23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան երեք ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ նրանցից մեկի կողմից նաև կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու և հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես հայտնում է Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը, քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ա.Այրումյանը, ով 2006թ. օգոստոսի 7-ից մինչև 2007թ. հուլիսի 9-նն ընկած ժամանակահատվածում աշխատել է որպես ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան ապրանքատրանսպորտային միջոցների ընթացիկ հսկողության բաժնի մաքսային տեսուչ, տարբեր իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների իրացման շրջանառությունից առաջացող հարկերը վճարելուց խուսափելուն օժանդակելու և դրա դիմաց հիշյալ անձանցից որոշակի վարձատրություն ստանալու տեսքով նյութական օգուտ քաղելու նպատակով իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:
Մասնավորապես` առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության հոգեկան հիվանդությամբ տառապող մոր` Ժ.Մանուկյանի անվամբ 2006թ. հոկտեմբերի 13-ին ստեղծել է առևտրային կազմակերպություն հանդիսացող «Կառդիժե» ՍՊ ընկերությունը, նույն թվականի հոկտեմբերի 20-ին հիմնադրել է հիշյալ ընկերության Վանաձորի ներկայացուցչությունը և այն, որպես արտաքին տնտեսական գործունեության մասնակից, գրանցել իր աշխատավայրում` Գուգարքի տարածաշրջանային մաքսատանը:
Ա.Այրումյանն իր անմիջական ղեկավար՝ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան ապրանքատրանսպորտային միջոցների ընթացիկ հսկողության բաժնի պետ Ս.Կարապետյանի գիտությամբ և օժանդակությամբ 2006թ. նոյեմբերի 28-ից մինչև 2007թ. օոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում բեռնամաքսային հայտարարագրերում, մաքսային և այլ փաստաթղթերում կեղծելով «Կառդիժե» ՍՊԸ տնօրեն Ժ.Մանուկյանի, ինչպես նաև ընկերության լիազորված անձ Տիգրան Խաչատրյանի ստորագրությունները, վերջիններիս անունից նշված ՍՊ ընկերության անվամբ «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով հայտարարագրել է իրեն անձամբ, ինչպես նաև Սմբատ Կարապետյանի միջնորդությամբ իրեն դիմած ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող` ընդհանուր առմամբ 604.045.386 դրամ մաքսային արժեքով տարբեր տեսակի ապրանքներ, որոնք մաքսազերծելուց հետո առանց փաստաթղթային ձևակերպումների հանձնել է իրական սեփականատերերին և իր մատուցած վերոհիշյալ ծառայությունների դիմաց նրանցից ստացել որոշակի դրամական վարձատրություն:
Իր իրական գործունեության բնույթը քողարկելու, «Կառդիժե» ՍՊ ընկերության օրինական գործունեության պատրանք ստեղծելու և կատարված հանցագործությունն այդ կերպ թաքցնելու նպատակով Ա.Այրումյանն ընկերության հաշվապահական փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է մտցրել, թե իբր ընկերության անվամբ ներմուծված ապրանքներն իրացվել են հսկիչ դրամարկղային մեքենայի շահագործմամբ` կամ ապրանքների մաքսային արժեքին համարժեք գնով, կամ` չնչին վերադիրով:
Ա.Այրումյանի և Սմբատ Կարապետյանի` վերը նկարագրված դիտավորյալ գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին` անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ. «Կառդիժե» ՍՊԸ անվամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների սեփականատերերն այդ ապրանքների իրացման շրջանառությունը հարկային մարմիններից թաքցրել և խուսափել են, ընդհանուր առմամբ, առանձնապես խոշոր չափերի` 76.184.647 դրամի հարկային պարտավորություններ կատարելուց։
Իսկ մաքսատան ապրանքատրանսպորտային միջոցների ընթացիկ հսկողության բաժնի տեսուչ Ա.Դանիելյանն իր անմիջական ղեկավար Ս.Կարապետյանի խնդրանքը չի մերժել և վերջինիս հետ փոխհարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով` իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:
Մասնավորապես` ընդառաջելով Ս.Կարապետյանի խնդրանքին` 2007թ. օգոստոսի 4-ին առանց ՀՀ մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխող անձ հանդիսացող Ժ.Մանուկյանի պարտադիր ներկայության և բեռի փաստացի առկայության` «Կառդիժե» ՍՊ ընկերության անվամբ լրացված բեռնամաքսային հայտարարագրում կեղծ տեղեկություններ է մտցրել` իբր ներմուծվող ապրանքները բարձված են վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաներում, դրանք անձամբ զննել, կապարակնքել և թույլատրել է դրանց բացթողումը: Այնուհետև կազմել է Բավրայի մաքսային կետին հասցեագրված ռադիոհեռագիր, որտեղ նույնպես կեղծ տեղեկություններ է մտցրել` իբր վրացական պետհամարանիշերով հինգ ավտոմեքենաներում բարձված պատուհանների շրջանակներն արտահանվում են Բավրայի մաքսային կետով:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Այրումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, 205-րդ հոդվածի 1-ին և 308-րդ հոդվածի 2-րդ մասերով, իսկ Ս.Կարապետյանին և Ա.Դանիելյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Ոստիկանության Եղվարդի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կորյուն Հարությունյանի մահվան փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Նախաքնությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ի առավոտյան Հրազդան քաղաքի գերեզմանատանը հայտնաբերվել էր Եղվարդի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Կորյուն Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
Ըստ շրջանառվող տեղեկությունների, Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նրա փոխարեն նշանակվել է նախկին դատախազ Վահրամ Շահինյանը:
Սակայն լուրերն առայժմ պաշտոնապես չեն հաստատվել:
ՀՀ գլխավոր դատախազությունն ապրիլի 30-ին ստացել է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության անունից ներկայացված հաղորդումը` «հանցագործության կատարման մասին», որով խնդրում են պարզել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացրած հայտարարագրում ներառված գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների, տնօրինման եղանակի, գույք ձեռք բերելու, կամ տիրապետելու, կամ օգտագործելու օրինականությունը, դրանց ձեռքբերման կապը կոռուպցիոն երևույթների կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հետ։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը և կարևորելով քաղաքացիների ստուգված տեղեկություն ստանալու իրավունքը` Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ նշված հաղորդումն այսօր՝ մայիսի 2-ին, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգելու մատնանշված հանգամանքները՝ համապատասխան դատավարական որոշում կայացնելու համար։
Մայիսի 2-ին, ժամը 09.32-ին Եղվարդի ոստիկանության պետ ոստ. գ-տ Կ. Հարությունյանի վարորդից տեղեկատվություն է ստացվել, որ իր ղեկավարը ս.թ մայիսի 1-ին, ժամը 14.30-ի սահմաններում «Նիսսան» մակնիշի 050VU03 պետհամարանիշի ավտոմեքենայով (ծառայողական) դուրս է եկել Եղվարդի ոստիկանության վարչական շենքից և նրա գտնվելու վայրի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Աին լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ոստիկանները Հրազդան քաղաքի գերեզմանատանը կայանված իր ծառայողական ավտոմեքենայում հայտնաբերել են Կ. Հարությունյանի դին` գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
Չնայած դատական պրոցեսի հանդարտ ընթացքին ու Վազգեն Խաչիկյանի բարձր տրամադրությանը, ինչը մերձավորները բացատրում են նրանով, որ պրոցեսը նրա օգտին է ավարտվելու, և նրան ազատ են արձակելու դատարանից, «Հրապարակին» հասած տեղեկություններով, դատը բոլորովին էլ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի օգտին չի ավարտվելու, և նրան առնվազն 8 տարվա ազատազրկման են դատապարտելու: Բանն այն է, որ նրան մեղսագրվող մի քանի հոդվածներով նախատեսված պատժաչափերի մասնակի գումարումը, ինչն օրենքի պահանջն է, այդքան պատիժ կարող է սահմանել: «Հրապարակը» հիշեցնոմ է, որ խոսքը կենսաթոշակների գումարների յուրացման առնչությամբ հարուցված քրեական գործի մասին է, որտեղ գլխավոր մեղադրյալը Ծառայության նախկին պետ, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանն է:
Հրապարակ
65-ամյա իրանահայ գործարար Ժորժ Բաղումյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումից երեք օր անց նա մահացել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Գործարարն առողջական լուրջ խնդիրներ է ունեցել՝ սրտամկանի ինֆարկտ է տարել տարիներ առաջ, մահվանից առաջ տառապում էր շաքարային դիաբետով, հետինֆարկտային կարդիոսկլերոզով, զարկերակային հիպերտենզիայով: Չնայած նման առողջական խնդիրներին` նրան ոչ միայն գրավով կամ ստորագրությամբ չեն ազատել կալանքից, այլև չեն տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց:
Հանգուցյալի պաշտպան Մուշեղ Շուշանյանը դատավորին և քննիչին պարբերաբար տեղեկացրել է Բաղումյանի առողջական անմխիթար վիճակի մասին, ահազանգել:
Բայց ասողին` լսող էր պետք. Հայաստանի արդարադատության համակարգը խուլ է և համր` ընդունակ լսելու միայն «վերևից» եկող զանգերը կամ օլիգարխիայի գրպանից լսվող արծաթի զրնգոցը:
Բաղումյանն առայժմ դատապարտված չէր և գուցե դատարանում կարողանար ապացուցել իր անմեղությունը, մանավանդ շրջանառվում են վարկածներ, որ ինչ-որ ազդեցիկ շրջանակներ նրան ունեզրկելու խնդիր են լուծել, կարճ ասած` գործարարի ազատազրկումը կարող է հետևանք լինել` ոչ թե կատարած հանցագործության, այլ այն բանի, որ նրա գլխին «սարքել» են:
Եթե նույնիսկ Բաղումյանի նկատմամաբ Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչն ուներ անհերքելի ապացույցներ, ապա գոնե կարող էր փոխվել նրա խափանման միջոցը կամ մեղադրյալը տեղափոխվեր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ բուժման տարրական պայմաններ գուցե կան: Ի դեպ, եթե անգամ Բաղումյանը հացագործ էր, պետությունը պարատավոր էր հոգալ նրա առողջության մասին. կատարած հանցանքի համար նա չպետք է հատուցեր կայնքով:
Քննիչին ու դատավորին այս հանգամանքները չեն հատաքրքրել, ինչպես նաև` այն, որ ժամանակին Ժորժը մարտկոցներ է մատակարարել ՊՆ-ին:
Ըստ ամենայնի` քննիչը նույնիսկ լուրջ հիմքեր չի ունեցել կալանքի ժամկետն երկարաձգելու որոշման համար, այլապես ցինիկաբար չէր նշի «կարող է հիմնադրել նոր ընկերություններ, կատարել գործարքներ, առաջացնել հարկային պարտավորություններ ու չվճարել հարկերը» մոտիվացիան:
«Ապրիլի 22-ին արդեն այդ հարցը շատ ավելի կտրուկ դրվեց իմ կողմից։ Ուղղակի հայտարարեցի, որ դատարանը, եթե բավարարի քննիչի միջնորդությունը, Ժորժ Բաղումյանի նկատմամբ, ըստ էության, կայացնում է մահվան դատավճիռ»,- «Ազատություն» ռադիոկայանին դառնացած պատմել է հանգուցյալի փաստաբանը:
Հայաստանի արդարադատության համակարգն` իր ուղն ու ծուծով, հակահումանիստական է, առաջնորդվում է մարդուն անպայման պատժելու կանխավարկածով, եթե կասկածյալը, մեղադրյալը կամ ամբաստանյալը անտեր են, անպաշտպան: Ըստ ամենայնի, Բաղումյանի դեպքն այդ շարքից է: Հարկեր վճարելուց խուսափում են Հայաստանի գրեթե բոլոր օլիգարխները. Ո՞ր դատավորը կամ քննիչը կհամարձակվեր մոտենալ նրանցից որևէ մեկին, էլ չասած` դատելու կամ բանտում անտեր թողելու մասին:
Եվ հակառակը` «տանիք» ունեցողը կարող է գեթ մեկ օր չհայտնվել անազատության մեջ` ինչպես եղավ նախագահ Քոչարյանի թիկնապահի դեպքում, երբ նա հանրային վայրում` «Առագաստ» սրճարանում, դաժանաբար մարդ սպանեց:
Քրեակատարողական հիմնարկում նման դեպքերից հետո` շատ երկրներում անգամ քաղաքական լուրջ գործընթացներ են սկսվում, առնվազն` դիսկուրս է ծավալվում ոլորտի նկատմամբ հանրային վերահսկողությունը մեծացնելու ուղղությամբ:
Հարևան Վրաստանում «բանտային» սկանդալն իշխանափոխության կարևոր պատճառներից մեկը եղավ:
Հայաստանում այս դեպքի մասին առայժմ պատկան մարմինները լռում են:
Լռողների շարքում է նաև Արդարադատության նախարարը, ով շարունակ խոսում է բարեփոխումներ մասին, որոնց առարկայական «արդյունքն» առայժմ բանտերում և կալանավայրերում տիրող անտերությունն է, դատարանների կախվածությունը դատախազությունից:
Ինչո՞ւ են ՔԿՀ-ներն այսքան գերծանրաբեռնված, ինչո՞ւ համար են հիվանդ մարդիկ անօգնական մեռնում բանտում, ինչո՞ւ «Դատապարտյալների հիվանդանոցում» հայտնվելու և մնալու համար կալանավորը պետք է «մուծվի»` անկախ առողջական վիճակից:
Եվ վերջապես` ինչո՞ւ մեր դատարաններն արդարացման դատավճիռներ գրեթե չեն կայացնում:
Սրանք հարցեր են, որոնց Արդարադատության մեր նախարարը չի պատասխանում, ըստ այդմ` տեղին է պարոն Թովմասյանին մեկ հարց էլ տալը` գիտի՞ նա, արդյոք, թե որտեղ է աշխատում…
Եթե չգիտի, ասեմ` համակարգում, որտեղ մարդ են սպանում…
Սուրեն Սուրենյանց
Այսօր «Վարկած» մամուլի ակումբում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախկին աշխատակից Արման Մեխակյանը ներկայացրեց իր բողոքն ընդդեմ համալիրի տնօրինության:
Մեխակյանը տնօրինությունից պահանջել է 4 ամսվա չստացած աշխատավարձը, փոխարենը՝ ընկերության տնօրեն Հարություն Մուրադյանը գումարների յուրացման մեղադրանքով աշխատակցի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ կորուստի գումար պահանջելով շուրջ 57 միլիոն 290 հազար ՀՀ դրամի չափով գումար:
«Իբրև 2009թ-ից մինչ 2010թ-ի դեկտեմբերը ես ստացել եմ նման գումար և ոչ մի ծառայություններ և նյութեր ձեռք չեմ բերել: Սակայն ընկերության հաշվապահություն փաստերը և թղթերը նայելուց հետո պարզեցինք, որ իմ կողմից ստացված յուրաքանչյուր լումա ծառայել է իր նպատակին: Ընկերության հետ փոխվստահությամբ աշխատելով` ինձ մոտ միայն չի եղել դրամարկղի հետմուտքի մնացորդային` 1 միլիոն 252 հազար 918 դրամը: Փոխվստահությամբ ես մուտք եմ արել դրամարկղ, սակայն անդորրագիրը չեմ վերցրել: Այդ փաստն ինձ մոտ չլինելու պատճառով դատարանը որոշում կայացրեց իմ դեմ` ինձանից բռնագանձելով այդ 1 միլիոն 252 հազար 918 դրամը: Ես դիմեցի Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններ՝ պահանջելով ընկերության դրամարկղի գրքի պատճենը, որտեղ երևում է, որ ես գումարը մուտք արել եմ, բայց մերժվեց դա, և հիմա հարկադիրը բնակարանս գրավի տակ է դրել»,-պատմեց Արման Մեխակյանը:
Մեխակյանի փաստաբան Մարինե Գրիգորյանն իր հերթին նշեց, որ Վճռաբեկ դատարանը կարող էր վճիռը հետ վերադարձնել Առաջին ատյան, սակայն դատախազությունը հրաժարվել է վճիռը բեկանել՝ պատճառաբանելով, որ փաստերը պետք է ներկայացվեին Առաջին ատյանի դատարանում, այդ պատճառով որոշել է չքննել նոր փաստերի առկայությունը:
Արման Մեխակյանը բաց նամակով դիմել է նաև ՀՀ նախագահին և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահին:
Նամակում ասվում է.
«Բազմիցս դիմել էի Ձեզ՝ աջակցություն խնդրելով ազատել ինձ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրեն Հարություն Մուրադյանին կրկնակի գումար վճարելուց:
ՀՀ Վճռաբեկ դատարանը, վերադարձնելով վճռաբեկ բողոքս, չի գնահատել ֆինանսական տնօրենի կողմից տրված հայտարարությունն այն մասին, որ ես իրականում վճարել եմ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի կողմից պահանջված 1.252.918 ՀՀ դրամ գումար: Ընդհանուր իրավասության դատարանում «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն թաքցրել է իրականությունը և սուտ տեղեկություններ ներկայացրել, իսկ իմ կողմից ներկայացված վճարման ապացույցները ձեռք են բերվել վճիռ կայացնելուց հետո:
Դիմել էի ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն մեզ պատասխանել է, որ դա քաղաքացիաիրավական հայց է և պետք է դիմել դատարան:
Այս պահին թույլ տրված դատական սխալի արդյունքում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը սեփականությունս դնում է հրապարակային սակարկության, և կանգնած եմ բնակարանս կորցնելու վտանգի առջև:
Այժմ իրավասու մարմինների կողմից չստանալով օրենքի պաշտպանություն՝ կրկին անգամ խնդրում եմ Ձեր աջակցությունը նշված իրավիճակին լուծում տալու համար»:
Երեկ Հատուկ Քննչական Ծառայությունը հաստատեց այն, ինչի մասին շաբաթներ շարունակ գրում էր մամուլը. Ոստիականության համակարգում գործել է բարձրաստիճան սպաների խումբ, որը զբաղված է եղել անօրինական գորոծունեությամբ:
ՀՔԾ հաղորդագրության մեջ ասված է. «2013թ. ապրիլի 25-ին ՀՀ ոստիկանությունից ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել են նյութեր, որոնցում առկա են ոստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների վաշխառությամբ զբաղվելու, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքն հափշտակելու և շորթում կատարելու հանցագործության հատկանիշներ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հիշյալ դեպքերի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքիի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ կազմակերպված խմբի կողմից շորթում, և 213-րդ հոդվածի 1-ին մասով՝ վաշխառություն»:
ՀՔԾ-ն առայժմ անուններ կամ կոնկրետ հանգամանքներ չի նշում՝ հղում անելով նախաքննության գաղտնիությանը:
Կասկածից վեր է, սակայն, որ մոտ ապագայում ԱԱԾ-ի մեկուսարանում կավելանա «էլիտար» ոստիկանների թիվը: Ըստ ամենայնի, Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի պաշտոնանկության հարցում ծանրակշիռ դեր է խաղացել հենց հիշատակվող ֆինանսական բուրգին նրա մասնակցությունը:
Ասում են, որ առաջիկա օրերին, նույն պատճառով, պաշտոնանկ կարվի նաև Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, որն, ի դեպ, ազգակցական կապեր ունի Նազարյանի հետ:
Այս պատմությունը շատ նման է Ռուսաստանի ՊՆ-ում ֆինանսական չարաշահումների արդեն բացահայտված գործին: Դրա արդյունքում՝ նախարար Անատոլի Սերդյուկովը, որը բավական ազդեցիկ կլանի ներակայացուցիչ էր, պաշտոնանկ արվեց:
Հայաստանի ոստիկանապետին պաշտոնանկության վտանգ չի սպառնում: Հենց միայն այն պատճառով, որ նրա գործուն ջանքերով է բացահայտվել ֆինանսական բուրգը: Ակնհայտ է, որ ոստիկանության համակարգում ստվերային այս կառույցը ստեղծվել և գործել է Գասպարյանի պաշտոնավարումից առաջ, գուցե՝ Ալիկ Սարգսյանի, կամ նույնիսկ՝ Հայկ Հարությունյանի պաշտոնավարման տարիներին:
Արդյո՞ք ոստիկանության հիշատակված պետերը տեղյակ են եղել կամ մասնակից են այդ կառույցին, թե՞ կառույցի ենթադրյալ և մամուլում հիշատակվող անուններն ավելի բարձր տանիք են ունեցել քաղաքական իշխանության կամ օլիգարխիայի շրջանակներում: Արդյո՞ք նախաքննությունը կսահմանափակվի միայն ոստիկանության ներսի բացահայտումներով, թե՞ ավելի «վերև» կգնա:
Նայած՝ ինչ կորոշի Սերժ Սարգսյանը:
Եթե որոշեն աղբը դուրս չհանել ոստիկանության ներսից, կադրային փոփոխությունների նոր ալիք պետք է սպասել հենց այս գերատեսչությունում: Ընդ որում, ըստ ամենայնի, ոմանք հրաժեշտ կտան ոչ միայն ոստիկանությանը, այլ նաև՝ ազատությանը: Գոնե՝ առժամանակ:
Սակայն՝ հայտնի է, որ ֆինանսական բուրգի ենթադրյալ կոորդինատոր Ներսիկ Նազարյանը հաճախ չի ենթարկվել իր վերադասին՝ «թիկունք» փնտրելով «վերևներում»:
Ըստ այդմ՝ չի բացառվում, որ նախագահ Սարգսյանն այս քրեական գործն օգտագործի ավելի գլոբալ՝ քաղաքական նշանակության, փոփոխություններ կատարելու համար:
Մանավանդ որ՝ հասարակության մի զգալի հատված սպասելիքներ ունի, որ իր պաշտոնավարման երկրորդ փուլում նախագահը համակարգային բարեփոխումներ է իրականացնելու:
Սուրեն Սուրենյանց
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 1989 թ. ծնված Վահե Ղուկասյանը խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Ապրիլի 27-ին Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով և 235 հոդվածի 1-ին մասով: Նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վահե Ղուկասյանը գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում:
Ապրիլի 25-ին ձերբակալված Գևորգ Խաչատրյանի նկատմամբ ապրիլի 28-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, այս մասին տեղեկացնեւմ են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են շուրջ 60 վկաներ, կատարվել են առերես հարցաքննություններ, լուսանկարով անձին ճանաչման, ինչպես նաև անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողություններ:
Նշանակվել են դատաբժշկական, ապրանքագիտական փորձաքննություններ, դատաքիմիական փորձաքննություն, դատաձգաբանական, դատամատնադրոշմային և դատաքիմիական համալիր փորձաքննություն, դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.