23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2013թ. սեպտեմբերի 20-ին կայացավ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր Ժողովի նիստ: Օրակարգի հարցերն էին Արդարադատության ակադեմիայի խորհրդի կազմավորման համար երեք դատավորի նշանակումը, կազմակերպչական բնույթի հարցերի քննարկումը, այս մասին տեղեկացնում են Դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնից:
Այսպես. համաձայն «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի` Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Ակադեմիայի կառավարման խորհուրդը:
Համաձայն նույն օրենքի 5-րդ հոդվածի Խորհուրդը բաղկացած է յոթ անդամից, որի կազմում են արդարադատության նախարարը կամ նրա նշանակմամբ իր տեղակալը, երեք դատախազ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, և երեք դատավոր, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր Ժողովը՝ քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացմամբ դատավորների ներկայացվածությամբ:
Սույն հարցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր Ժողովի կողմից կայացված գաղտնի քվեարկության արդյունքում որպես Արդարադատության ակադեմիայի խորհրդի անդամ ընտրվել են
1. քաղաքացիական մասնագիտացմամբ` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը 4 տարի ժամկետով,
2. վարչական մասնագիտացմամբ` ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը 3 տարի ժամկետով,
3. քրեական մասնագիտացմամբ` ՀՀ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին 2 տարի ժամկետով:
Ընդհանուր ժողովում դատավորները քննարկեցին նաև կազմակերպչական բնույթի այլ հարցեր:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ վերահսկիչ պալատի` 2012թ. տարեկան հաշվետվության ուսումնասիրության արդյունքում 2013թ. սեպտեմբերի 19-ի դրությամբ 7 նյութ ուղարկվել է քննչական մարմիններին, որոնցից 6-ը՝ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչություն, իսկ մեկը` ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն են ուղարկվել հետևյալ նկութերը.
-Հայաստանի Հանրապետությանը տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային, դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ՚ պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,
-ՀՀ կրթության և գիտության նախարարությունում «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում ուսումնական հաստատությունների հիմնանորոգման, գույքի և սարքավորումների ձեռք բերման, հանրակրթական ուսուցման (Աշտարակի, Վաղարշապատի թիվ 10, Մասիսի թիվ 5, Սևանի Խ.Աբովյանի, Վանաձորի թիվ 17, Գյումրու թիվ 42, թիվ 45, Հրազդանի թիվ 13, Եղեգնաձորի և Դիլիջանի ավագ դպրոցներ), համակարգչային և ինտերնետային կապի ծառայություններ ծրագրերի ուղղությամբ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,
-Հայաստանի Հանրապետությանը տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային, դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,
-ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորգման, ավտոճանապարհների պահպանման և շահագործման, հեռահաղորդակցության և կապի կանոնակարգման ծառայությունների, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցների օգտագործման ծրագրերի ուղղությամբ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,
-Հայաստանի Հանրապետությանը տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային, դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,
-Հայաստանի Հանրապետությանը տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ:
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն՝
-ՀՀ պետական բյուջեից ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար
տիկին Նավանեթհեմ Փիլեյին
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԻԳՀԳ) կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար-զեկուցող
պարոն Էլ Հաջի Մալիկ Սոուին
ՄԱԿ-ի ՄԻԳՀԳ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով հատուկ զեկուցող
պարոն Խուան Մենդեսին
ՄԱԿ-ի ՄԻԳՀԳ կարծիքի ու արտահայտման ազատության իրավունքի պաշտպանության և աջակցության հարցերով հատուկ զեկուցող
պարոն Ֆրենկ Լի Ռյուին
ՄԱԿ-ի ՄԻԳՀԳ Հարավային Կովկասում մարդու իրավունքների հարցերով խորհրդատու
պարոն Վլադիմիր Շկոլնիկովին
ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ
պարոն Բրեդլի Բուզետտոյին
Խոշտանգման դեմ ՄԱԿ-ի կոմիտեի նախագահ
պարոն Կլաուդիո Գրոսմանին
Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար
պարոն Թյորբյորն Յագլանդին
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար
պարոն Նիլս Մուլժնիեկսին
ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նախագահ
պարոն Ժան-Կլոդ Մինյոնին
ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ արտաքին գործերի նախարար
պարոն Էդվարդ Նալբանդյանին
Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար
պարոն Օլեքսանդր Պավլյուկին
Խոշտանգման կանխարգելման եվրոպական կոմիտեի նախագահ
պարոն Լաթիֆ Հուսեյնովին
ԴԻՄՈՒՄ
Քաղբանտարկյալներ Տիգրան Առաքելյանի և մյուս ակտիվիստների նկատմամբ
քաղաքական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ
Մենք, ներքոստորագրյալ կազմակերպություններս մեր մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հայացքների համար իրականացվող հետապնդումների կապակցությամբ և խնդրում ենք ձեռնարկել միջոցներ՝ ընդդիմադիր քաղաքական ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործի արդարացի քննության և քաղաքական բանտարկյալ Տիգրան Առաքելյանին կալանքից ազատելու ուղղությամբ:
2011 թ օգոստոսի 9-ին Երևանի կենտրոնում տեղի է ունեցել ընդհարում ՀՀ ոստիկանության և ընդդիմադիր քաղաքական ուժի՝ Հայ ազգային կոնգրեսի 7 երիտասարդ ակտիվիստների միջև: Ոստիկանները ծեծի են ենթարկել ակտիվիստներին և ձերբակալել, ընդ որում դաժան վերաբերմունքը ակտիվիստների նկատմամբ շարունակվել է նաև ձերբակալությունից հետո: Միայն ոստիկանության աշխատակիցների ակնհայտ շինծու ցուցմունքների հիման վրա դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ 7 երիտասարդներից չորսի նկատմամբ: Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարվա, Արտակ Կարապետյանը` 3 տարվա, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը` 2 տարվա ազատազրկման՝ իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով զուգորդվող խուլիգանություն կատարելու, ինչպես նաև իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր /վտանգավոր/ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի համար:
Ինչպես իրավապահ մարմինները, այնպես էլ դատարանը չի իրականացրել գործի պատշաճ, լիարժեք և բազմակորղմանի քննություն, հաշվի չառնելով բազմաթիվ վկայություններ և խոշտանգումների վերաբերյալ հայտարարություններ:
Ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործը ներկայումս գտնվում է դատական կարգով բողոքարկման փուլում: Տիգրան Առաքելյանը միջադեպի օրվանից մինչ օրս անազատության մեջ է, իսկ նրա փաստաբանների՝ կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու մասին բազմաթիվ միջնորդությունները, այդ թվում նաև 2013 թ. սեպտեմբերի 18-ին ներկայացված միջնորդությունը 110 քաղաքացիների երաշխավորությամբ, հետևողաբար մերժվում են դատարանի կողմից:
Ըստ ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (1948 թ-ի դեկտեմբերի 10)
3-րդ հոդվածի`
«Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի, ազատության, անձի անձեռնմխելիության իրավունք:»
5-րդ հոդվածի`
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային, իր արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի:»
10-րդ հոդվածի
«Յուրաքանչյուր ոք իր իրավունքներն ու պարտականությունները ճշտելու և իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար լիակատար հավասարության հիմունքով իրավունք ունի այն բանի, որ իր գործը քննվի անկախ և անկողմնակալ դատարանի կողմից հրապարակայնորեն և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ:»
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիան նույնպես սահմանում է անձի ազատության և անձնական անձեռնամխելիության, խոշտանգումներից, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու, քրեական մեղադրանքի առնչությամբ, օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունքը:
Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (հետայսու` ԵԽԽՎ) թիվ 1609(2008) բանաձևի կատարման վերաբերյալ ԵԽԽՎ թիվ 1620 (2008) բանաձևի 4.7.3 կետի համաձայն`
«Ընդունելի չի կարող լինել այն դատավճիռը, որը հիմնված է բացառապես մեկ ոստիկանական ցուցմունքի վրա` առանց լրացուցիչ հիմնավորող ապացույցների:»
«Քաղաքական բանտարկյալներ» հասկացության սահմանման վերաբերյալ ԵԽԽՎ թիվ 1900 (2012) բանաձևի 3-րդ կետի՝ համաձայն`
«Անձնական ազատությունից զրկված անձին պետք է համարվի «քաղաքական բանտարկյալ»՝
ա) եթե ազատազրկումը կիրառվել է ՄԻԵԿ և կից արձանագրություններով երաշխավորված հիմնական իրավունքներից որևէ մեկի, մասնավորապես՝ մտածելու, խղճիև դավանանքի ազատության, կարծիք արտահայտելու և տեղեկատվություն հաղորդելու, ինչպես նաև հավաքների և միավորումների ազատության ոտնահարմամբ,
բ) եթե ազատազրկումը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով, առանց որևէ օրինախախտման հետ առնչության,
գ) եթե, քաղաքական դրդապատճառներով, կալանքի տևողությունը և պայմաններն ակնհայտորեն անհամաչափ են այն իրավախախտմանը, որով տվյալ անձը մեղավոր կամ կասկածյալ է ճանաչվել,
դ) եթե, քաղաքական դրդապատճառներով, անձն ազատությունից զրկվել է այլ անձանց համեմատ՝ խտրական վերաբերմունքի հիման վրա, կամ
ե) եթե ազատազրկումը սահմանվել է այնպիսի ընթացակարգերի արդյունքում, որոնք ակնհայտորեն անարդարացի էին և, ըստ երևույթին, կապ է նշմարվում իշխանությունների քաղաքական դրդապատճառների հետ»։
Հանդիսանալով Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի անդամ և ՀՀ Սահմանադրության ուժով՝ Հայաստանը կրում է պարտավորություն կատարել այս մարմինների շրջանակներում և դրանց հարակից կառույցների կողմից ընդունվող փաստաթղթերի պահանջները և հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքներին: Այնուամենայնիվ, մինչ օրս վերը նշված ՀԱԿ ակտիվիստների առնչությամբ ՀՀ իրավապահ մարմինների գործողություններով և նրանց ազդեցության տակ գործող դատարանների որոշումներով ոտնահարվել են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ինչի արդյունքում ՀՀ-ն խախտել է մի շարք միջազգային պարտավորությունները: Մասնավորապես` Տ.Առաքելյանի ազատազրկումն ակնհայտորեն պայմանավորված է եղել իր ընդդիմադիր ակտիվիստ լինելու հանգամանքով և հիմնավորված է միայն ոստիկանների ցուցմունքներով: Մյուս երեք ակտիվիստներին սպառնում է քաղաքական բանտարկյալ դառնալու ճակատագիրը, եթե նրանց վերաքննիչ բողոքն առաջիկայում չբավարարվի և դատարանի վճիռը մտնի ուժի մեջ:
Մենք դիմում ենք մարդու իրավունքներով մտահոգ համաշխարհային և եվրոպական միջպետական կազմակերպություններին և կառույցնրին՝ հայցելով նրանց միջամտությունը՝ պահանջելու Հայաստանի Հանրապետության իշխանություններից կատարելու մարդու իրավունքների բնագավառում ստանձնած միջազգային պարտավորությունները՝ անհապաղ ազատ արձակելու քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին և դադարեցնելու Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ անօրինական կերպով հարուցված քրեական գործը:
Ակնկալում ենք, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում իր նախագահության շրջանակում Հայաստանի Հանրապետությունը կձեռնարկի կոնկրետ և արդյունավետ քայլեր մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր կատարողականը բարելավելու ուղղությամբ՝ ապացուցելու ժողովրդավարական արժեքներին հետամուտ լինելու իր քաղաքական կամքը:
Ստորագրություններ
- Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
- Վարուժան Հոկտանյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
- Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ
- Նատալյա Մարտիրոսյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե ՀԿ
- Միքայել Դանիելյան, Հելսինկյան ասոցիացիա ՀԿ
- Ժաննա Ալեքսանյան, Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ
- Գուլնարա Շահինյան, «Ժողովրդավարությունն այսօր» ՀԿ
- Աշխեն Բաբայան, «Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան ՀԿ
- Լալա Ասլիկյան, «Հույս» ՀԿ
- Իզաբելա Սարգսյան, «Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության» ՀԿ
- Սերգեյ Գաբրիելյան, «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ
- Արման Սահակյան, «Երաշխիք» քաղաքացիական հասարակության կենտրոն ՀԿ
- Վարդան Հարությունյան, Իրավունքի և ազատության կենտրոն ՀԿ
- Վահան Թումասյան, Քաղաքական մշակույթի և համաձայնությունների զարգացման «Շիրակ կենտրոն» ՀԿ
- Լարա Ահարոնյան, Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
- Մարո Մաթոսյան, Կանանց աջակցության կենտրոն ՀԿ
- Անահիտ Գևորգյան, Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
- Հրայր Սավզյան, «Ձախ այլընտրանք» ՀԿ
- Անահիտ Հարությունյան, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ
- Գևորգ Տեր-Գաբրիելյան, Եվրասիա համագործակցության հիմնադրամ
- Ծովինար Նազարյան, ակտիվիստ, «Խիզախ կին» 2012 (Հայաստան)
- Զարա Հովհաննսիյան, հրապարակախոս, «Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության» ամենամյա մրցանակ, երկրորդ մրցանակակիր
ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով/ 20.09.2013թ. ձերբակալվել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը:
Վ. Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղ. Հ.Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ.Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար:
ՀՀ քննչական ծառայությունից հայտնում են, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Երեկ երեկոյան ժամը 22.00-ի սահմաններում քաղաքացիական հագուստով 4 անձինք, առանց ներկայանալու՝ ձերբակալել են ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին:
Նրա հարազատներն ու ընկերներն այս պահին գտնվում են Ազատության հրապարակում: Վերջիններս տեղյակ չեն, թե ինչու են ձերբակալել Վոլոդյա Ավետիսյանին և չգւտեն, թե որտեղ է նա այժմ գտնվում:
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեց դատակոչված 8 վկա, ովքեր բերման էին ենթարկվել ոստիկանների կողմից։
Նրանց բերման ենթարկելու որոշումը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել էր նախորդ նիստում, քանի որ վկաները չէին ներկայացել դատարան՝ չնայած ծանուցումներին։
Վկա Գևորգ Թագվորյանը չէր հիշում, թե երբ է իր հայրը, ով շուրջ 13 տարի բնակվում է ԱՄՆ-ում և այնտեղ էլ ամուսնացել է, Հայաստան եկել և իր կենսաթոշակը ստացել, բայց վկան կոնկրետ հիշում էր, որ հորեղբոր հուղարկավորության ժամանակ հայրը Հայաստանում է եղել, իսկ թե հորեղբայրը երբ էր մահացել՝ վկան կրկին չէր հիշում:
Դատարանը վկային 3 տարբերակ առաջարկեց՝ զանգահարել հարազատներից որևէ մեկին, մահվան վկայականը ներկայացնել, գամ գնալ և հորեղբոր գերեզմանի վրա նայել մահվան տարեթիվը: «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղը հիշեցնող հարցաքննության ժամանակ վկան կանգ առավ «զանգ ընկերոջը» տարբերակի վրա և զանգահարեց հորաքրոջը: Պարզվեց, որ վկայի հորեղբայրը մահացել էր 2009թ. այդ ժամանակ էլ հայրը գալով Հայաստան ստացել է իր կենսաթոշակը:
Հարցաքննված վկաներից ոչ ոք չճանաչեց դատավարության մասնակիցներին, իսկ մեծ մասն էլ նշեցին, որ գործն առնչվում էր իրենց հարազատներին:
Վկա բժիշկ Ռաֆիկ Հովհաննիսյանն էլ, ով բավականին տարեց մարդ էր և լսողության հետ կապված խնդիրներ ուներ, դատարանին տեղեկացրեց, որ իրեն կանչել են «ներքին գործերից» և հարցաքննել 1,5 ժամ: Վկայի խոսքով՝ ինքը Հայաստանից բացակայել է 10 տարի, 2001թ. -2011թթ-ներին, սակայն սկզբնական շրջանում որդուն լիազորել է իր կենսաթոշակը ստանալ: Իսկ երբ վերադարձել է Հայաստան ստացել է վերջին 3 տարիներ կենսաթոշակը:
Գրեթե նույն պատմությունն էլ կրկնվում էր մյուս վկաների մոտ իրենք կամ իրենց ծնողները Հայաստանից բացակայել էին, իսկ վերադառնալով ստացել՝ վերջին 3 տարվա կենսաթոշակ:
Հաջորդ սեպտեմբերի 26-ին կայանալիք նիստին կշարունակվի այն վկաների հարցաքննությունը, ովքեր այսօր ինչ-ինչ պատճառներով բերման չէին ենթարկվել:
Փաստինֆո
Բյուջեից առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով մեղադրյալների բանակը համալրել են նաև Դատական կարգադրիչների ծառայության գլխավոր հաշվապահ, նույն ինքը` ծառայության ֆինանսատնտեսական բաժնի պետ Սաթենիկ Հովհաննիսյանն ու կադրերի բաժնի պետ Նարեկ Գասպարյանը:
«Փաստինֆոն»-ի տեղեկություններով՝ դատական կարգադրիչների մեծածավալ գործով արդեն անցնում է 19 անձ, որոնցից 16-ին, նրանց թվում՝ ծառայության պետին ու նրա տեղակալին, մեղադրանք է առաջադրվել՝ հափշտակություններ կատարելու համար: ևս մեկ հոգի՝ Դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանը, գտնվում է հետախուզման մեջ, ևս երկուսը կասկածյալներ են: Ցայժմ դատական կարգադրիչները վերականգնել են 42 մլն. դրամ՝ որպես հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի հատուցում: Իսկ նախաքննական մարմինը զուգահեռ փորձում է պարզել հափշտակված գումարների իրական ծավալները:
Ըստ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկատվության՝ քննիչը նախօրեին որոշում է կայացրել Դատական կարգադրիչների ծառայությունում ստուգումներ սկսել: Դատական կարգադրիչների համակարգում բացահայտված չարաշահումները դրսևորվել են աշխատավարձերի յուրացմամբ և իր ընդգրկմամբ հավակնում է դառնալ սոցիալական չարաշահումների աղմկահարույց գործերից հետո երկրորդը: Քննությամբ բացահայտվել են մի քանի տասնյակ անձինք, ովքեր գրանցված են եղել, սակայն չեն ներկայացել աշխատանքի, իսկ նրանց աշխատավարձերը ստացել ու յուրացրել են նրանց պետերը: Ընդ որում, չարաշահումներն ընդգրկել են տարբեր ընդհանուր իրավասության դատարանների դատական կարգադրիչների կառույցներ, իսկ «կծիկը» գլորվում ու հասնում է մինչև դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական համակարգ: Մեղադրանքներ են առաջադրվել նաև դատական կարգադրիչների ծառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին:
Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետի տան մերձակայքում սպանված Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչը երեկ բողոքարկել է Սուրիկ Խաչատրյանի որդուն և թիկնապահին քրեական հետապնդումից ազատելու որոշումը:
Փաստաբան Հայկ Ալումյանն իր բողոքը հասցեագրել է զինդատախազի տեղակալ Արտակ Հարությունյանին: Փաստաբանը խնդրել է վերացնել Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումները:
«Որոշումների մեջ բերված իրավական գնահատականները չեն բխում գործի տվյալներից: Գործի հանգամանքները ներկայացված են խեղաթյուրված ձևով: Որոշումների մեջ հարցաքննված վկաների ցուցմունքներից բերված են միայն այն անձանց ցուցմունքները, ովքեր կամ Սուրիկ Խաչատրյանի հարազատներն են կամ մերձավորները: Ձևի համար մեկ-երկու շատ փոքրիկ պարբերություն մեջբերում է արված [Ավետիք Բուդաղյանի հոր] Էմիլ Բուդաղյանի ցուցմունքից: Ոչ մի խոսք չի գնում, որ [գործով մեղադրյալ, ՊԲ հրամանատար, գնդապետ] Արտակ Բուդաղյանը, որը դեպքի մասնակից է եղել, տվել է լայնածավալ ցուցմունքներ: Ցանկացած գործով հնարավոր է հիմնավորել ամեն մի բան, եթե մեջբերես ու գնահատականի արժանացնես միայն կողմերից մեկի ցուցմունքները»,-Ազատություն ռադիոկայան-ի հետ զրույցում իր բողոքի հիմքերը մեկնաբանել է Հայկ Ալումյանը:
«Ազատություն».- Պարոն Ալումյան, փաստորեն, Դուք բողոք եք ներկայացրել հսկողություն իրականացնող դատախազին: Հնարավո՞ր է՝ այս հարցը հասցնեք դատարան:
Ալումյան.- Մերժումը ստանալուն պես մենք իրավունք կունենանք դատարանում վիճարկել այս անհեթեթ որոշումները: Ընդ որում, ես, ճիշտն ասած, իմ բողոքների մեջ նշել եմ, որ քննիչի՝ այս կարգի որոշումներ կայացնելը, հնարավոր է, որ նպատակ է հետապնդում պարտակել առանձնապես ծանր հանցագործություն:
«Ազատություն».- Հնարավո՞ր է՝ քննիչի (Ալեքսան Ղազարյանի) գործողությունների կապակցությամբ դիմեք Հատուկ քննչական ծառայություն:
Ալումյան.- ՀՔԾ ես, իհարկե, դիմելու եմ: Երբ որ դատական կարգով կհասնենք նրան, որ հանգուցյալ Ավետիք Բուդաղյանը սպանության փորձ չի կատարել, այլ ինքնապաշտպանվել է դեպքի վայրում, դրանից հետո ես, իհարկե, դիմելու եմ, որ քրեական գործ հարուցվի որոշումը կայացրած քննիչի դեմ:
«Ազատություն».- Իսկ Սուրիկ Խաչատրյանի որդուն և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո, Ձեր գնահատմամբ, ինչպե՞ս է ընթանում նախաքննությունը:
Ալումյան.- Նախաքննությունը որևէ ձևով չի ընթանում: Նախաքննական մարմինը կենդանության նշույլներ ցույց չի տալիս, բացի երկու մերժումից, որ ես ստացել եմ, երբ ես խնդրել եմ ինձ տրամադրել գործի նյութերը: Այս քրեական գործը սկսվել է անհեթեթություններով և շարունակվում է անհեթեթություններով:
«Ազատություն».- Եթե ներպետական ատյաններում արդարության չհասնեք, կդիմե՞ք Եվրոպական դատարան:
Ալումյան.- Մինչ այս պահը արդեն իսկ Կոնվենցիայի խախտումները այնքան շատ են, որ այս գործը, ամենայն հավանականությամբ, կլուծվի Հայաստանի դեմ: Հուսով եմ, որ դեռ ՀՀ-ում ատյանները անցնելիս մենք կկարողանանք հասնել արդարության:
«Ազատություն».- Ձեր տեղեկություններով, նախաքննական մարմինն իր առջև խնդիր չունի՞ պարզելու, թե ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել հունիսի 1-ին Գորիսում:
Ալումյան.- Նախաքննական մարմինը ունի իր առջև դրած մի խնդիր, որ գործը հանկարծ դատարան չմտնի: Հենց այս տրամաբանությամբ իրենք փորձելու են Արտակ Բուդաղյանի վրայից էլ մեղադրանքը հանել: Քանի որ, տեսեք, եթե Արտակ Բուդաղյանը մեղադրվում է սպառնալիքի մեջ, իրենք ուզեն թե չուզեն, գործը պիտի հասցնեն դատարան: Իսկ եթե գործը հասնի դատարան, և տեղի ունենա արդար քննություն, գոնե հրապարակային քննություն, հանրությունը կհամոզվի այս գործում իրական մեղավորների՝ ով լինելու մեջ: Դրա համար շրջանառության մեջ է գցվել նաև այն խոսակցությունը, որ տուժող ճանաչված Լորետա Բարսեղյանը կհայտարարի, որ բողոք չունի, Արտակ Բուդաղյանի դեմ քրեական հետապնդումը կդադարեցվի, դրա շարունակությունն էլ կարդացեք՝ գործը չի հասնի դատարան:
Սցենարը ի սկզբանե գծված է եղել, և հիմա իրենց սցենարով փորձում են գնալ առաջ: Քննիչը «ապացուցված» է համարել, որ Ավետիք Բուդաղյանը կատարել է սպանության փորձ և Ավետիք Բուդաղյանը տուժողներից մեկին հասցրել է մարմնական ծանր վնասվածք: Մենք համաձայն չենք այդ գնահատականների հետ և բողոքի մեջ նույնպես արտացոլված է, մենք պահանջել ենք, որ քրեական գործը քննվի դատարանում: Եթե մահացածի հարազատները առարկում են այս որոշման դեմ, ապա իրավունք ունեն պահանջել, որ մահացածի վերաբերյալ քրեական գործը քննվի դատարանում և դատարանը որոշի՝ իրո՞ք մահացածը կատարել է այն հանցագործությունները, որոնց մասին նշված է քննիչի որոշման մեջ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր Բանդայի գործով նիստը հետաձգվեց ՝ նիստին չէին ներկայացել պաշտպանները և ամբաստանյալ Քյարամ Ամոյանը:
Դատարանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից գրություն էր ստացել, որ Քյարամ Ամոյանի առողջական վիճակը թույլ է տալիս մասնակցել դատական նիստին, սակայն վերջինս կտրականապես հրաժարվել է նիստին մասնակցել:
Դատարանը հրապարակեց նաև պաշտպաններ Կարեն Հակոբյանի, Ստեփան Ոսկանյանի և Վաչագան Քոսյանի գրությունները, որտեղ պաշտպանները դատարանին ծանուցում էին, որ իրենք չեն կարող ներկայանալ Կենտրոն և Նորք-Մարաշ դատարան, քանի որ այլ դատարանում նախապես նշանակված նիստերի են մասնակցում:
Դատարանը ձեռնպահ մնաց գնահատական տալ պաշտպանների և ամբաստանյալի բացակայությանը:
Նշենք, որ այսօր նիստում նախատեսվում էր քննարկել գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանի հոր՝ Ալբերտ Դալլաքյանի դիմումը: Վերջերս «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացած ամբաստանյալի հայրը խնդրում է իր որդու դեմ գործը կարճել ոչ թե մահվան փաստով, այլ արդարացման հիմքով, քանի որ, ըստ նրա,իր որդին անմեղ է: Ինչպես նաև նախատեսվում էր քննության առնել սեպտեմբերի 9-ի դատական նիստում ամբաստանյալներ Դավիթ Գալստյանի, Սամվել Դավթյանի և Արթուր Մանուկյանի դրսևորած վարքագծի ու նրանց նկատմամբ դատական սանկցիայի տեսակն ընտրելու հարցը: Այդ օրն ամբաստանյալներն ինքնավնասել էին իրենց:
Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին:
Փաստինֆո
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ ՔՕ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 34-268-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2013 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի տեսուչ Ա. Պ.-ի կողմից նույն հիմնարկի կալանավոր Ա.Ո.-ի անվամբ ներկայացված հանձնուքի զննությամբ «Մայրաքաղաքային» տեսակի աղցանի մեջ հայտնաբերվել է 2 հատ 0.3 գրամ քաշով օվալաձև դեղահատի և 2 հատ 0.2 գրամ քաշով նմանատիպ դեղահատի կտորներ, որոնք իրենց մեջ պարունակում են զգալի չափերի հասնող «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի տեսուչ Ա. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.