23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հարսնաքարի գործով» երեկվա դատավարությունը անակնկալ շրջադարձ է ստացել: Ռազմաբժիշկներին դաժան ծեծի ենթարկած ամբաստանյալները լրացուցիչ ցուցմունքներ են տվել որոնք կարող են հիմք դառնալ նրանց վրա համաներումը տարածելու համար:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ամբաստանյալները այնպես են «դասավորել» ցուցմունքները, որ իբր նրանցից յուրաքանչյուրը ծեծել է մեկ ռազմաբժշկի:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Oրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը երեկ կարճատև արձակուրդ է վերցրել, որից, ըստ ամենայնի, այլևս չի վերադառնա: Դատական կարգադրիչների և դեպարտամենտի վերջին աղմկահարույց գործերից հետո Մկրտումյանի պաշտոնանկության հարցն արդեն իսկ լուծված է: Ավելին, թերթի տեղեկություններով՝ այդ գործերով քննությունն ինտենսիվ կերպով շարունակվում է, և դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանին առայժմ չեն կալանավորում, քանզի թելերը կարծես թե տանում են դեպի Մկրտումյան: Ամեն դեպքում, արդեն իսկ ակտիվացել են ՎԴ նախագահի պաշտոնի հավակնորդները: Երեկվա դրությամբ Դավիթ Հարությունյանն այլևս ֆավորիտների մեջ չէր, փոխարենը մեծացել են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի շանսերը, որի համար ակտիվորեն լոբբինգ է անում նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Մուկուչյանը համարվում է վերջինիս մերձավորը, և նրա նշանակման դեպքում ՎԴ համակարգը կհայտնվի Կոստանյանի ազդեցության տակ:
Ժողովուրդ
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Վեդի քաղաքի Արարատյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Կենտրոնականի պահպանության բաժնի ծառայող Հայկ Քիշմիրյանի կողմից դիտավորությամբ և հրկիզման եղանակով ուրիշի գույքը ոչնչացնելու, դրանով զգալի չափի վնաս պատճառելու, ինչպես նաև նույն օրը բնակարանատիրոջը` Ա.Հ.-ին, ծեծելու և մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առիթով ՀՀ ՔՕ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է:
Ռազմական բժիշկ Վահե Ավետյանին միայն ամբաստանյալ Նորայր Հայրապետյանն է վնասվածքներ հասցրել, մյուս ամբաստանյալները մեղավոր չեն: Այս մասին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա նիստում հայտարարեց ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը: Նա ընդգծեց, որ ոչ ոքի խփելու որևէ դիտավորություն չի ունեցել: «Ինձ այդ վիճակին հասցրել են, որ ես հարվածել եմ»,- ասաց Ն.Հայրապետյանը:
Ամբաստանյալը հայտարարեց, որ այլևս չի կարող ապրել ստի մեջ, չի ուզում, որ «անմեղ մարդիկ պատասխան տան չարածի համար»: Այն հարցին, թե ինչու գետնին ընկած Վ.Ավետյանին օգնություն ցույց չի տվել՝ ամբաստանյալը հայտարարեց՝ «Ես էլ էի վատ դրության մեջ, մի քանի րոպե հետո կմոտենայի, բայց իրենք արդեն հեռացել էին»:
Դատարանն արդեն ավարտել էր դատաքննությունը, սկսվել էր դատական վիճաբանությունների փուլը, երբ Նորայր Հայրապետյանը հայտարարեց, որ ցանկանում է Վահե Ավետյանին վնասվածքներ հասցնելու վերաբերյալ լրացուցիչ ցուցմունք տալ:
Դատարանը բավարարեց միջնորդությունը և որոշում կայացրեց դատաքննությունը վերսկսելու մասին:
Փաստինֆո
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը, ով համարվում է Աղվան Հովսեփյանի հավատարիմ մարդկանցից մեկը, երեկվանից աշխատանքի չի գնում։ Նա մեկնել է արձակուրդ և ամենայն հավանականությամբ, արձակուրդից հետո դատախազություն չի վերադառնա։ Երեկ «Առավոտը» գրեց, որ արդեն աշխատանքից ազատվել են նաև գլխավոր առաջին օգնական Սիրեկան Պետրոսյանն ու խորհրդական Հովհաննես Ստեփանյանը։ Նշենք, որ այս երկուսն էլ աշխատանքից ազատվելու դիմում են գրել դեռ նոր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գալուց առաջ, Աղվան Հովսեփյանի պաշտոնանկությունից անմիջապես հետո։ Երեկ, երբ գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանից հարցրեցինք՝ այլ արդեն ոչ հայեցողական պաշտոններից հրաժարականի դիմումներ եղե՞լ են, նա պատասխանեց. «Եթե լինի, պաշտոնապես կհայտնենք, այս պահին պաշտոնական ոչինչ չկա»։ Հարցին՝ վհուկների որս դատախազությունում սպասվո՞ւմ է, Տոնոյանը պատասխանեց. «Չէ, ի՞նչ վհուկների որս»։ Իրականում, վհուկների որսի՝ համակարգում սպասում են։ Իսկ մինչ այդ արդեն խոսվում է ՀՀ գլխավոր դատախազության լիազորությունների ընդլայնման մասին։ Արդեն Աժ-ում է Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որով էլ նախատեսվում է դատախազության լիազորությունների ավելացումը։
Երեկ մեզ հետ զրույցում Փաստաբանների պալատի անդամ Հրայր Ղուկասյանը, ով ևս աշխատել է նախագծի վրա, ասաց, որ իրականում իրենք փորձել են հավասարակշռել 4 սուբյեկտների լիազորությունները՝ դատախազներինը, քննիչներինը, քննչական մարմնի դեկավարինը և հետաքննության մարմնինը։ Նոր նախագծով, որն արդեն Աժ-ում է, սահմանվում է, որ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը կայացնում է դատախազը։ Այժմ դա կարող էր անել նաև քննիչը։ «Հիմա քննիչը պետք է միջնորդություն տանի դատախազին ու դատախազը իրավասություն ունի միայն՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում կայացնել։ Մյուս կողմից, դատախազի որոշ լիազորություններ կրճատվել են, օրինակ, կապված քննչական գործողություններին մասնակցելու հետ։ Հիմա ին֊քը չի կարողանալու արդեն քննչական գործողություններին մասնակցել, այլ միայն նրանք, որոնք կապված են քննության հետ կամ այն գործողությունների, որոնք իր հանձնարարությունների արդյունքում են կատարվում»,–փաստաբանի խոսքերն է փոխանցում թերթը։
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ուղղված այսօրվա գրությամբ խնդրել է շրջանառությունից հանել «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը: «Փաստաբանական համայնքը չի հանդուրժելու այս Նախագծերը և օրենքով չարգելված բոլոր միջոցներով (այդ թվում` ծայրահեղ) պայքարելու ենք այս Նախագծերի դեմ»,- նշվում է գրության մեջ:
ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված նախագծերով նախատեսվել է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ և այդ լիազորությունը վերապահվել է ՀՀ արդարադատության նախարարությանը:
ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել է գանձել տարեկան պետական տուրք` 60.000 ՀՀ դրամի չափով:
Որպես Նախագծերի ընդունման հիմնավորում նշվել է, որ «օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարձր տեխնոլոգիանների և տեղեկատվական համակարգերի կիրառմամբ էլեկտրոնային գրանցամատյանների ներդրման միջոցով ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և պետական և այլ մարմինների ու կազմակերպությունների միջև տեղեկատվության արագ փոխանակման կապակցությամբ իրականացվող պետական քաղաքականությունից»:
Որպես ընթացիկ իրավիճակ և խնդիրներ, մասնավորապես, նշվել է, որ «օրենքի նախագծում նախատեսվող փաստաբաններից գանձման ենթակա պետական տուրքի գումարները նախատեսվում է ուղղել հանրային պաշտպանի գրասենյակի պահպանման, փաստաբանների պետական գրանցամատյանի տեխնիկական սպասարկման և շահագործման ծախսերի համար»:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն իր դժգոհությունն է հայտնել ՀՀ արդարադատության նախարարության ապակառուցողական այս նախաձեռնության կապակցությամբ:
Փաստաբանների պալատի դիրոքորոշման համաձայն, նախագծերը չունեն պատշաճ հիմնավորում՝ այս պահի դրությամբ փաստաբանների հաշվառումն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատը՝ ընդ որում, դա կատարում է անվճար: ՀՀ փաստաբանների պալատի կայքէջում տեղադրված է փաստաբանների ցանկը, ինչպես նաև յուրաքանչյուր փաստաբանի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը և չի ներկայացվել հիմնավորում այն մասին, որ ներկայումս կիրառվող հրապարակային հաշվառումը չի նպաստում կամ խոչընդոտում է պետական և այլ մարմինների ու կազմակերպությունների միջև տեղեկատվության ազատ փոխանակման կապակցությամբ իրականացվող պետական քաղաքականությանը: Եթե նախագծի նպատակը Նախարարության տեղեկատվական բազայում ՀՀ փաստաբանների տվյալների ապահովումն է, ապա կարելի է ուղղակի հղում կատարել ՀՀ փաստաբանների պալատի կայքէջին կամ օրենքով նախատեսել, որ ՀՀ փաստաբանների պալատը պարտավոր է որոշակի տեղեկություններ հավաքել փաստաբաններից և հրապարակել:
Նախարարությունը չի բերել որևէ փաստ այն մասին, որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից հաշվառում չի իրականացվում, կամ, որ իրականացվող հաշվառումը ազգաբնակչության մատուցվող ծառայությունների որակի վրա է ազդել:
Նախարարությունը չի հիմնավորել, ըստ ՓՊ նախագահի, թե ինչու և ինչպես կարող է Նախարարության կողմից վարվող գրանցամատյանի ներդրումը ազդել փաստաբանների կողմից մատուցվող ծառայությունների որակի վրա: Նախագծերից պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում «վարել» ծառայությունը կամ գործողությունը: Այն իր մեջ չի ներառում գրանցամատյանում փաստաբանի, փաստաբանի օգնականի հաշվառում, հաշվառված անձանց վերաբերյալ տվյալներում փոփոխության կատարում և հաշվառումից հանում, քանի որ Նախագծով նախատեսված է, որ դա կատարում է ՀՀ փաստաբանների պալատը: Այն չի ներառում նաև տեղեկատվության տրամադրումը, քանի որ Նախագծում նախատեսված է, որ գրանցամատյանում պահպանվող տեղեկատվությունը հրապարակային է: Այսինքն, նախարարության կողմից իրականում ծառայություն չի մատուցվում կամ որևէ գործողություն չի կատարվում, որից օգտվելու համար էլ վճարվի պետական տուրք:
Նախարարությունը չի հիմնավորել, թե ինչու պետք է փաստաբանից գանձվի տուրքը տարեկան կարգով այն դեպքում, երբ Նախարարությունը իրավաբանական անձանց գրանցամատյանները վարելու համար տարեկան պետական տուրքեր չի գանձում:
Նախարարությունը չի հիմնավորել, թե ինչու հատկապես 60.000 ՀՀ դրամ պետք է գանձվի ֆիզիկական անձ փաստաբանից, ինչպես է այդ գումարը ձևավորվել: Հատկանշական է, որ առևտրային իրավաբանական անձ գրանցելու պետական տուրքը նախատեսված է միանվագ և 12.000 ՀՀ դրամի չափով:
Նախարարությունը չի հիմնավորել, թե ինչու պետք է այդ գումարն ուղղվի նաև հանրային պաշտպանի գրասենյակի պահպանմանը, ինչու պետք է փաստաբանը վճարի մի գործառույթի համար, որն ուղղակիորեն մտնում է պետության պարտականությունների մեջ: ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին։ Հատկանշական է, որ պետությունն ինքն է որոշում, թե որ դեպքերում պետք է իրավաբանական օգնությունը ցույց տրվի անհատույց և դրանից օգտվելով էլ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանել է քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց (խմբերի) ցանկը:
2014թ. հունվարի 1-ից հետո երեք խումբ քաղաքացիներ նույնպես հնարավորություն են ստանալու օգտվել անվճար իրավաբանական օգնությունից, որն անհամեմատ ծանրաբեռնելու է հանրային պաշտպանի գրասենյակը: Այս պայմաններում, ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի առաջին մասի պահանջի կատարումը կարող է ձախողվել, իսկ չձախողելու համար փաստաբանների վրա վճարումներ կատարելու պարտականություն դնելը որևէ արդարացում և իրավական հիմք չունի և նմանվում է կրկնակի հարկման:
Նախարարությունը հաշվի չի առել նաև փաստաբանների սոցիալական վիճակը և Նախագծերի հիմնավորման մեջ այդ մասով որևէ վերլուծություն առկա չէ:
«Նախարարության այս նախաձեռնությունն ուղղակիորեն վտանգում է փաստաբանության անկախությունը:«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` փաստաբանությունը փաստաբանների մասնագիտական միավորում է, որը հանդիսանալով քաղաքացիական հասարակության ինստիտուտ, չի մտնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի մեջ, իսկ երկրորդ մասի համաձայն` փաստաբանությունը գործում է անկախության, օրինապահության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության սկզբունքների հիման վրա:
Պետությունը չի կարող իր խնդիրները դնել քաղաքացիական հասարակության ինստիտուտ հանդիսացող փաստաբանների մասնագիտական միավորման վրա»,- նշվում է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի գրության մեջ:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 4-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 21-ը, իսկ խուլիգանության`1, կողոպուտի 2 և խարդախության 10 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 8 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 6 և խարդախության 2 դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար. 8 մարդ զոհվել է, 44-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 6-րդ կետերով, 138-րդ և 235-րդ հոդվածներիի 1-ին մասերով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնի քննչական բաժնում հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2013 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության շտաբի ոստիկան Էդգար Վարագյանը դանակի և ատրճանակի գործադրմամբ ավազակային հարձակում է կատարել Ք. Բ.-ի և նրա 13-ամյա դստեր` անչափահաս Է. Ս.-ի վրա ու հափշտակել 186.000 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և հեռուստացույց: Դրանից հետո ոստիկանության աշխատակիցն առևանգել է նրանց, ավտոմեքենայով տեղափոխել ամայի տարածք, որտեղ բռնաբարել է Ք.Բ.-ին:
ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության աշխատակից Էդգար Վարագյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Այսօր Քրեական հետախույզի օրն է, որի առթիվ համակարգի քրեական հետախույզներին շնորհավորել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ով իր գործունեությունը սկսել է հենց օպերատիվ ծառայության ոլորտում:
Վլադիմիր Գասպարյանն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ քրեական հետախուզությունը ոստիկանական գործունեության առանցքային բնագավառ է, որտեղ աշխատում են լավագույնները, մարդիկ, որոնք ոչինչ չեն խնայում հանցավորության դեմ պայքարի, քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները ապահովելու համար:
Անցյալ տասնամյակներից եկող այս տոնը հիրավի իրենցը կարող են համարել նաև այսօրվա քրեական հետախույզները, որոնք թրծվելով վաստակաշատ ավագների կողքին՝ նրանցից փոխառում են լավագույն փորձը, միևնույն ժամանակ վճռականորեն մերժելով ոստիկանության նկարագրին անհարիր մեթոդներն ու մոտեցումները:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ստեղծագործ օպերատիվ աշխատանք է մաղթել քրեական հետախույզներին՝ ի շահ քաղաքացու և ի սարսափ հանցամետ տարրերի՝ ընդգծելով, որ «Չբացահայտվող հանցագործություններ չկան» սկզբունքը իրողություն է դառնում առաջին հերթին քրեական հետախույզների նվիրյալ ու պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ:
https://www.youtube.com/watch?v=b2VijXsG8Dg
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.