23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետ Ս.Հովհաննիսյանի կողմից խարդախություն կատարելու, դատապարտյալի սպանության նախապատրաստումը կազմակերպելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ս.Հովհաննիսյանը, ՍՊ ընկերությունում չունենալով գործարքներ կնքելու, նյութական միջոցներ տնօրինելու իրավունքներ, այդ ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի` թվով երկու բնակարանների վերաբերյալ կնքել է կրկնակի առուվաճառքի գործարքներ և խարդախությամբ հափշտակել բնակարանների համար վճարված առանձնապես խոշոր չափերի գումարները:
Բացի այդ, ըստ նախաքննության տվյալների` իմանալով, որ մի անձ, վրեժխնդրության շարժառիթով դրդված, 30 000 ԱՄՆ դոլարով մտադիր է պատվիրել եղբոր սպանության համար դատապարտված և «Գորիս» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Ջ.Սլոյանի սպանությունը, Ս.Հովհաննիսյանը համաձայնել է գտնել սպանություն կատարողին և միջնորդ հանդիսանալ վերջինիս ու պատվիրատուի միջև։
Սպանությունն իրագործելու նպատակով` Ս.Հովհաննիսյանը պայմանավորվել է նախկինում երկու անգամ դատապարտված մի քաղաքացու հետ, ով համաձայնության է եկել «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող մեկ այլ դատապարտյալի հետ` 7.500 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց Ջ.Սլոյանի սպանությունն իրականացնելու շուրջ: Նախաքննության նյութերի համաձայն` սպանությունը պետք է իրականացվեր` Ջ.Սլոյանին ուղարկվող թմրանյութը մահաբեր խտության աստիճանի հասցնելու և այդկերպ թունավորումն իրականացնելու միջոցով:
ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Իսկ սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Օպերատիվ հետախուզական մարմինների կողմից միջոցներ են ձեռնարկվում` նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա դատական նիստում որոշեց լրացուցիչ վկաներ դատակոչել դատարան:
Տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի և մյուս տուժողների ներկայացուցիչները միջնորդել են որպես լրացուցիչ վկաներ հարցաքննել զգալի թվով անձանց: Լրացուցիչ վկաների թեկնածուներին, ըստ գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Արթուր Դավթյանի, կարելի է բաժանել երկու խմբի՝ արդեն հարցաքննված և չհարցաքննված անձինք: Մեղադրողն ընդգծեց, որ մեղադրական եզրակացության մեջ տեղ են գտել այն վկաների ցուցմունքները, որոնք նշանակություն են ունեցել մեղադրանքի գնահատման տեսանկյունից: Մեղադրողը նկատեց, որ մինչ դատարանում հարցաքննելը կարծիք կար, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի դատարանում հարցաքննությունը «շրջադարձային ու հեղափոխություն է լինելու», սակայն այդպես տեղի չունեցավ: Մեղադրողի գնահատմամբ, ավելի բովանդակային ու ընդարձակ էին Ռ.Հայրապետյանի նախաքննական ցուցմունքները:
Մեղադրողը չառարկեց երեք վկաների՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցներ Մամիկոն Հարությունյանին, Արթուր Մանուկյանին և Աշոտ Սնջոյանին դատարանում հարցաքննելու տուժողների ներկայացուցիչների միջնորդության դեմ, նրանց և ամբաստանյալների հեռախոսների միջև հեռախոսազանգեր են արձանագրվել: Դատարանը բավարարեց այս միջնորդությունը, ինչպես նաև համալիրի մի շարք մատուցողների դատարանում հարցաքննելու տուժող կողմի միջնորդությունները: Մյուս միջնորդությունների քննարկումը դատարանն առայժմ հետաձգեց՝ մինչև կպարզաբանվեն նրանց հարցաքննելու համար էական հանգամանքներ:
Մայիսի 15-ին`ժամը 22:00-ի սահմաններում, Բնապահպանության էկոլոգիայի տեսուչ Տիգրան Մելիքյանը Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող «Գանձակ» սուպերմարկետի մոտ մի խումբ անձանց ներկայությամբ վիճաբանության մեջ էր մտել Լոռու մարզի Ահնիձոր գյուղի բնակիչ, 34-ամյա Թովմա Մաթևոսյանի հետ, այնուհետև սուր կտրող-ծակող առարկայով հարվածել էր Թ. Մաթևոսյանի կրծքավանդակի ձախ մասին: Վիրավորը տեղափոխվել էր Վանաձորի հիվանդանոց, որտեղ մահացել էր: «ՉԻ» տեղեկություններով` Վանաձորում շրջանառվում են լուրեր առ այն, որ Տիգրան Մելիքյանը սպանությունից ժամեր առաջ, ներկայանալով ոստիկա նության համապատասխան ստորաբաժանում, ուր պահվում է բնապահպանական տեսչության տաբելային զենքը, փորձ է արել վերցնել իր ատրճանակը, սակայն ոստիկաններին չի ներկայացրել բավարար հիմնավորում, որ պաշտոնական պարտականությունների կատարման համար է պահանջում զենքը և մերժում է ստացել: Վանաձորցիները համարում են, որ սա ուղղակի ապացույցն է սպանության կանխամտածված լինելու:
Չորրորդ ինքնիշխանություն
2001-2006 թթ. որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանի դեմ առաջադրված մեղադրանքը լրացվել է, և գործն ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների դատարան: ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից և շահադիտական դրդումներով, պատվերով՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով զուգորդված սպանության նախապատրաստության կազմակերպում, նրան ի սկզբանե առաջադրված մեղադրանքից զատ մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն:
Ըստ մեղադրանքի, նա Լ. և Թ. Հովհաննիսյանների կողմից 2006 թվականին հիմնադրված և վերջինիս տնօրինությամբ գործող «Սամոշ» ՍՊ ընկերությունում չունենալով գործարքներ կնքելու, նյութական միջոցներ տնօրինելու և այլ իրավունքներ, ինչպես նաև օրենքով նախատեսված լիազորություններ, տարբեր անձանց հետ նույն, գույքի՝ նշված ընկերության կողմից Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 51/2 հասցեում կառուցվող բազմաբնակարանային շենքի երկու բնակարանների վերաբերյալ կնքել է կրկնակի գործարքներ և խարդախությամբ՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է այդ բնակարանների համար վճարված առանձնապես խոշոր չափերի գումարները։
Ըստ մեղադրական եզրակացության, գտնվելով դժվար ֆինանսական վիճակում և իմանալով, որ վրեժխնդրության շարժառիթով դրդված կա անձ, ով մտադիր է պատվիրել եղբորը սպանության համար Գորիս քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Ջամալ Սլոյանի սպանությունը, Սամվել Հովհաննիսյանը համաձայնվել է գտնել սպանության կատարողին և միջնորդ հանդիսանալ վերջինիս ու պատվիրատուի միջև։ Ըստ ԱԱԾ-ի, սպանության պատվիրատուն նպատակին հասնելու համար պատրաստակամ է եղել տրամադրել 30.000 ԱՍՆ դոլար։ Ըստ մեղադրանքի, Ս.Հովհաննիսյանը նախկինում երկու անգամ դատապարտվածի միջոցով գտել է «Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող» մեկ այլ դատապարտյալի, ով սակարկումների արդյունքում համաձայնել է համաձայնել է 7.500 ԱՄՆ դոլարի չափով վարձատրության դիմաց կատարել սպանությունը։
Փաստինֆո
Քաղաքացու հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունումհարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության փոխգնդապետի կողմից վաշխառությամբ զբաղվելու դեպքի առթիվ։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ քաղաքացուհուց ստացված դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ոստիկանության փոխգնդապետն ու նրա կինը զբաղվել ենվաշխառությամբ, մասնավորապես՝ պարտքով գումար են տվել ՀՀ կենտրոնականբանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկըգերազանցող՝ ամսական տասը տոկոսով:
Նախապատրաստված նյութերով 2013թ-ի մայիսի 25-ին ՀՀ հատուկ քննչականծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդհոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փոխգնդապետի եւ նրա կնոջ գործողություններից տուժել է ոչ միայն դիմումատուն, այլ նաև՝ մեկ այլ քաղաքացի։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ քրեական գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ։
… Արդարության գինը Հայաստանի Հանրապետությունում 9 տարի է
2013 թ. մայիսի 29-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը վերադարձրել է արդարացվածներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի, Արայիկ Զալյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության դատախազների վճռաբեկ բողոքը։
Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը, Արայիկ Զալյանը մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 14-րդ կետերով՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բողոքաբերների փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։ Բողոքաբերների փաստարկները բավարար չեն նաև եզրահանգելու, որ սույն գործով վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ։
Հիշեցնենք, որ 2013 թ. մարտի 26-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը «Մատաղիսի» գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թ. դեկտեմբերի 18-ի արդարացման դատավճիռը թողեց օրինական ուժի մեջ: Վերաքննիչ դատարանը մերժեց արդարացման դատավճռի դեմ մեղադրող կողմի և տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդի վերաքննիչ բողոքները:
Ինը տարվա դժվար պայքարից հետո երիտասարդներն արդարացված են, սակայն արդարադատությունը այս գործի շրջանակներում վերականգնված համարել չենք կարող:
Դեռևս բացահայտված չէ երկու զինծառայողներին կյանքից զրկողների, նրանց պատասխանատվությունից խուսափելու և երեք երիտասարդներին անօրինական հետապնդումների ենթարկող անձանց ինքնությունը:
Մայիսի 29-ին` ժամը 01:45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի 7-րդ փողոցից հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 24-ամյա Արտյոմ Ա.-ն և 15-ամյա Ռոբերտ Հ.-ն, ովքեր, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայրի զննությամբ՝ Ավանի 7-րդ փողոցի թիվ 115 տան դիմաց, հայտնաբերվել է որսորդական հրացանի երկու կրակված պարկուճ և արնանման հետքեր:
Պարզվել է, որ նշված վայրում, վիճաբանության ընթացքում, իրեն պատկանող որսորդական հրացանից կրակոց է արձակել 1985 թ. ծնված Գևորգ. Հ.-ն, որը բերման է ենթարկվել Նոր Նորքի բաժին և ներկայացրել «Բեկաս-ԱԿ12» տիպի որսորդական հրացանը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Գևորգ Հ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 34 (հանցափորձը), 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 120 հոդվածի (անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով:
Այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 01:40-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ դեմքի և ճակատի մասերում հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 հոգի:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը Նոր Նորքի ոստիկանապետ Սամվել Խմելյանի, ինչպես նաև քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանի, նույն քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Հրաչ Ղազարյանի ու ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ պարզել են, որ հրազենային վնասվածքներ ստացած անձիք Ավանի 7-րդ փողոցի բնակիչներ, 24-ամյա Արտյոմ Ալեքսանյանն է և 25-ամյա Ռոբերտ Հովսեփյանը: Օպերատիվ քննչական խումբը պարզում է, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Ավանի 7-րդ փողոցից:
Դեպքի վայրում ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը հայտնաբերում է որսորդական հրացանից կրակված 2 պարկուճ, արյան հետքեր և արյունոտված սրբիչ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էին 2-րդ բաժանմունքի պետ Հրաչ Ղազարյանը և նույն քննչական բաժնի քննիչ Հակոբ Պետրոսյանը:
Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետները: Հանցագործությունը բացահայտելու նպատակով ստեղծվում են օպերատիվ քննչական խմբեր, քանի որ դեպքի վայրում բնակվողները հայտարարում են, որ ոչ մի աղմուկ և կրակոցի ձայն չեն լսել, սակայն ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Նոր Նորքի բաժնի, ոստիկանության Ավանի բաժանմունքի և Նոր Նորքի քննչական բաժնի աշխատակիցները մինչև լուսաբաց պարզում են իրականությունը ու Աբովյան քաղաքից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Նոր Նորքի ոստիկանություն են բերման ենթարկում Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչներ 28-ամյա Գևորգ Հակոբյանին և 25-ամյա Հովիկ Հակոբյանին:
Սկզբում եղբայրները հերքում էին, որ իրենք եղել են նշված փողոցում, սակայն հետո՝ փաստերի ճնշման տակ, խոստովանում են ու Նոր Նորքի քննչական բաժնի քննիչների բացատրական աշխատանքի արդյունքում Գ. Հակոբյանը ներկայացնում է նաև որսորդական հրացանը, որով կրակոցներ էր արձակել վիրավորների ուղությամբ: Գ. Հակոբյանը Նոր Նորքի ոստիկաններին է ներկայացրել արդեն որսորդական հրացանը, որը նա թաքցրել էր Նոր Նորքի վարչական շրջանում ապրող իր աներոջը պատկանող Սաֆարյան 16 շենքի դիմացի ավտոտնակում:
Քննիչ Հ. Պետրոսյանի կողմից հրացանն առգրավվել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իր տեղեկություններով, Հովիկ Հակոբյանը աշխատում է «Գոլդեն Գլաս» ՍՊԸ-ում՝ որպես կոմերցիոն տնօրեն, իսկ Գևորգ Հակոբյանը՝ «Կլեոպատրա» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ, ինչպես նաև՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի՝ Երևանի քիմիադեղական գործարանի գլխավոր հաշվապահ:
Նշված ընկերությունները պատկանում են Ազգային Ժողովի պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Հնարավոր է՝ քննության ընթացքում քրեական հոդվածները վերաորակվեն, անգամ հարուցվի քր.գործ՝ 2 և ավելի անձանց սպանության փորձի հատկանիշներով:
Հանցագործությունը ծագել է կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վեճի պատճառով: Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են նաև Hyundai Sonata մակնիշի 22 PP 303 համարանիշի և Лада Приора մակնիշի 303 PP 22 համարանիշի ավտոմեքենաները, որոնք տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
shamshyan.com
Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունում: Համայնքի դատախազ Գևորգ Երեմյանը, շատ պատահական, ականջալուր է եղել իր ենթակաների զրույցին, ովքեր կոպիտ խոսքերով` ընդհուպ հայհոյանքներով, իրենից են բամբասել: Դատախազն իր մասին «ողջ իրողությունը» լսելուց հետո հաշիվ է պահանջել, ինչն էլ վերածվել է վիճաբանության: Ապա բանը հասել է դիվան-բաշուն` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, և վերջինս ծառայողական քննություն է նշանակել: Լուրի իսկությունը թերթը փորձել է ճշտել դատախազությունից, սակայն մամլո խոսնակն ասել է, թե տեղյակ չէ դեպքից և պարզաբանում կտա այսօր:
Հրապարակ
Արկադի Վարդանյանի պաշտպան, փաստաբան Նարինե Ռշտունին առաջիկա առաջին իսկ աշխատանքային օրը բողոք է ներկայացնելու ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան՝ ընդդեմ իր պաշտպանյալին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման: Այս մասին«Փաստինֆո»-ին հայտնել է Նարինե Ռշտունին:
Ըստ ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության Մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության, Երևանում ձերբակալվել էին Արսեն Ավետյանը և Արկադի Վարդանյանը՝ Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Ավետյանի սպանությունը նախապատրաստելու կասկածանքով: Ըստ ԱԱԾ-ի, Արսեն Ավետյանը և Արկադի Վարդանյանը պլանավորել, միջոցներ են ձեռք բերել և պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար:
Ստացված տեղեկությունների հիման վրա դեռևս 2013թ. մայիսի 17-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասին 7-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով /մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն/:
Փաստինֆո
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.