23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ։
ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ զինվորական դատախազությունը տեղեկացնում է, որ ըստ նախաքննության տվյալների՝ 15.05.2013թ՝ ժամը 15:30-ի սահմաններում թիվ N զորամասի 1-ին պահակախմբի մուտքի դիտորդ, նույն զորամասի ԿՍ-19 ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանը վիճաբանության մեջ է մտել պահակախմբում ընդգրկված ԿՍ-19 ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի հետ, որի ժամանակ շարքային Դ.Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է շարքային Լ.Ստեփանյանի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ նույն ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց:
Փաստի առթիվ 15.05.2013թ-ին ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում’ ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբի:
15.05.2013թ.-ին Դավիթ Խաչատրյանը ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել և որպես կասկածյալ հարցաքննվել է:
Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում և այլ անհետաձգելի քննչական ու դատավարական գործողություններ, հետազոտման համար վերցվել են նմուշներ, նշանակվել է դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ, ինչպես նաև հարցաքննվել են պահակախմբի՝ դեպքի պահին պահակակետում գտնված բոլոր զինծառայողներրը:
Այսօր՝ 18.05.2013թ որոշում է կայացվել Դավիթ Խաչատրյանին ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով և ՀՀ քր. օր-ի 112 հոդ-ի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ինչպես նաև որոշում է կայացվել Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն դատարան ներկայացնելու մասին:
Դավիթ Խաչատրյանը պահվում է ՀՀ ՊՆ Վանաձորի ՌՈ բաժնի մեկուսարանում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ներքաղաքական կյանքում մեծ աղմուկ հանած քրեական գործով անցնող մեղադրյալի վերաբերյալ վերջերս դատարանը կայացրել է սենսացիոն որոշում. փոխվել է մեղադրյալի խափանման միջոցը և կալանավորվածն ազատ է արձակվել: Չկարծեք սակայն, թե խոսքը ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանի մասին է: Քավ լիցի: Խոսքը պետությանը 200 հազար դոլարի վնաս, հասցնելու քրեական գործով անցնող կալանավորվածների մասին է: Իսկ դուք ասում եք, ՀՀ դատարանները խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժում են:
Հայկական ժամանակ
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2013թ. մայիսի 5-ին` Երևանի ավագանու ընտրությունների օրը, Ոսկեվազ գյուղում հաշվառված Ս.Սերոբյանի կողմից թիվ 07/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է նույն ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու ևս մեկ դեպք:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Մալաթիայի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Ս.Սերոբյանը, ընդգրկված չլինելով թիվ 07/18 ընտրատեղամասի ընտրացուցակներում, փորձել է մասնակցել Երևան քաղաքի ավագանու ընտրություններին եւ քվեարկել այլ անձի փոխարեն, ինչը կանխվել է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից։
Նախաքննության տվյալներով` Ոսկեվազի բնակիչ Ս.Սերոբյանին քվեաթերթիկ և ծրար է տվել հիշյալ ընտրատեղամասի հանձնաժողովի մեկ այլ անդամ` Լ.Դավթյանը` ընտրողների ցուցակում ընդգրկված այլ անձի անվան դիմաց լրացնելով Ս.Սերոբյանի անձնագրի տվյալները:
Ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ Լ.Դավթյանն օժանդակել է նշված ընտրատեղամասում Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում հաշվառված մեկ այլ բնակչի քվեարկությանը ևս:
Այսպես` Լ.Դավթյանը ընտրատեղամասի մատյանում տվյալ ընտրատեղամասի ընտրողներից մեկի անվան դիմաց լրացրել է Ոսկեվազում հաշվառված Վ.Թորոսյանի անձնագրի տվյալները և վերջինիս տվել քվեաթերթիկ ու ծրար: Վ.Թորոսյանը, քվեաթերթիկ և ծրար ստանալով, քվեարկել է այլ անձի փոխարեն: Ի դեպ, Լ.Դավթյանը ևս Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Լ.Դավթյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-153-րդ և 38-34-153-րդ հոդվածներով, իսկ Վ.Թորոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:
Հիշեցնենք, որ Ս.Սերոբյանին մեղադրանք էր առաջադրվել 2013թ. մայիսի 13-ին ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկացանք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարույթն ավարտված է:
Վարույթի ավարտին հանձնաժողովը պետք է բացահայտեր կա՞ արդյոք շահերի բախում Խաչատրյանի անվան հետ կապվող բիզնեսների և նրա զբաղեցրած պաշտոնեական դիրքի միջև:
Հարցին, թե ինչ որոշում է կայացվել, և հայտնաբերվել են արդյո՞ք խախտումներ, հանձնաժողովից պատասխանեցին, թե բանավոր տեղեկատվություն չեն տրամադրում, փոխարենը հավելեցին, որ կայացված որոշման մասին կողմերը ծանուցվել են:
Հիշեցնենք. Էթիկայի հանձնաժողովը ՊԵԿ-ի նախագահի նկատմամբ վարույթ էր հարուցել «Թրանսփարենսի Ինթերնեշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումի հիման վրա, որում, վկայակոչելով մամուլի հրապարակումները, «Թրանսփարենսի Ինթերնեշնըլ»-ը հայտնում էր, որ Գագիկ Խաչատրյանին են պատկանում հաշվիչ դրամարկղային կտրոնների թուղթ մատակարարող «Ալեքսերվ» ընկերությունը, նրա անվան հետ են կապվում նաև սննդամթերքի ներկրմամբ զբաղվող «Ապեյրոն», «Մեգաֆուդ» ընկերությունները, «Գալաքսի» սուպերմարկետը և նույն անունով հացի գործարանը, «Մեգամոթորս» ընկերությունը, «Մեգա սպորտ» խանութների ցանցը, «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութ սրահը, ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ, արբանյակային հեռարձակում ապահովող «Յուքոմ» ընկերությունը, Ամասիայի կաթի գործարանը, «Ալյանս» մաքսային տերմինալը:
Փաստորեն, կողմերը տվյալ պարագայում «Թրանսփարենսի Ինթերնեշնըլ»-ն ու ՊԵԿ-ն են: «Թրանսփարենսի Ինթերնեշնըլ»-ում մեզանից տեղեկացան, որ իրենց դիմումի հիման վրա հարուցված վարույթն ավարտվել է և նշեցին, որ որևէ ծանուցում չեն ստացել: Ստացել են արդյո՞ք, ՊԵԿ-ում, մեր հարցմանն այս պետական կառույցից դեռ չեն պատասխանել:
Նշենք, որ էթիկայի հանձնաժողովը ՊԵԿ-ի նախագահի նկատմամբ վարույթ հարուցելու մասին որոշում էր կայացրել ապրիլի 13-ին, և քանի որ օրենքը մեկամսյա ժամկետ է սահմանում այն ավարտելու համար, ապա առավելագույնը մայիսի 13-ին Հանձնաժողովը պետք է կայացներ որոշումը: Որոշման կայացման ամսաթիվը ևս հանձնաժողովից չհստակեցրին, հավելելով, որ որոշումը կայացվել է մայիս ամսին:
Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքի 44 հոդվածի 4-րդ կետի համաձայն, «Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ եզրակացությունը և դրա հիման վրա համապատասխան պետական մարմնի լիազոր անձի որոշումը, եթե այդպիսին առկա է, տվյալ որոշումը կայացնելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է տվյալ պետական մարմնի կայքէջում»:
Ստացվում է, որ վարույթի ավարտին կայացված որոշումն արդեն իսկ պետք է տեղադրված լիներ Հանձնաժողովի կայքում, բայց չկա: Այդ պետական կառույցից պարզաբանեցին, որ խնդիրը տեխնիկական է: «Տեխնիկական պատճառով, չենք կարողանում տեղադրել»,- ասացին:
Ի դեպ, ՊԵԿ-ի նախագահի նկատմամբ հարուցված վարույթը պարզվում է կիակը չէ: Ինչպես մեզ ասացին Հանձնաժողովից, դրան զուգահեռ վարույթ է հարուցվել նաև Վանաձորի քաղաքապետի Սամվել Դարբինյանի նկատմամբ: Այս վարույթի որոշումը նույնպես արդեն կա, բայց կայքում չի տեղադրվել դարձյալ նույն պատճառաբանությամբ:
Նշենք, որ անկախ պատճառաբանության հիմնավոր լինելու հանգամանքից, սա դիտվում է իբրև Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքի խախտում, քանի որ այլ բան օրենքը չի նախատեսում:
2012 թվականի հունվարի 9-ին ստեղծված Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ավելի քան մեկամյա աշխատանքում ՊԵԿ-ի Գագիկ Խաչատրյանի և Վանաձորի քաղաքապետ Սավել Դարբինյանի նկատմամբ կատարված վարույթներն առայժմ միակն են:
Փաստինֆո
Օմբուդսմենը ստացել է ահազանգեր, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հաճախակի այցելում են տնտեսվարող սուբյեկտներին և հաստատված պլանից դուրս ստուգումներ իրականացնում հարկային պարտականությունների պատշաճ կատարման վերաբերյալ: Որպես այդպիսի ստուգումների անցկացման հիմք հարկային ծառայության աշխատակիցների կողմից նշվում է մասնագիտական ստուգում նշանակելու մասին քննիչի որոշումը, որը, սակայն, չի տրամադրվում շահագրգիռ անձանց՝ զրկելով նրանց որոշմանը ծանոթանալու, դրա հիմնավոր լինելու մեջ հավաստիանալու և այն բողոքարկելու հնարավորությունից:
Այս կապակցությամբ Պաշտպան Կարեն Անդրեասյանը գրավոր պարզաբանումներ է ստացել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից և ՀՀ գլխավոր դատախազությունից:
ՀՀ գլխավոր դատախազությունն իր համաձայնությունն է հայտնել ձևավորված պրակտիկայի հակաիրավական լինելու հարցում՝ նշելով, որ «ստուգում նշանակելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումը շահագրգիռ անձանց չտրամադրելու ձևավորված պրակտիկան չի բխում ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով և ՀՀ քր. դատ. օր. 103 և 290 հոդվածներով նախատեսված իրավակարգավորումներից»: Մինչդեռ ՊԵԿ-ը չի ընդունում ձևավորված պրակտիկայի հակաիրավականությունը և շարունակում է պնդել իր աշխատակիցների գործողությունների իրավաչափության մասին:
Նկատի ունենալով խնդրի համակարգային բնույթը և ՊԵԿ-ի գործողությունների և դիրքորոշման ոչ իրավաչափությունը՝ պահանջում ենք հետաքննություն և նախաքննություն իրականացնող իրավասու մարմիններին դադարեցնել հետաքննիչի կամ քննիչի որոշումը շահագրգիռ անձանց չտրամադրելու ոչ իրավաչափ գործելաոճը: Բացի այդ, տնտեսվարող սուբյեկտներին և այլ շահագրգիռ անձանց առաջարկում ենք ստուգում նշանակելու մասին հետաքննիչի կամ քննիչի որոշումը պահանջել որոշումը կայացրած պաշտոնատար անձից, իսկ մերժում ստանալու դեպքում’ բողոքարկել հետաքննիչի կամ քննիչի անգործությունը դատախազին:
Մարդու իրավունքների պաշտպանը լիահույս է, որ խնդրի արագ կարգավորումը կնպաստի երկրում ձեռնարկատիրական գործունեության մթնոլորտի բարելավմանը, տնտեսվարող սուբյեկտների իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը:
Պաշտպանի աշխատակազմ
Երևան քաղաքի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 08/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել նաև նշված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 08/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Է.Մանուկյանը, վիճակահանությամբ հանդիսանալով այդ ընտրատեղամասում ընտրողներին քվեաթերթիկ և ծրար տրամադրող անձ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Դ.Մխիթարյանին Երևանի ավագանու ընտրությունների օրը`2013թ. մայիսի 5-ին` ժամը 13:00-ի սահմաններում, տրամադրել է միանգամից երեք ծրար և երեք քվեաթերթիկ` մեկից ավելի անգամ քվեարկություն կատարելու նպատակով:
Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ձեռք բերված ապացույցների հիման վրա Է.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-153-րդ հոդվածով:
Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 5-ին հարուցված քրեական գործի շրջանակներում մայիսի 13-ին որպես մեղադրյալ է ներգրավվել նաև նշված ընտրատեղամասի ընտրող Դ.Մխիթարյանը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:
Նախաքննությունը շարունակվում է:
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում վկա Շուշանիկ Համբարձումովան հայտնեց, որ 6 տարվա բացակայությունից հետո Հայաստանում պարզել է, որ «ստացել է» իր կենսաթոշակը: Համապատասխան պետական մարմիններում իրեն հրաժարվել են հայտնել, թե որքան գումար է ինչ-որ մեկն իր անունից ստացել, հրաժարվել են տրամադրել նաև ստանալիք ու ստացած գումարի քաղվածքը: Ինչպես քաղվածքն, այնպես, թոշակի գումարը ստացել է մեծ ջանքերի արդյունքում: Քննիչի մոտ հարցաքննվելով որպես վկա պարզել է, որ «իր» ստորագրությունն ընդհանրապես նման չէ իր ստորագրությանը: Վկան ամբաստանյալներից ճանաչեց միայն Արթուր Սուքիասյանին (նա պաշտոնավարել է որպես «Ավան և Նոր Նորք» տարածքային բաժնի պետի տեղակալ), ով նրա վրա «հաճելի տպավորություն է թողել»:
Թոշակառու Բելլա Ավետիսովայի ցուցմունքն ավելի հակասական էր, նա չէր հիշում, երբ է իր եղբայր Ռուբեն Դադայանցը մահացել, «չէր մտաբերում» անգամ, որ քննիչն իրեն հարցաքննել էր: Վկան հիշեց այդ մասին միայն գործով նախագահող, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի հարցերից հետո:
2012թ. ընթացքում ձեռք բերված տվյալների շուրջ «211»-ով թվագրված ցուցմունքն, ըստ վկայի, ինքը ստորագրել է առանց կարդալու, ոչնչից տեղյակ չէ:
Մի շարք վկաներ հաստատեցին, որ իրենց հարազատները չէին կարող ստանալ կենսաթոշակի գումարները, քանի որ չեն գտնվել Հայաստանում և որևէ մեկին էլ չեն լիազորել ստանալ գումարները իրենց փոխարեն:
Այսօրվա նիստին ներկայացել են ընդհանուր առմամբ 14 վկաներ, նրանց հարցաքննությունը շարունակվում է:
Փաստինֆո
Թեև ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանն արդեն մի քանի անգամ աշխատանքից ազատման դիմում է գրել, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը դեռ չի շտապում նրան փոխարինող նշանակել` Հակոբյանին անվերջ հորդորելով մի քիչ էլ սպասել: Բայց այս ժամանակը փորձում է իր օգտին աշխատեցնել ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն` Մ. Պողոսյանի մորեղբայրը` ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանը, իր բոլոր կապերն օգտագործում է, որպեսզի քրոջ որդուն նշանակել տա ԱԱԾ տնօրեն: Այդ գործին է խառնվել նաև Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը` ի դեմս քավոր Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշ Բարսեղ): Ու եթե նրանք կարողանան Սերժ Սարգսյանին համոզել, ապա Միհրան Պողոսյանին ԱԱԾ պետ նշանակելու համար պետք է խախտվի «ԱԱԾ մասին» օրենքը, համաձայն որի`ԱԱԾ տնօրեն կարող է դառնալ այն մարդը, որն առնվազն 10 տարի աշխատում է համակարգում: Իսկ Մ. Պողոսյանը ԱԱԾ-ում աշխատել է 2000-2007թթ.:
Ժողովուրդ
Մայիսի 15-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի (Նոյեմբերյան) պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Դ.Խաչատրյանը ձերբակալվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ապրիլի 14-ին, ժամը 17.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Կոմիտասի պողոտայի թիվ 52 հասցեում գտնվող սուպերմարկետի մոտից, «գլխի սալջարդ վերք» ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել անհայտ տղամարդու:
Ըստ բժշկի տեղեկանքի` նշված անձն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ապրիլի 16-ին տուժողը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել էր:
Ապրիլի 23-ին ոստիկանություն էր ներկայացել մի կին և հայտնել, որ նույն օրը դիահերձարան է գնացել և պարզել, որ նշված տղամարդն իր նախկին ամուսինն է` 1973 թ. ծնված Աշոտ Թորոսյանը:
Փաստի առթիվ ապրիլի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Աշոտ Թորոսյանը մահացել է Կոմիտասի շուկայի հարակից տարածքում ավազակային հարձակում կատարելու համար ձերբակալված, 1985 թ. ծնված Արամ Մ.-ի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով ստացած վնասվածքներից:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, ոչ Արամ Մ.-ն կալանավորված է:
Նախաքննությունը շարունակվում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.