23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վերջին տարիներին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ ասոցացվող «Սպայկա» ընկերությունը, կարծես, սկսել է ավելի հաճախակի հայտնվել դատարաններում:
Տարբեր ընկերությունների հետ նրա դատական վեճերը վերաբերում են գումարային, նյութական պահանջներին:
Նման դատական վեճերից մեկն էլ դիզվառելիքի բիզնեսով զբաղվող խոշոր ընկերություններից մեկի` իշխանամերձ օլիգարխ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ է:
«Ֆլեշն» այս տարեսկզբին դիմել է դատարան` «Սպայկա» ընկերությունից պահանջելով մոտ 136.000.000 դրամ: Հայցվորը՝ որպես իր պահանջի հիմք, դատարան է ներկայացրել 2012թ-ի 6 ամիսների հաշիվ-ապրանքագրերը. ըստ այդմ` «Ֆլեշը» մատակարարման պայմանագրի համաձայն` 14.01.2012 — 28.07.2012թթ. «Սպայկա» ՍՊԸ-ին մատակարարել է դիզելային վառելիք։ Նշված ժամանակահատվածում «Սպայկան» ստացել է ընդհանուր 157.369.210 դրամ արժեքով ապրանք, որի դիմաց մինչև 2013-ի սկիզբը վճարել է ընդամենը 31.227.300 դրամ գումար:
Այսինքն՝ դատարան դիմելու պահի դրությամբ, «Սպայկայի» հիմնական պարտքը հայցվորին կազմել է 126.141.910 դրամ։ Սակայն մատակարարման պայմանագիրը նախատեսել է նաև կետեր` լրացուցիչ պարտավորություններ այն կողմի համար, որը համագործակցության ընթացքում անբարեխիղճ կգտնվի: Դրանցից մեկով էլ գնորդը` «Սպայկան», յուրաքանչյուր խմբաքանակի համար պարտավորվել է վճարել մատակարարման պահից 50 օրվա ընթացքում, իսկ չկատարելու դեպքում` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար վճարել տույժ` չվճարված գումարի 0,1 տոկոսի չափով։
«Ֆլեշի» կատարած հաշվարկը ցույց է տվել, որ 2012թ-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ «Սպայկայի» ընդհանուր պարտքը իրեն` կազմում է 135.970.610 դրամ, որից 126.141.910 դրամը մատակարարված դիզվառելիքի դիմաց վճարման ենթակա գումարն է, 9.828.704 դրամը` տուժանքը։ Ուստի, «Ֆլեշը» խնդրել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանից` «Սպայկա» ՍՊԸ-ից հօգուտ իրեն բռնգանձել 135.970.610 դրամ` պարտքի գումարի վրա տուժանքի հաշվարկը շարունակելով մինչև պարտավորության փաստացի կատարման պահը։
Բացի այդ, հայցվոր «Ֆլեշ» ՍՊԸ-ն խնդրել է դատարանից` նույն պատասխանող կողմից հօգուտ իրեն բռնագանձել ևս 13 միլիոն դրամ` որպես սույն գործով փաստաբանական ծառայությունների համար կատարված ծախսերի փոխհատուցում: Հայցվորը ներկայացրել է նաև համապատասխան պայմանագիրը` կնքված փաստաբանական ծառայություներ մատուցող «Պրեցենդենտ» ՍՊԸ-ի հետ:
Պատասխանող «Սպայկա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արթուր Մարտիրոսյանն, իհարկե, առարկել է, սակայն` հենց այդ 13 միլիոն դրամ փաստաբանական ծախսի հատուցման մասով. նրա առարկությունը ձևակերպվել է մոտավորապես այսպես` «մեկ-երկու ժամում գրած այդ երեք էջի համար, որտեղ ընդամենը պայմանագրի երկու կետ է նշված, հղում մեկ իրավանորմի և չկա ոչ մի մեկնաբանություն, դրա համար 13 միլիո՞ն»: «Սպայկայի» ներկայացուցիչը այդ 13 միլիոնը համարել է ոչ խելամիտ գումար, որը փորձում են անհիմն ստանալ իրենցից, և խնդրել է այդ մասով հայցը բավարարել մասնակի` ոչ ավել 500.000 դրամից:
Սակայն հայցվոր «Ֆլեշի»-ի ներկայացուցիչ Վահագն Թորոսյանը պնդել է հայցապահանջը` նշելով, որ 13 միլիոնը ևս պետք է բռնագանձվի որպես դատական ծախս:
Դատարանը լսելով կողմերի փաստարկները և ուսումնասիրելով գործում ներկայացված ապացույցները` բավարարել է հայցը. վճռել է` «Սպայկա» ՍՊԸ-ից հօգուտ «Ֆլեշ» ՍՊԸ-ի բռնագանձել 135.970.610 դրամ, որից 126.141.910 դրամը մատակարարված դիզելային վառելիքի դիմաց վճարման ենթակա գումարն է, 9.828.704 դրամը` տուժանքը, ինչպես նաև սկսած 30.09.2012թ-ից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը բռնագանձել կողմերի միջև 18.02.2012 թ. կնքված մատակարարման պայմանագրով նախատեսված տուգանքը։
«Սպայկա» ՍՊԸ-ից հօգուտ »Ֆլեշ« ՍՊԸ-ի, որպես վճարված պետական տուրքի գումար բռնագանձել 1.000.000 դրամ։
«Սպայկա» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի, որպես պետական տուրքի գումար, բռնագանձել 1.719.412, 2 դրամ։
«Սպայկա» ՍՊԸ-ից հօգուտ «Ֆլեշ» ՍՊԸ-ի, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, բռնագանձել 600.000 դրամ։
«Սպայկա» ընկերությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի կայացրած դատական ակտի դեմ, սակայն սկզբում վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերադարձրել է բողոքը, քանի որ չեն պահպանվել օրենքով նախատեսված որոշակի պահանջներ. «Սպայկա» ՍՊԸ ներկայացուցիչը բողոքին կից չի ներկայացրել պետական տուրքի վճարումը հավաստող որևէ ապացույց, բացակայել է պետական տուրքի գծով արտոնություններ սահմանելու մասին միջնորդությունը:
Դատարանը միաժամանակ հնարավորություն է տվել պատասխանող կողմին` կրկին դիմել` պայմանով, որ երկշաբաթյա ժամկետում վերացվեն վերոնշյալ թերությունները…Եվ գործը կրկին դատարանում է:
Հ. Գ. Ի դեպ, անցյալ տարի, «Սպայկան» դատական վեճ ուներ նաև պահածոներ արտադրող «Կոնսեր» ընկերության հետ, որին պատվիրել էր որոշակի քանակությամբ ծիրանի կոմպոտ (քաղցրաջրում) պատրաստել, սակայն հետո նրանց միջև գույքային և գումարային պահանջ էր առաջացել. «Սպայկան» կոմպոտն էր ուզում, «Կոնսերը»` 20 մլն-ից ավելի գումար: Եվ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը օգոստոսի 31-ին` ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը, դատական վեճը լուծել էր ի վնաս «Սպայկա» ՍՊԸ-ի:
Այն որ «Սպայկայի» անունը շաղկապվում է հենց Քոչարյանների ընտանիքի հետ, ոչ ոքի համար գաղտնիք չէ (վերջիններս իհարկե հերքում են դա): Վարչապետի սիրելի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանն էլ հանրությանը անհայտ չէ, բայց որ Ֆլեշի Բարսեղը կարող է դատի տալ Քոչարյանին պատկանող ընկերությանը և շահել, այ դա արդեն հետաքրքիր է:
Հետաքրքիր է նաև, թե Ռ. Քոչարյանի իշխանապետության ժամանակ «Սպայկայի» դեմ նման հայցեր ներկայացվե՞լ են, և եթե` այո, ապա արդյո՞ք դրանք բավարարվել են:
Էլմիրա Մարտիրոսյան
Ինչպես նախկինում տեղեկացրել ենք՝ ապրիլի 23-ին Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում www.ilur.am լրատվական կայքի թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն էր կատարվում, որից հետո նախապատրաստված նյութերը փոխանցվել էին ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը):
Նախաքննությունը շարունակվում է:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 1989 թ. ծնված Վահե Ղուկասյանը խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում՝ ապրիլի 25-ին, ժամը 22.00-ին, խուզարկություն է կատարվել Գյումրի քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ, 1958 թ. ծնված Աշոտ Կ.-ի տանը, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է 12 մմ տրամաչափի որսորդական 10 փամփուշտ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 2 փամփուշտ և 5,6 մմ տրամաչափի օղակաձև բոցավառման 1 փամփուշտ:
Աշոտ Կ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Նույն գործի շրջանակներում՝ ապրիլի 26-ին կատարված խուզարկությունների արդյունքում, Գյումրի քաղաքի Տերյան փողոցի բնակիչ, 1961 թ. ծնված Հովհաննես Գ.-ի տնից հայտնաբերվել և առգրավվել է «Սայգա» տիպի որսորդական հրացան, «Սայգա-ՄԿ» տիպի 2 հրացան, 1987 թ. ծնված Ժորա Մ.-ին պատկանող, Խրիմյան Հայրիկի փողոցում գործող «Ռելաքս» ակումբից` «Վալտեր» տիպի գազային ատրճանակ և 9 մմ տրամաչափի գազային ատրճանակի 3 փամփուշտ, իսկ Ղորղինյան փողոցի բնակիչ, 1958 թ. ծնված Էդվարդ Տ.-ի տնից` «Յուսան» տիպի որսորդական հրացան և «ՌԶՈՆ ՌԳ 59» տիպի գազային ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակը վատացել է, և նա վերջին շրջանում պարբերաբար տեղափոխվում է «Նաիրի» բժշկական կենտրոն` բուժում ստանում, ապա հետ տարվում ՔԿՀ: Ոմանք ենթադրում են, որ սրանով հող են պատրաստում նրան առողջական պատճառներով ազատելու համար: Նրա հիվանդությունը դասվում է, կառավարության որոշմամբ, պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքը: ՔԿՀ մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը թերթի հետ զրույցում ասել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանը հերթական պլանային քիմիաթերապիայի կուրսն է ստացել «Նաիրի» կենտրոնում և 2 օր առաջ վերադարձել «Հրազդան» ՔԿՀ: Առողջական վիճակն էլ նորմալ է: Թերթը նշում է, որ Տեր-Պողոսյանը դատապարտվելուց հետո մի քանի անգամ վիրահատության է ենթարկվել: Նրա մոտ ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղ:
Հրապարակ
Ոստիկանության ՊՊԳ վարչությունում սկսված և ներքին անվտանգության վարչությունում շարունակված քննությամբ բացահայտվեց զարտուղի ճանապարհով ոստիկանության սպայի կոչում ստանալու դեպք:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում ոստիկանության ՆԱ վարչությունում հայտնվեցին Մեսրոպ Հունանյանն ու ՊՊԳ վարչության Վարդենիսի պահպանության բաժանմունքի ջոկի հրամանատար Արտակ Հովհաննիսյանը:
Քննությամբ պարզվեց, որ Մեսրոպ Հունանյանը Արտակ Հովհաննիսյանին սպայական հատուկ կոչում շնորհելու համար, կաշառք տալու պատրվակով, նրանից պահանջել էր ութ հազար դոլար:
Մեսրոպ Հունանյանին ներկայացրել էին որպես «մեծ շրջապատ» ունեցող մարդու: Հովհաննիսյանն էլ որոշել էր օգտվել դրանից և իրականացնել իր վաղեմի երազանքը` արագացնել սպայական հատուկ կոչում ստանալու գործընթացը: Հանդիպումներից մեկի ժամանակ Հունանյանն ի պատասխան Հովհաննիսյանի մտահոգության` ասել էր, որ մի ամսվա մեջ կպատասխանի` հնարավո՞ր է արագացնել սպայական հատուկ կոչում ստանալու գործընթացը:
Հանդիպել էին մեկ ամիս անց: Հենց այդ ժամանակ էլ Հունանյանը «ոստիկանին» տեղեկացրել էր, որ հնարավոր է, բայց դրա համար Հովհաննիսյանը պետք է վճարեր 8 հազար դոլար, որից իբր 4 հազարը կոչման համար էր, իսկ մյուս չորսը` մեկ այլ ստորաբաժանում տեղափոխվելու: Պահանջվելիք գումարից 4 հազարը Հովհաննիսյանը տվել էր անմիջապես:
Բայց դեպքերն այլ կերպ զարգացան: Սպայական կոչմանն անհամբեր սպասող Հովհաննիսյանն սկսել էր կասկածել և պահանջել էր կա՛մ արագացնել գործընթացը, կա՛մ վերադարձնել 4 հազար դոլարը:
Հունանյանը ծախսել էր գումարը և անելանելի վիճակում հայտնված` գտել էր ժամանակ շահելու եղանակն ու գործի անցել: Դիմում էր գրել ՀՀ ոստիկանություն` խնդրելով Հովհաննիսյանին շնորհել սպայական հատուկ կոչում: Հետո զանգահարել էր ոստիկանության ՊՊԳ վարչության Վարդենիսի պահպանության բաժանմունք և նշված գործերի համար Հովհաննիսյանին կանչել մայրաքաղաք: Բայց դա էլ չփրկեց Մեսրոպ Հունանյանին. հանցավոր համագործակցությունը բացահայտվեց, և Հովհաննիսյանն ու Հունանյանը հայտնվեցին ոստիկանությունում:
Ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ապրիլի 25-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Շիրակի մարզային վարչությունների և Գյումրիի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, թմրանյութ պահելու կասկածանքով, Գյումրիի Մայակովսկի փողոցի թիվ 27 տան մոտից՝ «Աուդի» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Էդուարդ Փ.-ին և նրա ուղևորներ՝ 1982 թ. ծնված Արթուր Ա.-ին, 1982 թ. ծնված, նախկինում դատապարտված Կոլյա Ղ.-ին, 1992 թ. ծնված Հովհաննես Ղ.-ին և 1982 թ. ծնված Արտյոմ Գ.-ին:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, ավտոմեքենայի զննությամբ՝ առջևի նստելատեղերի մեջտեղում, հայտնաբերվել և առգրավվել է պլաստմասսե սնամեջ հարմարանք և փայլաթիթեղով փաթեթավորված 0.7 գ կանեփանման չորացված զանգված:
Էդուարդ Փ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, այն մարիխուանա թմրամիջոց է, պատրաստել է անձամբ ծխելու միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանապետի մոտ մտնելու ցանկությունը Արմեն Խալոյանի վրա կարող է թանկ նստել` 4 հոդված` համապատասխան պատիժներով:
Անցյալ տարվա հոկտեմբերի 25-ին, 50-ամյա Արմեն Խալոյանը որոշել է ինչ-որ հարցով անձամբ տեսնել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որն էլ յուրովի է փոխել նրա կյանքի ընթացքը:
Ըստ մեղադրական եզրակացության` նշյալ օրը, ժամը 16.45-ի սահմաններում Արմենը գնացել է Նալբանդյան 130 հասցեում գտնվող վարչական շենք: Մտնելով ընդունարան, նա այնտեղ գտնվող ոստիկանության աշխատակիցների հետ խոսքի է բռնվել ՀՀ ոստիկանապետի մոտ ընդունելություն կազմակերպելու հարցի շուրջ, ինչը վերածվել է վեճի և որին մասնակից է դարձել է նաև ոստիկանապետի խորհրդական Մերուժան Առուշանի Հակոբյանը, (ի դեպ վերջինս Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանի որդին է) իսկ հետո դարձել տուժող:
Վեճի ընթացքում քաշքշուկ է առաջացել, և Արմեն Խալոյանը սկսել է վիճաբանել Մերուժան Հակոբյանի հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, աղմկել է և հայհոյել, բռնություն գործադրել` ձեռքերով հարվածներ է հասցրել Մ. Հակոբյանին ու նրան պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Քաղաքացու դեմ տրված ցուցմունքներից իրավապահները պարզել են, որ Արմեն Խալոյանն իր դիտավորյալ գործողություններով շուրջ 20 րոպե տևողությամբ ի դեպ այս 20 րոպեն կարծես պարտադիր պայման է, գրեթե բոլոր խուլիգանությունների համար, թե ով է նման դեպքերում ժամ պահում հայտնի չէ) խաթարել է ոստիկանության ծառայողների բնականոն աշխատանքը:
Ինչևէ, նրան մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածներով. Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելու համար (235 հոդ. 4-րդ մ) Արմեն Խալոյանին սպառնում է տուգանք` 200.000-600.000-ի չափով, կամ կալանք` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում` մինչև 2 տարի ժամկետով:
Խուլիգանության 2 դրվագով է մեղադրանք առաջադրվել` 258-ի 1-ին և 2-րդ մասերով. այսինքն` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ խախտելու համար, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով, կամ դա գործադրելու սպառնալիքով:
Դրանցից առաջին մասի սանկցիան նախատեսում է տուգանք` առավելագույնը 50.000 դրամի չափով, կամ կալանքով մինչև մեկ ամիս ժամկետով, իսկ հոդվածի երկրորդ մասի սանկցիան նախատեսում է տուգանք` 200.000-300.000 դրամի չափով, կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ` առավելագույնը 2 տարվա ազատազրկում: Առաջադրված մեղադրանքներից ամենածանրը 316-րդ հոդվածի 2-րդ մասն է` իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը`կապված նրանց ծառայողական պարտականությունները կատարելու հետ, որը նախատեսում է 5-10 տարվա ազատազրկում:
Քրեական գործն առայժմ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է, և եթե մեղադրանքը հաստատվի, ապա այն կարող է Արմեն Խալոյանի վրա էժան չնստել:
Էլմիրա Մարտիրոսյան
Ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակններում Գյումրի ոստիկանությունը բերման է ենթարկել Հարություն Խաչատրյանի (Քավոր Հարութի) անչափահաս որդուն` 1995 թվականին ծնված Գևորգ Խաչատրյանին՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:
Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 1989 թ. ծնված Վահե Ղուկասյանը խոստովանել է, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Վահե Ղուկասյանը հայտնել է նաև, որ միջադեպի ընթացքում Արտյոմ Կարապետյանի կողմից «Մակարով» ատրճանակից արձակված կրակոցից աջ կոնքի շրջանում վնասվածք է ստացել նաև ինքը:
ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ քննչական վարչությունում ավարտվել է ՍՊ ընկերության բաժնետերերից մեկի կողմից կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելու, հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը կազմակերպելու և ՍՊ ընկերության տնօրենի կողմից հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից:
Նախաքննությամբ պարզվել է, որ «Ֆաստէքս հոլդինգ» ՍՊ ընկերության բաժնետեր Ռ.Ավետիսյանը, անձնական շահերից ելնելով, 2009-2012թթ. ընթացքում իրականացրած ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչություն ներկայացրած հաշվարկներում և հաշվետվություններում արտացոլված հարկային պարտավորությունները չի կատարել, կանխամտածված ստեղծել է անվճարունակության հատկանիշներ, թեև ունեցել է դրանք վճարելու հնարավորություն:
Արդյունքում` պետությանը պատճառվել է խոշոր չափի` 303 068 319 դրամի վնաս:
Իսկ Ա.Մանուկյանը, ով 2008թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2010թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում հանդիսացել է «Ֆաստէքս հոլդինգ» ՍՊ ընկերության կողմից հիմնադրած «Ֆեռո» ՍՊ ընկերության տնօրենը, նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Ռ.Ավետիսյանի ղեկավարմամբ և կազմակերպմամբ, հարկային պարտավորությունները կատարելուց խուսափելու դիտավորությամբ` հարկային մարմիններին ներկայացված, հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում և հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է մտցրել` այդկերպ խուսափելով խոշոր չափի` 5 811 606 դրամ հարկերը և պարտադիր սոցիալական վճարները վճարելուց:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ռ.Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով և 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ա.Մանուկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ինչպես տեղեկացրել էինք՝ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:
Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 1989 թ. ծնված Վահե Ղուկասյանը խոստովանել է, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, Վահե Ղուկասյանը հայտնել է նաև, որ միջադեպի ընթացքում Արտյոմ Կարապետյանի կողմից «Մակարով» ատրճանակից արձակված կրակոցից աջ կոնքի շրջանում վնասվածք է ստացել նաև ինքը:
Վ. Ղուկասյանի «Լադա-Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ՝ նստելատեղի կողքին հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող, առանց գործարանային համարի և պահունակի «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և չպարզված տեսակի ատրճանակ` պահունակով, լիցքավորված 3 հատ 6,35 մմ տրամաչափի փամփուշտներով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական հետագա միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 24-ին, ժամը 23.00-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 54/Բ շենքի ձախ անկյունային հատվածին հարակից տարածքում հայտնաբերել և առգրավել են «Մակարով» տիպի ատրճանակ` պահունակով, լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտներով:
Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Վահե Ղուկասյանը ձերբակալված է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.