29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունն Ադրբեջանում հայկական կողմի գերիների նկատմամբ խոշտանգումների արձանագրման վերաբերյալ և այն համարում բացարձակ կարևորության քայլ մարդու իրավունքների պաշտպանության հարցում։
Ինչպես նշված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ՝ իրավապաշտպան այս կազմակերպության օրինակին պետք է հետևեն մյուս իրավապաշտպան կազմակերպությունները, և արձագանքները պետք է հիմք դառնան Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցում.
«Ադրբեջանի իշխանությունները, զինված ուժերը կոպտորեն խախտել են հայկական կողմից զինծառայողների ու քաղաքացիական անձանց կյանքի, առողջության պահպանման, հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիության, սեփականության իրավունքները, երեխաների լավագույն շահերը, գերիներին չվերադարձնելով շարունակում են պատճառել հոգեկան տառապանքներ և այլն: Այս ամենը՝ դրբեջանական իշխանությունների կատարածը, պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են:
Հանցանք կատարած անձինք, իշխանությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Դա բացարձակ անհրաժեշտություն է հենց ապագայում նման հանցավոր արարքները կանխարգելելու և խաղաղ գոյակցության հիմքեր ապահովելու համար: Անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի դաժան հանցագործություններ»։
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում մեկ ընտանիքի երեք անդամի մեղադրանք է առաջադրվեն անչափահասի աշխատանքային շահագործման համար։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
«ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում մարդու թրաֆիքինգի կամ շահագործման դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ ամուսիններ՝ 1960 թվականի ծնված Լ.Կ-ին եւ 1971 թվականին ծնված Ա.Ղ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4 կետերով, իսկ նրանց որդուն՝ 2003 թվականի ծնված Վ.Կ-ին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4 կետերով սահմանված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նրանք 2018 թվականի դեկտեմբերից մինչեւ 2019 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում կատարել են մարդու՝ հարկադիր աշխատանքի ձեւով թրաֆիքինգ կամ շահագործում՝ իր արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ ղեկավարելու հնարավորությունից զրկված, արարքի կատարման պահին անչափահաս տարիքում գտվող Ա.Ի.-ին դրել եւ պահել են շահագործման վիճակի մեջ, օգտագործելով վերջինիս վիճակի խոցելիությունը, խաբեության եւ վստահությունը չարաշահելու միջոցով շահագործել են նրան, չեն վճարել կատարված աշխատանքի դիմաց վարձատրության՝ նախնական բանավոր պայմանավորվածությամբ որոշված գումարը, պահել են նվաստացուցիչ եւ անմարդկային պայմաններում, իսկ մայրը եւ որդին վերջինիս նկատմամբ կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով եւ դրա գործադրմամբ հարկադրել են աշխատել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Քննչական կոմիտեից նաեւ հայտնում են, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք են բերվել բավարար ապացույցներ առ այն, որ 2018 թվականին ընտանիքի անչափահաս որդին եւ Լ.Կ.-ի մոտ որպես կթվորուհի աշխատող Հ.Բ.-ն տուժող Ա.Ի.-ին ընտանիքին պատկանող անասնաֆերմային կից տնակում, դիտավորյալ կերպով պատճառել են հոգեկան տառապանք, մասնավորապես՝ որդին տուժող Ա.Ի-ին ստիպողաբար կերակրել է ուտելիքի մնացորդներ, իսկ Հ.Բ.-ն այդ ընթացքում, առանց պատճառի եւ առիթի, ձեռքերով եւ ոտքերով հարվածել է վերջինիս, հայհոյել, որի ժամանակ Վ.Կ-ն տեսանկարահանել է այդ ամենը իր բջջային հեռախոսով եւ ծաղրանքի ենթարկել Ա.Ի-ին:
Նախաքննությունը շարունակվում է։
Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ դատավոր Արմեն Դանիելյանը թույլ է տվել էական դատավարական խախտումներ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։
Վճռաբեկ դատարանը բեկանել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կայացրած դատական ակտը՝ արձանագրելով, որ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը չէր կարող քննության առնվել այդ ատյանում։
Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 20-ին առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, բավարարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը, կասեցրել էր գործի վարույթը և դիմել ՀՀ Սահմանադրական դատարան Քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ։
Դատախազ Պետրոս Պետրոսյանը և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը վերաքննիչ բողոքներ էին ներկայացրել, որոնք բավարարվել էին Արմեն Դանիելյանի 2019 թվականի հունիսի 25-ի որոշմամբ։ Մինչդեռ և՛ բողոքներ ներկայացնելուց առաջ, և՛ հենց վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանական կողմը պնդել էր, որ Սահմանադրական դատարան դիմելու հարցը առհասարակ չէր կարող քննության առնվել վերաքննիչ դատարանի կողմից։
Վճռաբեկ դատարանը, 2021 թվականի մարտի 17-ին քննության առնելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վճռաբեկ բողոքը վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտի դեմ, գտել է, որ առաջին ատյանի դատարանի՝ ՍԴ դիմելու որոշումը չէր կարող քննության առնվել վերաքննիչ քրեական դատարանի կողմից։
Վճռաբեկ դատարանը համաձայնեց պաշտպանների հետ և ուղղակի արձանագրեց, որ առաջին ատյանի դատարանի կողմից բարձրացված սահմանադրաիրավական վեճը ենթակա էր հաղթահարման բացառապես Սահմանադրական դատարանի կողմից։
Հետևաբար, դատավոր Գրիգորյանի կողմից՝ 300․1 հոդվածի հետ կապված ՍԴ դիմելու և ՍԴ-ի կողմից այն քննության առնելու վերաբերյալ շուրջ երկու տարի հնչեցված բոլոր շահարկումները ոչ միայն հիմնազուրկ էին, այլև՝ էական դատավարական խախտում էին։
Անհետ կորած զինվորի հարազատներից պահանջում են կատարել վարկային պարտավորությունները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման ահազանգի մասին բարձրաձայնել է նաեւ անհետ կորած համարվող զինծառայողի մայրը՝ Անահիտ Ադոյանը։
Նրա փոխանցմամբ՝ իր որդու կինը պարբերաբար նամակներ է ստանում՝ վարկային պարտավորությունները կատարելու անհրաժեշտության մասին։ Ավելին, արդեն գրություն են ստացել նաեւ ԴԱՀԿ-ից։
«Բանկերից թղթեր են գալիս, հարկադիրից թուղթ է գալիս՝ արդեն այդ աստիճանի է… տունը հիփոթեքով է։ Եկեք տեսեք էդ երեխեքը ո՞նց են ապրում։ Իմ հարսը 24 տարեկան է, ոչ մի տեղ չի կարող աշխատել, մանկապարտեզները փակ են, դուստրն էլ երեք տարեկան է։ Ինչ անի այդ աղջիկը, ո՞նց ընտանիք պահի, մինչև իր ամուսնու գալը ի՞նչ վարկերի մասին է խոսքը։ Արդշինբանկը վարկի տոկոսն օր-օրի ավելացնում է։ Թող ծնողների հետ խաղ չանեն»,- ասաց Անահիտ Ադոյանը։
Նշենք, որ Ա.Ադոյանի որդին Էջմիածնի քիմիկների զորամասի զինծառայողներից է ,որը ծառայակիցների հետ մեկնել է Զանգելան, որից հետո թե նրա եւ թե մյուս զինվորների գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան։
Նկատենք, որ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասուլիսում հայտարարել է, թե Հայաստանյան բանկերը ներել են Արցախի պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների վարկերը՝ մոտ 2 մլրդ դրամի չափով։
Հավելենք, որ մարտի 8-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել է ԿԲ և Ֆինանսների նախարարություն՝ պարզելու՝ թե քանի քաղաքացու վարկային պարտավորություն է կասեցվել և թեմային վերաբերող այլ հարցեր, սակայն օրենքով նախատեսված ժամկետում դեռ պատասխան չենք ստացել։
Հիշեցնենք ՝ ՀՀ ազգային ժողովը հոկտեմբերի 21-ին ընդունել էր կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով հնարավորություն է ընձեռվում, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները: Այսպիսով` այն բանկերն ու վարկային կազմակերպությունները, որոնք կներեն պատերազմում զոհված, անհետ կորած ու հաշմանդամ դարձած անձանց ու նրանց հետ փոխկապակցված անձանց վարկերը, կազատվեն որոշ հարկային պարտավորություններից։ Փոխկապակցված անձինք են համարվում ամուսինը, համատեղ ապրող ծնողները և համատեղ ապրող զավակները: Սա հնարավորություն է բանկերի ու վարկային կազմակերպությունների համար ներելու վարկային պարտավորությունները։
Սակայն բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ վարկային պարտավորությունները չեն ներվում։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է վրեժխնդիր լինելու շարժառիթով 30-ամյա տղամարդու եւ վերջինիս ընկերների սպանությունը կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նշենք, որ հիշատակված քրեական գործն ուղղակի կապ ունի 2019թ. Սպիտակ քաղաքում կատարված առանձնակի դաժանությամբ սպանության դեպքի հետ, որի նախաքննությունն ավարտվել էր դեռեւս 2019թ. դեկտեմբեր ամսին, եւ քրեական գործը, չորս անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էր դատարան եւ այժմ գտնվում է դատաքննության փուլում:
Նշված քրեական գործով մասնավորապես պարզվել եւ հիմնավորվել էր, որ վրեժխնդրության շարժառիթը հանդիսացել են 2018թ. օգոստոսի 12-ին տեղի ունեցած միջադեպերը: Մասնավորապես՝ նշված օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 41-ամյա տղամարդը եւ վերջինիս երկու մտերիմները Վանաձոր քաղաքի «Արհեստական լճեր» կոչվող տարածքում գործող սրճարանի մոտ վիճաբանել էին նույն տարածքում կայանած ավտոմեքենայի 30-ամյա վարորդի եւ վերջինիս ընկերների հետ, որի ընթացքում 41-ամյա տղամարդն իր մոտ գտնվող 12մմ տրամաչափի որսորդական հրացանով կրակել էր ներկաներից մեկի ուղղությամբ՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Դրանից հետո, նույն դեպքի վայրում, ի պատասխան 41-ամյա տղամարդու գործողությունների, քննությամբ չպարզված անձինք վերջինիս գցել էին Տանձուտ գետը՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:
Տեղի ունեցած իրադարձություններից հետո վերջինիս մտերիմ ընկերը, որը Սպիտակ քաղաքի բնակիչ է, իր ընկերոջ հեղինակությունը վարկաբեկելու, նրան ընդհարումների մեջ ներքաշելու, ինչպես նաեւ՝ գետը նետելու կապակցությամբ, 30-ամյա տղամարդուց եւ նրա ընկերներից վրեժխնդիր լինելու շարժառիթով, պարբերաբար հետապնդել է նրանց՝ հարմար առիթի դեպքում վնաս պատճառելու նպատակով:
Նկատելով իրենց հետապնդող անձին, վրեժխնդիր լինելու նպատակով, 2019 թվականի հունվարի 14-ին Սպիտակ քաղաքում գործող ապահովագրական գրասենյակի տնօրենի միջոցով կազմակերպել էին իրենց հանդիպումը, որի ժամանակ նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերած եւ կրած ակոսափող ատրճանակից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, հանրային վայր հանդիսացող ապահովագրական ընկերության գրասենյակում ներկաներից մեկը կրակոցներ էր արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով երեք հրազենային վիրավորում, որից հետո, անտեսելով տուժողի՝ իրեն հիվանդանոց տեղափոխելու խնդրանքները, դրսեւորելով առանձին դաժանություն, գործով մեղադրյալներից մեկը դանակով դիտավորությամբ հիմից կտրել էր տուժողի ձախ ականջախեցին՝ լրիվ ամպուտացիայով, ինչպես նաեւ՝ աջ ականջախեցու հիմի վերին եզրը՝ այդ կերպ խմբով սպանելով նրան:
Նախաքննությամբ պարզվել էր նաեւ, որ նույն օրը հրազենային վնասվածք էր պատճառվել եւս մեկ անձի, որից հետո գործով երեք մեղադրյալները դիմել էին փախուստի, իսկ ապահովագրական գրասենյակի տնօրենը մաքրել էր դեպքի վայրում առկա արյան հետքերը, հայտնաբերել կրակված փամփուշտների պարկուճները, դրանք վերցրել ու հեռացել:
Վանաձոր քաղաքի «Արհեստական լճեր» կոչվող տարածքում ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու գործով մեղադրյալ, 41 ամյա տղամարդու, ինչպես նաեւ Սպիտակ քաղաքում կատարված սպանության գործով մեղադրյալ, 30-ամյա տղամարդու նկատմամբ քրեական գործերի նախաքննության ընթացքում ընտրված խափանման միջոց կալանքը դատարանի կողմից փոխարինվել էր ազատազրկման հետ չկապված այլ խափանման միջոցներով, եւ նրանք փաստացի գտնվել են ազատության մեջ, ինչի արդյունքում, ձեւավորված լարված մթնոլորտում եւ միմյանց նկատմամբ անբարյացկամ հարաբերությունների պարագայում, դեպքից որոշ ժամանակ անց, կատարվածի շուրջ կրքերը ոչ միայն չեն հանդարտվել, այլեւ նշված դեպքերը պատճառ է հանդիսացել, վրեժխնդրության շարժառիթով, այլ հանցագործությունների կատարման:
Մասնավորապես՝ վերը նշված դեպքերից հետո, 41 ամյա տղամարդու հայրը՝ 64-ամյա տղամարդը, չհանդուրժելով 30-ամյա համաքաղաքացու եւ նրա ընկերների կողմից իր զավակի ու մտերիմների նկատմամբ դրսեւորած վարքագիծը եւ ոտնձգությունները, իր արժանապատվությունը, հեղինակությունը եւ տարիների ընթացքում ձեւավորած ազդեցությունը պահելու նկատառումներից ելնելով, վրեժխնդիր լինելու շարժառիթով, օգտվելով վերջինիս ազատության մեջ գտնվելու հանգամանքից, կազմակերպել ու ղեկավարել է ապօրինաբար նրան եւ ընկերներին ուղղակի դիտավորությամբ կյանքից զրկելու նախապատրաստությանն ուղղված գործողությունները:
Այդ նպատակով ապօրինի կերպով ձեռք է բերել ու պահել ակոսափող հրազեն հանդիսացող «АК-74» տեսակի 5,45մմ տրամաչափի ինքնաձիգ եւ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ: Այնուհետեւ նշված հանցագործությունն իրականացնելու եւ միեւնույն ժամանակ աննկատ մնալու նկատառումներից ելնելով, տեղեկացված լինելով, որ իր առանձնատան հարեւանությամբ բնակվող հարեւանի եղբորորդին բանակում ծառայել է որպես հրաձիգ, տիրապետում է զենքի կանոններին, 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ընկերացել է վերջինիս հետ, հաճախակի իր տուն հրավիրել, որպես ձեռքի ծախս՝ պարբերաբար գումարներ տրամադրել, այնուհետեւ հասունացնելով իրենց մտերմությունը՝ տեղեկացրել է, որ պետք է սպանեն Վանաձոր քաղաքի բնակիչ 30-ամյա տղամարդուն եւ նրա ընկերներին՝ նշելով, որ հակառակ դեպքում նրանք իրենց կսպանեն՝ տրամադրելով նշված «АК-74» տեսակի ինքնաձիգը եւ փամփուշտները: Միեւնույն ժամանակ 64-ամյա տղամարդու որդին, ընդօրինակելով հոր գործելաոճը, հանցավոր մտադրություններն իրագործելու նպատակով, երկու ընկերների ներգրավել է հանցավոր խմբում:
Պատվիրելով 30-ամյա համաքաղաքացու եւ նրա ընկերների սպանությունը՝ 64-ամյա տղամարդը կազմակերպել ու ղեկավարել է նշված առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստելուն ուղղված գործողությունները, իսկ որդին օժանդակել է հորը, որոնց շրջանակներում հարեւանի եղբորորդուն, որը պետք է իրականացներ սպանության պատվերը, եւ ընկերներից մեկին մի քանի անգամ տեղափոխել է այն վայրերը, ուր վրեժի օբյեկտ հանդիսացող տղամարդը սովորաբար հաճախել է, այդ թվում՝ մարդաշատ, ընկերոջ հետ կրակելու միջոցով անտառներում փորձարկել են նշված ինքնաձիգը՝ վերացնելով ինքնաձիգի անխափան աշխատելու եւ նշանառության հետ կապված հնարավոր խոչընդոտները, իսկ 2019 թվականի դեկտեմբեր ամսին բեռնատար ավտոմեքենայով նրանց տեղափոխել Վանաձոր քաղաքի «Այգ» ռեստորանին հարակից տարածք, որպեսզի իրականացվի 30-ամյա տղամարդու ու նրա ընկերների սպանությունը:
Սակայն, պատվերը հանձն առած երիտասարդը հասկանալով, որ չի կարող նման քայլի դիմել, այսինքն՝ սպանել իրեն անծանոթ համաքաղաքացուն եւ նրա ընկերներին՝ կամովին հրաժարվել է հանցագործությունն ավարտին հասցնել եւ ինքնաձիգն ու փամփուշտներով լիցքավորված 2 փամփշտատուփերը վերադարձրել է իրենց հարեւան, 64-ամյա տղամարդուն՝ վերադարձնելով նաեւ որպես աջակցություն իրեն տրամադրած գումարները, իսկ որպեսզի հետագայում չկարողանան հանցավոր մտադրությունն իրականություն դարձնել, մինչ զենքի վերադարձնելը, դրա միջի գործարանային արտադրության հետադարձ մեխանիզմի զսպանակը ջարդել է:
Սպանության մտադրությունը հոր եւ որդու կամքից անկախ հանգամանքերով ձախողվելուց հետո, 41-ամյա որդին պլանավորել է ամեն գնով իրականացնել հանցավոր մտադրությունը, որի շրջանակներում ձեռք է բերել եւ նշված ինքնաձիգի մեջ տեղադրել է հետադարձ մեխանիզմի ինքնաշեն զսպանակ, ապա 30-ամյա տղամարդու եւ նրա ընկերների գտնվելու վայր ժամանելու, հարմար դիրքից եւ տարածությունից հրազենից կրակելու, ինչպես նաեւ՝ հետագայում իր առնչությունը եւ մասնակցությունը շեղելու, հետքերը թաքցնելու նկատառումներից ելնելով, ձեռք է բերել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա, պետհամարանիշը փոխարինելով հափշտակված համարանիշով, ապա ապօրինի կերպով ձեռք բերված եւ իր ու հոր տիրապետության տակ գտնվող, ապօրինի կերպով պահվող «АК-74» տեսակի ինքնաձիգով, թվով 2 ընկերների հետ հիշատակված ավտոմեքենայով , ժամը 18:20-ի սահմաններում, գնացել է Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում գտնվող շինության մոտ եւ հանդիպելով 30-ամյա տղամարդուն ու նրա ընկերներին, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 64-ամյա տղամարդու որդին ավտոմեքենայի սրահից, ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու ուղղակի դիտավորությամբ, հիշյալ ինքնաձիգից կրակոցներ է արձակել 30-ամյա համաքաղաքացու եւ վերջինիս հետ գտնվող 4 անձանց ուղղությամբ, որի հետեւանքով վնասվել է Վանաձոր քաղաքի Համբարձումյան 11Գ հասցեի շինության պատերը, Չերկասի 15/9 հասցեում գտնվող բնակարանի պատուհանի փեղկը, իսկ գնդակը դիպել է խոհանոցի առաստաղին եւ պահարանին, որի ժամանակ բնակարանում գտնվել են նշված բնակարանի տան անդամները: Հրաձգության ժամանակ ստացած վնասվածքներից 30-ամյա տղամարդը եւ նրա ընկերներից մեկը մահացել են, իսկ մեկի առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս:
Հրաձգությունից հետո 41 ամյա տղամարդ ընկերների հետ հիշատակված ավտոմեքենայով դիմել են փախուստի, իսկ ավտոմեքենան եւ դրա մեջ առկա ինքնաձիգը, նույն օրը հայտնաբերվել է՝ այրված վիճակում:
Նկարագրված հանցագործությունը կյանքի կոչելուց հետո, հնարավոր վրեժխնդրությունից խուսափելու նպատակով, հանցագործները թաքնվել են 64-ամյա տղամարդու առանձնատանը եւ տեղադրված տեսախցիկներով հսկել անցուդարձը, որի ընթացքում՝ 2020թ. մարտի 7-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, Լոռու մարզի բուսաբանական այգու դարպասների մոտ, նկատել են անծանոթ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա: Մտավախություն ունենալով, որ իրենց հնարավոր է դարանակալած լինեն, առաջացել են դեպի այգու դարպասներ, որտեղ պատահական հանդիպել են այգու պահակին այցելած անձին եւ աննշան առիթն օգտագործելով, խուլիգանական դրդումներով բռունցքով հարվածել վերջինիս դեմքին եւ առողջությանը ծանր վնաս պատճառելու միասնական դիտավորությամբ, 41-ամյա տղամարդն ընկերոջ հետ քաշքշել են նրան, իսկ երբ տղամարդը փորձել է փախուստի դիմել, ավտոմեքենայով հետապնդելով գետնին են գցել, ապա ձեռքերով եւ ոտքերով բազմակի հարվածներ են հասցրել տուժածին, այնուհետեւ նաեւ դանակով բազմակի հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ խմբի կազմում վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգ սպառնացող ծանր վնաս:
Դրանից հետո թաքնվել են հիշյալ առանձնատան թաքստոցում:
Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ առանձնատան թաքստոցում հայտնաբերվել է նկարագրված վերջին դեպքով հետախուզման մեջ գտնվող 41 ամյա տղամարդը եւ նրա ընկերները, ինչպես նաեւ հայտնաբերվել են՝ «ПМ» տեսակի ակոսափող ատրճանակ՝ իր փամփշտատուփով, «ПМ», ԱՊՍ տեսակի ատրճանակներից եւ 9մմ տրամաչափի այլ ակոսափող զենքերից կրակվելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 9 հատ փամփուշտ, «БР.М75» տեսակի ձեռքի բեկորային նռնակ՝ պայթուցիչով, «ՌԳԴ-5» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ՝ առանց պայթուցիչի, «ՈւԶՌԳՄ» տեսակի մարտական պայթուցիչ, առգրավել են նաեւ առանձնապես խոշոր չափերով՝ 63.15 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Հայտնաբերվածի կապակցությամբ 41-ամյա տղամարդու ընկերներից մեկը՝ եւս հետախուզման մեջ գտնվող անձը, հայտարարել եւ ցուցմունքներ է տվել այն մասին, որ հայտնաբերված եւ առգրավված թմրամիջոցը, զենքը եւ ռազմամթերքը պատկանում են իրեն, որի մասին, ըստ նրա, որեւէ մեկը տեղյակ չի եղել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 64-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, որդուն՝ 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ կետերով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 9-րդ կետերով: Վերջինիս ընկերներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 9-րդ կետերով, իսկ մյուսին՝ 335-րդ հոդվածի 1-ին մասով, 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասով: Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Սոցիալական ցանցերում այսօր շրջանառվող տեսանյութում Կապանի հարակից հայկական հենակետի դիրքապահները դժգոհություն են հայտնում իրենց ծառայության անբավարար պայմաններից՝ հայտարարելով, որ նույնիսկ այդ վիճակում և փոքրաթիվ ուժերով կանգնելու են ադրբեջանական երեք դիրքի դիմաց:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է տեսանյութում հնչած հայտարարություններին՝ գրելով․
«Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է տեսանյութ՝ Կապան քաղաքի հարակից հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետում տիրող վիճակի մասին, որում զինծառայողների կողմից արվում են պնդումներ նաև իրենց տրված որոշ հրամանների կամ հանձնարարության մասին։
Գորիսի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանի հանձնարարությամբ հրապարակված այդ տեսանյութի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր՝ ծառայության պայմանների, կազմակերպման հանգամանքների ստուգման, դրանցում առերևույթ հանցավոր մոտեցման առկայությունը պարզելու և ըստ այդմ՝ ընթացքը լուծելու նպատակով։
Հ.Գ. Տեսանյութը կից չեմ հրապարակում անվտանգության նկատառումներից ելնելով»։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական ավտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ու Սյունիքի մարզային վարչության ծառայողները հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ՝ իրականացված մեծածավալ քննչական, դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսատան բաժանմունքի պետը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2020 թվականի հուլիսի 5-ից մինչ 2021 թվականի մարտի 3-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, նախնական համաձայնության գալով նույն մաքսային կետի՝ պաշտոնատար անձ հանդիսացող այլ աշխատակիցների հետ, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք, կատարել պաշտոնեական կեղծիքներ, ինչպես նաև շահադիտական դրդումներից ելնելով՝ իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Այսպես.
Հ.Մ-ն զբաղեցնելով ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի բաժանմունքի պետի պաշտոնը, ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք տարբեր տեսակի բեռների ներկրմամբ զբաղվող անձանց կողմից իրեն և նույն մաքսային կետի մաքսային տեսուչ Ա. Փ-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու առաջարկը՝ վերջինի և այլ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ, նշված անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու և որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար:
Այդ պայմանավորվածությունը ձեռք բերելուց հետո հիշյալ պաշտոնատար անձինք տնտեսվարողների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ նրանց կողմից Իրանի Իսլամական Հանրապետությունից «Մեղրի» անցակետով մետաղե ամրաններ և ավտոմեքենայի շարժիչի հովացման համար նախատեսված հեղուկներ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու և մաքսային ձևակերպման ընթացակարգերը շրջանցելու եղանակով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու և այդ կերպ մաքսային վճարներ կատարելուց տնտեսվարողին ազատելու դիտավորությամբ, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, այն է՝ հաստատապես իմանալով բեռնատարներում մաքսազերծման ենթակա ապրանքների առկայության մասին՝ դրանք մաքսակետի հսկման տաղավար հասնելուց հետո մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպման չեն ենթարկել, չեն հաշվառել, չեն կշռել, թաքցրել են տրանսպորտային միջոցում հայտարարագրման ենթակա ապրանքների առկայությունը:
Այնուհետև, ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի թիվ 865-Ն որոշմամբ սահմանված ապրանքի մաքսային հայտարարագիր չներկայացնելու և պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ավտոմեքենայի արտաքին զննում, բեռնային մասում կիրառված ապահովման միջոցների ամբողջականության ստուգում չիրականացնելու պայմաններում՝ չեն կիրառել ՀՀ մաքսային մարմինների կողմից օգտագործվող մաքսային ապահովման միջոցներ, դրանց վերաբերյալ համապատասխան նշագրումներ չեն կատարել բեռն ուղեկցող փաստաթղթերում, մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով չեն լրացրել և չեն ներկայացրել ապրանքների և տարանցիկ հայտարարագրեր, չեն կատարել փաստաթղթային և փաստացի հսկողական անհրաժեշտ գործառույթներ, փոխարենը՝ տրանսպորտային միջոցները թույլատրել են տեղաշարժել մանրակրկիտ զննման մասնաշենք և բեռնատար ավտոմեքենաների կայանատեղ, իսկ այնուհետև՝ ռենտգեն դիտարկման և նկարահանման մասնաշենք:
Դրանից հետո, իրենց հանցավոր գործունեությունը թաքցնելու նպատակով, կազմել և ծառայողական կնիքով հաստատել են բեռի տեղափոխման՝ պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող, ակնհայտ կեղծ տեղեկատվությամբ ներքին տարանցիկ հայտարարագրեր: Կաշառք տվողին պատկանող մաքսազերծման ենթակա բեռները նախապես որոշված վայր անարգել հասցնելն ապահովելու, ճանապարհին հնարավոր ստուգումների դեպքում դրանք ստուգող անձանց ներկայացնելու և այդ կերպ կիրառված հանցավոր մեխանիզմը քողարկելու նպատակով, կեղծված հայտարարագրերը տրամադրել են բեռնատարների վարորդներին՝ որոշված վայր հասնելուց հետո դրանց ոչնչացման պայմանով:
Մշակված հանցավոր սխեմայի կիրառման պայմաններում՝ 2020 թվականի ընթացքում բեռնատար ավտոմեքենաներով Իրանի Իսլամական Հանրապետությունից «Մեղրի» անցակետով մաքսային հսկողությունից թաքցնելով Հայաստանի Հանրապետության տարածք են տեղափոխվել ընդհանուր շուրջ 70,250 տոննա քաշով մետաղե ամրաններ և 23 տոննա քաշով ավտոմեքենաների շարժիչի համար նախատեսված հովացման հեղուկ, որպիսի գործողությունների դիմաց ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք:
Վերոգրյալից բացի, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված ընկերության սեփականատեր Վ.Դ-ն, 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի մարտի 3-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, նպատակ ունենալով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից մաքսային հսկողությունից թաքցնելու և մաքսային ձևակերպման ընթացակարգերը շրջանցելու եղանակով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել «DRIFT 7000 SAE 40» ավտոմեքենաների շարժիչի համար նախատեսված իրանական արտադրության ավտոյուղեր՝ դիմել է ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներին և համոզելու եղանակով նրանց դրդել է չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները, այն է՝ ավտոյուղերը «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի շրջանցմամբ Հայաստանի Հանրապետություն ներկրելու և այդ կերպ առանձնապես խոշոր չափերի հարկեր և տուրքեր վճարելուց խուսափելու համար:
Պաշտոնատար անձանց կողմից համաձայնություն ստանալուց հետո Իրանի Իսլամական Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցով առանց համապատասխան մաքսային ձևակերպման Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել ավտոմեքենաների շարժիչի համար նախատեսված իրանական արտադրության ավտոյուղեր, որոնք ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնով Հայաստան Հանրապետության տարածք են ներմուծվել բացառապես նույն մաքսատան բաժանմունքի պետ Հ.Մ-ի հերթափոխի ընթացքում:
Հ.Մ-ն և նշված օրերին իր հետ հերթափոխի մեջ գտնված պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի մի շարք մաքսային տեսուչները, նախնական համաձայնության գալով իրար հետ և հաստատապես իմանալով բեռնատարներում մաքսազերծման ենթակա ապրանքների առկայության մասին՝ դրանք նախատեսված հսկման տաղավար հասնելուց հետո մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային ձևակերպման չեն ենթարկել, մասնավորապես՝ նույն օրերին մաքսային տեսուչները, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները և չկատարելով իրենց ծառայողական պարտականությունները չեն կշռել բեռնատար ավտոմեքենաները, դրանց տվյալները չեն մուտքագրել միասնական բազա, որից հետո առանց սահմանված փաստաթղթերի թույլատրել են բեռնատարների ելքը մաքսակետից՝ կեղծ տեղեկություններ ներառելով ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի ելքի մատյանի՝ տրանսպորտային միջոցի համարանիշի լրացման վանդակներում՝ դրանում բեռնատարի իրական համարանիշի փոխարեն նշելով նույն մաքսային կետ երբևէ մուտք չգործած և գոյություն չունեցող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշ՝ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնեական փաստաթղթերում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ, այդ կերպ՝ կատարելով պաշտոնեական կեղծիքներ:
Վերոգրյալ գործողությունների արդյունքում խաթարվել է ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության բնականոն գործունեությունը, տնտեսվարողը խուսափել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և Հայաստանի Հանրապետություն մեծածավալ ապրանքներ ներմուծելու դիմաց օրենքով սահմանված առանձապես խոշոր չափերի՝ մաքսատուրք, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկ և բնապահպանական վճար վճարելուց՝ այդ կերպ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թվով 1332 տակառ ավտոյուղով բեռնված և մաքսանենգ ճանապարհով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք հասած բեռնատար ավտոմեքենան բեռնաթափվելու ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Քրեական գործով կատարված շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են մաքսանենգ ճանապարհով պարբերաբար Հայաստանի Հանրապետություն բեռներ տեղափոխելու փաստը հավաստող ապացույցների բավարար համակցություն, այդ թվում՝ կեղծ գրառումներ պարունակող պաշտոնեական փաստաթղթեր, մատյաններ, հայտարարագրեր, զննվել են մաքսատան համակարգիչները, որոնցով պարզվել է, որ մաքսակետով անցած և քրեական գործով հետաքրքրություն ներկայացնող բեռնատար ավտոմեքենաների տվյալները չեն մուտքագրվել ՊԵԿ էլեկտրոնային բազաներ՝ այդ կերպ տնտեսվարողներին ազատելով հարկեր, տուրքեր վճարելուց և մյուսների հանդեպ ստեղծել անհավասար մրցակցային պայմաններ:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում որոշումներ են կայացվել մաքսային բաժանմունքի պետին, տեղակալին, մաքսային բաժանմունքի երկու տեսուչներին, նրանց օժանդակած անձին, բեռնատար ավտոմեքենայի վարորդին, թվով երեք տնտեսվարողներին ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրը նրանցից վեցի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուս երեքի նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ հանցավոր մեխանիզմի կիրառման արդյունքում պետությանը պատճառված վնասի իրական չափը ճշտելու, մաքսային տեսուչների և տնտեսվարողների կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին իրենց գործունեությունը ծավալել բացառապես օրինական դաշտում և զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Yerevan.today-ը գրում է. «Հատուկ քննչական ծառայություն է կանչվել Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ընդ որում, Yerevan.Today-ին հասած տյալներով, նա բավականին հակասական ցուցմունքներ է տվել ՀՔԾ-ում:
Մասնավորաբար, ռազմական կարիքների համար հաստատված պլանից պետգնումներով շեղումների մասին հարց ու պատասխանում Դավիթ Տոնոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունն է հնչեցրել՝ նշելով, որ գենպլանից դուրս գնումների դեպքերը համաձայնեցվել են ՀՀ վարչապետի հետ եւ դրա մասին բազմաթիվ զեկուցագրեր կան, ուստի իրավապահների ուշադրությունն է հրավիրել հենց այս հանգամանքի վրա: Ավելին, Տոնոյանը պահանջել է, որպեսզի ուսումնասիրվի երրորդ երկրներից ձեռքբերված ռազմամթերքի մասին իր ղեկավարած գերատեսչության եւ կառավարության միջեւ եղած թղթատարությունը:
Ընդգծենք՝ պատերազմը տանուլ տված նախարար Դավիթ Տոնոյանը վկայի կարգավիճակով է կանչվել հարցաքննության, նա եղել է քննիչ Գարեգին Բեգոյանի սենյակում: Yerevan.Today-ին հաջողվեց կապ հաստատել քննչական խմբի ղեկավար Գարեգին Բեգոյանի հետ: Ի՞նչ քրգործի շրջանակներում է նախկին նախարարը հարցաքննվել, եւ արդյո՞ք գեներալ Արթուր Դավթյանն էլ վկայի կարգավիճակով է հարցաքննվել նույն գործի շրջանակներում, ՀՔԾ ավագ քննիչ Բեգոյանն այսպես պատասխանեց․«Ես այդ քրեական գործի հետ կապված մանրամաներ կամ գործողությունների մասին չեմ կարող հայտնել՝ նախաքննական շահից ելնելով, խնդրում եմ դիմել մամուլի ծառայություն»:
Այդուհանդերձ, տեղեկացնենք, որ նոյեմբերի 16-ին հարուցված քրգործի շրջանակներում հարցաքննության է կանչվել նաեւ այն գեներալը, ում այսօր ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանը: Ընդամենը մինչեւ երեկ անզբաղ, անգործ կարգավիճակից գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը քայլ ձիով գործողությամբ՝ մտավ Գլխավոր շտաբ: Երեկ կեսօրին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը նրան նշանակեց մի դեկորատիվ պաշտոնի՝ կցորդ ԳՇ-ում, որպեսզի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի շուրջ ծավալվող բուռն իրադարձությունների շրջանում Նիկոլ Փաշինյանն այնտեղ իր վստահելի աչքն ու ականջն ունենա:
ՀՔԾ-ում ծանր հանցագործության հիմքերով հարուցված քրգործով անցնող Արտակ Դավթյանը հնարավոր է դառնա ԳՇ պետ՝ զբաղեցնելով քաղաքական կամայականությունների զոհ դարձած Օնիկ Գասպարյանի պաշտոնը: Նրան այսօր առաջարկվել է ԳՇ պետի պաշտոնը:
Ինչեւէ…
Ուշագրավ է այն, որ նախաքննական փուլում գտնվող կոռուպցիոն սկանդալի քրգործով անցնող Արտակ Դավթյանի հարցաքննությունը զուգորդվել է Պատրոն Դավոյի կալանավորման ակտով:
Մինչ այդ ՀՔԾ-ում քննվող նույն գործի շրջանակներում ՀՔԾ-ում էր եղել նաեւ զինամթերքի առքուվաճառքի հայտնի դիլլեր Դավիթ Գալստյանը, ով առավել հայտնի է Պատրոն Դավո մականվամբ: Փաստորեն, հաջորդը հարցաքննության պետք է կանչվի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արդյո՞ք իր մեջ այդ համարձակությունը կգտնի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ցույց կտան դեպքերի հետագա զարգացումները:
Մի կարեւոր հանգամանք եւս. հնարավոր է՝ Արտակ Դավթյանը եւ Դավիթ Տոնոյանը կանչվել են հարցաքննության ԳՇ նախկին պետ, նախկին ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի սկանդալային հայտարարությունների հիման վրա հարուցված քրգործի շրջանակներում:
ՀՔԾ-ից պաշտոնական տեղեկատվություն մեզ չի հաջողվում ստանանալ, մամուլի ծառայությունն ասում է, որ հարցաքննվող անձանց անուններ հրապարակելու իրավասություն չունի, քանի որ գործը դեռեւս գնտվում է նախաքննական փուլում:
Սակայն մեզ հայտնի է դարձել, որ ՀՔԾ-ում քրգործի հարուցման հիմք է հանդիսացել նաեւ անցած տարի դեկտեմբերին Yerevan.Today-ի տաղավարային հարցազրույցը՝ Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի հետ: Իրավապահ համակարգի ուշադրությանն արժանացած նյութը դարձյալ ռազմամթերիքի պետգնումներն են ու գենպլանից շեղումով անպիտան տեխնիկան:
Yerevan.Today –ին հայտնի է դարձել, որ Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը եւս հարցաքննվել է ՀՔԾ-ում։ Ըստ որում՝ երկու նույնացող հիմքերով քրգործերի շրջանակներում՝ ռազմամթերքի ձեռքբերման, գենպլանից շեղումների կասկածելի դրվագներով (Սու 30, ОСА АК համակարգի գնում) եւ այլն:
Ավետիք Քերոբյանի սկանդալային հայտարարույթուններից մեկը հետեւյալն էր․«Ես ականատես եմ եղել դեպքերի, երբ բառիս բուն իմաստով անկանոն փոփոխություններ էին կատարվում այդ պատվերի մեջ եւ կրճատվում էին գործարանների պատվերները, դա արվում էր հապճեպ, առանց որեւէ տրամաբանության: Այսինքն այդ միջոցները պլանից շեղումով ուղղվում էին այլ նպատակների: Զենք-զինամթերքի արտադրության համար բյուջեն ուղղվում էր այլ ծախսերի: Տարվա մեջ շատ այդպիսի դեպքեր են եղել»:
Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը ձեռք է բերել օգտագործած, ժանգոտած «ОСА АК» զինատեսակներ, Քերոբյանը Yerevan.Today-ի հետ զրույցում հաստատել էր, որ դրանք ձեռք են բերվել շահագործված վիճակում եւ դրանց գնումը նույնպես ռազմական պլանից դուրս է եղել:
«2017-ի հոկտեմբերին ընդունվել է զինված ուժերի զարգացման նոր ծրագիր, այդ թվում ռազմական տեխնիկայի կազմումը, որը պետք է բավարարեր բանակի ապագա ռազմական կարիքներին: 2018-ի մայիսից՝ հեղափոխությունից հետո այդ ծրագիրը պարբերաբար ենթարկվել է փոփոխությունների: Բայց ես ականատես եմ եղել, որ նույնիսկ փոփոխված ծրագրից դուրս գնումներ են կատարվել, այդ թվում «ОСА АК» համակարգերը, որոնք ձեռք են բերվել արաբական մի երկրից: Դրանց ձեռքբերումը կարելի է համարել առնվազն անտրամաբանական՝ հաշվի առնելով ՀՕՊ մեր վիճակն ու կարիքները: «ОСА АК» համակարգը նախատեսված է եղել որպես շարժական ՀՕՊ միջոց եւ շարժական տեխնիկայի պաշտպանության միջոց: Այդ տեխնիկան պատշաճ կերպով սպասարկված, պատշաճ վերանորոգված չէր կարող լինել, հետեւաբար անպատրաստ էր պատերազմին»,- ասել էր Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը»։
Կնոջն սպանելու մեջ մեղադրվող տղամարդն ազատվել է պատժի կրումից. Քրեական հետապնդումն դադարեցվել է վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։
Սպանությունը տեղի է ունեցել ավելի քան 15 տարի առաջ՝ 2005թ սեպտեմբեր ամսին, Երևանում։ Տղամարդը ձեռքերով պարանոցից խեղդելու եղանակով կյանքից զրկել էր կնոջը, ապա դին թաքցրել նկուղում՝ իր կողմից փորված փոսի մեջ։ Դեպքից շուրջ 15 տարի անց՝ 2020թվականին, տղամարդուն մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության համար:
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով։
դատաքննության ընթացքում՝ դեռևս 2020թ սեպտեմբեր ամսին. պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ տղամարդու նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին։ Տուժող կողմն առարկել է ՝ նշելով, որ քրեական գործում առկա են տվյալներ, որոնց համաձայն ամբաստանյալը սպանությունը կատարել է խմբի կազմում: Մեղադրող կողմը քրեական հետապնդումը նշված հիմքով դադարեցնելու դեմ չի առարկել, իսկ ինչ վերաբերում է տուժող կողմի դիրքորոշմանը, ապա դատախազը հայտնել է, որ գործի նյութերում առկա է քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում, որը չի բողոքարկվել, հետևաբար տուժողի դիրքորոշումը, որ ամբաստանյալին պետք է ավելի ծանր մեղադրանք առաջադրվեր նրա սուբյեկտիվ ընկալումն է և չի կարող հիմք հանդիսանալ քրեական պատասխանատվության ենթարկելու համար օրենքով սահմանված ժամկետ անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելը մերժելու համար: Դատարանը 2020թ որոշել էր հետաձգել միջնորդության քննարկումը, սակայն արդեն 2021թ հունվարին պաշտպանական կողմը պնդել է միջնորդությունը՝ խնդրելով բավարարել այն։ Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո դատարանն այն բավարարել ՝ դադարեցնելով տղամարդու նկատմամբ քրեական հետապնդումը և կարճելով գործի վարույթը՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Իրեղեն ապացույց ճանաչված կնոջ մարմնի մնացորդները՝ գանգը, ոսկորները, ատամները և հագուստները հանձնել վերջինիս իրավահաջորդին: Կողմերը չեն բողոքարկել դատարանի որոշումը, հետևապես, այն մտել է օրինական ուժի մեջ։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2021թ. փետրվարի 12-ին եւ 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՔԿ տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), եւ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
2021թ. մարտի 9-ին որոշում է կայացվել`Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փոխելու մասին, եւ նրան կրկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով:
Մեղադրանքը լրացվել է 2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից հնչեցված կոչերով, որոնք եւս պարունակում են իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր:
Նախաքննությունն ավարտվել է, Վազգեն Մանուկյանին եւ նրա պաշտպանին հայտնվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործի նյութերը տրամադրվել են նրանց՝ ծանոթացման:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.