23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է Գյումրու տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների դրվագով նախաքննությունը:
Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, մինչ դատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Գյումրու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից 2008-2010թթ. ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի, թաղման նպաստների և ժառանգվող գումարների հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 5 անձանց:
Այսպես.
Էդուարդ Վարժապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով` Արթուր Աբրահամյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 4.337.835 ՀՀ դրամ կենսաթոշակի դեպոնենտ գումարները հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
Արթուր Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-314-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 1-ին մասով` Էդուարդ Վարժապետյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 4.337.835 ՀՀ դրամ կենսաթոշակի դեպոնենտ գումարները հափշտակելու, վերջինիս` պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու, փաստաթաղթեր կեղծելու, Կիմա Փիլոյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 71.932.125 ՀՀ դրամ թաղման նպաստ և ժառանգվող գումարները, ինչպես նաև Կիմա Փիլոյանի և Ա.Խաչատրյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 13.990.929 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները հափշտակելու համար:
Կիմա Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով` Արթուր Աբրահամյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 71.932.125 ՀՀ դրամ թաղման նպաստ և ժառանգվող գումարները, ինչպես նաև Արթուր Աբրահամյանի և Անյա Խաչատրյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 13.990.929 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու համար:
Ռուբեն Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում պետությանը 85.923.054 դրամի գույքային վնաս պատճառելու համար:
Անյա Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով` Արութր Աբրահամյանի և Կիմա Փիլոյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 5.884.397 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու համար: Անյա Խաչատրյանի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ և կասեցվել: Միջոցներ են ձեռնարկվում` նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Է.Վարժապետյանի, Ա.Աբրահամյանի, Կ.Փիլոյանի և Ռ.Մնացականյանի մասով հայտարարվել է նախաքննության ավարտ, և նյութերը տրամադրվել են կողմերին` ծանոթանալու համար:
Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. մայիսին հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությանը:
Ընդհանուր առմամբ` քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 60 անձ, որոնցից 13-ի վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 10 քրեական գործ` 41 անձանց վերաբերյալ:
Ընդհանուր առմամբ հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը կազմում է 965 039 611 ՀՀ դրամ, որից 602 474 171 դրամը` նախաքննության ընթացքում գտնվող դրվագներով:
Չարաշահումներ են հայտնաբերվել նաև Արմավիրի ՍԱՊԾ տարածքային բաժնում, որի ուղղությամբ կատարվում է նախաքննություն: Մասիսի և Կոտայքի տարածքային բաժիններում, փոստային մասնաճյուղերում նշանակված մասնագիտական ստուգումներն ավարտական փուլում են:
Մայիսի 24-ին հանրապետության դպրոցներում կհնչի «Վերջին զանգը»: Այս ավանդական, բայց և ամեն անգամ նոր ու անկրկնելի տոնը միայն դպրոցականներինը չէ, բոլորինս է, ուրեմն և բոլորով պետք է անենք առավելագույնը, որպեսզի որևէ դիպված չմթագնի օրվա տոնականությունը:
Այս օրերին ոսոտիկանության ստորաբաժանումների անչափահասների գործերով տեսուչներն այցելում են դպրոցներ, զրուցում տնօրենների, մանկավարժների, նաև ծնողների հետ: Նպատակը մեկն է` համատեղ, համակարգված, միահամուռ ապահովել «Վերջին զանգի» հանդիսությունների անխափան ընթացքը, մասնակիցների անվտանգությունը, պատշաճ կարգուկանոնը դպրոցներում ու դպրոցամերձ տարածքներում, փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում, ամենուր, որտեղ իրենց տոնը նշելու են երեխաները:
Դա բոլորիս ցանկությունն է, և համոզված ենք, որ այդ նպատակին ուղղված աշխատանքներն արդյունավետ կլինեն:
Ոստիկանությունը մայիսի 24-ին ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթներն ու շատ խիստ է լինելու համակեցության կանոնների և օրինականության խախտման ցանկացած դրսևորման հանդեպ: Այդ խստությունը ոմանց կարող է նույնիսկ անհարկի թվալ, բայց մենք այլ կարծիքի ենք. ավելի լավ է մեզ քննադատեն խստության համար, քան սթափվենք, երբ դժբախտությունն արդեն պատահած կլինի…
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է հանրապետության տարածքում կազմակերպվելիք հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջև:
Մեր երեխաներն առաջին քայլն են անում ինքնուրույն կյանքի ճանապարհին. անե՛նք ամեն ինչ, որ այդ քայլը միշտ պայծառ հիշվի:
Տարիներ առաջ, երբ տրամվայները դեռ գործում էին, մի գյուղացի երիտասարդ ընկերներից հետաքրքրվում էր` «ապե, տենաս տրամվայներն էլ ե՞ն պերեբո քցում»: Տրամվայները` չգիտեմ, բայց քաղաքական դաշտն ու իրավապահ, դատական համակարգերը` «պերեբո քցում են»:
Հենց բարձրագույն քաղաքական դեմքը` երկրի նախագահը փոխվում է, նրա հետաքրքրության շրջանակում էլ սկսում են աշխատել նշյալ պետական համակարգերը. ջրի երես են հանում տարիներ շարունակ խնամքով թաքցրած պետական այս կամ այն ոլորտի չարաշահումների դեպքերը, քրեական գործեր հարուցում քաղաքական այս կամ այն ուժի ներկայացուցչի դեմ…ու սպասում. Հետո քաղաքական իրավիճակից ելնելով՝ որոշում են, թե ինչ անել այդ քրեական գործի հետ` «խալաստոյ քցել», քրգործը հասցնել մինչև վերջ և դատե՞լ , մի քիչ թողնել «պերեբոյի» ռեժիմի մեջ, թե՞ «ռուչնոյը քաշել» ու ազատություն տալ չարաշահման մեղավորներ-հովանավորյալներին` որպես տվյալ քաղաքական ուժի նկատմամբ բարի կամքի դրսևորում:
Օրինակները շատ են` ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի գործը «խալաստոյի տակ է», ԲՀԿ-ական նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գործը` «պերեբոյի», դաշնակցական նախկին նախարար Աղվան Վարդանյանի ղեկավարած կառույցի գործով էլ «ռուչնոյը» քաշեցին, «Սոկոլ գրուպի» Լյովը թռավ, իսկ Աղվան Վարդանյանը «հետադարձ տոմսով» իջավ ասպարեզ, նույնիսկ մասնակցեց Երևանի քաղաքապետի (Երևանի ավագանու անդամների) ընտրություններին:
Ի միջի այլոց, խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ հայտարարվում էր ՀՅԴ-ականների անունները, նրանց ընդունում էին բուռն ծափերով, բայց Աղվան Վարդանյանի անունը լսելիս հանրությունը մի պահ լռում էր, հետո քմծիծաղի ձայն էր լսվում. հավանաբար նույնիսկ ՀՅԴ-ի համակիրները չէին մոռացել Աղվան Վարդանյանի պաշտոնավարման ժամանակ մեկը մեկի հետևից տեղի ունեցած խայտառակ պատմությունները, մասնավորապես կապված մանկատան որբերի հաշվին` միլիոններ «ջրելու» դեպքի հետ:
Հիշեցնենք, որ այս պատմության հիմքը դրվել էր 2003-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը սկսում էր իր պաշտոնավարման երկրորդ ժամկետը: Հայրենի կառավարությունը մի հուշագիր էր ստորագրել Եվրահանձնաժողովի հետ, որի համաձայն այդ կառույցը 10 միլիոն եվրո էր հատկացրել Հայաստանին` գյուղատնտեսական և սոցիալական ծրագրեր իրականացնելու նպատակով: Եվ թվում էր, թե Հայաստանի անկախացումից հետո (1991թ.) մանկատներում մեծացած երեխաների համար մի լույս պետք է բացվի, քանի որ սոցիալական ծրագրերից մեկով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետք է առողջապահական օգնություն, բնակարան և գույք տրամադրեր մանկատների 227 շրջանավարտներին, սակայն 6 տարվա ընթացքում ձեռք էին բերվել նախատեսված բնակարանների միայն կեսը: Դա արվել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Պետական գույքի կառավարման վարչության և երկու մասնավոր ընկերությունների միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա: Ըստ այդմ`35 բնակարան գնել էր «Կարեն Z» ՍՊԸ-ն, 63 բնակարան` «Սոկոլ գրուպ» ՍՊԸ-ն:
Հետագայում իրավապահները բացահայտել էին այդ մութ գործարքների հակաօրինական կողմերը, իսկ լրագրողական ուսումնասիրություններից էլ պարզ էր դարձել, որ այդ ծրագրով բացի ուղղակի յուրացված գումարներից, ձեռք բերված շատ բնակարաններ ուղղակի նախկին աղբանոցներ կամ տանիքային հատվածներ են, որոնք ձեռք բերելուց հետո պետությունը չէր ապահովել բնակության համար պիտանի պայմաններ: Մանկատան երեխաներից շատերն ուղղակի չէին դիմացել ձմռան ցրտին, կոյուղաջրերի շարունակվող հոսքերին, այդ պայմաններում զարգացող հիվանդություններին և ժամանակավորապես կողպելով այդ տարածքները` հնարավորության դեպքում դուրս էին եկել որևէ տեղ պատսպարվելու:
Եվ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ավարտից հետո, ՀՀ գլխավոր դատախազությունը բացահայտել էր այդ ամենը և հաղորդագրություն տարածել, ըստ որի` 2004, 2005, 2006 թթ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Սոկոլ գրուպ» ՍՊԸ-ի և ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության միջև ստորագրվել են գործակալության եռակողմ պայմանագրեր, որոնցով «Սոկոլ գրուպը» պարտավորվել է պայմանագրերով նախատեսված ընդհանուր առմամբ 746.230.000 դրամ գումարով ձեռք բերել և նախարարությանն ու վարչությանը հանձնել 132 բնակարան, որոնցից գնվել է միայն 63-ը։ Դատախազությունը, ուսումնասիրելով 12 բնակարանների գները, պարզել էր, որ դրանք ձեռք են բերվել շուկայականից 53 միլիոն դրամ ավելի գնով։
Նշված պայմանագրերը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունից կնքել էր նախարարության աշխատակազմի ղեկավար Ձոնիկ Մարգարյանը, որը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել էր հակառակ ծառայության շահերին: Այսինքն՝ խախտելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները, անշարժ գույքի ձեռք բերման միջնորդական գործունեության լիցենզիա չունեցող «Սոկոլ Գրուպ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրերում չէր սահմանել գնումների գործընթացի նկատմամբ հսկողության և գների ճշտման մեխանիզմներ, ձեռք բերվող բնակարանների գտնվելու կոնկրետ տարածքներ, ինչի հետևանքով «Սոկոլ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Լյովա Աղաբաբյանը, առանց հատուկ թույլտվության, զբաղվել էր ձեռնարկատիրական գործունեությամբ: Հետևանքը եղել էր պետությանը պատճառված ծանր հետևանքներ առաջացնող էական վնասը: Եվ ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել էր քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 188-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանշներով՝ ծնողազուրկ երեխաներին տրամադրելու համար շուկայական գներից բարձր գներով բնակարան գնելու դեպքի առթիվ:
Ի դեպ, 308-ի 2-րդ մասը (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսում է պատիժ` ազատազրկում` 2-6 տարի ժամանակով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով: Իսկ 188-ի 3-րդ մասը վերաբերում է հենց Լևոն Աղաբաբյանին` ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելուն, որը ևս պատժվում է 2-6 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով 1-3 տարի ժամկետով:
Այստեղ հարց է ծագում՝ արդյո՞ք պետությանն անզգուշությամբ էր ծանր հետևանքներ պատճառվել, և արդյո՞ք Աղվան Վարդանյանն անզգուշությամբ էր դուրս մնացել պատասխանատվության ենթակա անձանց շրջանակից, թեև նա պարտավոր էր հսկել ահդ ամբողջ գործընթացը՝ չթողնելով պատախանատվությունն ընդամենը իր հրամանները կնքով Ձոնիկ Մարգարյանի վևա: Իհարկե, վերջինս էլ, կարծես թե, չէր ենթարկվել պատասխանատվության:
Իսկ «Սոկոլ գրուպի» Լյովը, ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, մի չնչին գումար էր վերադարձրել պետբյուջե և անհետացել: Ինչ վերաբերում է «Կարեն Z»-ին, նրան ընդհանրապես մոռացան. այդպես էլ քննությունից պարզ չդարձավ, թե ով էր խորհրդավոր այդ ընկերության գործարքներ կատարած տնօրենը, որի ինքնությունն այդպես գաղտնի պահվեց:
Ստացվում է, որ ՀՀԿ-ական նախագահ Սերժ Սարգսյանն այդպես էլ համարձակություն չունեցավ մինչև վերջ պատժել դաշնակցական նախարարին ու նրա հովանավորյալներին:
Եվ հիմա ԱԺ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն՝ իջնելով ասպարեզ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ասում էր. «Մեզ համար այս ընտրությունները իսկապես հնարավորություն են ապացուցելու, որ ՀՅԴ-ի կշիռը այն չէ, ինչ դրվել էր մեր առաջ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Մենք գնում ենք թիմով, գնում ենք` փորձելով հասարակությանը, երևանցիներին ցույց տալու համար, որ մենք ունակ ենք լուծելու շատ խնդիրներ»:
Էլմիրա Մարտիրոսյան
Զինծառայողների հարցերով փորձագետ, մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը ուրբաթ օրը այցելել է Նոյեմբերյանի զորամասում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Դավիթ Խաչատրյանին:
«Նրա հետ զրուցեցինք, հավաստեց, որ իր նկատմամբ նախաքննական մարմնի կողմից խոշտանգում չի իրականացվել: Ստուգեցինք փաստաթղթերը, թե ինչպես է ձերբակալվել, ինչ որոշման հիման վրա: Այդ ամենը համապատասխանում էր ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջներին: Միաժամանակ հասարակական կազմակերպությունների միջոցով ձեռք բերեցինք պայմանավորվածություն, որ Դավիթին կտրամադրվի մեկ այլ փաստաբան, ոչ հանրային փաստաբանը, որ քննչական գործողություններին ներկա էր: Դավիթը հուզված էր, կաշկանդված, չէր հիշում ինչպես է եղել, որ կրակել է: Միաժամանակ ընդունում էր, որ չի հասկացել`ինչպես է կրակել, որ սպանվածն ու վիրավորը իր մոտ ընկերներ էին, որոնց հետ զորակոչվել են: Անգամ հուզվեց, լացեց. ծանր հոգեվիճակում էր»,- Aravot.am-ին պատմել է Երանուհի Թումանյանցը:
Նրա խոսքերով, Դավիթը հավաստել է, որ դեպքից առաջ վիճաբանություն է եղել. «Այնպես հուզված վիճակում էր, որ ամեն անգամ, երբ դա հիշում էր, հուզվում էր, լաց էր լինում: Դրա համար մենք այդքան չկոնկրետացանք դրա վրա, բայց նա նույնպես հաստատել է, որ վիճաբանության արդյունքում է եղել կրակոցը»:
«Թրանսփարենսի ինթերնեշընլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը «Վարկած» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ձեռնարկատիրական ապօրինի գործողությունների իրականացման հիմքով Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հարցով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից ստացած պատասխանն իրենց համար սպասելի էր, իրենք ավելին չէին էլ ակնկալում: Միևնույն ժամանակ Հ. Տիգրանյանի դիտարկմամբ՝ հանձնաժողովը որոշակի գործողություններ, այնուամենայնիվ, կատարել է:
«Գոհացնում է այն, որ երևում է` Էթիկայի հանձնաժողովը կատարել է որոշակի աշխատանք` հարցումներ, որոշակի հետաքննական աշատանքներ, սակայն այդ աշխատանքները հեռու են կատարյալ լինելուց»,- ասաց Տիգրանյանը` նշելով, որ հանձնաժողովն այդ ընթացքում գործել է օրենսդրական լիազորությունների` իրեն տրված հնարավորությունների շրջանակում:
Ներկայացնելով եզրակացությունը` «Թրանսփարենսի ինթերնեշնլի» ներկայացուցիչն ասաց, որ իրենք նշել էին մոտ տասը ընկերություններ, որոնք կապվում են Գագիկ Խաչատրյանի կամ նրան կապակցված անձանց հետ, սակայն Էթիկայի հանձնաժողովի տված պարզաբանումների մեջ հիշատակված է ընդամենը վեց ընկերություն, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Խաչատրյանի ազգականներին կամ մերձավոր հարազատներին:
Տիգրանյանը նշեց, որ համաձայն եզրակացության` «Ապերոն» և «Մեգամոթորս» ընկերությունների անմիջական մասնակիցները Գագիկ Խաչատրյանի զավակներն են, իսկ «Մեգաֆուդ», «Մեգասպորտ», «Խրոնոգրաֆ», Ucom ընկերությունների բաժնետերեր կամ սեփականատեր համարվում են ՊԵԿ նախագահի հորաքրոջ կամ հորեղբոոր զավակները:
«Մեր օրենսդրության համաձայն` հորաքրոջ կամ հորեղբոր զավակները չեն համարվում փոխկապակցված անձիք, սա նաև գուցե մեր օրենքի բացն է»,- ասաց հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչը` նշելով, թե այս պատճառով է, որ հանձնաժողովը եզրակացրել է, որ ՊԵԿ նախագահն այդ ընկերությունների հետ չի գտնվել շահերի բախման իրավիճակում:
Սակայն Տիգրանյանը նշեց, որ Էթիկայի հանձնաժողովը եզրակացության երկրորդ կետում նշել է, թե մնացած այն դեպքերում, երբ ՊԵԿ նախագահն իր լիազորությունների շրջանակում կկատարի որևէ գործողություն կամ կընդունի որևէ որոշում, որը կանդրադառնա «Ապերոն» կամ «Մեգամոթորս» ընկերությունների իրավական ռեժիմի վրա, ապա հանձնաժողովը պետք է ներկայացնի հնարավոր շահերի բախման վերաբերյալ տեղեկություն, որպեսզի մարմինը տա իր համապատասխան գնահատականը:
Արզումանյան փողոցում վարձակալված բնակարանում մատուցողուհու՝ Մարիամ Հունանյանի, դաժան սպանության գործով ոստիկանության բաժին է բերման ենթարկվել նաեւ սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալված Դավիթ Թամրազյանի ընկերուհին՝ 22-ամյա Միլենան։
Սպանության պատճառը եղել է Դավիթի եւ Մարիամի միջանձնային հարաբերությունները, ինտիմ կապը, որոնք Մարիամը չի ցանկացել դադարեցնել։ Համենայն դեպս, «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով, այսպես է փորձել կատարվածը պատճառաբանել Դավիթը։
Դավիթի եւ Մարիամի հարաբերություններն ունեցել են մի քանի ամսվա պատմություն։ Նրանք ծանոթացել են 2012 թվականի աշնանը եւ անցած ամիսների ընթացքում գտնվել են ինտիմ կապի մեջ։ Կասկածյալի մատուցմամբ, չցանկանալով շարունակել հարաբերությունները, դրանք դադարեցնելու իր մտադրության մասին հայտնել է Մարիամին, ով դեմ է եղել եւ զանգերի միջոցով պահանջել նոր հանդիպումներ։ Հերթական հանդիպման ժամանակ էլ լսել է, թե ինչպես է Մարիամն իրենց ընդհանուր ծանոթուհուն ասել, թե իբր Դավիթի մայրն անբարոյական է եւ մարմնավաճառությամբ է երեխաներին պահել մեծացրել։ Հենց այս խոսքերն էլ շատ խորն են «խոցել» Դավիթին, ով որոշել է վրեժխնդիր լինել։ Դավիթը խոստովանել է, որ սպանելու դիտավորությամբ վերցրել է խոհանոցային դանակ եւ գնացել Մ.Հունանյանի տուն։ Ի դեպ, նշենք, որ Դ.Թամրազյանը մասնագիտությամբ խոհարար է եւ աշխատել է տարբեր ռեստորանահյուրանոցային համալիրներում։ Դեպքի օրը Դավիթը զանգել է ոչ միայն Մարիամին՝ նրան հանդիպելու համար, այլ նաեւ իր ընկերուհուն՝ Միլենային եւ ասել, որ տաքսի ավտոմեքենայով գա Արզումանյան փողոցում գտնվող դպրոցի մոտ՝ առանց բուն պատճառը նշելու։
Մեր ունեցած տեղեկություններով, Դավիթը մանրամասն նկարագրել է կատարված սպանությունը, այդ թվում նշելով, որ շենքի մոտ սպասել է մինչեւ Մարիամի վերադառնալը, ապա միասին տուն են բարձրացել, իսկ զգոնությունը թուլացնելու համար սիրաշահել է, համբուրել։ Բուն սպանությունը կատարել է անակնկալ նվեր մատուցելու պատճառաբանությամբ։ Ասել է, թե անակնկալ նվեր ունի՝ խնդրելով փակել աչքերը, իսկ երբ խնդրանքն արդեն կատարված է եղել, ծոցագրպանից հանել է դանակը եւ կտրել աղջկա պարանոցը։ Ապա՝ լվացվել, հետքերը թաքցնելու նպատակով հրկիզել բնակարանը եւ դուրս եկել։ Հասնելով դպրոցի մոտ՝ նստել է ընկերուհու վարձած տաքսին եւ հեռացել։ Մեր ունեցած տեղեկություններով ավելի ուշ Դավիթը կատարվածի մասին պատմել է նաեւ ընկերուհուն, ով, ինչպես արդեն նշել ենք, նույնպես բերման է ենթարկվել եւ հարցաքննվել։
Թե որքանով է իրականությանը համապատասխանում իրադարձությունների զարգացման կասկածյալի նշած վարկածը, թերեւս քննությամբ կստուգվի։ Առավել եւս, երբ առկա են դրանք ստուգելու բավական ակնհայտ տարբերակներ, հենց թեկուզ հեռախոսազանգերի վերծանումը։
Նշենք, որ այս գործով նախկինում արդեն կեղծ ինքնախոստովանության դեպք արձանագրվել է։ Մեր ունեցած տեղեկություններով, մինչեւ Դ.Թամրազյանին ձերբակալելը մի աղջիկ արդեն «խոստովանել էր», թե ինքն է սպանել Մարիամին։ Աղջիկը ձերբակալվել էր, սակայն գործը կալանավորելուն չէր հասել, քանի որ, մեր ունեցած տեղեկություններով, մեղադրանքի առաջադրմանը դեմ է եղել դատախազը՝ աղջկա ցուցմունքները որակելով ոչ արժանահավատ։ Աղջիկը չէր կարողացել անգամ նկարագրել սենյակը, որտեղ տեղի էր ունեցել սպանությունը։ Իսկ թե չկատարած սպանությունն ինչու էր փորձել իր վրա վերցնել՝ կարծում ենք նույնպես պետք է դառնա քննության առարկա։
Փաստինֆո
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանն իրեն բացարձակապես մեղավոր չի ճանաչում ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանության փորձը կազմակերպելու իրեն առաջադրված մեղադրանքում և համաձայն չէ մեղադրանքի հետ: Այս մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօրվա դատական նիստում հայտարարեց ամբաստանյալը:
Նրա պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն էլ հայտարարեց, որ իրեն հասկանալի չեն մեղադրանքի հիմքերը, մասնավորապես, անհասկանալի է, թե ապացույցներից որն է վերաբերվում իր պաշտպանյալին:
Իսկ ամբաստանյալ, քաղաքական գործչի սպանության փորձը կատարելու ու ապօրինի զենք պահելու մեջ մեղադրվող Խաչատուր Պողոսյանը մեղադրանքն ընդունեց մասնակի՝ ապօրինի զենք պահելու մասով: Նա նշեց նաև, որ ինքը սպանության փորձ չի կատարել, պարզապես վախեցրել է: Ամբաստանյալ Սամվել Հարությունյանն իր հերթին հայտարարեց, որ սպանության փորձի պատվեր չի եղել, «ուղղակի վախեցրել ենք»:
Վ.Սեդրակյանի պաշտպանը բազմանշանակ հայտարարություն արեց առ այն, որ ինքը բացարկ ունի գործով դատախազի դեմ, իսկ ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմինների կողմից քննվող և կիբերհանցագործությունների գործերով ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը գործով դատախազ չէ՝ ըստ ՀՀ դատախազության մասին օրենքի, դատախազը՝ Հովսեփ Սարգսյան, չէր կարող փոխվել: Արամ Ամիրզադյանն ապացուցեց հակառակը՝ օրենսդրական մանրակրկիտ էքսկուրս կատարելով: Նա ընդգծեց, որ ինքը գործով պատշաճ մեղադրող է, և որ ինքը դատավարական հսկողությունը սկսել է իրականացնել մեղադրական եզրակացությունը հաստատելուց մեկ ամիս առաջ:
Ըստ դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի, կհարցաքննվեն վկաները, ապա տուժողը, կհետազոտվեն գործի գրավոր ապացույցները և վերջում կհարցաքննվեն ամբաստանյալները:
Այսօր հարցաքննված միակ վկան ամբաստանյալ Խ.Պողոսյանի զոքանչ Կարինե Էլչակյանն էր: Նա հայտարարեց, որ իր փեսան շատ հավասարակշռված, շատ նորմալ մարդ է՝ այդ թվում՝ որպես ամուսին և հայր: Ըստ նրա, թմրամիջոցների օգտագործելու ու իրացմանն օժանդակելու համար դատվածությունը նրա մեծ սխալն է եղել, և ինքը դրա համար պատիժ կրել է: Ըստ զոքանչի, եթե իրեն մեղսագրվող արարքն իր փեսան արել է, ուրեմն դա արել է Վարդան Սեդրակյանի դրդմամբ, իր փեսայի միակ թերությունը ազդեցության տակ ընկնելն է: Ըստ վկայի, Պարույր Հայրիկյանն ու Վարդան Սեդրակյանն անձնական խնդիր ունեն, սակայն այդ մասին ավելին չցանկացավ հայտնել:
Դատարան էին ներկայացել ևս 3 վկաներ, որոնք առանց դատարանին տեղյակ պահելու, սեփական նախաձեռնությամբ հեռացել էին դատարանից: Դատական նիստին չէին ներկայացել նաև պատշաճ ծանուցված այլ վկաներ՝ բացառությամբ Պարույր Հայրիկյանի տիկնոջից ու դստերից, ովքեր կներկայանան հունիսի 1-ի դատական նիստին, մյուս վկաները բերման կենթարկվեն: Առաջիկայում դատարան կներկայանա նաև Պարույր Հայրիկյանն, ով ներկայումս Հայաստանում հետվիրահատական բժշկական հետազոտություն է անցնում:
Դատարանն այսօրվա նիստում բավարարեց պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի միջնորդությունը՝ ընտանիքի անդամների հետ իր պաշտպանյալի տեսակցությունների արգելքը վերացնելու մասին՝ միջնորդության դեմ մեղադրողը չառարկեց: Դատարանը որպես վաղաժամ արված միջնորդություն որակեց ամբաստանյալներին դատաբժշկական-հոգեբանական ու նարկոլոգիական համալիր փորձաքննություն ենթարկելու պաշտպանական կողմի միջնորդությունը՝ կողմը ցանկության դեպքում կարող է այն ներկայացնել որպես դատաքննությունը լրացնող միջնորդություն:
Փաստինֆո
Ինչպես ավելի վաղ, «Հայկական Վարկած»-ը տեղեկացրել էր, այսօր ձերբակալվել են Արկադի Վարդանյանը և նրա նախկին թիկնապահը:
ԱԱԾ-ն արդեն հանդես է եկել պաշտոնական հայատարարությամբ, որում ասվում է, որ Ազգային Անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում ս.թ մայիսի 18-ին Երևան քաղաքում ձերբակալվել են Արսեն Ռոբերտի Ավետյանը և Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ:
Ըստ ձեռք բերված տվյալների` Արսեն Ավետյանը և Արկադի Վարդանյանը պլանավորել, միջոցներ են ձեռք բերել և պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար:
Իրավասու մարմինների կողմից օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստացված տեղեկությունների հիման վրա դեռևս 2013թ. մայիսի 17-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասին 7-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով / մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն/:
Նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:
Կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ: Ներկայումս նախաքննության մարմինը քննարկում է կասկածյալներին մեղադրանք առաջադրելու, նրանց արարքներին իրավական գնահատական տալու, ինչպես նաև խափանման միջոց ընտրելու հարցերը:
Քրեական գործի քննության վերաբերյալ հետագա տեղեկատվությունը կտրամադրվի հաշվի առնելով նախաքննության բնականոն ընթացքի և համակողմանիության միաժամանակյա ապահովման անհրաժեշտությունը:
«Հայկական Վարկած»-ի հավաստի տեղեկություններով, այսօր ձերբակալել են քաղաքագետ Արկադի Վարդանյանին և նրա նախիկ թիկնապահին:
Հանգամանքները պարզվում են:
ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի վարույթում ՀՀ ՊՆ պարենային բազայի պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստի առթիվ քննվող քրեական գործով 07.05.13թ. որոշում է կայացվել ՀՀ քր. օր-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրյալ Ալբերտ Օհանջանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, զինվորական դատախազությունը տեղեկացնում է, որ խափանման միջոցը փոփոխելու մասին որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ Ա.Օհանջանյանը տառապում է <<շաքարային դիաբետ, արյան շրջանառության սուր անբավարարություն, զարկերակային հիպերտենզիա>> հիվանդություններով, գտնվելով կալանքի տակ երկու անգամ սրտի կաթված է տարել և նա տեղափոխվել է <<Էրեբունի>> բժշկական կենտրոն, որտեղ ստացիոնար բուժում է ստացել: Բժշկական կենտրոնում նրա մոտ ախտորոշվել է «Ձախ փորոքի առաջային պատի սրտամկանի ստորին սուր ինֆարկտ: Վաղ հետինֆարկտային ստենոկարդիա: Արյան շրջանառության սուր կանգային անբավարարություն: Զարկերակային հիպերտենզիա: Վիճակ կորոնար անոթի ստենդավորումից հետո»: Այնուհետև Ա.Օհանջանյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, որտեղ սակայն հնարավոր չի եղել ապահովել նեղ մասնագիտական բուժում, առկա չեն նաև նման հիվանդությամբ տառապող անձանց պարբերական հետազոտման և հիվանդության ախտորոշման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումները:
Մեղադրյալ Ա.Օհանջանյանի կողմից միջոցներ են իրականացվել իր իսկ կողմից պետությանը պատճառված նյութական վնասը վերականգնելու ուղղությամբ: Բացի այդ մեղադրյալի հետ կապված բոլոր անհրաժեշտ քննչական գործողություններն այս պահին ավարտվել են և ազատության մեջ մնալով մեղադրյալ Ա.Օհանջանյանը չի խոչնդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու կամ այլ ճանապարհով:
Վերջին նկատառումներից ելնելով փոփոխվել են նաև մյուս մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցները:
Քրեական գործի նախաքննությունը գտնվում է ավարտական, դատարան ուղարկելուց առաջ ձեռք բերված ապացույցների վերլուծության այլ ապացույցների հետ համադրման, գործի լուծման համար բավարարության տեսանկյունից գնահատման փուլում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.