23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Որքան էլ խոսվի, որ Սերժ Սարգսյանը ցանկանում Է վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին փոխարինել Դավիթ Հարությունյանով, և վերջինիս արդեն Աժ–ում փոխարինողների հավանական անուններ են շրջանառվում, այդուամենայնիվ, Հարությունյանին վճռաբեկի նախագահ նշանակելու համար խոչընդոտներ կան։
Մասնավորապես, Դատական օրենսգրքի 138-րդ հոդվածի 4 կետով ամրագրված է, որ վճռաբեկ դատարանի նախագահ կարող Է աշխատել վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարի դատարանի նախագահ, վերաքննիչ դատարանի դատավոր կամ վճռաբեկ դատարանի պալատի նախագահ աշխատած նախկին դատավորը։ Իսկ Դավիթ Հարությունյանը, ինչպես հայտնի Է, դատավոր չէ և երբեք էլ դատարանի նախագահ չի եղել։ Արման Մկրտումյանի փոփոխության պարագայում ամենահավանական թեկնածուն համարվում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնել է, որ նախարարությունը երեկվա դրությամբ Աժ-ի ընդունած համաներման որոշումը չէր ստացել:
Ուստի, ըստ Ղլեչյանի, երեկ ՔԿՀ-ներից ոչ մի դատապարտյալ համաներմամբ ազատ չի արձակվել և գործընթացը կսկսվի մյուս շաբաթ: «Փոխարենը, երեկ դատարանի դահլիճից դատավճռով համաներմամբ ազատ են արձակվել խուլիգանության մեջ մեղադրվող 17-ամյա Գևորգ Սերոբյանը և նրա երկու ընկերները»: Այս մասին էլ թերթին հայտնել է նրանց պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Հայաստանի ԱԺ-ն երեկ ընդունել է Սերժ Սարգսյանի առաջարկը Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին: Որոշման օգտին քվեարկել է 102 պատգամավոր, 4 պատգամավոր չի մասնակցել: Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեն եղել: Համաներման գործընթացն սկսվում է նախագահի կողմից ստորագրման պահից և տևելու է մինչև դեկտեմբերի 25-ը:
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով համաներումը, ազդելու Է ոչ միայն Մարգար Օհանյանի և Հովհաննես Թամամյանի, այլև բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության նախկին պետ, նախկինում նաև ՕՎԻՐ-ի պետ Տիգրան Գրիգորյանի վրա:
Հիշեցնենք, որ նա ու իր տեղակալ Արսեն Պետրոսյանը ձերբակալվեցին 2009-ի դեկտեմբերին՝ մի ընկերությունում կատարած ստուգման արդյունքում հայտնաբերված բնապահպանական խախտումներն ամբողջությամբ չարձանագրելու և ակտի գումարի չափը մինչեւ 10 մլն դրամ նվազեցնելու համար 5 միլիոն դրամ կաշառք պահանջելու համար:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացնելու մեղադրանքով 14 տարվա ազատազրկման դատապարտված Խաչատուր Պողոսյանի կինը՝ Նոնա Հակոբյանը, երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, ուշագրավ հայտարարություն է արել: Ըստ նրա՝ ինքը դատավճռի հրապարակումից հետո այցելել է ՔԿՀ-ում գտնվող ամուսնուն, և Խաչատուրն իրեն ասել է, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի մեջ սխալ կա:
«Այնտեղ գրված է, թե Խաչատուրն իր մեղքն ամբողջությամբ ընդունել է: Բայց նման բան չկա: Խաչատուրը բազմիցս է հայտարարել, որ իր մեղքը մասնակի է ընդունել: Ինչո՞ւ են նման բան արել, մենք ոչինչ չենք հասկանում, այս ի՞նչ են ուզում անել: Խաչատուրը ևս շատ զարմացած Էր»,- պատմել է դատապարտյալի կինը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հատուկ քննչական ծառայությունում վերսկսվել է ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասով նախկինում անհիմն կարճված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ մատակարար Արամ Պետրոսյանի կողմից նախկինում ընկերությունից հափշտակված գումարները դատական կարգով վերականգնելու պատրվակով ընկերության բաժնետեր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանի ցուցումով` տնօրեն Արթուր Եփրեմյանը հաշվապահ Աշոտ Շահինյանի միջոցով 2009 թ. սեպտեմբերին կազմել է ձևաթուղթ հանդիսացող դրամարկղային ելքի օրդեր` կեղծել է կազմելու ամսաթիվը, ձևաթղթում մտցրել ակնհայտ կեղծ տվյալներ, թե իբր մատակարար Արամ Պետրոսյանը 2009 թ. օգոստոսին ընկերության դրամարկղից կանխիկ ստացել է 193 մլն. ՀՀ դրամ գումար, որի հիման վրա վերջինիս հետ կազմել է դրամական փոխառության պայմանագիր:
Նախաքննությունը շարունակվում է:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի ընդունած որոշման համաձայն՝ կարգապահական գումարտակների հրամանատարները, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների և քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման uտորաբաժանումների ղեկավարները համաներման ակտը պետք է կիրառեն հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 2013 թ.-ի դեկտեմբերի 25-ը ներառյալ:
Եթե այս մարմինների տրամադրության տակ առկա են համաներումը կիրառելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վերջիններս պարտավոր են համաներման ակտը կիրառել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր ժամկետի լրանալուն:
Ինչպես Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, համաներումն ընդհանուր առմամբ կտարածվի 1000-ից ավելի անձանց վրա, որոնցից 500-600-ը պատժից կազատվեն, իսկ մնացածի նկատմամբ համաներմամբ կկճատվի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված պատժաչափի չկրած մաuը:
Ըստ նախարարի` քրեակատարողական հիմնարկի ղեկավարները մեկ առ մեկ կնայեն բանտարկյալների գործերը, կքննարկեն և համապատասխան որոշումներ կկայացնեն: Առաջին հերթին անդրադարձ կկատարվի այն անձանց, ովքեր ենթակա են ազատ արձակման, որից հետո` այն մարդկանց, որոնց պատժաչափը պետք է կրճատվի:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության դատախազություն և կոլեգիայի անդամներին ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, այս մասին տեղեկացնում են Նախագահի մամլո գրասենյակից:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է Գևորգ Կոստանյանին՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ գլխավոր դատախազն իր նոր մոտեցումներով ու աշխատաոճով, ՀՀ դատախազության աշխատակիցների օժանդակությամբ, կկարողանա արդյունավետորեն լուծել համակարգի առջև դրված խնդիրները:
Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ երկարամյա աշխատանքի համար, ընդգծելով, որ մեր երկրի դատաիրավական համակարգում Աղվան Հովսեփյանը դեռևս անելիք ունի:
Երեկ ԱԺ–ն ավարտեց համաներում հայտարարելու մասին Սերժ Սարգսյանի առաջարկության քննարկումը։ Համաներման նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, սակայն խնդրեց հետաձգել քվեարկությունը:
Մեր տեղեկություններով, նախագիծը կազմելիս բացթողում է եղել, փաստաթղթի 9-րդ հոդվածում, որտեղ թվարկվում են Քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնցով դատապարտվածների վրա համաներումը չի տարածվում, տեղ են գտել միայն Քրօրի 138-րդ հոդվածի (բռնաբարություն) 2-րդ և 3-րդ կետերը։ Այսինքն, ստացվել է, որ 138–րդ հոդվածի 1-ին կետի վրա համաներումը տարածվում է։ Վաղը, երբ խորհրդարանին կներկայացվի փաստաթղթի վերջնական տարբերակը, բռնաբարության հոդվածն իր բոլոր կետերով նշված է լինելու «համաներում չկիրառել» հատվածի մեջ։ Փաստաթղթում մի քանի թեթև շտկումներ էլ են սպասվում։ Համաներման նախագիծը քվեարկության կդրվի այսօր:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Մինչ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խորհրդարանին առաջարկում է համաներման հարցի քվեարկությունը հետաձգել մինչև վաղը, որպեսզի փաստաթղթում հաշվի առնվեն առաջարկությունները և վերջնական տեքստն ի մի բերվի Բաղրամյան 26 ներկայացնելու համար, հանրությունը շարունակում է քննարկել կալանավայրում գտնվող, աղմկահարույց գործերով անցնող հայտնի մարդկանց ազատվել — չազատվելու հարցը:
Արդեն պարզել են, որ համաներումը տարածվելու է Արտակ Բուդաղյանի վրա, սակայն նա, ըստ փաստաբանի, հրաժարվելու է ներումից: Կկրճատվի նաև Վազգեն Խաչիկյանի և Մարգար Օհանյանի պատժաչափերը: Իսկ թե այն կօգնի Օհանյանին հրաժեշտ տալ կալանավայրին, պարզ կլինի քննարկումից հետո:
Հետաքրքիր էր Արկադի Վարդանյանի պաշտպանի Գայանե Գալոյանի պատասխանը, նա ասաց, որ դեռ չի ուսումնասիրել, և այդ մասին կարող է ասել վաղը՝ ուսումնասիրելուց հետո:
Այս պահին պարզ չէ՝ «Բանդայի» գործով անցնող անձանց ճակատագիրը, հատկապես՝ Արտուշ Հակոբյանի:
Համաներումը չի տարածվի տարաբախտ էպոսագետի վրա, Վարդան Սեդրակյանը և նրա մալյարները դուրս են ցուցակից:
Պարզ չէ, համաներումը կանդրադառնա՞ մանկապիղծ Սերոբ Տեր- Պողոսյանի վրա:
Եթե որևէ մեկը դուրս մնաց «հետաքրքիրների» ցուցակից վաղը, քննարկումից հետո այդ բացը կլրացվի:
ԱԺ-ն արտահերթ ընթացակարգով երեկ սկսեց քննարկել ՀՀ անկախության 22-ամյակի առթիվ համաներման նախագիծը: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում սա երրորդ համաներումն է: Ընդ որում, երեքի հիմքում էլ ընկած են քաղաքական դրդապատճառներ: Միայն թե եթե առաջին երկու համաներումների քաղաքական ենթատեքստն ակնհայտ էր, և նպատակն այդպես մարտի 1-ի գործով քաղբանտարկյալներին ազատ արձակելն էր, ապա ներկայիս համաներման քաղաքական ենթատեքստն առաջին հայացքից չի երևում:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները, այս անգամ համաներում հայտարարելու քաղաքական շարժառիթները բոլորովին այլ են և վերաբերում են իշխանական թևի բանտարկյալներին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս համաներումը կազդի նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի և այս գործով անցնող մյուս ներկայացուցիչների վրա: Իսկ այդ անձինք, որոնց մեծամասնությունը ՀՀԿ-ականներ են, քիչ չեն՝ մոտ 20-30 հոգի: Միայն Վ. Խաչիկյանի հետ նույն քրեական գործով ամբաստանյալի աթոռին նստած է 12 հոգի: Բայց կան նաև անձինք, որոնց գործով դատաքննությունը տեղի է ունեցել առանձին, նրանք արդեն իսկ դատապարտվել են պատժի:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.