեռի երեխա: Ծննդաբերելուց անմիջապես հետո, նորածնին ապօրիանաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նրան փաթաթել է բաճկոնի և պոլիէթիլենային տոպրակի մեջ ու խեղդամահ արել: Տոպրակում փաթաթված երեխայի դին պահել է նույն խոհանոցի բազմոցի և թախտի արանքում` առավոտյան բոլորից գաղտնի հուղարկավորելու նպատակով:
Սակայն Ն.Ժամհարյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և դստերը խնդրել, որ վերջինս շտապօգնություն կանչի: Ն.Ժամհարյանը շտապօգնության բժշկական անձնակազմին հայտնել է, որ ունեցել է երկու ամսվա հղիություն, սակայն վիժել է, իսկ պտուղն ընկել է զուգարանի անցքը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ն.Ժամհարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, սույն թվականի ապրիլի 4-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արսեն Փափազյանի և Աշոտ Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառել կալանավորումը:
Մեր ունեցած տեղեկությամբ, կալանավորված անձանցից մեկը՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Արսեն Փափազյանը ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի սանիկն է:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Արսեն Փափազյանին և Երևան քաղաքի բնակիչ Աշոտ Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնությամբ վերջինս ԱՄԷ Դուբայ քաղաքից ձեռք է բերել 2702.58 կառատ խոշոր չափի` 136.491.137 դրամ արժեքով ադամանդներ և 2013թ. մարտի 1-ին Դուբայ-Երևան չվերթով տեղափոխել «Զվարթնոց» օդանավակայան, այս մասին տեղեկանում ենք ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
Այնուհետև Արսեն Փափազյանն իր ենթակա` ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ Կարեն Գալստյանին հանձնարարել է օդանավակայանի ուղևորների սպասարկման բարձրակար· սրահում Աշոտ Գասպարյանից ստանալ պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված ադամանդները, առանց մաքսային հսկողության և հայտարարագրման տեղափոխել մաքսային հսկողության գոտուց դուրս և թաքցնել ավտոկայանատեղում կայանված, իրեն պատկանող «Նիսսան Տեանա» մակնիշի, 09 ՕԼ 080 պ/հ ավտոմեքենայում, ինչը նա կատարել է, և այն նույն պահին հայտնաբերվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:
Նախաքննությունը շարունակվում է:
63-ամյա Հրայրը մեղադրվում է երեք տղաների նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ:
Հրայրը, ի տարբերություն հայտնի հանքատեր, մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի, որը անչափահաս տղաներին իր ցանցն էր գցել սեփական ֆինանսական հնարավորությունները շռայլելու ճանապարհով, ապա Հրայրն ընդամենը «ՀԵՑ»-ում մանտյոր է եղել:
Սակայն դա չի խանգարել, որ նա էլ իր մակարդակին ու գրպանի պարունակությանը համապատասխան տղաներին գցի ցանցը` մոտ ինը տարի:
Իրավապահներին հայտնի է դարձել երեք դրվագ: Դրանցից մեկը եղել է 2004-ի ամռանը, երբ շուրջօրյա գրաֆիկով աշխատելիս, հերթական հերթապահության ժամանակ Հրայրն իր աշխատավայր է կանչել անչափահաս 14-ամյա Յուրային (տուժողների անունները փոխված են): Վերջինս գնացել է այնտեղ: Հրայրը նախ փորձել է իր սեռական ցանկությունը բավարարելու արդարացնող պատճառ գտնել և Յուրային ասել է, թե ինքը հիվանդ է, և այն բուժելու համար իրեն անչափահաս տղայի սերմնահեղուկ է պետք: Խնդրել է անչափահասին, որ նա թույլ տա իրեն` սեռական օրգանը մտցնել իր բերանը, սակայն երբ տղան մերժել է նրան, Հրայրը որոշել է նրա հնարավոր դիմադրությունը այլ կերպ բացառել. տղային համոզել է` իր հետ ալկոհոլ օգտագործել, և երբ տղան համաձայնել է և հասել անօգնական վիճակի, Հրայրը արձակել է տաբատը և հանգիստ իրականացրել իր ցանկությունը:
Իրավապահներին հայտնի դարձած մյուս երկու դեպքերը տեղի են ունեցել 2011 թ.-ի ապրիլ և մայիս ամիսներին: Հրայրը այդ նույն եղանակով իր սեռական կրքերին հագուրդ է տվել Արաբկիր վարչական շրջանում գտնվող շոգեբաղնիքներից մեկում. տուժողները` Գուրգենն ու Բաբկենը, կրկին երիտասարդ տղաներ են եղել, որոնց սերմնահեղուկը ևս անհրաժեշտ է եղել Հրայրին` «բացառապես բուժման» նպատակով: Իսկ թե ինչպես է կոչվում Հրայրի հիվանդությունը, և արդյո՞ք բուժվել է նա, ցույց կտա համապատասխան փորձաքննությունը:
Ի դեպ, այդ հանցատեսակի համար (139 հոդ.) օրենսդիրը խիստ պատիժ է սահմանել. հոդվածի 1-ին մասը նախատեսում է 3 — 6 տարվա ազատազրկում, իսկ 3-րդ մասը` 14 տարին չլրացած տուժողի նկատմամբ համասեռամոլություն կամ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու համար` 8 -15 տարվա ազատազրկում:
Հրայրին առաջադրված է մեղադրանք` 3 դրվագների համար, որոնցից մեկը` առաջին մասով, երկուսը` երրորդ:
Երևի «ՀԵՑ»-ը ստիպված կլինի մոռանալ Հրայրի մասին, քանի որ նրան երկար տարիների ազատազրկում կարող սպառնալ, իսկ կալանավայրում նրան այլ «վայելքներ» են սպասվում, այնտեղ նման մեղքերը չեն ներվում, քավվում են… եթե իհարկե, դատարանը մեղավոր ճանաչի նրան:
Է. Մարտիրոսյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.