23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Գուգարքի քննչական բաժանմունքի և Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 25-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչություն է զանգահարել մի քաղաքացի և ներկայանալով Տիգրան Մ. Տվյալներով` հայտնել է, որ ինքը գտնվում է Վրաստանում և 2 ժամից լինելու է Բագրատաշենի անցակետում:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 19.49-ին, Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանային անցակետում Վրաստանից ՀՀ տարածք մուտքի ժամանակ ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողներին է կամավոր ներկայացել 1976 թ. ծնված Տիգրան Մ.-ն, որը ս/թ մայիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքով հիվանդանոց է ընդունվել տղամարդու դիակ:
Պարզվել էր, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, անհայտ անձը Վանաձորի Բաղրամյան փողոցում սպանել էր 1978 թ. ծնված Թովմա Մաթևոսյանին: Վերջինս հայ մեծ գրող Հրանտ Մաթևոսյանի եղբոր որդին էր:
Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում են քննվել Հրանուշ Խառատյանը, Դավիթ Սանասարյանը և Գարեգին Չուգասզյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի դատական գործերը: Նշված 3 քաղաքացիական գործերն էլ բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին են:
Ի դեպ այս 3 գործերը դատարան վարույթ են ընդունվել 2012թ. հոկտեմբերի 10-ին և առ այսօր գտնվում են դատաքննության փուլում:
Մասնավորապես՝ Հրանուշ Խառատյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի գործով հայցվորը պահանջում է իրեն հասցված վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել, իսկ զրպարտությունը հերքել, իսկ թե ինչ միջոցով՝ հայցվորի ներկայացուցիչը թողել է դատարանի հայեցողությանը:
Ռուբեն Հայրապետյանն էլ իր հերթին դատական հայց է ներկայացել ընդդեմ Հրանուշ Խառատյանի:
Պատասխանողի ներկայացուցիչ Կարապետ Բադալյանի խոսքով՝ հայցի առարկան հետևյալն է. «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ գործն արդեն դատարանում է եղել Հրանուշ Խառատյանը հարցազրույցի ժամանակ Ռուբեն Հայրապետյանին ուղղված արտահայտություն է արել, ասելով. «Ռուբեն Հայրապետյան, մարդ եղիր, գնա դատարան ցուցմունք տուր, այլապես նա առնետի պես փախչում է»:
Հայրապետյանին խոցել է այս արտահայտությունը և բացի հրապարակայնորեն ներողություն խնդրելուց, 1 մլն դրամի փոխհատուցման պահանջ է ներկայացրել: Այսինքն՝ Հայրապետյանն իրեն ուղղված վիրավորանքը գնահատել է 1մլն դրամ:
Այս գործը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել 2012թ. դեկտեմբերի 13-ին և այժմ գտնվում է դատաքննության փուլում: Մինչև այս պահը ո՛չ Հայրապետյանը և ո՛չ էլ նրա ներկայացուցիչը նիստերին չեն մասնակցել:
Հաջորդ գործը Դավիթ Սանասարյան ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի է, այս գործով ևս Ռ. Հայրապետյանը և նրա ներկայացուցիչը նիստերին չեն մասնակցում, այդ իսկ պատճառով, մարտի 21-ի դատական նիստին, դատարանը որոշեց պարտավորեցնել Ռուբեն Հայրապետյանին` ներկայանալ նիստերին:
Պետք է նշենք, որ դատարանի պարտավորեցումը չօգնեց՝ նրանք այդպես էլ չներկայացան նշանակված նիստին, որի ժամանակ հայցվորի ներկայացուցիչ Կարապետ Բադալյանը, հանդես է եկել միջնորդությամբ` հայտարարելով, որ եթե Ռուբեն Հայրապետյանը հաջորդ դատական նիստին ևս չներկայանա և բացատրություն կամ ցուցմունք չտա, ապա ըստ էության դա կնշանակի, որ նա հայցն ընդունում է. այսինքն՝ Ռուբեն Հայրապետյանը դիտավորությամբ վիրավորել է Դավիթ Սանասարյանին:
Կարապետ Բադալյանը ավել վաղ «Փաստինֆո»-ին ասել էր, որ նրանց չգալը, իրենց իսկ բացասական իրավական հետևանքներ կառաջացնի:
Այս գործով հայցի առարկան «Նուվել դը Արմենի» ամսագրում սեպտեմբերի 7-ին հրապարակված Ռ. Հայրապետյանի հարցազրույցն է, որն, ըստ հայցվորի, պարունակում է իր բարի համբավը, պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավը վիրավորող և իրականությանը չհամապատասխանող զրպարտչական արտահայտություններ: Ուստի հայցվորը պահանջում է ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար և հերքել իրականությանը չհամապատասխանող զրպարտչական արտահայտությունները:
Գարեգին Չուգասզյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի գործով ևս հայցվորը պահանջում է ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար և հերքել իրականությանը չհամապատասխանող զրպարտչական արտահայտությունները:
Փաստինֆո
2013թ. մայիսի 25-ին` ժամը 00:25-ին «Մալաթիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի աջ առաջային կեսի կտրած-ծակած թափանցող, որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող և ձախ նախաբազկի կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է դիմել Հովնան Մերուժանի Խաչատրյանը:
Նույն օրը դեպքի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կարճ ժամանակ անց պարզվել է, որ նրան մարմնական վնասվածք է պատճառել կինը: Ինչպես հայտնի դարձավ «Փաստինֆո» գործակալությանը, այսօր ինքնակամ ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել Աննա Էլոյանը ու հայտնել, որ գյուղատնտեսական ապրանքների «Մալաթիա» տոնավաճառի մոտակայքում վիճաբանության ընթացքում իր մոտ եղած դանակով երեք անգամ հարվածել է իր փաստական ամուսնուն՝ Հովնան Խաչատրյանին: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Ա.Էլոյանը 2008 թվականի մարտ 1-ի իրադարձություների ժամանակ մահացած Արմեն Ֆարմանյանի կինն է:
Ա.Էլոյանը ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:
Նախաքննությունը շարունակվում է:
Փաստինֆո
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը, նախաքննական մարմինը դատարան է ներկայացնելու մայիսի 29-ին: Վերջինիս պաշտպան Գիվի Հովհաննիսյանը թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ նախաքննական մարմինը ոչ մի հիմք չի ներկայացրել: «Հերթական ապօրինությունն է կատարվում, հերթական միջնորդությունն է ներկայացվել ու դատարանն էլ հերթական անգամ այն բավարարելու է»,-ասել է Գիվի Հովհաննիսյանը: Արայիկ Պետրոսյանը կալանավորվել էր ապրիլի 5-ին:
Հայկական ժամանակ
Այսօր հանրապետության դպրոցներում նշվում է «Վերջին զանգը»:
Վաղ առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ողջ ծավալով իրականացնում են հասարակական կարգի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար:
Այսօր, ժամը 17:00-ի դրությամբ, առանց համապատասխան փաստաթղթերի տրանսպորտային միջոց վարելու համար Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 19ավտոմեքենա, իսկ մարզերում` 20 ավտոմեքենա:
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է հանրապետության տարածքում ընթացող հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջև:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել ծննդաբերությունից հետո նորածնին ժամեր անց դաժանորեն սպանելու մեջ մեղադրվող մոր գործը:
Դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի մարտի 10-ին: Նարինեն (անունը փոխված է) 2012թ հունիս-հուլիս ամիսների ընթացքում սեռական հարաբերություն ունենալով ոմն Արտակի հետ հղիացել է, չնայած այն հանգամանքին, որ վերջինս ամուսնացած է եղել և ունեցել է 2 անչափահաս երեխա:
2013 թվականի մարտի 10-ին ժամը 22:25-ին Նարինեն «Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ-ում ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո 2 ժամ անց տեղափոխվել է թիվ 9 հիվանդասենյակ երեխայի հետ համատեղ կացության համար: Ըստ մեղադրանքի, քանի որ հղիացել էր արտաամուսնական հարաբերությունների արդյունքում և երեխան եղել է անցանկալի, ծննդաբերելուց հետո անմիջապես նրա մոտ մտադրություն է առաջացել սպանել նորածին երեխային: Անկողնու ծածկոցով փակել է նորածնի բերանը, այնուհետև ձեռքերով սեղմել նրա դեմքը, որից հետո ձեռքով անկողնու վրայից հրել է նորածնին և վերջինս գլուխը հարվածելով անմիջապես անկողնու կողքին դրված պահարանին` դեմքի մասով ընկել է հատակին, ինչի հետևանքով նորածին երեխան ստացել է մարմնական վնասվածքներ և մահացել:
Սեփական երեխային դաժանորեն սպանած մայրը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով (Մոր կողմից նորածին երեխայի սպանությունը), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Փաստինֆո
Այսօր հանրապետության դպրոցներում նշվում է «Վերջին զանգը»:
Վաղ առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ողջ ծավալով իրականացնում են հասարակական կարգի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար:
Այսօր, ժամը 13:00-ի դրությամբ, առանց համապատասխան փաստաթղթերի տրանսպորտային միջոց վարելու համար Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 9 ավտոմեքենա, իսկ մարզերում` 16 ավտոմեքենա:
Ավելի վաղ նշվում էր, որ ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 6 ավտոմեքենա, իսկ մարզերում` 1 ավտոմեքենա:
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է հանրապետության տարածքում ընթացող հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջև:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալ Դ. Մուրադյանը:
ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանը 2012թ. փետրվարից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում դատապարտյալ Արտակ Հակոբյանից և նրա կնոջից՝ Հայաստան Հակոբյանից, Արտակ Հակոբյանին պատժի կրումից վաղաժամկետ ազատելու համար պահանջել ու ստացել է ընդհանուր՝ 14.000 ԱՄՆ դոլար: Բացի այդ, նույն հարցի համար Արտակ Հակոբյանի ծանոթների միջոցով ձեռք է բերել 540.000 ՀՀ դրամի կահույք:
Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ:
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում վկաները շարունակեցին ներկայացնել, որ իրենց հարազատները մեկնել են արտերկիր, թոշակ չեն ստացել: Պաշտպանական կողմը հետաքրքրվեց որոշ վկաների հարազատների արտերկրի բնակության վայրի հասցեներով՝ ըստ նրանց վկաների ցուցմունքներն իրենց «ոչինչ չի տալիս», որովհետև դրանք որոշ դեպքերում միջնորդավորված են և հիմնված են իրենց հարազատների պատմածների վրա:
Ամբաստանյալ Վազգեն Խաչիկյանը դատական նիստի որոշակի հատվածում խորազնին ուսումնասիրում էր քրեական գործի ու քրեական օրենսգրքի հետ առնչություն չունեցող գիրք՝ «Basic English Grammar»:
Փաստինֆո
«Հայկական Վարկած»-ն օրերս անդրադարձել է ժամանակին այդքան աղմուկ հանած որբերի փողերը յուրացնելու և նրանց անօթևան թողնելու մեղադրանքով կալանավորված «Սոկոլ Գրուպի» նախագահ Լյովա Աղաբաբյանին ու նրան առնչվող գործի հետ կապված մանրամասներ խնդրել ոստիկանությունից ու մի շարք հետաքրքիր նյուանսներ պարզել:
Մեր ստացած պատասխանից ակնհայտ է, որ Լյովա Աղաբաբյանին ժամանակին հանիրավի են մեղադրել:
Պարզվում է՝ նա մի բան էլ օգուտ է տվել պետությանը՝ շուկայականից բարձր գներով ձեռք բերելով անշարժ գույք՝ բնակարաններ: Այդ ժամանակահատվածում շահառուներին Աղաբաբյանի հասցրած վնասի, այդ թվում և բարոյական վնասի հարցը որևէ տեղ չի ամրագրվել. դե որբեր են շահառուները, ավելին՝ երբ Հրանուշ Հակոբյանին հարցրեցինք, թե հարցն ինչպե՞ս պետք է լուծվի, չէ՞ որ որբերի մասին է խոսքը, ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ տիկինը ժպտալով ասաց. «թեթև տար»:
Այսօր արդեն Ոստիկանության՝ «Հայկական Վարկածի»-ն տրված պարզաբանումից երևում է, որ փաստորեն Աղաբաբյանից դեռ մի բան էլ պետք է ներողություն խնդրել.
Ձեր հարցմանն ի պատասխան` հայտնում ենք, որ 2008 թ. ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից հարուցված քրեական գործի նախաքննությամբ, այդ թվում` բնակարանները վաճառող քաղաքացիների բոլոր ցուցմունքներով, հիմնավորվել է, որ «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերությունը պետությանը հանձնված ընդհանուր՝ 70 բնակարանների ձեռք բերման համար փաստացի վճարել է ընդհանուր՝ 482.525.000 դրամ: Այդ բնակարանների շուկայական արժեքը կազմել է ընդհանուր՝ 444.285.000 դրամ, այնուամենայնիվ՝ դրանք ընկերության կողմից պետությանը հանձնվել են 422.930.000 դրամ պայմանագրային արժեքով, այսինքն՝ պետությունը «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերության հետ կատարված գործարքների արդյունքում ոչ միայն չի տուժել, վնաս չի կրել, դեռ ավելին՝ վճարած գումարի համեմատությամբ ձեռք է բերել առավել թանկ գույք` բնակարաններ։
Նախաքննության ընթացքում «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված կանխավճարները վերադարձնելու միջոցով ամբողջությամբ մարել է պետության հանդեպ ունեցած իր պարտքը։
Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում վերացել է մեղադրյալ Լյովա Աղաբաբյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը՝ 17.12.2008 թ. կայացված որոշմամբ` վերջինս ազատվել է կալանքից, և նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին։
Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերության տնօրեն Լյովա Վիգենի Աղաբաբյանն առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացրել, որպես առևտրային ծառայող իր կարգադրիչ կամ այլ լիազորությունները չի օգտագործել այդ կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին, իրականացրած գործունեությամբ պետությանը, կազմակերպություններին կամ քաղաքացիներին վնաս չի պատճառել, որ ընկերության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կնքված գործակալական պայմանագրերի շրջանակում իրականացված գործունեությունը կրել է քաղաքացիաիրավական բնույթ, այսինքն՝ Լյովա Աղաբաբյանի գործողություններում բացակայում են ապօրինի ձեռնարկատիրության և լիազորությունների չարաշահման՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխանաբար՝ 188 և 214 հոդվածներով նախատեսված հանցակազմերի հատկանիշները, ուստի 2009 թ. հուլիսի 10-ին Լյովա Վիգենի Աղաբաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել և քրեական գործով վարույթը կարճվել է` նրա գործողություններում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Հարգանքներով՝ ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.