23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար։ «Փաստինֆո»-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, քրեական գործով նախաքննությունն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։
Խոսքը գնում է միլիոնների հափշտակության մասին։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, մի քանի համայնքների ղեկավարներից նախկին մարզպետը պահանջել և ստացել է համայնքներում դիզելային վառելիք ստացող շահառուների վերաբերյալ հաշվետվություններ, որոնք, ըստ իրավապահների եղել են կեղծ, որի արդյունքում դիզելային վառելիքն իրականում չի բաշխվել, իսկ սուբսիդավորման համար նախատեսված գումարներն էլ հափշտակվել են։
Հիշեցնենք, որ վառելիքի հետ կապված չարաշահումներ հայտնաբերվեցին նաեւ ճանապարհային ոստիկանությունում, որի արդյունքում ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը դատապարտվեց երկարատև ազատազրկման և առ այսօր պատիժ է կրում քրեակատարողական հիմնարկում։
Փաստինֆո
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով` ՀՀ ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 143 դեպք:
ՀՀ ոստիկանության «Թեժ գիծ» է ստացվել 5 ահազանգ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Թեժ գիծ»՝ 54 ահազանգ:
Նշված դեպքերից`
— ընտրակաշառք – 40,
— ոչ սահմանված կարգով քվեարկելը – 1,
— ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը – 16,
— ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը – 13,
— մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելը – 22,
— թեկնածուի վստահված անձի, դիտորդի, լրագրողների, կուսակցության լիազորված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը – 18,
— քվեարկության գաղտնիությունը խախտելը – 6
— այլ խախտումներ /ընտրացուցակի անճշտություն, վիճաբանություն ընտրատեղամասում, գողություն ընտրատեղամասից, ընտրատեղամասի մոտ կուտակումներ, ընտրողների փոխադրում և այլ խախտումներ/ — 27:
Ահազանգերը ստացվել են`
— ՀՅԴ – 11,
— «Բարև Երևան» դաշինք, «Ժառանգություն» – 12,
— «Հայ Ազգային Կոնգրես» – 6,
— «Օրինաց երկիր» – 1,
— «ԲՀԿ»- 2,
— Այլ աղբյուր /ԶԼՄ-ներ, ՀԿ-ներ և քաղաքացիներ/ — 111:
Ըստ տարածքների`
Կենտրոն – 5 դեպք,
Մալաթիա – 34 դեպք,
Արաբկիր – 28 դեպք,
Քանաքեռ – 18 դեպք,
Շենգավիթ – 16 դեպք,
Նոր Նորք — 9 դեպք,
Էրեբունի — 7 դեպք,
Մաշտոց — 26 դեպք:
Հիշյալ դեպքերի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը գտնվում է ընթացքի մեջ:
4 դեպքերով հարուցվել են քրեական գործեր` 2-ը ոստիկանության Մալաթիայի, 1-ական՝ ոստիկանության Շենգավիթի և Արաբկիրի քննչական բաժիններում` ՀՀ քրեական օրեսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով /կրկնակի քվեարկության փորձ/:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ թիվ 8/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։
Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013թ մայիսի 5-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Դավիթ Մկրտչյանը, Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով գնացել է թիվ 8/23 ընտրատեղամաս եւ միանգամից երեք քվեաթերթիկում թեկնածուի անվան դիմաց համապատասխան նշում կատարելով և քվեատուփը գցելու եղանակով, փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ, սակայն ընտրական հանձնաժողովի անդամ Քնարիկ Գևորգյանը, նկատելով դա, թույլ չի տվել Դ. Մկրտչյանին քվեարկել և վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի հասցրել:
Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն՝ պարզելու բոլոր, այդ թվում ընտրողի մոտ մի քանի քվեաթերթիկ հայտնվելու հանգամանքները։
Երևանի ավագանու ընտրություններում այսօր՝ մայիսի 5-ին տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ժամը 16։00 դրությամբ 38 դեպքերի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ 15։00-ից հետո ավելացել են հետևյալ նյութերը.
05.05.2013 թ., ժամը 13:30-ին ՀՅԴ «թեժ գծից» ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Մ. Ա.-ն և հայտնել, որ Շենգավիթի 11/28, 11/27 ընտրատեղամասերում մեծ խմբավորումներ են և 777 77 համարանիշի սև գույնի «Բրաբուս» մակնիշի մեքենայով գումարներ են բաժանում:
Նախապատրաստվում են նյութեր:
05.05.2013 թ., ժամը 14:00-ին ՀՅԴ
Թեժ գծից ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Ս. Պ.-ն և հայտնել, որ թիվ 169 դպրոցի 12/20 ընտրատեղամասում ՀՀԿ-ից գործող ավագանու անդամ Հայրոն մշտապես գտնվում է հանձնաժողովի անդամների տարածքում, որին մի քանի անգամ դուրս են հրավիրել, սակայն ապարդյուն:
Նախապատրաստվում են նյութեր:
05.05.2013թ., ժամը 14:20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Ա. Ս.-ն և հայտնել, որ թիվ 179 դպրոցում` 8/08 և 8/09 ընտրատեղամասերում վիճաբանություն է և ոստիկանները չեն կարողանում կարգավորել:
Նախապատրաստվում են նյութեր:
05.05.2013թ., ժամը 13:10-ին հետաքննիչը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը, ժամը 12:54-ին համացանցի «Henaran.am» կայքէջում տեղեկություն է զետեղվել, որ «Henaran.am»-ի խմբագրություն է ահազանգել Լ. Ա.-ն և հայտնել, որ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությանը պատկանող «Հունդայի»> 188 ԼՍ 01 պ/հ ա/մ-ից Արաբկիրում, մասնավորապես Հր.Քոչար փողոցի 18 շենքի բակում գումար է բաժանվում ԲՀԿ-ի համար:
Կատարվում է հետաքննություն:
05.05.2013 թ. Էրեբունու բաժնում ստացվել է բաժնի պետին հասցեագրված թիվ 9/05 ընտրատեղամասում ծառայություն իրականացնող Էրեբունու բաժնի տեսուչի զեկուցագիրն այն մասին, որ 05.05.2013թ., ժամը 10:00-ին թիվ 9/05 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը և ՀԱԿ ներկայացուցիչ Վարդգես Գասպարին մոտեցել են իրեն և հայտնել, որ նշված տեղամասի դիմաց նկատել են մի երիտասարդ տղայի, ով քաղաքացիներին գումար է բաժանել:
Վ. Գասպարին հաղորդում է տվել, որ նկատել է 25 տարեկան մի երիտասարդի, ով 2-3 կանանց գումարներ է բաժանել և ինքը կասկածում է, որ նա ընտրակաշառք է բաժանել:
Ընտրատեղամասից ոստ. Էրեբունու բաժին բերման է ենթարկվել Ա. Կ.-ն, ով իր բացատրությամբ հերքել է ընտրակաշառք տալու հանագամանքը:
Կատարվում է հետաքննություն:
05.05.2013թ., ժամը 13:40-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից ստացվել է համացանցի «Asekose.am» կայքէջում տեղադրված «Ծրարը թողել են, քվեաթերթիկը տարել» վերտառությամբ հոդվածն այն մասին, որ 05.05.2013թ., ժամը 10:15-ին Արաբկիրի վարչական շրջանի Ս.Զորյանի անվան թիվ 56 դպրոցում տեղակայված 5/27 տեղամասում հանձնաժողովի անդամներից մեկը հայտարարել է, որ քվեախցիկում դատարկ ծրար է եղել, որը քաղաքացիներից մեկը փոխանցել է հանձնաժողովի անդամներին:
Կատարվում է հետաքննություն:
05.05.2013թ. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունից գրություն է ստացվել «Iditord.am» էլեկտրոնային կայքէջում տեղադրված հոդվածի վերաբերյալ, որ թիվ 6/01 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամների միջև բախումներ են տեղի ունեցել:
Կատարվում է հետաքննություն:
Շենգավիթ վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ` թիվ 11/32 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։
Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013թ մայիսի 5-ին վարչական շրջանի բնակիչ Ղազար Մկրտչյանը, Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով գնացել է թիվ 11/32 ընտրատեղամաս, որտեղ փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ. նրա մոտ հայտնաբերվել է 2 ծրար, որոնցից յուրաքանչյուրի մեջ եղել է քվեարկված 1-ական քվեաթերթիկ։ Ընտրողը չի կարողացել քվեարկել իր կամքից անկախ պատճառներով, քանզի կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից։
Ինչպես տեղեկացնում են Գլխավոր Դատախազությունից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն: Ոստիկանությանը հանձնարարվել է պարզել դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում` թե ինչպես է ընտրողի մոտ հայտնվել երկու ծրար եւ երկու քվեաթերթիկ։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ապրիլի 25-ին որոշում էր կայացրել մայիսի 5-ը նշել որպես հարկադիր կատարողի օր:
Օրվա ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 1998թ. մայիսի 5-ին ընդունվել են դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությունը կարգավորող երկու հիմնական օրենքները՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին»:
Սկսած հիմնադրման պահից ծառայությունում ավանդաբար այդ օրը նշվում է որպես ծառայության ստեղծման օր։
05.05.2013 թ. Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 23 դեպք, որից 11-ը՝ ընտրակաշառքների, 6-ը՝ քարոզարշավը խոչընդոտելու, 2-ը ծեծի և վիճաբանության, 1-ը՝ լրագրողի գործունեությունը խոչընդոտելու, 1-ը՝ հավաքներ անցկացնելուն խոչընդոտելու, 1-ը՝ քվեարկության նախորդող օրը քարոզչություն կատարելու, 1-ը՝ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ:
Հիշյալ դեպքերից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 2 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 3 դեպքերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, 2 դեպքերով հարուցվել են քրեական գործեր, իսկ 16 նյութեր գտնվում են ընթացքի մեջ:
Ցանկն՝ այստեղ:
Մայիսի 2-ին, ժամը 21.40-ին, 1947 թ. ծնված Գեղանուշ Ս.-ն ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է տվել, որ 1993 թ. ծնված Գառնիկ Պ.-ն օրավարձով աշխատելով իրենց տանը՝ ապրիլի 15-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ննջասենյակի պահարանի զարդատուփից գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 1.000.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 22.00-ին, Գառնիկ Պ.-ն բերման է ենթարկել բաժին և խոստովանել կատարածը:
Կատարվում է նախաքննություն:
Անդրանիկ Միրզոյանի` աշխատանքից ազատումն իշխանական «Հրապարակի» աղբյուրները բացատրում են վերջինիս մոտեցումներով, Աղվան Հովսեփյանին խիստ ինտեգրված լինելու, սեփական խաղերին հետամուտ լինելու, երբեք որևէ «այլընտրանքային» որոշում չկայացնելու պատճառաբանությամբ: Վերջին շրջանում նրա պահվածքն ու գործունեությունն ընդհանրապես մեծ դժգոհություն էին առաջացրել իշխանական վերնախավի մոտ. «Իրավական դաշտը հավասարակշռելու, բալանսավորելու խնդիր էր առաջացել»: «Ո՞ւմ հետ բալանսավորելու» հարցը` ուղղված իշխանական թերթի աղբյուրին, մնացել է անպատասխան: Այնուհանդերձ, Ա. Միրզոյանի ազատումը ևս մեկ նրբություն ունի. այն ստուգողական «կրակոց» էր Աղվան Հովսեփյանի ուղղությամբ` վերջինիս զգուշացնելու, որ անփոխարինելի և հավերժ պաշտոնյաներ չկան, և երկրորդ պտույտի հնարավորությունն իր դեպքում «պատային» է: Թերթի հիշեցմամբ` աշնանը լրանում է Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը :
Հրապարակ
Հայաստանի Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանին հայտարարվել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով:
Դատական դեպարտամենտից հայտնում են, որ այսօր կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը և կայացվել այդ որոշումը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.