23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, որը մեկնել է կարճատև արձակուրդի, այլևս չի վերադառնա իր պաշտոնին:
ՎԴ նախագահի ամենահավանական թեկնածուն Կենտրոնական ընտրական հանձնաժողվի նախագահ Տիգրան Մուկուչյանն է:
«Հայկական Վարկածի» տեղեկություններով, հենց Մուկուչյանն էլ կփոխարինի Արման Մկրտումյանին:
Ոստիկանությունում խոշտանգումների վերաբերյալ գործով ամբաստանյալներ, Երևանի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը դատապարտվեցին 3 տարվա ազատազրկման՝նույնքան ժամանակով զրկվելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ,այսօր հրապարկված դատավճռով նրանք մեղավոր ճանաչվեցին ՀՀ քր.օր.-ի 309-րդ հոդվածի 2 մասով և 314-րդ հոդվածով՝ նախաքննությամբ ձեռք բերված ու դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հիմնավորված պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ մասնավորապես, խոշտանգումներ և պաշտոնեական կեղծիք կատարելը:
Դատարանը միաժամանակ,կիրառելով համաներման մասին վերջերս ընդունված որոշումը, ամբաստանյալներին ազատեց հիմնական պատիժը՝ ազատազրկումը կրելուց, և նրանք ազատ արձակվեցին դատարանի դահլիճից:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ամբաստանյալների պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հնարավոր համարեց դատավճռի բողոքարկումը վերաքննիչ դատարան:
Հիշեցնենք, որ ամբաստանյալների պաշտպաններ Լիպարիտ Սիմոնյանն ու Արայիկ Ալվանդյանը, պաշտպանական ճառում գտել էին, որ մեղադրանքն ապացուցված չէ, ամբաստանյալների գործողություններում բացակայում է հանցակազմը, ուստի պետք է կայացվի արդարացման դատավճիռ, իսկ մեղադրող կողմը՝ հակառակը, գտել էր, որ մեղադրանքը հինավորված է և միջնորդել էր ամբաստանյալներին դատապարտել 4-ական տարվա ազատազրկման՝ 2 տարով զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Փաստինֆո
ՀՀ գլխավոր դատախազի` 2013 թվականի հոկտեմբերի 11-ի հրամանով Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Դավթյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնից, այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը։
ՀՀ դատախազությունում շարունակվում են կադրային փոփոխությունները: «Փաստինֆո»-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ է նշանակվել Գագիկ Խաչիկյանը, ով մինչ նոր նշանակումը զբաղեցնում էր մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնը:
Իսկ նշված վարչության պետ նշանակվել է Արտակ Հարությունյանը` ազատվելով ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Ի դեպ նշենք, որ Ա.Հարությունյանը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի որդին է և վարչության պետի տեղակալ էր նշանակվել վերջերս:
Կայքի աղբյուրների հավաստմամբ` վերջնական է նաև Երևան քաղաքի դատախազի թեկնածուի հարցը, և այդ պաշտոնին նշանակվել է Շենգավիթի վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը:
Հիշեցնենք, որ նա վերջերս էր նշանակվել նշված վարչական շրջանի դատախազ` ՀՀ նախկին դլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով:
Երևան քաղաքի նախկին դատախազ Հրաչյա Բադալյանը ՀՀ Նախագահի` հոկտեմբերի 10-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
Հայաստանի գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանն այսօր իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրել է գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 9-ին, ժամը 21:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 114 դատապարտյալ, այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից:
«Նուբարաշեն» ՔԿՀ — 7,
«Արթիկ» ՔԿՀ — 2,
«Վանաձոր» ՔԿՀ — 2,
«Էրեբունի» ՔԿՀ — 56,
«Կոշ» ՔԿՀ — 44,
«Վարդաշեն» ՔԿՀ — 3,
Հոկտեմբերի 8-ին և 9-ին համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 392 դատապարտյալ:
Թերթն արդեն գրել էր, որ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մտադիր է կադրային լուրջ փոփոխություններ իրականացնել: Ու քանի որ դատախազության համակարգում աշխատելը ոչ միայն ազդեցություն Է, այլև ֆինանսական վիճակի բարելավման հնարավորություն, ուստի համակարգի շատ աշխատակիցներ այս օրերին զբաղված են Կոստանյանի մտերիմներ փնտրելով:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ դատախազության մի քանի աշխատակիցներ արդեն տարբեր խողովակներով Կոստանյանին փորձում են բացատրել, թե իրենք ինչպիսի լարված հարաբերություններ են ունեցել նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի հետ, և թե ինչպես է Հովսեփյանն «ընկած եղել իրենց հետևից»: Հետաքրքիրն այն Է, որ այսպիսի «փոխանցումներ» արել են նաև Հովսեփյանի համար վստահելի մարդիկ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Այսօր վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ շարունակվել է ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի գործով դատավարությունը, որի ընթացքում հարցաքննության է ենթարկվել գործով վկա ոստիկան Շահեն Հարությունյանը, սակայն վերջինս հարցաքննության ընթացքում տված յուրաքանչյուր հարցին պատասխանել է, որ ոչինչ չի հիշում դեպքի վայրում կատարված իրադարձություններից, փոխանցում է ԳԱԼԱ-ն:
Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանը հանդիսանում է այն ոստիկանը, ում հեռախոսը կորել էր դեպքի վայրում, սակայն նախաքննական վարույթում պարզվել է հակառակը. այն է, որ նրա տված ցուցմունքներից հետո էլ այդ հեռախոսահամարից կատարվել են բազմաթիվ զանգեր:
Դատական փուլի ընթացքում ծագած վիճաբանության ընթացքում Տիգրան Առաքելյանը հայտարարել է, որ ինքը պաշտոնապես հրաժարվում է համաներման մասին օրենքից և պահանջում է, որ դատարանը կայացնի արդար վճիռ: Տիգրան Առաքելյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի փոխվի իր պաշտպանյալի խափանման միջոցը` կալանքը, ինչպես նաև ժամանակ է խնդրել դատարանից դատական ճառին նախապատրաստվելու համար:
Ծագած վիճաբանության հետևանքով Տիգրան Առաքելյանին բռնի կերպով հեռացրել են դատարանի դահլիճից:
Դատավորն առանց որևէ բան հայտնելու հեռացել է նիստերի դահլիճից:
Տեսանյութը՝ civilnet-ի
Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով` իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ փրկարարական ուժերի վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնի նախկին պետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ:
Նախաքննությամբ պարզվել է, որ նա, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորությունները, իր անմիջական ենթակա, հրշեջ հրահանգիչ Է. Ա.-ի խնդրանքը չմերժելու և այդ կերպ նրա հետ ունեցած մտերիմ փոխհարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Վերջինիս թույլատրել է, որ Է. Ա.-ն 2012թ. մայիսի 25-ից սեպտեմբերի 28-ը, այնուհետև` 2013թ. մայիսի 23-ից հուլիսի 31-ը չներկայանա աշխատանքի: Այնուհետև ՓԾ փրկարարական ուժերի վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնի նախկին պետը պաշտոնական փաստաթուղթ համարվող` աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ տեղեկագրում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել` իբր Է. Ա.-ն հիշյալ ժամանակահատվածում ներկայացել է ծառայության, և այն իր ստորագրությամբ հաստատելով` հանձնել է ՀՀ ԱԻՆ ՓԾ ֆինանսատնտեսագիտական վարչություն, որի հիման վրա ստացել է վարձատրություն` պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:
ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 20:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 278 անձ, այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
«Նուբարաշեն» ՔԿՀ — 42,
«Արթիկ» ՔԿՀ — 31,
«Վանաձոր» ՔԿՀ — 11,
«Գորիս» ՔԿՀ — 12,
«Էրեբունի» ՔԿՀ — 23,
«Սևան» ՔԿՀ — 36,
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ — 1,
«Կոշ» ՔԿՀ — 57,
«Վարդաշեն» ՔԿՀ — 33,
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ — 7,
«Աբովյան» ՔԿՀ — 11, կին — 10, անչափահաս — 1,
«Հրազդան» ՔԿՀ — 14:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.