23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ նախագահի կարգադրությունը
Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածով, 55-րդ հոդվածի 6-րդ կետով և քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա միասնական քննչական մարմին կազմավորելու նպատակով որոշում եմ.
1. Ստեղծել միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով:
2. Հաստատել միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
3. Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովին` մշակել և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ներկայացնել միասնական քննչական մարմնի կազմավորման և գործունեության համար անհրաժեշտ օրենքների նախագծերը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մինչև սույն կարգադրության 3-րդ կետում նշված օրենքների ուժի մեջ մտնելը մշակել համապատասխան իրավական ակտերի նախագծեր` միասնական քննչական մարմնի կազմավորման և գործունեության ֆինանսական, շենքային և նյութատեխնիկական ապահովման նպատակով:
Ըստ օրաթերթի իշխանական վերնախավում արդեն կա որոշում, որ տարբեր գերատեսչությունների քննչական մարմինների միավորումից ստեղծվող նոր կոմիտեն ղեկավարելու է Աղվան Հովսեփյանը: Այն կձևավորվի մինչև նոր տարի:
Կառույցը բավականին լայն լիազորություններ ու իրավասություններ է ունենալու, ինչն էլ, ըստ Աղվան Հովսեփյանի մտերիմների, բավարարում է Գառնիկիչի ամբիցիաները` մեկ «նո»-ով. Գառնիկիչն ու յուր կողմնակիցները ցանկանում են, որ այդ կառույցի մեջ ներառվի նաև ՀՔԾ-ն, անգամ պատրաստ են դրա դիմաց լոբբինգ անել, որ Վահրամ Շահինյանը դառնա գլխավոր դատախազ: Ու հիմա լուրջ պայքար է ընթանում այդ կառույցն ապագա կոմիտեի մեջ ներառելու «մատույցներում:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հայաստանը Մաքսային միությանը անդամագրելու մասին Ս. Սարգսյանի և Վ. Պուտինի համատեղ որոշումը, ըստ ամենայնի, լուրջ ազդեցություն կունենա Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի (ԵԴ) պահվածքի վրա։ ՀՀ-ից ԵԴ ուղարկվող գործերում ներգրավված փաստաբանները ոչ հրապարակային զրույցներում խոսում են, որ Եվրոպական կառույցները, այդ թվում նաև Եվրադատարանը, փոքր-ինչ անհարմարավետ իրավիճակում էին հայտնվել մինչև այս տարվա սեպտեմբերի 3-ը։ Խնդիրն այն Է, որ «Մարտի 1»–ի գործերով ԵԴ որոշումները ակամայից քաղաքական ենթատեքստ Էին ունենալու։
Բոլոր այդ գործերով անկասկած հաստատվելու էր, որ մարդկանց առանց որևէ մեղքի հայաստանյան դատարանները մեղավոր են ճանաչել և պատժի ենթարկել։ Ու ԵԴ-ի որոշումներով, այդ մարդիկ կարդարացվեին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Մյուս կողմից, հենց Մարտի 1-ից հետո Սերժ Սարգսյանը «եվրաինտեգրման» գործընթաց էր սկսել և դրա շնորհիվ հասել նրան, որ եվրոկառույցները փակեն Մարտի 1-ի էջը։ Ու կստացվեր, որ մի կողմից եվրոկառույցները փակել են այդ էջը, մյուս կողմից ԵԴ–ն կհաստատեր «Մարտի 1»–ի գործով դատապարտված մարդկանց անմեղությունը։ Թերևս սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Մարտի 1-ից արդեն անցել է ավելի քան 5 տարի, բայց Եվրադատարան ուղարկված գործերով մինչ օրս ոչ մի որոշում դեռ չի ստացվել»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, քիչ առաջ սկսվեց քաղաքագիտության դոկտոր, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Արկադի Վարդանյանի և ՀՀ քաղաքացիներ, ՍՊ ընկերության աշխատակից Արսեն Ավետյանի և Վարուժան Սավդալյանի դեմ հարուցված քրեական գործով անդրանիկ դատական նիստը։ Մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը։
Արկադի Վարդանյանի պաշտպանությունն իրականացնում էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գայանե Գալոյանը, իսկ Ավետյանի և Սավդալյանի պաշտպանությունը՝ փաստաբան Գևորգ Մելքոնյանը։
Այս գործով տուժողը Ռոբերտ Ավետյանն է՝ Արսեն Ավետյանի հայրը։ Արամ Ամիրզադյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, համաձայն որի՝ վարորդ Վարուժան Սավդալյանը 500 հազար դրամի պարտք է ունեցել Արսեն Ավետյանին։ Իմանալով, որ վերջինիս հայրը որոշել է տղային տան հաշվառումից դուրս հանել, նրանք այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին ծրագրել են հոգեմետ դեղահաբի միջոցով թունավորել Արսենի հորը։ Այդ նպատակով նրանք ձեռք են բերել «ազալեպտին» դեղահաբերը, որը ըստ մեղադրական եզրակացության՝ պետք է հանքային ջրի հետ տրվեր տուժողին։
Ի դեպ, պաշտպան Գևորգ Մելքոնյանը հայտնեց, որ նշված հոգեմետը թվարկված չէ ո՛չ ՀՀ հսկվող դեղերի ցանկում, որը հաստատվել է 2003 թ. կառավարության որոշմամբ, և ո՛չ էլ առողջապահության նախարարության 2007 թ. հրամանով։
Ամբաստանյալներն իրենց մեղավոր չճանաչեցին, իսկ Արկադի Վարդանյանն էլ հայտարարեց, որ քննարկման առարկա պետք է դառնան քրեական գործին չկցված գաղտնալսումների արձանագրությունները։ Դատարանը մերժեց միջնորդությունը՝ հայտնելով, որ դատաքննությունը դեռ նոր է սկսվում և չեն հետազոտվել ապացույցները, ուստի հետաձգեց միջնորդության քննարկումը։
Տուժողը, երբ հարց եղավ, թե բացարկ ունե՞ն դատավարության կողմերին, դիմեց դատավորին՝ հարցնելով, թե ո՞ր դատավորն է սանկցիա տվել, որ այս գործը հարուցվի, նաև հայտնեց, որ բողոքում է քրեական գործի նախաքննության դեմ։ Ի դեպ, պաշտպան Գևորգ Մելքոնյանը հարցով դիմեց ամբաստանյալ Արկադի Վարդանյանին, ասելով, թե նա հարցաքննության ժամանակ իրեն մասնակի մեղավոր է ճանաչել հանցագործության նախապատրաստման մասին իմանալու դրվագով։ Սակայն այն ընդհատվեց, քանի որ դատախազը հանդես եկավ հայտարարությամբ՝ հարցնելով. «Ի՞նչ դիմումի մասին է խոսքը, որը դատարան չի ներկայացվել, չի հետազոտվել, և պաշտպանը իրավունք չունի հարց տալու չհետազոտված ապացույցի կապակցությամբ»:
Քաղաքական, հասարակական շրջանակներում երեկ քննարկվող ամենաթեժ թեմաներից մեկը Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի կողմից հրապարակված վճիռն էր, որով էպոսագետ Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14, նրա տունը վերանորոգող վարպետներ Խաչատուր Պողոսյանը՝ 14, Սամվել Հարությունյանը՝ 12 տարվա ազատազրկման: Շատերի համար հարցական մնաց, թե ինչու իշխանություններն իրենց սիրելի, 81 տոկոսով նախագահ ընտրվելու պոտենցիալ ունեցող էպոսագետի նկատմամբ այդքան դաժան վարվեցին: Ակնհայտ է, որ էպոսագետի գլխավոր մեղքը ոչ թե Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելն էր, այլ այն հանդգնությունը, որ առանց համապատասխան «ճշտումների» մտել էր կամ, ավելի ճիշտ, փորձում էր մտնել քաղաքական դաշտ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա ընտանիքի անդամներին հնարավորինս պարզ ձևով հասկացրել են, որ չէր կարող մարդն ապրել, մեղմ ասած, չարքաշ կյանքով, հետո օրերից մի օր դառնալ մի քանի շքեղ ավտոմեքենայի տեր, ապա ո՛չ ավել, ո՛չ պակաս հավակներ ՀՀ նախագահի աթոռին: Իսկ գուցե դա արվեց ազգային անվտանգությունից ելնելո՞վ. ո՞վ գիտեր, թե ով էր հովանավորում էպոսագետին: Բայց, անկախ քաղաքական պատճառներից, այս վճիռը հայրենի արդարադատության հերթական խայտառակություններից էր՝ զուրկ իրավաբանությունից ու տրամաբանությունից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի որդու գործերը կարող են լրջանալ։ Դեռ օգոստոսի 29-ին տեղեկություններ էին տարածվել, որ թմրամիջոցներ պահելու կասկածանքով այդ օրն առավոտյան ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել Օսկանյանի որդին և վերջինիս ընկերը։
Նույն օրը ոստիկանության լրատվական ծառայությունից մեր թղթակցին հայտնել էին, որ ապօրինի թմրամիջոցներ պահելու և օգտագործելու կասկածանքով օգոստոսի 29-ի առավոտյան Մոսկովյան 31 հասցեից բերման են ենթարկվել երկու անձ, նշանակվել է փորձաքննություն։ Անուններ, սակայն, ոստիկանությունը չէր նշել։ Այդուհանդերձ, հավաստի աղբյուրները վստահեցնում էին, որ տվյալ պարագայում խոսքը հենց Օսկանյանի որդու և նրա ընկերոջ մասին է։ Վերջիններս նույն օրն իսկ ազատ էին արձակվել։
Երեկ, երբ մեր թղթակիցը փորձել է ոստիկանության լրատվական ծառայությունից ճշտել՝ արդյո՞ք փորձաքննության արդյունքներն արդեն հայտնի են, պատասխանել են, թե քննությունը շարունակվում է։ Ըստ հավաստի տեղեկությունների, փորձաքննության արդյունքներն արդեն հայտնի են և հաստատվել է, որ հայտնաբերված նյութը թմրամիջոց է։ Երեկվա դրությամբ որևէ մեկին մեղադրանք դեռ առաջադրված չէր։ Չի բացառվում, սակայն, որ այս անգամ ևս կրտսեր Օսկանյանը «ջրից չոր դուրս գա», այնպես, ինչպես եղել է նախկինում նրա անվան հետ կապված սկանդալների ժամանակ։ Եթե, այդուամենայնիվ, որոշվի գործին ընթացք տալ, մեղադրանքը կախված է լինելու հայտնաբերված թմրամիջոցի քանակից։ Փոքր քանակության դեպքում նախատեսվում է վարչական տուգանք և միայն մեծ քանակության դեպքում է անձին ազատազրկում սպառնում:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բանդիտիզմի գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալներ Սամվել Դավթյանի, Արթուր Մանուկյանի ու Դավիթ Գալստյանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ նախազգուշացում: Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ կարգուկանոնի հաջորդ խախտման դեպքում կկիրառվի ավելի խիստ դատական սանկցիա՝ ընդհուպ մինչև դատական նիստերի դահլիճից հեռացում: Դատարանն այսպիսով նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ հիշյալ ամբաստանյալների կողմից ինքնավնասման փորձը գնահատեց որպես կարգուկանոնի խախտում:
Պաշտպանական կողմը կարծիք հայտնեց, որ ինքնավնասումը անհարգալից վերաբերմունք չէ դատարանի հանդեպ, այլ հանրության ուշադրությունը նախաքննության ընթացքում ամբաստանյալների նկատմամբ կիրառված խոշտանգումների վրա հրավիրելու փորձ:
Մասնավորապես, ամբաստանյալ Դավիթ Գալստյանը հայտարարեց, որ ինքը նախաքննության ընթացքում 10 օր պահվել է ՁՊՎ-ում, ինչն արդեն իսկ մարդու իրավունքների խախտում է, պատճառն այն էր, որ «այնքան էին ծեծել, որ ոտքի վրա չէի կարողանում կանգնել»: Ծեծի, ջարդի հեղինակն, ըստ նրա, Կարեն Բաբակեխյանն էր («Փաստինֆո». ներկայումս Շիրակի մարզի ոստիկանապետ): Ամբաստանյալը կարծիք հայտնեց, որ նախագահող դատավորը «վերևների հրահանգով» ամեն օր դատական նիստեր է հրավիրում, որպեսզի հապշտապ գործի քննությունն ավարտվի: «Մենք բանդայի հետ կապ չունենք, իրականությունը ջրի երես է դուրս գալիս՝ ակնհայտ է դառնում, որ բանդան իրականում «կեղծ բանդա է»: Ամբաստանյալ Արթուր Մանուկյանն իր հերթին նշեց՝ «չեմ ուզում հերթական զոհը լինել»՝ ակնարկելով Գուրգեն Հայրապետյանի (նա, ըստ գործի նյութերի, փորձելով ազատվել ոստիկանության աշխատակիցների հետապնդումներից, դիմել էր փախուստի, բարձրանալով Մյասնիկյան պողոտային հարակից ժայռի վրա, վայր է ընկել և մահացել) և վերջերս նաև ամբաստանյալ Արման Դալլաքյանի մահը: «Մարդիկ են զոհվում կտտանքների հետևանքով»,- հավելեց ամբաստանյալ Սամվել Դավթյանը:
Նախագահող դատավոր Մ.Պապոյանը պարզաբանեց, որ «ոչ ոք ձեր թշնամին չէ, քննության ենթակա գործ է, մեղադրանք է ներկայացվել, քննում ենք»: Դատավորը հորդորեց պահպանել կարգուկանոն, որպեսզի հնարավոր լինի իրականացնել լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն և արդյունքում իրականացնել ճիշտ արդարադատություն: Դատական նիստերը ամեն օր նշանակելը, ըստ դատավորի, իր որոշումն է և նպատակ ունի արդյունավետ քննություն իրականացնել: Լսելով դատավարության մասնակիցների կարծիքները՝ դատարանը որոշեց այսուհետ նիստերն անցկացնել շաբաթական մեկ անգամ, սակայն եթե պաշտպանական կողմը՝ մեղադրանքի կողմի պես հնարավոր համարի ամեն օր կամ շաբաթական երկու անգամ նիստեր անցկացնելը, ապա դատարանը պատրաստ է ավելի հաճախակի նիստեր հրավիրել: Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը տուժող Նապոլեոն Ազիզյանին դատարան հրավիրելու ու հարցաքննելու մասին՝ ցայժմ նա առողջական պատճառներով չի ներկայացել դատարան, և դատարանում հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները: Պաշտպանական կողմի տեղեկությունների համաձայն, նա մեկնել է Հայաստանից ու վերադարձել՝ եթե տեղաշարժի հնարավորություն ունի, ապա կարող է նաև դատարան ներկայանալ:
Դատարանը մերժեց ամբաստանյալ Քյարամ Ամոյանի պաշտպան Սամվել Հովհաննիսյանի միջնորդությունը իր պաշտպանյալին դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ենթարկելու մասին: Պաշտպանը խնդրում էր փորձաքննությամբ պարզել՝ Ք.Ամոյանի առողջական վիճակը թույլ տալի՞ս է գտնվել կալանքի մեջ:
Դատարանը վերսկսեց գործով գրավոր ապացույցների հետազոտումը, որն ընդհատվել էր ամբաստանյալ Արման Դալլաքյանի մահվան ու երեք ամբաստանյալների ինքնավնասման փորձի պատճառով:
Փաստինֆո
Վարդան Սեդրակյանի պաշտպանության գործով զբաղվող «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Վարդան Սեդրակյանի գործով դատավճռի վերաբերյալ մեկնաբանություններ այս պահի դրությամբ չունենք, քանի որ դատավճիռը մեզ դեռ չի հանձնվել:
Դատավճիռը ստանալուց հետո կկազմենք վերաքննիչ բողոք և կհրավիրենք մամուլի ասուլիս’ պատասխանելու ձեր բոլոր հարցերին»:
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, «Ազգային ինքնորոշում կուսակցության» առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ պատվիրելու մեջ մեղադրվող ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին դատապարտեց 14 տարվա ազատազրկման։
Հանցագործությունը կատարելու համար Խաչատուր Պողոսյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման, Սամվել Հարությունյանը` 12:
Սերժ Սարգսյանն առաջիկա շաբաթ ԱԺ հաստատմանը կներկայացնի ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում իր թեկնածուին:
Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, Ս. Սարգսյանը տատանվել է երկու հիմնական թեկնածուի միջև՝ ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի և Երևանի դատախազ Հրաչյա Բադալյանի: Ավելին, այս օրերին նա հանդիպել է նրանցից երկուսի հետ էլ: Երեկ՝ երեկոյան, «Ժողովուրդ»-ի աղբյուրները պնդում էին, որ Ս. Սարգսյանը կանգ է առել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալ Հ. Բադալյանի թեկնածության վրա:
Թերթը փորձել է Ա. Օսիկյանից և Հ. Բադալյանից պարզել, թե ինչու են նախօրեի երեկոյան տարբեր ժամերի գնացել Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր:
«Նման բան չի եղել, խնդրում եմ նման հարց մի՛ ուղղեք, ես երեկ՝ ողջ օրվա ընթացքում, աշխատանքի վայրում եմ եղել»,-շփոթված ասել է Ա. Օսիկյանը:
Հ. Բադալյանը ևս ասաց. «Ինչ-որ ներկայացնում եք, իրականությանը չի համապատասխանում, կներեք, զբաղված եմ» ու անջատել է հեռախոսը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.